/1993-2019/ – Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) 26 տարեկան է…

2019թ. դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության ստեղծման 26-ամյակը:

Կառույցը նախապես՝ որպես Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինք, հիմնադրվել է Աբովյան քաղաքում՝ Արմեն Ավետիսյանի կողմից: Հռչակումը տեղի է ունեցել Աբովյանի՝ շուրջ 3-հազարամյա պատմություն ունեցող տարածքում՝ Էլար-Դարանի հնավայրում: 1993թ. դեկտեմբերի 15-ը դարձավ ոչ միայն Հայարիական գաղափարաբանության նոր վերածննդի, այլեւ Հայարիական կառույցի վերաստեղծման օր:

Օրեր անց ձեւավորվեց կառույցի Գերագույն Խորհուրդը, որն էլ ստեղծել է Հայ Ցեղապաշտ Ընտանիքների Համակարգող Խորհուրդը: Այդ օրը նաեւ Հայկականության (Հայիզմ) վերակազմավորման հիմքը դրվեց: Եվ Հայակրոնությունը Ցեղակրոնության օրինակով (Ցեղը (Գենը) կրող – Հայ Գենը կրող):

Հայոց Հավատի հետեւորդ հայ արիները Հավատ-Բնություն-Տիեզերք համադրությամբ՝ դարձան Բնապաշտ-Բնակրոն (Բնությունը (Տիեզերահաս Հավատը) կրող)՝ վերադառնալով ՄեկԱրարչական ԲազմԱստվածային Արարչակնիք Տիեզերակարգին, որդեգրելով Հայ Աստվածների Պաշտամունքը: 

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=240368196945505&id=100029169784366 /1993-2019/ – Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) 26 տարեկան է… 

………………………………..

Հայ արի 8 քրմեր Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ կատարեցին գաղտնածես՝ հայության անցյալի, ներկայի եւ ապագայի գենետիկ կապը զգալու եւ Հայ Տեսակի (Հայ Աստվածների, Հոգե-Ոգեղեն Էակների եւ Հայ Ազգի Տիեզերաաշխարհների) Հարատեւ Ընթացքին միանալու համար…   

Այնուհետեւ բաց տոնական ծեսով փառաբանեցին Հայ Արիական Միաբանության ծնունդը, գործունեությունը եւ հետագա ընթացքը՝ Հայքի ու Հայի Արարչակնիք Արմատներին վերադարձը լիարժեք ավարտելու համար:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման Գերագույն Խորհրդի եւ Համակարգող Խորհրդի ներկայացուցիչները հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների առաջնորդի հետ եւս մեկ անգամ հավաստեցին, որ հայության նպատակների հաջողության համար շարունակելու են ապրել ու առաջնորդվել ազգաշահ ու հայրենակենտրոն նպատակներով: Կշարունակվի համագործակցությունը ինչպես Հայաստան-Արցախի, այնպես էլ Սփյուռքի հետ՝ պետական-քաղաքական, հանրային-հասարակական, օրենսդիր-իրավական, սոցիալ-տնտեսական, տեղեկատվական-լրատվական, արոյա-հոգեբանական, լեզվա-մշակութային, գիտա-կրթական, առողջապահական-բնապահպանական եւ այլ ոլորտներում:

Քննարկվել եւ այս օրերին դեռ քննարկվելու են ինչպես ներկազմակերպական, այնպես էլ հայության համար կարեւոր ներքին ու արտաքին տարաբնույթ հրատապ եւ հեռանկարային խնդիրներ:

Կքննարկվեն նաեւ հայ-արիական ասպարեզում ձեռնարկած եւ նախաձեռնվող ազգամիջյան ու միջազգային մի շարք հարցեր:

………………………………..

Կրկին հաստատվեց, որ Հայ Արիական Միաբանությունը կա եւ կմնա միաբան միավորումների ու անհատների հավաքականություն-միաբանություն, որը պետական կողմնորոշմամբ՝ կենտրոնաձիգ-հայրենակենտրոն ուժ է, քաղաքական-հանրային առումով ազգայնական կառույց է (ազգակենտրոն-ցեղակրոն հիմքով) եւ հավատով՝ մնում է արիադավան-հեթանոսական ուղղության հետեւորդ (ՄեկԱրարչական ԲազմԱստվածային Տիեզերակարգին հենված):

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները վերահաստատում են՝ Հայք-Հայաստանը Հայ Տեսակի Արարչատուր եւ Աստվածահաս Բնօրրանն է, էությամբ, բնույթով, օրենքներով ու կեցակարգով հայկական-համահայկական Հայրենիք է՝ ծառայում է հայության համապարփակ շահերին: Այդ շահերը համադրելի են մարդկության այն հատվածի շահերի հետ, որն ապրում (առնվազն փորձում է), առաջնորդվում է հետեւելով արարչածին մարդու կենսակերպին:

………………………………..

Հայ Արիները երբեք չե՛ն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:

- Չե՛ն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…

Հայ Արիները մի՛շտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:

- Գործում են հանու՛ն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանու՛ն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանու՛ն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…

Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…

………………………………..

Հայ Արիական Միաբանության կառույցում ընդգրկված են.-

  1. Հայ Ցեղապաշտ Արիադավան ընտանիքների դաշինքը:
  2. Հայաստանի Հայ-Արիական կուսակցությունը (ՀՀԱԿ) (նախապես ներկայացվել էր որպես Հայ Արիական-Ցեղապաշտական կուսակցություն (ՀԱՑԿ)):
  3. Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինք (հասարակական եւ հոգեւոր-մշակութային) կազմակերպությունը (ՀԱՑԴ):
  4. Հայ-Արիական կենտրոնը՝ իր մարտարվեստների, մարմնակրթական, ստեղծագործական ու գիտական խմբակներով:
  5. «Հայ-Արիա» երկշաբաթաթերթը (գրանցված է որպես ՀԱՑԿ եւ ՀԱՑԴ համատեղ պաշտոնաթերթ):
  6. «Հայ-Արիներ» ամսաթերթը (ՀԱՄ պաշտոնաթերթ):
  7. ՀԱՄ պաշտոնաթերթի «Հայեր» եռամսյա հավելվածը:
  8. ՀԱՄ լրատվական կենտրոնը:
  9. ՀԱՄ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:
  10. Համացանցային ուսումնասիրությունների եւ գործունեության խորհուրդը, որի հիմնասյունն է ՀԱՄ պաշտոնական եռալեզու կայքը – www.hayary.org):
  11. «Հայ-Արիական» ուսանողական ակումբը:
  12. «Հայ-Արիներ» երիտասարդական ակումբը:
  13. «Հայ-Արորդիներ» մանկապատանեկան ակումբը:
  14. ՀԱՄ «Ոգու պահապաններ» հոգեւոր-գաղափարախոսական կազմակերպությունը:
  15. ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը:
  16. Արիագիտական հետազոտությունների կենտրոնը:
  17. Պատմագիտական (նաեւ հայագիտական), իմաստասիրական եւ գաղափարաբանական կենտրոնը:
  18. Ազգային արժեքների պաշտպանության միավորումը:
  19. Ազգային եւ միջազգային ռազմավարական հարցերի կենտրոնը:
  20. «Արիական Արահետ» արտադրա-տնտեսական կազմակերպությունը:
  21. ՀԱՄ Սփյուռքի հետ կապերի խորհուրդը:
  22. Համահայկական ազգայնական ուժերի միավորման նախաձեռնությունը:
  23. Համահայկական համաշխարհային գաղտնի կառույցի ստեղծման նախաձեռնությունը:
  24. Համաարիական ուժերի միավորման արտաքին կապերի խորհուրդը:
  25. ՀԱՄ Ավագանու եւ մտավորականների խորհուրդը:
  26. ՀԱՄ Անվտանգության խորհուրդը:
  27. ՀԱՄ Հոգեւոր հանձնախումբը:
  28. ՀԱՄ Քրմական խորհուրդը:
  29. ՀԱՄ Տիեզերագիտական եւ Աստվածաբանական կենտրոնը:
  30. ՀԱՄ Թաքնագիտական կենտրոնը:

* ՀԱՄ-ն ունի նաեւ անհատ միաբան անդամներ, համակիր, օժանդակ եւ աջակից շրջանակներ Հայաստանում եւ Սփյուռքում:

ՀԱՄ-ը նախաձեռնել եւ հանդիսանում է հիմնական քաղաքական ուժը Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ):

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

15.12.2019թ. – Երեւան

* * *

Հայ Արիական Միաբանության խորհրդանշանը գծագրել եւ գաղափարագրել է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Հայության մեկտեղվելու-բռունցքվելու գաղափարն է կենտրոնում՝ Արիածին-Արարչակնիք Արմատների շուրջ: ԱրԷգԱկ-ը (Ար-ական եւ Ի(Է)գ-ական Ակ-ունքը) Արարչականության եւ Հայի Արիական Ծագման տեսլականն է, Մասիսները՝ Հայկական Լեռնաշխարհի Աստվածային Բնակատեղին լինելը եւ մեր վերատիրելու կամքը, Ութաթեւ Աստղ-Թագը  հզոր ու միասնական Հայկական Պետականության ձգտումն է:

Սա Հայ Արիական Միաբանության Դրոշի ձեւը եւ գույները եւս պատահական չեն: Գույներն ու դասավորությունը բացատրված է պատկերում եւ Դրոշում առկա Գենետիկ-Ծինաբանական Ծառի միջոցով: Ծառը սպիտակ գույնի մեջ է, որ նախանշում է Մաքուր Ակունքը…

3 Ծիրանագույն Մաքուր Գենը (Սերունդը) նախանշում է Հայի Ազգային Որակները / կարմիր +4-ը՝ այսինքն 7 Մաքուր Գենը նախանշում է Հայի Արիական Որակները / իսկ +2՝ այսինքն՝ Մաքուր 9 Գենը-Սերունդը բացում է Հայի Աստվածային Որակներին առնչվելու հնարավորությունները – Մարդ-Աստվածների (Աստվածամարդու) տեսլականն է՝ ի դեմս Հայկ Նահապետի…

Նույն գույները Դրոշն ունի, իսկ կողքի արված կանաչ գույներն ասում են, որ Գենետիկ Ծառը պետք է աճի Բնական Օրենքների – Տիեզերակարգ-Արարչակարգի մեջ…

Հայ-Արիական խաչակնքում

Միացրած 5 մատներով դեպի – – – ճակատ – աջ աչք – ձախ աչք – կոկորդ (կամ կզակ) – – – մատները արդեն բացված, ափը տարվում է սրտին եւ ձեռքը բարձրացվում է վեր՝ ձիգ վիճակում

Արարչի կամոք. –

Այն ինչ գիտակցում եւ մտածում եմ (ճակատ),

Այն ինչ տեսնում  եւ զգում եմ մարմնիս (աջ աչք) եւ հոգուս (ձախ աչք) աչքերով,

Այն ինչ խոսում  եւ կամենում եմ (կոկորդ կամ կզակ), -

Բխում են սրտիցս (ափը տարվում է սրտին)

Եվ ուղղված են Հայ Աստվածներին (ձեռքը բարձրացվում է վեր) – Փա՜ռք Աստվածներին, Հային ու Հայքին…

Փա՜ռք Քեզ Արարիչ (ճակատ),

Փա՜ռք Քեզ ԱրԷգԱկ (աջ աչք) – Լույս եւ ջերմություն տվեք մեզ առատ (ձախ աչք),

Ունենք մենք վախուց մեծ Հույս-Նպատակ (կոկորդ կամ կզակ), –

Որ պիտի հասնե՛նք Հայ Ոգով Անպարտ (ափը տարվում է սրտին)

Փա՜ռք ՏիեզերքիԱրարչին եւ Հայ Աստվածներին, Հային ու Հայքին (ձեռքը բարձրացվում է վեր)…

Հայ-Արիական կարգախոս

Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:

- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ

Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:

- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման

Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի

* * *

Տիեզերական Գարնան Ավետաբեր Կանչը քանի տարի է արդեն սկսել է Տիեզերական Ձմռան Մեծ ՀալոցքըԱվետիս է, եւ կամա թե ակամա այն հալեցնելու է բոլորի սառած ուղեղներն ամենուր

Աշխարհում լինելու են բաներ, կատարվելու են փոփոխություններ, որ դրա նախաձեռնողներն անգամ չեն կռահելու՝ թե ինչի համար են դա անում: Բոլոր արհեստածինների մոտ արթնանալու է Նախնական Գենը, որ ունեն Բնածին Ազգերից ստացած: Եվ նախնական ազգերը ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ համաձայն վերադառնալու են ի շրջանս յուր

Իհարկե, Տիեզերքի դեմ խաղ չկա, բայց Նախնական-Արարչածին լինելու գիտակցումը, Աստվածների Զարմը կրելու է մտածողությունը, Ազգային եւ Մարդկային Որակների ու Առաքելությունների, նաեւ Առաքինության ընկալումը միայն կարթնացնեն Նախնական Գենին (Ազգերին) ձմռան խորը նիրհից, որ բերել էր Տիեզերական Ձմեռային Պտույտը

Արարիչն Արարեց Արարածին Արարատում եւ Արիածին Արարածն Արիացին էր՝ Արի Մարդը՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը՝ Հայը

Եվ Արարման Վայրը Արարատն էր (Հայ-Հայք-Հայկական Լեռնաշխարհը), որ դարձավ ինչպես Հայ Տեսակի, այնպես էլ՝ Հայ Աստվածների Երկրային Բնակատեղի

Եվ այդպես է լինելու միշտ:

Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝

Արմեն Ավետիսյան

* * *

Տիեզերական Գարունը՝ 2012թ.-ից

Կենդանակերպերի միջովԱխթարկի պտույտը / Կոչում են նաեւ Աստղային տարի

Արեգակնային համակարգի 1 ամիսը – 2160 երկրային տարի

Արեգակնային համակարգի 1 եղանակը (3 ամիս) – 6480 երկրային տարի

Արեգակնային համակարգի 1 տարին – (12 ամիս) 25.920 երկրային տարի

Բևեռային աստղի շուրջ պտույտը

Գալակտիկական 1 պարբերությունը – 8.640.000 երկրային տարի

(ըստ Վեդաների՝ ներկայումս մեր Գալակտիկան՝ Ծիր Կաթինը, կատարել է մոտ 51,5 նման պտույտ)

1 Կենտրոնական Գալակտիկայի շուրջ պտույտը

Միջգալակտիկական-Տիեզերական 1 պարբերությունը – 8.640.000.000 երկրային տարի

* * *

Երկիր մոլորակի տարիքը

Ըստ Վիկտոր Համբարձումյանի հաշվարկների – 5.000.000.000 – 10.000.000.000 երկրային տարի

Ըստ որոշ գիտական տվյալների – 13. 700.000.000 երկրային տարի

Ըստ Ալեքսանդր Ֆրիդմանի մաթեմատիկական հաշվարկների – 18.000.000.000 երկրային տարի

Ըստ Վեդաներիմոտ 1.800.000.000 երկրային տարի

* * *

Մարդկության տարիքը՝ ըստ Վեդաներիշուրջ 1.300.000.000 երկրային տարի

* * *

Վեդա

1 մահայուգան = 4.320.000 երկրային տարի

Գարուն (սատյա յուգա) – 1.728.000

Ամառ – (դվայպարա յուգա) – 1.296.000

Աշուն – (տրետա յուգա) – 864.000

Ձմեռ – (կալի յուգա) – 432.000

Նյութական տիեզերքի 1 օրը = 1000 մահայուգա, 1000 մահայուգան = կալպա (Բրահմայի 1 օրը),

նույնն է նաև գիշերը. այսինքն՝ 1 լրիվ օրը – 8.640.000 երկրային տարի

Նյութական տիեզերքը ապրում է 100 տարի, որը բախկացած է 365 այդպիսի օրերից:

Հիմա գտնվում ենք 51,5 տարվա ընթացքում:

Նյութական տիեզերքի (Բրահմայի կյանքի (100 տարին)) տեւողությունը

                                                               մոտ 311.040.000.000.000 երկրային տարի

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։