1. Թե ինչպես վերացվեցին նախամաշտոցյան հայոց գրերը… Մինչքրիստոնեական հայատառ արձանագրություն / 2. Մի մոռացված պատկերաքանդակի պատմություն… 3. Տիրի պաշտամունքը եւ նախամաշտոցյան գրերը… 4. Վաղ ժամանակներից մեզ են հասել մի խումբ ձեռագրեր, որոնք նույն բովանդակությունն ունեն, սակայն ոչ մեկը մյուսի ճիշտ պատճենը չէ – Յոթնագրյանքների առեղծվածը…

http://www.hayary.org/wph/?p=3113 – Տիր Աստված ունեցող հայը չէր կարող անտառաճանաչ լինել (Հայոց տառեր՝ Բոլիվիայի հնագույն գտածոներում)…

http://www.hayary.org/wph/?p=4441#more-4441 -Տիր Աստծո խորհուրդը եւ պատմության մշուշոտ էջերը - Գրիգոր խավարիչը որոշեց առաջինը ոչնչացնել Տիրի տաճարը՝ հայի իմաստությունն ու հանճարըՀայ Քրմերը Հայ Աստվածների խոսքը փոխանցել են հայությանը

http://www.hayary.org/wph/?p=5864  «Գաղտնիքների ժայռին» հայերե՛ն տառեր են – Երբ հայկական հետքը համառորեն չեն ուզում տեսնել… Հայոց քաղաքակրթության հետքերը բնորոշում են որպես «անծանոթ», «անհայտ», կամ էլ «արտերկրյա» քաղաքակրթություն – միայն թե դրանք հայկական չորակվեն…

http://aregnapayl.am/hy/old-faith/tir-ew-mashtots-dprowtyan-astvatse-ew-greri-steghtsoghe.html Տիր և Մաշտոց. դպրության աստվածը և գրերի ստեղծողը …

Մաշտոցի տեսիլը (հայոց գրերի), կարելի է ասել, համադրելի է երազին։ Հեթանոսու­թյունից դեռեւս լրիվ չկտրված հայի պատկերացումներում երազները պիտի ուղարկվեին «երազացույց» Տիր Աստծու (ճիշտը՝ Հայոց իմաստության Աստծու) կողմից։ Եվ ո՞վ կաող էր լինել տե­սիլի առաքողն ու հեղինակը, եթե ոչ գրչության Աստված Տիրը։ Երազացույց եւ երազահան Աստվածն իր գործը հանձնում էր իր այդ ժամանակի հաջորդին՝ քրիստոնեա­կան սրբին։ Նա պետք է ոչ միայն գրերն ուղարկեր իր երազային աշխարհից, այլեւ որպես երազահան՝ մեկնաբաներ դրանք ու հետագա կիրառության ուղի­ներ ցույց տար՝ այն, ինչ իրականացրեց Մաշտոցը

http://www.hayary.org/wph/?p=800Հայոց այբուբենը՝ աստվածային ուղերձ համայն մարդկությանը

* * *

Թե ինչպես վերացվեցին նախամաշտոցյան հայոց գրերը

- …Հարց է առաջանում, եթե նախաքրիսոնեական շրջանում հայերն իրոք ունեցել են գիր եւ գրականություն, ապա ինչպե՞ս է, որ դրանից ոչ մի պատառիկ չի հասել մեզ: Հարցին պատասխանելու համար չպետք է մոռանալ գրի ու գրականության սահմանափակ գույությունը նախաքրիստոնեական շրջանում եւ քրիստոնեության կատաղի անհանդուրժողականությունը հին Հայաստանի ու նրա մշակույթի նկատմամբ, որը Հայաստանում հասած է եղել մոլեգնող չափերի.Գրիգոր Լուսավորչի եւ թագավորական հրամանով ու զորաբանակներով ամենուր հեթանոսական տաճարների հիմնահատակ կործանում, տաճարական ունեցվածքի բռնագրավում եւ ոչնչացում, մահապատիժ եւ հալածանք: Այս պարագայում զարմանալի կլիներ, եթե հնագույն Հայաստանի մշակույթից, առաջին հերթին գրից ու գրականությունից որեւէ բաներ հասներ: Իսկ ինչ էլ որ հասել է, սոսկ պատահական, եւ չի նկատվել ժամանակին

- Կառավարական բանակն ունեցել է 7800 զինվոր, իսկ քրմապետ Արձանի բանակը՝ 6946 զինվոր: Քրիստոնյաներին մեծ դժվարությամբ է հաջողվել հաղթել Արձանի բանակին: Ճակատամարտում սպանվել է 1038  հոգի, որոնց մեջ նաեւ քրմապետ Արձանը եւ իր որդին: Անհիմն չէ, երբ Լեոն գրում է. «Նոր կրոնի ամենահզոր հակառակորդը դարավոր անցյալն էր, եւ Գրիգոր Լուսավորիչը, ինչպես եւ նրա հաջորդները, ամեն խստությամբ զինվեցին այդ անցյալի դեմ

- Քրիստոնեությունը հայոց հին հավատքի նկատմամբ անհաշտ գտնվեց ոչ միայն իր հաստատման արյունոտ պայքարում, այլեւ նրանից հետո նույնպես: Հայտնի է, որ նա շարունակեց անհաշտ պայքարել նրա դեմ. ոչ միայն հին հավատքը, այլեւ քրիստոնեական դոգմատիկ կանոններից փոքր-ինչ շեղումը դիտվել է որպես աղանդավորություն: Իսկ թե ինչպիսի դաժանությամբ են վարվել այդպիսիների հետ, այդ մեզ հայտնի է եկեղեցական ժողովուրդների կողմից ընդունած կանոններից. կտրում էին աղանդավոր համարվածների ձեռքերի եւ ոտքերի ջլերը եւ աղվեսադրոշմ խարանում ճակատին: Ստեղծված այդպիսի իրադրության մեջ կարո՞ղ էր մեկը համարձակվել հեթանոսական գիրք կամ գրություն պահել իր մոտ

- Մի ազգ, որն ստեղծել է դպրության, գիտության ու արվեստի Աստված (իրականում՝ Աստվածներին Տիեզերքի Արարիչն է Արարել… ), նա անպայման ունեցել է գիր եւ դպրություն: Եթե հեթանոս հայերը գիր եւ գրականություն չունենային, գրի եւ դպրության Աստված չէին ստեղծի…

Ահա թե ինչու հայոց հնագույն ժամանակաշրջանից գրավոր ցուցանյութեր պահանջողները շատ խստապահանջ չպետք է լինեն: / Հին հայ մատենագիրները նախամեսրոպյան հայ գրականության փաստի վրայով լռությամբ են անցնում, որովհետև նրանք որպես քրիստոնյա մատենագիրներ, նպատակ ունեն հեթանոսական շրջանը ներկայացնել որպես բարբարոսական շրջան եւ հին հայկական ողջ մշակույթը կապել միայն քրիստոնեության հետ, իբր թե Հայաստանում հեթանոսական շրջանում տիրում էր տգիտությունը եւ խավարը, եւ հենց քրիստոնեությունն էր, որ եկավ հայերին «լուսավորելու»…

…………………………………………………………

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում պատմաբան Աշոտ Աբրահամյանի նախամաշտոցյան հայ գրչությանը նվիրված աշխատությունից մի հատված, որում հեղինակն ապացուցում է նախամաշտոցյան գրի առկայությունը եւ ներկայացնում այն բոլոր պատճառները, թե ինչու այդ գրերը մեզ չեն հասել, եւ թե ինչպես են դրանք վերացվել եկեղեցու կողմից:  

Ստորեւ ներկայացնում ենք հատվածը.

«Նախամաշտոցյան հայ գրի եւ գրականության գոյությունն ապացուցող կարեւոր կռվաններից է հին հայկական հարուստ, քերականորեն օրինաչափված գրական լեզվի գոյությունը, որը ժառանգեցին եւ օգտագործեցին V դարի հայ մատենագիրները: Համոզված կարելի է ասել, որ V դարի «ոսկեդարյան» կոչվող լեզուն սկսնակ գրական լեզու չէ:

V դարի դարի ինքնուրույն եւ թարգմանական մատենագրության լեզվի հարստությունը նկատի ունենալով՝ գրաբարագետ հայագետներից շատերը անկարելի են համարել, որ հայ գրական լեզվի սկզբնավորությունը համարվի V դարը: Ա. Մ. Գարագաշյանը, ով համարվում է վենետիկյան դպրոցի հմուտ գրաբարագետներից մեկը, քննության առնելով հայոց գրական լեզվի սկզբնավորության հարցը՝ հանգել է հետևյալ եզրակացության. «… չէ ճշմարիտ այն, որ ընդհանրապէս կը  կարծուի, թէ Հայք յառաջ զՄեսրոպ չունէին նշանագիր, ուստի և էին անմասն գրութենէ: Նայելով հանգամանաց հայերէն լեզուին յառաջ քան զՄեսրոպ՝ անհնար էր լեզուին առանց դպրութեան հասնել յայն աստիճան զարգացման՝ յորում կը գտնենք զնա ի հատակոտորս երգոց վիպասանաց, որոնց կատարեալ նմանութիւն է թարգմանչաց լեզուն»:

Տեղին է հիշել այն դիտողությունը, որն արել է Վ. Բրյուսովը հայ գրական լեզվի սկիզբը V դարը համարող գիտնականներին. «Անկարելի է ընդունել, գրել է նա,- որ  հայկական գրականությունը հանկարծ կարող էր կանգնել աշխարհի առջեւ կատարյալ ստեղծագործությամբ (նկատի ունի Աստվածաշնչի թարգմանությունը – Ա.Ձ.), ինչպես Աթենաս Պալլասը, որը դուրս է գալիս Զեւսի գլխից՝ կատարյալ զինվածությամբ»:

Լեզվաբաններից Ս. Ղազարյանը, ուսումնասիրելով բարբառների սկբնավորության հարցը, եկել է այն եզրակացության, որ «…հայերենը հինգերորդ դարում ունեցել է իր բարբառները, որոնք գրաբարի կողքին շարունակել են իրենց գոյությունը եւ զարգացել ու կատարելագործվել են»:

Հայոց գրական լեզվի հնության եւ հնամենիության ապացույց են նաև հնագույն ժամանակների գրական այն փշրանքները, որոնք հինգերորդ եւ հետագա դարերի մատենագիրների շնորհիվ հասել են մեզ և բնավ չեն տարբերվում հինգերորդ դարում գործածվող գրական լեզվից: Դրանցից է Վահագնին նվիրված հանրահայտ երգը, տարբեր ավանդազրույցները՝ Արտաշես եւ Սաթենիկ, Տիգրան եւ Աժդահակ եւ այլն:

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ…
Այս պատառիկների հիման վրա Ա. Մ. Գարագաշյանը եզրակացնում է. «Եթե հին  վիպասանական հատակոտորներ ևս, որ հասած են մեզ, առնունք ի համարի՝ կստիպվինք ընդունել, թե մատենագրական շարումն սկսված էր ի մեզ հառաջագույն քան զգյուտ գրույն: Մի՞թե կսխալինք, եթե ասենք, թե դպրություն մեր գլխովին սկսավ բազմոք հառաջ, քան զգյուտ գրուցն: Վիպասանության մնացորդք՝ են ըստ բնութեան արդարեւ համազգիք ընդ լեզվին թարգմանչաց, ըստ նյութույն՝ հավանականապես հեթանոսական»:

Հարց է առաջանում, եթե նախաքրիսոնեական շրջանում հայերն իրոք ունեցել են գիր եւ գրականություն, ապա ինչպե՞ս է, որ դրանից ոչ մի պատառիկ չի հասել մեզ: Հարցին պատասխանելու համար չպետք է մոռանալ գրի ու գրականության սահմանափակ գույությունը նախաքրիստոնեական շրջանում եւ քրիստոնեության կատաղի անհանդուրժողականությունը հին Հայաստանի ու նրա մշակույթի նկատմամբ, որը Հայաստանում հասած է եղել մոլեգնող չափերի. Գրիգոր Լուսավորչի եւ թագավորական հրամանով ու զորաբանակներով ամենուր հեթանոսական տաճարների հիմնահատակ կործանում, տաճարական ունեցվածքի բռնագրավում եւ ոչնչացում, մահապատիժ եւ հալածանք: Այս պարագայում զարմանալի կլիներ, եթե հնագույն Հայաստանի մշակույթից, առաջին հերթին գրից ու գրականությունից որեւէ բաներ հասներ: Իսկ ինչ էլ որ հասել է, սոսկ պատահական, եւ չի նկատվել ժամանակին:

Ագաթանգեղոսի տեղեկություններից երեւում է, որ քրիստոնեության տարածման առաջին իսկ քայլերը սկսվել են մեհյանների կործանումով: Տրդատ թագավորը եւ Գրիգոր Լուսավորիչը, բանակն առած շրջել են Հայաստանում եւ կործանել, քարուքանդ արել մեհյանները: Նրանք իրենց ավերածությունները սկսել են Դարանաղյաց գավառի Թորդան գյուղի «սպիտակափառ Բարշամինա» աստծու մեհյանից: Ագաթանգեղոսը այդ մասին հաղորդում է. «Նախ այն կործանեցին ու նրա արձանը փշրեցին եւ բոլոր գանձերը, ոսկին ու արծաթը ավարի մատնեցին…»: Այնտեղից թագավորը եւ Գրիգոր Լուսավորիչը շարժվեցին Դարանաղյաց Անի, ուր գտնվում էր հայկական թագավորների պանթեոնը. «Այստեղ կործանեցին բագինը Արամազդ աստծու, որը բոլոր աստվածների հայրն էր անվանված»:

Անիից նրանք շարժվեցին Եկեղյաց գավառի Երիզա ավանը, ուր «…Փշրեցին Անահիտ դիցուհու ոսկի արձանը, ամբողջ վայրը քանդեցին, փչացրին, ոսկին ու արծաթը ավարի տվին»:

«Այնտեղից,- շարունակում է Ագաթանգեղոսը,- Գայլ գետի վրայով այն կողմ անցան ու քանդեցին Արամազդի դստեր՝ Նանեի մեհյանը, Թիլ ավանում»:

Այնտեղից շարժվեցին Դերջանի Բագայառիճ գյուղը և այնտեղ էլ «Ի հիմանց բրելով քանդեցին, կուտակված գանձերը ավարի մատնեցին»:

Եվ այսպես Տրդատը և Գրիգոր Լուսավորիչը զորք առած  շրջագայում են Հայաստանում և հիմնահատակ կործանում մեհյանները ու նրանց ավերակների վրա կառուցում քրիստոնեական եկեղեցիներ:

Զենոբ Գլակի տեղեկություններից երևում է, որ հայոց հին հավատքը կամովին չի զիջել իր դիրքը. հին հավատքի և քրիստոնեության մեջ, գրեթե բոլոր վայրերում, տեղի են ունեցել կատաղի կռիվներ: Հայտնի է, օրինակ, որ Տարոնի Ողական ամրոցի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հեթանոսների և քրիստոնյաների կողմից իրար են բախվել հսկայական ուժեր: Կառավարական բանակն ունեցել է 7800 զինվոր, իսկ քրմապետ Արձանի բանակը՝ 6946 զինվոր: Քրիստոնյաներին մեծ դժվարությամբ է հաջողվել հաղթել Արձանի բանակին: Ճակատամարտում սպանվել է 1038 հոգի, որոնց մեջ նաեւ քրմապետ Արձանը եւ իր որդին:

Անհիմն չէ, երբ Լեոն գրում է. «Նոր կրոնի ամենահզոր հակառակորդը դարավոր անցյալն էր, եւ Գրիգոր Լուսավորիչը, ինչպես եւ նրա հաջորդները, ամեն խստությամբ զինվեցին այդ անցյալի դեմ: Նրանք քանդեցին ու ոչնչացրին հեթանոսության բոլոր հիշատակները, ոչինչ չխնայեցին, որպեսզի ժողովրդի աչքի առաջ չմնա անցյալը հիշեցնող մի շյուղ անգամ: Երկիրը զրկվեց դարավոր կյանքի կուլտուրայի բոլոր նշաններից ու վկաներից, որոնք պիտի լուսավորեին անցյալի կարեւոր կենսական հարցերը, ազգի քաղաքական մտավոր կացության հանգամանքները: Հայի անցյալը կորչում էր անդառնալի կերպով»:

Ժամանակը, պետք է ասել, գրավոր մշակույթի պահպանման գործում շատ դաժան է գտնվել: Մերձավոր արևելքում մեզ հայտնի են ժողովուրդներ, քաղաքակրթություններ, որոնք անհետացել են պատմության ասպարեզից առանց հետք անգամ թողնելու: Եղել են Հին աշխարհում գործող առևտրաշատ քաղաքներ, որոնց տեղադրությունն այժմ դժվարությամբ է որոշվում:

Քրիստոնեությունը հայոց հին հավատքի նկատմամբ անհաշտ գտնվեց ոչ միայն իր հաստատման արյունոտ պայքարում, այլեւ նրանից հետո նույնպես: Հայտնի է, որ նա շարունակեց անհաշտ պայքարել նրա դեմ. ոչ միայն հին հավատքը, այլեւ քրիստոնեական դոգմատիկ կանոններից փոքր-ինչ շեղումը դիտվել է որպես աղանդավորություն: Իսկ թե ինչպիսի դաժանությամբ են վարվել այդպիսիների հետ, այդ մեզ հայտնի է եկեղեցական ժողովուրդների կողմից ընդունած կանոններից. կտրում էին աղանդավոր համարվածների ձեռքերի եւ ոտքերի ջլերը եւ աղվեսադրոշմ խարանում ճակատին: Ստեղծված այդպիսի իրադրության մեջ կարո՞ղ էր մեկը համարձակվել հեթանոսական գիրք կամ գրություն պահել իր մոտ:

Ահա թե ինչու հայոց հնագույն ժամանակաշրջանից գրավոր ցուցանյութեր պահանջողները շատ խստապահանջ չպետք է լինեն:

Հին հայ մատենագիրները նախամեսրոպյան հայ գրականության փաստի վրայով լռությամբ են անցնում, որովհետև նրանք որպես քրիստոնյա մատենագիրներ, նպատակ ունեն հեթանոսական շրջանը ներկայացնել որպես բարբարոսական շրջան եւ հին հայկական ողջ մշակույթը կապել միայն քրիստոնեության հետ, իբր թե Հայաստանում հեթանոսական շրջանում տիրում էր տգիտությունը եւ խավարը, եւ հենց քրիստոնեությունն էր, որ եկավ հայերին «լուսավորելու»:

Այսպիսով, գրական լեզվի քննարկումը մեզ բերում է համոզման, որ V դարում հայ մատենագրության մեջ գործածված գրական լեզուն նոր չէր ստեղծվում, այլ անցյալ դարերի ընթացքում ստեղծված, մշակված, բառապաշարով հարստացած լեզուն էր, որը ժառանգվեց V դարի հայ մատենագիրների կողմից եւ գործածվեց»:

* * *

Մինչքրիստոնեական հայատառ արձանագրություն / Մի մոռացված պատկերաքանդակի պատմություն (պատկերները դիտելու համար նայել համացանցային հղումըhttp://bnaban.am/%D5%B4%D5%AB%D5%B6%D5%B9%D6%84%D6%80%D5%AB%D5%BD%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BC-%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82/?fbclid=IwAR1i3f9DECF6s9N0m3rnZfaMXTSInVEDN8zBY2j-V1jEGAY3_BE1OQ4xtog)

Այս պատկերաքանդակի մասին առաջին տեղեկությունը տալիս է գրականագետ եւ արվեստաբան Գարեգին Լեւոնյանը, ով արտասահմանյան ամսագրերից Մեկում տեսնում է այդ բարձրաքանդակի նկարը, որի մասին էլ գրած իր հոդվածում (Գարեգին Լեւոնյան, Մի առեղծվածային քանդակապատկեր, 1941թ) համոզմունք է հայտնում, որ բարձրաքանդակը ակնհայտորեն պատկանում է հնագույն հայ հեթանոսական ժամանակներին:

Պատկերաքանդակը պաշտամունքային է, երկրպագության է եկել մի ամբողջ ընտանիք, Թագավորը, Թագուհին եւ վեց երեխա, որոնք իրենց նվերներն են բերել պատվանդանի վրա տեղադրված ցուլի գլխին, Թագավորն ու Թագուհին հասկեր, կամ ծառի ոստեր իսկ երեխաները անոթներով հավանաբար ծիսական  յուղեր: Ըստ արվեստագետ Գարեգին Լեւոնյանի, բարձրաքանդակն արված է մեծ վարպետությամբ ու արվեստով, այն քանդակված է քարի վրա (հավանաբար մարմար) և ձուլածո չէ: Այս բոլորն իհարկե հետաքրքիր է, բայց զարմանալին այն էր, որ այս հնագույն հեթանոսական ժամանակներին պատկանող պատկերաքանդակի տակ կա երկու տող արձանագրություն … հայերեն տառերովՉնայած նկարի ցածր որակին, բայց պարզորոշ երեւում են Ա, Գ, Ի, Զ, Ռ, Տ, Վ, Ն, Շ, հ  տառերը, ճիշտ է, որոշ տառեր էլ թվում է նման չեն հայերենին, բայց կարծում եմ, որ պատկերաքանդակի որոշակի քայքայվածությունը եւ նկարի որակը թույլ չեն տալիս վերջնական կարդալու արձանագրությունը: Բանն այն է, որ նույնիսկ միջնադարյան արձանագրությունները, այն էլ քարի առկայության դեպքում երբեմն անհնար է լինում կարդալ, իսկ այս դեպքում առկա է ընդամենը 1940-ական թվականների անորակ լուսանկար:

1700 տարի մեր «ազգային» հորջորջվող եկեղեցին համոզել է, որ մինչեւ քրիստոնեություն ընդունելը մենք գրեթե ոչինչ չենք ունեցել, վայրենի ժողովուրդ, որը միայն Գրիգոր «լուսավորչի» շնորհիվ  լուսավորվելով Եհովա աստծո լույսով, «լուսավորվեց» եւ գիր ու գրականություն ունեցավ, որպեսզի թարգմանի ու կարդա ջհուդա-քրիստոնեական բիբլիա կոչվող «սուրբ գիրքըԴե իհարկե, ինչպես կարող էր դա հայերեն լինել, մեր արվեստագետ ու գրականագետ պրոֆեսորը ենթադրում է, որ արձանագրությունը հավանաբար կեղծ է:  Եթե Գարեգին Լևոնյանը միայն ենթադրում էր կեղծիքի մասին, ապա այս նկարի հաջորդ հետազոտողը՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանը իր «Հայոց գիր եւ գրչություն» գրքում  ուղղակի հայտարարում է, որ բարձրաքանդակը կեղծիք է: Տարօրինակ է, որ հարգարժան դոկտոր պրոֆեսորը կարծես թե համոզված է, որ հայերը իրոք գիր են ունեցել մինչ քրիստոնեությունը, բայց այս հարցը ուղղակի փակում է, հայտարարելով. «Հնագրական մեր ուսումնասիրություններից պարզվեց, որ այն կեղծիք է:» Ամենազարմանալին այն է, որ պրոֆեսորը իր հայտարարությունը ապացուցում է մի շատ «ծանրակշիռ» փաստարկով.  «Կեղծարարը, ինչպես երևում է, չի իմացել, որ հին հայկական գրերը ուղղագիծ ձև չունեն …»:  Պատկերացնում ե՞ք, պարզվում է, որ մեր այս հարգարժան պրոֆեսորը ինչ որ տեղ տեսել է հին հայկական գրեր, որոնք ուղղաձիգ չեն եղել, իսկ թե որտեղ է տեսել այդ ոչ ուղղաձիգ հայկական նախաքրիստոնեական գրերը, գաղտնիք է մնում:  Ահա այսպիսի հնագրական ուսումնասիրությամբ էլ փակվեց այս բարձրաքանդակի հարցը և արվեստանաբան Գարեգին Լևոնյանի ենթադրած իր ժամանակի լավագույն քանդակագործի աշխատանքը թեթև ձեռքով հայտարարվեց կեղծիք, այսինքն պարզվում է, նույնիսկ մեր կեղծարարները տաղանդավոր էին, բան ու գործները թողած ստեղծում էին տաղանդավոր գործեր և միամտորեն արձանագրությունը գրում էին գոյություն չունեցող գրերով…

Հետագայում այս արձանագրությունը մոռացվեց և ոչ ոք այլևս ուշադրություն չդարձրեց այս բարձրաքանդակի նկարի  վրա,  քանի որ մեր երկրում այդպես է ընդունված՝ հայերը քրիստոնեությունից առաջ գիր չեն ունեցել: 1700 ամյա այս կեղծիքը այնպես է հաստատվել և ամրացել հայ քրիստոնիայի ուղեղում, որ եթե նույնիսկ Երեւանի կենտրոնական հրապարակում հայտնաբերվի նախաքրիստոնեական կառույց հայերեն գրերով, այն զարմանքից կամ անմիջապես հողով կծածկեն, կամ կթվագրեն որպես հետ քրիստոնեական  կառույց, կամ առնվազն կհայտարարվի կեղծիք:

Հիմա բարձրաքանդակի մասին. Կարծում եմ բարձրաքանդակը իրոք արված է մեծ վարպետությամբ ու բարձր ճաշակով, թե թագավորն ու թագուհին և թե երեխանները, բոլորը խիստ արտահայտվող զգացմունք, ներշնչանք եւ կենտրոնացում են արտահայտում, քանդակագործը ոչ միայն կարողացել է մի հարթության վրա ստեղծել տարածական պատկեր, այլ նաև անսահման ներշնչանք ու զգացմունք է կարողացել արտահայտել նույնիսկ ամենափոքր մասնակիցների դեմքերին:

Պատկերված պատվանդանի վրա դրված է ցլի գլուխ իր կաշվով, առաջին վերջույթներով եւ պոչով, դատելով կենդանու դեռեւս չզարգացած եղջյուրներից, ենթադրելի է, որ դա հավանաբար երինջ է, որ զոհաբերվել է Մայր Աստծոն՝ Անահիտին: Այսինքն նկարում պատկերված է Անահիտ աստվածուհու տաճարի զոհասեղանը, որտեղ արդեն իսկ տեղադրվել է զոհաբերված կենդանու գլուխը, որի աջ եւ ձախ կողմերում տեղադրված են վառվող ջահեր: Մայր աստվածուհուն թագավորն ու թագուհին նվիրաբերում են հասկեր կամ ինչ որ բույսի ոստեր, իսկ երեխաները բերել են յուղանոթներ, որոնք դրվում են հատուկ պատվանդանի վրա: Սա մի եզակի ու հրաշալի քանդակապատկեր է, մի պաշտմունքային ծես, մեր սրբազան հավատքի ծեսերից մեկը, որոնք  այնքան դաժանորեն ոչնչացվեցին եկեղեցու կողմից: Իսկ ինչով են տարբերվում այդ եկեղեցուց մեր ժամանակակից  դոկտոր պրոֆեսորները, եւ միթե՞ շատ ունենք նմանատիպ հաշալի մի բարձրաքանդակ, որը թեթև ձեռքով կարելի է հայտարարել կեղծ ու հանել շրջանառությունից:

Բնականաբար եթե սա հայկական է, այն պետք է իր զուգահեռները ունենա եւ մեր պատմիչների մոտ եւ պահպանված պատմամշակույթային հուշարձանների մեջ:

Հայտնի է, որ երինջներ էին զոհաբերվում Հայոց Անահիտ դիցուհուն, ում տաճարների մոտ ազատ արածում էին ծաղկավոր ճակատով երինջների նախիրը (Պլուարքեայ Քերովնացւոյ Զուգակշեռք, հատ. Գ, Վենետիկ« 1833, էջ 562): Անահիտ Աստվածամայրը Հայոց դիցարանում բացառիկ տեղ է գրավել, դա հասկացվում է մեր քրիստոնյա պատմիչների աղքատիկ տեղեկություններից հեթանոսական կրոնի մասին. «Մանավանդ այս մեծ Անահիտ տիկնոջը, որը մեր ազգի փառքն է ու կենսատուն, որին բոլոր թագավորներն են պաշտում…  Նա է բոլոր զգաստությունների մայրը, բարերարը ամբողջ մարդկային բնության եւ դուստրը մեծ քաջ Արամազդի» (Ագաթանգեղոս, 53). «Նաև մեծ Անահիտին, որով ապրում է և կենդանություն ունի մեր Հայոց երկիրը…» (Ագաթանգեղոս, 68).  Այս խոսքերը ասում է Տրդատ թագավորը: Տրդատի հաջորդ խոսքերից երևում է, որ Անահիտ աստվածուհուն նվիրում էին ծառի ոստեր. «Թագավորը հրաման տվեց Գրիգորին, որ պսակներ ու ծառերի թավ ոստեր  նվիրաբերի Անահիտի արձանի բագինին:» (Ագաթանգեղոս, 49).

Անահիտ աստվածուհու բացառիկ դերն ու նշանակությունը Հայոց աշխարհում ապացուցվում է նաեւ աստվածուհուն նվիրված տաճարների ու սրբավայրերի առատությանբ  լայնածավալ Հայկական լեռնաշխարհում, որոնք ոչնչացվեցին քրիստոնեական եկեղեցու կողմից, հետագայում գրեթե բոլոր տաճարների տեղում կառուցելով քրիստոնեական աստվածածնի անվամբ եկեղեցիները, որոնց չափազանց մեծ քանակությունը քրիստոնեական եկեղեցին բացատրում է հայ ժողովրդի «մեծ սիրով» առ Մարյամ աստվածածինը: Հենց այս պատճառով էլ Հայկական լեռնաշխարհում ամենաշատ տարածվածը  ասվածածնի եկեղեցիներն են:

Ինչպես պատկերված է մեր բարձրաքանդակում, զոհասեղանին է դրվել Աստվածամորը զոհաբերված երինջի գլուխն ու մորթին, իսկ թագավորն ու թագուհին նվիրում են ծառի ոստեր: Պարզվում է զոհասեղանի վրա դրված երինջի գլխի ու կաշվի պատկերը մեծ տարածում են ունեցել Հայկական լեռնաշխարհում ամենահնագույն ժամանակներից, այդ նույն պատկերն են արտահայտում վիշապաքարեր կոչվող հուշարձանների մի մասը, բերենք դրանցից մի քանի օրինակ. (Б.Б. Пиотровский, Вишапы. Каменные статуи в горах Армении. Л.: Армянский филиал АН СССР. 1939.)
Ինչպես տեսնում եք, վիշապաքարերը գրեթե նույնական են բարձրաքանդակի զոհասեղանի հետ, միայն այն տարբերության, որ զոհասեղանը  տաճարի ներսում է, իսկ վիշապաքարը բնության մեջ, որի վրա էլ քանդակված են երինջի գլուխը եւ կաշին, նույնիսկ զոհասեղանի զույգ ջահերը վիշապաքարերի վրա փոխարինվել են համարժեք զույգ արագիլներով կամ կռունկներով:

Բերված օրինակները նաեւ ցույց են տալիս, որ վիշապաքարերը նույնպես նվիրված էին Անահիտ աստվածուհուն, ուղղակի այստեղ դրանք տեղադրված են առանց տաճարի, բնության մեջ:

Ժամանակակից հետազոտողները վիշապաքարերը թվագրում են III-II հազարամյակ մթա, սակայն կարծում ենք, որ վիշապաքարերը հաջորդել են տաճարներին, այսինքն վիշապաքարերը պատրաստվել են տաճարների զոհասեղանների նմանությամբ, բնականաբար բարձրաքանդակը պետք է որ ավելի հին լինի: Կարծում ենք, որ այն կարելի է թվագրել III հազարամյակ մթա, իհարկե բարձրաքանդակի ճիշտ տարիքը կարելի է որոշել այն տեսնելուց և մանրամասն ուսումնասիրելուց հետո:

Այժմ բարձրաքանդակի արձանագրության մասին. Ինչպես տեսնում ենք բարձրաքանդկի բերված նկարից, ներքևում այն ունի երկու տող արձանագրություն, որտեղ որոշակիորեն նկատվում են հայերեն մեսրոպյան տառեր: Նկատելի է նաև որ արձանագրությունը միասնութուն է կազմում բարձրաքանդակի հետ, այսինքն այն հետագա ավելացում չէ:  Ոչնչացնելով հայկական ամբողջ հազարամյակների մշակույթը, այդ թվում նաև հայատառ ամբողջ գրքերը և հնագույն մատյանները, եկեղեցին արգելեց Հայոց աշխարհում հայերեն գիրը, մանրամասնորեն ոչնչացնելով թե եղած գրքեր ու մատյաններ, թե տաճարների արձանագրությունները պատերի վրա: Ագաթանգեղոսը նշում է, որ տաճարները քանդում էին մինչև հիմքերը, դրա նպատակը իհարկե եղած հայատառ արձանագրությունները ոչնչացնելն էր: Իսկ ժողովրդի մոտ պահպանված գրքերն ու մատյանները կարողացան ոչնչացնել  մի օրենքով, այն է ցանկացած հեթանոսական իր, գիրք կամ մագաղաթի կտոր որևէ մեկի մոտ հայտնաբերելու դեպքում տիրոջ ոտքերի  ջլերն էին կտրում, իսկ նրա ամբողջ գերդաստանը քշում էին բորոտանոց: Հետագայում ամեն ինչ ոչնչացնելուց հետո, եկեղեցին հայտարարեց, որ Հայաստանում գիր չի եղել եւ օգտագործել են հունարեն կամ ասորերեն գրեր: Պատմական որոշակի հանգամանքներում եկեղեցին ստիպված եղավ վերականգնել Հայոց հնագույն գրերը եկեղեցու մի նվիրյալի միջոցով, ով էլ հայտարարեց, որ այդ գրերը ինքը գտել է աստվածային տեսիլքի միջոցով: Սակայն այդ գրերը օգտագործելով առաջին հերթին բիբլիայի թարգմանության համար, տարօրինակորեն նկատվեց այդ նոր ստեղծված տառերի խիստ համապատասխանությունը Հայոց լեզվին, որն էլ հետագա որոշ հետազոտողների մոտ առաջացրեց կասկածանք, արդյո՞ք դրանք ստեղծեց Մեսրոպ Մաշտոցը, թե՞ նրանք  կային ամենահին ժամանակներից: Միակ հարցը այն էր, որ եթե մեսրոպյան տառերը հին էին եւ օգտագործվում էին Հայ քրմերի կողմից, ինչո՞ւ այն չի գտնվում պեղումներից, եկեղեցին այն ոչնչացնում էր տաճարները քանդելով մինչեւ հիմքերը, սակայն հենց այդ ժամանակ կային ավելի հին հուշարձաններ արդեն ավերված, որոնք արդեն ծածկված էին հողով: Պահպանված այս բարձրաքանդակը ցույց տվեց, որ հայերեն այս հնագույն գրերը քրմերը օգտագործում էին հազվադեպ, միայն խիստ կարեւոր գրությունների կամ սրբազան ծիսական պատկերների մեջ, ինչպիսին այս տաճարական բարձրաքանդակն է, որի տակ եղած արձանագրությունը համոզված ենք, Մայր աստվածուհուն նվիրված փառաբանություն է մեր հնագույն սրբազան տառերով: Բարձրաքանդակի արձանագրությունը իրականում Հայերեն է, այն առայժմ միակ փաստացի անգին վկայությունն է մեսրոպյան տառերի հին լինելուն, այն այս վիճակում անհնար է կարդալ, հիմնականում նկարի անորակության պատճառով, այս փաստարկը իհարկե անմիջապես կհասկանան արդեն հնագույն արձանագրություններ վերծանած մասնագետները: Բարձրաքանդակը չի կարող կեղծ լինել, որովհետեւ այն ամեն ինչով համնկնում է այդ ժամանակների ոճին եւ ոգուն: Ցավոք բարձրաքանդակի հայտնաբերող հեղինակը՝ արվեստագետ Գարեգին Լեւոնյանը  ոչ մի հղում չի արել աղբյուրի մասին, նշելով միայն «արտասահմանյան ժուրնալներից մեկում», միայն կարելի է ենթադրել, որ դա կարող էր լինել գերմանական ամսագիր, որովհետև Լեւոնյանը սովորել է Գերմանիայում, բայց չի բացառվում, որ այն լինի այլ եվրոպական երկրի: Համենայն դեպս, քանի որ բարձրաքանդակը շատ կարեւոր է դառնում Հայոց գրերի ծագման եւ այլ հարցերի համարկո՛չ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին, որոնք ապրում են եվրոպական երկրներում, ուշադիր լինեն թանգարանների նմանատիպ նյութերի նկատմամբ և երբեմն թերթեն մինչև 1940-ական թվերը լույս տեսած եվրոպական ամսագրերը, գուցե թե հնարավոր լինի գոնե գտնել արտասահմանյան այդ ամսագիրը:

 Հովհաննես Ազիզբեկյան, Արա Հովհաննեսյան

* * *

Տիրի պաշտամունքը եւ նախամաշտոցյան գրերը

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում Հայաստանում նախամաշտոցյան գրի գոյության ևս մեկ ապացույց Տիր աստծո պաշտամունքի տեսքով: Մեծ պատմաբան Ա. Աբրահամյանն իր «Նախամաշտոցյան հայ գիր եւ գրչություն» աշխատության մեջ ներկայացնում է փաստեր, որ Տիր աստծո ներկայությունը հայոց պանթեոնում հաստատում է գիր ու գրականության գոյությունը:

IV դարի պատմիչ Ագաթանգեղոսն իր «Հայոց պատմության» մեջ հայկական հեթանոսական աստվածների պանթեոնում հիշում է Տիր անունով աստծու, որին համարում է արվեստի, գիտության եւ ուսման, ճարտարապետության աստված: Ենթադրվում է, որ այդ աստծու մեհյանը գտնվել է Վաղարշապատից Արտաշատ տանող ճանապարհի վրա եւ կործանվել է Տրդատի և Գրիգոր Լուսավորչի կողմից: Պատմիչն այս մասին գրում է. «Ապա ինքն իսկ Տրդատ թագավորը, ամբողջ զորքով հանդերձ, Վաղարշապատ քաղաքից շարժվեց գնաց Արտաշատ քաղաքը, ավերելու այնտեղ Անահիտ դիցուհու Բագինը եւ այն, որ Երազամույն կոչված տեղում էր գտնվում: Նախ ճանապարհին հանդիպեցին քրմական գիտության դպիր, Որմիզդի գրչի դիվան կոչված, երազացույց, երազահան պաշտամունքի Տիր աստծու ճարտարության ուսման մեհյանը եւ ամենից առաջ սկսեցին այն քանդել, այրել, ավերել»:

Տիր աստծու անունը ժողովրդի հիշողության մեջ մնացել է «Գրող» անունով՝ գիր անող աստծու նշանակությամբ: Նրան վերագրվել է յուրատեսակ հաշվապահի պաշտոն. ըստ ավանդության, նա պարտավոր է եղել ծնվածներին գրանցել ծննդյան մատյանում, իսկ մահացածների անունները ջնջել եւ գրել ելից մատյանում: Այն մարդու անունը, որին նա ելք էր անում ծննդյան մատյանից, ծոցը դրած երկինք էր տանում: Այստեղից էլ առաջացել են ժողովրդի մեջ լայն տարածում ստացած անեծքները. «Գրո՛ղը տանի քեզ», «Գրողի ծո՛ցը մտնես», «Գրողի բաժի՛ն լինես» եւ այլն: Մի ժողովուրդ, որը ստեղծել է դպրության, գիտության ու արվեստի աստված, նա անպայման ունեցել է գիր և դպրություն: Եթե հեթանոս հայերը գիր եւ գրականություն չունենային, գրի եւ դպրության աստված չէին ստեղծի: Տիրը իր ստանձնած պաշտոնով, փաստորեն, համապատասխանում է եգիպտական Թոթ եւ հունական Հերմես աստվածներին:

Այն պատճառաբանությունը, թե Ագաթանգեղոսը Տիր աստծուն հիշում է որպես Որմիզդ աստծո դպիր, ճիշտ չէ, քանի որ Որմիզդը ոչ թե պարսկական Ահուրամազդան է, այլ հայոց  Արամազդը: Տիրի գոյության փաստը մեր պանթեոնում ևս մեկ անգամ ապացուցում է գիր ու գրականության գոյությունը Հայաստանում:

Նախամաշտոցյան գիրը ժխտողների մյուս պատճառաբանությունը, թե Ագաթանգեղոսը Տիրին ոչ թե որպես գրի աստված է հիշում, այլ գիտության եւ արվեստի, տեղին չէ, քանի որ Տիրի մեհյանը ներկայացված է իբրեւ «ճարտարության», «ուսման» մեհյան, իսկ ինքը՝ Տիր աստվածը՝ «Քրմական գիտության դպիր»: Եվս մեկ ապացույց, որ ուսումը, գիտությունը, դպրությունն առանց գրի չեն լինում:

Նախամաշտոցյան շրջանի հայալեզու գրականության օգտին խոսում է Խորենացու ուշագրավ մի վկայություն, որ հայոց Արտաշես թագավորի որդիներից մեկը՝ Վրույրը, եղել է բանաստեղծ: Պատմահայրն իր տեղեկությունները քաղել է մեհենական պատմությունից: Նա Վրույրի մասին գրում է. «Իսկ Արտավազդը Սմբատի գնալուց  հետո հորից ստանում է բոլոր զորքերի իշխանությունը, որին փափագում էր: Սրա վրա նրա եղբայրները, իրենց կանանցից գրգռվելով, սկսեցին նախանձել, ուստի Արտաշեսը Վրույրին, որ իմաստուն եւ բանաստեղծ մարդ էր, նշանակում է հազարապետ և նրան է վստահում արքունական տան բոլոր գործերը, իսկ Մաժանին նշանակում է Անիում Արամազդի կուռքի քրմապետ»

Դժբախտաբար Վրույրի բանաստեղծությունները մեզ չեն հասել, եւ այժմ դժվար է նրա մասին խոսք ասել:

http://www.hayary.org/wph/?p=7332 - Յոթնագրյանքների առեղծվածը – Վաղ ժամանակներից մեզ են հասել մի խումբ ձեռագրեր, որոնք նույն բովանդակությունն ունեն, սակայն ոչ մեկը մյուսի ճիշտ պատճենը չէ..

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։