Մայիսյան տոներ.- Շուշիի ազատագրումը՝ հայրենատիրության երաշխիք – Հայ արիները մասնակցեցին Եռատոնին…

Մայիսի 8-ի առավոտյան Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի անդամները Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի ներկայացուցիչների հետ այցելել են մայրաքաղաքի Կարմիր բլուր պատմական տարածք, որտեղ կատարվել է արիադավան ծիսական արարողություն՝ նվիրված մայիսյան հաղթական տոներին:

Եռատոնի՝ 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների, Շուշիի ազաքտագրման եւ Երկրապահի օրերին նվիրված արարողությունները հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները համարում են յուրահատուկ հնարավորություն՝ փառահեղ նախնյած հոգիների հետ շփվելու համար…

Հայ Արիական Միաբանության Քրմական խորհրդի որոշմամբ՝ քրմի թեկնածուների մի խումբ էլ հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների մասնակցությամբնույն ծիսակարգով արարողություն է իրականացրել Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի արձանի մոտ:

Այնուհետեւ այդ խմբերը եւ այլ մասնակիցներ Եռաբլուրում միացան հայ արիների «Արցախի ազատամարտի մասնակիցներ»-ի խորհրդի ներկայացուցիչներին՝ հարգանքի տուրք մատուցելու մերօրյան հաղթանակը կռած կամավորական հայորդիներին եւ հայկական բանակի մարտիկներին:  

Եռաբլուրում եւս կատարվեց արիադավան ծես, որին քրմերի հետ միասին մասնակցեց նաեւ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ, Արցախյան ազատամարտի տարիներին Հայոց Ազգային բանակի (ՀԱԲ) ռազմական խորհրդր անդամ, հազարապետ, «Կոտայք» գնդի հրամանատար Արմեն Ավետիսյանը:

Մասնակից հայ արիներն ու համածմբված հեթանոս ազգայնականները երդվեցին շարունակել իրենց պապերի, հայրերի, եղբայրների ու որդիների գործը, որպեսզի Եռատոնը Բազմատոն եւ այդ տոնը նշվի տարվա բոլոր ամիսներին…

Ներկաները նշեցին, որ Շուշիի ազատագրումը վճռական բեկում էր Արցախյան պատերազմի ժամանկ, իսկ պատերազմում տարած հաղթանակը՝ բեկում է Հայոց Հողահավաքի ճանապարհին, որը դեռ պետք է շարունակվի ոչ միայն Ադրբեջանի ուղղությամբ:

Փառաբանվեցին նաեւ մեր պապերը, ովքեր 2-րդ աշխարհամարտի տարիներին ոտքի ելան ու պայքարեցին ազգին նոր թուրքական սպանդից փրկելու համար, ինչը գերմանական նացիզմի հովանավորությամբ պատրաստվում էին իրականացնել թուրքերը, եթե Ստալինգրադի ճակատամարտից հետո Կովկասն ու այսրկովկասը կտրվեին ԽՍՀՄ կոնտրոնից…

Ուշ երեկոյան կայացավ Հայ Արիական Միաբանության «Արցախի ազատամարտի մասնակիցներ»-ի խորհրդի նիստ, որտեղ քննարկվեցին ինչպես նախկին ազատամարտիկներին, այնպես էլ ներկայումս հայկական բանակում զինվորական ծառայություն իրականացնող հայորդիների աջակցելու խնդիրները, ըստ անհրաժեշտության, ռազմական իրավիճակներում մեր Զինուժին սատարելու հնարավորությունները եւ այլ հարցեր:

Հայ Արիական Միաբանության գրասենյակում էլ կայացավ Գերագույն Խորհդի նիստ, որի օրակարգում հիմնականում ներքաղաքական հարցեր էին: Այնուհետեւ Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացրեց արտաքին քաղաքական իրավիճակը եւ հնարավոր միջազգային ծավալումները, որին արձագանքելու համար պետք է պատրաստ լինեն ինչպես Հայաստանի պետական, այնպես էլ քաղաքական ուժերը, իհարկե նաեւ Արցախի եւ Սփյուռքի հետ համագործակցության ծրագրեր ունենալով:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն / 08.05.2019թ.

- http://www.hayary.org/wph/ - Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայք:

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի – www.hayary.org գլխավոր խմբագիր

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։