ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի, այնուհետեւ ԱԺ նիստում քննարկվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին եւ այլ պաշտոնատար անձանց ու փորձագետների: Նշել է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային օրինակով սահմանված չափանիշները քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու եւ քրեական օրենսգրքին իրավական որոշակիություն հաղորդելու անհրաժեշտությամբ: Աշխատանքային խմբի անդամների գնահատմամբ, գործող «ՀՀ քրեական օրենսգրքի» 300-րդ հոդվածը՝ «Իշխանությունը յուրացնելը», հակասական է, ուստի տպավորություն է ստեղծվում, որ կա Սահմանադրությամբ նախատեսված ձեւ իշխանությունը բռնությամբ զավթելու համար եւ պարզ չէ, թե ո՞ր իշխանության մասին է խոսքը: Աշխատանքային խումբը որոշել է իշխանությունը յուրացնելը դիտարկել իշխանությունը ստանձնելը կամ իշխանությանը տիրանալը: Նախատեսվում է «Իշխանությունը յուրացնելը» հոդվածից հանել սահմանադրական կարգը տապալել եւ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններ հանցակազմերը: Հստակեցվել է իշխանական մարմինների ցանկը, որոնց սահմանադրական լիազորությունների մասին կարող է խոսք լինել, քանի որ ցանկացած մարմնի լիազորություններ չէ, որ պետք է համարվի իշխանության յուրացում: «Տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններ» ձեւակերպումը թերեւս չի հանվել, քանզի այս պահին դա կարող էր տարաբնույթ մտահոգությունների ըեղիք տալ Արցախի եւ ազատագրված տարածքների հարցում, սակայն, Դ. Հարությունյանը կարծում է, որ Հայաստանի պարագայում այս ձեւակերպումն իմաստ չունի: Որոշվել է իշխանությունը զավթելը՝ բռնություն գործադրելու կամ դա գործադրելու uպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորությունները ստանձնելը կամ տիրանալը պատժել ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով: Պատժամիջոցների մասով փոփոխություններ չեն կատարվել: Իշխանությունը պահելը՝ հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելն է: Այս շարքից հանվել է Սահմանադրական դատարանը, քանի որ ՍԴ-ի լիազորությունները 1 օրվա ընթացքում չեն դադարում: Աշխատանքային խումբը փոփոխություններ է առաջարկել «ՀՀ քրեական օրենսգրքի» 225-րդ հոդվածի 1, 2 եւ 4-րդ մասերի համար, սակայն քաղաքական կոալիցիան նպատակահարմար է գտել դրանք թողնել անփոփոխ: Իսկ թե քր.օր.-ի 225-րդ եւ 300-րդ հոդվածների փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան «7-ի գործով» անցնող ընդդիմության ներկայացուցիչների վրա, հանձնաժողովի նախագահը պատասխանել է, թե՝ «Ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել, դա իմ կողմից կլինի անպատասխանատու հայտարարություն: Հարցն ուղղեք ՀՀ գլխավոր դատախազին»… ԱԺ-ում քննարկումների ժամանակ պատգամավորներից ոմանց մտահոգել էր նաեւ այն փաստը, որ օրենքը չի սահմանում, թե ինչ է ամբոխը: Հանրահավաքներին ներկա եղած պատգամավորները նշեցին, որ մասնակցել են մարտի 1-2-ի միջոցառմանը, դա քաղաքացիական պարտք են համարել, իսկ իրենց ամբոխ չեն դիտում: Հնչեցրած՝ ի՞նչ է ամբոխը հարցը, Դ. Հարությունյանը համարեց ծաղրուծանակ եւ ասաց, որ «միջազգային պրակտիկայում չկա այդ սահմանումը»: «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները կարծում են, որ փոփոխություններն այս տեսքով մի շարք վտանգավոր դրույթներ են պարունակում՝ «ԱԱԾ-ի, ոստիկանության աշխատակիցները քաղաքացիական հագուստով միշտ Էլ կարող են հրահրել զանգվածային անկարգություններ, մարդկանց ներքաշել դրանց մեջ, հետո տանել ոստիկանություն, քրեական գործեր հարուցել եւ անմիջապես սկսել նրանց հետապնդումները»: Ուստի, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սեփական փորձով պայմանավորված վստահ չէ, որ «քրեական օրենսգրքում 225-րդ հոդվածի 5-րդ մասի ավելացումը իրապես որոշակիացում է մտցնելու այդտեղ»: Պատգամավորն անդրադարձավ նաեւ «զանգվածային անկարգության վայր» տերմինին՝ ընդգծելով, որ հստակեցված չէ, թե որ վայրը կարելի է համարել զանգվածային անկարգությունների վայր: ԱԺ միակ ընդդիմադիր կողմի՝ «Ժառանգություն» խմբակցության հայտարարմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի գիտակցում, որ մարտյան դեպքերի պատասխանատուն իշխանություններն են: «Նա մի՞թե չի գիտակցում, որ քաղաքական այլընտրանքային հայացքների համար պայքարի ելած մեր հայրենակիցներին չպետք է ազատազրկել: Մի՞թե չի գիտակցում, որ ՀՀ գլխավոր դատախազը եւ իր մնացած խորհրդատուները քաղաքական հետապնդման իրենց քաղաքականությամբ հենց իր համար են անելանելի սարդոստայն հյուսում: Այնինչ ընդամենը հանդես գալով համաներման առաջարկով նա կարող էր լուծել ներքին եւ արտաքին ճնշումների որոշ խնդիրներ, որն էլ կնպաստեր իր իսկ անկախությանը եւ իր հանդեպ դրսում ու մեր հասարակության մեջ որոշակի վստահության մթնոլորտի ձևավորմանը… ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրապարակավ ստանձնել է ՀՀ նախագահի փաստաբանի դերը՝ մոռանալով իր շուրջ կես տարվա չակերտավոր քաղաքավարի վարքագիծը: Բոլորիս էլ պարզ է, որ ԱԺ մեծամասնությունն իր գործելաոճով խորացնում է ճգնաժամը՝ հաշվի չնստելով իշանության իրական տիրոջ, այն է՝ հայ ժողովրդի կարծիքի ու շահերի հետ»: Իսկ արտախորհրդարանական ընդդիմությունը մարտի 1-ի հանրահավաքին եւ դրան հաջորդող օրերին ծրագրված քայլերով կասի, թե ինչ է մտածում այս ամենի մասին: Արման Դավթյան Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 7(93), 2009թ.
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
- Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...
Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Ավստրիայի իշխանությունները ձերբակալել են Աֆրիկայից 74 քամելեոն ներկրելու փորձ կատարած տղամարդուն
- Անվանվել են աշխարհի ամենաարագ կենդանիները
- Աշխարհի 1000 խոշոր միլիարդատերեր վերականգնել են իրենց կարողությունը պանդեմիայի ֆոնին
- Ամերիկացին ձերբակալվել է կորոնավիրուսի դեմ կեղծ պատվաստանյութ վաճառելու համար
- Google Maps-ը ցույց կտա վայրերը, որտեղ առաջարկվում է կորոնավիրուսի դեմ պատվաստում
- Ադրբեջանցիներն իմ պատվերով, փողի դիմաց, ձեռք են բերել Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը․ Ա․Հովհաննիսյան
- Ադրբեջանցիներն ինձ տվել են Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը. Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը. 168.am
- Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին 19 մարդու դիակներով բեռնատար է հայտնաբերվել
- WhatsApp-ից անհետացել է լուսանկարները եւ տեսանյութը փոխանցելու հարմար գործառույթը
- ԵԽԽՎ գլխավոր քարտուղար. ԵԽ-ն հետկոնֆլիկտային օգնություն ցուցաբերելու շուրջ բանակցություններ է վարել Երեւանի եւ Բաքվի հետ
A1Plus – Լուրեր Հայաստանից – RSS
- Արխիվային փաստաթղթերից ակնհայտ է, եթե սահմանային հարցերը լուծվեն այսօրվա անթույլատրելի մոտեցումներով,ապա առաջ կգան վեճեր ու ընդհարումներ
- Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա մոտ 500 բեռնատար ավտոմեքենա
- ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ուղերձը ԵԽ- ին՝ ՀՀ անդամակցության 20 ամյակի կապակցությամբ (տեսանյութ)
- Եթե դուք չեք ազատում գերիներին,ուրեմն ահաբեկիչներ եք. Մարուքյանը` ադրբեջանցիներին (տեսանյութ)
- Ռուբինյանը կոչ արեց ԵԽԽՎ-ին՝ լինել արդարության կողմը (տեսանյութ)
- ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ Մարուքյան
- Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա
- Օգնեք վերադարձնել մեր զինվորներին, ես ձեզ դիմում եմ հազարավոր հայ մայրերի անունից․ Ն Զոհրաբյան (տեսանյութ)
- Օգնեք վերադարձնել մեր զինվորներին, ես ձեզ դիմում եմ հազարավոր հայ մայրերի անունից․ Ն Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
- Նոր հեռանկարներ հայ-իրանական մշակութային համագործակցության ուղղությամբ