Ադրբեջանի հետ հարեւանություն֊բարեկամությու՞ն…

Ադրբեջանի հետ հարաբերությունները, մինչեւ այդ արհեստածին պետության (մասոնա֊բոլշեւիկյան ծագմամբ) մասնատումը ֊ եռատումը հայ (Արեւելյան Հայաստան) ֊ ռուս (լեզգիներ) ֊ իրանական (թալիշներ) ուժերի կողմից, պետք է վարել պարբերաբար զինադադարի քաղաքականություն, երբեմն նախահարձակ լինելով եւ որոշակի տարածքներ ազատագրելով…
* (Թուրքիան`  հունական, արաբական եւ այլ ուժերով եւս, բայց այլ քաղաքականությամբ) 

Ադրբեջանի հետ ցանկացած պայմանագիր կամ համագործակցություն հարաբերական բնույթ է կրելու` հենց ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների պատճառով, ուստի խաղաղության որեւէ փաստաթուղթ չի ունենալու որեւէ նշանակություն…

Արցախի, Գարդմանի, Նախիջեւանի եւ այլ հայկական տարածքների հարցերից բացի, առկա է փոխադարձ խորը թշնամանք, ադրբեջանցիները ինքնակամ չեն հրաժարվելու հայկական հողերից, իսկ հայերիս մոտ խորն է ատելությունը ինչպես հայրենիքի կորստի, այնպես էլ հայերի զանգվածային գաղթերի / ջարդերի֊կոտորածների֊ցեղասպանությունների հետ կապված…
Ադրբեջանի գոյությունը (ինչպեսեւ` Թուրքիայի) մշտապես վտանգ է ներկայացնելու մեր պետականության համար, քանզի թուրք֊ադրբեջանական (ռւ սրանց տերերի`  հուդա֊անգլոսաքսոնական) դաշինքի համար Հայաստանի ու հայության կործանումը գերնպատակ է, որպեսզի ընդմիշտ փակվի հայկական հարցը…
Սրանք լավ գիտեն, որ հայերը ավարտելով ներքին թուրքերի ոչնչացումը, անցնելու է Հայկական Լեռնաշխարհի / Հայք֊Հայաստանի վերատիրմանը…
Հայաստան֊Ադրբեջան֊Վրաստան հաշտ հարեւան֊բարեկամությունը սինաբանություն է ֊ խայծ, ու ոչ միայն Ադրբեջանի հակահայկականության պատճառով, Վրաստանն էլ պակաս հակահայկական չի եղել իր գոյության բոլոր ժամանակներում… այսօր էլ թուրք֊ադրբեջանական դաշինքի 3֊րդ անդամն է բոլոր հարցերում, նաեւ ռազմա֊քաղաքա֊տնտեսական…
Վրաստանը կարող է “բարեկամանալ”, երբ Հայաստանը Ադրբեջանին “պատին սեղմի”, որպեսզի մի բան էլ ինքը պոկի, ինչն անում է հիմա մեր դեմ` Լոռին Ջավախքի հետ վերջնականապես սեփականացնելու համար…
Միջազգային` մեզ հարմար իրավիճակի դեպքում, անգամ կարելի է մտածել Արցախի, Նախիջեւանի ու Ջավախքի (նախիջեւանահայերի ու ջավախահայերի հայրենակցական միությունների միջոցով) անկախության մասին (հետագա վերամիամիավորման ծրագրով), Աբխազիայի եւ Հարավային Օսիայի, գուցե ստացվի նաեւ Աջարիայի (ծովային սահման նաեւ ՀՀ համար) հետ, ինչպեսեւ Թալիշստանի ու Լեզգիստանի վտարանդի իշխանությունների մասնակցությամբ, Այսրկովկասյան դաշինք֊համագործակցություն ստեղծելու մասին…
Այստեղ Հայաստանին, իրենց աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված, կարող են որոշակիորեն աջակցել Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանն ու Կիպրոսը, Սիրիան ու Եգիպտոսը եւ այլ (նաեւ որոշ եվրոպական) երկրներ (կա դեռ չհայտարարված հակաթուրքական ճակատ, որ հաստատ կգործի Հայաստան֊կենտրոնով)…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող (ՀԱՀ))

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։