Համաշխարհային գաղտնի կառավարության նոր տեսլակա՞նը… – Մեծ Բրիտանիայում առաջարկել են ստեղծել համաշխարհային կառավարություն․ 1987թ. Ռեյմոնդ Կուրցվեյլը սա կանխատեսել էր… Հետեւել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «մարդկային միասնական ընտանիքի անդամ» դառնալու կոչը՝ ուղղված մարդկությանը (մեկ ազգ – մեկ պետության նախերգա՞նքը)…

* Հիմա ինչից էլ մարդ մեռնի, համաճարակի տարածմանը զուգընթաց, ու՞մ կարող ես համոզել, որ կորոնավիրուսից չի մահացել… Այնպիսի տպավորություն է, որ էլ ուրիշ հիվանդություն չկա, միայն կորոնավիրուսն է… Եվ սա համատարած խորհրդավորություն առաջացնելու մտածված նենգ քայլ է – միտում, որ ամենուր է…

* * *

27-03-2020թ. – Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունի գնահատմամբ, կորոնավիրուսի դեմ պայքարում պետք է ձեռնարկվեն համակարգված գլոբալ միջոցներ։ Նա կոչ է արել ստեղծել համաշխարհային կառավարություն` կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար, հաղորդում է The Guardian-ը:

Գորդոն Բրաունի կարծիքով, աշխարհի առաջնորդները պետք է ստեղծեն գլոբալ կառավարման ժամանակավոր ձեւ՝ առողջապահության բնագավառի փորձագետների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ՝ Կովիդ -19 համաճարակի հետեւանքով առաջացած երկակի՝ բժշկական և տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի համար:

Հինգշաբթի օրը տեղի կունենա զարգացած եւ զարգացող երկրների G20 խմբի վիրտուալ ժողովը, որը  կգլխավորի Սաուդյան ԱրաբիանՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետը նշել է, որ գերադասելի կլինի այդ կազմի մեջ ներառել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:  

Ըստ նրա, կորոնավիրուսը մի բան չէ, որը կարելի է հաղթել մեկ երկրում: Պետք է լինեն համակարգված գլոբալ միջոցներ։ 

Նա շեշտեց, որ ներկայիս ճգնաժամը տարբերվում է 2008թ. ճգնաժամից, որը տնտեսական խնդիր էր իր տնտեսական պատճառներով եւ տնտեսական լուծումով: Իսկ կորոնավիրուսը «առաջին հերթին շտապ բժշկական իրավիճակ է, եւ դրա լուծման համար անհրաժեշտ են համատեղ գործողություններ»:

«Բայց որքան ավելի շատ ենք միջամտում, որպեսզի հաղթահարեք առողջապահական ճգնաժամը, այնքան ավելի մեծ վտանգի տակ եք դնում տնտեսությունը»,- ասում է նախկին վարչապետ ԲրաունըՆա պատմել է, որ իր առաջարկած գլոբալ թիրախային խումբը պայքարելու է ճգնաժամի դեմ երկու ճակատով։ Պահանջվելու են համակարգված ջանքեր՝ պատվաստանյութի որոնման, ինչպես նաեւ արտադրության կազմակերպման, գնումների եւ չարաշահող երեւույթների կանխարգելման ուղղությամբ:

«Մեզ պետք է աշխատավոր ղեկավարի պես որևէ մեկը»,- կարծում է Բրաունը: «Եթե ես դա նորից անելու լինեի, ես կընդլայնեի «G20» կազմակերպությունը, քանի որ ներկա պայմաններում անհրաժեշտ է լսել այն երկրներին, որոնց ամենից շատ է դիպել այդ խնդիրը, այն երկրներին, որոնք իրավիճակը փոխում են դեպի լավը, եւ այն երկրներին, որտեղ վիրուսի մասշտաբային ախտահարման ռիսկ կա, օրինակ, Աֆրիկայում»:

- Հատկանշական է, որ հայտնի  ապագայաբան Ռեյմոնդ Կուրցվեյլը դեռեւս 1986-1987թթ. գրված եւ 1989թ հրատարակած իր գրքում կանխատեսել էր նման մի բան։ Իր առաջին ապագայաբանական (ֆուտուրոլոգիական) աշխատությունում` «Մտածող մեքենաների դարաշրջանը» գրքում նա, մասնավորապես, գրել էր որ 2020-ին կստեղծվի միասնական համաշխարհային  կառավարություն: Գրքի մասին հոդվածը «Նոյյան Տապան»-ը թողարկել էր դեռեւս 2013թ. (https://www.nt.am/am/news/182641/ ): 

Պարզ չէ՝ կստեծվի արդյո՞ք նման կառավարություն, թե այն ընդամենը կբացահայտվի այժմ, պարզ չէ նաեւ, թե ինչով էր պայմանավորված 40-ից ավելի տարի առաջ նման կանխատեսումը մի գիտնականի, ում կանխատեսումներից շատերը իրականություն են դարձել։ 

* * *

Վանգան, ում կանխատեսումներից շատերը նույնպես իրականություն են դարձել դեռ տասնամյակներ առաջ էր գուշակել կորոնավիրուսի համաճարակը

Բուլղարացի հայտնի պայծառատեսուհին կանխագուշակել է, որ 2020թ.աշխարհի վրա տարածվելու է մի վիրուս, որ խլելու է բազմաթիվ կյանքեր։

Պայծառատեսը խոսել է նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի մասին, որը առաջացել է Չինաստանում, իսկ առաջին անգամ բացահայտվել է դեռ 1965-ին, սակայն քանի որ վիրուսակիրների թիվը եղել է շատ փոքր, պարզապես ուշադրություն չեն դարձրել։ Նա լրջորեն մտահոգված էր մոլորակի վրա սպասվող այս համաճարակի խնդրով: Նրա կարծիքով այս ամենին կհետեւի համաշխարհային տնտեսական ճգնաժամը։

Վանգան 1995թ իր ելույթներից մեկում ասել էր «Երկիր մոլորակն այնպիսի վախենալու վիրուս կստանա, որ կարող են զոհվել մի քանի հարյուր միլիոն մարդիկ։

«2020թտարին կսկսվի աղետի մեջ, լույսը հակառակ շուռ կգա, եւ խնդիրը կկրի գլոբալ հետեւանքներ»

* * *

30/03/2020 - Կորոնավիրուսի ճգնաժամը կասկածի տակ է դնում Եվրամիության հուսալիությունը

Եվրամիությունը դժվարանում է պատշաճ ձեւով արձագանքել կորոնավիրուսի ստեղծած ճգնաժամային իրավիճակին: Միության անդամ երկրները տնտեսական հարվածը նվազեցնելու եւ ճգնաժամից հետո վերականգնման ուղիներ են փնտրում: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։ «Այն, թե ինչպես Եվրամիությունը կարձագանքի կորոնավիրուսի ճգնաժամին, կորոշի միության հուսալիությունը ապագայում»,- ասել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Ամելի դե Մոնչալին, այն բանից հետո, երբ Եվրամիության անդամներին չի հաջողվել համաձայնության գալ տնտեսական ճգնաժամը կանխելու ուղիների հարցում:

Հարավային Եվրոպայի երկրները ինչպիսիք են Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան եւ Ֆրանսիան, ավելի մեծ օգնություն են ակնկալում հյուսիսային խոշոր պետություններից, մինչդեռ վերջիններիս կողմից դիմադրությունն աճում է: Երկրները դժվարանում են նաեւ բժշկական տեխնիկայի փոխանցման եւ սահմանների պահպանման հարցերում որոշումներ կայացնել:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը միությանը մեղադրել է կողմնապահության մեջ, այն բանի համար, որ Գերմանիայից իրենց փոխանցվող պաշտպանիչ դիմակները, ի տարբերություն այլ երկրների, ուշացումով են ուղարկվել: Մինչդեռ մյուս պետությունները Վիեննային են մեղադրել Իտալիայի հետ իրենց սահմանը պատշաճ չհսկելու մեջ: «Երբ ճգնաժամը վերջանա, Եվրամիության հետ խիստ զրույցների կարիք կլինի»,- ասել է Սեբաստիան Կուրցը։

……………………………………………………….

* Հիմա ինչից էլ մարդ մեռնի, համաճարակի տարածմանը զուգընթաց, ու՞մ կարող ես համոզել, որ կորոնավիրուսից չի մահացել… Այնպիսի տպավորություն է, որ էլ ուրիշ հիվանդություն չկա, միայն կորոնավիրուսն է… Եվ սա համատարած խորհրդավորություն առաջացնելու մտածված նենգ քայլ է – միտում, որ ամենուր է…

……………………………………………………….

24/03/2020 - Լռեցնել զենքերը, դադարեցնել հրետանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գլոբալ հրադադարի կոչ է անում…

Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչ արեց  պատերազմող կողմերին ամբողջ աշխարհով մեկ՝ վայր դնել զենքերը՝ ի աջակցություն առավել մեծ պայքարի ընդդեմ COVID-19-ի։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի կայքից։ «Ընդհանուր թշնամին այժմ սպառնում է ամբողջ մարդկությանը: Վիրուսի կատաղությունը ցույց է տալիս պատերազմի հիմարությունը։ Այդ պատճառով այսօր ես կոչ եմ անում անհապաղ գլոբալ հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում: Ժամանակն է զինված բախումը դնել փակման տակ եւ միասին կենտրոնանալ մեր կյանքի իրական պայքարի վրա»,-ասաց Անտոնիո Գուտիերեշը։

Հրադադարը թույլ կտա մարդասիրական օգնությանը հասնել այն բնակչությանը, որոնք առավել խոցելի են COVID-19-ի դեմ, որն առաջին անգամ ի հայտ եկավ Չինաստանի Ուհան քաղաքում անցյալ տարվա դեկտեմբերին, եւ այժմ արդեն գրանցվել է ավելի քան 180 երկրներում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնում է, որ այսօր աշխարհում կա շուրջ 300,000 վարակի դեպք, եւ ավելի քան 12.700 մահ:

Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, COVID-19-ը չի մտածում ազգային պատկանելիության եւ էթնիկական պատկանելիության մասին, կամ մարդկանց միջև եղած այլ տարբերությունների մասին, եւ «հարձակվում է բոլորի վրա՝ անողոք»՝ ներառյալ պատերազմի ժամանակ:

Ավելին, պատերազմի հետևանքով տառապող երկրներում առողջապահական համակարգերը հաճախ գտնվում են փլուզման ընդհանուր կետում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատերազմող կողմերին կոչ է արել հետ կանգնել ռազմական գործողություններից, մի կողմ դնել անվստահությունն ու թշնամանքը եւ «լռեցնել զենքերը, դադարեցնել հրետանին, վերջ տալ ավիահարվածներին»:

«Դա շատ կարեւոր է, օգնելու՝ ստեղծել միջանցքներ կյանքեր փրկելու, դիվանագիտության համար թանկ պատուհաններ բացելու համար: Հույս բերելու՝ COVID-19-ից առավել խոցելի տեղերում։ Վերջ տալ պատերազմի հիվանդությանը եւ պայքարել այն հիվանդության դեմ, որը քայքայում է մեր աշխարհը։ Այժմ հենց դա է պետք մեր մարդկային ընտանիքին ավելին, քան երբեւէ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

30/03/2020 - Ֆրանցիսկոս պապը սատարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին…

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սատարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նախաձեռնությունը, որը երկուշաբթի կոչ էր արել մոլորակի վրա գլոբալ հրադադարի, որպեսզի թույլ տալ մարդկանց հաղթահարելու COVID-19 համավարակը։
«Միանում եմ նրանց, ովքեր հավանության են արժանացրել այդ կոչը,
եւ հրավիրում եմ բոլորին հետեւել դրան՝ դադարեցնելով բոլոր տեսակի ռազմական գործողությունները, աջակցելով հումանիտար օգնության համար միջանցքների ստեղծմանը, դիվանագիտությանը վերադարձին, ուշադրությանը նրանց, ովեքեր գտնվում են ամենաշատ խոցելի վիճակում»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է պոնտիֆիկոսը ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ։
Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի տարածմանը համատեղ հակազդելը թույլ կտա մարդկանց կրկին իրենց զգալ «մարդկային միասնական ընտանիքի անդամ», իսկ առանձին ազգերի և հակամարտող կողմերի ղեկավարների՝ հաղթահարել մրցակցությունը։
«Հակամարտությունները չի կարելի կարգավորել պատերազմի օգնությամբ։ Անհրաժեշտ է  հաղթահարել թշնամանքը եւ հակասությունները երկխոսության  եւ խաղաղության կառուցողական որոնման միջոցով»,- ասել է պապը։
Պոնտիֆիկոսը կրկին դիմել է հավատացյալներին ոչ թե  Վատիկանի պալատի պատուհանից, այլ պապական գրադարանից՝ համացանցում ուղիղ հեռարձակմամբ։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչ է արել  պատերազմող կողմերին ամբողջ աշխարհով մեկ՝ վայր դնել զենքերը՝ ի աջակցություն առավել մեծ պայքարի ընդդեմ COVID-19- ի։
«Ընդհանուր թշնամին այժմ սպառնում է ամբողջ մարդկությանը: Վիրուսի կատաղությունը ցույց է տալիս պատերազմի հիմարությունը։ Այդ պատճառով այսօր ես կոչ եմ անում անհապաղ գլոբալ հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում: Ժամանակն է զինված բախումը դնել փակման տակ
եւ միասին կենտրոնանալ մեր կյանքի իրական պայքարի վրա»,-ասել էր Անտոնիո Գուտիերեշը։
Մարտի 25-ին Արցախի ԱԳՆ-ից հայտնեցին, որ Արցախը միանում է ՄԱԿ-ի  գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի՝ գլոբալ հրադադարի ապահովման կոչին
եւ վերահաստատում իր հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի լիակատար պահպանմանը։

04.042020 - ԵՄ-ը միացել է Անտոնիո Գուտերեշի` համաշխարհային հրադադար հաստատելու կոչին

Եվրամիությունը սատարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` համաշխարհային հրադադար հաստատելու կոչը`պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածմամբ:

Այս մասին ասվում է ԵՄ-ի տարածած հայտարարության մեջ«Գլոբալ համավարակի դեմ պայքարը, որն այսքան շատ կյանքեր է խլում եւ մարտահրավեր նետում մեր հասարակությունների գործունեությանը, աննախադեպ մարտահրավեր է, որ պահանջում է գլոբալ միասնականություն, համագործակցություն, համերաշխություն  եւ կարեկցանքՄարտահրավերները, որոնց աշխարհը բախվել էր նախքան վիրուսի բռնկումը, շարունակում են մնալ

Համավարակն ըստ ամենայնի կսրի դրանցից մի քանիսըՀիմա, ավելի քան երբեւէ, ժամանակն է համաձայնության գալ համաշխարհային հրադադարի շուրջ, դադարեցնել զինված հակամարտությունները, ինչպես նաեւ անհապաղ դադարեցնել մարտերը… Մենք աշխարհի ցանկացած կետում հակամարտող կողմերին կոչ ենք անում ջանքեր գործադրել` քաղաքական լուծում գտնելու համար»,- ասվում է հայտարարություն մեջ:

Եվրամիությունը շեշտել է, որ եկել է միջազգային համերաշխության ժամանակը, ուտի պետք է ամբողջ էներգիան եւ ռեսուրսներն ուղղել աշխարհի համար ընդհանուր դարձած մարտահրավերի` կորոնավիրուսի դեմ, ժամանակն է կենտրոնանալ գլոբալ առողջության վրաՀայտարարության մեջ նաեւ ընդգծվում է, որ պատժամիջոցները չպետք է խոչընդոտեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ սարքավորումների եւ նյութերի առաքմանը

04/04/2020 - Փարիզն առաջարկում է ՄԱԿ-ում քննարկել հակամարտության գոտիների վրա կորոնավիրուսի ազդեցության հարցը

Ֆրանսիան առաջարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել հակամարտության գոտիների վրա կորոնավիրուսի ազդեցության հարցը։ Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին ուրբաթ օրը հաղորդել է «Ռոյթեր» գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին: «Ռազմական գործողությունները հումանիտար պատճառներով դադարեցման նախաձեռնությունը պետք է քննարկվի Անվտանգության խորհրդում, եւ մենք հուսով ենք, որ նման հանդիպում տեղի կունենա, որպեսզի կարողանանք առաջ գնալ այս ուղղությամբ»,- հաղորդել են Ֆրանսիայի ղեկավարի աշխատակազմից:

Գործակալության տվյալներով, քննարկման փուլում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների համար (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) տեսակապով խորհրդակցություն կազմակերպելու հարցը: Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր, որ շուրջ 70 երկիր աջակցել է ամբողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչին՝ կորոնավիրուսի համաճարակը զսպելու համար:

Միեւնույն ժամանակ, գլխավոր քարտուղարն ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ որոշ երկրներում հակամարտությունները չեն դադարում, այլ ընդհակառակը՝ սրվել են:

25/03/2020Արցախը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին

Արցախը միանում է ՄԱԿ-ի  գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի՝ գլոբալ հրադադարի ապահովման կոչին եւ վերահաստատում իր հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի լիակատար պահպանմանը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից՝ նշելով, որ այս կրիտիկական ժամանակաշրջանում ողջ մարդկության ջանքերը պետք է ուղղված լինեն նոր կորոնավիրուսի (#COVID19) համավարակի հաղթահարմանը։

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչ է արել  պատերազմող կողմերին ամբողջ աշխարհով մեկ՝ վայր դնել զենքերը՝ ի աջակցություն առավել մեծ պայքարի ընդդեմ COVID-19-ի։

«Ընդհանուր թշնամին այժմ սպառնում է ամբողջ մարդկությանը: Վիրուսի կատաղությունը ցույց է տալիս պատերազմի հիմարությունը։ Այդ պատճառով այսօր ես կոչ եմ անում անհապաղ գլոբալ հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում: Ժամանակն է զինված բախումը դնել փակման տակ եւ միասին կենտրոնանալ մեր կյանքի իրական պայքարի վրա»,-ասել էր Անտոնիո Գուտիերեշը։

16/04/2020ւթ. - ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին…

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միանալու համաշխարհային զինադադարի կոչին:Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն:

Ընդգծելով համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը նամակում, մասնավորապես, նշել է.

«Միջազգային աջակցությունը հավասարապես կարեւոր է հակամարտությունների արդյունքում խոցելի դարձած մարդկանց համար: Այս առումով առանձնահատուկ կարևոր է ՄԱԿ մասնագիտական կառույցների, եւ առաջին հերթին Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությունը և հասանելիությունը հակամարտությունից տուժած տարածաշրջաններում բնակվող մարդկանց: Հայաստանը պատրաստակամ է տրամադրել անհրաժեշտ բոլոր պայմանները ՄԱԿ համապատասխան մարմինների անխաթար աշխատանքի իրականացման համար՝ անկախ տարածքի կարգավիճակից»:

«Այս համավարակը մեծ մարտահրավեր է մարդկության համար, մինչդեռ այն հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերը կարող են նոր լիցք հաղորդել բազմակողմ համագործակցությանը, պատերազմներից եւ թշնամանքից զերծ, ներառական աշխարհ ստեղծելու համատեղ ջանքերին: Աղետի կանխարգելմանը, թուլացմանը և կառավարմանն ուղղված վստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկումը այս դժվարին ժամանակներում պետք է դիտարկվի որպես հնարավորություն բոլոր ժողովուրդների, այդ թվում հակամարտության կողմերի համար»,- գրված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակում:

- – -

http://www.hayary.org/wph/?p=7453#more-7453Այնպես, ինչպես Սկիզբը եւ Վերջը, որը Նոր Սկիզբ է… – Արարիչ է Տիեզերքըբայցեւ Ավերիչ է, երբ Պատիժը Տիեզերական է… – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=7457#more-7457Արդյո՞ք Չինաստանն էր այս ամենի հեղինակըԵվ արդյո՞ք Արեւմուտքն էլ իր խաղն է փորձում այժմ ներդնելԱրդյո՞ք Ռուսաստանն էլ իր խաղն առաջ կքաշի… – www.hayary.org 

http://www.hayary.org/wph/?p=7456Համաշխարհային գաղտնի կառավարության նոր տեսլակա՞նը… – Մեծ Բրիտանիայում առաջարկել են ստեղծել համաշխարհային կառավարություն 1987թ. Ռեյմոնդ Կուրցվեյլը սա կանխատեսել էրՀետեւել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «մարդկային միասնական ընտանիքի անդամ» դառնալու կոչը՝ ուղղված մարդկությանը (մեկ ազգմեկ պետության նախերգա՞նքը)…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։