Այլեւս բացահա՛յտ են Արցախի, ուրեմնեւ հայության ներքին ու արտաքին բարեկամ եւ չարակամ ուժերը… – Հայտարարություն  (Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում) – Արցախի Հանրապետության նախագահական եւ Ազգային ժողովի 2020թ. ընտրությունների ավարտից հետո…

…Իսկ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունները մտան 2-րդ փուլ: Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը դեռ կորոշեն իրենց անելիքը, սակայն մի բան հստակ է՝ արտաքին օտար ազդեցությունը այսօր ակնհայտ է ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԼՂՀ-ում, ինչ կարող է նաեւ նոր քաղաքական օրակարգ թելադրել հայության ազգային ուժերին…

………………………………………………………………….

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը պարբերաբար ողջունել են Արցախի Հանրապետությունում իրականացվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները՝ Արցախի հիմնախնդրի միջազգային կարգավորման ու հայության հետագա շահերով պայմանավորված:

Այդ ընտրությունները ողջունվել են առանց որեւէ քաղաքական ուժի կամ անհատի սատարման, քանի որ արցախյան միակամությունը՝ պաշտպանելու երկրի դեռ չճանաչված անկախությունը եւ ապա վերամիավորումը Հայաստանի հետ, եղել է բացառիկ ու առանց արտաքին օտար միջամտությունների (կամ դրանք աննշան ազդեցություն են ունեցել արցախահայության կեցվածքի վրա):

Եվ մինչ այս վերջին ընտրությունների անցկացումը, Արցախի Հանրապետության իշխանությունները կարողացել են հասնել բազմակողմանի հաջողությունների՝ ուրույն տեղ գրավելով տարածաշրջանում, ինչպես հայկական ներքին, այնպես էլ միջազգային արտաքին քաղաքականության մեջ, ինչը զգալիորեն բարձրացրել է ԱՀ-ԼՂՀ միջազգային վարկանիշը՝ չնայած դեռեւս միջազգայնորեն չճանաչված պետության կարգավիճակին:

Պաշտոնական Ստեփանակերտը իր դերն է ունեցել նաեւ աշխարհի չճանաչված պետությունների հետ հարաբերություններում, հիշեցնենք, որ վերջերս Արցախում անցկացվեց նաեւ չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

2020թ. նարտի 31-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները ցավալիորեն տարբերվեցին նախորդներից: Մինչ այս աննշան եղած արտաքին օտար միջամտությունները ակնհայտ ազդեցություն ունեցան եւ դա կարող է ազդել ԱՀ-ԼՂՀ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին կայուն քաղաքականության վրա:
Եվ սա շատ վտանգավոր է, քանի որ պատճառա-հետեւանքային կապը բերում է Հայաստանի Հանրապետություն, որտեղ եւս ակնհայտորեն մեծացել է արտաքին օտար միջամտությունների ազդեցությունը: Հատկապես՝ թուրքամետ ու հայադավ ուժերի:

Սա էր պատճառը, որ Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը այս անգամ Արցախի Հանրապետության նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում ունեցան իրենց նախընտրած թկնածուն եւ քաղաքական ուժը՝ ԱՀ ԱԽ նախկին քարտուղար, Արցախի հերոս, գեներալ մայոր Վիտալի Բալասանյանին եւ Արցախի «Արդարություն» կուսակցությանը:

Սակայն, ինչպես արտաքին օտար միջամտությունները, այնպես էլ ներքին հրահրումները ազդեցություն ունեցան ընտրական գործընթզցների վրա եւ մեր նախագահի թեկնածուն, ով մեծ ժողովրդականություն է վայելում Արցախում, մղվեց 3-րդ «պատվավոր» հորիզոնական՝ զրկվելով անգամ 2-րդ փուլին մասնակցելու իրական հնարավորությունից…

Չմանրամասնելով տարաբնույթ օրինախախտումները, միայն նշենք մի քանի դրվագ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ»-ի 2020թ. մարտի 31-ին Արցախի Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում կազմված զեկույցից: Ի դեպ, այս գրասենյակը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դրամաշնորհային ծրագրով է իրականացրել կարճաժամկետ դիտորդական առաքելությունը, ինչը հավաստում է, որ չի կարող պաշտպանել Վիտալի Բալասանյանի շահերը՝ հայտնի պատճառներով:

Հստակ նշված է, որ խախտվել է «ընտրողների ազատ կամարտահայտումը» (հատվածներ):

- «Հարկ ենք համարում ընդգծել, որ թեեւ ԻՔՄ-ն չի իրականացրել երկարաժամկետ դիտորդական առաքելություն, սակայն այն իրականացվել է մեր գործընկեր «Ականատես» դիտորդական դաշինքի կողմից, որը մտահոգություններ է բարձրացրել վարչական ռեսուրսի օգտագործման եւ քարոզչությանը զուգորդվող բարեգործության հետ կապված։ Քարոզչության հետ զուգորդվող կամ թեկնածուների հետ կապակցված բարեգործության մասին ահազանգեր մեզ եւս հայտնել են բազմաթիվ զրուցակիցներ։ Այս հանգամանքները հիմք են տալիս մտածելու, որ ընտրողների կամքի վրա եղել է ընտրական օրենսդրությամբ արգելված ներգործություն»…

- «Մասնավորապես, սա առավել մտահոգիչ տրամաբանական եզրահանգումների հիմք է տալիս այն հանգամանքների լույսի ներքո, որ ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարելու դեպքերը կրել են պարբերական եւ զանգվածային բնույթ, ընտրական հաննձնաժողովների նախագահները այդ դեպքերով չեն դիմել ոստիկանության ծառայողներին (ըստ ամենայնի՝ համապատասխան հրահանգավորմանը հետեւելով), եւ որ դեռ ամիսներ առաջ Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից դիմադրության է արժանացել մեր այն առաջարկը, որ ԱՀ Քրեական Օրենսգրքի՝ քվեարկության գաղտնիության խախտման խնդրահարույց հոդվածը խմբագրվի»

- «Միաժամանակ, ընտրողների վրա ազդեցության ոչ քաղաքական մեխանիզմների մասին է անուղղակի վկայում տեղամասերում մասնակցության տոկոսի եւ թեկնածուներից Արայիկ Հարությունյանի (որոշակի մասով՝ նաեւ Վիտալի Բալասանյանի),- (այս փակագծի մասնակի առկայությունը շատ հասկանալի պատճառ ունի,- ՀԱՄ/ՀԱՀ ) հավաքած ձայների տոկոսների կորելացիան: Սովորաբար նման պատկերը ստացվում է քվեարկության մասնակիցների արհեստական աճի կամ ընտրողների նկատմամբ պարտադրանքի արդյունքում»

Այս համապատկերին խիստ վտանգավոր է նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որը եւս արտաքին օտար միջամտության հետեւանք է (ինչը մեր երկրի արտաքին քաղաքականության շղթայական բացթողումների հետեւանք է) եւ ակնհայտ հետընթաց՝ արցախյան նախորդ ընտրությունների վերաբերյալ հայտարարությունների տրամաբանությունից: Մտահոգիչ է, հատկապես վերջերս արված այն հայտարարությունից հետո, որով կոչ էր արված համաճարակի պայմաններում հրադադարի ռեժիմի առավել խիստ պահպանման համար: Հակամարտությունների դադարեցման կոչով է հանդես եկել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, որին դրական է արձագանքել Արցախի արտաքին գերատեսչությունը:

Իսկ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունները մտան 2-րդ փուլ: Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը դեռ կորոշեն իրենց հետագա անելիքը, սակայն մի բան հստակ է՝ արտաքին օտար ազդեցությունը այսօր ակնհայտ է ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԼՂՀ-ում, ինչ կարող է նաեւ նոր քաղաքական օրակարգ թելադրել հայության տարաբնույթ ազգային ուժերին:

Օրինակ՝ առաջ քաշվի Արցախ-ԼՂՀ անկախության պետականորեն ճանաչումը  պաշտոնական Երեւանի կողմից:

Իսկ Բաքվի կողմից առճակատման դեպքում՝ Երեւանն ու Արցախը պետք է վերահաստատեն եւ կյանքի կոչեն Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ (ԱՀ անվտանգության սասանման դեպքում ՀՀ նախկին իշխանությունները զգուշացրել էին նման զարցումների հնարավորության մասին)…

Վերստին հայտարարում ենք՝ Արցախը Միացյալ Հայք-Հայաստանի հիմնաքարն է, որ շաղախված է հայ նվիրյալների արյամբ…

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

Հայ Ազգայնականների Համախմբման Գործադիր Խորհուրդ

02.04.2020թ. – քաղաքամայր Երեւան

http://www.hayary.org/wph/?p=7455#more-7455Հայտարարություն (Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում) – Արցախի Հանրապետության նախագահական եւ Ազգային ժողովի 2020թ. ընտրությունների վերաբերյալ

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=293475931634731&id=100029169784366 – Հայտարարություն  (Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում- Արցախի Հանրապետության նախագահական եւ Ազգային ժողովի 2020թ. ընտրությունների վերաբերյալ

https://www.facebook.com/photo.php?fbid=296847134630944&set=pcb.296847401297584&type=3&theaterՀայտարարություն (Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում) – Արցախի Հանրապետության նախագահական եւ Ազգային ժողովի 2020թ. ընտրությունների ավարտից հետո

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։