Դեռ՝ ինչպես ավելի քան 25 տարի շարունակ… – Մարդու կենսագրությունն ավելի կարեւոր փաստաթուղթ պետք է ճանաչվի, քան նրա անձնագիրն է, պարտադիր պահանջվող մյուս փաստաթղթերը կամ մի հանգի՝ կարծես բոլորի համար գրված գովասանագովքագրերն ու պատվոգրերը… / Ժողովրդական մի ասացվածք էլ ասում է՝ «Ձու գողացողը ձի էլ կգողանա»…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Դեռ՝ ինչպես ավելի քան 25 տարի շարունակ…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Մեզանում ցավոք դեռ կշարունակվեն ճշմարիտ, ուրեմնեւ պարտաճանաչ, իր պարտականություններն ու իրավունքները հավասարապես ճանաչող, դրանք հանրային, պետական ու ազգային իրավունքների տառին ու ոգուն համադրող պետական այրեր ընտրելու տվայտանքները…

Ազգային մտածողությունը, արդարադատության, հոգեւոր եւ բարոյական սկզբունքների ներդաշնակումը անձնական, հանրային, պետական ու ազգային ոլորտներում, չեն կարող «տեղավորվել» միայն իրավունքների հետեւողական դրսեւորումներով ու պահանջներով, ընդհանուր հաջողության համար երբեմն պարտականություններն ավելի շատ պետք է «տեղավորվել» անգամ մեր առօրյա գործերում…

Մարդիկ, որոնց իրավունքներն ի պաշտոնե կամ գործի բերումով քիչ ավելի շատ են, հնարավորություններն ավելի մեծ քան մյուսներինը, վստահաբար նրանց պարտականությունները նույն համաչափությամբ պետք է ավելացնեն պատասխանատվության զգացումը, առավել եւս դա պետք է հաշվի առնվի նրանց կողմից օրինազանցության դեպքում՝ պատասխանատվության ենթարկվելու ժամանակ…  

* * *

Ժողովրդական խոսքն ասում է. «Կարմիր կովը կաշին չի փոխում»: Եվ անհրաժեշտ է մեզանում վերականգնել, վերաընկալել մարդուն ճանաչելու կարեւորությունը, պետական պաշտոն կամ կարեւորագույն դիրք քաղաքական ու հանրային ոլորտներում վստահելուց առաջ մարդու կենսագրությունը պետք է նրանից շուտ հայտնվի ասպարեզում (խոսքը սարքովի կենսագրության մասին չէ, ինչը մեր փոքրատարածք երկրում եւ սակավաթիվ բնակչության պայմաններում շատ արագ կբացահայտվի)…

Մարդու կենսագրությունն ավելի կարեւոր փաստաթուղթ պետք է ճանաչվի, քան նրա անձնագիրն է, պարտադիր պահանջվող մյուս փաստաթղթերը կամ մի հանգի՝ կարծես բոլորի համար գրված գովասանագովքագրերն ու պատվոգրերը:

25-30-40, առավել եւս 45-50-60 տարի ապրած մարդու կենսագրությունը, որը կայացել է հազարավոր մարդկանց աչքերի առաջ, կհավաստի՝ արդյո՞ք նա ոչ միայն նեղանձնական կյանքով է ապրել, ժողովրդին ու պետությանը թալանելով է զբաղվել… այսօր այդ հարստությունը սեփական վաստակը համարելով, առհասարակ ունի՞ կյանքի ճշնարիտ ուղի, կամք ու նպատակասլացություն, նվիրվածություն մարդ որակին, ազգին ու հայրենիքին, օրինապա՞շտ է, առո՞ղջ է, կայացա՞ծ է հոգե-բարոյական առումներով եւ այսպես շարունակ…

* * *

Իսկ, թե այժմ այդ մարդը ինչով է զբաղվում, ինչ ճառեր է ճռռացնում պետական ու միջազգային ամբիոններում, ինչպիսի դասեր է տալիս հակառակորդներին կամ հենց իր ժողովրդին… դրանք արդեն երկրորդական են … երբ կենսագրությունը ասպարեզ գա:

Այն կա՛մ կստիպի ծափահարել այդ մարդուն, որ շարունակում է մնալ իր դիրքերում, կա՛մ հենց կենսագրությունն էլ կհարվածի նրա քիթ-մռութին եւ կգամի ստորության, եթե ոչ ազգադավի ձողին…

…………………………………………………………

Այսպես չլինելու դեպքում միշտ էլ ունենալու ենք կեղծված կենսագրությամբ, անգամ անկենսագիր պաշտոնյաներ ու տարաբնույթ գործիչներ, պատասխանատուներ, մի խոսքով՝ խաբեբաներ, մարդկանց զգացմունքների հետ անամոթաբար խաղացողներ, որոնք իրենց կեղծիքին ու բարդույթներին համապատասխան ստեր ու զանազան բարդություններ են տարածելու ամենուր…

Իսկ անկենսագիրները, որ միայն իրենց անհատական տվյալներն ունեն այս կյանքում արձանագրած, երկիրն ու ժողովուրդին զրկելու են ինքնության արմատից, այն հանձնելով անդեմ կամ բազմադեմ միջազգային հանրություն ասվածին՝ նրանց նետած ծախվածության աշխատավարձի, այսպես կոչված դրամաշնորհների մուրացկանը դառնալով…

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=178308043151521&id=100029169784366Դեռ՝ ինչպես ավելի քան 25 տարի շարունակ… – Մարդու կենսագրությունն ավելի կարեւոր փաստաթուղթ պետք է ճանաչվի, քան նրա անձնագիրն է, պարտադիր պահանջվող մյուս փաստաթղթերը կամ մի հանգի՝ կարծես բոլորի համար գրված գովասանագովքագրերն ու պատվոգրերը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

* * *

Ժողովրդական մի ասացվածք էլ ասում է՝ «Ձու գողացողը ձի էլ կգողանա»:

Այո՛, հնարավոր է, սակայն դա չի նշանակում, որ բոլոր ձվագողերը պետք է դատապարտվեն նաեւ ձիագողության հոդվածով… Այս դեպքում կարելի է մտածել, որ ձի գողացողն էլ մի երամակ կգողանա, ապաեւ…

Խնդիրը այլ ծայրից պիտի դիտարկել:

Այն մարդը, ով ունի տասնյակ հազարավոր ձվերի ու հարյուրավոր ձիերի ու … հարստություն, բայց այն անճարի նման մերթ ընդ մերթ մեկական ձու է գողանում … նրան, այո՛, պետք է դատել ոչ միայն ձու, ձի կամ ձիու երամակ գողանալու, այլեւ՝ հավերի, ձիերի, ջորիների, այծերի, ոչխարների, այծերի ու … գողության մեջ… համապատասխան պատժաչափը ներկայացնելով…

Ի վերջո, անճարի ձու գողանալը մեծ հաշվով էլի թալանի վրա նստածի անմարդկային իրավիճակ, միջավայր, կենսակերպ ստեղծելու պատճառով է…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։