19/08/2019թ. – Ուկրաինացիները քննադատում են աղ ու հացը գետնին գցած Նեթանյահուի կնոջը…
Համացանցի ուկրաինացի օգտատերերը դատապարտել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կնոջը՝ Սառային, որը Կիեւում աղի մեջ թաթախված հացը նետել էր գետնին: Այս մասին գրում է Gazeta-ն։
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ օգոստոսի 19-ի գիշերը Նեթանյահուն կնոջը հետ ժամանել էր Կիեւ՝ պաշտոնական հանդիպումների համար։
Վայրէջքից հետո օդանավակայանում Իսրայելի վարչապետին ու նրա կնոջը դիմավորել էին ուկրաինական տարազներով աղջիկները՝ աղ ու հացով, Իսրայելի վարչապետը պոկել է հացը, թաթախել աղի ու կծել, այնուհետ այն տվել Սառային, բայց վերջինս հացի կտորը գցել է գետնին։
Ըստ ուկրաինացիների, նման քայլը վիրավորանք է ոչ միայն Ուկրաինային, այլև Իսրայելի կառավարության ղեկավարին: «Ստացվում է, որ պետություն կառուցելն ավելի հեշտ է, քան կնոջը»,- գրել է օգտատերերից մեկը ։
Մեկ այլ օգտատեր շնորհակալություն է հայտնել, որ նա դեմքին չի թքել։
Սառա Նեթանյահուի նաեւ սկանդալ էր սարքել Կիևի ինքնաթիռում՝ իրեն պատշաճ չողջունելու համար։
………………………………………………
9/08/2019թ. – Նեթանյահուի կինը դեպի Կիեւի ինքնաթիռում սկանդալ է սարքել…
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը՝ Սառան, այս գիշեր դեպի Կիևի թռչող ինքնաթիռում սկանդալ է սարքել։ Այս մասին գրել է «Вести Израиля» կայքը։
Սառա Նեթանյահուն դժգոհել է, որ ինքնաթիռի հրամանատարն իրեն պատշաճ կերպով չի ողջունել: Նա տեղից վեր է կացել ու ցանկացել է մտնել օդաչուների խցիկ։ Սակայն նրան թույլ չեն տվել ներխուժել օդաչուների մոտ, ինչն առավել է զայրացրել վարչապետի կնոջը։
Արդյունքում, Կիեւում վայրէջից 45 րոպե առաջ օդանավի հրամանատարը նորից ողջունել է Նեթանյահու զույգին՝ ընդգծելով Սառա Նեթանյահուի անունը։ Բայց սկանդալն այսքանով չի ավարտվել։ Ինչպես վերը նշվեց, հյուրերին ուկրաինական տարազներով աղջիկները՝ աղ ու հացով եբ դիմավորել, Իսրայելի վարչապետը պոկել է հացը, թաթախել աղի մեջ ու կծել, իսկ նրա կինը իրեն փոխանցած հացի կտորը գցել է գետնին։
Հիշեցնենք, որ սա Բենջամին Նեթանյահուի առաջին այցն է Կիեւ վերջին 20 տարվա ընթացքում: Իսրայելի վարչապետը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, կլինի նաեւ հայտարարություն մամուլի համար…
https://www.facebook.com/photo.php?fbid=213911852924473&set=pcb.213912306257761&type=3&av=100029169784366&eav=AfYqBLrBwJe-lOw8PRGY_6N0Sj1Iu4VcMXLBMa5aRPr0IykhnWw8lsPytmsbl8Mq_bk&__tn__=HH-R-R&eid=ARDCG1FQOBhgvSfHDAOxInptbTkk7yLszwMtrEdV-byenleYszILZLqaSX_yjD4fE82m8AOVqO3-eIAy – Աշխարհակարգը սասանվու՞մ է.- Հայտնի հրեական հնա՞րք՝ կնոջ անմիջական մասնակցությամբ… Թե՞ ինչ-որ բան է ցույց տալիս Թել-Ավիվը Ուկրաինայում՝ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության համապատկերում…
* * *
Բենյամին Նեթանյահուն հորդորել է անհարգալից նշաններ չփնտրել Կիեւում կնոջ հետ տեղի ունեցած միջադեպում
Իսրայելի վարչապետը կարծում է, որ չպետք է անհարգալից նշաններ փնտրել իր կնոջ՝ Սառայի, հետ տեղի ունեցած միջադեպում, որը Կիեւի օդանավակայանում աղ ու հացը գցել էր գետնին։ Այս մասին պաշտոնական այցով Կիեւում գտնվող Բենյամին Նեթանյահուն ասել է լրագրողներին, ըստ Tass-ի։
Քաղաքական գործիչն ասել է, որ իր կինը հատուկ ընտրել էր Ուկրաինայի ազգային գույների հագուստ` դեղին-կապույտ, ինչը հենց հարգանքի նշան էր Ուկրաինայի նկատմամբ։ Նա նշել է, թե չլիներ այդ միջադեպը, ապա իսրայելական մամուլն անգամ ուշադրություն չէր դարձնի վարչապետի Կիեւ ուղեւորությանը: Միեւնույն ժամանակ, Բենյամին Նեթանյահուն այցն անվանել է «պատմական»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ի գիշերը Կիեւ վայրէջքից հետո օդանավակայանում Իսրայելի վարչապետին ու նրա կնոջը դիմավորել էին ուկրաինական տարազներով աղջիկները՝ աղ ու հացով, Իսրայելի վարչապետը պոկել է հացը, թաթախել աղի ու կծել, այնուհետ այն տվել Սառային, բայց վերջինս հացի կտորը գցել է գետնին։ Սա միակ միջադեպը չէր, ինրպես գրել էին ԶԼՄ-ները, ինքնաթիռում էր Սառան սկանդալ էր սարքել այն պատճառով, որ օդանավի հրամանատարն իրեն պատշաճ չէր ողջունել։