Ազգային ու պետական հարցերում մանրունքներ չե՛ն լինում.- Նոյեմբերի 10-ը ՀՀ-ում տեղական ինքնակառավարման (ՏԻՄ – տեղական ինքնակառավարման մարմինների) օրն է – Պետությունը միայն իր մայրաքաղաքը ի ցույց դնելով չի՛ ապրի… Ավելին՝ միայն սպասարկող մայրաքաղաք-երկիր լինելով էլ երկար չի՛ ձգի… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Լրացավ Հայաստանում տեղական ինքնակառավարման 23-ամյակը

Պետությունը միայն իր մայրաքաղաքը ի ցույց դնելով չի՛ ապրի… Ավելին՝ միայն սպասարկող մայրաքաղաք-երկիր լինելով էլ երկար չի ձգի (եւ շատերն անգամ իրենց հարց չեն տալիս, թե ինչու՞  են օտար վարկերն ու այլ փողերը Հայաստանին տրվում միայն սպասարկման ոլորտը զարգացնելու համար… ի՞ նչ արտադրություն,  ավելին՝ ի՞ նչ արդյունաբերություն… ո՛չ մի հզոր տնտեսոթւյուն, ագնամ՝ հազոր գյուղատնտեսություն… Մենք միայն մեր երկիրը կերած-մսխածներին եւ նրանց օտար տերերին սպասարկող երկիր պիտի մնանք)…

Սա իհարկե մեր-նրանցականների եւ նրանց-օտարականների ցանկությունն է – Մի օր դա կանգնեցնելու՛ ենք եւ ԱԶԳ-ը տոհմական պատասխաններ է պահանջելու… ՏՈՀՄԱԿԱՆ՝ որովհետեւ մեռած-գնացածներից եւս պահանջվելու է… – Ոչինչ չի՛ մոռացվելու, ոչ ոք չի՛ մոռացվելու, ոչ մի հակազգային ու հայրենադավ ինչուբան սառույցին չի՛ գրվելու… Եթե ժողովրդի հիշողությունը կարճ է, իսկ դա այդպես է – Ազգինը՝ անջնջե՛լի է…  

…………………………….

Իսկ ըստ պաշտոնական տվյալների՝ տեղական իշխանություններն ունեն պատասխանատվության մեծ ծավալ՝ բայց դրանց իրականացման համար անհամապատասխան՝ շատ քիչ հնարավորություևներ։ Բնակիչության վճարած հարկերի 90%-ից ավելին տնօրինում է կենտրոնական իշխանությունը, մոտ 8%-ն է միայն մնում համայնքներին։ Փաստորեն, կենտրոնական ու տեղական իշխանությունների միջեւ հնարավորություններն ու լիազորությունները անարդար են բաշխված։ Եվ սա է պատճառներից մեկը, որ անգամ ազնիվ աշխատելու դեպքում տեղական իշխանությունները չեն կարող իրականացնել իրենց օրենսդրական գործառույթն ամբողջությամբ, եւ չեն կարող ապահովել որակյալ աշխատանք ու ծառայություններ, ինչը գոնե հարաբերականորեն կնպաստեր նորմալ միջավայրի առաջացմանըմարդկանց կենցաղն ու սպասարկումը որոշակիորեն կարգավորելու համար:

…Ապազգային խորհրդային տարիներին (սա գովք չէ, ցավի արտահայտում է, որ համեմատության մեջ կարելի է միայն անել) մեր մարզերի, ոչ միայն մարզկենտրոնների (որ շրջաններ էին կոչվում եւ այսօրվա մարզերից 3-4 անգամ ավելի էին), այլեւ գյուղերի վիճակն այսքան ողբալի չէր, մարդիկ գոնե ապրում էին գյուղի աշխատանքով, տնամերձ եւ այլ հողամասերի, այգիների մշակմամբգործում էին դպրոցներ ու մանկապարտեզներ, մշակույթի եւ մարզական կենտրոններ, կինոտներ, ակումբներ եւ այլն

Ազգային կոչված Հայաստանում հենց անկախության տարիներիղ սկսած կերան-ոչնչացրեցին ամեն շարժվող ու անշարժ բան (այնքան անկուշտ կերան, որ 1-2 տարում համաշխարհային դեմք եղած հայտնի, բայց ամբողջ կյանքում հետզհետե կուտակած մեծահարուստների կողքին հայտնվեցին)եւ այսօր խորհրդային Հայաստանի շրջանների եւ անկախ Հայաստանի մարզերի համեմաականն անգամ ստորացուցիչ կլինի

Գոնե մեր սահմանապահ բնակավայրերը պահպաներին իրենց ախորժակից հեռու…. ՞ ՞ ՞

Ազգային պետության առաջնային օրակարգում պիտի միանշանակ դրվի մարզկենտրոններում կյանքի բոլոր ոլորտների զարգացման եւ մայրաքաղաք Երեւանի հետ համեմատականում հավասար տարվող քաղաքականոթւյունը, ապա՝ գյուղերում, եթե իսկապես ուզում ենք երկիրը երկիր դանա, ոչ թե երկիրը այսպես էլ շարունակի միայն մայրաքաղաք մնալ…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։