…Կամա, թե ակամա բղավում ես այն, ինչ գրված է ներքոդրյալ նկարում (զուգարանի ջուրը մի մոռացեք քաշել՝ ԱՐԱ)… – Եվ «գնանք սեր անել»-ը բացառապես վերաբերում է «գնանք սեքս անել»-ուն… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…Կամա, թե ակամա բղավում ես այն, ինչ գրված է ներքոդրյալ նկարում… – https://www.facebook.com/photo.php?fbid=211356329846692&set=a.102637077385285&type=3&theater

Այսօր ՍԵՐ երեւույթը հնաոճ են հայտարարել միջազգային գենդառաստները եւ նրանց «ազգային» գենդառաստիկները… Եվ «գնանք սեր անել»-ը բացառապես վերաբերում է «գնանք սեքս անել»-ուն… Ու կապ չունի, որ այդ տղամարդն ու կինը («տղամարդն ու տղամարդը», «կինն ու կինը»), «տղամարդն ու կենդանին (կաթնասուն, սողուն, թռչուն, թե…)», «կինն ու կենդանին (կաթնասուն, սողուն, թռչուն, թե…)» մի քանի ժամ առաջ են ծանոթացել, թե հենց նոր մի շիշ գարեջրից հետո են որոշել…

Բայց այդ կյանքի, թե կինոյի մեջ «սեքս անել»-ու հետեւորդները եւ նրանց երկրպագուները համարում են, որ «սեր անել»-ը  առօրյա մի հերթական խնդիր է (ի՜նչ ընտանիք, ի՜նչ ավանդույթներ ու արժանապատվություն…) եւ դա ուտելու պես մի բան, որտեղ հաց՝ այնտեղ կաց, որտեղ գինի՝ այնտեղ խմի, որտեղ խմի՝ այնտեղ քնի, որտեղ քնի՝ այտնեղ՝ ք… – դու կամ քեզ…

Ու ամեն բան վաղը կսկսի նորից…

Եվ կյանքի բոլոր ոլորտներում, ամեն բանից ու ամեն ինչից այլեւս քաքահոտ է գալիս եւ կամա, թե ակամա բղավում ես այն, ինչ գրված է ներքոդրյալ նկարում…

…………………………………………..

Մինչդեռ՝

Տիեզերքն Արարվել է Սիրով եւ Սիրո Առանցքի վրա էլ Արարիչը շարունակել է Արարել Ամեն Բան եւ Ամեն Ինչ…

Բայց մարդկության չարակամ զանգվածը, որ իրեն միջազգային հանրություն է հռչակել, այդ արարիչ գարծառույթը փոխարինել է ավերիչ գործառույթով ու Երկրում գրեթե ամեն բան եւ ամեն ինչ դուրս է եկել Սիրո Առանցքից…

Փողը եւ սեքսը, ահա՛ այդ միջազգային հանրության աստվածն ու սրբությունը…

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։