Հայ Արիական Միաբաբության Հիմքում Հայ Ցեղապաշտ Ընտանիքնեևի Դաշինքն է – Վերականգնենք Ազգային Արժեքներն ու Ավանդույթները / Ազգի ու Հայրենիքի միասնականությունն ու ամբողջականությունը… – (Արմեն Ավետիսյան. Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…Հայ Արիական Միաբանությունը կառուցվածքով եւ կանոնագրային նպատակներով առավելապես հայ ցեղապաշտ ու արիադավան (ցեղահավատ-հեթանոս) ընտանիքների դաշինք է եւ կողմ է տոհմական ավանդույթներով ու ազգային նպատակներով տեղային համայնքների եւ պետական կենտրոնաձիգ կառույցի ձեւավորմանը…
Հայ Արիական Միաբանության, որպես արդեն համակարգված միասնական ու ձեւավորված կառույցի հռչակումը տեղի է ունեցել 2000թ. հունիսի 26-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հայ Արիական Կենտրոնում (ստեղխման հռչակումը եղել էր 1993թ. դեկտեմբերի 15-ին)… – https://www.facebook.com/permalink.php?story_fbid=210643736584618&id=100029169784366   
* * *
Հայ Արիական Միաբաբության Հիմքում Հայ Ցեղապաշտ Ընտանիքնեևի Դաշինքն է ֊ Առաջնորդվում է Հայ Ընտանիքների ֊ Տոհմերի ֊ Ազգերի (Ազգակիցների Համախմբման) ֊ Ցեղերի (Ամուսինների Ազգակիցների Համախմբման) Նպատակներով … Ինչն Ի Վերջո Կհանգեցնի Հայության Ընտանիքա֊Տոհմա֊Ազգա֊Ցեղա… Ընկալումների ու Նպատակային Համախմբման..
…կուսակցականությունը հայ արիների պատկերացումներից դուրս է իրականում ֊ սակայն այս աշխարհում հնարավոր չէ առանց որոշ պարտադրված կազմակերպական ձեւերի գործել եւ սեփական նպատակները առաջ մղել… ֊ ուստի` Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) կառույցում 1990֊ականներին ստեղծվել են քաղաքականությամբ զբաղվող Հայաստանի Հայ֊Արիական կոււսակցությունը (ՀՀԱԿ) եւ Հայ Արիական֊Ցեղապաշտական Դաշինքը (ՀԱՑԴ). որ զբաղվում է հանրային֊հասարակական եւ հոգեւոր֊կրթա֊մշակութային գործունեությամբ…  
* * *

Հայ Արիական Միաբանությունը իր ձեւավորման ավելի քան 25 տարիների ընթացքում երբեք չի ձգտել կառույցի քանակական ավելացմանը՝ ուղղակի թվեր նկարելու եւ ցույց տալու համար, ինչն իհարկե մեր երկրի քաղաքական ոլորտում կուսակցական (թերեւս ոչ միայն կուսակցական) առաջնահերթություններից է – չնայած նաեւ հենց այդ նկարչությունն է դարձել է իրական քաղաքական ոլորտի ձեւավորման չկայացման կործանարար պատճառ․․․
Հայ Արիական Միաբանությունը գաղափարա (հայ-արիական եւ ցեղակրոն) – հավատամքային (արիադավան-հեթանոսական) կառույց է, հստակ հայ ազգայնական կառույց, որը պետականամետ է (չխառնել իշխանամետության հետ) – ազգային կենտրոնաձիգ (նախագահական) պետության կողմնակից․․․
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Դառնալով մեր գործունեությանը, նախապես նշեմ, որ հատկապես վերջին տարիներին Հայ Արիական Միաբանության հետեւորդների մեծ մասը նաեւ լրացուցիչ խնդիրներ ունեցան՝ կապված դրամա-տնտեսական գործունեության հետ, ինչն իր ազդեցությունը թողեց նաեւ կառույցի ընդհանուր գործունեության վրա․․․
Չնայած այս սակավ հնարավորություններին, հայ արիները (հաճախ համախմբված հեթանոս ազգայնականների հետ) այս երկուսուկես տասնամյակում մասնակցել են Հայաստանի ու Արցախի հանրապետություններում տեղի ունեցած բոլոր կարեւոր հանրային ու քաղաքական, որոշակիորեն նաեւ լեզվա-մշակութային, գիտա-կրթական եւ այլ գործընթացներին։ Իհարկե նաեւ պատերազմական եւ թիկունքային անհրաժեշտ գործընթացներին (նաեւ վերջին Հայրենականում)։ Իսկ Արցախյան 1-ին պատերազմի տարիներին ապագա հայ արիականները իրենց մասնակցությունն են ունեցել տարբեր կամավորական միավորումներում․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Այսօր Հայ Արիական Միաբանությունը, ցավոք, ինքնուրույն չի կարող նախաձեռնել եւ ավարտին հասցնել մեր պետությանը դավադրաբար պարտության հասցրած եւ դեռ թուրք-ադրբեջանական համագործակցությամբ մեզ վնասող իշխանության փոփոխության հարցը․․․ եւ աջակցում է Հայրենիքի Փրկության շարժմանը (նաեւ այլ շարժումների) ․․․ սակայն այստեղ ամեն ինչ դանդաղեցված է եւ անվճռական է ընթանում․․․ / իսկ վտանգներն ավելանում են․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Բայց մի հարց առավել շատ է մտատանջում – որտեղ են այն քաղաքական ուժերը, որ խոսում էին տասնյակ, ավելին՝ հարյուր հազարավոր կուս․անդամների, նյութական մեծ հնարավորությունների եւ դրանց հօգուտ երկրի կիրառման մասին․․․ ինչու որեւէ լուրջ քայլ չի արվում եւ չեն օգտագործվում այդ կուս․անդամների եւ նյութական եւ այլ հնարավորությունների բազաները․․․
Դրա փոխարեն մամուլում սփռված են բազում հոդվածներ ու տեսակետներ, հեռուստաելույթների հերթեր են գոյացել, հանրահավաքային վերլուծությունների պակաս հաստատ չի զգացվում ․․․ եւ այն բազմահազար մարդիկ, որ այսքան կորուստներից, դժվարություններից եւ տառապանքներից հետո օրերով դուրս են գալիս իշխանափոխություն իրականացնելու համար՝ թերեւս արդեն հիասթափված են եւ սա նոր վտանգ է պարունակում՝ անկանոն գործողությունների տանող, նաեւ առիթ՝ վերեւներում դեռ նստած ոմանց ձեռքներին լրացուցիչ ազատություն տալու համար․․․ անգամ նորովի վերարտադրվելու (ինչպես ընտրությունը) մասին են մտածում…
Փաստորեն չենք սխալվել, երբ շուրջ 30 տարվա մեր քաղաքական դաշտը չկայացած եւ ցուցադրական ֊ անիրական ենք համարել – որ իշխանություն-ընդդիմություն խաղերը փակել են հիրավի ազգային քաղաքական դաշտ ձեւավորելու բոլոր հնարավորությունները․․․
Շատ կցանկանայի սխալված լինել այս հարցում․․․ ՞՞՞ …
Պատրաստ ենք միանալ կտրուկ եւ հիրավի ազգափրկիչ գործողությունների հնարավորություն եւ ծրագիր ունեցող(ներ)ի․․․
Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։