Ազգային ողբերգությունը՝ ազգայինից փախչելու հետեւանք

Ավելորդ եւ անիմաստ չէ այսօր վերստին ահազանգել համաշխարհային կյանքում տիրող հոգեւոր ու իշխանական համակարգերի ճգնաժամի մասին, որի հետեւանքով համամարդկային արժեքները հարստացնող ազգերի փոխհարաբերության հարցը ոչ միայն ծայրահեղ լարվածության է հասել, այլեւ հայտնվել է պայթյունավտանգ վիճակում: Նման անբարենպաստ իրավիճակներից միշտ էլ պատվով են դուրս եկել այն ազգերը, որոնք մշտապես սնվել ու կապված են եղել իրենց ազգային էությանը, կերպին, մի բան, որը պայմանավորում է տվյալ ազգի տեղն ու դերը՝ համաշխարհային գործընթացներին ի վերուստ տրված իր առաքելությամբ մասնակցելու համար:

Այսպիսով՝ լրջությամբ ու ճակատագրականությամբ դարձյալ մեր առջեւ ծառացել է ազգաճանաչողության խնդիրը, մի բան, որն իր սֆինքսյան հարցադրումով վճռորոշ է լինելու ոչ միայն որեւէ ազգի (տվյալ դեպքում՝ հայ ազգի) ճակատագիրը կանխագծելու համար, այլեւ ունի միջազգային բնույթ: Իսկ այն ազգերը, որոնք չեն ուզում հասկանալ ազգերի ճակատագրի խորհուրդը, որոնք գերագույն կամք չեն ցուցաբերում ըմբռնելու համար աշխարհի բռնակալական գազանությունները, գաղտնի ծրագրերը եւ կամ՝ դիվանագետների «ամենամարդասիրական» ոճրագործությունների տրամաբանությունը, դատապարտված են ոչ միայն այլոց մեղքերի քավության նոխազը լինել, այլեւ՝ հեռանալ պատմության թատերաբեմից…

Ստեղծված բարոյահոգեբանական անկումային մթնոլորտում առավել եւս ակնհայտ է հոգու այն սովը, որի մասին դեռեւս անցյալ դարում հանճարեղորեն մարգարեացել էր հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը: Նյութատեխնիկական նվաճումների կողքին տեսադաշտից դուրս մնացած հոգեւոր աշխարհը ստեղծված ողբերգությունը ստեղծագործաբար հաղթահարելու ոգի է պարտադրում: Չնայած ստեղծված պատմասոցիալական բարդույթային այս իրավիճակին, կրկին խմորվում եւ կուտակվում է հասարակության կենսական պահանջը հոգեւոր արժեքների հանդեպ: Այսպիսի պայմաններում հասարակության հոգեւոր սովը հագեցնելու եւ անկումային խավար մթնոլորտը լուսավոր ու հուսաբեր շողերով ողողելու միտումը կամ «առաքելությունը» ունեն բազմաթիվ կրոնական, աղանդավորական կամ օթյակային շարժումներ՝ իրենց խորհրդավոր, միստիկական մթնշաղով վարագուրված գաղափարներով ու գաղափարախոսությամբ: Իսկ այդպիսի խորհրդավորությունը կրոնական ու աղանդավորական շարժումներից աստիճանաբար անցնում է եւ կուսակցությունների, այլ կազմակերպությունների, հասարակական միությունների գաղափարաբանության ու գաղափարաքարոզչության մեջ: Ահա, հենց այդ էլ մեզ ստիպում է զգուշավոր լինել, քանի որ այն ունի վտանգավոր հարուցիչներ, որոնք ի վերջո կարող են հանգեցնել ազգային ողբերգության: Նման ողբերգությունը ծնունդ է առնում միստիկական ազգաճանաչողությունից, մի բան, որի չգիտակցումը կամ կամայական մեկնաբանումը ավելի շուտ տանում է կեղծիքի ու սնապարծության գերության, քան թե դուրս բերում կազդուրիչ, կենարար նոր կյանքի:

Ավելի առարկայական լինելու համար, թերեւս, անհրաժեշտ է պատմական փոքրիկ մի ճամփորդություն անել ոչ խոր անցյալում (իսկ մարդկության պատմությունը հարուստ է նման նախատիպերով) կատարված մի իրադարձության շուրջ՝ կապված Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցության գործունեության հետ, որին վիճակված էր Գերմանիայի կյանքում վճռորոշ ու ճակատագրական դեր խաղալ:

Թեեւ 1-ին համաշխարհային պատերազմում կրած պարտության հետեւանքով Գերմանիան ջախջախված, քայքայված տնտեսությամբ եւ կործանված երազներով էր, այնուամենայնիվ, պայմաններ ստեղծվեցին ազգային զարթոնքը պայմանավորող ազգային գաղափարախոսությունների զարգացման ու տարածման համար: Օրվա գերմանացին աստիճանաբար փորձում էր ենթադրություններից անցում կատարել դեպի կռահումների եւ պայմանների հաշվառումներից ստեղծված իրավիճակի կանխման ու վերափոխման մտահոգությունը: Այսպիսով, գերմանական իրականության մթնոլորտը հղի էր սպասվող «փրկչի» հայտնությամբ, որը եւ պետք է իր հայտնությամբ ստեղծված իրավիճակից դուրս բերեր Գերմանիան եւ վերադարձներ նրան տնտեսական ու քաղաքական նախկին հզորությունը՝ երկիրը դարձնելով համաշխարհային քաղաքակրթության առաջամարտիկը: Այդ ճակատագրական պահին այդպիսի «փրկչի» դերը ստանձնեց Ադոլֆ Հիտլերը, որն իր պատմական առաքելությամբ, ճիշտ է, կարողացավ շտկել ստեղծված իրավիճակը դեպի դրականը, սակայն, ինչ-ինչ պատճառներով եւս մեկ անգամ գերման ազգին կանգնեցրեց ավելի սարսափելի փաստի առջեւ՝ արյունահեղությունների եւ ցեղասպանության դերակատարի: Ահա այսպիսի մի պատմական իրադարձություն նկատի ունենալով՝ մենք հարց ենք տալիս. ինչպե՞ս եղավ, որ Հիտլերի եռանդուն (ո՞վ գիտե՝ վեհա՞նձն) պայքարը մասոնականության դեմ իր հակադարձ ողբերգական վախճանը ունեցավ ոչ միայն գերմանացիների, այլեւ արիական մի քանի այլ ազգերի համար եւս՝ ի դեմս ԽՍՀՄ կազմում եղած արիական ազգերի: Հարցադրման պատասխանը մենք կփորձենք գտնել հենց Հիտլերի անձի հայտնության հետ կապված պատմության մեջ:

Ընդունելով 19-րդ դարի խոշոր քաղաքական գործիչ Դիզրայելիի այն հավաստումը, ըստ որի «Աշխարհը ղեկավարում են ոչ թե նրանք, ովքեր բեմի վրա են, այլ նրանք, ովքեր գտնվում են բեմի հետեւում», չենք կարող վերապահումով չմոտենալ եւ Հիտլերին: Իսկ պատմական բազմաթիվ այլ փաստեր հաստատում են, որ բեմի հետեւում հիմնականում (եթե ոչ մշտապես) եղել են հրեամասոնական կառույցները, իսկ նման կառույց Գերմանիայում հիմնվել էր դեռեւս շատ վաղուց, հանձին Ռոզենկրեյցերների, որոնք 20-րդ դարի 20-ական թվականներին, օգտագործելով գերմանական առողջ ազգայնական գաղափարադրույթները (ինչպես գերմանացի ազգայնականության խոշոր տեսաբան Գվիդոֆոն Լիստի մտքերը), այն աստիճանաբար շուռ տվեցին դեպի կեղծ հայրենասիրական, օտարի կողմից կառավարելի ազգայնականության հունը, որի հետեւանքով էլ ստեղծվեց «Տուլե» մասոնական միստիկական օթյակը: Այս օթյակն էլ իր հերթին արհեստականորեն ստեղծված «ընտրյալ ազգի» առասպելի ներմուծմամբ գերմանացիներին ներշնչում էր, որ աստվածընտրյալ ազգը գերմանական ազգն է (հրեաները փորձեցին սրանով սիրաշահել Հիտլերին): Ըստ էության, այս նոր գաղափարախոսությունը գրեթե ոչնչով չէր տարբերվում հրեական ազգայնամոլական գաղափարախոսությունից, միայն տեղերն էին փոխվել, հրեայի փոխարեն, որպես ընտրյալ ազգ, գերմանացիներն էին հանդես գալիս: Նման խեղաթյուրված իրականության ընկալման երեւույթն էլ պատճառ դարձավ հետագա ողբերգական իրադարձություններին՝ ստեղծագործ, արարող, ազգային-հոգեւոր արժեքները հարգող գերմանական ազգը վերածվում է մարդասպան, ավերող, ոչնչացնող մի ժողովրդի: Իսկ այս գործին մեծապես նպաստեց «Տուլե» մասոնական-միստիկական օթյակը, որը լծված էր գերմանական հոգեւոր էլիտայի կազմավորման խեղանդամության գործին: Ոչ պատահականորեն օթյակը գլխավորում էր կես ֆրանսիացի Տուրրեն, եւ նրա նշանավոր անդամներն էին Կ. Հաուսհոֆերը, Ռ. Հեսսը եւ, վերջապես, Ա. Հիտլերը:

Այս պատմության բոլոր շրջափուլերում էլ հրեամասոնների կողմից ամեն ինչ արվել ու արվում էր, որպեսզի աշխարհում խմորվող արիականության զարգացումը կասեցվի կամ շեղվի իր արարչական ուղուց եւ հնարավորության դեպքում նաեւ պառակտվի ու ոչնչացվի:

Հանձին Հիտլերի, գտնվել էր այն անձը, ում միջոցով կարելի էր իրականացնել իրենց չարաբաստիկ նպատակները: Առիթը չուշացավ: 1923թ. նոյեմբերի 8-9-ի իրադարձությունների հետեւանքով Հիտլերը բանտարկվում է որպես հայրենիքի դավաճան (նրա հետ 9 հոգի եւս): Հենց այս ժամանակ էլ Ռ. Հեսսը կամավոր հանձն է առնում բանտ նստել, եւ ոչ պատահաբար հայտնվում այն բանտախցում, որտեղ գտնվում էր Ա. Հիտլերը: Այս բանտարկության ժամանակ էլ ծնվում է Հիտլերի «Մայն կամպֆ» («Իմ պայքարը») աշխատության գաղափարը, որին նշանակալի մասնակցություն է բերում Հեսսը: Նրան հաջողվում է գրքում արծարծվող գաղափարների մեջ ներմուծել ազգայնամոլական այլամերժական գաղափարներ եւ, հատկապես, հակառուսական դիրքորոշում: Եվ կրկին ոչ պատահաբար, Հիտլերի իշխանության գալու համար նրան մեծապես օժանդակեցին ու դրամական աջակցություն ցուցաբերեցին հրեա բանկիրները (Հուհենհեյֆերը, Ռոտշիլդները, Վարբուրգները եւ այլք): Հիտլերի միջոցով առաջ քաշած գաղափարախոսությունը վերջնական ձեւին հասավ 1924թ. Գերմանիա ժամանած միստիկ-մասոն Գուրջիեւի օգնությամբ: Այսպիսով, արիասպանդի ողբերգական դրաման մշակված եւ պատրաստ էր: Երբ ամեն ինչ արված էր, եւ Հեսսը (նրա մասոնական մականունը Բերտա էր) կատարել էր իր առաքելությունը, նա 1941թ. հանկարծակիորեն փախավ Անգլիա (իսկ հետո նրան հաջողվում է նաեւ խուսափել պատժից, քանզի, ինչպես որոշ պատմաբաններ ակնառու փաստերի շարադրմամբ հաստատում են, Շպանդաու բերդում բանտարկվածը Հեսսը չէր, այլ՝ նրա փոխարեն մեկ ուրիշը): Իսկ հրեական միստիկական-օկուլիստիկական գաղափարախոսությունը, ներմուծվելով գերմանական առողջ ազգայնականության գաղափարադրույթների մեջ, արժեցավ արիական ազգերի եղբայրասպան ողբերգությունը: Եվ ստեղծվում է Հոլոքոստի առասպելը, որը զեղծարարությամբ, արհեստական ողբերգականությամբ կարողացավ ստվերել մի այլ՝ իրական ողբերգություն (Հայոց ցեղասպանությունը): Իսկ այդ զեղծարարության արդյունքը եղավ այն, որ արատավորվեցին «արիականություն» եւ «ազգայնականություն» հասկացությունները: Իսկ միստիկական ազգաճանաչողությունը հանգեցրեց այն բանին, որ գերմանական, ռուսական, չեխական, սլովակյան, հունական, հայկական եւ այլ արիական ազգերի արյան ծովում իր հաղթության դրոշը բարձրացրեց հրեա-մասոնության վիթխարի հիդրան, որը լիակատար տիրապետություն հաստատեց աշխարհի վրա: Սակայն, մարդկության մեջ վերստին արթնացել են ճշմարտության խանդավառ տենչանքն ու անձնուրաց որոնումների ալիքը: Կյանքի եւ գաղափարների ակնհայտ հակադրությունների բախումից աճում է հավանականությունը համաշխարհային հասարակական-քաղաքական մոտալուտ ալեկոծությունների: Եվ այդ փոթորիկն անգամ իրենց սեփական շահերին ծառայեցնելու համար սիոնա-մասոնական կառույցները ձգտում են մի անգամ էլ գերաճի ենթարկել ազգայնականությունը՝ շեղելով այն դեպի ֆաշիստա-նացիստական փորձված ուղին: Իսկ այն իրականացնելու համար այսօր նոր միստիկական գաղափարներ, նոր Գուրջիեւ, նոր Հեսս եւ նոր Հիտլեր է փնտրվում:

Հայաստանում էլ ներկայումս փորձեր են արվում նման եռյակի որոնումների համար եւ արդեն իսկ ծավալվող արիական շարժումը պառակտելու համար պետականորեն, միջազգայնորեն շրջափակվում են Հայ Արիական Միաբանության եւ «Արորդիների Ուխտ»-ի քրմական դասի գործելու հնարավորությունները: Այս կառույցներին նախ փորձեցին մեղադրել նացիստա-ֆաշիստական գաղափարը տարածելու մեջ: Չստացվեց: Փորձեցին մեղադրել նեղազգայնական պատկերացումների եւ քարանձավային հավատի քարոզման մեջ: Չստացվեց: Փորձեցին պառակտել եւ միստիկ-մասոնական փողերով շեղել հայարիական ուղուց: Չստացվեց: Հիմա էլ երկրի ներսում շրջափակել ու փորձում են շնչահեղձ անել միջազգային մութ ուժերի, ՀՀ իշխանական եւ կրոնական պատասխանատուների խարդավանքներով: Չի՛ ստացվելու… Իսկ չստացվելը օգտակար է լինելու բոլորին, նաեւ՝ նրանց, ովքեր այսօր անգիտակցաբար ծառայում են օտարին եւ սեփական շահից այն կողմ ոչինչ չեն տեսնում:

Գտնվելով այդպիսի մի ճակատագրական շրջադարձի առջեւ՝ անցյալի վերաարժեւորումը մեզ մեկ անգամ եւս պարտադրում է, որ փնտրենք, որոնենք ճշմարտության նախահիմքերը՝ աշխարհի ու մեր ազգի մթնշաղված առեղծվածը հաղթահարելու եւ գերմանացիների ճակատագրից խուսափելու համար: Եվ հայ ազգայնականությունը որպեսզի չարժանանա այդպիսի ճակատագրի, պետք է հենվի այնպիսի արժեքների վրա, որոնք միանշանակ ծառայեն մեր ազգային ու պետական շահերին, բխեն մեր ծագումից, էությունից: Իսկ ճշմարիտ ազգայնականությունը չի հակադրվում մարդկությանը եւ երկպառակություն չունի նրա հետ: Ճշմարիտ ազգաճանաչումը ազգերի մեջ վեր է հանում առաքինի համամարդկայինը եւ մասնակից դարձնում աշխարհում ընթացող հիրավի համամարդկային քաղաքակրթական արժեքների արարմանը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 1 (87), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։