Մի քիչ էլ` “գնա մեռի ֊ արի սիրեմ”֊ի մասին… / Ասում են, թե մեռնողի հետեւից կամ լավը, կամ` ոչինչ… Սա սնոտիապաշտության դրսեւորումներից է ֊ աստվածավախություն, իսկ Աստված Սեր է, Նրանից վախենալով` անարգում ես Նրա Սերը (եթե իհարկե ճշմարիտ ես ապրում)… Եվ եթե աստվածասեր ես, պիտի արդար լինես, իսկ չարիքի (չարի) դեմ (ողջ, թե մեռած) գործածվող բարությունը զավեշտի է վերածվում, հատկապես ծիծաղելի է հենց չարի / վատություն անողի համար… …մեր մելորակը վաղուց վերածել են հակամարդու ֊չարիքի կենտրոնի (մարդ մնացած մարդիկ լուսավոր փոքրամասնություն են բազմատեսակ խառնափնթոր մարդկությունից զատված) եւ չարի արտադրությունն այս հակամարդ/ապազգային/աստվածամերժ աշխարհակարգն է իրականացնում (որը եւ հակամարդ է եւ` հակահայ)… Ինչպես հակահայի, այնպես էլ հակամարդու` սրանց դեմ, հայ արիական կենսադրույթն ասում է` “Ների՛ր, միայն պատժելուց հետո”, լինում է, որ ներումը հետմահու է կյանքի կոչվում… դե ինչ կարող ես անել, արդարադատության չափաբաժնից է կախված… Եվ չարիքը մաքրելու միակ միջոցը` համարժեք պատիժն է, ֊ մարդ մնացած մարդիկ ներե՛ք միայն պատժելուց հեռո… Իսկ “գնա մեռի ֊ արի սիրեմ”֊ը հերթական կեղծ բարոյական թեզ է դարձել, որ վատ ֊չար մարդը, նաեւ ազգահայրենադավը մեռնելուց հետո խուսափեն անեծքներից ու հայհոհանքներից, իսկ դրանց ժառանգները շարունակեն լափել իրենց գռփած֊լափածը… Ո՛չ, հատկապես դավաճանի դիզածը պիտի ազգայնացվի, իսկ նրա սերունդները պիտի հրաժարվեն դավաճան նախնիներից եւ ազգի արյունով ձեռք բերած ունեցվածքից, այլապես իրենք եւս պիտի պատժվեն… Չարիքի դեմ բարություն` միայն պատժից հետո…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։