Գոյամա՞րտ, թե՞ գեյամարտ

Ըստ երեւույթին, ՀՀ իշխանությունները շախմատային դիվանագիտական ցայտնոտի մեջ են հայտնվել եւ, ամենայն հավանականությամբ, հայ շախմատիստների օլիմպիական հաջողությունների շորշոփից, կամ էլ ֆուտբոլային դիվանագիտության ազդեցությունից դեռ դուրս չեն եկել: Եվ գուցե դա է պատճառը, որ հայկական աշխարհ կառուցելու՝ հայոց գոյամարտը հաղթանակով ավարտելու փոխարեն, «հայոց» գեյամարտով են զբաղված…

Չնայած դժվար է զարմանալը, քանի որ մեր եվրակառույցների եւ կառավարության շատ անդամներ «գեյամարտի» սիրահարներ են, այնուամենայնիվ, տարակուսել կարելի է ՀՀ բարձրաստիճան որոշ պաշտոնյաների անտրամաբանական կեցվածքից, ինչի պատճառով էլ Հայաստանը՝ ԱԳ նախարարության եվրադեմքով նախարարի ստորագրությամբ, միացավ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային փաստաթղթին: Այդ «մարդասիրական» փաստաթուղթը ստորագրել են աշխարհի 64 երկրներ:

Մեր եվրախամաճիկները, որ գրեթե ամեն մարդկային հարաբերություններում ու հարցերում հետ են մնում հարեւան երկրներից, այս հակամարդկային հարցում շտապել են առաջ անցնել:

Բա՜ ոնց, կեցցե՛ աշխարհի ամենաառաջադեմ եւ ամենաեվրադեմ ՀՀ կառավարությունը…

Այդ փաստաթուղթը չեն ստորագրել մեր հարեւան եւ Արեւմուտքի սիրելի երկրներ Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը: Չեն ստորագրել նաեւ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ աշխարհի պետությունների մեծամասնությունը:

Դե՜ հիմա պատկերացրեք, թե մարտիմեկյան ջարդի հարցով Հայաստանին մեղադրող ԵԽԽՎ-ն ի՜նչ սրտով է ձայնից զրկելու «գեյաշինարար» ու «գեյաշնորհ» ՀՀ եվրաներկայացուցիչներին… Ի՞նչ խղճով են ձեռք բարձրացնելու՝ քվեարկելու, երբ Երեւանը «համամարդկային մարդասիրությամբ» մի գլուխ առաջ է անցել իր հարեւաններից եւ նու՜յնիսկ ԱՄՆ-ից:

Երբ առաջադեմ ազգերը փորձում են վերադառնալ մարդկային արժանապատիվ կյանքի սկզբունքներին ու ազգային որակների վերականգնմանը, այսպիսի խեղկատակ «միացումները» (նաեւ աղանդավորական եւ սեռամոլագարական այլ ազատությունները) մեզ՝ հայերիս, դարձնում են համաշխարհային դավադրության սպասարկուների գերի: Անգլուխ ու անհետույք խառնամբոխ: Իրենց հռչակած հայկական աշխարհը կկառուցվի միայն հայկական ավանդույթներով ու սովորույթներով եւ… ոչ թե անբարոյականության ու սանձարձակության հիվանդագին ծավալումներով: Գուցե ՀՀ նախագահը բարեհաճի ավելի շատ նորմալ մարդկանց իրավունքներո՞վ զբաղվել, որ առկա աննորմալ վիճակից ազգովի դուրս գանք՝ միասնաբար, եւ ոչ թե եվրաչափանիշներով ավելի խճճենք մեր կյանքը: Թե չէ վաղը կարելի է մարդակերների ու սիֆիլիսով հիվանդների իրավունքներն էլ պաշտպանել ու պոռնոգեյասադոմազոխիստական շքերթներ էլ անցկացնել Երեւանում: Համա թե առաջադեմ կերեւանք հա՜: Բայց պետք է հիշել, որ գեյամարտը առաջ-ադեմների համար չէ, այլ՝ հետ-ադեմների…

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 1 (87), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։