Թուրքն իր երկրին է ծառայում, իսկ մե՞նք…

Հունվարի 19-ին լրացավ Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 2-րդ տարելիցը: Այդ դավադիր սպանությունը այն այլատյաց քաղաքականության հետեւանքն էր, որը դեռ տիրում է այսօրվա Թուրքիայում:

Հրանտ Դինքը, ըստ էության, զոհ դարձավ այդ համաթուրանական-քեմալական համակարգին, քանի որ հստակ պատկերացնում էր իրավիճակը, շատ ճիշտ էր կողմորոշվում ներթուրքական եւ ազգամիջյան հարցերում եւ անվարան բարձրաձայնում էր իր իմացած ճշմարտությունը:

Հայ մտավորականի մահվան առիթով կազմակերպված բազմամիլիոնանոց հանրահավաքները համախմբել էին տարբեր ազգերի ներկայացուցիչների, այդ թվում՝ թուրքերի, որոնք միահամուռ վանկարկում էին՝ «մենք բոլորս հայ ենք», «մենք բոլորս Հրանտ Դինք ենք»:

Երբ մի շարք զլմ-ներ (այդ թվում եւ «Լուսանցք»-ը) իրենց վերլուծականներում հորդորում էին շատ չոգեւորվել այդ ձեւակերպումներից, քանզի թուրքական իշխանություններին այդժամ պետք էր բարեկիրթ եւ քաղաքակիրթ երեւալ, շատերն էին աղաղակում՝ թե տեսե՜ք, ահա Թուրքիան փոխվել է, էլ առաջվանը չէ, իսկ ոմանք չեն ցանկանում դա նկատել… Ստացվում էր՝ թուրքին չվստահողն է «ազգի դավաճանը»:

Անցավ մի կարճ ժամանակ եւ ակնհայտ դարձավ, որ այս սպանությունը լավ ծրագրված էր, որի պատվիրատուները թուրքական պետության անվտանգության համակարգի եւ ազգայնամոլական կազմակերպություններն էին: Իհարկե, ամեն բան փորձեցին բարդել «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության վրա, սակայն ձերբակալություններից պարզ էր դառնում, որ պետական գործիչները նույնպես ներգրավված են եղել այդ ծրագրում:

Ի դեպ, սա դեռ վերջը չէ, եւ կան էլի նախատեսված սպանություններ: Դրանք մի օր կիրականացվեն, եւ կրկին թուրքական հասարակությունը կբողոքի, կընդվզի, եւ հայկական հասարակության «գերզարգացած խաղաղասերները» կհալվեն թուրքական հերթական «քաղաքակիրթ վարմունքից»……

Վերջերս հայոց ցեղասպանության դատապարտման շուրջ թուրքական հասարակության մի շրջանակ ինտերնետային կայքէջ էր բացել եւ ստորագրահավաք էր սկսել՝ իբր հայերից ներողություն խնդրելու համար: Իրականում կայքում տեղադրված ձեւակերպումը ոչ մի ձեւով չէր ճանաչում հայոց ցեղասպանության փաստը, այլ՝ միայն ցավում էր այդ տարիներին կատարված իրադարձությունների համար:

Այս մասին էլ մի շարք զլմ-ներ վերապահումով արձագանքեցին, եւ հայ մտավորականության մի հատվածի՝ Թուրքիայի նախագահ Ա. Գյուլին ուղղված նամակի հետ միասին, թուրք մտավորականների ինտերնետային նախաձեռնությունն էլ աստիճանաբար մարեց: Եվ զարմանալ պետք չէ, եթե ավելի քան 70 մլն.-անոց բազմազգ Թուրքիայում մի 25-30 հզ. մարդ նույնիսկ ճանաչի հայոց ցեղասպանության փաստը:

Եթե ՀՀ-ում թուրքանպաստ հարցումներ կազմակերպեն մեր իշխանությունները (բոլորիս է հայտնի, որ մեր քվեարկման համակարգը լավագույնն է աշխարհում)՝ հենվելով ֆուտբոլային դիվանագիտության հաջողություններին (որից հետո մեր ազգային հավաքականի համազգեստի վրայից հանվեց Մասիսների պատկերը, որն, ըստ ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանի խոստման, կրկին պիտի տեղադրվեր, բայց դեռ տեղադրվում է… երեւի ներողությունն էլ խնդրեց, որովհետեւ մի քիչ նեղված էր), ապա մեզանում ավելի շատ մարդիկ կասկածի տակ կառնեն հայոց ցեղասպանության փաստը, քան Թուրքիայում պատրաստ են ներողություն խնդրել հայերից: Իսկ անհամեմատ ավելի շատ կլինեն քվեարկողները, որոնք պատրաստ են անցյալը մոռանալ եւ բարեկամանալ Թուրքիայի հետ, որը մեծահոգաբար կբացի ճանապարհները, եւ մեր ազնի՜վ ու ազգասե՜ր պետական ու գործարար «այրերը» կշենացնեն կառավարական որոշմամբ ստեղծվող «հայկական աշխարհ»-ը… Իհարկե, այս քվեարկումները կիրականանան միայն «հայկական» քվեարկման համակարգի առկայությամբ:

Իսկ ահա, Թուրքիայում «թուրքական» քվեարկման համակարգի կիրառմամբ լրիվ հակառակը կկատարվր, կանհետանան Թուրքիայի ազգային շահերի դեմ քվեարկած արդյունքները……

Անկարան ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հստակ ցուցադրում է, որ հրանտդինքերի սպանությունները շարունակվելու են, պետականորեն խոչընդոտելու է հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչմանը եւ միշտ էլ թիկունք է լինելու Ադրբեջանին: Իսկ բացված ճանապարհներն էլ (Հայաստանում այդքա՜ն կարեւորվող) երբ ուզենա փակելու է ու թքած ունի հայկական ցանկացած տարածաշրջանային ծրագրի վրա, եթե նույնիսկ հայերը սիրո խոստովանություն անեն թուրքերին կամ է
լ հենց նույն հայերը թքեն իրենց նահատակ նախնիների արյան եւ հայոց հայրենիքի իրավունքների վրա:

Խաղաղասեր կոչվող հայերին մի պարզ ճշմարտություն հիշեցնենք՝ «խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»: Եթե չեն հասկանում, այս պարզագույն ճշմարտությունը, ապա առաջարկում ենք, որ եթե մի օր հանկարծ թուրքերը կամ ադրբեջանցիները հարձակվեն Հայաստանի վրա, իշխանությունները այդ խաղաղասերներին առաջին գիծ ուղարկեն՝ իրենց եղբայր թուրք-ադրբեջանցիներին լայնաբերան ժպիտներով կանգնեցնելու համար: Ավելին՝ առաջարկում ենք սրանց ընտանիքներին էլ այդ ժամանակ տեղափոխել ճակատային գծի մոտ, որպեսզի արնախում հարեւանների բռնաբարումների ու վայրագությունների ծարավը հագենա հենց այս «խաղաղասեր եւ մարդասեր» հայերի (աղանդավորականների, համասեռականների եւ մարդու իրավունքների անխոնջ պաշտպանների) ու նրանց կանանց, ծնողների, երեխաների տառապանքների հաշվին……

Ափսո՜ս, որ պարզապես այդպես չի լինի, եւ հայրենանվեր ու ազգանվեր հայորդիներն ավելի շուտ կկասեցնեն թշնամիների առաջխաղացումը (իսկ սին խաղաղասերները հաստատ անկյուններում կծվարեն): Այնուհետեւ, ինչպես միշտ, պատերազմի մասնակիցները կամ ՀՀ նախագահը կարժանանան «պատերազմի հանցագործ» պիտակին եւ «խաղաղասերների» օտարահաճ ու օտարավճար լուտանքին:

Եվ այսպես նորից ու նորից կշարունակենք բողոքել «հայի բախտից», «հայի հետին խելքից» ու էլի նման բաներից՝ չհասկանալով, որ պատմության դասը չսերտողները միշտ էլ բողոքող եւ պատժվող են լինելու… որ դարում էլ ապրեն:

Վահագն Նանյան

Արտակ Հայոցյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։