«Մենք քո հուզանքը չուզանք, ախպե՛ր». Սերժ Սրապիոնյանը՝ Արայիկ Հարությունյանի «ձախ մոլորությունների» մասին… / … գենախեղումնեը վաղուց են մարդանման գենդառաստներ ծնել… դրանք արհեստական են, ինչպես այսօր գոյություն ունեցող հազարավոր ազգեր, երկրներ, լեզուներ եւ այլն… սրանց նախատիպը չկա՛ ու չի՛ կարող լինել Տիեզերքում… սրանք ոչ մի կապ չունեն ԱՐԱՐՉԱԾԻՆ ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾԻ հետ… / Ովքեր էին մետրոյի դիմաց խայտառակ ներկայացում իրականացնողները… / «5 արժեք», որոնք գտնվում են Արայիկ Հարությունյանի թիրախում. Հայոց պատմություն, եկեղեցի, բանակ, մշակույթ, ընտանիք… /  «Սատանիզմի հիմքով համերգներ չեղարկել այլևս չի լինելու Հայաստանում․ մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու իմ նախարարության օրոք»… / Գիտությունների ազգային ակադեմիան փակելով, ազգային դրույթները հանելով՝ մենք այլ երկրների համար աշխատուժ ենք դառնում… / Սոցապ նախարարը խոսում է սեփական սեքսից, մշակույթի նախարարն էլ սատամիզմի եւ այլ ազատություններից… / Մարդկանց մուծած հարկերը գնում են ԼԳԲՏ-ների գովազդի վրա ու հիմա էլ կասե՞ք, որ սա նորմալ երեւույթ է… / Վերնախավի սեքս քմահաճույքների համար օտարերկրյա տրանս-մարմնավաճառներ են բերվում… / «Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանքը պետք է հեռացվի»… / Ստամբուլյան կոնվենցիան հակասում է մեր ազգային գոյության ձեւերին. սա փոքր ազգերին ոչնչացնելու ծրագիր է… – ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման… –  «Ո՛չ Ստամբուլին, ո՛չ այլասերմանը» բողոքի ակցիա ԵԽ հայաստանյան գրասենյակի դիմաց…

…Տգիտներն ու տխմարները բոլոր ժամանակներում ու միշտ փորձում են պատսպարվել տաղանդների, ավելին՝ հանճարների ինչ-որ բանի տակ, սակայն շատ արագ «հանճար» ձեւակերպումից դուրս է թշչում «հ»-տառըեւ «*»անճարներին հանում է ջրի երեսԱռավել եւս՝ սերը սեքսի, սրանց դեպքում թերեւս՝ էժանագին պոռնոյի հետ «շփոթողների» առումով

……………………………………………

Հոգե-բարոյական խնդիրներից ամեն օր խոսենք՝ չի ավարտվիՄայրենի Լեզուն, Հայոց Պատմությունը, շուտով ՌազմագիտությունըՀայաստանում գուցե արգելված լինենՇախմատը չկարողացան, կարելի է ֆիզկուլտուրան ընդհանրապես հանել՞՞՞Է՞լ ինչ է լինելուԳուցե մտադրոււյու՞ն կա միայն այսպես կոչված «Նոր Հայաստանի» լեզուն, պատմությունը, ռազմագերիությունըկրթության բարեկրտությունը, անմշակույթ անբարոյականությունը եւ անհավատ աստվածավախությունը, ինչու չէ նաեւ վերնախավային բարեգթությունն ու բարեհավաքություն-բարեգործությունը … … … մնան որպես «հայ ազգային արժեքներ»…

……………………………………………

* Մեր երկրի թիկունքը վտանգված է – Եվ վտանգված են սահմանապահ մեր տղաները… / Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը միանում են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հաժարական պահանջող բոլոր կողմերին եւ միաժամանակ պահանջում են առողջապահության եւ սոցապ նախարարների հրաժարականները… – այս հրաժարականների քանակը (իրապես՝ քանակ է ամենուր) ավելանալու դրդապատճառներ դեռ կունենա…

……………………………………………

«Մենք քո հուզանքը չուզանք, ախպե՛ր». Սերժ Սրապիոնյանը՝ Արայիկ Հարությունյանի «ձախ մոլորությունների» մասին / 4 Նոյեմբերի 2019թ.

Երկար անունով նախարարության նախարարի պաշտոնը զբաղեցնող արարածն ավելի մոռելանդ ատելություն ունի ամեն հայի ու հայկականության հանդեպ, քան նույնիսկ ամենամոլեռանդ երիտթուրքը. երիտթուրքերի մեջ այդպիսի մոլեռանդություն նկատում եմ մեկ էլ դոկտոր Նազիմի արտահայտություններումYerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ դոցենտ, բանասեր Սերժ Սրապիոնյանը՝ մեկնաբանելով «ՀուԶանք ու Զանգ»՝ աղմուկ հանած ներկայացման համար կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ 2019թ. բյուջեից 2,7 մլն դրամ հատկացնելու փաստը։

«Նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդուն թվում է, թե նախարարության բյուջեի փողերն իր հոր տնից է բերել, ի՛ր փողն է, կարող է մսխել այնպես, ինչպես ցանկացած անառակ որդի կարող է մսխել իր հոր փողերը։ Այնինչ՝ սա մե՛ր երկրի ունեցվածքն է, եւ այդ բյուջեն որոշակի մասով էլ տալիս եմ ես»,- ասաց մտավորականը։

Նա հիշեցրեց դասականի միտքը՝ «էս պետությունը բժշկին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, որ խնայի, պետություն սարքի», ապա հավելեց. «Սրանք եկել են՝ ոչ թե բժշկին՝ չոբանին շատ են վճարում, ապուշին շատ են վճարում, այլանդակին շատ են վճարում, որպեսզի այս պետությունը պետություն չդառնա. սա՛ է սրանց միտքը»…   

Պետբյուջեից ֆինանսավորված ներկայացման սյուժեն Սրապիոնյանն այսպես մեկնաբանեց. «Չարենց-Աբով-Վշտունու՝ «ձախ մոլորությունների» շրջանի Դեկլարացիան իբրև հիմք են սարքել եւ ներկայացրել մի այլանդակություն, որը ոչ մի կապ չունի ո՛չ Չարենցի, ո՛չ Աբովի, ո՛չ անգամ Ազատ Վշտունու հետ»։

Նա բացատրեց՝ Չարենցը մի ժամանակ ձախ մոլորություններ է ունեցել. ռուսական հեղափոխությամբ և այդ հեղափոխության հաղթանակով ոգևորված՝ որոշել է, որ առաջնային է նյութեղենը, իրականը, մարմնականը և ոչ՝ հոգևորը։ Ինքը՝ Չարենցը, ընդամենը 1 տարի է գտնվել այդ մոլորությունների մեջ եւ իր վերջին՝ «Լեֆյան թմբուկը նետած մի կողմ» բանաստեղծություն-օրագիրը՝ իր ձախ մոլորությունների դեկլարացիան, շպրտել է վառարանը։

«Չարենցի մոլորությունների մասին լսել են, լսել են, որ մարմնավորն է առաջնային համարվել, եւ որոշել են օգտվել դրանից՝ օգտագործելով Չարենցի անունը։ Դրա վտանգավորության մեծագույն աստիճանն այն է, որ նաեւ վիրավորում են, ապականում են, հեղինակազրկում մեր մտքի և մտածողության տիտաններից մեկին՝ Եղիշե Չարենցին. այդ անունը դրա համար են տալիս»,- ընդգծեց Սերժ Սրապիոնյանը։   

«Հուզանք ու զանգ»-ը, բանասերի մեկնաբանմամբ, Ազատ Վշտունու ամենամերժված ժողովածուն է, քանի որ այնտեղ, Սրապիոնյանի գնահատմամբ, անմտություններ էին գրված՝ «Ասատուր, ելքը տուր, զանգը տուր, հուզանք ու զանգ…»: Ժամանակին գրականագետ, մարքսիստ Հարություն Սուրխաթյանը կարծիք է հայտնել. «Մենք քո հուզանքը չուզանք, ախպե՛ր». հենց այս՝ 100 տարի առաջվա մերժված գաղափարներն են վերականգնում այսօրվա հեղափոխականները։  

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ ՀՅԴ ՀԵՄ պահանջած՝ հրաժարականը Սերժ Սրապիոնյանը պարտադիր է համարում. «Այդպիսի ապականված մտածողության տեր մարդը, բարոյական բոլոր նորմերը ոտնատակ տվող մարդը, որ հսկայական գումարներ է մսխում այլանդակությունը մեր երեխեքի, ջահելների հոգեբանության մեջ սերմանելու նպատակով, իրավունք չունի նախարար աշխատելու։ Խորհրդային տարիներին էդ տիպի մարդկանց նույնիսկ կոլխոզի ֆերմայի ֆուրաժոր չէին նշանակում՝ ստորին պաշտոնյա, որն ընդամենը խոտի խրձերը հաշվում էր՝ կովերին կերակրելու համար»։

Նախարարի հայտարարությունը, թե անգամ սատանիստական ստեղծագործությունները չի արգելելու, քանի որ գրաքննությանը դեմ է, Սերժ Սրապիոնյանը «փարիսեցիական» որակեց. «Գրաքննություն ասելով՝ ուզում է մարդկանց հիշողության մեջ արթնացնել գրականության սահմանափակումները։ Իսկ մամուլը, մշակույթը, նաեւ կրթությունը, գիտությունը որոշակի հսկողության տակ միշտ էլ եղել են։ Բա ինքն ինչո՞ւ է նախարար, ի՞նչ նախարար, որ չհասկանա դրա զարգացման գործընթացը, դրա բերելիք օգուտն ու վնասը, դրա հնարավոր վտանգավորության աստիճանը։  Դրա՛ համար է նախարար, թե չէ՝ մեր ինչի՞ն էր պետք գիտության, կրթության, սպորտիես չգիտեմ՝ էլ ինչի նախարարություն»։

Նրա գնահատմամբ՝ այսօր Հայաստանը, իսկապես, գտնվում է կործանման վտանգի եզրին. «Սա չափազանցություն չէ, սա մի ստրատեգիա է, որ մեր նկատմամբ կիրառում են «մերոնք» կոչվածը՝ ուրիշների թելադրությամբ՝ լաբորատորիաներում հայտված ճագարիկների վրա փորձաշրջան անցկացնելու միտումով»։

Հերոսների, մտավորականների, գրողների այս արժեզրկումը, Սրապիոնյանի համոզմամբ, հեռահար նպատակ ունի. «Առանց հերոսի՝ ժողովուրդը դատապարտված է կործանման՝ վերջնականապես: Կես վայրկյան չկասկածեք իմ ասածի ճշմարտացիությանը։ Վարդան Մամիկոնյանի միայն անունը այս ժողովրդին ժողովուրդ պահեց, որովհետև այդ մարդու մոգոնված դիմանկարը աղջիկները դնում էին իրենց օժիտների մեջ և, երբ հարս էին գնում, առաջին կարևորագույն բանը, որ օժիտի մեջ պիտի լիներ՝ Վարդան Մամիկոնյանի դիմանկարն էր»։

Մեր ժողովրդի հավերժության խորհուրդը մեր արժեքներին, դիմանկարին, արմատներին հակված լինելն է, մեր մշակութային էությունն է՝ ընդգծեց մտավորականը եւ մտավախություն հայտնեց, որ, դա հասկանալով, հենց այդ հայկականությունն են արմատից կտրում. «Եվ հստակ ընդգծված ծրագրով ոչնչացնում են նախ եւ առաջ մեր մեծերին, որ ոչնչանանք մենք բոլորս՝ փոքրերս. սա արդեն անկասկածելի տրամաբանություն է»։

Չարենցը, Սերժ Սրապիոնյանի համոզմամբ, նրանց համար վտանգավոր զենք է, քանի որ մեր ժողովուրդը՝ իր բնատուր մշակութային նկարագրով, Չարենցի մեծությունը ճանաչել է, իսկ Չարենցը միայն «Դեկլարացիա»-ի հեղինակը չէ, այլև՝ «Պատմության քառուղիներում»-ի, «Կոմիտաս», «Նորք» պոեմի, «Դանթեական առասպել»-ի։ Նրան վրդովեցնում է, որ Չարենցին ուզում են նույն Չարենցի անունով մոռացնել տալ, որպեսզի այս ժողովուրդն իր ինքնաճանաչումից զրկվի։ «Չկարողանա ինքն իրեն ճանաչել, որովհետեւ Չարենցն իր հայելին է՝ ժողովուրդը Չարենցի մեջ տեսնում է ինքն իրեն՝ այդ խիզախ, մեկ-մեկ մոլորյալ, բայց նվիրյալ մարդուն, դրա համար էլ Չարենցի անունը ապականում են։ Ես չեմ կասկածում, որ թափթփուկները շուտով կհասնեն Կոմիտասի, Թումանյանի պայծառ հիշատակը ապականելու մտքին»,- ասաց մտավորականը։

Սրապիոնյանը նշեց նաև, որ Չարենցի սեռական կողմնորոշման վերաբերյալ էլ տարիներ շարունակ «ասում են»-ի մակարդակով հայտարարություններ արեցին, փորձեցին վարկաբեկել, նույնիսկ «մոլորյալ գրագետներին» հրատարակել տվին գործեր, որոնք Չարենցը պարզապես գրել էր ո՛չ հրատարակման համար. «Ինչ-որ մի պահի պարոդիա էր գրել, էդ պարոդիան լավ էր գրել՝ ինչպես հանճարի թաթին  է բնորոշ, գցել էր իր դարակը, որ չհրապարակվի երբեք, պարզապես իր մտքի ժայթքումն էր եղել։ Հիմա է՞դ Չարենցին են ճանաչումՀենց դա՛ Չարենցը չէ, դա Չարենցի էությունից դուրս մի ուրիշ Չարենց է եղել, որին հենց ի՛նքը՝ Չարենցը, մերժեց»։  

Սերժ Սրապիոնյանը ևս մեկ անգամ ընդգծեց. «Ուղեղի ծալքերից զուրկ պաշտոնյան պատուհաս է նախ և առաջ իր սեփական ժողովրդի գլխին, հետո նոր՝ մարդկության, որովհետեւ այս ժողովուրդը պատմության մեջ առաքելություն ունի, որի դեմ այդքան թունոտ, այդքան աննահանջ կռիվ են տալիս այսօրվա պաշտոնյայիկները»։ 

* * *

գենախեղումնեը վաղուց են մարդանման գենդառաստներ ծնելդրանք արհեստական են, ինչպես այսօր գոյություն ունեցող հազարավոր ազգեր, երկրներ, լեզուներ եւ այլնսրանց նախատիպը չկա՛ ու չի՛ կարող լինել Տիեզերքումսրանք ոչ մի կապ չունեն ԱՐԱՐՉԱԾԻՆ ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾԻ հետ… / – http://newspress.am/?p=101683&l=am%2Fprecin+asfaltinvo%D6%82+berman+entarkecin+hraparakam+tesanyut&fbclid=IwAR269VyLUu-gICsAGeCBn7pMjNTtwj5MFx4mhBGE_bz4tDISZT3XVDIZp7o

Սանձարձակ քարոզ մետրոյի դիմաց. սահմաններ չունի աշխարհը հիմա –  https://www.iravunk.com/news/97345?fbclid=IwAR3OK9xVEbeOGi0ggEcXEVejVyxfEZbfGww5QA3SY9S06dowp3lZbFL-4Ag

Ովքեր էին մետրոյի դիմաց խայտառակ ներկայացում իրականացնողները… –

https://www.youtube.com/watch?v=bbo9FoR46Ms

* * *

«5 արժեք», որոնք գտնվում են Արայիկ Հարությունյանի թիրախում. Հայոց պատմություն, եկեղեցի, բանակ, մշակույթ, ընտանիք… – https://antifake.am/am/news/708

04-11-2019թ. – Դեռևս նախորդ տարվանից Կառավարության անդամ նշանակված ԵՊՀ դասախոս, արևելագետ Արայիկ Հարությունյանը իր պաշտոնավարման ընթացքում չի կարողանում խուսափել սկանդալային, քննարկվող և վիճահարույց թեմաներից:

Դեռևս նախորդ տարվա օգոստոսին Արայիկ Հարությունյանը չխորշեց վիրավորելԵրեւանի դպրոցներից մեկի տնօրենին` «ենթադրելով» նրա` անգլերենի չիմացությունը: Սակայն երբԱրաբկիրի համար 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը հակառակն ապացուցեց, Արայիկ Հարությունյանը հերթական անգամ հայտնվեց վատ իրավիճակում: Հետաքրքիր է, որ Արայիկ Հարությունյանը իր հրապարակային գրառումներով աչքի չի ընկնում հայերենի իր իմացությամբ, որը կարող ենք հաստատել բազմաթիվ սխալներով եւ վրիպակներով գրառումներով: Լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով այն բանին, որ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում քառյակը թղթից էր կարդումպատասխանեց. «Ես որեւէ բան անգիր չեմ սիրում հիշել…: … Ես ունեմ ռուսական կրթություն»:

Տնօրենների լեզվական հմտությունները ստուգելուն զուգահեռ` Արայիկ Հարությունյանը անակնկալ այցեր (123) էր կատարում դպրոցներ եւ «դաստիարակչական շոուներ» կազմակերպում:

Արայիկ Հարությունյանը իր ղեկավարման մեկուկես տարվա ընթացքում արդեն իսկ հասցրել է բացասական ազդեցություն ունենալ կրթության և մշակույթի ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերի վրա: Այդ հարցերի շրջանակը բավական պարզ է. Հայ ժողովրդի պատմություն, եկեղեցի, բանակ, ընտանիք և մշակույթ:

  1. Հայոց պատմություն

Կառավարության անդամներից հասարակության շրջանում ամենահակասական կերպարը համարվող Արայիկ Հարությունյանը այս տարվա օգոստոսին հայտարարել է, որ թույլ չի տվել պատմության դպրոցական դասագրքերի հետագա տպագրությունը: Լրագրողի այն հարցին, թե արդյոք պատմությունը մեկ այլ ձեւով ներկայացնելու խնդիր կա, նախարարը հաստատեցավելացնելով, որ «քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացության, դասագրքերը չեն տպագրվելու»: Նա ասել է, որ որոշ մասնագետներ 180 աստիճանով տարբեր բաներ են գրում դասագրքերի համապատասխան նյութերում: Մասնագետները վիճում են, դպրոցները` մնում առանց գրքի

Արայիկ Հարությունյանը բազմիցս հայտարարել է, որ նորագույն պատմության մի շարք իրադարձությունների մեկնաբանություններ պետք է փոխվենՍակայն պատմության դպրոցական դասագրքերի հեղինակներից ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը պնդում է, որ լիովին չեզոք տեքստեր է գրել:

Արայիկ Հարությունյանի կողմից այս գործելաոճը առնվազն անընդունելի է, քանի որ «հեղափոխության» ընթացքում ներկայիս իշխանությունները պնդում եւ երաշխավորում էին կրթական համակարգի, մասնավորապես` դպրոցներում և բուհերում, ապաքաղաքականացումը եւ ապակուսակցականացումը, սակայն արձանագրում ենք, որ նախարարը, ելնելով իր թիմի համար շահեկան քաղաքական դրությունից, այս դեպքում փորձում է պատմությունը, օրինակ, Մարտի 1-ի շուրջ իրադարձությունները վերաշարադրել` իշխանական կարծիքը թելադրելով դպրոցական դասագրքերում: Հարությունյանի ջանքերը զգացվում են նաեւ բուհական համակարգում, երբ իշխանական «Ռեստարտ» ուսանողական կազմակերպությունը իշխանությունների հետ համագործակցությամբ  ուղղակի տեռռորի էին ենթարկում ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին:

  1. Հայ առաքելական եկեղեցի

Արայիկ Հարությունյանի, և ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի թիմի գլխավոր թիրախներից մեկը եղել է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան եւ վերջինիս դասավանդումը դպրոցներումՄինչ նախարարը հորդորում է լրագրողներին այս թեմայից սենսացիաներ չսարքել, փոխնախարար Արևիկ Անափիոսյանը News.am-ի հետ զրույցում նշել է, որ «Եթե մեր առջև դնում ենք խնդիր, որ աշակերտները իմանան, կարեւորեն ու հասկանան Հայոց եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ, տարբեր մասնագետների հետ խորհրդակցելով իմ կարծիքն է, որ այն լավագույնս կարելի է ներկայացնել հայ ժողովրդի պատմության առարկայի շրջանակներում»: Անափիոսյանի կարծիքով` եթե հայ ժողովրդի պատմության համատեքստում է ներկայացվում, ավելի հստակ է դառնում, «թե տվյալ ժամանակաշրջանում եկեղեցին ինչ դեր է կարողացել ունենալ մեր բազմաչարչար պատմության մեջ

Ազգային ժողովում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, չխորշելով քաղաքական հայտարարություններ անելուցշեշտել է. «Այո՛, Հայ եկեղեցու պատմությունը եւ այլ առարկաներ լուրջ վերանայման կարիք ունեն»:

Դեռևս անցած տարի օգոստոսին նախարար Արայիկ Հարությունյանը իր տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպում էր ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Արդեն իսկ ձեւավորված Կառավարության եւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովում առաջնային քննարկվող հարցերից մեկը հենց «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հարցն է: Վերջին շաբաթներին այս թեզը ավելի գործնական տեսք է ստացել, որի առաջամարտիկը դարձյալ Փաշինյանների ընտանեկան թերթ համարվող «Հայկական Ժամանակ»-ն է: Լրատվականը հոդված էր հրապարակել «Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցներում չի լինի. առարկան կմատուցվի ինտեգրված կամ այլ բովանդակությամբ ու անվանումով» վերնագրով։

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանելու կամ փոփոխելու մասին որոշում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից դեռ չի կայացվել, հարցը Մայր Աթոռի հետ չի քննարկվել, հետեւաբար, «Հայկական ժամանակը» Սորոսի ֆոնդի և ԵՄ-ի գումարներով իրականացնում է մանիպուլյացիաներով ուղեկցվող քարոզչություն «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ծրագրից հանելու կամ փոփոխելու վերաբերյալ, որը, ինչպես հասկանում ենք, թե’ «Հայկական ժամանակ» լրատվականում տեղ գտած հրապարակումից և թեԿԳՄՍ աշխատակցի՝ մեզ հետ ունեցած զրույցից, նախատեսվում է առաջիկայում։

Եվ սա ասվում է այն դեպքում, երբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելութունըհայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, ամրագրված է ՀՀ մայր օրենքի` Սահմանադրության 18-րդ հոդվածով: Այնինչ, նախորդ տարի իշխանությունների բացարձակ թողտվության պայմաններում ամբոխը շրջափակել և սպառնում էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Իսկ արդեն «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ տեղի ունեցող քննարկումները, ինչպես նաեւ Կառավարության և Եկեղեցու ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի առկայությունը փաստում են ներկայիս իշխանությունների ունեցած վերաբերմունքի մասին:

  1. Բանակ

Նախարար Արայիկ Հարությունյանի թիրախում է հայտնվել նաև հանրակրթական դպրոցներում դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան: Նախարարի կարծիքով՝ արդյունավետ չէ առարկայի դասավանդման ներկայիս մեթոդը՝ բացառապես լսարանային պայմաններում դասավանդումը: Նա շեշտեց՝ հատկապես ավագ դպրոցի աշակերտները պետք է հնարավորություն ունենան այդ դասընթացներն իրականացնել  զորանոցային և ճամբարային պայմաններում, որպեսզի մարտական պայմաններին ավելի լավ ծանոթ լինեն` որպես օրինակ բերելով «Քվանտ» վարժարանում անցկացվող դասապրոցեսը:

Սակայն այստեղ ևս հարցեր են առաջանում.

Ի՞նչ միջոցների հաշվին է պատրաստվում նախարարությունը իրականացնել վերոնշյալ դասընթացները, եթե նրանց չի բավարարում դասավանդման ձեւաչափը,

Արդյո՞ք նման ձևաչափը տարածվելու հանրակրփական բոլոր դպրոցների եւ միեւնույն ժամանակ ՆԶՊ առարկան սովորող բոլոր դասարանների վրա։

Տարիներ շարունակ քննադատելով «Ազգ-բանակ» հայեցակարգը` իշխանությունները ինչու՞ են հիմա նախաձեռնում նման ձեւաչափ,

Արդյո՞ք դասավանդման նման ձեւաչափը չի պարունակում ռիսկեր` կապված դպրոցականների անվտանգության հետ,

Ինչպե՞ս են համատեղելու նման դասընթացները դպրոցական ուսումնական ծրագրի հետ,

Եթե նշվում է, որ նման ձեւաչափը հնարավոր կլինի ներմուծել ժամանակի ընթացքում, և միաժամանակ խոսվում է արդեն իսկ դասացուցակներից ՆԶՊ առարկան հանելու մասին, արդյո՞ք ստացվում է, որ դպրոցներում մինչև նոր ձեւաչափի ներմուծումը ՆԶՊ առարկան չեն սովորելու:

Նախարարը անդրադառնում է հայագիտական բլոկի առարկաներիննշելով, որ «բոլոր առարկաները, այդ թվում՝ հայագիտական՝ վերանայվելու են»: Հարկ է նշել, որ այս վերանայումները վերաբերում են հայագիտական բլոկի առարկաների դասավանդմանը եւ դրանց հատկացված դասաժամերին, ոչ միայն դպրոցներում, այլ նաեւ համալսարաններում:

Նախարարը այս գործելաոճը բացատրում է նրանով, որ իրենք սրանով ուժեղացնում են դպրոցում տվյալ առարկաների դասավանդումը, այսինքն բովանդակությունը փոխվում է այնպես, որ դրա կրկնումը բուհերում այլեւս անհրաժեշտություն չի լինում:

«Կարիք չկա հայոց լեզուն, հայոց պատմությունը եւ հայ գրականությունը ինձանից եւ մեր թիմից պաշտպանել». ասում է նախարարը եւ անում ճիշտ հակառակը:

Այստեղ ևս հարցեր են առաջանում` կապված դպրոցական որակյալ կրթության հետ: Որքանո՞վ է ԿԳՄՍ նախարարը վստահ, որ դպրոցներում անհրաժեշտ կերպով կդասավանդվեն հայոց լեզուն, հայ գրականությունը եւ հայ ժողովրդի պատմությունը, որպեսզի անհրաժեշտություն չառաջանա կրկնել առարկաները նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում, եւ կապահովվի անհրաժեշտ մակարդակը:

  1. Մշակույթ եւ 5. ընտանիք

Մշակույթի բնագավառում Արայիկ Հարությունյանի գործելաոճը աջակցություն չի գտնում հասարակության լայն զանգվածների կողմից: Նախարարը նշել է, որ իր  նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու։

«Սատանիզմի հիմքով համերգներ չեղարկելը այլեւս չիլ ինելու Հայաստանում։ Ինչ-որմ տացածին հիմքերով ինչ-որ բաներ չեղարկելը չի լինելու»,- նշել է Հարությունյանը։

Նախարարը նկատի ուներ այն իրադարձությունը, երբ Տիկնիկային թատրոնում անցկացվելիք «Վադեր» ռոք խմբի համերգը չեղարկվել էր: Վերջերս նմանատիպ «սատանիստական բնույթի» միջոցառում էր կազմակերպվել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, որը չեղարկվել էր ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի միջամտությամբ։

Փաստորեն, ՀՀ ԿԳՄՍ նախարարը կողմ է, որպեսզի մանուկների համար նախատեսված հաստատությունում տեղի ունենա դրա նպատակային նշանակությունից տրամագծորեն տարբերվող միջոցառում, այդ թվում՝ սատանիստական բնույթի համերգ։

Ավելին, վերջերս բավական աղմուկ հանած և հանրության շրջանում ակտիվ քննարկվող «Մել» ֆիլմը, ինչպես պարզվեց, ֆինանսավորվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից, որն էլ, իր հերթին գտնվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո` մինչ այդ գտնվելով նախկին Մշակույթի նախարարության ենթակայության տակ: Արայիկ Հարությունյանը, որը այս դեպքում նույնպես, կարծեք թե, շահագրգիռ կողմ է հանդիսանում, այս ֆիլմի առնչությամբ ասել էր, որ «որոշ մարդիկ, որոնք փորձում են նման հարցերի շահարկման միջոցով քաղաքական դիվիդենտներ հավաքել, հետադիմության առաջամարտիկներ են»: Ստացվում է, որ նախարարը հետադիմական է համարում հայկական ավանդական ընտանիքը եւ այս արժեհամակարգը կրող մարդկանց, ավելի կոնկրետ` գրեթե ողջ հասարակությանը` ուղղակիորեն եւ անուղղակիորեն աջակցելով թե’ «կեղծ արևմտյան արժեհամակարգին», թեսեռական փոքրամասնություն հանդիսացող ԼԳԲՏ անձանց` ջուր լցնելով նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը շահագրգիռ շրջանակների ջրաղացին: Չենք կարող չնշել, որ ներկայիս իշխանությունները, իրենց արբանյակ հասարակական կառույցների միջոցով փորձում են համառորեն առաջ տանել հասարակության ամենախոցելի մասի` երեխաների և դպրոցականների շրջանում Ստամբուլյան կոնվենցիայի և դրան հարակից նախագծերի անցկացում: Որպես օրինակ կարող ենք նշել «Իմ մարմինը իմ անձնականն է» գրքի տպագրումը, տարածումը, ինչպես նաեւ Հանրային Ռադիոյի հաղորդավար Լյուսի Քոչարյանի հայտնի մտացածին պատմությունների շարքը, որտեղ հաճախ էին տեղ գտնում նաև մանկահասակ երեխաների մասնակցությամբ բռնության հիշատակումներ, ինչպես նաեւ Ստամբուլյան կոնվենցիայի մի շարք դրույթներ, որտեղ ընդհանրապես բացակայում է «ընտանիք» հասկացությունը, որին փոխարինում է «զուգընկերներ» եւ «ընտանեկան միավոր» խորթ եւ հասարակության շրջանում անընդունելի եզրույթները։

Այս օրերին հասարակության կողմից ամենաքննարկվող թեման է նաև «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը, որը կազմակերպվել էր Հանրապետության հրապարակի մետրոյի շատրվանների մոտԸստ կազմակերպիչների` «ՀուԶանք ու Զանգը» կատարողական արվեստի նախագիծ է, որը սինթեզում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը։

Ներկայացումը 1920-ական թվականների ֆուտուրիզմ պոեզիայի (Կարա Դարվիշ, Գեւորգ Աբով, Ազատ Վշտունի) հետազոտական/էքսպերիմենտալ վերընթերցումն է՝ Լիլիթ Պետրոսյանի հեղինակային պոեզիայի միջամտություններով եւ Հասմիկ Թանգյանի ապագայամետ շարժման աշխարհագրությամբ։

Այս նախագիծը ևս պետական ֆինանսավորում ունի: Նախարարությունից TERT.am-ինհայտնել են, որ «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության 2019թ-ի բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ։

Մասնագիտական հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019թ. տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացրել է այս նախագծին (ներառյալ բոլոր հարկերն ու տուրքերը)՝ որպես փորձարարական ծրագիր, որը ներկայացնելու էր պոեզիայի` ժամանակակից ընթերցանության բեմադրում, ինչի մասին նշված է ՀՀ ԿԳՄՍ հետ կնքված պայմանագրում։

Սակայն, ինչպես ներկայացման փորձը, այնպես էլ բուն ներկայացումը բոյկոտվել էր մի շարք ՀԿ-ների կողմից, որոնք, իրենց պնդմամբ, դեմ լինելով Ստամբուլյան կոնվենցիային, համոզված են, որ սա սատանիզմի քարոզ է։ Նշենք, որ ամբողջ ներկայացումն ընթանում էր լարված մթնոլորտում, ներկաներից մի մի կողմից այն ուղեկցվում էր «ամոթ, ամոթ» վանկարկումներով: Ներկայացման կազմակերպիչների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների միջև նույնիսկ քաշքշուք տեղի ունեցավ. Ներկայացմանը դեմ երիտասարդներից մեկը նույնիսկփորձեց ներկայացման մասնակիցների վրա«զելյոնկա» լցնել

Ինչպես և կարող ենք վերոնշյալով հաստատել, Արայիկ Հարությունյանը իսկապես վերացրել է ցենզուրան հայկական մշակույթում:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ԿԳՄՍ նախարարությունը եւ համապատասխան մասնագիտական հանձնաժողովները հավանություն են տալիս վերոնշյալ նախագծերի, ներկայացումների, արվեստի ենթադրյալ ներկայացուցիչ կողմից ներկայացված տարատեսակ նախագծերի, իսկ Հանրային հեռուստաընկերությամբ տարիներ շարունակ հեռարձակվող «Հայ ասպետ» հաղորդումը արդեն մեկ տարուց ավելի է, դադարեցվել է: Ինչպես նշել էր «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիրտնօրենԿարին Տոնոյանը, «իրենց հիմնական «մեղքը» խիստ ազգային լինելն էր»:

Նշենք, որ նույն փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը, որը նախաձեռնել է նաև «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի «բարեփոխման» գործընթացը, հանդիսացել է նաեւ «Հայ ասպետին» տրվող ֆինանսավորման դադարեցման ջատագովներից մեկը: Անափիոսյանը նշել էր. «2019թ. բյուջեի մասին օրենքի կազմման հիմքում հետեւյալ սկզբունքն է ընկած. բոլոր այն ծրագրերը, որոնք չեն հանդիսանում պետության կողմից իրականացվող պարտավորությունների լիազորում կամ պատվիրակում որեւէ երրորդ կողմին, իրականացվելու են մրցույթով»: ԿԳ փոխնախարարը նաեւ նշել էր. «Մենք կարծում ենք, որ դա պետության ռեսուրսները ծախսելու տեսանկյունից արդյունավետ չէ, պետք է բաց լինի դաշտը եւ հնարավորություն տրվի մրցութային հանձնաժողովին՝ որոշելու՝ որն է նպատակին ծառայելու լավագույն միջոցը եւ նաեւ ինչպես կարելի է դրան հասնել հնարավորինս քիչ ռեսուրսներով՝ հաշվի առնելով պետության բյուջեի պայմանները»։

Ստացվում է, որ բյուջե կա տարատեսակ անհայտ եւ խնդրահարույց նախագծեր ֆինանսավորելու համար, սակայն գումար չի հատկացվում տարիներ շարունակ բարձր հեղինակություն ունեցող հաղորդումը շարունակելու համար:

Այս ամենից որպես եզրակացություն կարող ենք նշել, որ «մշակութային հեղափոխությունը», որը նախաձեռնել է կառավարությունը` ի դեմս դրա առաջամարտիկ Արայիկ Հարությունյանի, երկրորդական է համարում հայկական ավանդական արժեքները` այս ամենի մեջ ոտքերը սրբելով հայկական ընտանիքի եւ հայկականության վրա:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

………………………………..

* Մի դատարկում – Այսօր դպրոցներից հանում են նաեւ հայ եկեղեցու պատմությունը, բայց դա հանում են անհավատները, որոնք ոչ մի հավատ չունեն, ոչ մի Աստված-Աստվածներ չկան սրանց համար… Սա անհավատության հաղթարշավ է…

Մենք ժամանակին այլ բան էինք անում, երբեք ո՛չ սրանց նման…

Ես այս հարցում էլ եմ շատ կռիվ տվել տարիներ առաջ, երբ նոր էր դասավանդվում եկեղեցու պատմութնունը (այդ ընթացքում փորձում էին 3-4 դասարաններից սկսած ուսուցանել նաեւ սեռական դաստիարակության դասագրքով (միայն նկարները բավարար էր դեմ լինելու համար, էլ չեմ ասում՝ համասեռականության բաց քարոզը…), որի համար ավելի մեծ կռիվ է տրվել / բայց սա այլ թեմա է)…

Հայ եկեղեցի ասվածի պատմությունը ախր կրոնի պատմություն էլ չէ, որ ասենք բոլոր կրոններին ծանոթացնում են, շատ թե քիչ գիտելիք են տալիս, բացարձակապես հուդա-քրիստոնեական եկեղեցու պատմություն է

Այդ ժամանակներում ես Աբովյանում էի ապրում ու մեր ու մեր ընկեների երեխաներին արգելեցինք այդ առարկան սովորել եւ դպրոցներում մտանք ու դա հաստատեցինք… Հիմա էդպես բան անողներ չկան, եթե մեր նման շատերն անեյին, հարցը կլուծվեր…

Մենք անգամ պետոկան մակարդակով խոսեցինք, որ եթե եկեղեցու պատմություն են անցնում, ապա տաճարի պատմություն եւս պիտի անցնեն՝ հայ արիադավան-հեթանոսական հավատի առումով… Մի խոսքով մեր երեխաներին հանգիստ թողեցին, բայց հետո էլի նույևը եղավ,,,

Հիմա էլ: Ցավում եմ, որ դեռ հուդա-քրիստոնեության համար կռիվ տվողներ կան… Ես իմ էջում դրել եմ Դալայ Լամայի եւ Հռոմի Պապի խոսքերը, կրոնները մեռնում են եւ գալիս են այլ հավատների ժամանակները, սա էլ ենք զգուշացրել տարիներ առաջ պետակամ մարմիններչին, որ հուդա-քրիստոնեության տեղը մի այլ կրոն կամ հավատ չմտնի եւ հայոց ազգային հավատին պետական կարգավիճակ տան…

Լսեցին, բայց դեռ… Ոչինչ, գալի՛ս են հայի ժամանակնեևը Տիեզերական Գարնան հետ…

Այսպես, մենք բոլորովին այլ հարց էինք բարձրացրել եւ այլ հեռանկարներով՝ բուն ազգային…

………………………………..

https://a1plus.am/hy/article/352314?fbclid=IwAR1OhBRTA16VIFCcNy_yQVhxctHvXE8rklnriLQAmTYBgOkjfC29rMsfZx4 – «Սատանիզմի հիմքով համերգներ չեղարկել այլեւս չի լինելու Հայաստանում մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու»…

31 հոկտեմբերի, 2019թ. – «Սատանիզմի հիմքով համերգներ չեղարկել այլեւս չի լինելու Հայաստանում մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու»…

«Իմ նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու։ Սա բոլորը թող ընկալեն»։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին վավերագրական ֆիլմ նկարելուն։

Նշենք, որ ֆիլմը նկարելու համար գումարը հատկացրել է պետությունը։ Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ գումարը տրվել է իրենց իշխանության ժամանակ։

«Եթե գեղագիտական խորհուրդները որոշում են կայացնում, եւ այդ խորհուրդներում ընդգրկված են անվանի մասնագետներ, եւ իրենք ասում են, որ տվյալ գործը արժանի է, որպեսզի պետությունը դրան ուշադրություն դարձնի, թեկուզ 10%-ով, այդ գեղագիտական խորհուրդների որոշումները ի կատար են ածվելու։ Թող բոլորը սա իմանան։ Սատանիզմի հիմքով համերգներ չեղարկել այլեւս չի լինելու Հայաստանում արվեստը լինելու է ազատ, որովհետև անկախ պետության կարևորագույն գրավականը ազատ արվեստն է։ Որոշ մարդիկ, որոնք փորձում են քաղաքական դիվիդենտ շահել, իրենց տուրք մի տվեք, որովհետև նրանք հետադիմության առաջամարտիկներ են»,- ասաց նա։

 * * *

Հոգե-բարոյական խնդիրներից ամեն օր խոսենք՝ չի ավարտվիՄայրենի Լեզուն, Հայոց Պատմությունը, շուտով ՌազմագիտությունըՀայաստանում գուցե արգելված լինենՇախմատը չկարողացան, կարելի է ֆիզկուլտուրան ընդհանրապես հանել՞՞՞Է՞լ ինչ է լինելուԳուցե մտադրոււյու՞ն կա միայն «Նոր Հայաստանի» լեզուն, պատմությունը, ռազմագերիությունըկրթության բարեկրտությունը, անմշակույթ անբարոյականությունը եւ անհավատ աստվածավախությունը, ինչու չէ նաեւ վերնախավային բարեգթությունն ու բարեհավաքություն-բարեգործությունը (էլ չգրեմ՝ նյարդայնացա-հոգնեցի…) մնան որպես «հայ ազգային արժեքներ»…

………………………………….

Գիտությունների ազգային ակադեմիան փակելով, ազգային դրույթները հանելով՝ մենք այլ երկրների համար աշխատուժ ենք դառնում…

 – https://168.am/2019/10/29/1195554.html?fbclid=IwAR07q7BYpdoLVyCa5YLUgdr4FSOpU8noyO1Amr9Ig67-GhSrZWDMxiMhDfA 

Սոցապ նախարարը խոսում է սեփական սեքսից, մշակույթի նախարարն էլ սատամիզմի եւ այլ ազատություններից… - https://hraparak.am/post/97cab7c067cb27f43b9a627d3df0a15c?fbclid=IwAR1ZqGzUL-_LHWkpNcQAsL8G1FvH62cpIHq5dETYxY1BmhjS0B6Jn2syETw

Մարդկանց մուծած հարկերը գնում են ԼԳԲՏ-ների գովազդի վրա ու հիմա էլ կասե՞ք, որ սա նորմալ երեւույթ է –  http://m.slaq.am/arm/news/1344091?fbclid=IwAR1LRjy6JrC9rw7leO10HoaWKprpvokxxS0GJdb1naX6rNgN6OkifDQjczQ

* * *

Վերնախավի սեքս քմահաճույքների համար օտարերկրյա տրանս-մարմնավաճառներ են բերվում… – https://www.youtube.com/watch?v=HeLD0aWiuzo&feature=share&fbclid=IwAR38zWPj3D0PJjohN2UMvxYqgjfd4EoANfpAINGUy47rkS0HorFjbbOp7NM

«Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանքը  պետք է հեռացվի» -https://www.youtube.com/watch?v=HeLD0aWiuzo&feature=share&fbclid=IwAR38zWPj3D0PJjohN2UMvxYqgjfd4EoANfpAINGUy47rkS0HorFjbbOp7NM
https://newarminfo.com/%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-18-%D5%A8-%D5%AC%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82%D5%B6-%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A2%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80-%D5%A1%D5%B2/?fbclid=IwAR0Y75EryDVk6pxjG8hZQwS_gNDIU1iAj9ZcCPdw1t4MUShqnlJ3j9KexwQ

Ստամբուլյան կոնվենցիան հակասում է մեր ազգային գոյության ձեւերին. սա փոքր ազգերին ոչնչացնելու ծրագիր է… – https://news.am/arm/news/542105.html?fbclid=IwAR03wY94XkBBlIYtEKnpDcXxfnfZuCzWl0Ee4HNVsTPHfGirm1SiYvnhXp8#.Xbvz7Q-lus8.facebook

ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման – 

https://www.panorama.am/am/news/2019/11/01/%D4%B1%D4%BA-%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB%D5%A1-%D5%8D%D5%BF%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B8%D5%B6%D5%BE%D5%A5%D5%B6%D6%81%D5%AB%D5%A1/2190174?fbclid=IwAR1HCoggna6BK0TLEahlUVMbuK4PxBRd76ZjZCuqDu6w6Olq3tA5iXBsVIY

 «Ո՛չ Ստամբուլին, ո՛չ այլասերմանը» բողոքի ակցիա ԵԽ հայաստանյան գրասենյակի դիմաց… – https://antifake.am/am/news/695?fbclid=IwAR0d-f8T5j5rEvcpGveqoN_Ozr2nhDxAmxmiUit8HDL8D9YBR8lN-60FcKo

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։