Մի նոր արհավիրքի շեմին ենք…

…Պաշտոնական Մոսկվայի կտրուկ արձագանքը` Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին (որ առավելապես սպառնալիք էր ուղղված պաշտոնական Երեւանին եւ Հայաստանին առհասարակ), պատասխանն էր Հավաքական Արեւմուտքին եւ նրա խամաճիկ թուրքա֊արեւմտամետ ՀՀ իշխանություններին։ Նաեւ` ՀՀ բոլոր արեւմտամետ ուժերին, որ ցնծում էին հակառուսականության հաղթանակի հրճվանքից…

Սա բաց ազդակ էր աշխարհին, որ Ռուսաստանը չի պատրաստվում լքել Հայաստանը, ինչը ենթադրում է` նաեւ Կովկասյան տարսծածաշրջանը։

Այս ամենն ավելի քան պարզ էր այս կամ այն գերտերությանը ոչ ենթակա հայ քաղաքական ուժերին, եւ, դեռ այն ժամանակ, երբ Մոսկվան Բաքվի հետ ձեռք֊ձեռքի տված մասնակցում էին Արցախի բռնի հայաթափմանը` այսպես կոչված ռուս խաղաղապահ ուժերի հետ… 

Դեռ այն ժամսնսկ հնչեցին հսծարցեր` ինչու՞, ինչի՞ հանար։ Մեզ համար էլի հստակ էր` Ռուսաստան֊Ադրբեջան հայահայ մի նոր ծրագիր է գործի դրվել, վստահաբար այսպես կոչված “Զանգեզուրի միջանցք” վերնագրով…

ՀՀ օրվա իշխանությունների հակառուսական կեցվածքը պատճառ բերելով` Մոսկվան պատրաստվում է Բաքվի առաջ բացել Սյունիքի դարպասները, թույլ տալով (իհարկե բացահայտ չմասնակցելով) Ադրբեջանին հերթական անգամ ներխուժել ԱՊՀ֊ԵԱՏՄ֊ՀԱՊԿ֊ական Հայաստանի տարածք (օգտվելով ՀՀ իշխանությունների խաղաղասիրական (իրականում` զիջող եւ դավադիր) անգործությունից)… որից հետո այդ “Զանգեզուրի միջանցք” ասվածը կվերահսկվի համատեղ` ռուս֊ադրբեջանական ուժերով, ինչն իրականում նշանակում է` Մոսկվայի կողմից։

Այսօես է, որ Բաքուն համաձայնել է, որ այսօես կոչված ռոըս խաղաղապահ ուժերը շարունսյեն իրենց “առաքելությունը” հայաթափված Արցախում (ինչ֊որ 11 հայի մասին են խոսու, թե մնացել են Արցախում, երեւի նրանց է հերոսաբար պաշտպանում “հայերի բարեկամ”` Արցախը հայաթափած պուտինյան ռուսական կայսրությունը)…

Մեր ժամանակավոր շահերից է, որ անգամ Թուրքւան է դեմ նման “զանգեզուրյան ծավալումներին”, էլ չասենք` Հավաքական Արեւմուտքի մասին, ուստի` Սյունիքը դեռ “պաշտպանված” է այս հարցում համաշխարհային բեւեռների ընդդիմադիր գործելաոճի պատճառով…

Բայց այստեղ մի ավելի մեծ վտանգ է հասունանում, Հավաքական Արեւմուռքն ու Ռուսաստանի Դաշնությունը արդեն մոտենում են միջազգային գործիք դարձած Ուկրաինան մեջ֊մեջ անելուն… ըստ ամենայնի, Մոսկվայի շահերը հաշվի առնելով խաղաղության պայմանագիր կստորագրվի` Ուկրաինայի մասնատմամբ…

Կստեղծվի հականարտության հաջորդ օջախը, այն կա՛մ եվրոպական կլինի (դեռ չեն հանգսռացել ռուսանպաստ Հարավսլավիան, ապա Սերբիան մասնատելով)` վերստին սերբական, կա՛մ ասւական` Չինաստան֊Թայվան ընդհարմամբ, կա՛մ նոր կովկասյան` ինչը կարող է Հայաստանի Հանրապետությանը (Արցախի Հանրապետության օրինակով) տանել կործանման…

Չի բացառվում, որ այս հակամարտության մեջ էլ Հավաքական Արեւմուտքն ու Ռուսաստանի Դաշնությունը կարող են արդեն մեջ֊մեջ անել Հայաստանը…

Միաժամանակ մեջ֊մեջ անել Վրաստանն ու Ադրբեջանը, մի կողմից` ԱՄՆ֊ԵՄ եւ Թուրքիա֊Իսրայել զույգերը (Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հարցերում միասնաբար), մյուս կողմից` Ռուսաստան֊Իրան զույգը (Հայաստանի ու Ադրբեջանի հարցերում միասնաբար)…

Նման պատմական անցյալ, ցավոք, ունենք եւ պիտի խիստ զգույշ լինենք։ Բայց ՀՀ օրվա իշխանությունները զուրկ են ընդդիմանալու եւ դիմակայելու կամքից, դիմադրական պայքար նախաձեռնելուց, ուստի` կա՛մ կկործանվի Հայաստանի Հանրապետությունը, կա՛մ նոր ազգային իշխանությամբ կվերականգնի Հայաստանի դիրքերը, ավելի կամրապնդի եւ կվերահսկի հայկական ազգային շահերը` այն առաջ տանելով հաղթական քայլերով…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Մւաբանության առաջնորդ (ՀԱՄ) / Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) համակարգող)

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։