Մեր սերնդի ավելի քան 20֊ամյա դիմակայության եւ մաքառումների. հերոսացման ու հաղթանակների կյանքը 2 տարում գցեցին ջոյրը… (Արմեն Ավետիսյան. Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Մեր սերնդի դաժան տարիների վաստակը եւ հերոսական հաղթանակների բերկրանքը գցեցին ջուրը,,, / Եվ դա արեցին անհարգալից եւ ամբարո կերպով ֊ եւ դավադրաբար…

֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊

…մեր սերունդը 1988֊1999թթ. մի կողմից դժվարությունների ու արհավիրքների. մյուս կողմից ազգային ինքնության. ազատության եւ անկախության անմոռանալի ուղիներով անցավ. որն ավարտվեց ազգային֊ազատագրական պայքարով եւ հայը շուրջ 6 դար անց դարձավ ոչ միայն ինքնիշխան պետականության վերականգնող. այլեւ Արցախի ազատագրմամբ հիմք դրեց Միացյալ Հայաստանի վերականգնմանը…

֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊

…մեր սերունդը 1988֊1999թթ. ապրեց այնպիսի իրավիճակներ. որ կբավակսնացներ մեկ դար. 10 տարում ապրեցինք 100 տարի…  

֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊

ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ հզոր բնապահպանական ցույցեր եղան Աբովյանում կառեւցվող գազապահեստների շինարարության դեմ. ապա այն վերածվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի` Հայաստանի հետ վերամիավորման աննախադեպ պայքարի։ Թվում էր պայքարը կդադարի ոչ միայն համայնավարական բռի ճնշումներից. այլեւ մեր երկրին պատած արհավիրքից. երբ 1988թ դեկտեմբերի. 7֊ին սոսկալի երկրաշարժը ավերեց երկրի 1/3֊ը եւ հսկայական վնաս հասցրեց երկրի տնտեսությանն ու հարյուր հազարավոր մարդկանց սեփականությանը։ Բայց Արցախի վերամիավորման պայքարը չդսդարեց. չնայած անվտանգության ծառայության. ոստիկանության. դատախազության անօրինականություններին. կալանավորումներին. երկրում պարետային ժամի հաստատման եւ սովետական զինուժի տեղակայման ու նման այլ հանգամանքներին… Պայքարը հետզհետե վերածվեց զինված բախումների նախ ԼՂ֊ի տարածքում. ապա ՀՀ սահմաններին…

Հետեւեցին Սումգայիթի հայերի ցեղասպանությունը. Բաքվի եւ Դաշտաբին Արցախի հայերի ջարդերը… ապա հարյուր հազարավոր փախստականներ ու գաղթականներ հայտնվեցին Հայաստանում. որ դեռ ավերիչ երկրաշարժի պատճառած ցնցումների մեջ էր…

…բայց մենք ազգովի դիմակայեցինք. անմռունչ կարգավորում էինք ավերված երկրի տարածքի 1/3֊ը. այն ազատում փլատակներից` չմռռանսլով շարունակել փրկարարական աշխատանքները. դիմավորում ու տեղավորում էինք փախստականներին ու գաղթականներին. զենք֊զինամթերք էինք հայթայթում. որ պաշտպանենք Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի սահմանները. կամավորական ջոկատներ էին կազմավորվում…

Այս ամենը տեղի էր ունենում աննորմալ֊անմարդկային պայմաններում. գազ չկար` նավթի. փայտի վառարաններ էին օցտագործվում. հոսանքն ու ջուրը օրվա մեջ մի քանի ժամ էր լինում. հացը. ուտելիքի մի մասը կտրոններով էինք գնում` չափաբաժիննեևով. օգնություններ էլ էին լինում սփյուռքահայերից եւ այլ երկրներից…

Բայց չկար ընկճում. մարդիկ միմյանց ոգեւորելով չէին դադարեցնում պայքարը ֊ մի կտոր հացը կիսելով էինք ապրում` հարեւանը` հարեւսնի. ընկերը` ընկերոջ. բարեկամը` բարեկամի … հետ…

…եւ այսպես տարիներ շարունակ … այսպես էր որ 10 տարում 100 տարի ապրեցինք` մեծացանք միանգամից…

1994թ. Արցախյան 1֊ին պատերազմն ավարտվեց մեր փառահեղ հաղթանակով` չնայած բոլոր դժվարություններին ու դաժանություններին… ֊ եւ մեր վերականգնված երկիրը երկու մասի բաժանված (բայց իրականում միավորված)` Հայաստանի եւ Արցախի հանրապետություններ. սկսեց զարգանալ ու զորանալ. մեր կամավորական բանակը վերածվեց հայկական պետական զինուժի … եւ այսպես մյուս բոլոր ոլարտները կյանքի կոչվեցին…

…մեր սերունդը Ազգային Պետության կերտման եւ Միացյալ Հայաստանի վերակերտման ճանապարհին էր…

Հայաստանն աշխարհի ռազմա֊քաղաքական բեւեռների հետ հետզհետե ավելի սերտ ու համադրելի էր համագործակցում եւ տարածաշրջանում դառնում էր ռազմա֊քաղաքական խաղացող. ինչը Հայոց Նպատակներին պիտի կյանքի ուժ տար…

(այո ֊ մեր ներքին կյանքում եղան իշխանական լուրջ եւ արատավոր բացթողումներ եւ դա քննադատվում եւ պախարակվում էր ֊ պայքար կար դրա դեմ… ու պետք է շտկվեր անպատճառ…

֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊

Բայց այլ բան եղավ. երբ օտարահպատակ. ազգահայրենդավների ու հոգեբարոյազուրկնրի դրամաշնորհատենչ զանգվածը դրսի հովանավորւթյամբ ներսում բերվեց իշխանության (դրամաշնորհը սրանց համար “օրինական կաշառք” է եւ սրանց համար կապ չունի օտարի ազգությունն ու սեռը. եթե անգամ թուրք է կամ անդեմ մարդ)… ֊ էլ չենք խոսւմ մեր փողասեր նյոււթապաշտների հայրենադավության. դավաճանության եւ ազգի թշնամի դառնալու մասիին…

֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊

Սրա մասին այլ առիթով…

Այսքան հիշողությունը որպես նախաբան այն բանի համար էր. թե ինչպես մեր ավելի քան 20 տարվա անմնացորդ կյանքը շուրջ 2 տարում սպառվեց ու ոչնչացվեց… (վերջին 10 տարին. որ մեր ասելիքը կհասցնի 30 տարվա. ավելի հանգիստ անցավ համեմատությսն մեջ. քան այն 20 տարիները)…

…մեր սերունը կսրծես ՈՐԲԱՑԱԾ լինի` զրկված իր աննախադեպ լեցուն անցյալից. որը նվիրել էր Ազգին ու Հայրենիքին` Հորն ու Մորը…

Դաժան օրեր են… Բայց դիմանալ ու դիմակայել է պետք. որ նորից լծվենք գործի ֊ նորից հաղթելու եւ այլեւս ու միշտ հաղթելու համար…

…մեր սերունդը դա կարող է անել ֊ քանի որ նոր սերունդը ապացուցեց. որ ինքն էլ կարող է…

Ուրեմն առա՛ջ դեպի հաղթանակներ / Փա՛ռք Հակին ու Հայքին…

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։