Թիվ 9 – հոկտեմբեր 2002

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 9 – հոկտեմբեր 2002

Ակնհայտ է, և բազմիցս շեշտվել է, որ Հայության վրա համառորեն իրականացվում է համակարգված, նպատակային ճնշում, դա տեսանելի է մեր կյանքի ու գործունեության բոլոր ոլորտներում: Ոչնչացվում են ոչ միայն տնտեսությունը, ռազմավարական նշանակության հիմնարկները, այլև` մանկապարտեզը, գիտա – կրթական համակարգը` ընդհուպ մինչև ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան, Հայ ընտանիքը, պետական մտածողությունն ու խորհրդանիշները, Հայ անհատի տարրական, բարոյա – հոգեբանական իրավունքները, ազգային հոգևոր – մշակութային արժեքները… Հայ հանրությանն ամեն կերպ դրդում են չդիմադրել, հաշտվել այս իրողության հետ, և դրան ավելի շատ նպաստում են մեր տականք ու ապաշնորհ պետական, քաղաքական և հասարակական գործիչներ հորջորջվող այրերը, «ազատ (իրականում`սանձարձակ, քայքայիչ) խոսքի» ձգտող լրատվամիջոցները, քանզի Հայկական Դիմադրությունը պատռում է իրենց իսկական դժգույն, ծախու – ապազգային դեմքը, վտանգում` գնված աթոռներն ու օտարների կողմից առատաձեռն վճարվող իշխանությունը (այդ թվում և՝ «4-րդ»)…
Մենք ասում ենք. միայն ազգային որակ կրողը կարող է իր տեսակի համար ճշմարիտ առաջնորդ ու նաև պետական այր լինել, և առանց ազգային կենցաղավարության տարվող ազգային գաղափարախոսությունն ու քաղաքականությունը դեռևս ազգային որակ չեն: Արհեստական, շինծու ազգային կերպարանքով մեզ հնարավոր չէ երկարատև խափել, ամենօրյա անդուլ պայքար է ազգային գործը, նրանում չկան մանրունքներ և անկարևոր գործեր, իսկ եթե ոմանց համար կան, ապա մենք ասում ենք. ամենօրյա մանրունքներում անգամ զարգացրու կամքդ և ազգային – բարոյական մտածելակերպդ: Հայրենիքին ու Ազգին ծառայելու պատրվակով կատարվում են ամենաանհավանական ստորություններ ու խարդավանքներ, իսկ Նժդեհն ասում է. ծառայիր Հայրենիքիդ ամեն ինչով` բացի ստորությամբ:
Այսօր Հայաստանի ու Հայության ճակատագրով մտահոգ մարդիկ չեն հասցնում սեփական երկրում մի ապազգային և հակահայկական երևույթին դիմագրավել, երբ առաջանում են նորերը: Սրանով փորձում են հիասթափեցնել, անհույս դարձնել նվիրյալ Հայորդիներին, իբր հիմնավորելով «մեր դեմ խաղ չկա» սկզբունքը, սակայն, սրանց այդպես էլ անհասու է, որ քանի դեռ Հայ Գենը կա, կլինի անհաշտ պայքար մինչև հաղթանակ, մինչև ներքին և արտաքին թշնամու իսպառ ու անխնա ոչնչացում, ընդհուպ՝ մարմնական…
Այն, որ Հայաստանը ղեկավարում են օտարահպատակ հայերը և այլազգիները, ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, ուստի, մեր (ցեղակրոնների) Հայաստանը` Հայերին կարգախոսն առավել քան արդիական հնչողություն ունի, և կոչ է Համայն Հայությանը` վճռականորեն սատարելու Հայրենիքին: Մեր պայքարը ամենուր է, ամեն ոլորտում, ամեն Հայի հոգու և օջախի մեջ: Ոչ միայն ամեն օր, այլև` ամեն ժամ, վայրկյան չպիտի կանգնի Հայոց պայքարի շունչը, որպեսզի թշնամիները լինեն շնչահեղձ, ոչ` մենք: Այո՛, Հայաստանը՝ Հայերին, սակայն, սա չի նշանակում, որ մյուս ազգերը չպիտի ապրեն Հայաստանում, թող ապրեն, եթե ցանկանում են, եթե ապրելու այլ տեղ չունեն, բայց միշտ պիտի հիշեն, որ սա իրենց պետությունն է կամ ծննդավայրը, բայց՝ ոչ երբեք Հայրենիքը: Ուստի որևէ հավասար իրավունք Հայ Տեսակի հետ նրա Բնօրրանում նրանք չեն կարող ունենալ, և ոչ մի հարցում, Հայի Տունն իրենն է, իրավունքներն էլ իրենն են, ինչպես յուրաքանչյուր մարդու բնակարանն է իր սեփականությունը և նա է տնօրինում ու իրավասու այնտեղ…
Սա է Օրենքը, իսկ ներկայիս օրենքներն ու սահմանադրությունը կամ թիթիզություններ են, կամ օտարահաճ, հայասպան մտքերի, պարտադրանքների ժողովածու: Ամեն բնական տեսակ իր տարածքն ու կենցաղն ունի, իր մտածելակերպն ու էությունը և այլ կերպ հնարավոր չէ, ուստի յուրաքանչյուր մասնակի շեղումն անգամ կասկածի տակ է դնում Հայկական Պետության գաղափարն ու լինելիությունը:
Իսկ մեր իրականությունն այլ է, այլերի համար է…
Ամեն քայլափոխի յուրովի մի արհեստական խնդիր է դրվում Հայության առջև, բայց, միևնույնն է մենք պարտավոր ենք չեզոքացնել, ոչնչացնել դրանք: Այսօր աղանդավորականների, համասեռականների, պոռնիկների, այլասերների, դավաճանների և նմանատիպների կողքին ունենք գրեթե չերևացող այլ խնդիրներ, որոնց լուծումները պակաս կարևոր չեն և ազդում են մեր հոգեբանության ու բարոյականության, մեր գիտակցության վրա: Երբ Հայոց ինքնիշխանությունը բնորոշող Հայկական դրոշի կողքին ծածանվում է Հունաստանի դրոշը՝ «Արմենտելի» շնորհիվ, ամերիկյան, կանադական, ռուսական և այլ երկրների դրոշները՝ ինչ-որ ֆիրմա-հիմնարկների «քսմսվելու» քաղաքականության պատճառով, ոչ մի պետական այր ծպտուն չի հանում: Երբ ՀՀ ՆԳՆ վիզաների և անձնագրերի վարչությունը օտարերկրացի քաղաքացիների հրավիրման պաշտոնագրերը ռուսերեն է լրացնում, ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական պատասխան-փաստաթղթեր է ուղարկում անգլերեն, երբ ՀՀ ազգային ու պետական լեզուն ոտնահարվում է ԶԼՄ-ներում, առողջապահական, կրթական և այլ հիմնարկներում, տնտեսվարողների և այլոց ցուցանակներում, այցեքարտերում, գովազդներում, արտադրանքի փաթեթավորումներում, պիտակներում, ոչ մեկին կարծես թե սա չի հուզում: Երբ հայ մարդը ստորագրում է ոչ հայերեն, դիմում է հայրանվան անհարկի նշումով, երբ հեռախոսի ինքնապատասխանիչ սարքը հայերեն չի խոսում, և հայն էլ արդեն հայերեն չի խոսում ու մտածում, երբ թուրքը ՆԱՏՕ-ի միջոցով զորավարժությունների է պատրաստվում Հայաստանում… Մինչև ե՞րբ, ՀԱՅԵ՛Ր:


«Ա ս տ վ ա ծ ա շ ու ն չ» – յ ա ն բ ա ր ո յ ա խ ո ս ու թ յ ու ն ն ե ր.

Հայ Եկեղեցին իրեն կոչում է Առաքելական 5-րդ դարից (Քաղկեդոնի տիեզերաժողովից հետո): Վերջին հարյուրամյակներում այն ավելի շատ դարձել է կաթոլիկ, բողոքական, ավետարանական և «այլ տիպի հայեր» – ից զատվելու միջոց: Ահա այսպես, կրոնական, ու հետո նաև կուսակցական պատկանելության ահեղ դրդմամբ մենք ոչ թե Զտարյուն Հայ ենք, այլ՝ քրիստոնյա (իր տեսակներով և աղանդներով), դաշնակցական, համայնավարական, հանրապետական, ընկերվարական, ազատական ու այլ հայեր ենք… Ծագումը՝ Գենն ու Արյունը մի կողմ ենք դրել, և կրոնով ու գաղափարախոսությամբ ենք որոշում մեր հայ լինելը, ահա թե ինչ աստիճանի ցածր խնդիրներ ենք արծարծում ներկայումս՝ օտարածին հոգևոր – գաղափարական ներմուծությունների թելադրմամբ ու պարտադրմամբ:
Կղերականներն ասում են. էլ ինչ հայ, եթե քրիստոնյա չես, դաշնակցականներն էլ կես կատակ կես լուրջ ավելացնում են՝ մենք նախ դաշնակցական ենք, հետո՝ հայ, համայնավարները պատրաստ են հայ լինելն ուրանալ հանուն միջազգային բանվորա – գյուղացիական համերաշխության, իսկ ազատականները՝ հանուն աշխարհայնացման… Վա՜յ քեզ, հայություն, եթե շուտափույթ չազատվես նման փրկիչներից, որոնք ազգն ու ծագումը, հայրենիքն ու առաքելությունը ստորադասում են իրենց նեղանձնական (նեղկազմակերպական), և շատ հաճախ էլ այլազգիների շահերի առջև:
Այս հոդվածում կանդրադառնանք աստվածաշնչյան մի շարք անհեթեթությունների, որոնց պատճառով թեկուզ այս գիրքը չի կարող «սուրբ» կոչվել: Նախ, ամբողջ «Հին Կտակարան»-ը ջհուդա – հրեական կեղծիքներով լի պատմության ժողովածու է, հրեական անհիմն ընտրյալության, «ռասիզմի, ֆաշիզմի և շովինիզմի» աննախադեպ դրսևորումներով, անառակություն ու խարդախություն քարոզող անհեթեթ հեքիաթներով և սարսափազդու եհովականությամբ համեմված… Մի՞թե այսքան կույր են եղել մեր պապերը, և արդյոք ավելի կույրը հիմա մենք չե՞նք: Թե՞ պարտադրանքի թմրեցուցիչ լծից չենք ցանկանում ազատագրվել, ժողովուրդն ասում է. «էշ նստելը մի աիբ է, էշից իջնելը՝ մի աիբ»: Այ այսպես էլ ապրում ենք, սակայն, ցավոք, արդեն էշին մեր ուսերի վրա տանելով… Քրիստոնեությունը եթե միայն բռնությամբ մտնելով բավարարվեր, մի կերպ կարելի էր հաշտվել այդ եղելության հետ, սակայն, հիմնահատակ ավերվեցին Հայոց հինավուրց մշակույթը և Հայոց բազմահազարամյա արձանագրված պատմությունը: Այս ամենն արվեց, որ հայության միջից հիմնահատակ դուրս հանվի նրա պատմական հիշողությունը, և փա՜ռք ԱՐԱՐՉԻՆ, Հայ Աստվածներին, որ անջնջելի պահեցին հայի գենետիկ հիշողությունը: Ոչ մի երկրում քրիստոնեությունը այսպես բարբարոսաբար ու դաժանորեն չի գործել և դա անհնար է մոռանալ… Սա դեռ քիչ համարելով, մի շարք ծախու պատմաբանների միջոցով էլ փորձեցին ամրագրել, որ մենք որպես ազգ ձևավորվել ենք քրիստոնեությունն ընդունելուց հետո, կարծելով թե այլևս ան- հնար է վերականգնել Հայոց Պատմությունը: Տխմարություն, տգիտություն և դավաճանություն, ուրիշ մեղմ որակում հնարավոր չէ տալ, հաջորդ որակումը հայհոյանքն է լինելու այս ստորների մայրերի, կանանց և աղջիկների հասցեին…
Ինչևէ, Հայ Եկեղեցին հիմնականում կառուցվեց հին ավանդույթների, տոների ու ծեսերի վրա, պահպանելով ազգային որոշակի արժեքներ, միայն օտար մեռելները սկսեցին մեզ համար չգիտես ինչու սրբանալ, և մի անգամ էլ Հայ Եկեղեցին լուրջ հերոսություն արեց, ու Քաղկեդոնի տիեզերաժողովից (451թ.) հետո հնարավորինս պահպանեց իր ինքնուրույն դեմքն ու ազգային նկարագիրը: Այո՛, մեր եկեղեցին համեմատական կարգով ամենաազգայինն է աշխարհի բոլոր նմանատիպ եկեղեցիների մեջ և այժմ էլ այն կարող է մեծագույն սխրանք գործել՝ ազգայնանալով վերջնականապես, դառնալով հիրավի համահայկական կառույց: Իսկ դրա համար շատ բան պետք չէ, անհրաժեշտ է դեն շպրտել ջհուդա – հրեական հին կտակարանը՝ տեղը դնելով Հայոց Պատմությունը: Եվ ամեն հայ, անխոս կխոնարհվի իր պատմության ու առաքելության առջև, իր ազգի ու հայրենիքի առջև: Հային ի վերուստ ծանոթ է փրկչության ու օծյալության խորիմաստ խորհուրդը և դրանք խարսխելով մեր պատմությանը, մենք իսկապես հայկականորեն կբռնենք Արարչի հետ մերձեցման ուղին, մեզ համար միակ ճշմարիտ ուղին: Եվ մինչ մեր հոգևորականները այս մասին տղամարդավարի կմտորեն, մենք կներկայացնենք խոստացած աստվածշնչյան մանրապատումները…
– (Ծննդոց, գլ. ԺԲ) – «Եւ Եհովան ասեց Աբրամին. Գնա քո երկրիցը, եւ քո ազգականներիցը, եւ քո հօր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կ’տամ: Եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, եւ քեզ օրհնեմ, եւ քո անունը մեծացնեմ եւ դու օրհնեալ կ’լինիս: Եւ քեզ օրհնողներին կ’օրհնեմ եւ քեզ անիծողներին կ’անիծեմ. եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կ’օրհնուին»: – Ահա, այսպես միշտ սեփական օրրանն ու նախնյաց լքելով, հրեաները տիրում են ուրիշ ազգերի հայրենիքներին (ներկայումս՝ $ – եհովայով) ու սրբություններին, որովհետև դա հուդազունների և քրիստոնյաների Եհովա աստվածն է ասել, որը չգիտես ինչու և ինչպես նրանց ընտրյալ ազգ է հռչակել, և ով ընդդիմանա՝ հուր – հավիտյան կանիծվի… Ապուշության բացարձակ դրսևորում, հայրենալքության, ծավալապաշտության դասական օրինակ: Եվ հայը, որը նախանձախնդրորեն պաշտում է իր Ազգն ու Բնօրրան-Հայրենիքը, աղոթում է այս տխմարության իրականացման համար…
– (Ծննդոց, գլ. ԺԲ) – «Եւ այն երկրումը սով եղավ, եւ Աբրա-
մն իջաւ Եգիպտոս այնտեղ պանդխտութեամբ բնակուելու համար, որովհետեւ սովը սաստիկ էր այն երկրումը: Եւ եղաւ երբ որ նա Եգիպտոսը մտնելու մօտեցաւ, իր կնոջը՝ Սարային ասեց.Ահա գիտեմ որ դու մի գեղեցիկ տեսքով կին ես: Եւ անպատճառ երբ Եգիպտացիք քեզ տեսնեն, ասելու են՝ Սա նորա կինն է. եւ ինձ կ’սպանեն, բայց քեզ ողջ կ’թողնեն. Ասիր թէ դու իմ քոյրն ես. որպէս զի քո պատճառովն ինձ համար լավ լինի, եւ քո պատճառովն իմ անձն ապրի: Եւ եղաւ երբոր Աբրամը Եգիպտոս մտաւ, Եգիպտացիք տեսան այն կինը, որ շատ գեղեցիկ էր: Եւ Փարաւօնի իշխաններն էլ տեսան նորան եւ գովեցին նորան Փարաւօնի առաջին. եւ կինը տարուեցաւ Փարաւօնի տունը: Եւ նա նորա պատճառովը Աբրամին բարիք արավ. եւ նա ոչխարներ եւ արջառներ եւ էգ էշեր եւ ուղտեր ունեցաւ: Եւ Եհովան մեծ հարուածներով պատժեց Փարաւօնին եւ նորա տունը Աբրամի կնոջ Սարայի համար: Եւ Փարաւօնը կանչեց Աբրամին, եւ ասեց. Այս ի՞նչ է որ արիր ինձ. ինչու՞ ինձ չ’յայտնեցիր, թէ նա քո կինն է: Ինչու՞ համար ասացիր, թէ իմ քոյրն է. եւ ես նորան ինձ համար կին էի առնում. բայց հիմա ահա քո կինը, առ և գնա: Եւ Փարաւօնի մարդկանցը պատուիրեց նորա մասին, եւ նորանք ճանապարհ դրին նորան եւ նորա կնոջը եւ նորա բոլոր ստացուածքը»: – Այս դրվագում արդեն բացահայտվում է Եհովայի ու նրա ընտրյալ հրեաների նախահոր ի ծնե ստոր և խարդախ լինելու հանգամանքը: Խաբեությունը, անբարոյականությունը (կնոջը հանուն անձնական բարեկեցության ուրիշին տալը (կավատության դասական օրինակ)) օրենքի ուժ են ստանում: Ուստի, այլևս զարմանալի չէ, որ Եհովան պատժում է ոչ թե տականք Աբրամին, այլ՝ Փարավոնին, որին ստորաբար խաբել են, և որը ասպետաբար ներում է հայցում, չնայած դիմացինը այլասերվածի մեկն է: Իսկ սա ոչ միայն չի զղջում, այլև՝ իր «տանիք» Եհովայի օգնությամբ իր հետ տանում է խարդախությամբ ստացած ընծաները: Ճիշտ նույն կերպ է վարվում Աբրամը նաև հետագայում «հարավային երկիրը գնալուց, Կադէսի եւ Սուրի մէջ բնակուելուց եւ Գերարումը պանդուխտ լինելուց» հետո: Ժողովուրդն ասում է. «Օձը տաքացնողին է կծում»: – «Եւ Աբրամը հարուստ էր անասուններով, արծաթով եւ ոսկիով…»: – Ահա՛ «գերագույն աստծո և նրա ընտրյալ ժողովրդի» գերնպատակը, ազգային արժեքային համակարգը, որն անփոփոխ է նաև այսօր: Այո՛, հրեաները պահպանում են իրենց օրենքները, իսկ մե՞նք…
– (Ծննդոց, գլ. ԺԵ) – «Եւ նա ասաց. Ով Տէր Եհովայ ինչո՞վ գիտենամ թէ ես նորան կ’ժառանգեմ: Եւ նա ասաց նորան. ինձ համար մի երեք տարեկան երինջ, եւ մի երեք տարեկան այծ, եւ մի երեք տարեկան խոյ, եւ մի տատրակ, եւ մի աղաւնու ձագ առ: Եւ նա այս բոլորն առաւ նորա համար, եւ նորանց մէջտեղիցը կտրտեց, եւ ամեն մէկ կտորը միւս կտորի դէմ ու դէմ դրաւ. բայց թռչունները չ’կտրեց: Եւ կտրած դիերի վերայ գիշատիչ թռչուններն իջան, բայց Աբրամը ետ քշեց նորանց: Եւ երբոր արեւը մար էր մտնում, Աբրամի վերայ մի խոր քուն եկաւ, եւ ահա նորա վերայ մի մեծ խաւարի սոսկում ընկաւ: Եւ Եհովան ասեց Աբրամին. Ստոյգ գիտենաս, որ քո սերունդը մի երկրում, որ իրանցը չէ, պանդուխտ կ’լինի, եւ ծառայութիւն կ’անեն, եւ նորանց չորս հարիւր տարի կ’չարչարեն: Բայց այն ազգն էլ, որին արդէն կ’ծառայեն, ես կ’դատեմ. եւ նորանցից յետոյ մեծ ստացուացքով դուրս կ’գան: Եւ դու խաղաղութեամբ քո հայրերի մօտ կ’գնաս. լաւ ծերացած կ’թաղուիս»: – Դե ինչ, դադարենք այլևս զարմանալուց, քանզի «սուրբ գիրք»-ը լցված է նման «սուրբ պատմություններով»: Եվ այսպես, Եհովայի ու Աբրամի շուկայական հարաբերություններից հետո Եհովան որոշում է Աբրամի ցեղին տանել օտար երկիր ստրկության և 400 տարի ծառայելուց հետո խոստանում է մեծ ունեցվածք (մազոխիզմի դասական օրինակ): Այնուհետև, «արդարագույն աստված Եհովան» պատժում է այն ազգին, որն իր իսկ պատվերով շահագործել է հրեաներին (սադիզմի դասական օրինակ): Այնպես որ, այս աստծուն ծառայես, թե չծառայես, միևնույնն է պատժվելու ես քրիստոնյա եղբայր, դու չէ որ ընտրյալ ես…
– (Ծննդոց, գլ. ԺԶ) – «Եւ Աբրամի կինը Սարան չէր ծնում նորա համար, եւ նա մի Եգիպտացի աղախին ունէր անունը Հագար: Եւ Սարան ասեց Աբրամին. Ահա Եհովան ինձ արգիլեց ծնելուց, ուրեմն աղախնիս մօտ մտիր. գուցէ նորանից որդի ստանամ: Եւ Աբրամը Սարայի ձայնին լսեց: Եւ Աբրամի կինը Սարան իր Եգիպտացի աղախին Հագարն առաւ, Աբրամը Քանանի երկրում տասը տարի բնակելուց յետոյ, եւ տուաւ նորան իր մարդին Աբրամին՝ որ նորան կին լինի: Եւ նա մտաւ Հագարի մօտ, եւ նա յղացաւ. եւ երբոր տեսաւ թէ յղի է, իր տիկինը իր աչքի առաջին անարգուեցաւ: Եւ Սարան ասեց Աբրամին. Իմ անիրաւութիւնը քեզ վերայ լինի. ես իմ աղախինը քո գիրկը տուի, եւ երբոր տեսաւ թէ յղի է, ես նորա աչքի առաջին անարգուեցայ. Եհովան իմ ու քո մէջտեղը դատաստան անէ: Եւ Աբրամն ասեց Սարային. Ահա քո աղախինը քո ձեռքին է, արա նորան ինչ որ հաճոյ է քո աչքին. եւ Սարան նեղեց նորան, եւ նա փախաւ նորա երեսիցը: Եւ Եհովայի հրեշտակը գտաւ նորան անապատումը ջրի աղբիւրի մօտ Սուրի ճանապարհի վերայ լինող աղբիւրի մօտ. Եւ ասեց. Ով Սարայի աղախին Հագար, ո՞ր տեղից ես գալիս, եւ ու՞ր ես գնում: Եւ նա ասեց. Ես իմ տիկին Սարայի երեսիցը փախչում եմ: Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Ետ դարձիր քո տիկնոջ մօտ, եւ նորա ձեռքի տակ խոնարհուիր…»: – Այստեղ պատմությունը դադարեցնելով, մի համեմատություն անենք: Երբ Եվան «բարին ու չարը» ճանաչելու համար Ադամին «արգելված ծառի» պտուղն է ուտեցնում, Եհովան աներկբա պատժում է նրանց, իսկ երբ իր կողմից «ծնելն արգիլելը» խախտվում է, նա ոչ միայն չի պատժում փախադարձ կավատներ Աբրամին և Սարային, այլև՝ անարգված Հագարին ստիպում է խոնարհվել իրեն պղծողների առջև, որը ետ գալուց հետո, հետագայում ավելի մեծ անարգանքի է ենթարկվում ու այնուհետև վտարվում: Այո՛, երբ Ադամն ու Եվան փորձում են իմաստնանալ, իսկապես մերձենալ իրական ԱՐԱՐՉԻՆ (և ոչ թե Աստծո գործերին խառնվել), ինքնակոչ աստված Եհովան անմիջապես պատժում է լուսավորության այդ ձգտումը, իսկ, ահա, անբարոյականությունը, խավարն ու տգիտությունը նրա կողմից պաշտելի ու պաշտպանելի են, և սա նույնպես հասկանալի է: Իսկ Հայի Առաքելությունը լույս սփռե՛լն է, և ո՛չ՝ խավարապաշտությունը: Իսկ որ Եհովան հենց ինքը խավարն է, ապացուցում է հետևյալ դրվագը.
– (Ծննդոց, գլ. ԼԲ) – «Եւ Յակոբը մինակ մնաց, եւ մի մարդ գոտեմարտում էր նորա հետ մինչեւ արշալոյսի ծագելը: Եւ տեսաւ որ չ’կարողացաւ նորան յաղթել, նորա զըստի ամոլաջլին դիպաւ. եւ Յակոբի ամոլաջիլը թուլացաւ նորա գոտեմարտած ժամանակը: Եւ նա ասեց. թող տուր ինձ, որովհետեւ արշալոյսը ծագեց. եւ Յակոբն ասեց. – Չեմ թողիլ քեզ՝ մինչեւ որ ինձ չօրհնէս: Եւ նա ասեց նորան, Ի՞նչ է անունդ. նա էլ ասեց. Յակոբ է: Եւ նա ասեց. Այլ եւս քո անունը Յակոբ չասուի, այլ Իսրայել, որովհետեւ Աստուծոյ հետ եւ մարդկանց հետ մարտնչեցիր եւ յաղթեցիր: Եւ Յակոբը հարցրեց եւ ասեց. Աղաչեմ՝ անունդ ասիր: Եւ նա ասեց. Ինչու՞ ես իմ անունը հարցնում. եւ նա օրհնեց նորան այնտեղ: Եւ Յակոբն այն տեղի անունը Փանուէլ դրաւ, որովհետեւ ասեց. Դեմ առ դեմ տեսայ Աստուծոյն, եւ իմ անձը ողջ մնաց»:
– «Իսրայել» նշանակում է Աստծո (իմա՝ Եհովայի) հետ գոտեմարտող: Այստեղ առավել քան ակնհայտ է, որ Եհովան, որը մարդու տեսքով մարտնչում է Հակոբի հետ, չի կարողանում հաղթել նրան. ա՜յ քեզ աստված… Այդ նույն Եհովան չարքի պես վախենում է արշալույսից և քանզի երևակվող արևածագը նրա համար մահ է նախապատրաստում, նա իրեն պարտված է համարում, և խնդրում է Արևից փախչելու թույլտվություն՝ օրհնելով Հակոբին: Իսկ ո՞վ է փախչում Արեգակի լույսից… Մի շատ կարևոր դրվագ էլ ներկայացնենք ինքնակոչ աստծո վերաբերյալ, որը բազմաթիվ զեղծարարություններից և «սրբագրություններից» հետո էլ՝ որպես ճշմարիտ վկայություն, մնացել է:
– (Ծննդոց, գլ. Զ) – «…Եւ Աստուած խօսեց Մովսէսի հետ եւ ասեց նորան. Ես եմ Եհովան: Եւ երեւեցայ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին Ամենակարող Աստուծոյ անունով, բայց իմ Եհովայ անունովը նորանց չ’յայտնուեցայ, որ նորանց տամ Քանանի երկիրը ուր որ պանդխտացան… Եւ ձեզ ինձ համար ժողովուրդ վեր կ’առնեմ, եւ ձեզ համար Աստուած կ’լինիմ. եւ պիտի գիտենաք որ ես եմ Եհովան ձեր Աստուածը՝ ձեզ Եգիպտացիների ծանր գործքերի տակիցը հանողը…»:
– Այստեղ Եհովան խոստովանում է, որ ինքը Ամենակարող Աստվածը չէ և ստորաբար ստելով է Արարչի անունից հանդես եկել: Իսկ իր ընտրյալ ժողովրդին պարզաբանում է, որ նրանց եգիպտացիներից կփրկի, եթե իրեն ճանաչեն որպես Աստված, և որ ինքն ընդհամենը խավարասեր Եհովան է: Ահա՛, թե ում են ապավինում միլիոնավոր մարդիկ «Հայր Աստված» կանչելով, թախանձագին «Տեր ողորմե՜ա» ձայնակցելով, ահա՛, թե ինչու է մարդկությունը խելահեղորեն գահավիժում դեպի կործանում, ընդ որում այդ անկման մեջ առաջատարը առավելապես մենք՝ հայերս ենք…
– (Ծննդոց, գլ. ԺԹ) – «Եւ Ղովտը Սեգովրից վեր գնաց եւ սարումը բնակուեց, եւ իր երկու աղջկերքն իր հետ. որովհետեւ վախենում էր Սեգովրումը բնակուելու եւ բնակուեց մի այրում ինքը եւ իր երկու աղջկերքը: Եւ մեծն ասեց պզտիկին. Մեր հայրը ծեր է, եւ երկրիս մէջ մարդ չ’կայ մեզ մօտ գալու համար ինչպէս ամեն երկրի սովորութիւնն է: Եկ մեր հօրը գինի խմեցնենք, եւ նորա հետ պառկենք, եւ մեր հօրիցը սերունդ յարուցանենք: Եւ այն գիշերը իրանց հօրը գինի խմեցրին, եւ մեծ աղջիկը գնաց եւ իր հօր հետ պառկեց. եւ Ղովտը չիմացաւ նորա պառկելը եւ վեր կենալը: Եւ եղաւ որ միւս օրը մեծ աղջիկը պզտիկին ասեց. Ահա երէկ գիշեր հօրս հետ պառկեցի, այս գիշեր էլ նորան գինի խմեցնենք, եւ դու գնա հետը պառկիր, եւ մեր հօրիցը սերունդ յարուցանենք: Եւ այն գիշերն էլ իրանց հօրը գինի խմեցրին, եւ պզտիկ աղջիկը վեր կացաւ նորա հետ պառկեց, եւ Ղովտը չիմացաւ նորա պառկելը եւ վեր կենալը: Եւ Ղովտի երկու աղջկերքը իրանց հօրիցը յղացան: Եւ մեծը որդի ծնեց եւ անունը Մովաբ դրաւ. նա է Մովաբացիների հայրը մինչեւ այսօր: Եւ պզտիկն էլ որդի ծնեց, եւ նորա անունը Բենամմի դրաւ. սա է Ամմոնի մարդկանց հայրը մինչեւ այսօր»: – Սա, իհարկե, ավելին է, քան պոռնկությունը… Եվ այստեղ էլ Եհովան իր բնույթի համաձայն վարձատրում է անառակ քույրերին, չնայած կարող էր մի երկու որձ ուղարկել՝ այդ երկու վիժվածքին հանգստացնե- լու համար, բայց նա այլ կերպ է վարվում, անառակների ժառանգներին նախահայրեր է դարձնում… Սրբազան պոռնկության դասական օրինակ:
– (Ծննդոց, գլ. ԻԷ) – «Եւ եղաւ երբոր Իսահակը Յակոբին օրհնեց վերջացրեց, եւ եղավ հէնց որ Յակոբը դուրս եկաւ իր հօր Իսահակի առջեւից, նորա եղբայր Եսաւը եկաւ որսիցը: Նա էլ խորտիկներ շինեց եւ բերաւ իր հօր մօտ, եւ ասեց հօրը. Վեր կաց, հայր իմ, եւ կեր քո որդու որսիցը, որ քո հոգին ինձ օրհնէ: Եւ նորա հայրը Իսահակը ասեց նորան. Դու ո՞վ ես: Եւ նա ասեց. Ես քո անդրանիկ որդի Եսաւն եմ: Եւ Իսահակը մեծ սարսափով սաստիկ սարսափեց եւ ասեց.Ապա նա ո՞վ էր, որ որս էր որսել եւ բերել ինձ համար, եւ ես ամենիցը կերայ քո գալուց առաջ եւ օրհնեցի նորան. նա օրհնուած էլ կ’մնայ: Եւ երբ որ Եսաւը լսեց իր հօր խոսքերը, մեծ եւ դառն աղաղակով սաստիկ լաց եղաւ, եւ ասեց իր հօրը, Ինձ էլ օրհնիր, հայր իմ, ինձ էլ: Եւ նա ասեց. Քո եղբայրն եկաւ նենգութեամբ եւ առաւ քո օրհնութիւնը: Միթե՞ նորա անունը Յակոբ չեն ասում. եւ ահա սա երկու անգամ է որ ինձ խաբել է. իմ անդրանիկութիւնն առաւ, եւ հիմա էլ ահա օրհնութիւնս առաւ, եւ ասեց. Ինձ համար օրհնութիւն չե՞ս թողել: Եւ Իսահակը պատասխանեց եւ ասեց Եսաւին. Ահա նորան քեզ վերայ իշխան դրի, եւ իր բոլոր եղբայրները տուի նորան ծառա- ներ լինելու համար.եւ ցորենով ու գինով հաստատեցի նորան. եւ հիմա քեզ ի՞նչ անեմ, որդիս…»: – Եհովայի ու Իսահակների համար կարևորը արդարության վերականգնումը չէ, այլ խաբեբային առաջ մղելը, սին առաքինությունը և կեղծ աստվածապաշտությունը հովանավորելը: Ահա այսպես էլ առաջնորդվելով առ այսօր, խարդախությամբ ու նենգությամբ, Եհովայի ընտրյալները տիրում են այլոց անդրանիկությանը, օրհնությանը, առաքելությանն ու երկրներին, սակայն, դրանով նրանք կատարելության չեն հասնում (հասկանալով դա), բայց լուծում են շատ կարևոր խնդիր՝ խաչ են քաշում այլոց առաքելությունների վրա (նույնն է՝ խաչին են հանում ամբողջ ազգերի) … Իսկ մենք սա հասկանու՞մ ենք:
Իհարկե, կարելի է տասնյակ օրինակներ բերել, թե ինչ- պես է Եհովան ջհուդա – հրեական ցեղերին ուղարկում այս կամ այն երկիրը թալանելու, ավերելու, սրբապղծելու, դավադրելու, սպանելու և ուրիշ այլանդակությունների համար, այսպես կոչված հին կտակարանում չկա մի էջ, որը պղծությամբ պարուրված չլինի… սակայն, դա զուտ ժամանակի վատնում կլինի, պարզապես բավարարվենք այսքանով և որպեսզի խորապես ծանոթանաք այդ «Աստվածաշունչ»-ին (ափսո՜ս անվանում), նախ այն կարդացեք, որից հետո խորհուրդ կտանք ընթերցել Լեո Տաքսիլի «Զվարճալի Ավետարան»-ը, Հոլլբախի «Սրբերի պատկերասրահ»-ը և այլն, ու ձեզ համար առավելագույնս կբացահայտեք քրիստոնեության ու նրա հռչակած սրբերի իրական դեմքը… խե՜ղճ Հիսուս Քրիստոս, ու՞մ և ինչի՞ համար խաչվեցիր…

Նաև շատ թեթև աչքով ուշադրություն դարձրեք «սուրբ» գրքում ամրագրված թվաբանական պարզագույն սխալների վրա, որը հաստատապես հիմնավորում է այն ճշմարտությունը, որ այս գիրքը դարեդար գրվելով պարբերաբար կեղծվել է և այն կցկտուր տվյալներն էլ որ աշխարհի հնագույն ազգի ու պետության՝ Հայերի և Հայաստանի մասին որ թողնվել է, ոչ մի պատկերացում չի տալիս ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՕՐՐԱՆԻ և ՓՐԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԻ մասին, որի միտումն ավելի քան ակնհայտ ու հասկանալի է: Իսկ ինչ մնում է տասը պատվիրաններին, դրանցից և ոչ մեկը Եհովան ու նրա ընտրյալները չեն կատարում, դրանք գրված են այլ ազգերի համար, որպեսզի նրանց խաբելն ու շահագործելը հեշտ լինի…
Ամեն դեպքում մեկ անգամ էլ, առավել սթափ նայեցեք «քրիստոնեական» կոչվող աշխարհին ու նրա դերակատարներին և անփոփոխ կտեսնեք հին կտակարանի պոռնկություններն ու խարդախությունները, «հոգևոր և աշխարհիկ» մարդկանց աներևակայելի այլանդակությունները: Ո՛չ,սա շեղում չէ, այսպես եղել է, այդպես էլ շարունակվում է, այդպես գրված է «սուրբ» գրքում… Իսկ այժմ, եթե ցանկություն ունեք, խաչակնքե՜ք, բայց, միևնույնն է ոչինչ չի փոխվելու…

ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ՀՈԳԵՎՈՐ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Հ.Գ. – Մենք չենք առաջարկում քրիստոնյաների պես ջար- դուփշուր անելով վերջ տալ քրիստոնեությանը, այն 1700-ամյա մշակութային արժեք է, այլ պահանջում ենք վերանայել այնտեղ արծարծվող սին և օտար արժեքները, հայության հետ բացարձակապես կապ չունեցող ստահոդ պատմութ- յունները, որը միանշանակ թույլ կտա միավորել հայկական տարբեր եկեղեցիները, նաև դիմագրավել՝ համաշխարհային տարաբնույթ կրոններին ու աղանդներին: – Այլ կերպ ասած հայերը պետք է ծունկի գան զուտ Հայկական Օծյալության (քրիստոնեության) գաղափարախոսության, Ճշմարիտ Փրկչության երևույթի առջև: (Պատահական չէ, որ միջնադարյան Հայաստանում լայն ծավալում ստացած թոնդրակյան շարժումը, որի հետևորդները շեշտում էին իրենց՝ «Արամյան ազգի որդիներ» լինելը, նույնպես հորդորում էին հրաժարվել հին կտակարանից): Ժամանակին առաջարկվել է նաև ստեղծել արիա – քրիստոնեություն՝ հին կտակարանի դուրս շպրտումով, տեղը Հայոց Պատմության ամրագրումով, սակայն, մենք վստահ ենք, որ միայն ամբողջապես թոթափելով այլապաշտության լուծը և առաջնորդվելով ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ մենք՝ հայերս, կընթանանք մեր Առաքելության Արահետով…
«Հայ-Արիների» խմբագրություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԵՒ
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Ազգը որպես հասարակական ամբողջական օրգանիզմ, չունի հին ու նոր պատմության շրջաններ: Պատմությունն ազգից անբաժանելի ամբողջություն է եւ ամենահնագույն շրջանի պատմությունն իսկ ներկա է ու գործում է այսօրվա իրականության մեջ՝ ինչպես ներազգային կյանքում, այնպես էլ արտաքին բազմաբնույթ փոխհարաբերություններում: Այս փաստը գիտակցվել է դեռ հնագույն ժամանակներում եւ պատմությունը միշտ եղել է ռազմա – քաղաքական գիտություն: Հնուց ի վեր, ելնելով քաղաքական շահերից, շարադրվել ու վերաշարադրվել են կեղծված պատմություններ՝ նպատակ ունենալով գրավել այլոց հարուստ ու բարգավաճ կենսատարածքները, յուրացնել հոգեւոր – մշակութային արժեքները, թաքցնել գործված հանցանքները եւ այլն:
Պատմությունը գիտի շատ դեպքեր, երբ պատահական դիպվածների օգնությամբ ասպատակող ուժ են դառնում քաղաքակրթական հիմքեր եւ մշտական կենսատարածք չունեցող քոչվոր ցեղերը: Իրենց քանդող էության ու բիրտ ուժի միջոցով գրավելով որեւէ քաղաքակրթական օջախի տարածք, յուրացնում են նրա հոգեւոր – մշակութային ու նյութական արժեքները, հորինում դրանց ստեղծման պատմության իրեց տարբերակը եւ աշխարհին ներկայանում այդ կեղծ պատմությամբ: Դրա հնագույն օրինակը Արաբական թերակղզու քոչվոր սեմական ցեղերի կողմից Շումերի գրավման, շումերական քաղաքակրթության յուրացման եւ այդ քաղաքակրթության ստեղծումն իրենց աստվածներին ու նախնիներին վերագրելու փաստն է: Մ.թ. Iդ. հրեա պատմիչ Հովսեպոս Փլավիոսը գրում է, թե ինքը ստիպված հրեաների պատմությունը շարադրում է ըստ Հին Կտակարանի, քանի որ հույները կեղծել են իրենց պատմությունը: Նոր ժամանակներում նույն ձեւով թուրքական քոչվոր ցեղերը գրավեցին Արեւմտյան Հայաստանն ու Փոքր Ասիան, հիմնավորվեցին այնտեղ, իրագործեցին բնիկ հայերի ցեղասպանությունը, բռնի ուժով իրենց մեջ լուծեցին հայերի, հույների եւ այլ բնիկների, տիրացան հայկական եւ փոքրասիական հին քաղաքակրթական արժեքներին եւ պատմության կեղծարարության ճանապարհով փորձում են ծածկել իրենց հանցանքները եւ այդ տարածքների քաղաքակրթական արժեքների ստեղծումը վերագրել իրենց չեղած նախնիներին:
Մոտ հարյուր տարի է, ինչ համաշխարհային պատմագիտությունն իր քաղաքական պատվիրատուների շահերին համապատասխան փորձում է իրականացնել համաշխարհային պատմության խոշորագույն կեղծարարությունը: Խոսքը վերաբերում է հայոց ծագումնաբանությանը, արիականության էությանն ու էթնո – հոգեւոր ակունքներին:
Ողջ միջնադարի ընթացքում քրիստոնեական աշխարհը ընդունում էր Հին Կտակարանում արտացոլված այն փաստը, որ Դրախտը (մարդկության ծագման օրրանը) եւ Փրկության երկիրը Տիգրիսի ու Եփրատի ակունքներն ընդգրկող պատմական Հայաստանն է: Ըստ Հին Կտակարանի, նախաջրհեղեղյան նահապետները եւ ջրհեղեղից փրկված Նոյը Հայաստանում են հաղորդակցվում Աստծո հետ: Հրեաների նախահայր Աբրամը եւս Աստծո հետ առաջին անգամ հաղորդակցվում է Հայաստանում՝ Հայոց Միջագետքի Խառան քաղաքում: XIXդ. ձեւավորվում է հնդեվրոպական լեզուներ տերմինը եւ այդ լեզուների ծագումնաբանական կապերն ուսումնասիրող պատմա – համեմատական լեզվաբանությունը: Հանգելով այն մտքին, թե այդ լեզուները ծագում են մի նախալեզվից, գիտնականները ձեւակեպեցին այդ նախալեզուն կրողների նախնական բնակության տարածքի տեղայնացման խնդիրը: XIXդ. երկրորդ կեսին, որպես հնդեւրոպական ցեղերի նախահայրենիքի, որոշ եվրոպական գիտնականներ նշում էին պատմական Հայաստանի տարածքը: Սակայն այս գիտության հետագա «զարգացումը» գնաց այլ ճանապարհով:
XIXդ. վերջին եւ XXդ. սկզբին աշխարհում գերիշխանության հասնելու ռազմավարական ծրագրերի շուրջ ձեւավորվեցին խոշոր ֆինանսա – քաղաքական ուժեր, որոնք դարասկզբին կարողացան եվրոպական հզոր պետություններին ռազմական առճակատման մղել: Ծրագրած խոշորածավալ աշխարհա – քաղաքական փոփոխությունների իրականացման նախապատրաստական փուլում նրանք ստեղծում էին իրենց ապագա գործունեության պատմական հիմնավորումը եւ գաղափարախոսությունը: Իրենց համար վտանգավոր գաղափարախոսությունները ներդրվում էին այնպիսի միջավայրերում, որտեղ դրանք անպայմանորեն պիտի դառնային քանդող ուժ, վարկաբեկվեին, դուրս մղվեին ու զրկվեին ապագայում հզոր քաղաքական կառույցներ ստեղծելու հնարավորություններից: Կոմունիստական գաղափարախոսությունը ներդրվեց Ռուսաստանում, իսկ արիականությունը՝ Գերմանիայում: Պատերազմում պարտված եւ ռեւանշի ձգտող Գերմանիայում ոգեւորությամբ ընդունվեցին արիականության անվան տակ քողարկված ֆաշիստական լոզունգները: Գերմանացի պատմա – լեզվաբաններն «ապացուցեցին», թե արիների նախահայրենիքը Հյուսիսային Եվրոպան էր՝ գերմանական ցեղերի բնակության վայրերը: Ապա ստեղծվեց «ընտրյալ, ազնվացեղ» ազգի առասպելը եւ ֆաշիստական գաղափարախոսությունը: Անշուշտ, այն ոչ մի ընդհանուր բան չուներ բարձրագույն բարոյա – հոգեւոր չափանիշների վրա հիմնված արիականության հետ: Ի վերջո, ինչպես ծրագրավորած էր, սանձազերծվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, Գերմանիան պարտվեց հերթական անգամ, եւ վարկաբեկեց արիականությունը:
Խորհրդային Միության հարցում խաղաթղթերը խառնեց Ստալինն իր վարած քաղաքականությամբ, ինչը հետաձգեց կոմունիզմի վարկաբեկումը եւ ԽՍՀՄ-ի փլուզումը: Խորհրդային գիտնականները ջրածնային ռումբի եւ ռազմա – քաղաքական այլ գործոններին զուգահեռ «գտան», որ հնդեւրոպական նախալեզվի կրողները ապրել են հարավ – արեւելյան Եվրոպայում՝ Դնեպր եւ Դոն գետերի ստորին հոսանքների շրջանում: Նորից դարավոր «ճշմարտությունն» է. հաղթել ես, ուրեմն քո գրած պատմությունն է ճիշտ: Բրեժնեվյան ճահճացման շրջանում իրանական ծագում ունեցող (օսեթիններ, տաջիկներ եւ այլք) գիտականներն արտասահմանյան որոշ գիտնականների աջակցությամբ փորձում էին հիմնավորել նախահայրենիքի նախկինում քննարկված միջինասիական տարբերակը: Այդ նույն ժամանակ Թ. Գամկրելիձեի եւ Վ. Իվանովի ջանքերով վերակենդանացվեց այն նախնական տեսակետը, թե հնդեւրոպական ցեղերի նախահայրենիքը պատմական Հայաստանն է: Իրենց մոտ 1000 էջանոց երկհատորյա մենագրության մեջ չհիշատակելով Հայաստան անվանումը, նրանք նախկին փաստերին ավելացնելով իրենցը, փորձում են հիմնավորել, որ Հայաստանն է եղել հնդեւրոպական ցեղերի նախահայրենիքը: Անշուշտ, նրանց առաջնային խնդիրն էր ապացուցել, որ քարթվելական ցեղերը եղել են արիների հարեւաններն ու ժամանակակիցները:
Այնուամենայնիվ կոմունիստական գաղափարախոսության վերջնական վարկաբեկումը եւ Խորհրդային Միության ծրագրավորված փլուզումը ուշացած՝ բայց նույնպես կայացվեց: ԽՍՀՄ փլուզման արդյունքում հայերս, որպես «նվեր», ստացանք անկախություն, դրսի թելադրանքը հլու – հնազանդ կատարող, շահամոլ ու ապազգային ղեկավարներ, … ու արիների նախահայրենիք կոչվելու իրավունքը տվող կիսատ – պռատ մի տեսություն: Որպեսզի հասկանանք, թե դրսում մեր հետագա ճակատագրի համար ինչ ծրագրեր են նախապատրաստվում այդ «նվերների» հիմքի վրա, պետք է անդրադառնալ դրանց նախապատմությանը:
Հայերի ցեղասպանությունը կազմակերպող եւ իրականացնող ուժերը հասկացան, որ անհնար է իրականացնել հայ ազգի ֆիզիկական բնաջնջման ծրագիրը: Ցեղասպանության արդյունքում առաջացավ իր ազգային ինքնությունը պահպանող Սփյուռք, որի գոյությունը վերջնականապես անհնարին դարձրեց նույնիսկ նման խնդիր դնելը: Սակայն դրված էր լուծում պահանջող ռազմավարական գլոբալ խնդիրը՝ Հայաստանը դատարկել հայերից: Իրենց ֆինանսա – տնտեսական ու ռազմա – քաղաքական հզորության վրա վստահ, իրենց իրական շահերն ու ագրեսիվ նպատակները կեղծ մարդասիրական ու կոսմոպոլիտական գաղափարախոսություններով դիմակավորած ու աշխարհը դեզինֆորմացիայով հեղեղած հիշյալ ուժերը խնդրի լուծումը տեղափոխեցին այլ ոլորտ. հայերի մեջ թուլացնել ազգային ինքնության գիտակցումը, կտրել հոգեւոր – պատմական արմատներից եւ ֆինանսա – տնտեսական ու քաղաքական մեթոդներով Հայաստանում ստեղծել այնպիսի սոցիալական իրավիճակ, որը բերի Հայաստանի հայաթափմանը: Այդ խնդրի լուծման համար նախ պետք էր կեղծել պատմությունը, հայերին զրկել Հայկական լեռնաշխարհի նախաքրիստոնեական քաղաքակրթական արժեքների ստեղծողը կոչվելու իրավունքից, ներարկել քոչվոր ու եկվոր լինելու գաղափարը եւ դրանք զուգակցելով ժամանակակից այլեւայլ գայթակղությունների հետ՝ թուլացնել հայերի կապը իրենց բնական կենսատարածքի՝ պատմական Հայաստանի հետ: Այսինքն, ծրագրված էր հայոց ազգային հիշողությունից մաքրել իր բնիկ կենսատարածքի հետ կապող եւ հնագույն ժամանակներից մինչեւ մ.թ.ա. VIդ. ընկած իրական ինֆորմացիան եւ ներարկել նորը՝ կեղծվածը (մ.թ.ա. VIդ. ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ շրջանի գրավոր աղբյուրներում հայ = արմեն, Հայասատան = Արմենիա անվանումներն այնպիսի դրսեւորումներ ունեն, որ անհնար էր դառնում կեղծ մեկնաբանություններ հորինել կամ թաքցնել):
Խնդրի իրականացման համար նախ հավաքագրվեց տարբեր ազգությունների պատկանող եւ ճանաչված գիտնականների խումբ, որը պետք է ստեղծեր ու հիմնավորեր կեղծ պատմությունը եւ այն ներկայացներ որպես գիտական անբեկելի ճշմարտություն: Զուգահեռաբար վերահսկողության տակ վերցվեցին հայկական հայագիտական կենտրոնները: XIXդ. վերջում եւ XXդ. առաջին քառորդում հայոց էթնո – հոգեւոր պատմության ասպարեզում հիմնարար աշխատանքներ էին կատարում Մխիթարյան միաբանության անդամները (Ղ. Ալիշան, Հ. Ավգեր, Հ. Տաշյան, Ա. Մատիկյան եւ այլոք): Նախ մարեց մխիթարյանների հզոր ձայնը, ապա, հիմնականում ետպատերազմյան շրջանում, եվրոպական ու ամերիկյան առաջատար համալսարաններում բացվեցին հայագիտական հորջորջվող կենտրոններ, որոնց կեղծարար գործունեության մասին շատ է խոսվել ու գրվել: Սրանք ուշ շրջանի (վաղ միջնադարից մինչեւ մեր ժամանակները) հայոց պատմության բացահայտ կեղծարարությամբ պետք է իրենց վրա սեւեռեին բոլոր հարվածները, որպեսզի գլոբալ պատմության կեղծ տարբերակն ստեղծող առաջատար գիտնականները մնային կասկածից դուրս:
Տոտալիտար իշխանության եւ գաղափարախոսության պարտադրած պայմաններում գտնվող խորհրդահայ հայագետներին վերահսկելու խնդիրն ավելի դյուրին եղավ: Հայագիտության առումով Խորհրդային Հայաստանը դարձավ քաղաքական թելադրանքին համապատասխանող «գիտական» թեզերի արտադրամաս: Միշտ կարելի է գտնել եւ գտնվեցին կենդանության օրոք սին փառքի, կոչումների, տիտղոսների ու պաշտոնների ձգտող, սրբություն չունեցող մարդիք, որոնք սեփական ազգի դեմ օտարի կազմակերպած դավերի իրականացման գործիք են դառնում: Հայագետ պրոֆեսորների ու ակադեմիկոսների քանակը շատ ավելի շատ էր, քան գիտության որեւէ այլ ասպարեզում: Նույնքան շատ, սակայն վախվորած (հանկարծ չշեղվեն «գիտության» կողմից ընդունված տեսակետներից) եւ զուտ ակադեմիական աշխատանքներում խուսափելով գլոբալ հայագիտական պրոբլեմներ դնելուց, նրանք միկրոսկոպիկ ճշգրտության էին հասնում երկրորդական, մասնավոր հարցերում, «ճշգրտում» էին մատենագիրների հաղորդած պատմությունները: Այս ճանապարհով նրանք, օրինակ, «պարզեցին», որ արիական դիցա -աշխարհընկալումային սյուժեներով հնդկական «Ռիգվեդա»-ից ավելի հարուստ «Սասնա Ծռեր»-ը կապված է Ասորեստանից Հայաստան փախած հայրասպան եղբայրների անվան հետ կամ լավագույն դեպքում միջնադարում արաբ նվաճողների դեմ հայերի մղած պայքարի արտացոլումն է, որ ս. Մեսրոպ Մաշտոցից առաջ երբեք չենք ունեցել գիր ու գրչություն, որ հայոց նախաքրիստոնեական դիցարանը իրանականից է փոխառնված, որ հայերը մ.թ.ա. I հազ. Եւրոպայից գաղթելով եկել հաստատվել են Հայաստանում եւ ոչ մի կապ չունեն տեղի հնագույն քաղաքակրթությունը ստեղծողների հետ …
Անշուշտ եղան որոշ բացառություններ (Ղափանցյանը փորձեց ընդդիմանալ հնդեւրոպական տեսություններին, Ջահուկյանը կարողացավ հայերենի, որպես անկախ լեզվի, վաղնջական ժամանակը հասցնել մ.թ.ա. III հազ. եւ այլն), սակայն, այդ ողջ ժամանակահատվածում հայազգի հայագետներն իրենց հայացքները հառել էին տխրահռչակ Ի. Դյակոնովին եւ սպասում էին նրա ծրագրային ցուցումներին: Ինչու՞ Վ. Համբարձումյանը, Ա. Ալիխանյանը եւ հայ ժողովրդի մյուս հանճարեղ զավակները կարողանում էին իրենց ինքնուրույն խոսքն ասել՝ իրենց ուղղությունները բացել գիտության, տեխնիկայի ու արվեստի տարբեր բնագավառներում, գիտակցելով, որ ազգը ծնել է իրենց, որպեսզի իրենք վերածնեն ազգին: Իսկ հայ հայագետը այդպես էլ չկարողացավ ասել այն պարզ ճշմարտությունը, որ հայը պատմական Հայաստանի բնիկն է, արիական հոգեւոր – աշխարհընկալումային համակարգի ստեղծողը, առաջինը ցորեն մշակողն ու մետաղ ձուլողը, …, երբ նրա ձեռքի տակ էին հայերենի, «Սասնա Ծռեր»-ի, Մ. Խորենացու, Ա. Շիրակացու, պատմական Հայաստանի սրբազան տեղանունների աշխարհագրության, Հայաստանում պեղված հնագիտական նյութի, հայկական ժայռապատկերների ընձեռնած եւ այլ բազմաթիվ փաստեր:
Աշխարհում թերեւս ոչ մի ազգ չունի այն երկարատեւ ու բազմաբնույթ պատմական փորձը, որ ունենք մենք: Սակայն չունեցանք այդ փորձից դասեր քաղելու հնարավորությունը, քանզի հայագիտության կողմից չի կատարվել այդ փորձի պատմաքաղաքական օբյեկտիվ քննությունը, ինչի արդյունքներն այսօր շատ անհրաժեշտ են հայությանն ու նրա պետությանը: Չունեցանք հայ ժողովրդի պատմության այնպիսի գրքեր, որոնք նախատեսված լինեին նոր սերունդներին հայրենասիրական ու հոգեւոր-բարոյական բարձր չափանիշներով կրթություն տալու համար: Պատահական չէ, որ նման նպատակներով առ այսօր շարունակում ենք օգտվել միայն Խորենացու «Հայոց Պատմությունից»: Այսօր որակապես նոր սերունդ է մտնում հայագիտության ասպարեզ, սակայն չի երեւում, թե նրանք կկարողանան ազատվել նախկին «գիտական»՝ օտարի թելադրանքով կառուցված կաղապարներից ու մտածելակերպից, որովհետեւ նրանց կրթել ու շարունակում են կրթել հները, ովքեր այսօր էլ մնում են օտարի ձեռքի գործիքն ընդեմ սեփական ազգի (բացառություններ կան) եւ գործում են «ընտանիք եմ պահում» արդարացումով:
Նման գործելակերպի դրսեւորումներից է այն փաստը, որ ԵՊՀ-ի իրանագիտության ամբիոնն իր ուսանողների համար «Արիական պրոբլեմը, հնագույն արիների պատմությունն ու մշակույթը» թեմայով դասախոսություններ կարդալու էր հրավիրել Սանկտ – Պետերբուրգի համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, ՌԴ ԱԱ թղթակից-անդամ, պրոֆեսոր Ի. Մ. Ստեբլին-Կամենսկուն: Վերջինս իր երկրորդ դասախոսությունը սկսեց ի միջայլոց արված հայտարարությամբ, թե «գիտության կողմից ապացուցված է, որ հայերը եւ հայերենը ոչ մի առնչություն չունեն արիականության հետ», ապա մոտ 30-40 րոպե խոսելով արիական եւ ուրալյան լեզուների փոխհարաբերությունների մասին, խնդրեց հարցեր տալ: Հարցերի ընթացքում պարզվեց, որ նա Ի. Դյակոնովի աշակերտն է, ծանոթ չէ (՞) ոչ հայերենին, ոչ հայ մշակույթին: Պրոֆեսորին ուղղված որոշ հարցերի պատասխաններ ուսանողների կողմից ընդունվեցին ծափերով եւ միայն ունկնդիրների մի փոքր խումբ, ովքեր իրենց արիական ծագումը ճանաչում ու ընդունում են ոչ թե «գիտական հեղինակությունների» գրքերով, այլ գենետիկ հիշողությամբ, արտահայտեցին իրենց արդարացի վրդովմունքը: Պարզ է ու ցավալի, որ ապագայում այդ ուսանողները կրկներգելու են դյակոնովների, թոմսոնների, ռասսելների, սյունիների ասածները: Նույն ամբիոնում հաջորդ հրավիրված դասախոսողը տխրահռչակ Ռասսելն էր, որն իր ելույթի առաջին իսկ նախադասության մեջ հայտարարեց, թե հայկական մշակույթն ամբողջովին իրանականացված է…
Եթե մարդ անհատը կեղծում է իր անձնական կենսագրությունը, այն որակվում է հանցանք եւ հետապնդվում օրենքով: Ազգի պատմության կեղծարարությունը եւ հանցանք է, եւ հանցանքների հանցանք՝ սրբապղծություն: ՈՒ՞ր է ազգային անվտանգության դիրքերում կանգնած սահմանադրական այն Օրենքը, որում ներկայացված լինի մի պարզ ճշմարտություն. ազգի պատմությունը ներսից լուսաշող Տաճար է, որը միշտ ավարտուն է ու ամբողջական եւ միաժամանակ անվերջ կառուցվող, իսկ դրսից՝ գոյապայքարի դաժան կռիվ, որում ոչ մի պահի դադար չկա: Այդ Տաճարը ճիշտ կառուցելու համար ազգի ամեն մի սերունդը պետք է ճշգրիտ իմանա երկու բան. նախնյաց կառուցածի տրամաբանությունը եւ նախնյաց տարած հաղթանակների գաղտնիքը:
Մեր սերնդի համար դա համատարած ճգնաժամից ու խղճուկ վիճակից վեր հառնելու, ազգային պետություն կառուցելու բանալիներից մեկն է, իսկ դրանց բացահայտումը՝ հայագիտության առաջնային խնդիրը: Մյուս կողմից, այդ առաքելության իրականացման ժամանակ հայագիտությունն անընդհատ իր թիկունքում պետք է զգա Հայոց պետության հզոր աջակցությունը:
Սակայն երեւում է, որ իշխանական աթոռակռիվներում եռանդուն, ճշգրիտ հաշվարկներով ու ճարպկությամբ գործող «պետական այրերը» հավանաբար հայագիտության ազգապահպան առաքելության մասին որոշում կայացնելու համար երբեք ժամանակ չեն ունենալու: Երբ՞ է Ազգային Ժողովում հայագիտության հարցը դառնալու օրակարգային:

Համլետ Մարտիրոսյան
ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող

Հ.Գ. – Խմբագրությունը բազմիցս անդրադարձել է հայագիտության և կեղծ հայագետների թեմային, ուստի, այժմ միայն հատուկ ընդգծում է, որ ԵՊՀ-ի իրանագիտության ամբիոնի ղեկավար գառնիկ ասատրյանը վաղուց երկու տիրոջ ծառա է, ազգուրաց, ու ստորաքարշորեն կատարում է թե’ Իրանի, և թե’ թուրք – ամերիկյան կողմի բոլոր հակահայկական հրահանգները: Ցավոք, իրանական կողմը տարվելով – հայերիս իրանական մի ցեղ սարքելու մոլուցքով, չի նկատում այս կազմակերպված դավադրության և դավաճանության հետագա անհեռանկարությունն ու վտանգավորությունը…

ՇՈՒՄԵՐԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ
ԱՐԱՏՏԱ ԵՐԿԻՐՆ ՈՒ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԱՐԱՐԱՏԸ

Արարատ երկրանունն Աստվածանչում հիշատակվում է հինգ անգամ: Նախ այն հանդես է գալիս Ծննդոց գրքում (Ը, 4)՝ կապված համաշխարհային ջրհեղեղի պատմության հետ: Թագավորաց Դ (ԺԹ, 37), Տովբիթի (Ա, 24) գրքերում և Եսայու մարգարեությունում (ԼԷ, 38) Արարատ երկիրը հիշվում է որպես Ասորեստանի Սենեքերիմ (Սինախերիբ) արքայի հայրասպան որդիների ապաստանատեղի, իսկ Երեմիայի մարգարեությունում (ԾԱ, 27) նշվում անիրավ Բաբելոնի դեմ պատերազմի կոչվող թագավորությունների շարքում: Աստվածաշնչի թարգմանություններում ու վաղ շրջանի մեկնություններում այն հաճախ փոխարինվում է «Արմենիայով» և «Հայքով», ուստի անկասկած է Արարատ – Հայաստան նույնությունը:
Ջրհեղեղի պատմությունից առաջ Ծննդոց գիրքը (Բ, 8-15) Հայկական լեռնաշխարհում է հիշատակում Եդեմ –Դրախտը (որից ելնող չորս գետերից երկուսը Տիգրիսն ու Եփրատն էին): Այնտեղ արարվեցին մարդկության առաջնեկները, ինչից էլ ակնհայտ է, որ հին եբրայեցիների աշխարհածնության պատկերացումներում Հայաստանն ընկալվել է իբրև սրբազան վայր, որում արարվել է մարդկությունը, վերածնունդ ապրել (փրկվել աշխարհակործան ջրհեղեղից), որում կնքվել է Աստծո ու մարդկության հավիտենական ուխտը:
Դեռևս անցյալ դարում սկզբնավորված սեպագիր աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հին Կտակարանի բազմաթիվ (այդ թվում՝ դրախտի, ջրհեղեղի և այլ) սյուժեները ծագում են հինառաջավորասիական սկզբնաղբյուրներից, ուստի և անսպասելի չէ Արարատ երկրանվան կամ նրա որևէ համարժեքի հիշատակությունը հնագույն սեպագիր արձանագրություններում:
Շումերական սեպագիր աղբյուրներում տեղեկություն- ներ են պահպանվել Ք.ա. III հազարամյակում գոյություն ունեցած Արատտա երկրի մասին: Առաջին իսկ հայացքից գայթակղիչ է նմանությունը Արատտա և Արարատ անունների, մանավանդ, որ Արատտան շումերական աղբյուրներում հայտնի է «սուրբ օրինաց երկիր» պատվանուն-մակդիրով, ինչը համադրելի է հինեբրայական պատկերացումներում Արարատ-Հայաստանի կերպարին: Սակայն անունների նմանությունը որքան էլ գայթակղիչ, կարող է պատահական լինել, ուստի հնարավոր վրիպումներից խուսափելու համար նախ քննության առնենք Արատտա երկրի տեղորոշմանը վերաբերող տվյալները:
«Էնմերքարը և Էնսուխքեշդաննան» վիպերգի համաձայն՝ Արատտայից Շումեր ռազմական արշավանք է իրականացվել «Ուրուկի գետով», որը, բնականաբար, պետք է լիներ Եփրատը: Սկզբնաղբյուրներից հայտնի է Արատտայի բարձր լեռնային երկիր լինելը, իսկ Ուրուկից մինչև Հայկական լեռնաշխարհի հարավը եզերող Մասիուս / Մասիոն լեռները ձգվող տարածքում ամենաբարձր կետը չի անցնում 1000 մետրից: Հետևաբար Արատտան պետք է փնտրել նշված լեռների և ավելի հյուսիս ընկած լեռնային տարածքում, Եփրատի վերին հոսանքի շրջանում:
Շումերական «Լուգալբանդան լեռների խավարում» և «Լուգալբանդա» վիպերգերում Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվում է Զամուա երկիրը, ինչը ենթադրում է Արատտայի՝ Շումեր – Զամուա գծի շարունակության վրա գտնված լինելը: Զամուա երկիրը գտնվել է Զագրոսի հյուսիսային շրջանում, Ուրմիո լճից հարավ: Այսինքն՝ Արատտան պետք է փնտրել Ուրմիո լճի ավազանում և / կամ հարակից շրջաններում:
Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվում է մի վայր ևս՝ hur-ru-um-kur-ra, որը սկզբնապես վերծանվում էր որպես Խուռում (իմա՝ խուռիների) երկիր, իսկ Ք. Վիլքեն առաջարկեց այն ընթերցել որպես հասարակ անուն՝ «լեռան քարայր» իմաստով: Առաջին մեկնաբանության դեպքում, ելնելով այն հանագամանքից, որ Ք. ա. երրորդ հազարամյակի առաջին կեսին խուռիները պետք է բնակվեին Միջագետքի հյուսիսում և դրանից արևելք ընկած շրջաններում, հավանական է Արատտայի տեղադրությունը Միջագետքից հյուսիս տարածվող լեռնային շրջանում: Բայց քանի որ հնարավոր է hur-ru-um-kur-ra -ի այլ մեկնաբանություն, այս փաստը չենք օգտագործի խնդրի լուծման նպատակով:
Շումերական դյուցազնավեպի «Գիլգամեշն ու անմահության երկիրը» վիպերգում (որը դարձել է «Գիլգամեշ» էպոսի գաղափարասյուժետային սկզբնաղբյուրը) անմահության գաղտնիքին հասնելու համար Արև (շումեր. Ութու) աստվածը Գիլգամեշին շնորհում է «դեպի Արատտա ճանապարհն իմացող» յոթ մոգական էակներ: «Գիլգամեշ» էպոսի խեթական տարբերակում անմահության հասնելու համար Գիլգամեշն իր ընկեր Էնկիդուի հետ գնում է Եփրատի հոսանքն ի վեր, իսկ աքադական (բաբելոնյան) տարբերակում հաղթահարում է Մաշու լեռները, որոնք վաղուց նույնացվել են Հայկական լեռնաշխարհի հարավը եզերող Մասիուս / Մասիոն լեռների հետ: Ուշագրավ է, որ ինչպես «Գիլգամեշ» էպոսի «անմահության ծաղիկն» է համադրվում Ծննդոց գրքի «կենաց ծառին», այնպես էլ երկու սկզբնաղբյուրներում նույնանում է դրանց գտնվելու վայրը՝ Հայկական լեռնաշխարհ:
Արատտայի հյուսիսային տեղորոշման օգտին է խոսում նաև երկրանվան գրությունը Շ/Սուբուր (Շ/Սուբարտու, Շուբրիա) երկիրը ցույց տվող գաղափարանշանով, որից կարելի է եզրահանգել Արատտա-Սուբուր նույնությանն՝ գոնե տարածքային ընդգրկման առումով, կրկին գալով Արատտայի՝ Հայկական լեռնաշխարհի առնվազն հարավում գտնված լինելու տեսակետին: Նշված փաստարկներից զատ կա անուշադրության մատնված չափազանց կարևոր մի տեղեկություն, որը գալիս է վերջնականապես հաստատելու թե՛ Արատտայի՝ Հայկական լեռնաշխարհում գտնվելը, թե՛ Արատտա-Արարատ նույնականությունը՝ կապվելով համաշխարհային ջրհեղեղի պատմության հետ: Դեռևս 19-րդ դարում վերծանված ջրհեղեղի մասին աքադական բնագիրը («Գիլգամեշ» էպոսի 11-րդ պնակիտ) իր բոլոր մանրամասներով զուգադրվում է Ծննդոց գրքի տեղեկություններին: Ջրհեղեղից փրկված նավը, աքադական ավանդության համաձայն, կանգ է առել Նիմուշ (հին ընթերցմամբ՝ Նիսիր) լեռան վրա, որը գտնվել է Հայաստանի հարավում (ըստ Ծննդոց գրքի,
տապանն իջել է Արարատի լեռներին): – շարունակելի -
Արտակ Մովսիսյան
ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու

ՀայԱրիական Ոգով.
«ԱՐԵՒՈՐԴԻՆԵՐԸ.
ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՄԱՏՆԵՐՈՒՆ»
Արեւորդիներ, Արեւապատգա՛մ հայ արիաններ՝
Այս զարմով, ոճով, շունչով ու խիղճով, խոնարհած կեանքին,
Պարուրուած հսկայ, ճաճանչաողող եւ Լոյս եւ Արեւ՝
Ընդունած որպես՝ կրօնք, դաւանանք ու պատգամ մէկին…:

Արեւը շնչած, արեւով սնուած, արեւով կերտած
Հայոց պատմութեան մեծ մշակոյթը, գիրն ու դպրութիւնն…
Այս է խորքը խոր, գործին այս պայծառ, լոյսով ամփոփուած՝
Կերտած՝ պերճ կաճառ, վեհ ու մեծասքանչ՝ դարձած շողշողուն:

Այս վարքով անահ, խիզախ վեհութեամբն Արեւախորհուրդ՝
Վերադարձեր ես արմատներուդ կուռ՝ Արեւախորհուրդ,
Հայ-արիական ոգիին, ուժին եւ Արշալոյսին:
Հաստատած անցեալն հայուն մեծ լոյսին՝ վաստակով, կամքով՝
Մարդկային շնորհ, պերճանքներ, գանձեր տալով աշխարհին
Ու չես մընացեր մէկուն պարտական… ԴԱՐՁԵՐ՝ ԱՐԵՒԱՇՈՂ…:

«ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ ԱՐԵՒՈՐԴԻՆԵՐԸ»
Առաւօտս իմ արեւապատգամ աղօթքով եղաւ.
Ես խոնարհեցայ Լոյսին Արեւին հսկայածաւալ՝
Ապրեցայ ինչպէս վեհագոյն փառքով կեանքը
Դիւթանքով հզօր, ավանդով վսեմ եւ վարքով անշեղ…

Եւ այս միտքերով՝ ես հաւատացի պապերուս իմ հին.
Որ «Լոյս եւ Արեւ» – «Աստուած» անունով, գրկած միասին, -
Խորհուրդ, Միտք ու Զարմ, Տիեզերական իմաստ են տըւեր՝
ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ ԱՐԵՒՈՐԴԻՆԵՐ անոնք են օծուեր…

Ու լոյսի լոյսով, Արեւի լոյսով՝ աստուածապատգամ՝
Տիեզերք ու Կեանք, Զարժ ու Ժամանակ իշխեր են համայն,
Եւ ինչ որ վիհ է, վսեմ է՝ անկեղծ, հայաբոյր ու պերճ՝
Արեւորդիներն պարուրեր են հօրդ իրենց ԶԱՐՄԻՆ մեջ…:

Հովհաննէս Պարսկունի

«ԱՐԻԱՑ ՅԱՒԵՐԺՈՒԹԻՒՆԸ»
Ես ապրում եմ արծւի թեւերով
Հնութեանց վրայ երկար հսկելով
Սրբատաշ քարերը վաղուց մոռացուած
Հանում եմ դուրս անդրերկրեայ հողաթումբերից
Որպես արդար նորոգոյթը հոգեսեղանիս
Իմ արիւնն էր գալիս հեռու այնտեղից
Ուր արեւորդիները կերտել են փառնք իմ ցեղին
Ես եկեր եմ վկայելու նախնեաց վեհ հոգին
Եւ ոչ թե հոգեվարութեան լուռ վկան լինելու
Ձեռքերս հզօր թեւեր են դառնալու
Եւ իմ հոգու զօրաւոր աչքը հեռատես
Ձեր աչքերն է բացելու ո՜վ թերահավատներ
Եթե նոյնիսկ հրէշի նման արիւնս խմէք
Պիտի մնամ յավետ Հայ Արիացի:

Մկրտիչ Ասլանյան – Ծիրացի

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։