Իսկ բարոյականությունը, որ ամեն բանի եւ ամեն ինչի անփոփոխ հիմնասյուներից է, կապ չունի՞ Օջախ ու Ընտանիք հասկացությունների հետ – այն էլ հայի համար… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Իսկ ի՞նչ ընտանիքներ պիտի ստեղծեն ԼԳԲՏ-ականներն ու անասունների հետ կենակցողները… Քանի՞ սեռ պիտի ճանաչի մեր Սահմանադրությունը եւ դրանցից քանիսը պիտի գիտակցեն, թե «յուրաքանչյուր հայի համար որքան կարեւոր են Օջախ եւ Ընտանիք հասկացությունները»…

Եթե նշվում է, թե «Հայաստանը իմ Օջախն է, ժողովուրդն իմ Ընտանիքն է», ապա պետությունն էլ պիտի Օջախի ու Ընտանիքի պաշտպանն ու ազգային առաջընթացն ապահովողը լինի, ոչ թե միջազգային այլասերվածության եւ ապազգայնության խաղահրապարակ դարձնի Հայոց Սրբությունները…

…………………………………

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Բոլորդ գիտեք, թե յուրաքանչյուր հայի համար որքան կարեւոր են Օջախ եւ Ընտանիք հասկացությունները: Դրանք հասկացություններ են, որոնք ձեւակերպում են մեզնից յուրաքանչյուրի ինքնությունը, արժանապատվությունն ու ծագումը:

Բայց ցավոք, երկար տարիներ մի իրականություն է ձեւավորվել, երբ ընտանիք պահելու, օջախ ունենալու արժեքներով մեզանում հաճախ լեգիտիմացվել են բազմաթիվ արատավոր երեւույթներ:

Երբեմն կաշառակերությունը, կոռուպցիան, հովանավորչությունն ու անարդարությունները, ապօրինի գործունեության զանազան տեսակներ բացատրվել, լեգիտիմացնվել են ընտանիք պահելու, հացի փող աշխատելու, օջախին նյութական միջոցներ մատակարարելու հասկանալի անհրաժեշտությամբ

Օջախ ու ընտանիք հասկացությունները վերապրել են անգամ քաղաքական մուտացիաներ, զարգանալով կլանային եւ թայֆայական կառուցակարգերի տրամաբանությամբ:

Արդյունքում ստացել ենք մի իրողություն, երբ կոռուպցիոն համակարգերի կողմից ընտանիքի շահը հակադրության մեջ է դրվել հանրության շահի հետ, երբ օջախը վերածվել է բարձր պարիսպներով հայրենիքից տարանջատված եւ հայրենիքի դեմ գործող տարածքի:

Ես համոզված եմ, որ Նոր Հայաստանում ընտանիք եւ օջախ հասկացությունները պետք է նոր հարաբերություններ ունենան հայրենիքի հետ, հանրության ու պետականության հետ, որտեղ ընտանիքի շահը չպետք է հակադրվի հանրության շահին, որտեղ օջախի շահը չպետք է հակադրվի հայրենիքի շահին, որտեղ օջախն ու ընտանիքը պետք է ոչ թե պարիսպներով ու դարպասներով պարփակված փոքր տարածություններ լինեն, այլ պետական սահմաններով պարփակված պետականություն, սահմանադրությամբ ու օրենքներով հարաբերվող ժողովուրդ:

Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է:

Սա պիտի լինի մեզնից յուրաքանչյուրին առաջ մղող կարգախոսը, որտեղ մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի շահը ներդաշնակ է հանրության շահի հետ, որտեղ մեզնից յուրաքանչյուրի օջախի շահը ներդաշնակ է հայրենիքի շահի հետ, որտեղ մեզնից յուրաքանչյուրի անհատական արժանապատվությունն ու ազատությունը ներդաշնակ է հանրության արժանապատվության եւ հայրենիքի ազատության գաղափարների հետ:

Սա է Նոր Հայաստանի արժեքային վերափոխման կարեւորագույն օրակարգերից մեկը, եւ հենց ընկալման այսպիսի փոփոխությունն էր, որ 2018թ. գարնանը հանգեցրեց համահայկական հեղափոխության, երբ մարդիկ իրար ընկալում էին որպես հարազատ, երբ ժողովուրդը իրեն ընկալում էր որպես մի մեծ, երջանիկ, համերաշխ ընտանիք:

Այս է պատճառը, որ մեզնից յուրաքանչյուրը, աշխարհի յուրաքանչյուր հայ վստահորեն կարող է ասել՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է: Ու այսպիսի միասնությամբ տոգորված հայ ժողովուրդը է անընկճելի ու անպարտելի:

* * *

Զաքար Խոջաբաղյան Տեղին կլիներ, այդ բազմաթիվ արատավոր երեւույթների՝ կաշառակերության, հովանավորչության և այլնի մասին հիշատակելիս, հիշել նաեւ մեկ այլ խնդիր, երբ գրանտներ ստանալը ոմանց համար վեր է ածվում գրանտակերության, եւ հատկապես, երբ մի տնից բոլորի եկամուտը գերազանցապես գրանտներով է ձեւավորվում (ըստ էության՝ իրենք էլ են տուն պահում), իսկ որ ավելի վատ է՝ այդ գրանտներն աշխատեցնում են հենց Օջախ գաղափարը վարկաբեկելու, ծաղրելու եւ  արժեզրկելու նպատակին։ 
Արդարությունը պահանջում է հավասարապես անդրադառնալ բոլոր արատներին, որպեսզի կողմնակալություն չընկալվի եւ ակնհայտ ապազգայինին «ավանդական» կոչելը բարձր մակարդակի հովանավորչություն չդիտվի։

Andreas Harutyunyan Հայ ավանդական ընտանիքի մոդելը 》-֊ը գնահատողն ու սիրողը ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը դեմ պետք է լինի, սակայն ձեր քայլերից այլ եզրահանգման ենք գալիս, միգուցե սխալվում ենք, բայց փաստերը այլ բանի մասին են խոսում…

Manvel Samveli Հայի Փրկությունը ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ է ,օտարները դա գիտենդրանից օգտվում էնկարողանում էն մեզ բաժանելմնում է մենք հասկանանքու միահամուռ դիմակայենք եկող հարվածներին, եւ ՄԻԱՍԻՆ ԿԱՌՈՒՑԵՆՔ ՄԵՐ ՏՈՒՆԸ:

Pash Pogosyan Այո։ Հայաստանը իմ օջախն էժողովուրդը իմ ընտանիքը։
Դրա համար էլ պահանջում եմ՝մաքրեք Հայաստանը (սորոսականներից, ԼԳԲՏ-ից - ձեր շատերի զզվելի ներկայություններից – Վերջ տվեք դեբիլների ապստամբությանը։

Samvel Hovnanyan Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան. Դու ազգը բաժանել ես ՍԵՎԵՐԻ ու ՍՊԻՏԱԿՆԵՐԻ, հեղափոխականների ու հակահեղափոխականների, քայլիստների ու ոչ քայլիստների, «տականք» ղարաբաղցիների ու հայաստանցիների ու հիմի խոսում ես միասնականության մասի՞ն․․․լա՜վ էլի։ Քո նշած կոռուպցիոն համակարգի ժամանակ գլուխ չեն բարձրացրել՝ գեյերն ու լեզբուհիները, տրանսգենդերները ելույթ չեն ունեցել ԱԺ ամբիոնից, չեն հարձակվվել Հայ Առաքելական Եկեղեցու եւ Կաթողիկոսի վրա․․․եղել է ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ:

Ռուզաննա Շիրինյան ՄԵՐ ՀԱՅ ՕՋԱԽԻ ՈՂՋ ԻՄԱՍՏՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՂԵԼ ՈՒ ՄՆՈՒՄ Է ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՆՅԱՆ ՈՂՋ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ավաղ այսօր այդ հասկացողությունը անտեսակների համար դարձել է ոչ ընդունելի, եւ ընտանիք է ներթափանցել անբարոյական փողերի մուտք, եւ բանականությանը անհարիր անչափ ու անչափ անպատվաբեր գործոններ

Փրկել է պետք մեր ավանդական ՀԱՅՈՑ ՕՋԱԽԸ։ Փառք Աստծո, որ դեռ  անչափ շատ ու շատ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՕՋԱԽՆԵՐ ՈՒՆԵՆՔ։

………………………………….

Եվ այլք…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։