Վեևականգնե՛նք Հայ Աստվածների Երկրային Տունը` Հայերի Բնօրրանը` Հայկական Լեռնաշխարհը ֊ Տաճար առ Տաճար…
Արիադավան Մալր Տաճարի կառուցումը քաղաքամայր Երեւանում (եւ Հայոց Տիեզերահաս Ազգային Հավատի պետականորեն ճանաչումը Հայաստանում) նոր իրողություններ կստեղծի ոչ միայն տարածաշրջանի կրոնա֊քաղաքական օրակարգում, այլեւ` համաշխարհային խնդրահարույց ռազմա֊քաղաքական բացահայտ եւ գաղտնի գործող շրջանակնեում…
֊ Հնարավոր է վերոնշյալ նոր իրողությունները առաջ գան Գառնո Արիադավան Տաճարի Հոգեւոր վերագործարկմամբ` գործող կամ անգամ կիսագործող (Քրմաբնակ) Տաճար դարձնելու առումով…
* * *
…այսօր աշխարհում շատ երկրներ են համաշխարհային կրոնների հետ զուգահեռ ճանաչել իրենց ազգային հավատի գործելու իրավունքներն ու պարտականությունները (Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Իրան, Հունաստան … ասիական, հարավամերիկյան, աֆրիկյան եւ այլ երկրներ), միաժամանակ պահպանել են իրենց թագավորական (որպես գենետիկ ինքնապահպանման եւ պատմական հիշողության) շառավիղների ժառանգականությունը (Ճապոնիա, Մեծ Բիիտանիա, Նիդեռլանդներ, Բելգիա, Շվեդիա, Հորդանան, Իսպանիա եւ այլ երկրներ)…
* * *
Հայոց Տիեզերահաս Ազգային Հավատը վստահաբար կտանի Հային դեպի իր Ազգային Արժեհամակարգը… / եւ Հայը այս խառնիխուռն աշխարհում անվարան եւ մեջքն ուղղված կասի`
֊ Ազգը մերժում է օտար գաղափարախոսությունների ու բարոյախոսությունների, կրոնների ու հոգեմտավոր դավանաբանսւթյունների մուտքը Հայաստան…
֊ Ազգը դատապարտում է ցեղա(գենա)խառնությունը, արյունապղծությունը, ազգադավությունը, հայրենալքությունը, հավատուրացությունը … բնապղծությունը…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)լ
* * *
Բելգիական «Le Vif Weekend» առցանց հրատարակությունը հրապարակել է լավագույն ճարտարապետական հուշարձանների ցանկը, որոնք պատկանում են հին հռոմեական ժամանակաշրջանի (մ.թ.ա. 754/753 ֊ մ.թ. 476թթ.) ժառանգությանը:
51 ամենագեղեցիկ հուշարձանների թվում է նաեւ Գառնիի հայկական հեթանոսական տաճարը։ Գառնին ցուցակում զբաղեցրել է 37-րդ տեղը։ Հաղորդում է «ՌՈՒՍԱՌՄԻՆՖՈ»-ն:
Գառնիի տաճարը միակ հուշարձանն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում՝ հեթանոսության եւ հելլենիզմի դարաշրջանից։ Ցուցակը գլխավորել է Հռոմի Կոլիզեումը` աշխարհի ամենամեծ ամֆիթատրոնը եւ աշխարհի 7 ժամանակակից հրաշալիքներից մեկը:
2֊րդ տեղում է հին հռոմեական երկնքի աստծու՝ լույսի, ամպրոպի Յուպիտերի տաճարը, որը սկսել է կառուցվել հռոմեական կայսր Անտոնինոս Պիոսի օրոք եւ ավարտվել Ներոն կայսեր օրոք (մ.թ. 37-68թթ.)։
3֊րդ տեղը զբաղեցրել է հռոմեական պանթեոնը կամ «Բոլոր աստվածների տաճարը», որը նվիրված է հին հռոմեական աստվածներին եւ կառուցվել է 1-ին դարում հռոմեական կայսր Հադրիանոսի հրամանով։
Երեւանից ընդհամենը 25 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարը, որ ամեն տարի իր մոտ է բերում հազարավոր զբոսաշրջիկների։ Գառնու տաճարն ունի ինքնատիպ ու հետաքրքիր պատմություն։
Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արեւի աստված Արեգ-Միհրին։ Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, եւ բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում կկառուցի Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին։
Գառնին եղել է , արքունի ամառանոց: Ըստ Գառնու տարածքում գտնված ուրարտական արձանագրության, ամրոցը ձեռք բերեց ուրարտական թագավոր Արգիշտին՝ մ.թ.ա. VIII դարի առաջին կեսին: Նա հավաքել է Գառնու բնակչությանը՝ որպես աշխատուժի, ուղեւորվել է դեպի ներկայիս Երեւան, որտեղ եւ կառուցեց Էրեբունի ամրոցը: