Հայ ազգայնական միավորումը պետք է արմատական, ամուր եւ անխոցելի լինի… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Որեւէ միավորման ձեւավորման համար նախ եւ առաջ պետք է դիտարկել ոչ թե նպատակների ու տեսակետների նմանությունները, այլ՝ տարբերությունները: Նմանությունների համար այսպես, թե այնպես համադրելի եզրեր կգտնվեն, բայց տարբերությունները կարող են սկզբունքային լինել եւ այդպիսով կավարտվի առանցքային միավորման հնարավորությունը:

Նմանությունները կարող են դաշինքային համագործակցության առանցք դառնալ, բայց ոչ երբեք միավորման-միասնականացման, էլ չասենք՝ միաձուլման:

Սա ընդհանրական խնդիր է, այսպես է նաեւ ազգայնական քաղաքական դաշտի միավորման դեպքում:

Նման միավորման փորձեր եղել են, լինում են եւ միշտ կլինեն: Փորձերի մի մասին մասնակցել է նաեւ Հայ Արիական Միաբանությունը: Եվ փորձը ցույց է տալիս, որ ի սկզբանե պետք է որպես առանցք դիտարկել ԱԶԳ երեւույթը իր ամբողջականության մեջ: Իսկ ԱԶԳ-ն այսօր (իհարկե վաղուց) ունի բնածին եւ արհեստածին ակունքներ, որի պարագայում, եթե այլ քաղաքական միավորումների ժամանակ չունի սկզբունքային նշանակություն, ապա ազգայնական միավորման դեպքում՝ միանշանակ ունի լուրջ ազդեցություն:  

Հայ Արիական Միաբանությունն ունի ԱԶԳ երեւույթի իր ամբողջական ընկալումը, որը Արարչական Արահետով տանում է Արարչական Առանցք՝ դեպի Տիեզերքի Արմատ-Ակւնքները … քանզի հայ արիները հայ ազգայնականության Հիմքը համարում են Հայ Տեսակի Բնածին Ազգ լինելու իրողությունը՝ դրանից բխող բոլոր առաջնահերթությունները հաշվի առնելով:

Անդրադառնալով Բնածին Հայ Ազգի Ծագմանը (իր Բնօրրան-Հայրենիքում), որպես ԱԶԳ-ի սահմանում ներկայացնենք նրա հիմնական բնորոշիչները: Արարչական Առանցքի մասին խոսել եմ վերեւում, ինչի գիտակցումը անհրաժեշտ պայման է ԱԶԳ-ի կամ մարդու ինքնությունը հասկանալու համար, ինչն իրականում ոչ միայն հային է վերաբերում

Ազգի սահմանման անհրաժեշտ բնորոշիչներն են՝

Ծագում (Ծին-Գեն): Բնօրրան (Հայրենիք): Լեզու: Առաքինություն: Հավատ: Մշակույթ: Ինքնություն: Էություն: Առաքելություն: Սրանք բոլորն էլ առանձին-առանձին անդրադարձի կարիք ունեն, իսկ ամենակարեւորները առաջին եւ վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի գիտակցումը: Ծագումը՝ սկիզբն է, Առաքելությունը՝ վերջը, եւ Նոր ՍկիզբըՀավերժությունը: Եվ այս գիտակցումն էլ նախապայմանն է Արարչական Արարչական Արահետով ԱրարչականԱռանցքը գտնելու համար

Հենց այս Սկզբունքների շուրջ էլ ավելի քան 10 տարի է միավորվել են Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) հետեւորդները, որոնք իրենց համարում են միավորված հեթանոս (արիադավան) ազգայնականներ:

Այս միավորումը անհատ ազգայնականների համախմբում է եւ ըստ էության, գործում է Հայ Արիական Միաբանության հետ դաշնակցած:

Միավորված հայ հեթանոս (արիադավան) ազգայնականները քրիստոնյա (եւ այլակրոն) հայ ազգայնականների հետ կարող են համագործակցել բազմաթիվ ազգային հարցերում, սակայն ազգային հավատի եւ միջազգային կրոնի տարբերությունները չեն կարող հանգեցնել միավորման: Դեռ 2000 տարվա պատմություն չունեցող կրոնը չի կարող համադրվել Հայոց Տիեզերահաս Հավատի հետ եւ չի կարող ՄեկԱրարչական ԲազմԱստվածային Համակարգն ընկալել իրեպես…

Արհեստածին ԱԶԳ-ի պարագայում թերեւս հնարավոր է նաեւ արհեստական ղ միավորման հասնել, սակայն Բնածին ԱԶԳ-ի դեպքում հոգեւոր հակասությունը չհամադրվող Սկզբունքներից մեկն է: Այսպես չեն կարող ազգայնական դաշտում միավորվել նաեւ ավանդական մշակույթը, հայոց լեզուն, ազգային ինքնությունը եւ այլ Սկզբունքները երկրորդական համարող քաղաքական եւ հանրային-հասարակական կազմակերպություններն ու անհատները:

… Եվ հայ ազգայնական քաղաքական ասպարեզում այսօր պետք է ձեւավորվեն երկու միավորումներ՝ արիադավան (հեթանոս) եւ քրիստոնյա (ոչ միայն առաքելական)  ուղղություններով, որոնք կգործեն դաշինքային գործունեությամբ՝ իրենց շուրջ համախմբելով Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների եւ Սփյուռքի ազգայնական հատվածին:

… Մեր փորձը ցույց է տալիս, որ այլ կերպ հնարավոր չէ: Հայ Ազգայնական Դաշինքի (ՀԱԴ) եւ Հայ Ազգայնական Ճակատի (ՀԱՃ) փորձերը մի քանի տարվա կյանք ունեցան, բայց ի վերջո … առաջինը արիադավան-հեթանոս եւ ոչ արմատական հեթանոս (որ նաեւ քրիստոնեական ծիսակարգին է հետեւում) կազմակերպությունների, իսկ երկրորդը՝ հստակ ՝ արիադավան (հեթանոս) եւ առաքելական քրիստոնյա ծիսակարգին հեըտեւող կազմակերպությունների միավորում էր…

Գրեթե այսպես գործեց նաեւ Ազգային Համաձայնության Խորհրդարանը (ԱՀԽ), որտեղ համագործակցում էին հեթանոս եւ քրիստոնյա ազգայնականներ, պահպանողականներ, հայրենասիրական եւ կամավորական, հայրենակցական միավորներ, ժողովրդավարներ, համայնավարներ (լիբերալներ եւ ընկերվար-սոցիալիստներ), անգամ ազգային փոքրամասնության ներիայացուցիչներ եւ այլք, որոնք դաշնակցում էին վերեւում նշված՝ ազգային նպատակների ու տեսակետներինմանությունների շրջանակներում: (հետաքրքիր է, որ 1990-ականների սկզբին սրա փոքր տարբերակը Հայ Արիական Միաբանությունն արդեն փորձարկել էր Աբովյանում՝ նախաձեռնելով Աբովյանի Ազգային Կազմակերպությունների Միացյալ Խորհրդի (ԱԿՄԽ) ստեղծումը):

Բացառապես արիադավան-հեթանոս Հավատի Սկզբունքների վրա ձեւավորվեց Հայ Արիական Բռունցքը (ՀԱԲ), որը Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) նախկին ռազմական միավորման նախաձեռնությունն էր: Այս կառույցը միակն է, որ ազգայնական դաշինքով մասնակցել է ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին (2003թ.)՝ «Հայ Արիական Բռունցք» ազգայնական դաշինքով, որին միացել եւ աջակցել են Հայաստանում գործող մի շարք այլ ազգայնական կազմակերպություններ: Իմ ձեռբակալությունն ու ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանի մահը կասեցրեց թափ հավաքող ազգայնական կառուցի հետագա ընթացքը…

… Ձեւավորվելիք հայ ազգայնական միավորումը հաստատապես պետք է արմատական, ամուր եւ անխոցելի լինի…- www.hayary.org 

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=274004716915186&id=100029169784366 

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։