Թիվ 15 – ապրիլ 2003

Թիվ 15 – ապրիլ 2003

«Էլ ոչ մի լաց, էլ ոչ մի ողբ…», պայքար և արդար վրեժ, հայրենատիրություն, ահա մեր պատասխանը
թուրք խուժանին ու երախտամոռ մարդկությանը

   1915թ. ապրիլ 24-ը այլևս պիտի դադարի զուտ Հայոց Մեծ Եղեռնի հիշատակի օր լինել, և համայն հայության համար պիտի դառնա հիշատակի ու վրեժխնդրության օր: Այդ օրն ամեն հայ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու ճանապարհին պիտի մտորի ոչ միայն անմեղ զոհերի, այլև նախնյաց արյան հատուցման և հայրենատիրության մասին:
       Յուրաքանչյուր հայ, երկրագնդի որ հատվածում էլ գտնվի, պիտի հաշվետվություն տա ինքն իրեն՝ թե ի՞նչ է արել մեկ տարում Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու, Հայ Դատի լուծմանը նպաստելու, Հայաստանը հզորացնելու ուղղությամբ: Եվ եթե ամեն հայ այդ օրը իր տեղում որևէ գործողությամբ ահազանգ հնչեցնի, ապա մեր միլիոնների հասնող կամքը կլուծի բարդ ու անլուծելի թվացող բոլոր հարցերը: Իսկ ապրիլ 24-ը կդառնա հիրավի Ոգեկոչման օր և ոչ պարապ այց՝ դեպի Ծիծեռնակաբերդ:
            (շարունակությունը՝ 7-րդ էջում).

ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈԳԵԿՈՉՄԱՆ, ՎՐԵԺԻ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐ

           «Աշխարհի ցավով»
Սիրտս կ’արյունի աշխարհի ցավով,
Որքա՜ն տառապանք, Աստվա՛ծ իմ, չորս դիս,
Կյանքի դաշտերեն փչող ամեն հով
Հառաչ ու կսկիծ կը զարնե դեմքիս:

Անմեղ զոհերու արյունով եռուն
Հողը ոտքիս տակ կը մնա միշտ թաց
Եվ նոր ոճիրներ, իմ շուրջն ու հեռուն,
Կը ծնին մարդիկ՝ արյունով հարբած:

Գլուխս ինչպե՞ս ես դնեմ բարձիս
Եվ ննջեմ խաղաղ, աներազ քունով,
Երբ անդին անքուն մոտիկ դրացիս
Կը հսկե զավկին հոգեվարքին քով:

Սուրի ու սովի կը դառնան ավար
Լույսի պես պայծառ մանուկներ սիրուն
Եվ ոտքի կոխան՝ հասկեր անհամար,
Աշխատավորի քրտինքով օծուն:

Ես ինչպե՞ս նստիմ խնջույքի սեղան
Եվ ըմպեմ ուրախ վայելքի գինին,
Երբ որ կը խլեն մարդիկ անվարան
Որբի մը բերնեն պատառը հացին:

Աստվա՛ծ իմ, որքա՛ն անարդար վճիռ.
– Ես ինչպե՞ս կրնամ քար դնել խղճիս…
Կյանքեր թևաբեկ և շղթայակիր.
– Աշխարհի ցավով հիվա՜նդ է հոգիս…
               Մուշեղ Իշխան

ԱՈւՄԴ-ն ստեղծվել է 1998թ. հունվարին, և արդեն ունի ավելի քան հինգ տարվա հասարակական – քաղաքական գործնական կյանք ու պատմություն: Այս յուրօրինակ դաշինքն այն հազվադեպ մարզային կառույցներից է, որը եռանդուն մասնակցություն է ունենում ինչպես Աբովյանի ու Կոտայքի մարզի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության, որոշ հարցերում նաև սփյուռքի քաղաքական – գաղափարական, հասարակական, հոգևոր – մշակութային և այլ բնույթի անցուդարձերին:
        ԱՈւՄԴ-ն կազմված է մոտ քսան հասարակական կազ- մակերպություններից, միություններից ու քաղաքական կուսակցություններից, որոնց մի մասը մայր – կազմակերպություններ են, մի մասն էլ՝ հանրապետական կառույցների աբովյանյան մասնաճյուղեր: ԱՈւՄԴ-ի նախաձեռնողը Հայ Արիական – Ցեղապաշտական Կուսակցությունն է եղել, որին այնուհետև միացել են Աբովյանի Մտավորականների Միությունը, «Հայրենադարձների Ավագանու Խորհուրդ»-ը, «Փյունիկ» կանանց միությունը, «Ազգայնական ակումբ»-ի, Նժդեհյան Ցեղակրոն Կուսակցության, «Հայ Դատ» կազմակերպության, Ազգային Վերածննդի Կուսակցության, Հայրենադարձ իրանահայերի մշակութային միության, «Հայոց դպրոց» կրթամշակութային միության, «Էություն» Ազգային Իմաստության Տաճարի Աբովյանի մասնաճյուղերը, ՀԱԲ-ի մարտիկների Աբովյանի միությունը, վիրավոր ազատամարտիկների և զոհվածների ընտանիքների շահերը պաշտպանող կազմակերպություններ, ուսանողական, երիտասարդական, ստեղծագործական, մարտարվեստներով զբաղվող խմբեր և այլ կառույցներ: 
       ԱՈւՄԴ-ն համայնքի ավագանու մի շարք անդամների հետ պարբերաբար դիմել է վերադաս մարմինների, և կազմակերպել է Աբովյանի քաղաքապետարանի աշխատանքների ստուգումներ, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի աշխատակազմերի և մարզպետարանի ներկայացուցիչներ, Ազգային Ժողովի պատգամավորներ: ԱՈւՄԴ-ն մշտապես մասնակցում է ինչպես Տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ու նախագահական ընտրություններին: Քաղաքում զբաղվում է բնակչության հասարակական, սոցիալ – տնտեսական և իրավական շահերի պաշտպանությամբ, մշտապես ակտիվորեն մասնակցել է հանրահավաքների կազմակերպմանը և այլ զանգվածային միջոցառումների անցկացմանը: Սերտորեն համագործակցում է քաղաքի, մարզի և հանրապետական ազգային – ազգայնական ուժերի, նաև սփյուռքահայ նմանատիպ շրջանակների հետ: Ամերիկահայության և Ռուսաստանի հայության մեջ ունի գործող ներկայացուցիչներ:
     ԱՈւՄԴ-ի ղեկավար մարմինը՝ Համանախագահների Խորհուրդն է, որը կազմվում է անդամ – կազմակերպությունների ղեկավարներից ու լիազորված ներկայացուցիչներից: Համանախագահների  Խորհրդում ամիսը մեկ հերթականությամբ՝ կազմակերպությունների որոշումով փոխվում է նախագահողը: ԱՈւՄԴ-ի համակարգող – կազմակերպիչը՝ Հայ Արիական – Ցեղապաշտական Կուսակցության ներկայացուցիչ Մառ Մարտիրոսյանն է:
      ԱՈւՄԴ-ն հիմնականում առաջնորդվում է հայկական ազգային – ազգայնական գաղափարներով և իր ուղղվածությամբ հանգրվանել է Հայաստանի ազգայնական – կենտրոնամետ դաշտում, իսկ քաղաքական առումով պաշտպանում է հայ դասական ազգայնականության շահերը:
          ԱՈւՄԴ-ի գրասենյակը գտնվում է Հայ Արիական Կենտրոնի մասնաշենքում:

ՀԱՅ – ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ
ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ – ԵԼՔԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ

1. ՀՈԳԵՎՈՐ – ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ.
——————————————
ա/ Հայ Ազգի ինքնատիպությունն ու առաքելությունը խաթարող, մարդկային, ընտանեկան և հանրային հարաբերությունների խորքը թափանցած օտար ու մեր էությանը անհարիր երևույթների իսպառ մերժում.
բ/ Հայոց բարոյահոգեբանական ու ավանդական հիմքի վրա զարգացող արժեքների հաստատում, Հայոց Ազգային Գաղափարախոսության և դրանից բխող-սնվող ազգային ու պետական քաղաքականության, անվտանգության, ռազմա-պաշտպանական հայեցակարգերի առաջադրում, գործադրում.
գ/ Հայ Առաքելական եկեղեցու և Հայոց Հավատամքի հաշտեցման քաղաքականության ամրագրում, Հայադավանության (Հայակրոնության) հաստատում.
դ/ Հայոց Լեզվի ու Հայոց Պատմության, գիտության և մշակույթի պետականորեն հովանավորում՝ ելնելով Հայոց գենետիկ որակներից: Հայոց պատմության անաչառ և օտար հարկադրանքից զերծ վերաշարադրում, Հայագիտության  լուրջ օժանդակում և խթանում, անկախ լեզվաքաղաքականության վարում:
ե/ Ամենատարբեր աղանդների, օտար և անբարո (անբնական) գաղափարախոսությունների ու բարոյախոսությունների, կեղծ և Հայաստանաքանդ «բարեգործ ու դրամաշնորհներ պարգևող» կազմակերպությունների անվերապահ կասեցում և գործունեության արգելում:

2. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆ.
———————————————
ա/ Հասարակական բոլոր շերտերի առողջացում, հասարակական (նույնն է՝ ժողովրդական) ու ազգային արժեքային համակարգերի նույնացում՝ ազգայնացում: Առաքինի, օրինակելի համամարդկային ու ավանդական ազգային արժեքների համադրում:
բ/ Հասարակական ու պետական լծակների հավասարակշռում, իրական հայամետ պետականամետության (ոչ ինքնանպատակ իշխանամետության) ձևավորում: Իշխանության, իշխանամետ կառույցների ու կազմակերպությունների, նա և քաղաքական ընդդիմադիր դաշտի փոխհարաբերություններում հավասարակշռության (իհարկե՝ հստակ Հայաստանանպաստ-հայամետ ուղղվածությամբ) պահպանում:

2.1. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ.
——————————
ա/ Հայաստանի ներքին քաղաքական կյանքի վերադասավորում, բարոյականացում, հասարակական ու քաղաքական կայուն դաշտերի ձևավորում, մերձեցում: 
բ/ Բոլոր մարզերում հասարակական ու քաղաքական (նաև՝ տնտեսական, գիտական, մարզական-մշակութային) կառույցների ձևավորում՝ ինչպես մայրաքաղաք Երևանում.
գ/ Արցախում, և ազատագրված Հայկական տարածքներում տնտեսական ու գիտական – հոգևոր – մշակութային գործունեության ծավալում, վերաբնակեցման քաղաքականության շարունակականություն.

2.2. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ.
—————————————
ա/ Արցախի և ազատագրված տարածքների հարցի կարգավորման մոտեցումների վերանայում, բանակցություններում ճկուն, բայց հայամետ դիրքորոշման ամրագրում.
բ/ Ջավախքի կարգավիճակի վերանայում, ջավախքահայության շահերի պետականորեն պաշտպանում.
գ/ Հայ Դատի հետևողական հետապնդում, այդ համատեքստում նաև՝ Նախիջևանի ու նախիջևանահայոց հիմնախնդիրների արծարծում.
դ/ Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման հետևողական քաղաքականության դրսևորում, այս խնդրում Արևմտյան Հայաստանի հարցի պարտադիր արծարծում.
ե/ Համաշխարհային ամենատարբեր կառույցներին անդամակցելուն զուգահեռ (իհարկե՝ հստակորեն առաջնորդվելով Հայաստանի ու Հայության շահերով), լուրջ և հետևողական կապերի հաստատում Հայաստանի հետ ընդհանրական շահեր ունեցող, մեզ հոգեհարազատ ու արյունակից ազգերի հետ (հատկապես տարածաշրջանային), նաև՝ նոր, նպատակային ռազմա-քաղաքական դաշինքների ձևավորում.

3. ՍՈՑԻԱԼ – ՏՆՏԵՍԱԿԱՆ.
————————————
ա/ Հայաստանի հարկային, մաքսային, բանկային, վարկավորման և ներդրումային քաղաքականության վերանայում, համակարգում՝ բացառելով ազգային-պետական ունեցվածքի փոշիացումն ու ազգի հետագա ստրկացումը.
բ/ Պետական ու մասնավոր տնտեսավարման հարաբերությունների կանոնակարգում ու համադրում, շուկայի և դրամաշրջանառության ազատ, բայց ոչ պետությունը թուլացնող գործունեության կարգավորում, կազմակերպում: Հայոց Պետության համար ռազմավարական նշանակությամբ օբյեկտների ցանկի ճշգրտում և դրանց նկատմամբ պետական ազդեցության պահպանում, մասնավոր տնտեսական մենաշնորհային քաղաքականության բացառում.
գ/ Հիմնականում տեղական հումքի, աշխատուժի, գիտական -տեխնիկական հնարավորությունների սահմաններում, ավարտուն արտադրական փուլով արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացման ծրագրավորում, հետագայում դրա վրա հզոր, ժամանակակից-առաջավոր տնտեսության կազմակերպում, հայ ավանդական արհեստների արդիականացում. 
դ/ Հատուկ ուշադրություն՝ հասարակության ամենատարբեր (հատկապես անապահով, թոշակառու և նպաստառու, ուսանողության և երիտասարդ սերնդի, պատերազմների մասնակիցների) և նմանատիպ այլ խավերի սոցիալական պաշտպանության, սոցիալական արդարության  հավասարապես կիրառմանը.
ե/ Աշխատատեղերի ծրագրավորված ու շարունակական կազմակերպում, աշխատավարձերի, նպաստների և այլ վճարումների կանոնավորում.
զ/ Արտագնա աշխատանքների պետականորեն կազմակերպում, նրանց իրավական պաշտպանություն, արտագաղթի կասեցում՝ միաժամանակ ներգաղթի կազմակերպում.
է/ Դրամամիջոցների և ազգային արժեքների՝ երկրից անօրինական արտահանման կասեցում.
ը/ Համահայկական դրամագլխի, դրամատան կազմակերպում.
4.ԻՐԱՎԱԿԱՆ-ԲԱՐՈՅԱԿԱՆ.
————————————
ա/ Հայաստանի գործող օրենքների, Սահմանադրության անհապաղ վերանայում, համապատասխանեցում Հայոց Պատմա – Արժեքային համակարգին ու Հայկական Էությանը, Բարոյահոգեբանական Նկարագրին.
բ/ Հայկական ավանդական ու բարոյական չափանիշների, կացութաձևի վերաարժեքավորում, դրանց արդիականացում և պարտադիր կիրառում բոլոր ոլորտներում.

5. ԳԻՏԱԿԱՆ – ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ.
——————————————
ա/ Գիտության ու տեխնիկայի, լեզվակրթական ու առողջապահության բնագավառների ազգայնացում, արդիականացում, այդ ոլորտների իրատեսական վարկավորում և աշխատակիցների գործունեության համար նորմալ պայմանների ստեղծում.
բ/ Հայ արվեստի, մշակույթի, նաև՝ մարզական ոլորտի օրինաչափ զարգացման ապահովում, հինավուրց հայկական մշակույթի և համաշխարհային մշակութային արժեքների համադրում, մեր արվեստի ու մշակույթի արժեքների կազմակերպված ու նպատակային միջազգայնացում.
գ/ Կրթական համակարգի բարելավում, կանոնակարգում:
 
6. ՀԱՅՐԵՆԻՔ – ՍՓՅՈՒՌՔ կապերի հետևողական ամրապնդում, Հայոց Պետության կողմից Համահայկական Քաղաքականության իրականացում, սփյուռքյան բոլոր կառույցների՝ ի շահ Հայաստանի օգտագործում. Համահայկական քարոզչական ու տեղեկատվական – վերլուծական կենտրոնի ստեղծում, պաշտպանական միասնական կառույցների ձևավորում.  

ՀԱՅԱՀԱՎԱՔԻ ՈՒ ՀՈՂԱՀԱՎԱՔԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ.
                                    ՀԱՄ Գերագույն Խորհուրդ

ՀԱՅ ՑԵՂԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

չԱՐԻՆԵՐԸ՝ ԿՄՈԽՐԱՆԱՆ
        ա) Ցե՛ղն է գոյարմատականը: Դրանո՛ւմ են օրգանապէս ներդաշնակուած ոգին եւ արիւնը: Դա՛ է մեր բարոյականի, խղճմտանքի եւ նպատակի կառավարիչը:
       բ) Ցե՛ղն է ազգութեան հիմքը, իսկ վերջինը՝ ընկերային միակ բնական կազմակերպութիւնը:
         գ) Պետութիւնը ղեկավարւում է ցեղի կամքով եւ ազգային ընկերութեան պաշտպանման եւ զարգացման ծառայելու սկզբունքով:
         դ) Ընկերութեան կազմակերպութիւնը եւ ընկերային արդարութիւնը յենւում են ներցեղային բարոյականի վրայ: Ներցեղային բարոյականով առաջնորդուող ընկերութի՛ւնը միայն կարող է ապահովել ազգի գոյատեւումը, ինչպէս եւ նրա անդամների հոգեւոր, բարոյական, տնտեսական շահերի ամբողջականութիւնը:
         ե) Անհատի ազատութեան, ստեղծագործութեան, պարտականութեան եւ երջանկութեան աստիճանաչափը՝ դա կախումի իր զգացումն է ցեղի ճակատագրից եւ ուրախ նուիրումը՝ նրա յաւիտենականին:
        զ) Անհատն ա՛յն դէպքում է միայն ազատ, երբ մեռնելու կամքով է մօտենում բոլոր այն հարցերին, որոնք շօշափում են ցեղի եւ հայրենիքի ճակատագիրը:
          է) Անհատն ստեղծագործ է, երբ նուիրապետական զգացում ունի իր ցեղի յաւիտենական արժէքների հանդէպ:
        ը) Անհատը պարտաճանաչ է, երբ ունի իր խղճմտանքի վաւերացումը, թէ անթերի է նուիրումի իր կամքը՝ ցեղին:
         թ) Անհատն երջանիկ է, երբ կեանքի բարձրագոյն իմաստը տեսնում է այն գիտակցութեան մէջ, թէ հզօր է իր ցեղը:
         ժ) Հզօրա՛նքն է աղբիւրը դրական ամեն առաքինութեան եւ ստեղծագործութեան: Դա՛ է կեանքի իմաստը:
       ժա) Ցե՛ղն է հզօրանքի պարգեւատուն:
        ժբ) Անցաւորից դէպի անանցն երկարող ճամբին ցե՛ղն է միայն յաւիտենական: Նրան հաղորդակից դառնալո՛վ միայն հնարաւոր է կենսաբանօրէն հաւատաւորել կամքը, իմաստաւորել կեանքը:
      ժգ) Ցեղը ժխտում է ամեն կարգի հատւածականութիւն, կուսակցականութիւն, դասակարգային «ես» եւ շահ՝ ազգի ներքին կեանքում: Դա պահանջադրում է հայոց լիագումար ազգահաւաքումը հայրենի երկնքի տակ եւ ազգային ներդաշնակ մի համակերպութիւն, որում հայը՝ հայի մէջ տեսնում է ճակատագրի ճշմարիտ իր եղբայրը:
        ժդ) Հայրենատէ՛ր է ցեղը-ստեղծագործ, նորոգիչ եւ յաղթանակիչ ներքին ամեն տկարութեան:
          ժե) Ցեղային շարժման ամեն մի զինուորը պատուի ուխտով հաւատում է, թէ՝
– Հզօրա՛նքն է իմաստը հայ ճակատագրի:
– Յաւիտենակա՛ն է Հայաստանը: 

ՑԵՂԱԿՐՕՆԻ ԴԱՒԱՆԱՆՔԸ

       Հայ եմ:
       Ես աւանդապահն եմ Հայոց ազնիւ արիւնին:
       Ես ժառանգորդն եմ ու տէրը Հայաստանի:
       Ես պահակն եմ Ցեղիս հոգեւոր հարստութեանց ու դրօշակիրը անոր պատմական կոչումին:

* * *
       Ես կը դաւանիմ ու կը պաշտեմ ցեղիս ստեղծագործ Աստուածը:
       Ցեղս մեծ է ու արժէքաւոր:
        Ոյժի անսպառ աղբիւր է նա, գիտակցութեան ջահ, առաջնորդ եւ ապաւէն:
        Ցեղս արիւնի սրբազան միութիւնն է, որ ճակատ կը յարդարէ թշնամիին դիմաց եւ ներքին պառակտումները կը վերացնէ:
        Ցեղս ընկերային արդարութեան անշեղ դատաւորն է, որ կը մերժէ դասակարգային ամեն հասկացողութիւն:
Հայաստանը հարազատ մայրն է ամեն Հայու՝ պարգեւաբաշխ ու լիառատ:
* * *
        Ցեղակրօն եմ:
        Ես նուիրուած եմ Ցեղիս պայքարին ու յաղթանակին:
          Իմ կեանքս, կարողութիւններս ու նուաճումներս – դիրք, փառք եւ հարստութիւն – կը պատկանին ու կը ծառայեն ո՛չ թէ ինձ, այլ՝ Ցեղիս:
      Իմ գոյութիւնս մէկ նպատակ ունի միայն – անաղարտ պահել երակներուս արիւնը եւ Ցեղս տեւականացնել:
      Իմ կեանքս մէկ արդարացում ունի միայն – տիրանալ հայրենի սուրբ հողին եւ կառչիլ անոր:
           Իմ մեծագործ նախահայրերուս պատմութիւնը, մշակոյթը եւ լեզուն ինձմով չեն վերջանար, այլ՝ կը շարունակուին ու կը ծաղկին ինձմով:
* * *
         Ես կը լսեմ կանչը իմ վտանգուած Ցեղիս:
        Արիւնիս մէջ կը զգամ պայքարի կրակը եւ հոգիիս մէջ՝ արեւը հաւատքի:
         Ցեղիս ու Հայրենիքիս համար պատրաստ եմ գործելու եւ մեռնելու:
         Որոշումս անդարձ է, կամքս՝ անընկճելի:
       Ահա կ’ուխտեմ ես Մամիկոնեան զօրավարներու մեռ- նելու ուխտով. «Քաջութեամբ մեռցուք ի վերայ աշխարհիս մեր եւ ի վերայ ազգիս մեր եւ մի՛ տեսցեն աչք մեր կոխան ոտից պղծալից լեալ զսրբարանս մեր»:
         Ուխտեցի՛:
         Հետեւեցէ՛ք ինձ:                  
                                             «Ռազմիկ», 1943թ., թիւ 131.

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԵՏ
Ի՞նչ են ուզում ՀԱՅ-ԱՐԻԱՑԻՆԵՐԸ

հատված՝ «Գարեգին Նժդեհ – Մեծ Գաղափար
(նորահայտ նյութեր)» գրքից
 Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության
առաջնորդ

– 1993թ.-ից ՀԱՑԴ հիմնադիրն է, մինչև ՀԱՄ-ի կազմավորումը, եղել է ՀԱՑԴ հասարակական և ՀԱՑԿ հասարակական-քաղաքական կազմակերպությունների անփոփոխ նախագահը և գաղափարախոսը:
–  Ծնվել  է 1963թ. հունվարի 15-ին, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: 1970թ.-ից բնակվում է Աբովյանում (Էլար-Դարանի):
– 1970-1980թթ. ավարտել է Աբովյան քաղաքի թիվ 2 դպրոցը: 1988-1991թթ. ավարտել է Աբովյանի Էլեկտրոնային սարքերի տեխնիկումի ռոբոտատեխնիկայի բաժինը՝ տեխնիկ-տեխնոլոգի մասնագիտությամբ: 1993-1997թթ. ավարտել է մայրաքաղաք Երևանի «Վարդանանց» համալսարանի իրավաբանական բաժինը (հեռակա), և պետական որակավորման հանձնաժողովի կողմից ստացել է իրավաբանի որակավորում: Զուգահեռ՝ 1993-1998թթ. ավարտել է Աբովյան քաղաքի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավագիտության բաժինը՝ իրավագետի մասնագիտությամբ:
 –  1980-1993թթ. մամլող և կարգավորող բանվոր է աշխատել Աբովյան քաղաքի գործարաններում, որից հետո նշանակվել է մի շարք դուստր գործարանների ռազմականացված միացյալ պահակային ծառայության պետ: 1993-1996թթ. աշխատել է Աբովյանի ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի կազմակերպչական բաժնում, ինչպես նաև՝ քաղխորհրդի գործկոմին առընթեր մի շարք  հանձնաժողովներում: 1996-1999թթ. ընտրվել և աշխատել է որպես Աբովյանի համայնքի ավագանու անդամ: 2000թ. աշխատել է Աբովյանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի տնօրեն, որտեղից տեղափոխման կարգով նշանակվել է Աբովյանի քաղաքապետի խորհրդական: Ներկայումս, Աբովյանում հիմնված և գործող Հայ Արիական կենտրոնի ղեկավարն է:
 – 1981-1983թթ. ծառայել է բանակում, մոտոհրաձգային գումարտակում: 1988թ. փետրվարի 18-ից՝ Հայ Ազգային Զարթոնքի և Արցախյան (Ղարաբաղյան) Շարժման մասնակիցներից է: Կազմակերպել է գործադուլներ, հանրահավաքներ, բողոքի երթեր, իսկ 1989թ.-ից նվիրվել է Հայաստանի անկախացման պայքարին: 1990թ. նշանակվել է Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) Կոտայքի շրջանի և Աբովյան քաղաքի «Կոտայք» գնդի գլխավոր հրամանատար: Մասնակցել է կամավորական ջոկատների կազմավորմանը, մի շարք ճակատամարտերի և ինքնապաշտպանական գործողությունների՝ ինչպես Հայաստանի սահմաններում, այնպես էլ Արցախում (Լեռնային Ղարաբաղում, Շահումյանի շրջանում): 1990թ. Արմեն Ավետիսյանը, ՀԱԲ-ի ձևավորումից օրեր առաջ, նախաձեռնել էր Աբովյանի Ազգային Կազմակերպությունների Միացյալ Խորհրդի (ԱԿՄԽ) ստեղծումը, որն այդ ժամանակ էապես օժանդակում էր խառնաշփոթի մեջ հայտնված քաղաքային ու շրջանային իշխանություններին ու գրեթե փոխարինում՝ ոստիկանությանը: Հետագայում Արմեն Ավետիսյանը դարձավ ՀԱԲ-ի հազարապետ, Ռազմական Խորհրդի անդամ և գլխավոր հրամանատարի տեղակալ՝ քաղաքական–գաղափարախոսական գծով:
 – Այժմ նա Հայաստանի ազգայնական դաշտի գործուն ներկայացուցիչներից  մեկն  է և  զբաղվում է ազգայնական քաղաքական ու գաղափարախոսական գործունեությամբ: «Հայ Արիական – Ցեղապաշտական Դաշինք» և «Հայոց Ազգային  Բանակ – Հայ Արիական Բռունցք»  գրքույկների  հեղինակն է, ինչպես նաև՝ «Լեզուն Ազգի հարատևման գրավական» գրքույկի համահեղինակներից է: Հանրապետական և սփյուռքյան մամուլում ունի տպագրված մի քանի տասնյակ հոդվածներ՝ պատմական, գաղափարախոսական, հասարակական – քաղաքական, վերլուծական և այլ թեմաներով, բազմիցս հանդես է եկել հեռուստատեսությամբ և ձայնասփյուռով, այդ թվում՝ «Ազատություն» և «Ամերիկայի  ձայն» ռադիոկայաններով:
  *  *  *
հարց – Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայ Արիական Միաբանությունը և ինչի՞ է ձգտում: Որո՞նք են ՀԱՄ-ի նպատակները:
պատ. – ՀԱՄ-ը հայ ցեղապաշտ ընտանիքներից կազմված կուռ կառույց՝ հայ ցեղային միություն է, և առաջնորդվում է Հայկականությամբ ու Համաարիականությամբ: Այն ընդգծված հայկական արմատական-ազգայնական կառույց է, որում ընդգրկված են քաղաքական, հասարակական, ուսանողական, երիտասարդական, մանկապատանեկան և այլ կազմավորումներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ, մտավորականներ, լրատվամիջոցներ, արտադրա – տնտեսական միավորներ, նաև Աբովյանում գործող Հայ Արիական Կենտրոնը: ՀԱՄ-ը առավելապես հայ անիշխանական (անարխիստական) ուղղվածություն ունի և որդեգրել է զուտ հայկական ավանդական ազգայնական բոլոր գաղափարներն ու ուսմունքները, հատկապես՝ նժդեհյան ցեղակրոնությունը: Քաղաքական առումով մենք պաշտպանում ենք հայ դասական ազգայնականության շահերը:
     Մեր ձգտումները, նպատակները, քիչ բանով են տարբերվում համայն հայության ձգտումներից, իսկ մեր Գերագույն Նպատակը. դա հզոր և ամբողջական Հայաստանի վերականգնումն է, հայության համախմբումը՝ իր Պատմական Հայրենիքում, ՀայԱրիական ներցեղային Օրենքի վերահաստատումը, որով և՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի ամրագրումը մեզանում:
հարց – Ձեր կենտրոնը Աբովյանում է, ինչպե՞ս եք համագործակցում և գործունեություն ծավալում մայրաքաղաքից դուրս գտնվելով:
պատ. – Ոչ մի դժվարություն չկա: Աբովյանը շատ մոտ է Երևանին, իսկ ազգայնական իմաստով այն ներկայումս կարող է նույնիսկ հայրաքաղաք կոչվել: ՀՀ և սփյուռքի գրեթե բոլոր ազգայնական ուժերի ներկայացուցիչներն էլ եղել ու պարբերաբար լինում են մեր Հայ Արիական Կենտրոնում և շատ հաճախ փոխադարձ մեզ են այցելում նաև Երևանի հայ ազգայնականները, մեր կապերն ամուր են:
      Իսկ ինչ մնում է մեր կառույցին, այն ամենևին էլ մար- զային չէ, ուղղակի մեր կենտրոնն է գտնվում պատմական Էլար-Դարանի տարածքում: ՀԱՄ-ը հիմնական, համակիր և օժանդակ անդամների մեծ շրջանակ ունի Երևան, Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Նոր–Հաճըն, Բյուրեղավան, Վանաձոր, Ստեփանավան, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Ամասիա, Գորիս և այլ քաղաքներում ու գյուղերում, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Լոռու և այլ մարզերում, նաև՝ Արցախում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Քաշաթաղի մարզ) և սփյուռքահայության մեջ (ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Կանադա, Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեդիա, Իրան, Լիբանան, Սիրիա, Վրաստան (Ջավախք) և այլն): Այնպես որ մենք ջանադրաբար փորձում ենք դառնալ համահայկական կառույց: ՀայԱրիականությունը մոտ ապագայի գաղափարախոսություն ու կացութաձև է և նրա հաղթարշավին դեռ ականատես ենք լինելու:
հարց – Ի՞նչ ձևերով եք տարածում ձեր գաղափարները, և արդյո՞ք ՀԱՄ-ը ձգտում է իշխանության:
պատ. – Ձևերը տարբեր են: Ամենաարդյունավետը անմիջական քարոզչությունն է, երբ գյուղերում, քաղաքներում շփվում ենք բնակչության հետ: Կազմակերպում ենք բազմաբնույթ հանդիպումներ, գիտաժողովներ, այլ միջոցառումներ, մեր տեսակետներն ու գաղափարները քարոզում ենք ամենատարբեր ԶԼՄ-ներով, այդ թվում՝ մեր պարբերականների և հրատարակությունների միջոցով, ընտրարշավների ընթացքում նույնպես իրականացնում ենք քարոզչություն և այլն:
Ինչ մնում է իշխանության գալուն, ապա, իհարկե ձգտում ենք դրան, որպեսզի ստեղծենք Արարչապետական Հայաստան: Իսկ դրան հասնելու միակ պայմանը Ազգայնական Հայոց Պետության կերտումն է, որին կարելի է հասնել համապատասխան իշխանություն ձևավորելով, և ամենևին պարտադիր չէ, որ երկրի առաջին դեմքերը մենք լինենք. կան շատ արժանավոր հայորդիներ, որոնց նույնպես պատրաստ ենք սատարելու:
հարց – Ուրեմն դուք նույնպե՞ս կմասնակցեք Ազգային Ժողովի ընտրություններին:
պատ. – ՀԱՄ-ը միշտ էլ մասնակցում է ՀՀ բոլոր ընտրություններին՝ նախագահական, Ազգային Ժողովի, Տեղական ինքնակառավարման մարմինների: Մենք կարևորում ենք Հայաստանում ընտրական համակարգի կայացումը, և պարբերաբար առաջադրում կամ պաշտպանում ենք ՀՀ նախագահի, Ազգային Ժողովի պատգամավորի, համայնքապետի (քաղաքապետ, գյուղապետ), ավագանու անդամի թեկնածուների:
հարց – ՀԱՄ-ն ինքը թեկնածուներ կառաջադրի՞: Եվ հնարավո՞ր է ձեր կառույցով առանձին ընտրարշավի գնալը:
պատ. – Մեծամասնականով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրելը մեզ համար ներկայումս անիմաստ է, փորձն ունենք, դա մեծ գումարների հետ են կապված և այս ընտրաձևում ընտրակաշառքային լավագույն «տեխնոլոգիան» կարծես թե Հայաստանում է կիրառվում: Իսկ ահա, համամասնական ընտրություններում մենք մասնակցություն կունենանք, իհարկե, ոչ միայնակ՝ ՀԱՄ-ով, այլ՝ մեզ համար ընդունելի դաշինքով: Լավ կլիներ, եթե դա զուտ գաղափարական ազգայնական դաշինք լիներ, այդ բանակցություններն ընթանում են, սակայն, չի բացառվում նաև քաղաքական նկատառումներով համապատասխան դաշինքի միանալը:
հարց – Ի՞նչ եք կարծում, եթե ազգայնական ուժերին հաջողվի իշխանության գալ Հայաստանում, ինչպիսի՞ դիրքորոշում կորդեգրեն արևմտյան պետությունները:
պատ. – Այս հարցադրումը միշտ դրվում է հայ ազգայնականների առջև: Նժդեհն իր ժամանակին ասել է. «Աշխարհն ազգայնանում է» և դա իրոք այդպես է: Ֆաշիզմը որոշակիորեն ձևախեղեց ազգայնական, արիական գաղափարները, սակայն, այդ ժամանակներն անցել են պատմության գիրկը, կեղծիքն ու ճշմարտությունը բացահայտվել է և ներկայումս նոր որակի ազգայնական շարժումներ են առաջացել: Դրանք եվրոպական երկրներում հաջորդաբար անցնում են իշխանության գլուխ, շատ երկրներում էլ առայժմ հանդիսանում են երկրորդ քաղաքական ուժը: Ինչ վերաբերում է Ասիային, Աֆրիկային, Հարավամերիկյան մայրցամաքին,  ապա այդ վայրերում ազգայնականությունը գրեթե ետընթաց չի ունեցել: Արևմուտքը ժողովրդավարությունը շղարշ օգտագործելով, ազգային պետություններ է կերտում «իր տարածքում», իսկ իրենց պատկերացմամբ երկրորդական – երրորդական երկրներին ազգաքանդիչ ժողովրդավարությունն է պարտադրում, վարելով համահարթեցման քաղաքականություն, հոգեպես և տնտեսապես ստրկացնելով հարյուրավոր ազգերի: Եթե մեր ազգը որոշի որ ազգայնականները պիտի ղեկավարեն Հայոց Պետությունը, ապա համոզված եղեք. մենք թույլ չենք տա որևէ երկրի՝ արժեզրկել Հայ Ազգի վճիռը: Իսկ որ Հայաստանի ու Հայության հզորությունը ազգայնականներն են վերականգնելու, դրանում կասկած չկա:
հարցազրույցը վարեց Ա. Գևորգյանը
(սկիզբը՝ 1-ին էջում).
       Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը լոկ բարոյական խնդիր չէ, ինչպես դա փորձում են ներկայացնել շատերը: Դա նաև իրավական-պահանջատիրական և բնական – տարածքային լուծումներ ակնկալող հիմնախնդիր է, որոնց ամբողջական կարգավորմամբ միայն կվերականգնվի մեր որոշ հարևանների հետ փոխհարաբերությունները, և արդարացիորեն կլուծվի Հայկական հարցը:
          Այլ լուծումներով, հայ – թուրքական հաշտեցման հանձնաժողովներով, ՆԱՏՕ-ի կազմում թուրքերի – ազերիների հետ համատեղ զորավարժություններով, բարեկամության ու համագործակցության այլ տարաբնույթ կեղծ քայլերով ու կոչերով հնարավոր չէ «փոխհատուցել» (այս հաճախ օգտագործվող բառը մեր կողմից անընդունելի է. միլիոնավոր զոհերին հետ չես բերի) կատարված ցեղասպանությունը, լուծում տալ Հայ Դատին, որի կարգավորումից է հիմնականում կախված մեր տարածաշրջանի կայունությունն ու համագործակցության հեռանը-  կարը: ՀՀ իշխանությունները, մի շարք քաղաքական ուժեր պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանը ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելով պահանջատիրական խնդիր չի հետապնդում, և նման հարց իրավունք ունի առաջ քաշել միմիայն սփյուռքը: Սա բացարձակ անհեթեթություն է, և կհանգեցնի մեր ազգի երկու հատվածների բևեռացմանը: Եթե այդ այրերը նման հայտարարություններն անում են իբր Հայաստանին «ճակատային գծից» հեռու պահելու համար, ապա դրանով ոչ մեկին, առավելապես թուրքերին հնարավոր չէ խաբել, իսկ ՀՀ հայությանը անհիմն բարոյական ու իրավական հարված է հասցվում, պաշտոնապես զրկելով հայրենիքում ապրողներին Հայ Դատի համար պայքարելու իրավունքից: Սա համահայկական հիմնահարց է: Իսկ եթե փորձ է արվում հարցը տեղափոխել ցեղասպանության հետևանքով առաջացած սփյուռք՝ անմեղ զոհերի ժառանգների իրավական հարթություն, ապա ի՞նչ է՝ ՀՀ-ում չկա՞ն այլևս Արևմտյան Հայաստանից գաղթածներ, նրանց ժառանգներ…  և ո՞վ է իրավունք տվել բոլորի անունից՝ նրանց փոխարեն սին հայտարարություններ անել՝ այս կամ այն պետությանը սիրաշահելու համար: Հայրենիքի ու հայության հոգսը որևէ մեկի կամ մի խմբի մենաշնորհը չէ, որ ինչպես ուզեն, այնպես էլ լուծեն: Հայրենիքը հանրաքվեով չի տրվել, որ նման կերպ էլ մասնատվի, Հայկական Լեռնաշխարհը մեր Արարչատուր Բնօրրանն է և մեր բոլոր սերունդների սրբազան պարտքն է պահպանել նրա ամբողջական տարածքի վրա Հայկական Պետության գոյությունն ու Հայության իրավունքները: Միայն այսպես կըլուծվի մեր նախնյաց վրեժը: 
          Իսկ արդար վրեժն ընդունվում է նաև այսօրվա «քաղաքակիրթ» աշխարհի կողմից, ուստի կարիք չկա, որ մեր իշխանավորներն ու նրանց որոշ ընդդիմադիրներ ավելի քաղաքակիրթ երևան: Երբ ԱՄՆ-ի իշխանությունները հակաահաբեկչական գործողությունների դիմեցին, հատկապես նշեցին, որ դրանք վրիժառուական քայլեր են և յուրաքանչյուր ահաբեկչական գործողություն այսուհետ կպատժվի վրեժխնդրությամբ: Նման կերպ է վարվում նաև Իսրայելի կառավարությունը, որը իր պաղեստինյան ցանկացած ռմբահարում ներկայացնում է որպես վրիժառուական քայլ: Հարց է ծագում, իսկ ինչու՞ են մեր ժողովրդավար իշխանավորները այս հարցում հետ մնում այդքան ձգտելի ու պաշտելի Արևմուտքից և հաճախ վառ օրինակ, փարոս ծառայող Իսրայելից… Մեզ համար պատասխանը պարզից էլ պարզ է, սակայն, այստեղ այդ խնդրին հասկանալի պատճառներով  չենք անդրադառնա:
        Այո, այլևս պետք է դադարել Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալը, կեղծ ժողովրդավար ու միաժամանակ ազգային հորջորջվելը և հայամետության քողի տակ մերթ Արևմուտքին, մերթ էլ Ռուսաստանին սիրաշահելը: Քծնողական ու ստրկաբարո կեցվածքը ոչ մի արդյունքի չի հանգեցնելու, եթե նոր վնասներ ու կորուստներ չբերի…
    Հայոց Արյունն ու Տարածքները շահարկման առարկա չեն: Եթե մեր թշնամիներն ու օտարներն են դա անում, հասկանում ես թույնի պատճառը, սակայն, երբ այդ հարցը հայերն են շահարկում՝ իբր քաղաքականություն անելով, ապա դրա միակ որակավորումը դավաճանությունն է: 
       Վրեժ և հայրենատիրություն, սա պետք է լինի բոլոր հայ սերունդների կարգախոսը, մինչև հիմնավորապես լուծվի Հայ Դատը: Սա կլինի ցեղասպանության զոհերի միակ «փոխհատուցումը», որը կլինի նաև միլիոնավոր զոհերի ոգեկոչը…     
       «Հայ – Արիներ»
      Սխալ է, աւելին՝ ոճիր է կարծել, թէ բոլոր ճշմարտութիւնները մարդու պէս մահկանացու են, թէ նրանք էլ մեզ պէս ծնւում են, ապրում, սպառւում, մեռնում:
         Ո՛չ, ո՛չ, ճշմարտութիւններ կան, որոնք անմեռ են, յաւիտենական, ինչպէս ինքը՝ ժամանակը:
       Այդ կարգի ճշմարտութիւններից են նրանք, որոնք վերաբերում են հայրենիքին, մահուան, յաղթանակին, առաջնորդին, պարտականութեան եւ այլն:
         Այդ ճշմարտութիւնները իրենց արիւնով կնքած ու դա- րերին եւ սերունդներին կտակ են թողած Մամիկոնեան ռազմիկները:
           Եթէ բանանք դարերի գերեզմանը եւ խօսեցնենք հայոց պատմութեան մէջ յաւերժացած այդ անմահներին, նրանք պիտի ասեն.
       «Մեր օրով ղեկավարի եւ զինուորի համար ոչինչ ար-   ժէր կեանքը, երբ Հայրենիքը վտանգի մէջ էր»:
     «Մեր օրով կանգուն մնաց Հայաստանը, որովհետեւ    մենք գիտցանք երես-երեսի գալ, դէմ-հանդիման կանգնել գերագոյն պարտականութեան, ինչպէս հաւատաւորը՝ իր Աստուծոյ առջեւ:
        «Մեր օրով հայը մնաց անպարտելի, որովհետեւ մենք գիտցանք զգալ սրբազանի ներկայութիւնը կեանքի եւ պատմութեան մէջ. գիտցանք մեր առօրեային խառնել յաւիտենականի հոգսերը:
       «Մենք գիտցանք չափուել մեզնից գերազանց ոյժերի հետ, որովհետեւ սովոր էինք չտագնապել վտանգի մեծութենէն, որովհետեւ մեր օրով կեանքի կոչուեց «անմահից գունդը»:
        «Մենք մնացինք յաղթական, որովհետեւ մեր օրով յաղթական մահն էր մարդկային արժէքի եւ արժանիքների միակ չափանիշը, որովհետեւ իրապէս կը գիտակցէինք զոհի եւ զոհաբերութեան անհրաժեշտութիւնը եւ անխուսափելիութիւնը՝ հայրենի հողի համար:
      «Մենք եղանք զօրաւոր, որովհետեւ մենք մօտիկ էինք կանգնած մեր ցեղի ճակատագրին, շա՛տ մօտիկ, զայն շօշափելու աստիճան, եւ հենց այդ էր պատճառը, որ մեր օրով հայը եղաւ ռազմունակ եւ տիրասէր:
     «Մեր օրով էլ «աղուէսը» յաճախ կը հաջողէր խեղդել զսպուած վագրն ու առիւծը – Ձիրաւի դիւցազունը՝ Մուշեղ – պիտի սպանուէր «ի մտաց թեթեւ» Վարազդատէն – մեր ժամանակ էլ կար ներքին տկարութիւնը, մահաթոյն նախանձը, չարութիւնը, բայց եւ այնպէս, հակառակ որ մեր մի բազուկը զբաղեցրինք թիկունքում- մենք երբե՛ք չըտարակուսեցինք, թէ մեր թափած արիւնը փրկարար է հայրենի երկրի համար եւ թէ մենք պիտի յաղթանակենք:
«Մեր օրով հայ զէնքը պարտութիւն չտեսաւ, որովհետեւ ամեն Մամիկոնեան հայոց բախտը պատմութեան կողմից իր ձեռքը տրուած համարեց եւ այդ գիտակցութեամբ իրեն անսպառ ոյժ եւ արիութիւն ներշնչեց:
         «Մեր օրով առաջնորդութեան գաղափարը կապուած   էր վտանգի, հերոսականի եւ գիտակցական մահուան հետ. տարօնաշունչ հայը իր մահով կը յաղթանակէր մահը եւ իրեն կ’ենթարկէր յաւիտենական կեանքը՝ անմահութիւնը:
         «Մեր օրով հրամայելու – երբ վարող եւ հրամայող չկայ՝ ժողովուրդն աստիճանաբար վարժւում է իր դանդաղ հոգեվարքին – մեր օրով հրամայելու եւ հրամայուելու անդի- մադրելի մղում կար. կար դժուարութեանց եւ վտանգներին կուրծք տալու արիութիւն, կռիւներում քրտնելու քաղցրութիւն. մենք գիտցանք հրաժարուել մեր անձէն, երբ պէտք էր մեռնել:
         «Մեր օրով, որպէս հայ եւ մարտիկ մենք երբե՛ք չտկարացանք, որովհետեւ մեր բազուկը կը վարէր Վահագնը, իսկ մեր խղճմտանքը՝ ուխտապահութեան մեր հեթանոս աստուած Միհրը»:
* * *
        Որքան ցեղահոգ, այնքան սրտառուչ է Տ. Տ. Հ. Միութեան կեդր. վարչութեան առած որոշումը-դեկտեմբեր ամիսը յայտարարել տարօնական վերածնունդի ամիս:
          Վերածնունդ – դա ասել է՝ ամօթի ու ցաւի խոր գիտակցութեամբ զգալ, որ այսօր այն չես, ինչ որ էիր եւ որ ուխտել ես աշխատել վաղը դառնալ ա՛յն, ինչ որ էիր:
      Ժողովուրդների ապագան իրենց հերոսաբար ապրե-    լու, պայքարելու եւ զոհաբերելու կամքի մէջ է:
         Հենց ա՛յդ ասել է տարօնականութիւն-ապրե՛լ, պայքարե՛լ զոհաբերե՛լ:
       Տարօնականութիւն է Մամիկոնեան հսկաներէն Վար- դանի ուխտը – այնպիսի գործ մը պիտի գործեմ, որ ամբողջ աշխարհի պատմուի մինչեւ յաւիտեան:
        Դա դաւադրուած Մուշեղ զօրավարի անճառելի դառնութիւնն է – ո՛ւր էր, թէ ձիու վրայ հանդիպէր մահը:
Դա մեր ազգային երրորդ ապստամբութեան ղեկավարների բարձր ըմբռնումն է – մեր ձեռնարկը կնոջ եւ զաւակների համար չէ:
         Դա հայ սպարապետի լացն է, որ չէ մեռնում գոռ ճակատամարտերում՝ Հայաստանի համար:
            Դա Մանուէլ Մամիկոնեանի ցեղային արդար իրաւունքի գիտակցութիւնն է – ինչ որ ինձ ժառանգութեան կ’իյնայ, թագաւորը՝ օտարը, չի կրնար ուրիշի տալ:
        Տարօնականութի՛ւն – դա Մեսրոպի անմահ գործն է,        որ կարելի դարձաւ որովհետեւ հայ սուրը պաշտպան կանգնեց նրան:
       Դա հայ ռազմիկի  գործն է, որ յաղթական  եղաւ, որովհետեւ Հայ եկեղեցին   օրհնեց նրան:
        Տարօնականութի՛ւն,  ասել  է՝ ցեղայն  հզօր  եւ անզիջող  անհատականութիւն:
   Դա ասել է՝       թոյլ մի՛ տար, որ ցեղիդ ստեղծագործութեան ու հայրենաշինութեան շղթան ընդհատուի:
        Դա նոր ուխտ է – տարօնաշունչ Մեսրոպների, Պարթեւների,  Խորենացիների շունչով օծուն իմացական նոր առիւծներ հասցնելու:
      Դա ձգտումն է՝ վազքը մեր ցեղի ոգու – մեր լուսեղէն նշանագրերի – դէպի արեւը, կեանքի աղբիւրը, լոյսը:
         Դա մեր հաւատքն է, թէ մեր այնքան արգասաւոր ցեղը դեռ պիտի կրկնէ իր զօրաւոր զաւակները – Վարդանները, Մուշեղները, Վահանները, որ նա պիտի հասցնէ հերոսական սքանչելիքներ գործելու վտանգի մի նոր սերունդ:
    Դա ցեղի անմահ ընտրանիի գործը շարունակելու     ուխտն է:
         Դա ասել է՝ հպատակութիւն ցեղին:
           Դա ասել է՝ մտածումիդ, ապրումիդ եւ գործիդ մէջ ցեղը դի՛ր:
         Դա ե՛ւ հերոսապաշտութիւն է, ե՛ւ նոր հերոսական ծարաւ:
       Կե՛ղծ է, մեռեա՛լ է ա՛յն պաշտանքը, որը պատմական գործերի չի մղում սերունդները:
          Կորա՛ծ է այն ժողովուրդը, որի հերոսները կը մնան որպէս մեռեալ իրականութիւն:
        Տարօնականութիւնը – դա ցասմնալի մի անէծք է Հայաստանին ծառայելու պատրաստ հայու նուիրումն ու գործը դժուարացնող ներքին չարութեան դէմ:
        Յաշտիշա՛տ, զոհափառ, զոհաշատ – ահա՛ այն անու-    նը, որ կը խորհրդանշէ Տարօն աշխարհը եւ իմաստը կը կազմէ տարօնականութեան:
          Վերջապէս, տարօնականութիւնը մի վճռական միջոց է օրուայ մեր ազգային կեանքը թունաւորող հոգեւոր մանրուքի եւ գաղափարների քաոսի դէմ:
         Դա, մեր հասկացողութեամբ, միաժամանակ, մի բողոք է մեր հաւաքական տկարութիւնը սնուցանող, պարտուողական, թուլօրօր քարոզչութեան դէմ:

* * *
          Հին, ցեղահոգ իմաստութիւնն ասել է – եթէ կ’ուզես մէկին բարութիւն անել, բարութիւն արա՛ նրա զաւակներին:
      Կուզէ՞ք նպաստել տարօնականութեան տարածման – Մամիկոնեանների ոգով դաստիարակեցէ՛ք նորահաս սերունդը:
«Ռազմիկ», Պլովդիվ, 1938թ., թիւ 46

ԱՇԽԱՐՀԱՐԱՐՄԱՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՌԱՍՊԵԼԻ  ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

 1. Ինչպես աստվածաշնչյան, այնպես էլ արիական եւ մինչսեմական միջագետքյան (շումերական) հոգեւոր – աշխարհընկալումային պատկերացումներում պատմական Մեծ Հայքի տարածքը ներկայացվում է որպես .
      ա. մարդկության բնակության նախաստեղծ Սրբազան Երկիր (Եդեմ),
   բ. համաշխարհային աղետներից մարդկության փրկու-    թյան եւ վերածննդի երկիր:
          Հնագիտական, դիցաբանական եւ պատմա – լեզվաբանական ժամանակակից ուսումնասիրությունների արդյունքներն ու մ.թ.ա. III հազարամյակի գրավոր սկզբնաղբյուրներում առկա փաստերը վկայում են, որ արիական եւ շումերական այդ պատկերացումները համակարգված ձեւով գոյություն են ունեցել դեռեւս մ.թ.ա. IV հազարամյակում: Հրեական ավանդական պատկերացումների համաձայն Հին Կտակարանի ձեւավորումը սկիզբ է առել մ.թ.ա. II հազարամյակի վերջին քառորդում (Մովսես): Ժամանակակից գիտական հետազոտությունների համաձայն Հին Կտակարանի մեզ հասած տարբերակի վերջնական գրառման ու խմբագրման ժամանակ (մ.թ.ա. I հազարամյակի II կես) օգտագործվել են շատ ավելի հին եւ ոչ սեմական ծագում ունեցող մի շարք սկզբնաղբյուրներ:
          Փորձենք ուրվագծել առաջնային սկզբնաղբյուրը ծնած այն էթնո – հոգեւոր դաշտը, որում ձեւավորված գաղափարները մ.թ.ա. IV – II հազարամյակներում լայն տարածում գտան Առաջավոր Ասիայում, իսկ ավելի ուշ դրվեցին նաեւ Հին Կտակարանի հոգեւոր – աշխարհընկալումայն համակարգի հիմքում:
       2. Որպես այս խնդրի լուծման առաջին քայլ, անդրադառնանք աշխարհարարման արիական հնագույն պատկերացումներին, որոնք ընդհանուր գծերով ունեն հետեւյալ բովանդակությունը: Սկզբում միայն Արարիչն է: Նրանից բացի չկար ոչինչ անսահմանության ու հավերժության մեջ: Չկային Տիեզերքի բաղկացուցիչ էլեմենտները, նրանց ստեղծմանն անհրաժեշտ տարրերը (ջուր, հուր, օդ, հող):
        Արարիչը նախ արարում է նախաստեղծ Տիեզերական (Երկնային) օվկիանոսը,որի ջրերը ներկայացնում էին «ջուր» եւ «հուր» տարրերը եւ այդ ջրերում լողում էին Կյանքի Սերմերը: Հաջորդ փուլում արարվում է նախաստեղծ Սրբազան Աշխարհը, որպես Տիեզերական օվկիանոսում լողացող լեռ – կղզի: Այն դառնում է Կյանքի Սերմերը կրող տիեզերական ջրերի (վեդայական ?pas) ճանապարհը փակող քարեղեն խցան: Հաղթահարելով լեռան դիմադրությունը, Արարիչը մինչեւ հիմքը հատում է լեռ – կղզին, որից հետո այն խարսխվում օվկիանոսում, դառնում է երեք աշխարհները (Երկինք, Երկիր, Ստորերկրյա Աշխարհ) կապող առանցք, երկնակամարը բարձրացնող ու պահող գագաթ:
       Հատված լեռ – կղզին ընդարձակվում է մինչեւ Երկրի համար նախասահմանված եզերքը: Երկատված լեռից (ֆալլոս) Կյանքի Սերմերը դուրս են ժայթքում Ջրի ու Հրի ձեւով: Հուրը բարձրանում է Երկինք ու դառնում երկնային հուր՝ Արեգակ: Ազատված ջրերը բաժանվում են չորս գետերի եւ համաշխարհային լեռից ցած հոսում դեպի աշխարհի չորս կողմերը: Համաշխարհային լեռը գտնվում է աշխարհի կենտրոնում, որտեղով անցնում է աշխարհի առանցքը (axis mundi): Լեռան գագաթի միջով աշխարհի առանցքի շարունակությունը դառնում է աշխարհի պտտման առանցք, որի շուրջը պտտվում են նաեւ Արեգակն ու երկնային մյուս լուսատուները: Առանցքի շարունակությունը դեպի ներքեւ ցույց է տալիս Ստորերկրյա Աշխարհի մուտքը: Լեռան հիմքը ներկայանում է որպես «աշխարհի պորտ»: Լեռան վրա է աճում (կամ լեռը մարմնավորում է) Կենաց Ծառը:
       3. Աշխարհարարման առասպելի արիական տարբե-  րակը թե էությամբ, թե արարչական ակտերի հերթականությամբ նույնական է Հին Կտակարանի տարբերակի հետ: Այստեղ եւս նախաստեղծ Երկիրը ներկայացվում է որպես ջրերով շրջապատված կղզի. «Երկնքի տակի ջրերը մեկ տեղ ժողովուին, եւ ցամաքը երեւայ: …Եւ Աստուած ցամաքը կոչեց Երկիր եւ ջրերի ժողովը կոչեց Ծով»: Ընդ որում, «Եբրայեցերեն բառը որ ընդհանրապես կղզի կը թարգմանուի՝ կը նշանակէ բուն ցամաք երկիր, բնակելի երկիր, որոյ հակառակն է ջուր, ծով եւ գետ»:
     Հին Կտակարանում որպես նախաստեղծ Սրբազան Աշխարհ ու մարդկության ծագման օրրան է ներկայացվում Եդեմը: Եդեմն, անշուշտ, արիական առասպելի համաշխարհային լեռան համապատասխանությունն է: Այն արեւելքի կողմն է: Նրանից սկիզբ առնող եւ առաջինը հիշատակվող գետի՝ Փիսոնի ավազանը առատ է «ազնիվ» ոսկով ու թանկարժեք քարերով: Անշուշտ Եդեմը համաշխարհային լեռան հետ նույնացնելու հարցում վճռորոշ է այն փաստը, որ Եդեմից են բղխեցվում Երկրի ջրերը, որոնք բաժանվելով չորս մասերի (Փիսոն, Գեհոն, Տիգրիս, Եփրատ) հոսում են դեպի Երկրի չորս կողմերը: Ընդ որում, Տիգրիս եւ Եփրատ գետանունների հիշատակումով միարժեքորեն նշվում է, թե Եդեմը Մեծ Հայքի տարածքում է:
           Եդեմ = համաշխարհային լեռ նույնացման օգտին վկայող արժեքավոր տեղեկություն է հաղորդվում Եզեկիէլի մարգարեության մեջ: Ըստ այդ տեղեկության, Եդեմը «Աստուծոյ սուրբ սարի» վրա է:
        4. Աշխարհարարման արիական առասպելը տարած-   վել եւ պահպանվել է  Առաջավոր Ասիայի եւ հարակից շրջանների հնագույն քաղաքակրթություններն ստեղծած ազգերի մեջ:
        Հին հունական աղբյուրները հաճախ են հիշատակում Հիպերբորեա առասպելական երկիրը, որպես հույների սիրելի աստծո՝ Ապոլլոնի հայրենիք, որպես հոգեւոր – մշակութային, սոցիալ – տնտեսական, Օրենքի ու Առաքինության եւ գիտության ոլորտներում իդեալական՝ հույների ձգտումների երկիր: Այս առասպելական երկրի տեղայնացման հարցում հին հույն հեղինակների տեսակետները տրամագծորեն հակադիր են: Հունական դիցաբանության մեջ Բորեասը հյուսիսային քամու աստվածն է եւ ավանդական ստուգաբանության համաձայն «հիպերբորեացիներ» անվանման տակ հասկացվել է «Բորեասից վերեւ ապրողներ», «ծայր հյուսիսում ապրողներ»: Չնայած հիմքում ճիշտ եւ դասական դարձած այս պատկերացման գոյությանը, որոշ հեղինակներ ընդունելով աշխարհագրական հյուսիսի հետ Հիպերբորեայի կապը ժխտող փաստերի գոյությունը եւ հենվելով առասպելների իրենց մեկնաբանությունների վրա, Հիպերբորեան տեղադրում են մեկ արեւելքում, մեկ արեւմուտքում եւ նույնիսկ՝ հարավում:
        Ստեղծված շփոթ իրավիճակն արդյունք է այն իրողության, որ «Բորեասից վերեւ» հասկացությունը Երկրի վրա արտապատկերվել է հորիզոնական հարթության մեջ եւ նույնացվել Երկրի աշխարհագրական հյուսիսի հետ:Իրականում «Բորեասից վերեւ» հասկացությունը պետք է դիտել ուղղահայաց առանցքի վրա եւ հասկանալ որպես Բորեաս աստծո բնակության տեղից առավել բարձրադիր տարածք: Այս պարագայում խոսքը գնում է համաշխարհային լեռան մասին, որին հունական աղբյուրները հիշատակում են Ռիփեյներ անվան տակ:
         Հավերժ ձյունապատ Ռիփեյան լեռները գտնվում են սրբազան Հիպերբորեայում, ուր ծնվել է Ապոլլոնի ու Արտեմիսի մայրը՝ Լետոն եւ այնտեղ ապրում են արեգակնային Ապոլլոնին սիրելի ու նրան նվիրված ազգի մարդիկ՝ հիպերբորեացիները = «Ապոլլոնի քրմերը»: Ռիփեյան լեռներից է փչում Բորեասը: Հիպերբորեայում են «աշխարհի հանգույցները եւ լուսատուների պտտման ծայրագույն սահմանները, Արեգակն այնտեղ լուսավորում է կես տարի եւ դա միայն մի օրն է»: Հիպերբորեայում գետնից ոսկի է աճում եւ այդ ոսկյա ծառերը պահպանվում են արծվառյուծների կողմից: Հիպերբորեան «կղզի է օվկիանոսում» ու «այդ կղզու վրա լուսինը Երկրից աննշան հեռավորության վրա է եւ նրա վրա նույնիսկ նշմարվում են Երկրի որոշ ելուստներ»: Հիպերբորեայում պաշտում էին երկնակամարը եւ իրենց ավանդական սրբազան ծեսերը կատարում էին բաց երկնքի տակ:
     Հիպերբորեացիների լեզուն շատ նման է հույների եւ հատկապես աթենացիների ու դելոսցիների լեզվին: Աքայացիները եւ դելոսցիները հիպերբորեացի եկվորներ են:
          Հունական աղբյուրների հաղորդած հակիրճ տեղեկություններից բղխում է, որ Հիպերբորեան Օվկիանոսի ջրերով շրջապատված կղզի է, սրբազան երկիր է, աստվածների ծննդավայր է ու բնակավայր, ոսկեպատ է եւ այնտեղ վեր են խոյանում հավերժ ձյունապատ Ռիփեյան լեռները: Ռիփեյներն աշխարհի գագաթն է (ստվերում է Լուսինը), նրա շուրջն են պտտվում երկնային լուսատուները, այն աշխարհի կենտրոնն է: Այլ կերպ ասած տրվում է արիական հոգեւոր – աշխարհընկալումային պատկերացումների համաշխարհային լեռան նկարագիրը:
           Որոշ աղբյուրներում Հիպերբորեան իրավացիորեն նու- յնացվում է մի այլ առասպելական երկրի՝ Ատլանտիդայի հետ: Ապոլլոդորը պնդում է, թե հեսպերիդներից ոսկյա խնձորներ բերելու եւ իր XI սխրագործությունը կատարելու համար Հերակլեսը գնում է հիպերբորեացիների երկիր, քանզի ոսկյա խնձորները «Ատլանտի մոտ էին՝ հիպերբորեացիների երկրում»: Իր կարեւորությամբ անգնահատելի այս տեղեկության համաձայն Ատլանտիդան (= Ատլանտի երկիրը) նույնանում է Հիպերբորեայի հետ:
      Հունական դիցաբանությունն Ատլանտին ներկայաց-  նում է որպես երկնակամարը բարձրացնող ու պահող աստծո: Իմա՝ Ատլանտը արիական պատկերացումների համաշխարհային լեռն է, իսկ Ատլանտիդան՝ համաշխարհային լեռան երկիրը (= Հիպերբորեան):
        Ատլանտիդայի մասին տեղեկությունները մեզ են հա-   սել հույն փիլիսոփա Պլատոնի երկերի միջոցով: Վիճակահանությամբ Երկրի բաժանման ժամանակ Պոսեյդոնին բաժին է ընկնում Օվկիանոսում գտնվող Ատլանտիդա կղզին, ուր ապրում էր աստվածների արարած առաջին մարդկանցից Եվենոր անունով մեկը (իմա՝ Ատլանտիդան մարդկության արարման օրրան է): Նա իր կին Լեւկիպայից Կլեյտո անունով մի աղջիկ է ունենում: Պոսեյդոնը սիրահարվում է Կլեյտոյին եւ նրանց կապից ծնվում են Պոսեյդոնի տասը մահկանացու որդիները:
       Պոսեյդոնը կղզին բաժանում է տասը մասի եւ հանձ-   նում նրանց՝ ժառանգաբար իշխելու իրավունքով: Նրանցից ավագը կոչվում էր Ատլանտ: Թեև Պլատոնը նրա անվան հետ է կապում Ատլանտիդա անվանման ծագումը, սակայն պարզ է, որ առաջնայինը Ատլանտ դիցանունն է:
      Ըստ Պլատոնի նկարագրության, Ատլանտիդա կղզին շատ բարձր էր Օվկիանոսից: Այն բարձր լեռներով, հանց ժայռե պատով, շրջապատված հարթավայր էր, որի կենտրոնում մի սար էր բարձրանում: Կղզին շրջապատող լեռները փառաբանվում էին որպես իրենց բազմությամբ, մեծությամբ ու գեղեցկությամբ մյուսներին գերազանցող: Կենտրոնական սարը կղզու մյուս մասերից բաժանվում էր մեկընդմեջ իրար հաջորդող հողե ու ջրե օղակներով: Սարի գագաթից տաք ու սառը ջրեր ունեցող երկու աղբյուրներ էին բղխում, որոնց ջրերը չորս ջրանցքներով իջնում էին դեպի հարթավայր:
           Սարի գլխին, որպես երկու ոսկեզոծ գագաթներ, կանգնած էին Պոսեյդոնին եւ Պոսեյդոնին ու Կլեյտոյին նվիրված ոսկեպատ տաճարները: Կղզու կենտրոնում՝ Պոսեյդոնի տաճարում կանգնեցվել էր պղնձե կոթող, որի վրա արձանագրված էին Պոսեյդոնի պատգամները եւ Ատլանտիդայի տիրակալներն ապրում էին այդ սրբազան աստվածային օրենքներով:
         Ատլանտիդայի պլատոնյան նկարագիրը հավանաբար ձեւավորվել է համեմատաբար ավելի ուշ՝ քաղաքակրթական ավելի զարգացած միջավայրում, քանզի համաշխարհային լեռան արարչական նկարագրի մաս կազմող որոշ էլեմենտներ ներկայացվում են որպես մարդկային գործունեության արդյունք (Ատլանտիդայի տիրակալներն են սարի գագաթից բղխող ջրերը բաժանում չորս մասերի ու ջրանցքներով իջեցնում հարթավայր (=Երկիր); համաշխարհային լեռան ոսկեզոծ գագաթները ներկայացվում են որպես մարդկանց կառուցած ոսկեպատ զույգ տաճարներ եւ այլն):
          Հին հունական աղբյուրներում, հիմնականում արգոնավորդների առասպելի հետ կապված, համաշխարհային լեռան երկիրը հիշատակվում է մի այլ՝ Այա անվանումով: Այա (= Հայա = Հայա(սա) = Հայա(ստան)) երկրի միջով է հոսում Փասիս = Փիսոն = Բասեն = Արաքս գետը, այն արեւի աստծո բնակավայրն է, արեւածագի երկիրն է եւ այլն: Ըստ հին հունական առասպելների, հույն հայտնի հերոսները (Դեւկալիոն, Իո, Այատես, Հերակլես, Օրիոն, Ոդիսեւս, Փրիքսոս, Օրեսթեւս եւ այլք) Այա երկիր են գնում համաշխարհային աղետից փրկվելուն կամ որեւէ գլոբալ կենսական խնդրի լուծմանն անհրաժեշտ գիտելիքներ ստանալու համար:
      Հիպերբորեայի, Ատլանտիդայի եւ Այայի մասին պահպանված այս նկարագրերն, արդեն որպես առասպելական համաշխարհային լեռան ամբողջական ու համակարգված նկարագիր, պահպանել են հնդարիացիները:
        5. Ռիգվեդայի հիմներից մեկում արիացիների հայրենիքն անվանվում է ութ գագաթների, յոթ մայր գետերի եւ երեք անցում երկարությամբ հովտի երկիր: Այս հակիրճ բնութագիրն իր մեջ ընդգրկում եւ խտացնում է հնդարիական պատկերացումների համաշխարհային լեռան ամբողջական նկարագիրը: Հնդարիացիները համաշխարհային լեռն անվանում էին Մերու կամ Սումերու = Գեղեցւկ Մերու: Մերու լեռը գտնվում է համաշխարհային օվկիանոսի ջրերով շրջապատված Երկրի կենտրոնում: Մերուն աստվածների բնակավայրն է: Նրա գագաթի շուրջն են պտտվում Արեգակը, Լուսինը եւ աստղերը: Երկնային ջրերը նախ իջնում են Մերուի գագաթ եւ այնտեղ բաժանվելով, հոսում են դեպի աշխարհի կողմերը: Մերուն օղակաձեւ շրջապատված է յոթ համակենտրոն լեռնաշղթաներով, որոնք իրարից անջատվում են օղակաձեւ լճերով (= Ատլանտիդա): Նրա կենտրոնական՝ ութերորդ աստվածային գագաթը կոչվում է Մանդարա: Մերուն շրջապատող յոթ լեռնաշղթանիրից դուրս տեղաբշխվում են չորս աշխարհամասերը, որոնցից հյուսիսայինը կոչվում է Ուտտարակուրու: Ուտտարակուրույում չկա մասնավոր սեփականություն, չկա ֆիզիկական աշխատանքի անհրաժեշտություն, ցորենն աճում է ինքն իրեն: Ուտտարակուրուն ամենաերջանիկ երկիրն է (= Հիպերբորեա): Հարավային աշխարհամասը կոչվում է Ջամբուդվիպա (dvՎpa = կղզի, ցամաք), որին հնդարիական ավանդույթը նույնացնում է հնդարիացիների հայրենիքի հետ:
        6. Իրանական Ավեստան արիների առասպելական սրբազան նախահայրենիքը հիշատակում է Արիանա Վէջա անունով. «Հիասքանչ Դաիտյա (գետի) մոտ Արիանա Վէջան արարեցի ես, Ահուրամազդս, որպես առաջինը լավագույն տարածքներից ու երկրներից»: Արիանա Վէջայում վեր է խոյանում ոսկեզոծ Հարա լեռը, որի նկարագիրը նույնական է հնդարիական Մերուի նկարագրի հետ: Հետազոտողների մեջ տարածված է այն տեսակետը, թե Արիանա Վէջան պետք է տեղայնացնել Արաքսի ափերի մոտ:
       7. Համաշխարհային լեռան երկրի վերաբերյալ տեղեկություններն առավել ծավալուն ու մանրամասն են մ.թ.ա. III հազարամյակի շումերական սեպագիր սկզբնաղբյուրներում: Այժմ հակիրճ կանգ առնենք միայն մի առանցքային փաստի վրա: Մ.թ.ա. III հազարամյակի առաջին կեսի պատմական դեպքերը նկարագրող շումերական դյուցազնավեպերում Մեծ Հայքն անվանվում է Արատտա: Արատտա երկրի գաղափարագիր անվանաձեւերից մեկն ուներ SU – KUR – RA ki ձեւը: KUR գաղափարագիրը նախապես կրել է բացառապես «լեռ» իմաստը եւ միաժամանակ հանդես է եկել որպես Ստորերկրյա Աշխարհի անվանում: RA սեպախումբը երբեմն կրել է սեռական հոլովի ցուցչի նշանակություն, սակայն որպես գաղափարագիր ունեցել է մի շարք իմաստներ, որոնցից մեզ համար կարեւորվում են «ջրի մեջ սուզված», «բոլոր կողմերից ողողված, հեղեղված», «ջրհեղեղ» իմաստները: Հետեւաբար KUR – RA արտահայտությունը կրել է «ջրում ընկղմված լեռ» կամ «ջրհեղեղի լեռ» եւ շումերների կողմից օգտագործվել է որպես Մեծ Հայքի անվանումներից մեկը:
       Միաժամանակ KUR – RA – ն արտահայտել է նախաստեղծ օվկիանոսի ջրերով շրջապատված ոսկեզոծ համաշխարհային լեռան նկարագիրը: Այդ մասին են վկայում KUR = «լեռ» բառի մյուս՝ «երկնային լուսատուի ծագում», «հուրհրալ, շողշողալ, փայլել», «բոցարձակ» իմաստները: Համաշխարհային լեռը աստվածների բնակավայրն էր եւ բնական է, որ KUR – ը կրել է նաեւ «պալատ» իմաստը:
          Ուղղություն ցույց տվող im որոշիչի հետ (im KUR – RA ) KUR – RA – ն արտահայտել է «արեւելք » գաղափարը: Հիշենք, որ հունական Այան արեւածագի երկիրն է, ըստ հնդիրանական պատկերացումների արեւը ծագում է Մերու = Հարա լեռից, Հին Կտակարանում Եփրատի ու Տիգրիսի ակունքներն ընդգրկող Եդեմի տեղադրությունը բացատրելու ուղեցույց է նշվում  «արեւելքի կողմը» արտահայտությունը եւ, վերջապես, «Սասնա Ծռեր» դյուցազնավեպում Հայոց աշխարհը բնութագրվում է որպես «Արեւելից թագավորի երկիր»: Այսպիսով, KUR – RA – ն արտահայտել է աշխարհարարման աստվածային ակտի հետ կապված մի ամբողջական հոգեւոր – աշխարհընկալումային գաղափար:
          Շումերական SU գաղափարագիրը կրել է «տոհմ, ցեղ, սերունդ, ազգ» իմաստները: Հետեւաբար SU – KUR – RA ki անվանումը կրել է «Ջրում ընկղմված լեռան ազգի երկիր» կամ «Ջրհեղեղի լեռան ազգի երկիր» բառացի իմաստները:
          «Գիլգամեշը եւ անմահության լեռը» դյուցազնավեպում պատմվում է, թե Գիլգամեշը փառքի ու անմահության հետեւից որոշում է գնալ KUR – RA: Էնկիդուն Գիլգամեշին խորհուրդ է տալիս KUR – RA գնալու համար դիմել արեւի աստծո օգնությանը, քանզի «արեւի աստվածն է արարել KUR – RA – ն» (kur-ra dim-ma-bi dUtu-kam): Արեւի աստվածը KUR – RA գնացող Գիլգամեշին է հանձնում դեպի Արատտա տանող ճանապարհի յոթ ուղենիշներ: Իմա՝ այստեղ եւս, որպես աշխարհագրական տարածքներ, Արատտան ու KUR – RA – ն նույնանում են: Նշենք նաեւ, որ Արեգակի աստվածը, որպես միակ Արարիչ, հանդես է գալիս միայն հայոց ազգային (= հեթանոսական) դիցարանում:
      «Էնմերքարը եւ Արատտայի գերագույն քուրմը» դյուցազնավեպում (տող 224) Արատտան բնութագրվում է որպես «Արատտա՝ աստվածային սրբազան օրենքների լեռ» (Arattaki kur-me-sikil-la):«Աստվածային սրբազան լեռ» = Արատտա հասնելու համար Էնմերքարի դեսպանը անցնում է յոթ այլ լեռներ:
          Այս պատկերացումներն արդյունք են այն հոգեւոր – աշխարհընկալումային համակարգի ազդեցության, որի հիման վրա շումերների կողմից ստեղծվել են Մեծ Հայքին տրված մյուս անվանումները եւս. kurKUR – RA = «Ջրում ընկղմված լեռան երկիր» կամ «Ջրհեղեղի երկիր»; A – RAT – TA = «Ջրի ակունքի երկիր»; SU – BIL ki = «Կրակի զարմի երկիր» եւ այլն:
     Այստեղ ավելացնենք միայն, որ վերոհիշյալ ազգերի հիշողությունը պահպանելով հոգեւոր – աշխարհընկալումային բուն պատկերացումները, ժամանակի ընթացքում մոռացության է մատնել այդ պատկերացումները ծնած ազգի ու երկրի սրբազան տեղանունների իրական աշխարհագրությունը եւ արդյունքում այդ տեղանուններն առասպելական բնույթ են ստացել: Այս առումով բացառություն են կազմում շումերական սկզբնաղբյուրների տեղեկությունները, ինչը այլ պատճառներից բացի պայմանավորված է նրանց գրառման հնությամբ եւ այն փաստով, թե շումերների համար ինչ կենսական կարեւորություն ունեին Շումերն ու Մեծ Հայքը իրար կապող Եփրատի ու Տիգրիսի ջրերը:
         8. Բնականաբար հարց է ծագում, թե ինչ՞ու այդ ազգերը հենց Մեծ Հայքն են ընկալել որպես նախաստեղծ Սրբազան Աշխարհ ու Փրկության Երկիր: Անշուշտ նման պատկերացումների ձեւավորման համար նախ եւ առաջ հիմք են հանդիսացել Մեծ Հայքի աշխարհագրական դիրքի ու բնակլիմայական պայմանների առանձնահատկությունները: Մեծ Հայքը գործող հրաբուխների երկիր է, անհամեմատ բարձրադիր է շրջակա տարածքներից եւ այնտեղից սկիզբ առնող գետերը հոսում են դեպի Աշխարհի (իմա՝ Առաջավոր Ասիայի) չորս կողմերի ծովերը: Մյուս կողմից, քանի որ Մեծ Հայքի աշխարհագրական դիրքի ու բնակլիմայական պայմանների առանձնահատկություններն են արտացոլված աշխարհարարման ու աստվածային աշխարհակարգի հաստատման արիական, շումերական եւ աստվածաշնչյան առասպելների մեջ, ապա պետք է կարծել, որ հոգեւոր – աշխարհընկալումային նման պատկերացումները պիտի նախ ձեւավորվեին Մեծ Հայքի բնիկների մոտ, իսկ հետագայում տարածվեին մերձակա ազգերի ու ցեղերի մեջ: Անշուշտ այս տեսակետը հիմնավորող փաստերը պետք է գտնվեն Մեծ Հայքի տարածքում եւ բացահայտվեն միմիայն այնտեղ ապրած ու այդ պատկերացումները ծնած ազգի հոգեւոր – մշակութային համակարգում:
     Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքի հնագիտա-   կան մշակույթը համասեռ է իր զարգացման բոլոր փուլերում, շարունակական է ու պահպանել է իր էության զարգացման տրամաբանությունը՝ նեոլիթից մինչեւ մեր ժամանակները: Հայկական լեռնաշխարհի հնագիտական նյութի, հայոց ավանդական պատմագիտության, առասպելների, դիցաբանության ու նրա հետ կապված սրբազան աշխարհագրության տվյալների համեմատական վերլուծության արդյունքներից միարժեքորեն բղխում է, որ հայերը Հայկական լեռնաշխարհի բնիկներն են նախապատմական ժամանակներից եւ նրանք են այդ մշակույթի ստեղծողները:
          Հնդեւրոպական նախահայրենիքի տեղորոշման վերաբերյալ առաջարկված ժամանակակից վարկածներից մեկում զարգացվում է դեռեւս XIX դ եկող այն տեսակետը, թե հնդեւրոպական նախահայրենիքն ընդգրկել է Հայկական լեռնաշխարհը: Զարգացող եւ գիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվող այս տեսակետը հայերի բնիկության մի հավելյալ հիմնավորում է:
           9. Աշխարհարարման արիական առասպելն իր մանրամասներով հանդերձ էպիկական ծածկագրմամբ կրկնվում է «Սասնա Ծռեր» դյուցազնավեպում, որը սկսվում է հայոց Գագիկ թագավորի դուստր Ծովինարին նվիրված պատմությամբ: Ծովինարը քեռմոր եւ տասը աղջիկների հետ գնում է Կապոտ ծովի ափ՝ «սեյր անելու»: Կապոտ ծովը, որը բնութագրվում է «ծովին ծեր չկա» արտահայտությամբ, խորհրդանշում է նախաստեղծ Տիեզերական օվկիանոսը: Չկարողանալով խմել ծովի աղի ջուրը, ծարաված Ծովինարը դիմում է Աստծուն.
«Աստված, դու մեկ աղբուր էստեղ բուսցես,
Մեկ էլ ինձի մեկ լուս ու ճար անես:»
Աստծո կամքով ծովի մեջ մի «ջոջ քար» է առաջանում, որից սկսում է համեղ ու կաթնանման ջուր բղխել.
«Նայեց տեսավ՝ մեկ ջոջ քար կա ծովու պռուկ,
  Սպիտակ աղբուր մի էդ քարից կը թալի.
 Ջուրն էլ էդ քարի չորս բոլոր բռներ էր,
 Մարդ չէր կարնա առանց հալավ հանելու
Էդ աղբուր էրթա, որ ջուր խմի:» 
     Էպոսի այս դրվագի գործողությունները կատարվում         են Աստծո կամքով ու հրամանով: Հետեւաբար դրանք պետք է դիտել որպես արարչական ակտեր: Արարչության արդյունքը անծայր ծովում (= օվկիանոս) հայտնված «ջոջ քար»= լեռ-կղզին է, որից բղխող ջուրը հոսում է դեպի «չորս բոլորը»= աշխարհի չորս կողմերը: Այսինքն տրվում է նախաստեղծ Սրբազան Աշխարհի նկարագիրը (օվկիանոս, լեռ-կղզի եւ նրանից բղխող «անմահական» ջուր), որպես աստվածային արարչության արդյունք: Նկարագրվում է եւ Կյանքի արարման ակտը:  Խմելով «ջոջ քար»-ից բղխող ջրից, Ծովինարը ջրի հետ ընդունում է Կյանքի Սերմերն ու հղիանում Սանասարով ու Բաղդասարով.
 «Ինքն իր շորեր էհան, գնաց էդ աղբուր,
Բուռ էտու էդ անմահական աղբըրի մեջ,
Մի բուռ լիքը ջուր խմեց,
Մեկ էլ՝ մի բուռ կիսատ:
Աղբուրն ցամաքավ:
Էդ էրկու բուռ ջրից հղացավ:»
           Դրանով իսկ Սասնա Տան ծագումը կապվում է աշխարհի աստվածային արարման ժամանակաշրջանի հետ: Ծովինարի հղիանալը էպիկական ծածկագրմամբ վերջինն է տիեզերածնական ակտերից եւ առաջինը այն պատմական ակտերի շարքում, որոնք կազմում են «Սասնա Ծռեր»-ի էպիկական սյուժեի առանցքը: Առասպելի որոշ տարբերակներ ժողովրդի հիշողության մեջ պահպանվել են հեքիաթների ձեւով:
      10. Այժմ փորձենք աշխարհարարման արիական առասպելն արտապատկերել Մեծ Հայքի իրական պատմական աշխարհագրության վրա: Այն իրականացնելու համար ֆիքսենք հետեւյալ փաստերը.
      ա. Արարչի հատած լեռ – կղզին դառնում է երկգագաթ լեռ,
   բ. Հին Կտակարանը եւ շումերական աղբյուրները նախաստեղծ Սրբազան Աշխարհից դուրս հոսող չորս գետերի անուններից հավաստի հաղորդում են երկուսի անունները՝ Եփրատ եւ Տիգրիս:
          Եփրատը սկիզբ է առնում Բյուրակն լեռնազանգվածի Ծաղկավետ լեռների Ոսկեանք գագաթից: Նկարագրելով Բարձր Հայքը եւ փաստորեն նկատի ունենալով Բյուրակն լեռնազանգվածը, Անանիա Շիրակացին, կարելի է ասել, բառացի կրկնում է աշխարհարարման առասպելի Սրբազան Աշխարհի նկարագրությունը: Նա գրում է. «…ինչպես ցուց է տալիս իր իսկ անունը, բարձր է ոչ միայն Մեծ Հայքի մնացած մասերից, այլեւ՝ ողջ աշխարհից, այդ պատճառով էլ նրան աշխարհի լեռնագագաթ են կոչել: Նա գետեր է արձակում աշխարհի չորս կողմերը:»
    Բյուրակն լեռնազանգվածի բարձրագույն գագաթը Սերմանց լեռն է, որից սկիզբ է առնում Առաջավոր Ասիայի մյուս խոշոր գետը՝ Արաքսը, որը վեդայական հիմներում եւ իրանական աղբյուրներում հիշատակվում է Rasa>Ռահ անունով: Սերմանց լեռը Անանիա Շիրակացին անվանում է «երկրի գագաթ» եւ ավելացնում է, թե Սերմանցը «կատար երկրի, յորմէ յոյժ բղխեն աղբյուրք»:
      Սերմանց լեռնանունը բնիկ հայերեն «սերմ» = «ցեղ, ծնունդ, սերունդ» արմատի հոգնակի սեռական ձեւն է եւ բառացի նշանակում է «Սերմերի լեռ», «Սեմնաժայթքող լեռ»: Աշխարհարարման արիական առասպելի աշխարհընկալումային դաշտում Սերմանց լեռնանունը կարող էր կրել նաեւ «Կյանքի արարման լեռ» իմաստը: Սերմանցը խորհրդանշել է ֆալլոսը եւ ներկայացրել է աշխարհարարման առասպելի լեռ – կղզին, որի միջով Կյանքի Սերմերը Տիեզերական օվկիանոսից դուրս են ժայթքել Երկիր:
           Այսպիսով, հայոց ավանդության համաձայն Սերմանցը Երկրի գագաթն է, սերմնաժայթքող ու Երկրի վրա կյանք ծնող լեռ – կղզին է եւ երկրային ջրերի ակունքը (վերջինս արտացոլված է նաեւ ողջ լեռնազանգվածի Բյուրակն անվան մեջ): Բյուրակնյան լեռնազանգվածը Ստրաբոնը հիշատակում է Աբոս անվան տակ. «… Գորդյուենեի երկարությամբ գտնվում է Նիփատեսը, հետո Աբոսը, որից եւ Եփրատը, եւ Արաքսը. մեկը դեպի արեւմուտք, մյուսը դեպի արեւելք…»: Պլուտարքոսը խոսելով ջրի մասին, որպես ամենայն գոյողի ծագման սկզբի, գրում է. «… հելլենները սերմնաժայթքումն անվանում են ապուսիա»: Հուներեն «ապուսիա» բառը ծագում է հնդեւրոպական նախալեզվի ap = «(կյանքի սերմեր պարունակող) տիեզերական ջրեր» արմատից եւ անկասկած Ստրաբոնի հաղորդած «Աբոս լեռ» անունը Սերմանց լեռ = «Սերմնաժայթքող լեռ» անվանման հուներեն թարգմանված տարբերակն է:
     Արդյունքում, հավաստիորեն կարող ենք պնդել, որ       Բյուրակնյան լեռնազանգվածի Սերմանց գագաթը իրական, երկրային աշխարհագրության մեջ ներկայացնում է աշխարհարարման արիական առասպելի երկգագաթ լեռան գագաթներից մեկը:
      Տիգրիսի վտակներից սրբազան է համարվել Վանա         լճի հարավային լեռներից սկիզբ առնող Արեւելյան Տիգրիսը, որն էլ շումերական աղբյուրներում ու Հին Կտակարանում անվանվում է Տիգրիս: Հնագույն ավանդությունը Տիգրիս գետը բղխեցնում է հայոց ամենասրբազան լեռից՝ Նպատից, անտեսելով Տիգրիսի իրական ակունքի եւ Նպատի միջեւ եղած մեծ հեռավորությունը, ինչի մասին վկայություն են տալիս նաեւ Ստրաբոնն ու Պլինիոսը: Տիգրիսի մասին նման պատկերացումներ ունեին նաեւ շումերները: Պահպանված ավանդության համաձայն Տիգրիսի ակունքի շրջակայքում «ամենայն ինչ ոսկեղեն է»: Սրանք հիմնավոր փաստեր են ի օգուտ այն տեսակետի, թե Նպատը աշխարհարարման արիական առասպելի երկգագաթ լեռան մյուս իրական գագաթն է: Հայ մատենագիրների հաղորդած տեղեկություններից հետեւում է, որ Նպատը հայոց ամենասրբազան լեռն էր եւ նրա ստորոտում գտնվող Շահապիվան ու Բագավան ավաններում էին կատարվում հայոց հոգեւոր ու աշխարհիկ կյանքի երկու կարեւորագույն երեւույթները՝ Ամանորի տոնակատարությունները Նավասարդի 1- ին եւ Աշխարհաժողովները: Նպատի ստորոտում, Արածանիի ջրերում ս. Գրիգոր Լուսավորիչը մկրտեց Տրդատ թագավորին ու հայոց զորքին: Քրիստոնեության շրջանում Նպատ անունը հաճախ ստուգաբանվել է Նոյ անունով եւ լեռն անվանվել Նոյապատ: Նպատ եւ Նոյ կապը կամայական հարմարեցում չէր կարող լինել, քանզի նախնյաց անշուշտ հայտնի էր Նպատ լեռան կապը աշխարհարարման ժամանակների ու համաշխարհային լեռան հետ:
          Միանգամայն իրավացի է Ն. Ադոնցը՝ ասելով, թե Աբոս եւ Նպատ լեռնանունները ծագում են արիական Ապամ – Նապատ դիցանունից: Հայոց Վահագնի հետ ընդհանուր շատ գծեր ցուցադրող Ապամ – Նապատի մակդիրները հիմնականում կազմված են «ոսկի» բառով, էությունը կապված է ջրի ու կրակ – լույսի հետ, հանդես է բերում արարիչ աստծո էության գծեր: Դիցանվան Ապամ մասը կազմված է ap արմատով ու բառացի նշանակում է «Տիեզերական ջրերի զարմ» եւ, ինչպես տեսանք, կապվում է Սերմանց = Աբոս լեռնանվան հետ: Դիցանվան Նապատ մասը, որից ծագում է Նպատ լեռնանունը, հավանաբար կապված է կրակ – լույսի հետ:
       Այդ մասին է վկայում եւ այն փաստը, որ Նպատից է   սկիզբ առնում Հայկական լեռնաշխարհի չորորդ խոշոր գետը՝ Արածանին, որը վեդայական հիմներում հիշատակվում է Sarasvati անունով (saras>արած, vati>ջուր, գետ) եւ անվանվում «մայրերի մայր գետ»: Շիրակացու վկայությամբ Արածանիի ակունքը կոչվում է Ոսկիք: Ստրաբոնի եւ Պլինիոսի վերոհիշյալ վկայություններում ասվում է, թե մինչ ընդերքից դուրս գալը Տիգրիսի ու Արածանիի ջրերը հոսում են իրար վրայով, սակայն չեն խառնվում, քանզի Արածանիի ջրերը թեթեւ են, իսկ Տիգրիսինը՝ ծանր: Արածանիի ավելի թեթեւ ջրերը բղխում են անմիջապես Նպատից:
      Աշխարհի արարումից հետո հաստատված աստվա-  ծային աշխարհակարգի համաձայն Արեգակն իր օրեկան պտույտից հետո իջնում, մտնում է ստորերկրյա Տիեզերական օվկիանոսի ջրերը, այնտեղ մաքրվում, հանգստանում, ուժ առնում (ինչպես Սանասարը) եւ նորից բարձրանում Երկինք: Հենց այս պատկերացումներն են դրվել բարդված ու իմաստակիր Արածանի գետանվան հիմքում: Գետի բուն Արած անունը կազմված է «ար» եւ «ած» արմատներով: Գ. Ղափանցյանը գետանվան «ար» մասն իրավացիորեն բղխեցնում է հայ-արիական դիցարանի Արարիչ Աստծո Ար (Արա) անունից, որը պաշտվում էր որպես Լույսի ու Արեգակի աստված: «Ած»-ը բնիկ հայերեն բառ է, որի հիմնական իմաստն է «բերել»: Հետեւաբար Արածանի գետանունը կրում է «Արին բերող» բառացի իմաստը:  Այսինքն, ըստ նախնյաց աշխարհընկալումային պատկերացումների, Նպատից բղխող Արածանիի ջրերի միջով է նախաստեղծ Տիեզերական օվկիանոսից  պարբերաբար Երկինք բարձրացել կրակ – լույսը՝ որպես երկնային կրակ – լույս Արեգակ:
        Ընդհանրացնելով վերն ասվածը, հանգում ենք հետ-    եւյալ պատկերին.
     ա. Բյուրակն (Սերմանց) – Նպատ լեռները մարդկության ծագման օրրան նախաստեղծ Սրբազան Աշխարհի երկգագաթ լեռն է, որը Երկրի գագաթն է, Երկնքի հենարանն ու երկրային ջրերի (չորս գետերի) ակունքը;
     բ. չորս գետերից Եփրատն ու Արաքսը (Փիսոն) բղխում    են Բյուրակն լեռներից՝ Տիեզերական օվկիանոսից իրենց հետ դուրս բերելով երկրային կյանքի սերմերը: Մյուս երկուսը՝ Տիգրիսն ու Արածանին (Գեհոն) բղխում են Նպատ գագաթից եւ նրանց ջրերը Տիեզերական օվկիանոսից Երկինք են հանում երկնային կրակ – լույսին՝ Արեգակին;
        գ. Բյուրակն (Աբոս) – Նպատ լեռը նախնյաց կողմից պաշտվել է որպես աստված, որը վեդայական հիմներում հիշատակվում է Ապամ – Նապատ անունով:
           11. Ի վերջո հակիրճ անդրադառնանք մի հետաքրքիր փաստի: Համաշխարհային լեռան նկարագիրը կառուցված էր «1 + 7» բանաձեւով, որտեղ
    1-ը (որպես ութերորդ) 7 այլ լեռներով շրջապատված   աստվածային կենտրոնական լեռն է (աստվածային Մերուն շրջապատված է յոթ այլ լեռներով, աստվածային սուրբ օրենքների լեռ Արատտա հասնելու համար պետք է անցնել յոթ լեռներ եւ այլն): Ծագումով արիական այս բանաձեւը հոգեւոր – աշխարհընկալումային պատկերացումներում հիմնարար բնույթ ունի (օրինակ՝ վեդայական հիմներում երկրային յոթ քրմերի մեջ Ագնի = Վահագնը բնութագրվում է որպես «ութերերդը՝ աստվածայինը» եւ այլն): «Յոթ երկրայինների մեջ ութերորդ աստվածային» բնութագրի ակունքները եւս Հայաստանում են.
    – յոթ երկրային լեռների (Պարխար, Արագած, Մասիս, Վարագ, Կորդուք, Սիմ, Գրգուռ) մեջ է ութերորդ աստվածայինը՝ Նպատ – Բյուակնը ( = Մերու, Արատտա) – ըստ հայոց տոմարի ամսվա օրանունների ;
    – ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացոյց»-ի, Այրարատ աշխարհը Հայոց Միջնաշխարհն է, որը շրջապատված է յոթ այլ աշխարհներով (Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Արցախ, Սյունիք, Վասպուրական, Տուրուբերան);
   – Հայոց տաճարների մեջ կենտրոնականը ութերորդն էր. «ութերորդ պաշտօն հռչակաւոր, անուանեալն Վիշապաքաղն Վահագնի, յաշտից տեղիք թագաւորացն Հայոց Մեծաց, ի սնարս լերինն Քարքեայ, ի վերայ գետոյն Եփրատայ, որ հանդեպ հայի մեծի լերինն Տաւրոսի, որ եւ անուանեալ ըստ յաճախաշատ պաշտաման տեղեացն՝ Յաշտիշատ» – Ագաթանգեղոս, Հայոց Պատմություն, 809;
    – ութ գագաթ ուներ հայոց արքայական թագը;
  – Թորգոմի ութ որդիների մեջ ավագն ու բոլորին կառավարողը Հայկ = Հաոսն էր – ըստ վրացական աղբյուրների;
  – յոթ լեռների հետեւում աստվածային ութերորդն է, ուր անմահական ջուրն է (անմահական խնձորը, հրեղեն ձին եւ այլն) – ըստ հայ ժող. հեքիաթների;
    – Հայոց սրբազան խորհրդանշաններից է երկու քառակուսիների համադրումը՝ ութանկյունը, ութ թեւանի կեռխաչը եւ այլն:
       12. Այսպիսով, ինչպես ՀԻն Կտակարանում, այնպես էլ հունական, հնդարիական, իրանական, շումերական հնագույն աղբյուրներում համաշխարհային լեռն ընդգրկող նախաստեղծ Սրբազան Աշխարհը ներկայացվում է որպես այդ ազգերի պատմական բնակության տարածքներից դուրս գտնվող առասպելական երկիր, որը աստվածային արարչության վայրն է, առատության երկիր է, աստվածների բնակավայրն է, աստվածային Օրենքի ու Առաքինության երկիրն է:
       Ի տարբերություն այդ պատկերացումների, աշխարհարարման արիական առասպելի նույն հանգույցային գաղափարները հանդես են գալիս որպես Մեծ Հայքի կենտրոնական շրջանների սրբազան տեղանուններ եւ ներկայացնում են Մեծ Հայքի պատմական, իրական աշխարհագրությունը:
Համլետ Մարտիրոսյան
Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող

ՈՄԱՆՑ ԹՇՆԱՄԻ – ՈՄԱՆՑ ԵՂԲԱՅՐ

 Վերջին ժամանակներս Հայաստանում ծավալված իրադարձությունները բոլոր քաղաքական կուսակցություններին նետել է «հաշիշային էքստազի» մեջ: Նախագահական ու ԱԺ ընտրությունների նախօրեին գործող, ինչպես միմյանց հակամետ, այնպես էլ պարզապես իշխանամետ ու ընդդիմադիր «պոլիտիկանների» գիտակցությունը մթագնել է այն աստիճան, որ նրանք, ի թիվս այլ ազգապաշտպան հարցերի, մոռացան նաև ամենակարևորի՝ ազգային անվտանգության մասին: Բոլորը հիշում են 90-ականների սկզբների ցուրտ ու սոված տարիները, բայց ոչ բոլորն են հիշում Արցախի ազատագրական պատերազմը: Այդ ժամանակ հազարավոր հայորդիներ կամավոր մեկնեցին արցախյան ռազմաճակատ՝ պատերազմելու (որը մեր որոշ «առաջադիմած» քաղաքական գործիչներ սկսեցին օտարներին ձայնակցելով անվանել Ղարաբաղյան կոնֆլիկտ), Արցախի բնակչությանը Ադրբեջանի թուրքերից պաշտպանելու նպատակով, որոնց ի տարբերություն հայ ժողովրդի, այդ «պոլիտիկանները» անգամ ներքին օգտագործման ժամանակ անվանում են ադրբեջանցիներ: Հայ ժողովուրդը, այն օրից ի վեր, երբ քոչվորների առաջին խմբերը հայտնվեցին մեր հողի վրա, կոչել և կոչում է նրանց թուրքեր: Ադրբեջանի թուրքերը ևս դա չեն թաքցրել: Այդ արհեստածին երկրի նախկին նախագահ Էլչիբեյը բազմիցս իրեն ու երկրի բնակչությանը թուրք-օսմանների ժառանգներ է անվանել, փորձելով այդ փաստում իսկ հպարտության առիթ գտնել: Այսօր, ինչպես ՀՀՇ-ական իշխանության ժամանակ, մեզ փորձում են համոզել, որ ազերիները այլ բան են, թուրքերը՝ մի այլ, և նույնականությունը, թերևս նրանց թյուրքական ծագումն է: ՀՀՇ-ի կառավարման տարիներին, նրա գաղափարական ոգեշնչողներից մեկը անգամ ապացուցեց, որ Հայաստանը Թուրքիայի հետ կարող է ավելի բարիդրացիական հարաբերություններ հաստատել, քան Ադրբեջանը… Այդ օրվանից էլ հենց սկսվել է հայ ժողովրդի՝ 1988-ի ոգեղենության թուլացումը, ավելի շուտ՝ հիմարացման գործընթացը: Ամեն կերպ խրախուսվում է Թուրքիայի հետ առևտրական գործունեությունը, «չի նկատվում» հայ կանանց… արտահանումը Թուրքիա (նաև արաբական երկրներ և այլուր), թուրքական ամեն ինչի, անորակ ապրանքների, այդ թվում՝ Աթաթուրքի պատկերով (նաև՝ Արցախը Ադրբեջանի կազմում պատկերող քարտեզներով) դպրոցական տետրերի և թուրքական այլ խորհդանիշների ներդրումը Հայաստանի ազատական հորջորջվող շուկայում: Մեր շատ «պսևդոժողովրդավարականներ» ապացուցում են, որ արդի Թուրքիան ընդհանուր ոչինչ չունի այն մեկի՝ ցեղասպան Թուրքիայի հետ…
        ԼՂՀ-ում դաժանագույն պատերազմի տարիներին լռության էր մատնվում մեր սահմանների մոտ թուրքական զորքերի մեծ կուտակումների և ռազմական ներխուժման հնարավորության փաստը: Միտումնավոր լռության էր մատնվում Թուրքիայի կողմից մեր հանդեպ կատարած բոլոր հակահայկական գործողությունները: Ոչ մի լրատվական գործակալություն չհաղորդեց թուրքական ու ադրբեջանական առաջնորդների՝ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ միասնական ճակատ կազմելու հայտարարությունը, չհիշեց՝ Թուրքիայում անցկացված ցույցերի մասին, որոնց ժամանակ բազմիցս այրվել են մեր ազգային դրոշը ու Հայոց պետականության այլ խորհրդանիշներ: Հակառակը՝ մեր ղեկավարներից շատերը օտարերկրյա նպատակային վարձատրություններից շլացած և կուրացած պայքարում են սահմանների բացման ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար: Օրինակ՝ Շիրակի նախկին մարզպետի այցը Կարս, ու այնտեղ Աթաթուրքի նկարի հովանու ներքո նահանգապետի հետ ճաշկերույթը…
     Վերջերս «Շանթ» հեռուստաալիքով ելույթ ունեցավ գործարար-բիզնեսմեն Խաչատուր Սուքիասյանը, որը նոր շուկաների որոնման մոլուցքով տարված,  կատաղի կերպով պաշտպանեց Թուրքիայի հետ սահմանների բացման ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելու գաղափարը: Անցած տարվա աշնանը Ստեփանավանում բացվեց զոհված ազատամարտիկների ծառուղի, որին ներկա էր նաև ԱԺ պատգամավոր Վարդան Խաչիկյանը… Որոշ ժամանակ անց այս «առաջադիմած պոլիտիկանը» հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ խոստովանեց տարածաշրջանում Թուրքիայի գերիշխող դերի մասին, և որ Թուրքիայի հետ պետք է մշտապես հաշվի նստել: Թուրքական զավթիչներին հաղթած, պատմական հողերի մի մասն ազատագրած երկրում նման մարդկանց պակաս, ցավոք, դեռևս չի զգացվում…
       Մտաբերենք 1-ին հանրապետության հայ սպաների ու քաղաքական գործիչների հիշողությունները: Այն ժամանակ, 1918-1920թթ. բոլշևիկ Ղուկաս Ղուկասյանը և նրա նմանները քարոզում էին հայ կիսագրագետ զինվորներին՝ զենքերը վայր դնել, չկրակել թուրք ասկյարների վրա, պատճառաբանելով, որ թուրք զինվորները բանվորների ու գյուղացիների զավակներ են, որոնք գալիս են փրկելու հայ ժողովրդին դաշնակների կամայականություններից: Միամիտ զինվորները հավատալով բոլշևիկների կեղծ քարոզչությանը, նետում էին զենքերը, չէին կատարում հրամանները ու գնում էին թուրք զինվորների հետ եղբայրանալու: Հայ սպաներն անզորությունից ինքնասպան էին լինում, իսկ անզեն զինվորների հետ թուրքերը վարվում էին … առանց ձևականության: Պատմությունը մեզանից շատերին ոչինչ չի սովորեցրել: Եվ այսօր, մեր Հայրենիքում, որը լիուլի ողողվել ու ոռոգվել է հայի արյամբ, կան դեռևս նախկինների նման վիժվածքներ, ոգևորված «նեոբոլշևիզմի և պսևդոկոսմոպոլիտիզմի» գաղափարներով, որոնք կրկնում են ղուկասյանների ու նրանց պեսների «սխրանքը»: Առաջնեկը՝ Աշոտ Շամխալի Բլեյանն էր: Դժվարը սկիզբն էր: Ապա հաջորդելով հայտնվեցին Յունուսովա-Շահնազարյան, Գուլիզադե-Լիպարիտյան և այլ սիրահար զույգեր: Հավանաբար Եռաբլուրի տղաներն իրենց Հիշատակի օրերին ծաղկեպսակ բերելուց բացի, թերևս ուրիշ ոչնչի չեն պարտավորեցնում սրանց նմաններին: Ամենասարսափելին սակայն, այն է, որ այդ հանդիպումների ժամանակ Հայաստանը ներկայացնող պարոնայք իրենց պահում էին և են՝ պարտված կողմի ներկայացուցիչների պես: Այդ քաղաքագետ կոչեցյալների «աշխատանքը» զուր չանցավ: Արդեն բարձրաձայն խոսում են, ՆԱՏՕ-ի շրջանակներով քողարկելով, թուրք յենիչերների հետ Հայաստանում  համատեղ զորավարժությունների հնարավորության մասին: Ըստ զորավարժության սցենարի, մեր ազատամարտիկները թուրք յենիչերների հետ համատեղ պետք է պայքարեն ահաբեկիչների դեմ… եթե տխուր չլիներ, ապա առնվազն ծիծաղելի կլիներ: Ողջ աշխարհը գիտի, թե ով է փորձում սպանել Հռոմի պապին, ով է զենք-զինամթերք ու այլ անհրաժեշտ պարագաներ մատակարարում չեչեն ահաբեկիչներին, ով վերածեց Վրաստանը ահաբեկիչներով լի խամաճիկային երկրի, ով էր օգնում ադրբեջանական զավթիչներին Արցախի պատերազմի ընթացքում, ով է իրականացրել հայերի, հույների, քրդերի, ասորիների, արաբների և այլոց ցեղասպանությունները, զավթել՝ ուրիշ ազգերի հայրենիքները… Մարդկության հանդեպ կատարված բոլոր այս և այլ նմանատիպ ոճրագործությունների հեղինակներն ապրել ու ապրում են Թուրքիայում: Հանցագործների հուշարձաններով ողողված է իբր անցյալի հետ կապ չունեցող Թուրքիան, դահիճների անուններով անվանվել են փողոցներ, հրապարակներ, տարաբնույթ հիմնարկներ: «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության անդամները հայտնվել են իշխանության ամենավերին օղակներում (օրինակ՝ Դ. Բախչելին): Վերը թվարկված հանցագործությունների համարյա բոլոր կազմակերպիչներն ու կատարողները համարվում են Թուրքիայի ազգային հերոսներ, իսկ Հայաստանի բոլոր նշանավոր ազգային հերոսները Թուրքիայում հայտարարված են ահաբեկիչներ ու հանցագործներ, այդ թվում՝ Անդրանիկը, Նժդեհը, Դրոն, Արամ Մանուկյանը… Լեոնիդը, Բեկոր-Աշոտը, Ավո-Մոնթեն…  Մեր Ազգի ողջ փառքն ու հպարտությունը Թուրքիայում հայտարարել են հանցագործ: Եվ հիմա մեզ համոզում են, որ այդ ամենն անցյալում է: Սակայն, փաստերն այլ բան են ապացուցում: Ի՞նչ է, Թուրքիայում դատապարտե՞լ են Հայոց ցեղասպանությունը, դադարեցրե՞լ են Հայաստանի շրջափակումը, այլևս չե՞ն այրում մեր դրոշը… Մինչ այսօր Հայաստանը Թուրքիայի հիմնական թշնամիների ցանկում է, թուրքական Գլխավոր շտաբը Հայաստանը համարում է հարձակման ամենահավանական թիրախ, ռազմական բուհերում թուրք ասկյարը նպատակադրված սովորում են հայերեն…
       Համատեղ զորավարժությունները, պարոնայք քաղաքական գործիչներ, անցկացվում են բարեկամական կամ գոնե չեզոք երկրի հետ, իսկ «պոտենցիալ ագրեսոր» երկրի հետ զորավարժությունն անհեթեթություն է: Առավել ևս, երբ այսօր մեր զինվորը շարունակում է պաշտպանել մեր պետության սահմանները հենց նույն ասկյարից: Ինչպե՞ս բացատրել դա Եռաբլուրում ննջողների հոգիներին, մայրերին, կանանց ու երեխաներին:
           Անցյալ տարվա վերջին Գրողների միության դահլիճում կայացավ Կլոր սեղան՝ Արցախյան պատերազմի վետերանների մասնակցությամբ: Քննարկվեց ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանում անցկացվող զորավարժություններին թուրքական բանակային ստորաբաժանումների հնարավոր մասնակցության հարցը: Հանդիպմանը ներկա պատերազմի մասնակից բոլոր վետերանները, անկախ քաղաքական հայացքներից ու համակրություններից, խիստ բացասաբար արտահայտվեցին թուրքական զորաջոկատի մասնակցության վերաբերյալ: Սակայն, մեր ԶԼՄ-ների մեծ մասն այդ հանդիպումը հնարավոր համարեց լուսաբանել զավեշտական տոնով: Հատկապես առանձնացան «Հայկական Ժամանակն» ու «Հայոց Աշխարհը»: Բավական երկար ժամանակ չէինք տեսել նման համերաշխություն՝ իշխանական և ընդդիմադիր խոսափողների միջև: Պարզվում է, որ ներկայիս իշխանությունն ու «ընդդիմությունը» գզվռտվում են միայն կուսակցական առանձնաշնորհների համար, քանզի երկուսի քաղաքական պատվերն էլ նույնն է այս կարևորագույն հարցում: Իր՞ոք նրանք հավատում են այսօրվա Թուրքիային: Եթե այո, ապա խուրհուրդ կտայինք նրանց, երբեմն նայել թուրքական Մեջլիսի հաղորդագրությունները: Թուրք պատգամավորները վիճում են ներքին քաղաքականության ցանկացած հարցի առիթով կամ անառիթ (երբեմն բանը հասնում է ձեռնամարտի), բայց հենց քննարկվում է հայկական որևէ հարց, ամբողջ Մեջլիսը դառնում է միակամ, մեկ մարմին և Հայաստանն ու հայությունը դատապարտվում են միաձայն, անխնայորեն: Ի դեպ «հայ» բառը հանդիսանում է ամենագործածական վիրավորոնքը «լուսավորյալ» թուրքերի այդ հավաքում:
      Պարոնայք քաղաքական գործիչներ, ձեր ղուկասյանական ճիգերով դուք ջուրն եք գցում Միացյալ Հայաստանը վերակերտելու մեր ազգի բազմադարյա պայքարը, ակնկալիքներն ու սպասելիքները, մտածե՛ք այս մասին: Թուրքիայի կողմից իրականացրած մեր ժողովրդի ցեղասպանության ճանաչման գործի՝ հատկապես Սփյուռքի երկար տարիների դժվարություններն ու զրկանքները դուք փոխանակում եք անձնական բարեկեցության և քաղաքական սին առաջխաղացման հետ: Դուք կործանու՛մ եք Հայաստանը, սթափվե՛ք, խելքի եկե՛ք:
Էդուարդ Էնֆիաջյան

Հ. Գ. – «Հայ-Արիներ»-ի խմբագրական խորհուրդն ամբողջությամբ կիսում է հոդվածում արծարծված մտքերն ու մտահոգությունները: Նաև կարևորում ու ևս մեկ անգամ հիշեցնում է Հայ Արիական Միաբանության՝ վերոնշյալ զորավարժությունների վերաբերյալ հայտարարությունը: Մենք ՀԱՄ Գերագույն Խորհրդի համաձայնությամբ, լրացումներով վերաշարադրում ենք 2002թ.-ի դեկտեմբերի 17-ի հայտարարության մեջ արտահայտած տեսակետը՝ հոդվածի տեսքով:
          Ներկա աշխարհաքաղաքական պայթյունավտանգ իրավիճակը թելադրում է իր հրամայականները, և յուրաքանչյուր ազգ ու պետություն պատերազմական պայմաններում կամա թե ակամա հարձակման թիրախ է ինչ որ մեկի համար: Պատմությունը տվել է բազմաթիվ օրինակներ, ցավոք, նաև հայերիս պատուհասելով: Եվ մենք պարտավոր ենք ներկա աշխարհաքաղաքական նոր բաժանումների պայմաններում լրջորեն խորհել սեփական ազգի ու երկրի անվտանգության մասին: Իսկ սա նշանակում է, որ վաղուց ժամանակն է ունենալու Հայոց պետականության ազգային անվտանգության ու ռազմապաշտպանական հայեցակարգը, որը թույլ կտա ծրագրել տասնամյակների, գուցեև հարյուրամյակների մեր հավաքական քաղաքականությունը: Որը թույլ կտա զատել առկա ու հավանական թշնամուն և բարեկամին, որպեսզի պատահական իրավիճակային գործընթացները չկործանեն մեր պետականությունը և նոր փորձությունների չենթարկեն ազգին: Այս առումով մեզ համար անընդունելի է կեղծ ու վտանգավոր «բարեկամական քայլերը» Թուրքիայի և Ադրբեջանի հետ, հատկապես, երբ դրանք «կամավոր» պարտադրանքի են վերածվում մեր ներկա թշնամիների բարեկամ երկրների կողմից: Ուստի մենք սկզբունքորեն մերժում ենք ինչպես հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գոյությունը, այնպես էլ՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանում անցկացվող զորավարժություններին թուրքական բանակային ստորաբաժանման, կամ նույնիսկ մեկ թուրք զինվորականի հնարավոր մասնակցության հարցը: Մենք կոչ ենք անում մեր իշխանություններին. կուլ չգնալ թուրք-ամերիկյան պարտադրանքներին ու մերժել թուրքերի հետ ցանկացած համագործակցություն, մինչև Հայ Դատի վերջնական ու արդարացի լուծումը: Իսկ եթե թուրքերի՝ զորավարժություններին մասնակցությունը թույլատրվի, ապա այդ պարագայում կրկնում ենք ՀԱՄ-ի կոչ-հայտարարությունը:
        «…Մենք ամիսներ առաջ պաշտոնապես դիմել էինք ՀՀ Պաշտպանության նախարարին՝ սույն հարցին ազգային արժանապատվության և մեր ցեղասպանության ենթարկված նախնյաց հիշատակը չոտնահարելու տեսակետից վերաբերվելու առումով … Ուստի այժմ հանդես ենք գալիս հայտարարությամբ. կոչ անելով Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին՝ կանխելու թուրքերի մուտքը Հայաստան: Իսկ եթե հայրենի իշխանությունները հրաժարվեն կատարել այդ պահանջը, ապա հայ զինվորներին ու կամավորներին կոչ ենք անում. չխնայել փամփուշտը և զորավարժությունների ընթացքում ոչնչացնել թուրք-ասկյարներին, որից հետո հայությունը պարտավոր է պաշտպան կանգնել այդ նվիրյալներին»:  Մի մեջբերում էլ անում ենք Գրողների միության դահլիճում կայացած Կլոր սեղանի (որին մասնակցում էին Արցախյան պատերազմի վետերաններ) կողմից ընդունված հայտարարությունից: «…Մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք. Թուրքիայի մասնակցությունը Հայաստանի տարածքում անցկացվող զորավարժություններին գնահատում ենք որպես ագրեսիա, որը պարտավոր ենք կանխել ազգովի: Հույս ունենք, որ թե ՆԱՏՕ-ի ղեկավարությունը, թե նրա հետ «գրագետ հարաբերություններ կառուցող» մեր իշխանությունները կդրսևորեն բավականաչափ խոհեմություն և չեն սրի խնդիրը»:
        Այս խնդիրը նաև բարոյահոգեբանական լուրջ միտումներ ունի, քանզի փորձում են հիմնավորել, որ թուրքն այլևս առաջվա թուրքը չէ և կարիք չկա նրանից զգուշանալու՝ վախենալու: Նաև փորձում են թուրքերին հակաահաբեկչական ճակատում «տեղավորելով», աննկատ նրանց ներքաշել Արցախյան հարցի կարգավորման, միգուցե Բերձորի (Լաչին) ու Մեղրիի միջանցքները հետագայու համատեղ հսկելու խնդիրների մեջ: Այսպիսով ՆԱՏՕ-ն, և հատկապես ԱՄՆ-ը լուրջ քայլ է անում. իր իր նվիրյալ բարեկամ ու դաշնակից Թուրքիային Կովկաս – Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում «զոնը նայողի» կարգավիճակ շնորհելու առումով: Սա հղի է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ներքաղաքական վտանգներով ու սպառնալիքներով: Մենք ակնկալվող ծանր հետևանքները տեսնում և զգուշացնում ենք, քանի որ այդ դեպքում մեր կորուստները ծանր, գուցեև անդառնալի են լինելու..
                  «Հայ-Արիներ»-ի խմբագրական

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։