Աշխարհի գաղտնի տերերը պատերազմի նոր օջախներ են փնտրում` իշխանությունը չկորցնելու համար…

Համաշխարհային գաղտնի կառավարությունը զգում է, որ իր ձեւավորած հակամարդ, ապազգային ու աստվածամերժ աշխարհակարգը սպառել է իրեն եւ գնում է կործանման, բայց այնուամենայնիվ փորձում է այն պահպանել հայտնի ձեւերով` տեղային պատերազմներ հրահրելով եւ գունավոր հեղափոխություններ ներմուծելով…
Այդ նպատակի համար գործածվում են եւ՛ ԱՄՆ֊ն եւ՛ ՌԴ֊ն, անգամ պատրաստ են վերջինիս նաեւ համաշխարհային 2֊րդ բեւեռ ձեւավորելու հնարավորություն տալ, որպեսզի այս միաբեւեռ աշխարհակարգից դժգոհ ուժերին ու երկրներին հավաքեն այդ, իբր անվերահսկելի բեւեռում… եւ Հավաքական Արեւմուտքը չի՛ կարող դա կասեցնել…
Եվ գաղտնի կառավարության համար այսօր կարեւոր չէ, թե ով կհաղթի ռուս֊ուկրաինական (իմա` Ռուսաստանի Դաշնություն ֊ Հավաքական Արեւմուտք) պատերազմում, միեւնույնն է աշխարհը դառնալու է երկբեւեռ…
Այստեղ խնդիրն այլ է այլեւս, որ չդառնա եռաբեւեռ… այլապես կփոխվի ոչ միայն աշխարհակարգը, այլեւ աշխարհի գաղտնի տերերի կազմը… 
Այս մութ ուժերին մտահոգում է Չինաստանի` համաշխարհային 3֊րդ բեւեռի ձեւավորման փորձը…
Դրա համար Եվրոպայում կվերսկսվի հին հակամարտությունը`  Սերբիա֊Կոսովո (գուցե նաեւ այլ հարեւան երկրներ)`  Ռուսաստան֊Եվրոպա կապը հակամարտ պահելու նպատակով), իսկ Ադրբեջան֊Արցախ + Հայաստան հակամարտության փոխարեն (Հայաստանում նոր “թարմ” արեւմտաթրքամետ իշխանություն են փնտրում) թերեւս նախատեսվում է Ադրբեջան֊Իրան (+ թուրք֊պակւստանա֊իսրայելական դաշինք) հակամարտությունը (Իրանը եւս համաշխարհային 3֊րդ բեւեռի կողմնակից է)…
Չինաստանին հարվածելու համար չի բացառվում, որ կհրահրվի Չինաստան֊Թայվան պատերազմ եւ նոր գունավոր հեղաշրջման փորձեր կլինեն Չինաստանում, Իրանում եւ Հնդկաստանում, վերջինս եւս միջազգային ինքնուրույն խաղացողի քայլեր է անում ու թերեւս հաջողված…
Այս ամենին կարող է վերջ տալ համաշխարհային նոր կարգի ձեւավորումը` ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳՈՎ, որտեղ ազգային ինքնության եւ մարդու իրավունքների պաշտպանությանը զուգահեռ կգործի նաեւ պարտականությունների պարտադիր կատարումը…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) 
Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։