Սա ռուս-(ադրբեջանական)թուրքական հերթական դարավոր հակահայ դավադրության շարունակությունն է… – Նորից փորձում են վարկաբեկել Նժդեհին՝ այդպես նաեւ Հայաստանն ու հայությանը… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – «Կովկասա-մուսուլմանական լեգեոն»… – Հատուկ Իլհամ Հեյդարիչի համար. Ադրբեջանական լեգեոնը ԽՍՀՄ-ի դեմ 2-րդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ… Հայկական ցեղակրոնությունը՝ ընդդեմ ռուսական ծավալապաշտության – Մեծանուն Հայի՝ Գարեգին Նժդեհի արձանը պատրվակ՝ Հայաստանի ինքնուրույնության տանող քայլերը տապալելու համար… ռուսը կրկի՞ն սպիտակ թուրք… Ինքն իրեն գտնելով, գտնում է իրեն ողջ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ եւ իր տեղը ԲՆՈՒԹՅԱՆ մեջ… Ես էլ Աստծո որդին եմ – Հերոսանում է նա, ով ընթանում է գերպարտականության ճամփով…

Հավերժ փա՛ռք քեզ Մեծն Նժդեհ, որ կյանքի ոչ մի ասպարեզ դուրս չես թողել Քո Ազգատես Աչքիցոչինչ չի՛ անտեսվել Քո Հայրենապաշտ Սրտումբոլոր հարցերի պատասխանները ծնվե՛լ են Քո Ցեղակրոն Մտքերում եւ Աստվածահաս Հոգումթողածդ Ժառանգությունդ մեզ համար Հիմք է թե՛ Հավիտենարժեք, թե՛ հավիտենակեղծ ու հավիտենապիղծ երեւույթների ընկալման ու գնահատանքի համար

Միանշանակ նաեւ ի՛մ… – եւ ամբողջ ազգային Արժեհամակարգը, որ առհասարակ Հավիտենարժեք էի տարբերություն հավիտենապիղծ խեղկատակությունների

Նժդեհը ծնվեց Հայամարդ, ապրեց ինչպես Ցեղամարդ եւ հեռացավ որպես Աստվածամարդ

Նժդեհյան ցեղակրոնությունը եւ՛ զինական ուսմունք է, եւ՛ ազգային գաղափարախոսություն ու իմաստասիրություն, եւ՛ ազգային հավատի նախադուռ

Ո՛չ ոք եւ ոչի՛նչ չեն կարող այլեւս վնասել Գարեգին Նժդեհի վաստակած փառքըՀայ Աստվածամարդու կյանքն ու անցած ուղին տասնյակ տարիներ դիմակայել են թշնամիների եւ չուզողների բոլոր հոխորտանքներին ու սին մեղադրանքներին
Փա՛ռք քեզ Նժդեհ, որ Հայ ես, փա՛ռք քեզ Հայորդի, որ քո մեջ Նժդեհ ունես

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

* * *

http://slim.am/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6/845113651654/?fbclid=IwAR1YXgVYsulh3T3K1u4FsBrGD8o4unqhIUsoKQKFdgbhZucdyw99AUWJC28  – 1886թ. հունվարի 1-ին ծնվել է մեծանուն հայորդի Գարեգին Նժդեհը

http://www.hayary.org/wph/?p=7399Սա ռուս-(ադրբեջանական)-թուրքական հերթական դարավոր հակահայ դավադրության շարունակությունն է… – Նորից փորձում են վարկաբեկել Նժդեհին՝ այդպես նաեւ Հայաստանն ու հայությանը… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Հատուկ իլհամ հեյդարիչի համար. ադրբեջանական լեգեոնը ԽՍՀՄ-ի դեմ 2-րդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ…  

* * *

 Մոսկվան ցուցադրաբար զարմացած է «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ: Այս տիկնոջ հաջորդ նախադասությունն արդեն ծիծաղելի է հնչում. «Մեր  վերաբերմունքը նացիզմի ցանկացած դրսեւորմանհերոսականության, նեոնացիզմի, ծայրահեղականության ինչ-որ դրսեւորումների նկատմամբ, նույնպես բոլորը քաջ գիտեն: Այդ վերաբերմունքն ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Մեզհամար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել  վերոնշյալ հուշարձանը, քանի որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի սխրանքի մասին, դա Հայրենական մեծ պատերազմի, Երկրորդ համաշխարհային  պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքն է»:

Սա ծիծաղելի է մի քանի պատճառներով: Երբ վերացավ բոլշեւիզմի բռնատիրական համակարգը, հայոց պատմությունն առհասարակ  ընկավիր  տեղը, մասնավորապես, հայտնի դարձավ, որ Գարեգին Նժդեհը, Դրաստամատ Կանայանը (Դրո) եւ Հայկ Ասատրյանը համաձայնեցին գերմանացիների առաջարկին՝ հայկական ռազմագերիներից ստեղծել «Հայկական լեգիոն», որը կկռվի սովետական զորքի դեմ: Պատմությանը հայտնի է, որ հատկապես Նժդեհն ամեն ինչ արել, ձգձգել է, որ  այդ լեգիոնը  ուշ մտնի ռազմաճակատի առաջին գիծ՝ դա պատճառաբանելով զինվորների  հոգեբանական անպատրաստվածությունը: Այսինքն՝ այսպես լուծում է  փնտրվել հազարավոր հայ ռազմագերիների կյանքը փրկելու: Իսկ դա հեշտ բան չէր, եթե մի քանի բախում էլ եղած լինի սովետականզորքերի դեմ, ապա մնացյալ հայ զինվորները փրկվել են: Չնայած նրանցից շատերին  էլ հայրենիք վերադարձից հետո զախարովաների նմանները հայտնաբերում  ու սիբիրներ էին քշում կամ գնդակահարում: Երբ գերմանացիները մոտեցել են Ստալինգրադին, հայտնի է դարձել, որ Թուրքիան մեծաթիվ զորք է կուտակել Հայաստանի հետ սահմանայինհատվածում, եւ Ստալինգրադի անկումից հետո հարձակվելու է մերԽորհրդային  Հայաստանի վրա՝ որպես Գերմանիայի դաշնակից Եվ Նժդեհն ու Դրոն ամեն  ինչ արել են, որ «Հայկական լեգիոնը» Ղրիմով ու Սեւ ծովի ափամերձ հատվածով արագ հասնի Կովկաս, ապա Հայաստանորպեսզի անցանկալի  դեպքերի զարգացման ժամանակ կարողանա պաշտպանել Հայաստանը՝  դիմակայելով թուրքական բանակին: Սա չեն էլ հասկանա զախարովաները, նրանք խամաճիկներ են, ինչպես 1937-ի ծախու խամաճիկները: ԽՍՀՄ-ը  հայրենիք էր կոչվում, բայց դա միայն մասոնա-բոլշեւիկյան կառույցի  հայրենիքն էր

«Ինչ վերաբերում է Ռուսաստանից հնչող որոշ վերլուծաբանների այն գնահատականներին, որոնք  բողոքում են իբր թե Նժդեհի՝ նացիստների հետ  համագործակցության առնչությամբ, ու որակում այն որպես «դեմարշ» Ռուսաստանի դեմ, ապա դա անգրագետ, մակերեսային ու պրիմիտիվ  մտածելակերպ է: Երկրորդ, եթե իրենք մեղադրում են Նժդեհին, ու դա անվանում են «դեմարշ», ապա, նախ եւ առաջ, պետք է մեղադրեն  Մոլոտովին ու Խորհրդային Միությանը՝ 1939թ. Մոսկվայում կնքված եւ  պատմության մեջ հայտնի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի համար»,- ասել է  ԱԺ փոխխոսնակը: Ըստ ՀՀԿ խոսնակի՝ Նժդեհից ու Դրոյից դեռ 3-4 տարի առաջ, ԽՍՀՄ-ն ու իր ղեկավարությունըհամագործակցել է Հիտլերի հետ: Իսկ Նժդեհի համագործակցությունընացիստների հետ ուղղված չի եղել որեւէ մեկի դեմ եւ ունեցել է մեկնպատակ՝ փրկել հայությանը նոր վտանգից: «Որովհետեւ այդ ժամանակգերմանական Ռեյխում՝ ի դեմս Ռոզենբերգի, տիրում էր հստակ միտում, որ հայերն էլ հրեաների նման  սեմական  ժողովուրդ ենեւ նրանք էլ պետք է ոչնչացվեն, եւ Նժդեհը, դա իմանալով եւ  չցանկանալով, որ հայերն ունենան այն ճակատագիրը, որն ունեցել են  հրեաներընացիստների հետհամագործակցեց»… - (ամբողջը) - http://www.hayary.org/wph/?p=5641#more-5641 - Հայկական ցեղակրոնությունը՝ ընդդեմ ռուսական ծավալապաշտությանՄեծանուն հայի՝ Գարեգին Նժդեհի արձանը պատրվակ՝ Հայաստանի ինքնուրույնության տանող քայլերը տապալելու համարռուսը կկրկի՞ն սպիտակ թուրք

http://russia-artsakh.ru/node/3482?fbclid=IwAR3WBRfrA0gCZK5ShStNnoafLPFQV3PM4MJpxdmzHGkIgnkGT4_dmcr-bkI – Нжде – безупречный офицер, герой Армении и Русской Кавказской армии:

«Կովկասա-մուսուլմանական լեգեոն»… – հատուկ Իլհամ Հեյդարիչի համար. Ադրբեջանական լեգեոնը ԽՍՀՄ-ի դեմ 2-րդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ (լուսանկարները նայել լինքով… http://slim.am/%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0/7863453783-5/?fbclid=IwAR2CexOi2DvMHe40EbFSGLvQpAIDMBtipXH7miH7ByyRXrHifGBPXczyhNo)

Ադրբեջանական լեգեոն՝ ռազմական կազմավորում, որը մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին, գերմանական վերմախտի կողմից։

Լեգեոնի կազմավորման հիմքը դրվել է դեռեւս 1941թ.-ին, բայց այդ ժամանակ խմբավորումը կոչվում էր «Կովկասա-մուսուլմանական լեգեոն», որում ընդգրկված էին ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաեւ Դաղստանի եւ մի շարք այլ կովկասյան հանրապետությունների ներկայացուցիչներ:

Սակայն, աստիճանաբար ադրբեջանցիների թիվը այդ խմբավոման մեջ սկսեց աճել, եւ շատ անգամ գերազանցել կովկասյան այլ ժողովուրդների ներկայացուցիչների թվին։ 1942թ. հուլիսին որոշում կայացվեց ստեղծել առանձին ադրբեջանական լեգեոն, որը բաղկացած կլիներ բացառապես ադրբեջանցիներից։

Այն ադրբեջանցիները, ովքեր հավատում էին անկախ Ադրբեջանի ստեղծմանը Հիտլերի՝ Խորհրդային Միության դեմ պայքարի, հաղթանակի պարագայում, քարոզում էին արտագախթողներին անցնել Գերմանական վերմախտի կողմը։ Գերմանական հրամանատարությունը մեկ անգամ չէ, որ դրական է արտահայտվել ադրբեջանական լեգեոնի մասին, եւ դրա արդյունքում շատ սպաներ եւ զինվորներ երկաթյա խաչեր ստացան՝ գերմանական շքանշան մարտերում տարբերակելու համար:

Սակայն Ինքը՝ Հիտլերը, համարում էր, որ արեւելյան բոլոր լեգեոններից միայն մասուլմանները կարող են համարվել վստահելի, իսկ հայերն ու վրացիները, հակառակ գերմանացի գեներալների հավաստիացումներին, վստահություն ներշնչում ներշնչում Գերմանիայի առաջնորդի մոտ:

Գերմանիայի հանձնվելուց հետո, ադրբեջանական լեգեոնի մասնակիցները փորձեցին հանձնվել բացառապես ամերիկացիներին եւ բրիտանացիներին եւ հույս ունեին, որ նրանց չեն արտահանձնելու Խորհրդային Միության կողմին:

Այնուամենայնիվ, շատ ադրբեջանցիների հանձնեցին Խորհրդային Միությանը: Հայտնի են դեպքեր, երբ ադրբեջանցիներին Սեւ ծովով դեպի Խորհրդային միություն տեղափոխելու ժամանակ շատերը ցատկել են նավերից միայն թե չհայտնվեն ԽՍՀՄ-ի համակենտրոնացման ճամբարներում։

hayqajer.am     

ՆԺԴԵՀԻՆՉՈՒ ՎԻՃԵՆՔ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉ ԿԼԻՆԵՆՔ ՄԵՆՔ ՀԵՏՈ, ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԻՄԱ ՉԳԻՏԵՆՔ, ԹԵ Ի՞ՆՉ ԵՎ Ո՞Վ ԵՆՔ.
Ամեն ԲԱՆ սկսվում է ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄԻՑ, որի դռնից ներս մտնողը գտնում է ինքն իրեն

Ինքն իրեն գտնելով, գտնում է իրեն ողջ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ եւ իր տեղը ԲՆՈՒԹՅԱՆ մեջ՝ չխախտելով ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋԻ:

Դա լինում է վերանորոգմամբ, միայն եւ միայն վերանորոգմամբ:

Իսկ վերանորոգվել նշանակում՝ վերստին դառնալ այն, ինչ որ էինք եւ ինչ որ չենք այսօր;

Դա նշանակում է՝ ինքնանատեր, տեր իր ցեղային էությանը:

Վերանորոգչականը էապես նոր բան չի ավելացնում իր ժողովրդի էությանը, նա վերականգնում է այն, որ խորապես դրված է նրա բնակչության մեջ՝ իբրեւ ցեղային ժառանգականություն:

Էականը՝ վերանորոգչականի համար հայ մարդկանց միջեւ գոյություն ունեցող ընդհանրականն է, միացուցիչըահա ցեղայինը եւ ոչ մի դեպքում այն, որ զատում, բաժանում է ժողովրդին եւ այն կազմող անհատներին:

* * * 

ՆԺԴԵՀԴԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՓՐԿԻՉԸ՝ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ

ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՍԵՓԱԿԱՆ ՊԱՐՏՈւԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ: ՎՃՌԻՐ ՀԱՂԹԵԼ, ԹԵ ԻՆՉՊԵՍ, ԹՈՂ ԲԱԽՏԻԴ:

Ազգային Ոգի՝ ահա գերագույն հերոսը, միակը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը:

Հերոսանում է նա, ով իր մեջ բնությունը (մարմնականը) ոգուն ենթարկելու աստիճանի զորավոր է: Վախը դադարում է, վտանգը տեղի է տալիս, մահը մեռնում է, հենց որ մարդու որդին իր գիտակցության ամբողջ զորությամբ կրկնում է՝

ԵՍ ԷԼ ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆ ԵՄ

Հերոսանում է նա, ով ընթանում է գերպարտականության ճամփով:

Հաղթում են ոչ թե քանակով, այլ՝ որակով: Ուրեմն հարձակվիր առանց հարցնելու թշնամու քանակի մասին:

Վաղը հաղթելու է նա, որ մինչեվ վաղը իր հոգու մեջ կտանի հաղթանակը: Հասկանանք, հարազատենք այս ճշմարտությունը եվ աշխատենք վաղվա համար, եթե չենք ուզում կորչել որպես Ազգ:

Հաղթանակը տարվում է դեռ կռիվը չսկսած՝ նախ բարոյապես, նախ հոգիների մեջ: Կռիվը միջոց է միայն՝ շոշափելի արտահայտություն տալու մեր ներքին վստահության, մեր ներքին հաղթանակին:

ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՍԵՓԱԿԱՆ ՊԱՐՏՈւԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ:

ՎՃՌԻՐ ՀԱՂԹԵԼ, ԹԵ ԻՆՉՊԵՍ, ԹՈՂ ԲԱԽՏԻԴ

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։