Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին Տիրոջն ընդառաջ գնալու տոնը…

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները փետրվարի 13-ից սկսեցին նշել Տրնդեզը: Տոնի մասնակիցները բաժանվեցին 2 խմբի: Մի մասը հենց փետրվարի 13-ի առավոտյան մեկնեց Արագած լեռան Հարավային գագաթ՝ երեկոյան ծիսական արարողություն անելու համար: Մյուս խումբը մեկնեց Լոռի բերդի տարածք՝ փետրվարի 14-ի առավոտ ծեգին ծիսական արարողության համար:

Այսօր Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները վաղ առավոտյան բոլորին տրնդեզյան ավանդական քաղցրանուշ մատուցեցին՝  կավե ամաններով չրե հալվա, սալորաչրով աղանձ, կաթնահունց գաթա, կտավատի հատիկներով հացիկներ՝ արեւի տեսքով:

Հետո հայ արի քրմերը փակ գաղտնածես անցկացրին՝ Տիեզերքի Արարչին եւ Տիեզերակարգին ուղղված, որից անմիջապես հետո սկսվեց տոնական բաց ծեսը: Ներկաները վառեցին Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու Սրբազան կրակը:

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները այս անգամ եւս փառաբանեցին Տիեզերքի Արարչին՝ Հայկական Տիեզերաշխարհների ու Բնաշխարհի արարման համար եւ նորից հավաստեցին իրենց նվիրվածությունը Մեկարարչական Բազմաստվածային Համակարգին:    

Հայ Աստվածների պատվին եւս կրակներ վառվեցին:

Գինեձոներից ու փառաբանումներից հետո սկիզբ առավ հայոց խաղն ու երգը:

Օրվա վերջում Հայ Արիական Միաբանության անդամները աշխատանքային խորհրդակցություն կանցկացնեն: Օրակարգում Արցախի խնդիրն է, ներքաղաքական հարցեր: Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը կխոսի արտաքին մարտահրավերներից:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

14.02.2020թ.

* * *

Յուրաքանչյուր տոն նորոգումի իր խորհուրդն ունի եւ վերածնում-վերանորոգում-վերականգնում է կապը Տիեզերական Իրականության եւ Օրինաչափությունների հետ: Բնական Ազգերի համար Ծիսական Տոները կյանքի անբաժան մաս են կազմում:

Արարիչը, Ում Արարած Մարդիկ Արէգակի Խորհուրդ Կրակներով են ընդառաջ գնում Նրան՝ իրենց սերն ու երախտագիտությունը հայտնելով, Երկրային Գարնան (Կյանքի) Վերածննդի մշտական սպասումով…

(Ձոն-Փառաբանումները՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի)

* Խորհուրդ Երդումի

Հա՛յր իմ ԱրԱրիչ,

Մա՛յր իմ Բնություն,

Տու՛ն իմ Տիեզերք.

Սիրու՜մ եմ ես Ձեզ,

Գալի՜ս եմ ես Ձեզ,

Կհասնե՛մ ես Ձեզ

Ձոն Արարչին

ՏԵՐ
Ամենաստեղծ եւ Ամենազոր,-
Մեր կյանքի Ակունք-Արարչաբնույթ,
Երազների կուռք-երազ արթմնի…
Նու՜րբ եթերական, բայցեւ իրակա՛ն,
Ահե՛ղ, զորավո՛ր Հա՛յր մեր փառավո՜ր,
Յուրաքանչյուրիս Գենի արձագանք,
Ների՛ր մեզ Դու Տեր, Արարի՛չ Բարի,
Իմաստ տու՛ր նորից ու Քե՛զ ուղղորդի,-
– Կանչը մեր հոգու,
– Զարկերը՝ սրտի,
– Միտքը՝ ուղեղի,
– Փա՜ռքն ու աղոթքը՝ կյանքի ու մահի…
Տե՛ր Ամենայնի:

Իմ մե՞ջ փնտրեմ Քեզ Տեր

Սիրու՜մ եմ Քեզ Տե՜ր,-
Քո աներեւույթ Մարմինն ու Հոգին

Կարծես տեսնում եմ հոգուս մտքի մեջ…
Որի ներսում էլ գոյատեւում եմ

Ու կրում Գենը Տիեզերային…
Բայց, ների՛ր Դու Տե՛ր՝

Արարիչ-Հա՜յր իմ,-
Քո զավակին փոքր-ինչ համարձակ,

Որ կարծում է՝ թե Դու իր մեջ ես,
Ինչպես նա՝ Քո մեջ…
Մի տարբերությամբ սիրասուն Տե՜ր իմ,-

Որ ապրելով Քո Շնչող Մարմնում՝
Ես Քեզ կրում եմ իմ փոքրիկ Գենում,

Մտքիս մեջ, հոգում ու… երազներում,-
Անծայր Մարմինդ՝ իմ փոքրիկ մարմնում…

Փա՜ռք Քեզ Արարիչ, ես Քե՛զ եմ փնտրում նաե՛ւ
Տիեզերքի հեռաստաններում…

ՀԱՅԱ` որ ՀԱՅ էս  

Արարման խորիմաստ մի խորհուրդ
Տիեզերածնության Երկունքից
Դրոշմվեց Տիեզերքի Ակունքին. –
Արարիչն արարեց Աստվածներ
…………………………………………….
Խորիմաստ խորհուրդն արարչական
Կերտեց նախահիմքն աստվածային`
Որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին. –
Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ)…
…………………………………………………………
Աստվածային համակարգը Հայկական
Դարձավ յուրայինն Արարչի,
Եվ Մեծ Աստվածն էր` Հայր Արա-ն (Ար-Ա). –
Արարող (ԱրԱրմատը (ԱԵրկնային (Արա)…
…………………………………………………………..
Եվ արդ` թույլ տուր ինձ Արարիչ,
Ես էլ կոչեմ Քեզ` ՀԱՅԱ. –
Ակունքը` Հավերժող Առաքելության Յուրաբնույթ (ՀԱՅ-Ա),
Զի Ակունքն ես Դու ամենայն եւ Արմատն ես ամենայնի
………………………………………………………………………

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։