Անգամ ԽՍՀՄ տարիներին Հայաստանի կործանումն այսքան մոտ եւ տեսանելի չէր… Մեզ շռա՛պ Հայաստանի Ազգային Պետություն (ՀԱՊ, այլեւս ո՛չ ՀՀ֊ներին) է պետք… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) ֊ ֊ ֊ Հայաստանի 1֊ին Հանրապետությունը վերստին ի ցույց դրեց հայության` անկախ պետականությունը վերստեղծելու ներուժը, հանուն ազատության մարտնչելու եւ ցեղասպանվածի բարդույթից դուրս գալու կամքը… …բայց արտաքին միջամտությամբ ներքին պառակտումները հանգեցրին կործանման եւ Հայաստանի 2֊րդ Հանրապետության (ՀԽՍՀ) ձեւավորմանը, որն էլ եկավ հավաստելու, որ կարելի է ապրել ու անգամ զարգանալ` դանդաղ մահվան դատապարտված… …բայց սպիտակ եղեռնի ժամանակաշրջանը թույլ տվեց նորից վերարժեւորել ազատ ու անկախ ապրելու անհրաժեշտությունը եւ ծնվեց Հայաստանի 3֊րդ Հանրապետությունը, որն արդեն հիմնավորեց ոչ միայն անկախ պետականության գաղափարը, այլեւ` ազգային նպատակներ առաջադրելու եւ ազատագրական պայքար մղելու առաջնայնությունը… …բայց այստեղ էլ կրկնվեցին 1֊ին Հանրապետության սխալները, ավելին արտաքին միջամտությունը ազատորեն ազգադավ սերմեր ցանեց եւ մոլախոտերով պատեց ՀՀ ներքին կյանքը… …եւ կործանվեց նաեւ այս Հանրապետությունը, չնայած իրավական տեսանկյունից դեռ կա, բայց իրականում` 4֊րդն է, որպես թուրքահայաստանի հանրապետություն… …այսպես մնալու դեպքում` մոտ ապագայում այս հանրապետության անվանման երկրորդ մասը կվերանա եւ կմնա որպես թուրքա…ստան… Հիմա ի՞նչ հայեր… Մենք կարո՛ղ ենք ունենալ բոլորովին այլ 4֊րդ Հանրապետություն, որ կհռչակվի որպես Հայաստանի Ազգային Պետություն, առանց հանրային պետության ֊ հանրապետության ապազգային դրսեւորումների…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։