Մայր «պրիռոդայի» 5-7 տոկոսանոց «խաղերը»

Ի վերջո ո՞վ է խթանում Հայաստանում համասեռականությունը

Մեր հանրությանը վերստին մտահոգում է համասեռականության թեման: Այս հիվանդագին երեւույթը պարբերաբար ներմուծում են Հայաստան եւ առանց այն էլ եղած ճգնաժամին մի նոր խնդիր են ավելացնում: Եթե հասկանալի է, թե ինչու է օտարը դա անում, ապա, մեղմ ասած, զարմանալի է, որ մերոնք են ամեն կերպ փորձում այս արատավոր երեւույթը սերմանել մեզանում:

Եվ փորձում են այդ ամենն անել՝ իբր ավանդապաշտ հայությանը ժամանակակից դարձնելու, զարգացնելու հիմար պատրվակով: Սակայն, համասեռական հարձակումը (ագրեսիան) նախաձեռնողները պետք է հասկանան մի պարզ ճշմարտություն, որ ավանդույթներն ու սովորույթները ազգային ու մարդկային դիմագծի պահպանման բնական պայմաններ են, եւ այսօր դրանք պաշտպանվում են անգամ ամենաժողովրդավար երկրներում: Եվրոպական պահպանողականությունը երբեք թույլ չի տալիս անգլիացուն՝ շեղվել իր ավանդույթներից, ֆրանսիացուն՝ իր, գերմանացուն էլ՝ իր, եւ այսպես շարունակ:

Եթե մի քանի եվրաերկիր կորցրել են իրենց դեմքերը եւ դարձել են համասեռականների, աղանդավորականների, պոռնիկների, հարբեցողների ու թմրամոլների հավաքատեղի (Հոլանդիա կամ Դանիա), ապա դա չի նշանակում, որ Հայաստանը հենց այդ երկրների օրինակով պիտի առաջնորդվի: Ինչու՞ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան կոչվածները չեն ոգեւորվում ասենք՝ անգլիական թագավորական տան գոյությամբ, որը պահպանողական ու ավանդական բարքեր է պարտադրում Մեծ Բրիտանիայի հանրությանը եւ կանխարգելիչ դերակատարում ունի անգլիացիների սանձարձակությունների ծավալման գործում, չնայած երկրում առկա որոշակի ազատություններին: Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան կամ Գերմանիան նույնպես կարողանում են տարաբնույթ ազատությունների պայմաններում առաջնային դիտարկել իրենց ազգային արժեքները, եւ չեն էլ վախենում ազգայնական երկիր կոչվելուց: Իսկ Հոլանդիան կամ Դանիան, նաեւ Բելգիան, հաշվի առնելով այն իրողությունը, որ իրենց հանրությունները գահավիժել են մինչեւ անասնականացման մակարդակի (վերոթվարկյալ բոլոր արատները իշխող են ու ամենուր եւ օրենքով պաշտպանված են), նույնպես որոշակի իրավունքներով օժտել են իրենց թագավորական հարստություններին (իհարկե, Եվրոպայի մայրիշխանական համակարգում առավելապես թագուհիներն են ղեկավարում պալատը) եւ այդպիսով պահպանում են սեփական գենի մաքրությունն ու անարատությունը: Եթե նույնիսկ այս երկրների հասարակությունը սկսի ամուսնանալ անասունների հետ (նման դեպքեր արդեն իսկ արձանագրվել են), ապա թագավորական հարստությունների պահպանողական միջավայրում կգոյատեւի անգլիական, հոլանդական, նույնիսկ դանիական գենը: Իսկ Հայաստանի եւ նման երրորդ կարգի երկրների պարագայում չկա ոչ մի ինքնապահպանման հնարավորություն: Եթե, բառիս բուն իմաստով, փչանա հասարակությունը, ապա չկա որեւէ միջավայր, որը կարողանա հեռու մնալ հիվանդագին արատների հեղեղից: Նույնիսկ ամենաավանդապաշտ ընտանիքների զավակներն ի վերջո շփվելու են ապականված հասարակության հետ եւ…

Օրերս այս հարցերով էլ բանավիճեցին հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը, «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանը եւ կառավարման մասնագետ Հարություն Մեսրոպյանը:

Խ. Ստամբոլցյանի կարծիքով, միասեռականությունը ոչ հորմոնալ խախտմամբ է պայմանավորված, ոչ էլ գենետիկ կառուցվածքի փոփոխությամբ, այն ուղղակի ցանկասիրություն է: Ոչ ոք անառակ չի ծնվում, այլ դառնում է: Նա նշեց, որ 70-ականներին ԱՄՆ-ում որպես մարդու իրավունքների ազատություն թույլատրվել է միասեռների ամուսնությունը, հետո թաղամաս է առաջացել, եւ սա էլ նպաստել ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի տարածմանը: Ըստ այս գործչի, միասեռականությունը, բացի քրիստոնեական ու բարոյական արժեքներին դեմ լինելուց, նաեւ հիվանդությունների բուն է, որն աստվածային պատիժ է:

Մ. Դանիելյանը, ով հայտնի է «միջազգային հանրությանը» ծառայելու (իհարկե՝ ոչ անվճար) մոլուցքով, նշել է, թե ամեն երկրում ծնվում է 5-7% արվամոլ ու լեսբուհի, եւ «նրանց մայր պրիռոդան է սարքել, ես չեմ սարքել»: Երբ Խ. Ստամբոլցյանը պահանջել է ասել կամ հայտնել այն հաստատության կամ գիտնականի անունը, ովքեր ներկայացնում են այդպիսի տվյալներ, Մ. Դանիելյանը հարցով հակադարձել է, թե «ո՞վ, ես եմ ասում, ես նատուրալ եմ, իմացեք այդ բանը»: Սույն՝ պարոն ասեմ, թե ինչ, այսինքն՝ այս սուբյեկտը, ամեն անգամ խոսելիս ավելի շատ հիվանդ մարդու տպավորություն է թողնում, ում արտաբերած բառերի կեսից ավելին նույնիսկ չի էլ հասկացվում, քան՝ մարդու իրավապաշտպանի: Երեւի իսկապես հիվանդ մարդկանց իրավապաշտպան է, եւ ինչպես Խ. Ստամբոլցյանն է ասել՝ այս թվերը «դուք եք հնարում, որ տարածեք այդ այլանդակությունը»: Որին, իհարկե «մեծ մարդասեր» Մ. Դանիելյանն արձագանքել է՝ «մարդ պիտի հանդուժող լինի, կարող են լինեն միասեռներ, կարող են լինեն ոչ միասեռներ, սա իրենց պրոբլեմն է, թող ապրեն իրենց համար, ինձ թվում է չեն խանգարում ոչ ոքի»… եւ հավելել է՝ «չեն կարողանա ազդեցություն ունենալ մարդկանց վրա, եթե մարդ չի ուզում դառնա այդպիսին, իսկ եթե ուզում է, ապա այլ խնդիր է»:

Շարունակվող բանավեճում Խ. Ստամբոլցյանը հարցրեց, թե ի՞նչ անուն դնել այն բանին, որ «տղամարդիկ գնում են կոմայգի եւ մարմնավաճառությամբ են զբաղվում», որը, ըստ նրա, բերում է բարոյական այլասերման, որին «մեծ մարդասեր»-ը կրկին անկապ մի բան պատասխանեց՝ «ո՞րն է ավելի վատ, որ ազգում իրար սպանու՞մ են, թե՞ արվամոլներ են լինում»: Հիվանդը հո պոզով-պոչով չի լինում: Եթե դեռ փոքրամասնություն են ու այսպես ամբախ-զամբախ խոսում են ու իրավունքներ ճոճում, ապա արդեն իսկ վտանգավոր են, քանզի ցեցերի պես մի բան են: Ի՞նչ է, պիտի սպասենք, որ նորմալ տղամարդիկ դառնան փոքրամասնություն, նոր խոսե՞նք նորմալ մարդկանց իրավունքներից, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխաները հիվանդների հետ կողք-կողքի մեծանան: Թող գնան մի վայրում ապրեն իրենց համար ու իրենք իրենց… Ու եթե իրենց տրամաբանությամբ նայենք, ապա համասեռական արվամոլ «տղամարդիկ» ոտնահարում են կանանց իրավունքները, իսկ լեսբուհի «կանայք»՝ տղամարդկանց: Այնպես որ, կարելի է մի նոր շարժում սկսել:

Ինչեւէ: Հ. Մեսրոպյանն իր հերթին նշեց, թե համասեռականներին չխանգարելը իրավական նորմ չէ, որպես այդպիսին՝ կան իրավունքներ, դրանց կողքին գրվում են համաչափ պարտավորություններ: Ըստ նրա, յուրաքանչյուր համայնք, ազգ ունի պատմամշակութային արժեքներ, եւ ինքը ցանկանում էր մի պարզ հարցի պատասխան ստանալ. «ինչքա՞ն են սեռական փոքրամասնությունների իրավունքները համահունչ մեր ազգային պատմամշակութային ժառանգությանը եւ ազգային անվտանգության պաշտոնական դրույթներին»: Եվ հասկանալի է, որ համասեռականությունը որեւէ կերպ չի տեղավորվում «մեր ազգային պատմամշակութային ժառանգության եւ ազգային անվտանգության պաշտոնական դրույթներում»:

Խ. Ստամբոլցյանն էլ նշեց, որ սեռական հեղափոխությունը տեղի է ունեցել Եվրոպայում, եւ առաջարկեց գնալ ու տեսնել, թե ինչ է կատարվում. «Դանիայում եւ Հոլանդիայում բոլոր տղամարդիկ գրեթե իմպոտենետ են»: Նաեւ նշեց, որ անչափահաս (անսեռահաս) երեխային սեռական դաստիարակության մասին գրքեր են մատուցում Եվրոպայում, «սա բերում է կոմպլեքսավորման, որը նաեւ բերում է այդ ազգերի ոչնչացմանը: Այստեղ կրկին Մ. Դանիելյանը միջամտեց, թե «կարմիր խնձորը բան չի՞, իսկ էդ դասագրքերը կոմպլեքսավորում են հա՞», որին ի պատասխան Խ. Ստամբոլցյանը թե՝ «կարմիր խնձորից դու բան չես հասկանում» եւ հավելեց «էշը իր սեռական օրգանում կուսաթաղանթ չունի, ոչ մի կենդանի չունի, միայն մարդուն է այդպես Աստված ստեղծել», նաեւ՝ որ անգամ միասեռական լատինական տերմինը օգտագործում են խաբելու համար, պետք է ասել «արվամոլ կամ ավելի վատ փողոցային բառերով»……

Հիշեցնենք, որ 2008 թ. դեկտեմբերի 9-ին, Մարդու իրավունքների հռչակագրի 60-ամյակին նվիրված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած նստաշրջանի ժամանակ մի խումբ երկրներ ստորագրել են «Սեռական ուղղվածության եւ սեռական ինքնության հարցերում մարդու իրավունքների պաշտպանության մասին» հայտարարությունը: Այն բուռն արձագանք գտավ Հայաստանում: Հատկապես Հայ Արիական Միաբանությունը, որը տարիներ շարունակ պայքարում է այս արատավոր ու խայտառակ երեւույթի դեմ, հանդես եկավ բաց նամակով, եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից հրապարակավ հարցրեց, թե ո՞վ է նախաձեռնել, որ Հայաստանը միանա այս հայտարարությանը: Մի շարք երկրներ, որտեղ սեռական փոքրամասնությունները շատ ավելի մեծ տոկոս են կազմում՝ ՌԴ, ԱՄՆ, Թուրքիա, Ադրբեջան եւ այլն, չեն միացել այդ հայտարարությանը: Շուրջ 200 պետություններից միայն 64-ն են ստորագրել այդ փաստաթուղթը:

ՀԱՄ-ը բաց նամակով ՀՀ նախագահին հարցրել էր՝ «այդ ստորագրությունը Ձեր հրահանգո՞վ է դրվել, թե՞ ՄԱԿ-ում ՀՀ դեսպանի ինքնագործունեության հետեւանք է (հիվանդագին ցանկություն՝ ամեն ինչին միանալու)»: Հայ արիականները նշել էին, թե մեր հանրությունը վաղուց է հասկացրել բոլորին (ներսում, թե դրսում), որ մերժում է «համասեռական դրսեւորումները, որոնք պիտի տեղ չունենան մեզանում» եւ պահանջել էին ՀՀ նախագահից, որ ինքը կամ որեւէ պաշտոնյա արձագանքի բաց նամակին: Եվ ահա, ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Արմեն Մատիրոսյանը (ով ստորագրել է վերոնշյալ հայտարարության տակ) հանդես է գալիս հրապարակայնորեն եւ ասում, որ «ոչ մի դեսպան սեփական նախաձեռնությամբ ոչ մի բան չի անում: Կա նախարարություն, կա քաղաքականություն, եւ այդ քաղաքականության շրջանակներում կատարվում են մեր քայլերը… Մենք ստանում ենք հայտարարությունները, այդ հայտարարությանը միանալու հրավերը, այն գնում է ԱԳՆ, ուսումնասիրվում է… Լինում են նաեւ հայտարարություններ, որոնք ուղարկվում են նախարարություն, նախարարությունը նպատակահարմար չի գտնում միանալ, ու դրանք անտեսվում են: Ոչ մի դեսպան իրեն չի կարող թույլ տալ ինքնագործունեությամբ զբաղվել»: Այստեղից հստակեցվում է, որ հայտարարությանը միանալու որոշումը եղել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանինը: Իսկ նա դեռ հրապարակավ չի հայտարարել, թե առանց ՀՀ նախագահի թույլտվության կարո՞ղ էր, թե՞ չէր կարող միանալ այդ հայտարարությանը: Մենք սույնով այդ հրապարակային հարցն ուղղում ենք ՀՀ արտգործնախարարին:

Հիմա դառնանք այս փաստաթղթի իրավական կողմին: ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը հայտնել է, թե «դա հայտարարություն է, հռչակագիր չէ: Փաստաթուղթ, որը իրավաբանական ուժ չունի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի բոլոր փաստաթղթերը, բացի անվտանգության խորհրդի որոշումներից…… Միայն ԱԽ որոշումներն ունեն պարտադիր կատարման բնույթ, մնացածը

պարզապես պարտադիր կատարման համար չեն»:

Իսկ հիմա դիտարկենք այդ փաստաթուղթը, որի հայերեն տարբերակի 13-րդ կետում հենց Ա. Մարտիրոսյանի խոսքերով էլ ասվում է՝ «Մենք խորհուրդ ենք տալիս պետություններին ապահովելու մարդու իրավունքների պաշտպանների համապատասխան պաշտպանություն, վերացնելու խոչընդոտները, որոնք խանգարում են նրանց իրականացնելու մարդու իրավունքների, սեռական կողմնորոշման եւ սեռային առանձնահատկությունների մասին խնդիրների վերաբերյալ աշխատանքները»: Անգլերեն տարբերակում (հասկանալի է, որ բնօրինակում) ամեն ինչ կրկնվում է, բացառությամբ՝ «խորհուրդ» տալուց: Այդ տարբերակում օգտագործվում է «urge» բառը: Բառարանային բացատրությունը 4 տարբերակ ունի՝

1. շտապեցնել, առաջ քշել,

2. քշել, մտրակել, քշելով ընթացքն արագացնել,

3. ստիպել, հարկադրել, բռնադատել, դրդել, մղել,

4. համոզել, պնդել (մի բանի վրա):

Ինչպես տեսնում ենք ոչ մի տարբերակում «խորհուրդ ենք տալիս» եզրը չկա: Մի քիչ նման է 4-րդ տարբերակի «համոզել»-ը, սակայն երկրորդ բառը՝ «պնդել»-ը արդեն հրամայական երանգներ է տալիս: Իսկ այ «ստիպել», «հարկադրել» եւ նման տարբերակները «օրենքի ուժի» կիրառմամբ կարող են եւ պատուհաս դառնալ մեր ոչ համասեռական հանրության գլխին……

Ի վերջո այդ հայտարարությունը միջազգային փաստաթուղթ է ու, վաստահաբար, կգտնվի դրան պաշտպանող մեկ այլ միջազգային փաստաթուղթ, եւ մեր «սխալ» թարգմանությունն էլ չի փրկի հիվանդների մասին բարձրաձայն խոսելու վտանգից, քանի որ այդ հայտարարության 6-րդ կետում պարզ ասվում է՝ «Մենք դատապարտում ենք սեռական կողմնորոշման եւ սեռային առանձնահատկությունների վրա հիմնված մարդու իրավունքների բռնության ամեն դրսեւորում…»: Իսկ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցով կամ ԵԽԽՎ որոշումով նույնիսկ ամենապարզ խոսքը մեր երկրում կարող է դառնալ «բռնության մղող» դրսեւորում:

Այս թոհուբոհի մեջ վերջապես ո՞վ է մտածելու մեր՝ առանց այն էլ հոգեպես ու ֆիզիկապես տանջահար ժողովրդի իրավունքների մասին: Ինչ այլանդակների (հեգեխեղվածների կամ սեռամոլագարների) համար ասես օրենք կա ու նաեւ օժանդակություն, այն էլ՝ միջազգային, իսկ նորմալ, բնության օրենքով ապրող մարդը (մարդիկ) պարտադրված պիտի ապրի այս կամ այն մոլեռանդի կամ հիվանդի «ոտքը չտրորելու» վախով նաեւ:

Հիմա ազգային ու մարդկային երկիր ենք ուզու՞մ կառուցել, թե՞ մոլագարների, սրբախիղծների ու հիվանդների հավաքատեղի:

Կարծում ենք՝ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԳՆ-ում վերանայել կտա այս հայտարարությանը միանալու հարցը եւ, առհասարակ, առավելապես նորմալ մարդկանց խնդիրներով կզբաղվի, այլ ոչ թե բնախեղվածների:

Արման Դավթյան

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 12 (98), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։