Հնարավոր ՄԵԾ ՋՐՀԵՂԵՂԻ, ՋՐԻ ՈՐԱԿԻ ճգնաժամի եւ ԽՄԵԼՈւ ՋՐԻ սակավության հեռանկարները… Ջուրը կարող է կյանք տալ, կարող է նաեւ մահ բերել՝ ջրախեղդ անել… Բնական աղետները հիմնականում մեր բնաշեղումների հետեւանք են… Մոլորակի կլիմայի տաքացման եւ տեղումների նվազման հարցեր… Գրենլանդիայում սառույցի աղետալի հալում են արձանագրել… Ածխաթթու գազի կենտրոնացումը մթնոլորտում հասել է մարդկության պատմության մեջ ամենաբարձր մակարդակին… ՋՐԻ ՍԱԿԱՎՈւԹՅՈւՆԸ՝ կենսական խնդիր / Մեր երկրի համար դա նույնպես կարեւոր հարց է… ԱՐՑԱԽԸ մեծ քանակությամբ ԽՄԵԼՈւ ՋՐԻ արտահանման հնարավորություն ունի… ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ կարող է դառնալ ԽՄԵԼՈւ ՋՐԻ խոշոր արտահանողներից մեկն աշխարհում / Նավթամուղի եւ գազամուղի հայկական այլընտրանքը… ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ խնդիրները եւ ՀԱՅԱՍՏԱՆԸ / 2050թ ջուրը կդառնա աշխարհում ամենաարժեքավոր հումքը… Աշխարհը կանգնած է ջրի որակի անտեսանելի ճգնաժամի առջեւ… – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

ԲՆՈւԹՅԱՆՏԱՐԵՐՔ-ներն էլ վաղուց եւ միասնաբար սկսել են պատժել բնազանց մարդկությանը

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ հալոցքները վարար գետերի նման Երկնքից թափվում են Երկրի երախտամոռ բնակիչության գլխին՝ տեղ հասցնելով սահմանված ՊԱՏԻԺՆԵՐԸ

Երկինքը ջինջ եւ կապույտ է ամենուր, եթե այն չեն աղտոտում եւ գունափոխում Երկրից

* * *

Հնարավոր ՄԵԾ ՋՐՀԵՂԵՂԻ, ՋՐԻ ՈՐԱԿԻ ճգնաժամի եւ ԽՄԵԼՈւ ՋՐԻ սակավության հեռանկարները… / Ջուրը կարող է կյանք տալ, կարող է նաեւ մահ բերել՝ ջրախեղդ անել…

………………………………

Վանգայի 2018-5079թթ. կանխատեսումներից. -

2023թ. – Մի փոքր կփոխվի Երկրագնդի ուղեծիրը

2033թ. – Բևեռային սառույցները հալչում են: Բարձրանում է Համաշխարհային օվկիանոսի մակարդակը

Գուշակությունն ասում է նաեւ, որ 2084թ. կլինի բնության վերականգնում

Բայց հիմնականում Վանգան լավատեսական բաներ քիչ է գուշակել եւ փոփոխություններն ահռելի են, եթե…

…5079թ. անգամ աշխարհի վերջ է կանխագուշակված / Ինչեւէ, այլ տեսակետներ, արդեն դրական վերջաբանով եւս կան, եւ իրականում, ամեն բան ՄԱՐԴ-ու ԲՆԱԿԱՆ ՄԱՐԴ մնալու ԿԱՄՔ-ից է կախված…  

* * *

Բնական աղետները հիմնականում մեր բնաշեղումների հետեւանք են, ինչպես հակաբնական գործունեության, ահնպես էլ հակամարդկային կենսաձեւի խախտումների առումներով: Սակայն բնական աղետներ, ավելի սարսափազդու եւ զանգվածային, լինում են նաեւ այն ժամանակ, երբ Վերին Պատիժը «իջնում է» ներքեւ՝ Արարչական եւ Աստվածային Սիրո ու Բարության նկատմամբ մարդկության  անշնորհակալության եւ երախտամոռության պատասխանը տալու նպատակով…
Երկինքը այսօր էլ պատճառներ ունի պատժելու Երկրին…

Եվ դա վերջին ժամանակներում ավաելի ու ավելի հաճախակի է արտահայտվում ԲՆՈւԹՅԱՆ տարաբնույթ պատասխանների տեսքով, երկրաշարժերի, հրդեհների, ջրհեղեղների, ավերիչ քամիների կամ քայքայիչ երաշտների ու այլ ձեւերով…

Բայց մարդկությունը, որ դեռ արթուն ենթագիտակցությամբ զգում, բայց մթագնած գիտակցությամբ շարունակում է մոտեցնել այսօրինակ վտանգները, ներքին սարսափով է սպասում «աշխարհի վերջին»… Սակայն այդ վերջը հիմնականում կրոնական տեսանկյունից են դիտարկում…

(https://www.facebook.com/armenuhi.melqonyan/posts/1576250202457192Հին հավատներում «աշխարհի վերջ» հասկացություն չի եղել, եւ այժմ դա շահարկում են այն համաշխարհային մութ ուժերը, որոնք վճռել են մարդկությանը պահել խավարի ու վախի մեջ…)

Մինչդեռ այն կարող է լինել մեր մոլորակը կրակին տալով՝ երբ ԱՐԵԳԱԿ-ը այլեւս անիմսատ համարի կյանք տալ մարդկությանը, զրկելով ԱՐ-ական եւ Ե(Ի)Գ-ական ԱԿ-ունքից, երբ երկնաքարի դիպուկ հարվածով հզոր ճառագայթող ազդեցությունը կկազմակերպի մարդկության (որպես ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ից հեռացած խոտանի) հրաժեշտը մոլորակի հետ, երբ նոր ջրհեղեղը կամ պտտահողմերն եւ ամենուրեք ընթացքղ երկրաշարժերն ու հրաբուխները կմաքրեն մոլորակը հակամրդուց, որին իր վրա կրելու ցանկությունն այլեւս սպառած կլինի ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ, այսքան երկար համբերելուց հետո…

Չպե՛տք է մոռանալ, որ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ եւս ԱՐԱՐՉԱԾԻՆ են եւ ունեն ՄԱՐՄԻՆ, ՄԻՏՔ եւ ՀՈԳԻ… Ապրում են Համատիեզերական Կյանքով…

Որեւէ նշանակություն չունի՝ շրջանաձեւ են, քառակուսի, թե եռանկյուն կամ գիսավորի նման երկար պոչով… եւ՝ նրանց վրա ականջներ, քիթ, բերան, աչքեր կամ ձեռքեր ու ոտքեր կա՞ն, թե՞ չկան… Նախկինում ասել եմ՝ մեկ բաժակ ջրում էլ կյանք կա (մեր աչքի համար անտեսանելի) եւ պարտադիր չէ, որ այնտեղ գետաձի ու կոկորդիլոս, տարբեր ձկներ կամ այլ կենդանիներ լինեն…

* * *

Այս հոդվածում կփորձենք որոշակիորեն հասկանալ ԲՆՈւԹՅԱՆ ՏԱՐԵՐՔ-ներից ՋՐԻ հետ կապված առկա խնդիրները:

………………………………

* Հնարավոր ՄԵԾ ՋՐՀԵՂԵՂԻ հեռանկարը…

- 07.08.2019թ. – Գրենլանդիայում սառույցի աղետալի հալում են արձանագրել…

Աշխարհիօ ամենամեծ կղզին՝ Գրենլանդիան, աննախադեպ քանակությամբ սառույց Է կորցրել ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին: Գիտնականների հաշվարկներով՝ հալված ջրի զանգվածը, որը լցվել Է օվկիանոս, կազմել Է ռեկորդային 12,5 միլիարդ տոննա սառույց: Այդ քանակությունը կարող Էր ԱՄՆ-ի նահանգ Ֆլորիդայի ամբողջ տարածքը ծածկել 2 սանտիմետրանոց շերտով:

Մասնագետների խոսքով՝ նման արագ հալում իրենք առաջին անգամ են տեսնում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ սկսած 1950թ., երբ գիտնականներն սկսեցին հետեւել սառույցի զանգվածի տարեկան կորուստներին: 2012թ. հալումն ընդգրկել Էր սառցե ծածկույթի մակերեսի 97%-ը, սակայն այս անգամ Summit Station հետազոտական կայանը, որը գտնվում Է Գրենլանդիայի ամենաբարձր կետում, գրանցել Է օդի բարձր ջերմաստիճան՝ ռեկորդային ինչպես մեծությամբ, այնպես տեւողությամբ: 2019թ. արդեն հալվել Է 248 միլարդ տոննա սառույց, ինչը մոտեցել Է 2012թ. ռեկորդին (250 միլիարդ տոննա):

Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը եւ դրանից բխող՝ համաշխարհային ջրերի ծավալումները ցամաքային տարածքների վրա… 

- 25.08.2019թ. – Արկտիկայում սառցադաշտերի հալոցքից հետո նոր կղզիներ են հայտնաբերվել…

Ռուս գիտնականներն Արկտիկայում՝ Ֆրանց-Իոսիֆի երկիր կղզիախմբի տարածքում սառցադաշտերի հալոցքից հետո 5 նոր կղզի են հայտնաբերել, գրել է interfax.ru-ն: Հաղորդվում է, որ կղզիների մակերեսը տատանվում է 900-54.500 քառակուսի մետրի սահմաններում: Բացահայտված կղզիներում տեղագրական նկարահանում է իրականացվել, դրանք մանրամասն նկարագրվել եւ լուսանկարվել են:

Նշվում է, որ Նոր Երկիր կղզիախմբի կղզիներն «իրենց պաշտոնական բացահայտմանը սպասել են գրեթե 3 տարի»:

Հայտնի է, որ այդ տարածքում սառույցների տակից դուրս եկած աշխարհագրական օբյեկտներն առաջին անգամ բացահայտվել են 2015-2016թթ. իրականացված արշավի ժամանակ հիդրոգրաֆների կողմից, որոնք կանխատեսել էին նոր կղզյակների ի հայտ գալը:

Հատաքրաիր է, արդյո՞ք ջուրը նոր ցամաքներ է ի հայտ բերում՝ հետագայում բոլորը միասին ջրատակ անելու համար…

- 27/08/2019թ. – Կրկին Գրենլանդիայի սառույցների մասին…

- Ածխաթթու գազի կենտրոնացումը մթնոլորտում հասել է մարդկության պատմության մեջ ամենաբարձր մակարդակին, այն, ինչ տեղի է ունենում, արտակարգ կլիմայական իրավիճակ է…

Այս տարվա հուլիսը դարձել է ամենաշոգ ամիսը պատմության մեջ։ 2015-2019թթ. կդառնան ամենաշոգ տարիները օդերևութաբանության ամբողջ պատմության ընթացքում։ Այս մասին ահազանգել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անոտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով G-7-ի երկրների գագաթաժողովում։ ՄԱԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, գլխավոր քարտուղարն ասել է՝ եկել է համաշխարհային առաջնորդների հետ հանդիպման, համատեղելու ջանքերը՝ կլիմայի խնդրով գագաթաժողովի կազմակերպման հարցում։ Այն նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի շրջանակում։

«Ածխաթթու գազի կենտրոնացումը մթնոլորտում հասել է մարդկության պատմության մեջ ամենաբարձր մակարդակին։ CO2-ի նման մակարդակ մթնոլորտում եղել է 3-5 միլիոն տարի առաջ, երբ ջերմաստիճանը զգալիորեն բարձր էր, իսկ ծովի մակերեւույթը 10-20 մետրով ավելի բարձր էր»,- ասելէ  գլխավոր քարտուղարը։ Նա հիշեցրել է՝ Գրենլանդիայում սառցադաշտերն արագ հալվում են։ Նշել է, որ հուլիսին այնտեղ հալվել է 179 միլիարդ տոննա սառույց: Միեւնույն ժամանակ, Սիբիրում, Ալյասկայում, Կանադայում, Գրենլանդիայում, Ամազոնում այս տարվա հունիս-հուլիս ամիսներին բռնկված հրդեհները հանգեցրել են տասնյակ  մեգատոննաներով ածխաթթու գազի արտանետմանը դեպի մթնոլորտ:

«Այն, ինչ տեղի է ունենում, արտակարգ կլիմայական իրավիճակ է։ Այսօր ավելի վատ վիճակ է, քան 2015-ին, երբ Փարիզում ընդունվեց Կլիմայի վերաբերյալ համաձայնագիրը։ Գիտական տվյալներն էլ են դա ապացուցում»,- ասել է Գուտերեշն ու հիշեցրել սահմանված նպատակների մասին՝ պետք է մինչեւ 2050թ. հասնել այն բանին, որ ածխաթթու գազեր չարտանետվեն մթնոլորտ, իսկ 2030-ին 45%-ով կրճատել ջեմոցային գազերի արտանտեսումները»։ 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ երկրներն ավելի մեծ ջանքեր պետք է ներդնեն՝ Փարիզի համաձայնագրի պահանջների իրականացման համար։ «Յոթնյակի երկրները պետք է օրինակ դառնան այլ երկրների համար»,- ասել է ՄԱԿ-ի ղեկավարը։

* ՋՐԻ ՍԱԿԱՎՈւԹՅՈւՆԸ՝ կենսական խնդիր

- Տարբեր գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ մոտավորապես 20 տարի անց քաղցրահամ ջուրը երկրագնդի վրա լինելու է ավելի թանկ, քան նավթը՝ դառնալով ամենաարժեքավոր հումքն աշխարհում…

Քաղաքակրթության զարգացմանը համընթաց՝ մարդն իր կենսագործունեության մեջ ավելի մեծ քանակությամբ ջուր է օգտագործում: Ժամանակակից քաղաքակիրթ մարդուն օրական անհրաժեշտ է ավելի քան 500 լիտր ջուր: Այսօր աշխարհում ավելի քան 30 երկիր ջրի սակավության խնդիր ունի, շուրջ 1 միլիարդ մարդ չունի խմելու ջրից օգտվելու հնարավորություն, իսկ 2,6 միլիարդը` ջրի օգտագործման համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններ:

Տարբեր գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ մոտավորապես  20 տարի անց քաղցրահամ ջուրը երկրագնդի վրա լինելու է ավելի թանկ, քան նավթը՝ դառնալով ամենաարժեքավոր հումքն աշխարհում:

Ջրի կենսական կարեւորության ու ջրային պաշարների պահպանման հարցերն այսօր հրատապ են եւ այդ ուղղությամբ ուսումնասիրություններ են տարվում ու խնդրի լուծման տարբերակներ են քննարկվում տարբեր համաշխարհային կազմակերպությունների կողմից:

- ՋՐԻ ՍԱԿԱՎՈւԹՅԱՆ վտանգը մեր երկրի համար նույնպես կարեւոր հարց է…

Ջրի ներկայիս սպառման պայմաններում Հայաստանի ջրային պաշարները բավարար են ներքին կարիքների համար, սակայն  այդ պաշարների խնայողական ծրագրերը մեր երկրի համար նույնպես չափազանց կարեւոր են:

Նշվում է, որ «Մաքուր Ջուր» ընկերությունը խմելու ջրի ամենամեծ մատակարարն է Հայաստանում, որը մեր երկրում առաջինն  է արտադրել 18,9լ տարաներով շշալցված աղբյուրի ջուր:  Ընկերությունը ապասարկում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պետական ու մասնավոր հատվածի  բազմաթիվ ընկերությունների եւ անհատների՝ մատակարարելով  բարձրորակ, օգտակար եւ առողջության համար անվտանգ արտադրանք:

Ընկերության արտադրամասը գտնվում է Երեւանից 25 կմ հեռավորության վրա՝ Կաթնաղբյուր համայնքում, էկոլոգիապես մաքուր վայրում, որտեղ չկան արդյունաբերական ձեռնարկություններ եւ օդը աղտոտող այլ գործոններ:  Ջրի շշալցման համար հումք է հանդիսանում Կաթնաղբյուրի սառնորակ ակունքներից բխող ջուրը, որը լավագույններից մեկն է Հայաստանում իր բարձր որակական ու համային հատկանիշներով:  Ջուրն ախտահանվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով եւ անցնում բազմաստիճան ֆիլտրացում, որի արդյունքում պահպանում է իր բնական հանքային բաղադրությունը եւ անուշ համը: Ըստ մասնագետների, արտադրության բոլոր փուլերում ջուրը ենթարկվում է մանրակրկիտ փորձաքննության՝ առավելագույն որակ ապահովելու նպատակով: Արտադրությունը համապատասխանում է միջազգային բոլոր չափորոշիչներին եւ սննդի անվտանգության չափանիշներին: Ընկերությունը շարունակում է լայնացնել առաջարկվող ապրանքների տեսականին եւ ծրագրում է արտահանել արտադրանքը ԱՊՀ եւ արաբական երկրներ:

- ԱՐՑԱԽԸ մեծ քանակությամբ ԽՄԵԼՈւ ՋՐԻ արտահանման հնարավորություն ունի…

- Բազմաթիվ բնապահպան վերլուծաբաններ ահազանգում են, որ առաջիկա տասնամյակներում մարդկությունը կարող է հայտնվել լուրջ ճգնաժամի վտանգի առջեւ՝ խմելու ջրի պակասի պատճառով: Շշալցված ջրի վաճառքի տարեկան ծավալն աշխարհում գերազանցում է 50 միլիարդ դոլարը…

Արցախը մոտ ապագայում մեծ քանակությամբ խմելու ջուր կարտահանի: Մի քանի տարի առաջ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման հնարավորության մասին խոսեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Համոզված եմ, որ ժամանակը կգա, երբ մենք ջրային ռեսուրսներ կարտահանենք տարբեր երկրներ, քանի որ ունենք մեծ պաշարներ եւ առանց շրջակա միջավայրին վնաս պատճառելու մոտ 2,5 միլիարդ խորանարդ մետր ջուր կարող ենք ազատ արտահանել»,- ասել է նա: Ապա նշել է, որ առաջիկա 2 տասնամյակների ընթացքում Արցախից տարբեր խողովակներով հնարավոր կլինի արտահանել ջուրը: «Պատկերացրեք, թե դա աշխարհաքաղաքական ինչ մեծ գործոն է լինելու՝ դրա հետ կապված հետագա բոլոր հարցերով: Ջուրը բնական լուրջ ռեսուրս է, եւ առաջիկայում դրա արժեքն ավելի կբարձրանա»,- ավելացրեցլ է Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Բազմաթիվ բնապահպան վերլուծաբաններ ահազանգում են, որ առաջիկա տասնամյակներում մարդկությունը կարող է հայտնվել լուրջ ճգնաժամի վտանգի առջեւ՝ խմելու ջրի պակասի պատճառով: Շշալցված ջրի վաճառքի տարեկան ծավալն աշխարհում գերազանցում է 50 միլիարդ դոլարը: Արցախի Հանրապետությունը հսկայական ջրային պաշարներ ունի: Արաքսի հետ միասին Արցախի հիմնական գետերի տարեկան միջին հոսքը գերազանցում է 10 միլիարդ խորանարդ մետրը: Քարվաճառի շրջանը սկզբնաղբյուր է հանդիսանում Արցախի գետերի զգալի մասի համար:

- ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ կարող է դառնալ ԽՄԵԼՈւ ՋՐԻ խոշոր արտահանողներից մեկն աշխարհում…

- Նավթամուղի եւ գազամուղի հայկական այլընտրանքը. կունենա՞նք ջրատար դեպի Արաբական թերակղզի…

Համաշխարհային հզորների նավթամուղներին ու գազամուղներին Հայաստանում մտադիր են հակադրվել խմելու ջրի խողովակաշարով։ Հայաստանի քաղցրահամ ջուրն Արաբական թերակղզի հասցնելու հույսը դեռ չի մարել։ /Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա/

Ավելի քան 1,5 դար առաջ սակավաջուր Երեւանում ամենուր լսելի էր ջրավաճառ տղաների կանչը. «Ջուր եմ ծախում, սառը ջուր»։ Քաղցրահամ ջրերի մեծ պաշար ունեցող երկրում ամենատարածված բիզնեսը ջրի վաճառքն էր։ 100 տարի անց` 1988թ–ին, Խորհրդային երկրից առանձնացող ու ինքնուրույն կյանքի պատրաստվող Հայաստանի հույսը դարձյալ ջուրն էր։

Եվս 10 տարի անց, երբ ի հակառակ անկախացած Հայաստանի նոր իշխանությունների, պարզ դարձավ, որ միայն ջերմուկը Հայաստանը չի կերակրում, կազմվեց մեկ այլ ծրագիր ու դարձյալ Հայաստանից ջուր արտահանելու ու վաճառելու վերաբերյալ։ Ծրագրով, բացի գիտա–հետազոտական ուսումնասիրություններից ու հիմնավորումներից, նախատեսվում էր Արաքս գետի Մեղրիի կիրճի հատվածից կառուցել ջրատար խողովակաշար, որով պետք է քաղցրահամ ջուր արտահանվեր դեպի Արաբական թերակղզի։

1997թ. մշակված ռազմավարական ծրագիրը ներկայացվեց կառավարության քննարկմանն ու նույնիսկ հավանության արժանացավ։ Բայց այդպես էլ չիրականացավ։ Մնաց, մոռացվեց ու փոշոտվեց կառավարական գրասեղանների դարակներում։ Ծրագրի մասին չմոռացավ միայն դրա հեղինակ Հարություն Առաքելյանը։ Sputnik Արմենիայիհետ զրույցում նա հայտնեց, որ այսօր էլ եվրոպացի գործընկերների հետ քննարկում է 20–ամյա վաղեմությամբ ծրագրի արդեն նորացված տարբերակը։

Մեր զրուցակցի համոզմամբ, Հայաստանի այսօրվա իշխանությունները չպիտի կրկնեն նախորդների պասիվ կեցվածքը ջրային պաշարների կառավարման հարցում։ «Անհրաժեշտ է Թուրքիայի եւ Իսրայելի նման վարել ակտիվ քաղաքականություն՝ ջրի խնդիր ունեցող տարածաշրջանային երկրներին առաջարկել հայկական նախագծեր, մանավանդ, որ դրանց կյանքի կոչելը՝ ֆինանսավորումը, արաբական երկրները վերցնում են իրենց վրա: Նույն Թուրքիան եւ Իսրայելը օգտվել են Համաշխարհային Բանկի ու այլ միջազգային կենտրոնների ֆինանսական աջակցությունից, հետեւաբար, դա լուրջ փաստ է, որն ապացուցում է, որ խոշոր ֆինանսական կենտրոնները ներգրավված են համաշխարհային ջրային պաշարների կառավարման գործում, և, եթե Հայաստանը լուրջ հայտ ներկայացի այս հարցում, ապա անկախ նրանից` հայկական նախագիծը կյանքի կկոչվի, թե ոչ, Հայաստանի հանդեպ վերաբերմունքը միջազգային եւ տարածաշրջանային մակարդակում կփոխվի»,– համոզված է բանախոսը։

Որքան էլ տարօրինակ հնչի, աշխարհին իշխող գազամուղներին ու նավթամուղներին մեր ջրատար խողովակը հակադրելու գաղափարին սկզբունքորեն դեմ չէ նաեւ բնապահպան Կարինե Դանիելյանը, հատկապես, որ 90-ականներին բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած մասնագետն այսօր շատ լավ հիշում է ժամանակին լայնորեն քննարկված այդ նախագիծը։

Չնայած Հայաստանում ջրի պաշարների անխնա շահագործման հետեւանքով  վերջին տարիներին առաջացած ու տարեցտարի խորացող  խնդիրներին, Կարինե Դանիելյանը կարծում է, որ մեր երկրի ներկայիս պաշարները թույլ տալիս են իրականացնել թղթի վրա մնացած հայկական երազանքը։ «Սկզբունքորեն հնարավոր է։ Բայց կախված է այն հանգամանքից, թե ինչպես ու ինչ ճանապարհներով է նախատեսվում անել դա։  Մենք պարտավոր ենք պահել հարևանների նկատմամբ մեր պարտավորությունը։ Հստակ սահմանված թվեր կան, թե Հայաստանից դուրս եկող ջրի որ մասը մենք կարող ենք օգտագործել։ Իհարկե, մենք լրիվ չենք օգտագործում, եւ այդ առումով, հնարավոր է»,– Sputnik Արմենիային ասել է Կարինե Դանիելյանը։

Բնապահպանի համոզմամբ` կարևորն այն է, որ ծրագիրը չվնասի հայաստանցի սպառողին, այլ օգուտ բերի տնտեսությանը։

Ջրի խնդիրն այսօր աշխարհում ամենաքննարկվողներից է։ Վերլուծաբաններն արդեն ահազանգում են, որ ապագայում աշխարհի տերերը լինելու են ոչ թե նավթ ու գազ, այլ խմելու ջուր ունեցող երկրները։ Այս տարվա համար արդեն կանխատեսվում են ջրի սակավությամբ պայմանավորված առողջապահական լուրջ ճգնաժամեր։ 2019 թ. կանխատեսվում է վերջին 100 տարվա ընթացքում խոլերայի համաշխարհային ամենամեծ համաճարակը։ Իսկ թե ինչպիսին կլինի աշխարհի ճակատագիրը 2020 թ. կորոշեն Եմենում, Ուգանդայում, Կոնգոյում, Բանգլադեշում, Եթովպիայում, Գանայում, Հնդկաստանում ու Ինդոնեզիայում ջրի սակավության հետեւանքով առաջացած ու աշխարհով մեկ տարածված վարակները։

Հ.Գ. Ավելի քան 20 տարի առաջ Հայաստանից ջրի արտահանման ծրագրին անդրադարձել էր նաեւ ռուսական НТВ հեռուստաալիքը։ Այդ տարիներին ծրագիրը ներկայացրել է НТВ–ի հայաստանյան թղթակից, այսօր Sputnik Արմենիա գործակալության տնօրեն Դմիտրի Պիսարենկոն։

* ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ դեֆիցիտը եւ ՀԱՅԱՍՏԱՆԸ…

- 2050թ ջուրը կդառնա աշխարհում ամենաարժեքավոր հումքը…

Խմելու ջրի պաշարները աշխարհում անսպառ չեն, տարիներ առաջ գրել է The Independent-ը: Մոլորակի բնակչությունը ավելանում է, դրա հետ մեկտեղ մեծանում է պահանջարկը խմելու եւ ոռոգման ջրի նկատմամբ: Գլոբալ մասշտաբով ջրի 70%-ը մարդկությունն օգտագործում է ոռոգման նպատակով, այնինչ կենցաղային եւ արդյունաբերական նպատակնեով ջրի սպառումը շատ արագ աճում է: Շատ տեղերում ստորերկրյա ջրային շերտերն այն աստիճան արագ են չորանում, որ NASA-ի արբանյակները գրանցում են երկրային գրավիտացիայի ուժի փոփոխություն:

Water Resources Group-ի տվյալներով` Հնդկաստանին 2030թ. սպասում է ջրի առաջարկի 50% անբավարարություն պահանջարկի նկատմամբ, իսկ համաշխարհային մասշտաբով դա կկազմի 40%: 2050թ. աշխարհի բնակչությունը կկազմի 9 միլիարդ, որից 4 միլիարդը կապրի ջրի խրոնիկ դեֆիցիտի շրջաններում: Այսինքն` ջուրը կդառնա աշխարհում ամենաարժեքավոր հումքը:

Հայաստանի ջրային պաշարների վերաբերյալ գնահատակնները դեռեւս վերջնական չեն: Ենթադրվում է, որ ստորերկրյա ջրային պաշարները կազմում են մոտ 3 միլիարդ խորանարդ մետր, որի մեծ մասը`Արարատյան արտեզյան համակարգում: Իսկ լճերում կուտակված ջուրը (առանց Սեւանի)` մոտ 300 մլն խոր. մետր է, ջրամբարներում` մոտ 1 միլիարդ խորանարդ մետր: Սեւանի ջրային պաշարը մոտ 35 միլիարդ խորանարդ մետր է, սա Հայաստանի ամենամեծ ջրային ավազանն է:

Հետաքրքիր է, որ Հայաստանի ջրային ռեսուրսների մի մասը գոյանում է այսօրվա Թուրքիայից եկեղ ստորերկրյա ջրերի հաշվին: Ամեն տարի ստորերկրյա ճանապարհով այստեղից րարարտյան դաշտի արտեզյան ջրային համակարգ է լցվում է մոտ 1,2 միլիարդ խոր.անարդմետր ջուր, սակայն նաեւ մոտ 0,8 միլիարդ խորանարդ մետր էլ հոսում է դեպի Նախիջեւան:

Ջրի ներկայիս սպառման պայմաններում Հայաստանի ջրային ռեսուրսները բավարար են ներքին կարիքների համար, թեեւ դա չի նշանակում, որ ջրի խնայողական ծրագրեր չպետք է իրականացվեն: Ըստ որոշ փորձագիտական գնահատականների` 2030-2040թթ. Հայաստանի ջրային պաշարները կնվազեն 20-25%-ով` կապված կլիմայի տաքացման եւ տեղումների նվազման հետ: Նկատենք, որ այդ ընթացքում տեղի կունենա նաեւ ջրի սպառման ծավալների ավելացում:

Ընդհանրապես` վերջին տասնամյակում ջրի օգտագործումը Հայաստանում կտրուկ աճել է: Այսպես` եթե ջրառը 2000թ. 1,8 միլիարդ խորանարդ մետր էր, ապա ներկայում մոտենում է տարեկան 3 միլիարդ խորանարդ մետրին: Ընդ որում` ջրառի աճը հիմնականում տեղի է ունեցել ջրի տրանզիտային կորուստների հաշվին, որ 2008թ. պաշտոնական տվյալներով կազմել է մոտ 32%:, 2002թ. 25%:-ի համեմատ: Ստացվում է` տարեկան մոտ 1 միլիարդ խորանարդ մետր ջուր ենք կորցնում ճանապարհներին, որը չափազանց մեծ ծավալ է: Եթե ջրի փոխադրման համակարգում առաջիկա տասնամյակին լուրջ ներդրումներ չարվեն, ապա ջրի խնդիրը Հայաստանում կսրվի:

Նկատենք, որ օգտագործվող ջրի մոտ 80%:-ից ավելին ուղղվում է ոռոգմանը, եւ միայն 5-6%:-ն է օգտագործվում խմելու եւ կենցաղային նպատակներով: Այս առումով հատկապես կարեւորվում է ոռոգման համակարգի արդիականացումը, թեեւ խմելու ջրի փոխադրման համակարգը նույնպես ֆիզիկապես մաշված է: Որոշ խնդիրներ կան նաեւ Արարատյան դաշտի արտեզյան ջրերի ոլորտում` կապված արհեստական ձկնաբուծության բուռն զարգացման հետ:

Հայաստանի ջրային ռեսուրսների ներկա հաշվեկշռի պարագայում, (խնայողական միջոցառումների պարտադիր իրականացմամբ) Հայաստանը 1-2 տասնամյակ անց կարող է դառնալ ջրի խոշորագույն արտահանողներից մեկը: Հայաստանում վերջին տարիներին ամենարարագ աճող արտադրութւյուններից մեկն էլ խմելու ջրի շշալցումն է: Այսպես` 2010 թ. շշալցվել է 11,5 միլիոն լիտր խմելու ջուր` 35%:-ով ավելի, քան նախորդ տարում: Հաջորդ տարի աճի բարձր տեմպերը նույնպես պահպանվել են: Առայժմ խմելու ջրի արտահանման ծավալները մեծ չեն, սակայն չմոռանանք, որ հարեւոն երկրներում (արաբական աշխարհում եւ Հնդկաստանում) բնակչության շատ բարձր աճ է, եւ ջրի նկատմամբ պահանջարկն անշեղ աճում է: Ուստի այն մի քանի միլիարդ դոլարը, որ կներդրվի Հայաստանի ջրային համակարգում, վաղ թե ուշ իրեն կարդարացնի:

* Աշխարհը կանգնած է ջրի որակի անտեսանելի ճգնաժամի առջեւ…

21/08/2019թ.Համաշխարհային Բանկը հրապարակել էր «Ջրի որակի անտեսանելի ճգնաժամ» զեկույցը, համաձայն որի՝ ամբողջ աշխարհում կեղտաջրերի 80%-ը բնություն է վերադառնում առանց մշակման՝ վնաս հասցնելով հանրային առողջությանը, սննդի անվտանգությանն ու բնությանը։

Համաձայն Համաշխարհային Բանկիի նոր զեկույցի՝ ջրի աղտոտումը կանխելու համար անհրաժեշտ է տեղեկացվածության բարձր մակարդակ, ուժեղացված կանխարգելում եւ խելացի ներդրումներ։ 

https://hy.wikipedia.org/wiki/Ջրի_աղտոտումՋրի աղտոտում (ջրոլորտի աղտոտում), միջավայրի պայմանների եւ մարդու առողջության վրա բացասաբար ազդող ֆիզիկական, քիմիական եւ կենսաբանական աղտոտիչների թափանցումը, առաջացումն ու կուտակումը բնական ջրերում։ Սովորաբար այդ ազդակների թափանցումը կապված է մարդու տնտեսական գործունեության եւ դրա հետևանքների կամ (ավելի հազվադեպ) բնական աղետների հետ։ Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսիային եւ գազային ձեւերով

- Ապահովել բոլորի համար ջրի ու սանիտարական պայմանների հասանելիություն…

Բոլորի համար հասանելի մաքուր ջուրը կենսական բաղադրիչն է այն աշխարհի, որտեղ մենք ուզում ենք ապրել։ Սա իրականություն դարձնելու համար մոլորակում բավարար քաղցրահամ ջուր կա։ Սակայն վատ տնտեսվարման կամ վատթար ենթակառուցվածքների պատճառով ամեն տարի միլիոնավոր մարդիկ, հիմնականում՝ երեխաներ, մահանում են այնպիսի հիվանդություններից, որոնք կապված են անբավարար ջրամատակարարման, վատ սանիտարական պայմանների եւ հիգիենայի հետ։

Ջրի սակավությունը, վատ որակը և անբավարար սանիտարական պայմանները բացասաբար են ազդում ամբողջ աշխարհում աղքատ ընտանիքների պարենային անվտանգության, կենսամիջոցների և կրթական հնարավորությունների վրա։

Մինչ 2050 թ., ամենայն հավանականությամբ, չորս մարդուց առնվազն մեկն ապրելիս կլինի այնպիսի երկրում, որը կայուն կերպով կամ ժամանակ առ ժամանակ կրում է մաքուր ջրի սակավության ազդեցությունը։

- Ինչու՞ է այն կարեւոր

Ջրի սակավության խնդիրն ազդում է համաշխարհային բնակչության ավելի քան 40%-ի վրա, եւ, ըստ կանխատեսումների, այս թիվը մեծանալու է։

- Ո՞րն է նպատակը

Ապահովել բոլորի համար ջրի ու սանիտարական պայմանների հասանելիություն:

- Ինչու՞

Ջրի, սանիտարական պայմանների եւ հիգիենայի հասանելիությունը մարդու իրավունք է, սակայն դեռեւս միլիարդավոր մարդիկ ամեն օր բախվում են նույնիսկ ամենահիմնական ծառայությունների հասանելիության հետ կապված դժվարությունների։ Ամբողջ աշխարհում մոտ 1,8 միլիարդ մարդ օգտվում է խմելու ջրի՝ կեղտաջրերով աղտոտված աղբյուրներից։ Մոտ 2,4 միլիարդ մարդու համար հասանելի չեն հիմնական սանիտարական այնպիսի ծառայությունները, ինչպիսիք են զուգարաններն ու արտաքնոցները։ Ջրի սակավության խնդիրն ազդում է համաշխարհային բնակչության ավելի քան 40%-ի վրա, եւ ըստ կանխատեսումների՝ այս թիվն ավելանալու է։ Մարդու գործունեության արդյունքում առաջացած կեղտաջրերի ավելի քան 80%-ը առանց մաքրման թափվում է գետերը եւ ծովը՝ հանգեցնելով աղտոտման։

- Որո՞նք են հետեւանքները

Ջրի եւ սանիտարական պայմանների հետ կապված հիվանդությունները մինչեւ 5 տարեկան երեխաների մահվան հիմնական պատճառն են մնում. ամեն տարի ավելի քան 800 երեխա մահանում է դիարեայից՝ պայմանավորված վատ հիգիենայով։

Պատշաճ ջուրը եւ սանիտարական պայմանները կայուն զարգացման, այդ թվում՝ առողջության նպատակներին հասնելու առանցքային գործոններից են։ Կայուն կերպով տնօրինելով ջուրը՝ հնարավոր կլինի նաեւ ավելի լավ տնօրինել սննդամթերքն ու էներգիան՝ նպաստելով արժանապատիվ աշխատանքին ու տնտեսական աճին։ Ավելին, կարող ենք պահպանել ջրային էկոհամակարգերը, դրանց կենսաբազմազանությունը եւ գործել ի նպաստ կլիմայի։

- Ի՞նչ կարժենա խնդրի լուծումը

Համաշխարհային բանկի խմբի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կատարած ուսումնասիրության համաձայն՝ 2015-2030թթ. ջրի եւ սանիտարական հիմնական ծառայությունների ընդլայնումն աշխարհի համար կարժենա տարեկան 28,4 միլիարդ դոլար կամ 140 երկրների համաշխարհային արտադրանքի 0,10%-ը։

- Ի՞նչ կարժենա խնդրի չլուծված լինելը

Ծախսերը հսկայական են եւ՛ մարդկանց, եւ՛ տնտեսության համար։ Ամբողջ աշխարհում ամեն տարի ավելի քան 2 միլիոն մարդ մահանում է դիարեայից (փորլուծությունՎատ հիգիենան եւ աղտոտված ջուրը մահվան այս դեպքերի մոտ 90%-ի պատճառն են եւ հիմնականում ազդում են երեխաների վրա։

Ջրի եւ սանիտարական պայմանների ոլորտում ներդրումներ չկատարելը Ենթասահարյան Աֆրիկայի տնտեսության համար արժենում է երկրի ՀՆԱ-ի 4,3%-ը։ Համաշխարհային բանկի հաշվարկներով՝ Հնդկաստանի ՀՆԱ-ի 6,4%-ը կորսվում է անբավարար սանիտարական պայմանների տնտեսական ազդեցության եւ համապատասխան ծախսերի պատճառով։

Առանց ավելի լավ ենթակառուցվածքի եւ կառավարման՝ միլիոնավոր մարդիկ ամեն տարի կշարունակեն մահանալ, եւ կլինեն կենսաբազմազանության, էկոհամակարգի դիմակայունության հետագա կորուստներ՝ արգելակելով բարգավաճումը եւ ավելի կայուն ապագային ուղղված ջանքերը։

Առայժմ՝ այսքանը: 

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=216028429379482&id=100029169784366Հնարավոր ՄԵԾ ՋՐՀԵՂԵՂԻ, ՋՐԻ ՈՐԱԿԻ ճգնաժամի եւ ԽՄԵԼՈւ ՋՐԻ սակավության հեռանկարները
Ջուրը կարող է կյանք տալ, կարող է նաեւ մահ բերել՝ ջրախեղդ անել

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։