Ինչպես կոչել մեր ՀԱՅՐենիքը…

Հայաստան ֊ Հայք/Հարք, թե ԱրՄենիա ֊ ԱրՄեն/ների (Արի(ածին) Մարդկանց) Երկիր, որ նույնն է` Արարատյան Աշխարհ ֊ ՄարդԱրարման Վայր֊Բնօրրան…
Ցայսօր սրտիս հարազատ է հնչում Հայք֊Հայաստանը ֊ ՀԱՅ (Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ)֊ի Երկիրը, նաեւ տեսակետ կա, որ ՍՏԱՆ֊ը մեր ՈՍՏԱՆ֊ն է…
Կա նաեւ ՀԱՅք֊ը`  ՀԱՅ/երի 
Երկիրը… Այստեղ էլ զուգահեռ քննարկվում է Հարքը, որը միառժամանակ արձանագրվել է մեր պատմությամբ…  

Գուցե Հայք/Հարք֊ը նույնիմա՞ստ են, ՀԱՅ (Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ) եւ Ք (հոգնակին` ՀԱՅ/երի Երկիր ֊ ՀԱՅՔ), որը գոնե առաջին հայացքից չի հակասում Հարք֊ի Հարատեւ(ող)֊ների Երկիր տրամաբանությանը…
Հավերժող֊Հարատեւող ՏիեզերաԳեն Տեսակ ՀԱՅ/ՀԱՐ ֊ ՀԱՅաստան/ՀԱՅք եւ ՀԱՐաստան/ՀԱՐք…
Կա նաեւ` ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում…֊ը եւ այստեղից էլ Արարատյան Աշխարհն է (Հայոց Բնօրրան ֊ Հայկական Լեռնաշխարհ) ԾԱԳՈՒՄ… ֊ ԱրՄեն/ների Երկիրը` ԱրՄենստանը` /ԱրՄենիան… /ԱրՄեն` Արի Մարդ/Արիածին` Արարչածին/։
Եվ ուրեմն` ԱրՄենիա ֊ Արարված Մարդկանց Երկիր կամ Արիա+Մեն/իա…
Այս դեպքում գուցե ԱրՄենԱրիա՞ (Արմենարիա) ֊ Արարված Մարդկանց Արարչավայր…
Եվ երբ հնչում է ՀՍՅերն ԱՐիացի են, ապա նույնն է թե հայերն արարչավայրից են` արիայից / արիացի են, ինչպես այսօր է` հայաստանցի են…
Շատ վառ օրինակ է Հնդկաստանի փորձը, այս երկրի ազգային կառավարությունը վերականգնեց (գուցե Տիեզերատուր) Բհարաթ անվանումը եւ չնայած ՄԱԿ֊ը դեռ չի ճանաչում դա (անգլո֊ամերիկյան հերթական տականքությունը), բայց Հնդկաստանը պետական բոլոր փաստաթղթերում սյլեւս Բհարաթ է եւ առաջ է գնում արդեն իր ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ (ոչ` անգլո֊սաքսոնական)… Սա լուրջ եւ նպատակային քայլ է իրենց Տիեզերահաս Արմատ֊Ակունքին վերադառնալու համար, միաժամանակ անգլիատուր անվանումներից եւ լեզվամտածողությունից ազատագրվելու համար…
Իսկ ի՞նչ ենք անում մենք` հայերս, շա՜տ ԲԱՑերը, ապազգայնությունն ու ազգադավությունը հանգիստ թողնեմ այստեղ, ըստ թեմայի միայն նշեմ, որ ՀՀ վերանկախացումից հետո փորձ արվեց ազգայնացնել֊հայացնել գոնե որոշակի ոլորտներ, դիցուկ` կրթությունն ու լեզուն, Լեզվի տեսչությունը անգամ դրամական տուգանքներ սահմանեց, ՔԿԱԳ֊ներում միառժամանակ նորածիններին ծննդյան վկայական էին տալիս միայն ՀԱՅԿԱԿԱՆ անվան դեպքում…
Մի պահ մեր խոսակցական լեզվում ընթացավ ռուսերեն բառակույտի մաքրում, բայց… …բայց հետո ոչ միայն հետ եկավ ռուսերենը, այլեւ` ավելացավ անգլերեն բառակույտը… դրանից առաջ էլ ՔԿԱԳ֊ներից դուրս մղվեց առաջարկվող հայկական անձնանունների ցանկը…
Իսկ հիմա Հայաստան անունն է անգամ հարցականի տակ / ՀԱՍԱՐԱԿ֊ությունն է իշխում եւ ի՞նչ ու ինչպե՞ս բացատրես ՍՐԱՆՑ, որ ոչ թե այսօր, այլ երեկ չէ առաջին օրը ու դրանից էլ առաջ շատ կարեւոր էր/է ԱՆՑՅԱԼԸ գնահատելը, ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ բացահայտումը, որ դրանից է կախված մեր ՆԵՐԿԱՆ կարգավորելու ճշմարիտ ուղին եւ մեր ԱՊԱԳԱՆ հավերժացնելու ՄՍՅՐուղին ֊ մեր ազգային ռւ անձնական ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ իրականացումը…
(Սրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հ.Գ. ֊ Ամեն դեպքում ես հակված եմ ՀԱՅ/Ք֊ին եւ հավատում եմ մեր ՏԻԵԶԵՐԱԳԵՆ ՏԵՍԱԿԻ ՀԱՎԵՐԺՈՂ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ։

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։