Միա՛յն կինը եւ տղամարդը…- «Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն» (ՀՀ Սահմանադրություն)…

- Ես շատ հպարտ եմ, որ այս (իհարկե նաեւ այլ) ձեւակերպման մեջ Հայ Արիական Միաաբնությունն ունի իր նպաստը: Սահմանադրության փոփոխությոսւնների ընթացքում մեր ներկայացուցիչների հետ հանդիպումը ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ Սահմանադրական Դատարանում շատ արդյունավետ անցավ, եւ չնայած մեր որոշ էլի կարեւոր առաջարկների մերժմանը (իրականում դեմ չէին, բայց միջազգային օրենքների հետ համեմատած՝ կտրուկ համարվեց…), սկզբունքային շատ ձեւակերպումներ տեղ են գտել մեր երկրի Սահմանադրությունում…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Շուրջ 30 տարի խոսում ու գրում եմ այս եւ նման այլ վտանգների մասին, … ցնորվածից մինչեւ դավադիր տեսությունների հետեւից ընկածի «համբավ» էի ձեռք բերել

Երբ ասում էի, որ աղանդավորականներից հետո համասեռականներն են բոլորիդ տան դռները ծեծելու, հետո ԼԳԲՏ-ականները եւ այսպես շարունակ… ծիծաղում էին, նաեւ ասուլիսներիս եկած լրագրողների մեծ մասը

Երբ ահազանգում էի սոցիալական քարտերի եւ բիոքարտերի՝ մարդկանց համարակալման վերածվելու եւ հեռվից (չիպ՝ հեռակառավարվող ռադիոսարք) կառավարվելու մասին՝ ծիծաղում էին

Երբ խոսում էի մասոնների ու գաղտնի այլ կառույցների, սիոնականության եւ աշխարհի գաղտնի տերերի հակամարդկային ու հակազգային, մեր դեպքում՝ հակահայ գործերի մասին՝ ծիծաղում էին

Երբ նեղսրտում էի ազգուրացության, հայրենդավության եւ օտարապաշտության տխուր հետեւանքների մասին՝ ծիծաղում էին

Եվ այսպես շարունակ … ինչը պարբերաբար համատարած բութ ու մութ հայացքների էին արժանացնում

Էլ չեմ ասում՝ երբ խոսում էի ազգայինի-ազգայնականության մասին, հայկականության, արիականության, մեր ազգի ընտրյալության եւ արարչակնիք բնօրրան-հայրենիքի, մեր աստվածային լեզվի ու տիեզերահաս հավատի, Հայ Աստվածների գոյության մասին… նույն բութ ու մութ հայացքներն էին ինձ ուղեկցում

Այսօր էլ կան իհարկե, քիչ քիչ ավելանում են ու բացահայտվում

Ուշքի եկե՛ք հայե՛ր…  

………………………………………….

Ընդունվել է 06.12.2015թ. / Հոդված 1. 1995թ. հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ 2005 թ. փոփոխություններով, շարադրել հետեւյալ խմբագրությամբ

(հատվածներ)

https://www.president.am/hy/constitution-2015/ – Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն

Հոդված 16. Ընտանիքի պաշտպանությունը

Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:

Հոդված 35. Ամուսնանալու ազատությունը

Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:

Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ:

Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով:

Հոդված 27. Անձնական ազատությունը

Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.

2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.

3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.

6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.

7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

  1. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին:

Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:

Եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:

Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:

Հոդված 28. Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Բոլորը հավասար են օրենքի առջև:

Հոդված 29. Խտրականության արգելքը

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Հոդված 30. Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:

Հոդված 31. Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը 

Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 33. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը

Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:

Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով:

Հոդված 34. Անձնական տվյալների պաշտպանությունը

Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք:

Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին և պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված կամ այլևս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում:

Անձնական տվյալներին ծանոթանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 35. Ամուսնանալու ազատությունը

Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:

Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ:

Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով:

Հոդված 36. Ծնողների իրավունքները և պարտականությունները

Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն օրենքով, դատարանի որոշմամբ` երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով:

Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների մասին։ Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 37. Երեխայի իրավունքները

Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:

Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:

Հոդված 38. Կրթության իրավունքը

Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:

Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը:

Հոդված 39. Մարդու ազատ գործելու իրավունքը

Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Հոդված 40. Ազատ տեղաշարժվելու իրավունքը

Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:

Յուրաքանչյուր քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք:

Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ:

Հոդված 41. Մտքի, խղճի և կրոնի ազատությունը

Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:

Մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Յուրաքանչյուր քաղաքացի, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակաuում է զինվորական ծառայությունը, ունի օրենքով սահմանված կարգով այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք:

Կրոնական կազմակերպություններն իրավահավասար են և օժտված են ինքնավարությամբ: Կրոնական կազմակերպությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը

Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:

Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 43. Ստեղծագործության ազատությունը

Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն

Հոդված 44. Հավաքների ազատությունը

Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:

Բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա: Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում:

Օրենքով կարող են սահմանվել դատավորների, դատախազների, քննիչների, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների հավաքների ազատության իրավունքի իրականացման սահմանափակումներ։

Հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով:

Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 45. Միավորումների ազատությունը

Յուրաքանչյուր ոք ունի այլոց հետ ազատորեն միավորվելու, ներառյալ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ մասնավոր միավորման:

Միավորումների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Միավորումների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով` միայն դատարանի որոշմամբ:

… … …

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=226984678283857&id=100029169784366Միա՛յն կինը եւ տղամարդը… / «Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն» (ՀՀ Սահմանադրություն)

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=226983958283929&id=100029169784366Ահազանգ… – ՀՀ Սահմանադրության բացահայտ խախտում է… Արդյո՞ք սա սահմանադրական կարգը տապալելու փորձ չէ… / Նոր Հայաստանի համար նախատեսված նոր օրինագիծով միասեռականների զույգը հավասարեցնում են  մեր ավանդական ու սահմանադրական ընտանիքին

* * *

http://www.hayary.org/wph/?p=6671 Ընտանեկան համերաշխությունը հակասու՞մ է միջազգային իրավական ձեւակերպումներին – Հայ ընտանիքի համերաշխությունը գրանտատուի համար՝ քաղաքական ապտակ, գրանտակերի համար՝ ոչ շահութաբեր իրավիճակ… Լուրջ ազդակ եվրոպական այն ուղղությանը, որը հայ ընտանիքը կազմաքանդող, ուրեմնեւ՝ հայկական պետականությունը հարվածի տակ դնող օրենքի նախագիծն էր փորձում պարտադրել… Կանայք, անվտանգությունն ու խաղաղությունը… Լուծվել է բարոյական վնասի հատուցման հարցը…

http://www.hayary.org/wph/?p=6644Ո՞վ պիտի արգելի՛ մեր պետության դեմ ներխուժումները – Հայոց միտքը հայի զենքի դե՛մ են հանում (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Գալիք սերնդի գիտական ու զինական ուժերը միմյանց դեմ են հանում – եթե հաջողեն՝ մեր վաղվա օրվան այսօր պիտի բացակա դնենք… Նաեւ կարեւոր մի այլ բան՝ բնականի ամրագրում.- ընտանիքը կնոջ ու տղամարդու միությունն է…

Որ մեր Սահմանադրությունը հայանպաստ ու հայաշունչ չէ, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Սրանով հայը չի կարող գերակա համարել իր ազգայինն ու պետականը, որոնք ստորադասված են միջազգայինի առաջ: Այլ օրենքներ են պետք, առայժմ՝ անցումային, որը կգործի ազգայինի ու միջազգայինի համադրությամբ, մինչեւ Հայոց Գլխավոր Օրենսգիրքը ամբողջական կդրվի հանրաքվեի: Սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ հայ արիներն առաջարկում են Հայաստանի Ազգային Սահմանադրության այս նախագիծը

http://www.hayary.org/wph/?p=4053Սահմանադրությունը ազգի անձնագիրն էՀայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ հայկական ազգային պետություն էՀայաստանի Ազգային Սահմանադրություն (ՀԱՄ նախագիծմաս 1-ին)…

http://www.hayary.org/wph/?p=4071Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ հայկական ազգային պետություն էՀայաստանի Ազգային Սահմանադրություն (ՀԱՄ նախագիծ – 2-րդ մաս)

http://www.hayary.org/wph/?p=7310Հայ կնոջը վաղուց փորձում են հանել ավանդական ընտանիքի դեմ, երեխաներին էլ՝ ծնողներիՀիմա էլ հայ տղամարդուն են հանելու՞ իր ընտանիքի դեմ, կնոջ դեմ. թե՞… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=5058&fbclid=IwAR2Hj4YTKylaAo9X0OXHhvsSq6mRsLJ_3DzDTEszsX03q-DUh3gTBp1GMek#more-5058Սա Հայաստա՛նն է եւ՝ վե՛րջԸնտանիք ձեւակերպման մեջ պիտի հստակ նշվի 1-կին եւ 1-տղամարդ միությունը, քանզի ինչ-որ հակաբնական «ընտանիքներ» եւս կարող են ձեւավորվելԸնդհանրապես ՄԱՐԴ մնալու խնդիր կա այսօր

http://www.hayary.org/wph/?p=4976&fbclid=IwAR28Mw_3Py98ShgzsJNCeQQ_rqy5sq0-t0_v4tQF6WFYN8_i3j6OPuKuWFYՏղամարդը եւ կինը հավասար չեն՝ բնությամբ ու բնույթովԸստ հայ արիների տեսակետների, բնության օրենքներով տղամարդն ու կինը բոլորովին այլ բնույթ ունեն, այլ կենսական գործառույթներով են օժտված

http://www.hayary.org/wph/?p=6066Ամուր ընտանիքը՝ հզոր պետության հիմքԱյս մտածելակերպը դեռ արտագաղթի պես մի բան է մտքով ու հոգով ընչաքաղցների ուղեղներումՀայ ընտանիքի պահպանման խնդիրը միայն զույգերի եւ ընտանեկան սիրո ու ջերմության խոսքերով չէ որ պիտի ապահովվի, պետությունն ունի լուրջ պարտավորություններ

http://www.hayary.org/wph/?p=6065Հայկական հանդուրժողականությունը հասնում է վտանգավոր օտարամոլության (ազգադավ գրանտակերները շարունակում եմ նպաստել գենախեղումներին, այլասերումներին, հոգեմոլագարությանը…) – Եվ հանդուրժողականության անվան տակ հայատյացություն են քարոզում անպատիժԱրարիչը մարդկանց արարել է իրենց Աստվածների տեսքով ու բնությամբ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։