Հայկական (նժդեհյան) ցեղակրոնությունը հստակ ազգային ուսմունք-գաղափարախոսություն է՝ ամեն բան եւ ամեն ինչ ծառայում են Ազգին ու Հայրենիքին, Հայահավաքի ու Հողահավաքի իրականացմանը… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Բազմիցս նշել եմ՝ գերմանական (հիտլերյան) նացիզմը գաղափարախոսություն է, որտեղ ամեն բան եւ ամեն ինչ ծառայում է գերմանական ազգին, այդ թվում՝ Գերմանիա պետությունը, իտալական (մուսոլինյան) ֆաշիզմի պարագայում ամեն բան եւ ամեն ինչ ծառայում է Իտալիա պետությունը, այդ թվում՝ իտալական ազգը (տարբերությունների բացատրությունները եւս տրվել են)…

Հայկական (նժդեհյան) ցեղակրոնությունը հստակ ազգային ուսմունք-գաղափարախոսություն է՝ ամեն բան եւ ամեն ինչ ծառայում են Ազգին ու Հայրենիքին, Հայահավաքի ու Հողահավաքի իրականացմանը…

Այլաբանորեն Ազգը Հոգին է, Հայրենիքը Մարմինը, իսկ Հայկական Պետությունն էլ՝ Միտքը՝ հոգե-մարմնական ներդաշմակությունը պահպանելու համար…

Սա նաեւ հայ-արիական գաղափարաբանության հենքն է…

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=210346436614348&id=100029169784366  

…………………………….

«Ես կարդացի ցեղիս թողած աստվածային հետքերը երկրագնդի վրա, տեսա, համբուրեցի, պաշտեցիես դարձա ցեղակրոն»:

Ցեղակրոն շարժման գաղափարաբանությունը Ցեղակրոնությունն է:

(Գարեգին Նժդեհ)

Ցեղակրոն Ուխտերի մասինԿազմակերպությունն ուներ իր Ծրագիր-Կանոնագիրը եւ «Հավատամքը», որից ներկայացվում է հատված

Ցեղակրոնության հավատամքը

Ա. Ես ցեղակրօն եմ -

Եվ ահա` կÿերդվեմ Վահագնի աջի վրայ` երբեք չմեղանչել ուխտիս դէմապրել, գործել ու մեռնել որպէս ցեղամարդ:

Բ. Ինձ համար անհատականության եւ ազատութեան ամենաբարձր արարքըդա հնազանդուելն է ցեղիս:

Գ. Ես ցեղաճանաչ եմ, եւ ահա` գիտեմ թէ մեծ իմ ցեղն աւելին է տուել մարդկութեան, քան ստացել է նրանից. գիտեմ, որ  հայոց նորոգոյն յեղափոխութիւնը վերջին գործը չէ իմ ցեղի էութեան. գիտեմ, թէ ի՞նչ բաների ատակ է իմ ցեղը:

Դ. Ես ցեղահաւատ եմ, եւ ահա` պաշտում եմ եւ մի այլ աստուածութիւնցեղիս արիւնը, որի անարատութեան մէջ է իմ ցեղի ապագան:

Ե. Ես ցեղահաղորդ եմ, եւ ահա՛ զգում եմ, որ իմ անձը  աւելի իմ գերագոյն ծնողինիմ ցեղին է պատկանաում, քան իմ անմիջական ծնողներին:

Զ. Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղուելու պարտականութիւն ունիմ ես, եւ ահա պայքարում եմ մի մեծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը:

Է. Ցեղակրօն եմ, ասել է` ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ես խանդավառօրէն կը մնամ հպատակն ու մարտիկն իմ ցեղի:

Ը. Հայաստանից դուրս, սփիւռքի մէջ, ինչ վիճակում էլ որ լինեմ մեծահարուստ, բարեկեցիկ թէ օրավարձով աշխատող բանուոր` անդարձ պանդխտութիւն չեմ համարի տարագրի կեանքս: Չէ՛, վերադարձ կայ:

Թ. Կը դաւանեմ, որ իմ սերունդը աւելի մեծ պարտականութիւն ունի, քան ունէր անցնող ազատագրական սերունդը: Պարտականութեան մէջ ցեղակրօնի իմ բաժինըառիւծի բաժինն է, ամենամե՛ծը:

Ժ. Ցեղակրօնը, որի նշանաբանն էաւելի զօրութիւն-պաշտամունք ունի իր ցեղի մարտական ոյժի, իմա` Հայ Ցեղ. Դաշնակցութեան հանդէպ:

ԺԱ. Զոհապաշտ եմ ես, եւ ահա` երկիւղածօրէն կÿոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը յաւիտենական է, որոնք առիւծացան, իրենց արիւնը շռայլեցին մեր ցեղի գոյութիւնը եւ պատիւը յաւիտենականացնելու համար:

ԺԲ. Ցեղակրօնն էլ է ձգտում երջանկութեանտեսնել թէ ինչպէ՜ս աճում է իր ժողովրդի զօրութիւնը եւ արդարօրէն ընդարձակւում է Հայաստանը:

ԺԳ. Ցեղով է ապրում, ստեղծագործում եւ յաւերժանում ժողովուրդը: Մարդկային մշակոյթի գործում զօրութենական ոյժ է ցեղայնութիւնը: Արդ, թէ ինչո՛ւ ցեղային անհատականութեան եղծումը ցեղակրօնը համարում է ոճիր` ուղղուած մարդկութեան եւ, ի մասնաւորի, իր ժողովրդի դէմ:

ԺԴ. Ցեղակրօնը խորշում է այն բոլոր վարդապետութիւններից եւ հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը հեռու պահել ցեղի կազդուրիչ ստինքէնկաթէն:

Նա խորշում է հայ իրականութեան մէջ զեռացող այն բոլոր ոյժերէն, որոնք թեպէտև հասարակական դիրքով հակոտնեայ, բայց ընդհանուր հոգեբանութեամբ միացած ճակատ է յարդարած մեր լուսաւոր ազգայնականութեան դէմ:

Աւելի՛ պարզ: Ազգայնականութեան երկու ձեւերիցազգայնական անհատապաշտութիւն եւ եսապաշտութիւնցեղակրօնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթե ոչ ազգ-անհատի արդար եւ արգասաւոր ձգտումը` հաւատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը, եւ պաշտպանել իր հաւաքական անձի ազատութիւնը:

Ցեղակրօնի այդ ձգտումը լիուլի համապատասխանում է համամարդկային բարոյականի եւ յառաջադիմութեան բարձր սկզբունքներին:

ժե. Մե՛ծ է ցեղակրօնի իմ թշնամանքը, ինչպէս մե՛ծ է իմ պաշտամունքը:

Ցեղիս թշնամիներ են թուրքը, բոլշեւիկը եւ սրանց հայադաւ գործակալները, ամէն անուան ու ծպտումի տակորոնց վճռաբար կը հակադրեմ իմ զօրութենական ցեղապաշտութիւնը:

Ինձ համար գոյութիւն ունի հարցերի հարցը՝ հապա բախտահաս թո՞ւրքը:

Ես խորշում եմ բոլշևիզմից, որովհետեւ հակամարդկային է: Երիցս ատում եմ դա, որովհետեւ հակահայ է՝ թուրքի չափ, որովհետեւ թուրքի հետ զինակցած մտաւ Հայաստան, որովհետեւ նրանից ցայսօր օգտուեց ցեղիս գերեզմանափորըթո՛ւրքը, միա՛յն թուրքը:

Ցեղադրուժ բոլշևիկը իր շնական հրաժարիմքն ունի.

Ես՝ իմ վճռական այո՛ն ցեղիս.

Նա իր թուղթէ անզօր եղիցի՛ն ունի.

Ես՝ իմ հանապազօրեայ ազատագրական աշխատանքը ցեղիս համար:

Զզուելիօրէն բացասական է բոլշևիկը, եւ դիմազուրկ՝ հոգեպէս:

Ցեղակրօնը մարդկութեան ներկայանում է ցեղադրոշմ ճակատով:

ԺԶ. Պարտուողականութիւն, կրաւորական տառապանք, սարսափի հոգեբանութիւն, լալկանութիւն, մտքի անիշխանականութիւն, կրօնական անդենականութիւն, դասակարգային եւ յարանուանական եսականութիւնայդ ամէնից խորշելով խորշում է ցեղակրօնը:

ԺԷ. Ցեղակրօն եմ, ասել է՝ պարտիմ, կամիմ, կարող եմ գերազանցել, եւ պէտք է գերազանցեմ ցեղիս թշնամիներննախ թուրքին:

ԺԸ. Ուժապաշտ՝ տկարութիւն ու նահանջ չի ճանաչում ցեղակրօնը: Նրա մօտ կենդանի է ծարաւը՝ ոյժի, քաղցրութիւնը՝ զօհաբերութեան, եւ ճիգը՝ ցեղի ոյժերի կենդրոնացման: Արտաշիսեան իր նախնիքների մեծության հետամուտ՝ նա պատկառում է իր ցեղէն, եւ աշխատում ամէնուրեք արժանաւորապէս ներկայացնել դա:

ԺԹ. Նրա համար նուիրական է հայոց նորագոյն քաղաքական գոյառութեան օրըՄայիս 28-ըեւ այն խորհրդանշող սրբազան Եռագույնը, որ է՝ սրբութի՛ւն, քաղաքական դա՛տ եւ վախճանաբանութի՛ւն, միաժամանակ:

Ի. Հայ մարդու հետ ցեղակրօնը խօսում է հայերէն, որովհետեւ գիտակցում է, թէ լեզուի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը:

ԻԱ. Ինքնամսխումի մէջ ազատ չէ ցեղակրօնը:

Քաջառողջ լինելու իրաւունք  եւ պարտականութիւն ունի նա, որի ձեռքին է գալոց սերունդների ճակատագիրը:

ԻԲ. Նրա համար նախասիրելի են այն գիտությունները, արուեստներն ու արհեստները, որոնք կարելի է ծառայեցնել իր ցեղի հզօրութեան եւ յաղթանակին: Ցեղակրօնը՝ մարտիկ է կամ պատրաստւում է դառնալ այդպիսին:

ԻԳ. Անձնական կամքի մշակութեամբ՝ ցեղակրօնը սատարում է հայ ոգու հսկայացումին:

Ցեղի կամքի աստուածացումըահա, որ չմեռաւ դաժան դարերի հարուածների տակ, եւ չթողեց որ հայութեան մէջ Մամիկոնեանների ռազմաշունչ ոգին մեռնի, ցեղակրոնն ասում է վճռաբար՝ այո՛ եւ ամէն:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։