Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի

 Բաց նամակ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի


Դեռ տարիներ առաջ Հայ Արիական Միաբանության պաշտոնաթերթ «Հայ-Արիներ»-ում հրապարակեցինք մի հոդված, թե ինչպես են օտար եւ հայազգի պատմաբաններն աղավաղել հայոց պատմությունը եւ ովքեր են այդ հակագիտական ու հակահայկական պատմություններ հնարողները: Այո՛, սրանք ոչ թե պատմաբաններ են (էլ չեմ ասում՝ հայագետներ), այլ պատմակեղծարարներ՝ պատմություն հնարողներ: Այն ժամանակ մենք հրապարակեցինք այս կեղծարարների ցուցակը՝ այն անվանելով «սեւ ցուցակ»… Եվ սա իր ազդեցությունն ունեցավ: Մի շարք պատմաբաններ հանդիպեցին մեզ հետ, պարզաբանումներ արվեցին, եւ ոմանց անունները դուրս բերվեցին «սեւ ցուցակից»: Նույնիսկ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր հետաքրքրվել այդ ցուցակով ու նրան էլ էին դիմել՝ միջնորդության համար…

Ինչեւէ: Եթե օտարների մաղձը հայոց պատմության, հայության եւ Հայաստանի հանդեպ ինչ-որ տեղ հասկանալի է, ապա հայ հորջորջյալ ստահակ «պատմաբանների»՝ ծախու գրչակների մաղձն անընդունելի է:

Սրանցից ոմանք դեռ խորհրդային տարիներին դարձան ակադեմիկոսներ, որովհետեւ պաշտպանեցին պիոտրովսկիների եւ դյակոնովների հակահայկական «խորհրդային» հայագիտությունը: Խորհրդային կարգերի փլուզումից հետո այս կեղծարարներն ընկան «ամերիկյան» հայագիտության ազդեցության տակ, քանզի սրանց նմաններն աշխատում են նրանց համար, ովքեր լավ են վճարում: Դե՜, իսկ խորհրդային աղքատավարձերից եւ ողորմելի պարգեւատրումներից հետո ամերիկյան առատաձեռնությունն առավել եւս գրգռիչ էր: Եվ գրգռված (հաճախ ասում ենք՝ գիտա-կլինիկական մահվան վիճակում հայտնված) ծերակույտը շարունակեց իր հակահայկական արշավը իրական՝ հայկական հայագիտության դեմ:

Նրանց այժմ հուզում էր ոչ միայն հաստափոր կերակրախողովակից օգտվելու հարցը, այլեւ՝ իրենց «գիտական» կոչումները պահպանելու խնդիր ունեին նորանկախ Հայաստանում: Եվ ամերիկյան սիոնա-մասոնական հայագիտական կենտրոնները (նույնը կարելի է ասել խորհրդային հայագիտական կենտրոնների մասին) լավագույնս գործածեցին այս ծերակույտին, ովքեր ոչ միայն պնդեցին իրենց հակագիտական ու հակահայկական տեսությունները, այլեւ՝ նոր աճող պատմաբանների սերունդը նույնպես կտրեցին իրենց արմատներից եւ կռտեցին (իմա՝ թլպատեցին) հուդայական ավանդույթով, սակայն ուղեղից…

Տարիներ անց մի նոր պայքարի ալիք սկսվեց կեղծ պատմագրության դեմ, եւ դա նախաձեռնեցին սփյուռքահայ ուսանողները, հատկապես՝ ամերիկահայ: Հայ Առաջադեմ Ուսանողական Միության պայքարը նպաստեց, որ Հայ Արիական Միաբանությունը մեկ անգամ եւս բարձրաձայն հնչեցնի կեղծ պատմաբանների անունները եւ ներկայացնի այն վտանգները, որոնք առկա են ներկայիս հայագիտությունում: Այս անգամ մեր պայքարին միացավ Հայ Ազգայնականների Համախմբումը, եւ մեր ձայնն ավելի լսելի դարձավ: Այնքան լսելի, որ կեղծարարները չդիմացան եւ այս անգամ արձագանքեցին:

Հայ Ազգայնականների Համախմբման հայտարարությունում մասնավորապես ասված էր. «Ողջունում ենք նաեւ սփյուռքահայ ուսանողների հայրենասիրական պոռթկումը, ովքեր բողոքում են հայոց պատմության եւ հայագիտական առարկաների՝ իրենց դասագրքերից, որոնցում հայերը ներկայացված են որպես Հայկական լեռնաշխարհի եկվորներ, իսկ Արցախը համարվում է աղվանների երկիր, կեղծված են նաեւ պատմական ու վիճակագրական թվեր ու տվյալներ: Հայ Ազգայնականների Համախմբումը պատրաստվում է անզիջում համահայկական պայքար ծավալել Հայոց պատմության իրական ու ճշմարիտ վերաշարադրման ուղղությամբ: Ազգադավ պատմաբանները՝ մի կողմից, կղերական քահանա «դիվանագետները»՝ մյուս կողմից Հայոց պատմությունը խեղաթյուրել ու հարմարացրել են իրենց եւ օտարի շահերին:

Եթե օտարները եւ մեր ծախու գրչակները փորձում են հայերին որպես Հայկական բարձրավանդակի եկվորներ ներկայացնել, ապա քրիստոնյա «դիվանագետներն» էլ փորձում են անտեսել եւ մոռացության տալ 1700 տարուց առաջ եղած մեր փառահեղ անցյալը՝ իբր ամեն հայկական բան իրենցից է սկսել…»: Այնուհետեւ, հայ ազգայնականները հայտնել էին, թե «Այսօր էլ, երբ Հայաստանում պատրաստ է տպագրության Հայոց պատմության հնարավորինս ամփոփ քառահատորյակը, միջազգային եւ ազգային տականքները խոչընդոտում են դրա հրատարակմանը, քանի որ այդ աշխատությունում Հայոց պատմությունը սկսվում է արիական անցյալից եւ առաջին անգամ պետք է մեր նորօրյա պատմագրքերում ամրագրվի հայերի արիական ծագումը: Կոչ ենք անում՝ բողոքել նաեւ այս ապօրինի միջամտության համար, որպեսզի քառահատորյակը տպագրվի՝ ներառելով բուն ճշմարտությունը՝ հայոց արիական անցյալը: ԱԶԳ-ը երբեք չի ներում առանց պատժելու, վկա հայկական վրիժառության սքանչելի պատմությունը՝ սկսած Հայկ Նահապետից մինչեւ մեր օրերը՝ Արցախյան ազատամարտիկները: Արդար վրեժը, ինչպես ցեղասպանության պարագայում, վաղեմություն չի ճանաչում… Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ ղեկավարությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել հայոց անվտանգության հիմնասյուներից հայոց պատմությունը պաշտպանելու եւ հակահայկական դրսեւորումներին արժանի հակահարված տալու համար»: Սա ասվել է նաեւ այն նպատակով, որ հայագիտությունը պետք է դարձնել ազգային ու պետական անվտանգության կարեւորագույն հիմնախնդիրներից մեկը:

Ահա, այս վերջնամասն էլ հատկապես բորբոքել էր ծախու գրչակների բորբոսնած ուղեղները: Երկար ժամանակ մի շարք ամերիկյան «հայագետների» անունների կողքին չէր շրջանառվում ոչ անհայտ Ռիչարդ Հովհաննիսյանի անունը: Այս պատմաբանն, իհարկե, ունի նպաստավոր աշխատություններ՝ կապված Հայոց ցեղասպանության հետ, որոնք գիտական են, դրական ու գովելի: Սակայն, այս հանգամանքը նրան իրավունք չի տալիս իրեն ամբարտավան ու ամենագետ ձեւացնել եւ որպես խմբագիր ստորագրել մի «հայագիտական» երկհատորյակի տակ, որտեղ տեսակետ կա հայերի եկվորության մասին: Լինելով հիմնականում ցեղասպանագետ՝ այս պարոնը լավ պիտի հասկանար, որ կան տեսակետներ, որոնց արծարծումն իսկ ազգադավություն է: Այս կերպ, եթե որեւէ մեկը հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը, բոլոր պատմաբաններն ընդվզում են եւ հրաժարվում անհերքելին ապացուցելու անհեռանկար ու սադրիչ քաղաքականությունից (գուցե համապատասխան հանձնաժողովի առկայության դեպքում նոր դավաճաններ ի հայտ գան): Սակայն, չգիտես ինչու, ամերիկյան «հայագետներ» Ռիչարդ Հովհաննիսյանի, Ռոնալդ Սյունու, Ռալֆ Սեթյանի, Ջորջ Բուռնությանի, Ռուբինա Փիրումյանի, Բարլո Տեր-Մկրտչյանի, Վարդան Մաթիոսյանի, Գաբրիելա Ուլուհոջյանի, Օհանես Գեոքչյանի, Պողոս Լեւոն Զաքյանի, Լեւոն Ավդոյանի, Նինա Գարսոյանի… եւ սրանց բոլորի կնքահայր Ջեյմս Ռասսելի պնդմամբ՝ կարելի է կասկածի տակ առնել հայերի՝ Հայկական բարձրավանդակում բնիկության հարցը: Ու ոչ միայն կասկածի տակ առնել, այլ որպես ամենահավանական տեսակետներից մեկը՝ պարտադրել աշխարհի հայագիտական կենտրոններին: Երբ նայում ենք, թե սրանց բողոքի ստորագրություններին ովքեր են միացել, միանգամից պարզ է դառնում, թե ինչ հակահայ տականքներ են հավաքվել մեկտեղ եւ ինչ նոր փորձանքներ են դեռ սպասվում հայագիտությանը: Թվարկենք մի քանիսին՝ ավստրալահայ Արմեն Գաքավյանը (ով անհաջող փորձ արեց թուրք մտավորականների նախաձեռնած՝ Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելու շարժմանը հակադարձել ԱՍԱԼԱ-ի վրիժառուական գործողությունների համար թուրքերից ներողություն հայցելը), Հայաստանից փախած ամերիկահայեր՝ ԱՄՆ-ի ազդեցության գործակալներ Ժիրայր Լիպարիտյանն ու Գրիգոր Արեշյանը (ովքեր ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ սիոնա-մասոնական ուժերին էին ծառայեցնում Հայաստանը, իսկ հիմա էլ փորձում են վերատիրել իշխանությունը), կանադահայ պատմաբան Սիմա Աբրահամյանը, թուրք Թաներ Աքչամը (ով մի կողմից հայերի բարեկամ է խաղում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, մյուս կողմից էլ՝ հայերի եկվորության թեզն է ամրապնդում՝ հայերին թուրքերի հետ Արարատյան լեռնաշխարհում հավասար պայմաններում դնելով)*, Միքայել Առաքելյանը (Մատենադարան, նաեւ Երուսաղեմի Եբրայական համալսարան), Վազգեն Ղուկասյանը (Նյու Յորքի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանի քարտուղար) եւ այլք (այդ թվում հայկական կուսակցությունների եւ լրատվամիջոցների անդամներ):

Այս բոլորը միացել են Ռիչարդ Հովհաննիսյանի մի նամակի, որում նա ի լուր աշխարհի (նաեւ իր մասոնա-սիոնական տերերին) ահազանգում է, թե լուրջ վտանգ է սպառնում տասնյակ տարիներ արված միլիոնավոր դոլարների ներդրումներին, եւ որ հարկավոր է հենց բնում խեղդել՝ ի պաշտպանություն հայագիտության Հայաստանում եւ Սփյուռքում նախաձեռնած պայքարը: Ի՞նչ է ասում այս ամերիկյան գիտնականը: Նա պնդում է, որ ընդհանուր համացանցում (ինտերնետ) եւ ՀՀ-ում հեռուստատեսային արշավ է ընթանում, որի թիրախը ԱՄՆ-ի հայագիտությունն է եւ ի մասնավորի՝ իրենց անդամներից մի քանիսը: «Մենք անտեսեցինք զրպարտությունը շատ երկար ժամանակ: Բայց որովհետեւ այն հիմա հասել է ՀՀ պաշտոնական մարմիններին եւ շփոթության է մատնում հայրենասեր, բայց պարզամիտ շատ անհատների…», զգուշացնում են այդ մասին: Բանից պարզվում է՝ մեր հայ պաշտոնյաներն ու մտավորականները, նաեւ հայրենասեր մարդիկ շա՜տ պարզամիտ են եւ միայն ինքը՝ օ՜ մեծն Ռիչարդ Հովհաննիսյանը, կարող է լույս սփռել Հայաստանի ու հայության վրա… Այս պատմաբանը նշում է, թե հայ ազգայնականները հրապարակայնորեն պնդում են, որ «Հայաստանն ու հայագիտությունը հարձակման են ենթարկվում թուրք-ադրբեջանական եւ ԿՀՎ-ի գործակալների կողմից (այսինքն, Հայոց պատմության ակադեմական կեղծարարների)», եւ սա արդեն չի կարելի արհամարհել: «Ուստի, մենք նախագծել ենք մի հայտարարություն՝ վերահաստատելով ազատ ակադեմական հետազոտության սկզբունքը, եւ մտադիր ենք այն ուղարկել Հայաստանի մամուլին ու պաշտոնյաներին»:

Խորապես վրդովվելով՝ նամակագիրն ասում է, թե Հայ Առաջադեմ Ուսանողների Միությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը վայելում են ՀՀ որոշ պաշտոնական անձանց ու հիմնարկների աջակցությունը եւ քաջալերանքը. «Պարտադիր չէ համաձայնել գիտնականի հանգած եզրակացությանը կամ տեսակետին… եւ՝ ա. Գիտնականի հաղորդածը չպետք է հանել բուն տեքստից կամ գրվածի հակառակ իմաստը տալ: բ. Տարակարծությունը պետք է հիմնավորվի ուսումնասիրությամբ եւ արտաբերվի քաղաքավարությամբ: գ. Անհամաձայնությունները պետք չէ վարածվել խաչակրության, որ մտավորական ահաբեկչության (տեռորի) եզր է պարունակում»:

Ըստ պատմաբան Հովհաննիսյանի եւ նրա համախոհների, ակնհայտ է, որ մեր շարժումն անցնում է քննադատության սահմանը եւ բանավեճի ու տարակարծության ընդունված կանոնները: Այս «հարձակումը նպաստում է» Հայոց պատմության միակողմանի մեկնաբանությանը, մի հեղինակության ներքո, որը ստեղծում է մի իրավիճակ, որից ցանկացած շեղում պիտի պիտակվի որպես դավաճանություն: Նման մոտեցումը եղել է առանձնահատկությունը բռնատիրական վարչակարգերի եւ դատապարտելի է… որովհետեւ՝ ա. Հակասում է ուսումնասիրության վրա հիմնված պատմության վերլուծության գաղափարին: բ. Բաց է թողնում առիթը՝ նայելու անցյալին իր բոլոր բարդություներով, չուսումնասիրված ծավալներով: գ. Պատմական եւ մշակութային ուսումնասիրությունները՝ ըմբռնելու ներկան եւ ընտրություն կատարելու ապագայի վերաբերյալ, դարձնում են անտեղի:

Նամակն ավարտվում է այսպես. «Ակնհայտ է որ սա այլեւս հարձակման ենթարկվող որոշ գիտնականների խնդիրը չէ միայն, ոչ էլ ընդհանրապես հայագիտության: Այս խնդիրը հայ մշակույթի խնդիրն է բառի բովանդակ իմաստով: Այս գաղափարապես սնանկ գրոհումը՝ վարկաբեկելու գիտնականներին եւ պարտադրելու մեկնաբանությունների միատեսականություն, շատ վնասակար է ինչպես հայագիտության, այնպես էլ ՀՀ-ի եւ հայ ժողովրդի համար»:

Հիմա իմ տեսակետը հայտնեմ նամակի եւ նամակագիրների մասին: Ինքս լինելով Հայ Ազգայնականների Համախմբման հայտարարության նախաձեռնողներից մեկը՝ պարտքս եմ համարում եւ՛ նամակին պատասխանելը եւ՛ վերստին հայությանը դիմելը:

Նախ ասեմ, որ՝

1. ԱՄՆ հայագիտական կենտրոնները եղել եւ գտնվում են հրեա «հայագետների» ու նրանց ձեռնասուն կամակատար հայ «պատմաբանների» ձեռքում եւ «ամերիկյան»

հայագիտությունը վաղուց վեր են ածել հրեագիտության մի մասնաճյուղի, որը պետք է հիմնավորի սիոնական եւ թուրանական տեսակետների իսկությունը:

2. ՀՀ-ում հայագիտությունը ճնշվում է «ամերիկյան» այլազգի «հայագետների» եւ նրանց հայ խամաճիկների կողմից, իսկ այդ օտար կենտրոնների դրամաշնորհներից եւ այլ նյութական միջոցներից սնվող հայ «ակադեմիական հայագետները» պարզապես դարձել են իրական հայագիտության դեմն առնող միջազգային դավադրության կամա, թե ակամա աջակիցները:

3. ՀՀ իշխանությունները եւ եկեղեցական կառույցները պարբերաբար ճնշումների են ենթարկվում միջազգային սիոնա-մասոնական ուժերի կողմից, որոնք խոշոր դրամա-վարկային ներդրումներ են իրականացնում Հայաստանում եւ պաշտպան են դառնում ոչ միայն հայագիտությունը կեղծողներին, այլեւ՝ մեր երկիրը քաղաքականապես ու տնտեսապես ստրկացնողներին (իրենց հայաստանյան մանկլավիկներին, այս դեպքում եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր դաշտում):

Ինչ մնում է Ռիչարդ Հովհաննիսյանի եւ նրա համախոհների նամակին, ապա միանգամից նշեմ, որ չնայած նրանց քամահրանքին՝ թե իբր սփյուռքահայ ուսանողների եւ հայ ազգայնականների արդար պայքարը «սնանկ գրոհ» եւ «զրպարտություն» է, չի համապատասխանում իրականությանը, քանզի ոչնչի համար հաստատ այսքան մեծ աղմուկ չէին հանի այս «գերպատմաբանները»: Ուրեմն՝ հարվածը նշանակետին է կպել ու ցավացրել է: Ուրեմն՝ իրապես հայրենասեր պաշտոնյաներն ու գիտնականները հասկացել են «ամերիկյան» (իրականում՝ հրեական) հայագիտության դավադրությունը եւ վնասարարությունը հայության ու Հայաստանի նկատմամբ:

Մեզ «ծայրահեղականներ» ու «մտավոր ահաբեկիչներ» որակելը տվյալ դեպքում դրական ածականներ եմ համարում, քանզի, երբ հայի թշնամին է դիմում մեզ այսպիսի պիտակավորումներով, ուրեմն մեր ճիշտը իրական է եւ ազդու:

Ոչ ոք չի՛ կարծում, ավելին՝ պարտադրում, որ գիտական տեսակետները միակողմանի լինեն: Բայց մի բան հստակ է, Հայկական բարձրավանդակում հայերը չեն կարող եկվորներ լինել, եւ այդպիսի սինու դավադիր տեսակետները եթե կյանքի գոյության իրավունք էլ ունեն, ապա ո՛չ հայագիտական կենտրոններում, առավել եւս՝ հայության նոր սերնդին ուսուցանող դասագրքերում տեղ չեն կարող ունենալ: Գիտական տեսակետ է, ինչ է, քարշ տվեք ձեր հետեւից ու արծարծեք որտեղ ուզում եք, բայց Հայկական լեռնաշխարհի բնիկների ժառանգներին մի՛ ստորացրեք եւ մի՛ ստիպեք ծամել ձեր գիտական խոտանը: Սրանք իբր քիչ էին, շատերն էլ փորձում են հիմնավորել, թե հայերս ազգ ենք դարձել քրիստոնեությունն ընդունելուց հետո: Ա՛յ հենց սրանց նմաններն էլ թույլ են տալիս հայերին ընդամենը 2000-ամյա տարիք տալ ու եկվորի կարգավիճակ կպցնել: Իսկ մեզ էլ մեղադրում են, թե ի՞նչ է, պարտադի՞ր է, որ հայի ծագման մասին բանավիճենք 5000 կամ 8000 կամ 12000 տարիների վաղեմությունից: Բա ի՞նչ եք կարծում, մեր Հայկ Նահապետին պիտի ձեր Քրիստոսի ժամանակակիցը համարենք ու լռե՞նք:

Մի հայ պատմաբան մի առիթով, երբ խորհրդային տարիներին գիտաժողովում հանդիպել են 15 «եղբայրական» հանրապետությունների պատմաբաններ, ադրբեջանցի Զիա Բունիաթովին հարցրել է, թե ինչքա՞ն կարելի է կեղծել պատմությունը: Իսկ ադրբեջանցին պատասխանել է՝ եթե ինքը պատմաշինարարությամբ է զբաղվում, ապա միայն հայ պատմաբանների օգնությամբ, քանի որ նրա՛նք են իր հղումների հիմնական աղբյուրները եւ նրա՛նք են հնարավորություն տալիս ստեղծել ադրբեջանական պատմություն… Սրանից էլ մեծ ամոթանք… չեմ պատկերացնում:

Վերոնշյալ նամակում ասվում է, թե անցյալի բարդությունները նայելու համար պետք է դիտարկել նաեւ պատմության «չուսումնասիրված ծավալները», իսկ դրան խոչընդոտելը վտանգում է այդ ուսումնասիրությունների կազմակերպումը: Նույնիսկ ծիծաղելի է կարծել, թե հայ ազգայնականներն այսօր այնպիսի տնտեսա-քաղաքական լծակներ ունեն, որ կարող են սահմանափակել «ամերիկյան» հայագիտության գործունեության շրջանակները: Այստեղ խնդիրն այլ է, հայ ազգայնականները կարող են բացահայտել բոլոր հին ու նոր կեղծիքները, որոնք ծրագրված իրականացնում են ամերիկահայ «պատմաբանները», իսկ նրանց տերերը վախենում են զուր ներդրումներ անել, քանզի մի քանի հրապարակումներով այդ միլիոնները միանգամից «ջուրն են ընկնում»…

Իսկ այս ամենը տխրահռչակ պատմաբանները ոչ թե վտանգավոր են համարում իրենց եւ տերերի համար, այլ՝ «ՀՀ-ի եւ հայ ժողովրդի համար»: Հիմարությունն էլ պետք է սահման ունենա, այսինքն՝ հայերի եկվորության եւ հայրենազուրկ լինելու տեսությունը օգտակար է «ՀՀ-ի եւ հայ ժողովրդի համար», իսկ մենք՝ հայ ազգայնականներս, առանց ամաչելու պայքարում ենք այդ տեսության կրողների դեմ:

Ամեն դեպքում տխրահռչակ պատմաբանները չեն մոռացել մեզ խորհուրդ տալ, որ տարակարծությունները պետք է հիմնավորվեն ուսումնասիրություններով: Այսինքն՝ իրենք պարբերաբար պատմագիտական կտեր պետք է ներդնեն ու, հայերն էլ այդ կտերն ուտելով, պիտի հերքեն դրանք: Սակայն, կտերն ուտելով արդեն իսկ ծուղակն ենք ընկնում, եւ սա էլ նրանց նպատակն է:

Իսկ այն ձեւակերպումը, թե իբր մեր վերաբերմունքն անցնում է քննադատության սահմանը եւ խախտում է բանավեճի ու տարակարծության ընդունված կանոնները, ասեմ, որ այդ կանոններն իրենք են հնարել, ու հայ ազգայնականները թքած ունեն այդ կանոնների վրա, ու եթե իրապես ազգային-ցեղակրոնները ՀՀ-ում լինեին իշխանությունում, ապա գործակալ-պատմաբանները ոչ միայն դավաճաններ կորակվեին, այլ՝ նրանց ոտն ու քոքը կկտրվեր Հայաստանից, իսկ սփյուռքահայ գաղթօջախներում ամենավարկաբեկված հայերը կլինեին… Վստահ եմ, որ այս տեսակետը նույնպես բռնապետական կորակվի, սակայն ամենամեծ բռնապետական երկիրն իրենց հայրենիքը՝ ԱՄՆ-ն է, իսկ ամենաշատ բռնապետական հայագիտական կենտրոններ ԱՄՆ-ում կան, եւ մեզ՝ իրենցով դատելու կարիքը չկա…

Ինչ վերաբերում է մեր նախաձեռնած «խաչակրած արշավանքին», ապա դա խորհրդային եւ ամերիկյան հայագիտական կենտրոնների որդեգրած ոճն է եղել ու կա, մասոններ Բորիս Պիոտրովսկին եւ Իգոր Դյակոնովը պարզապես սպանեցին հայագիտությունը ԽՍՀՄ-ում (հայ հայագետներին էլ դավաճաններ դարձրեցին), իսկ ամերիկյան սիոնա-մասոնական «հայագետ» Ջեյմս Ռասսելի եւ նմանների ղեկավարած հայագիտական կենտրոնները հայագիտությունը վերածեցին հայատգիտության…

Հակահայ այս եւ այլ գիտնականները, առանց ավելորդությունների, տանտիրոջ կեցվածքով ամեն անգամ գալիս են Հայաստան, գիտաժողովներում թքում են մեզ վրա, մեր պատմության վրա՝ հրամցնելով իրենց հակագիտական աղբը, մեր հայրենիքում պաշտպանում են օտարի շահերը, եւ այդ ամենն արվում է ՀՀ ԳԱԱ բարձր հովանու ներքո: Եվ այսքանից հետո ոչ միայն դուրս չեն շպրտվում երկրից, այլեւ դառնում են ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ (Բորիս Պիոտրովսկի, Ռիչարդ Հովհաննիսյան, Պողոս Լեւոն Զեքիյան, Գաբրիելա Ուլուհոջյան, Վահագն Տատրյան եւ այլք), պատվավոր դոկտորներ (Մայքլ Սթոուն, Նիկոլայ Ռիժկով (այս անձի հարցով խնդիր կա արդեն Սպիտակի երկրաշարժի պարզաբանման առումով), Վահագն Տատրյան եւ այլք)…

Օրերս էլ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կազմակերպված, 1909թ. ապրիլին Օսմանյան կայսրության Ադանայի նահանգում տեղի ունեցած հայկական կոտորածների 100-րդ տարելիցին նվիրված 2-օրյա միջազգային գիտաժողովին մասնակցել է նաեւ Ռիչարդ Հովհաննիսյանը, եւ ըստ ականատեսների, շատ ամբարտավան կեցվածքով փորձել է նորից բոլորին դասեր տալ, եւ անձամբ բաժանել է իր նամակը մասնակիցներին, որոնցից քչերն են միայն ստորագրել, որից էլ շա՜տ է վիրավորվել «վաստակաշատ պատմաբանը»: Մինչեւ ե՞րբ ենք հանդուրժելու օտարի եւ նրա՝ մեր նկատմամբ վերաբերմունքն իբրեւ ստրուկի: Ինչու՞ նույն միջոցառմանը ներկա «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հորը՝ Ռիչարդ Հովհաննիսյանին, կարգի չի հրավիրում մեզ՝ հայաստանցիներիս «վերեւից նայելու» համար, թե՞ կարծում է իր հայրը ամենագետ եւ ամենահզոր մի մարդ է, որ դրա իրավունքն ունի: Ուրեմն ասեմ՝ նա ինձ համար ամերիկյան ԿՀՎ-ի եւ իսրայելական ՄՈՍԱԴ-ի հերթական գործակալներից է, եւ պարզապես՝ ստրուկ, ով հայրենիքում իրեն ստրկատերի պես է պահում: Այս դեպքում կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյան էլ կատարում է ամերիկյան հինգերորդ շարասյան ղեկավարի (ազդեցության գործակալի) պարտականությունները Հայաստանում, եւ որպես լա՜վ կամակատար «պապայի բալիկ», Լեւոն Տեր-Պետրոսյանի լրիվ տապալման դեպքում վստահ է, որ կդառնա «արմատական ընդդիմության» նոր առաջնորդը: Երեւի հենց սա էլ խոստացել է Վաշինգտոնը: Իսկ այս հինգերորդ շարասյան (եւ՛ քաղաքական եւ՛ պատմագիտական ոլորտներում) պաշտպանի դերը ստանձնել է մեկ այլ ամերիկացի ազդեցության գործակալ՝ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Իսկ ահա, ԳԱԱ-ի հաշվետու տարեկան ժողովի ժամանակ Ռիչարդ Հովհաննիսյանը փորձեց վերստին իր եւ համախոհների գովքն անել ու միաժամանակ հաշտեցման կոչով հանդես գալ, ինչը ցույց տվեց, որ Հայաստան գալով նա չկարողացավ «ամերիկյան» հայագիտության հաղթարշավն ապահովել եւ շուտով ստիպված է լինելու հաշտվել այն մտքի հետ, որ հայագիտության կենտրոնը Հայաստանում է լինելու: Այս մտքին հետ բոլորը պիտի հաշտվեն:

Հիմա դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝

1. Ես եւ յուրաքանչյուր հայ կարո՞ղ ենք մեզ ապահով զգալ մի երկրում, որտեղ ԱԱԾ մեկուսարանից փախցնում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների վարձած մարդասպանին (հայ գործիչներ սպանելու պատվերով եկած), եւ ոչ-ոք առ այսօր չի պատժվում կամ պաշտոնաթող լինում:

2. Կարո՞ղ եմ ես եւ յուրաքանչյուր հայ ապահով զգալ մի երկրում, որտեղ սեփական տնից, ընտանիքից կարող են ում ուզեն, երբ ուզեն՝ գողանան ու տանեն ինչպես հայ, այնպես էլ օտար «ամենակարողները»:

3. Կարո՞ղ է մի երկրում պաշտպանված լինել հայագիտությունը (եւ ամեն հայկական բան), երբ հայ անհատն անգամ անվտանգ չի զգում իրեն իր հայրենիքում, իսկ գործակալները վխտում եւ տնօրինում են մեր ազգի ճակատագիրը:

Եվ վերջապես՝

4. Կարո՞ղ եմ ես կամ յուրաքանչյուր հայ պահանջել, որ նման իրավիճակում հնարավորություն ընձեռնվի սեփական զենքով (օրինական) կամ ցանկացած միջոցներով պաշտպանելու անձը, ընտանիքը, ազգն ու հայրենիքը:

Եթե ոչ՝ ապա ո՞րն է Ձեր խորհուրդը, հարգարժա՛ն ՀՀ նախագահ:

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հ.Գ.-1 – Մի առաջարկ եւս ՀՀ նախագահին: Բոլոր հին ակադեմիկոսներին երաշխավորեք, որ կպահպանվեն իրենց գիտական կոչումները, աշխատավարձը կամ թոշակը, նույնիսկ հիմա կպարգեւատրվեն, եթե համարձակություն դրսեւորեն ու հրաժարվեն խորհրդային տարիների պարտադրված տեսություններից, իրենց հակագիտական աշխատանքներից, ներկա հակահայ կեցվածքից եւ զբաղվեն իրական հայագիտությամբ՝ նույնիսկ մերժելով իրենց նախկին աշխատանքները: Սա նաեւ ինքնամաքրվելու լավագույն ձեւն է:

Հ.Գ.-2 – Վերջերս Երեւանի 3 բուհեր՝ Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանը, Երեւանի պետական համալսարանը եւ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը ԱՄՆ դեսպանությունից 18 մլն. դրամի (մոտ 48 հզ. դոլար) չափով ամերիկագիտության դասագրքեր ստացան: Գրքերի փոխանցման արարողությանը մասնակցել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Հետաքրքիր է, իսկ ՀՀ դեսպանատունն ԱՄՆ-ում կարո՞ղ է արդյոք իր հայագիտական գրքերը բաժանել ամերիկյան համալսարաններին՝ առանց ոմանց թույլտվության:

* Այսպես թուրքերի համար հեշտ կլինի ցեղասպանության ընդունումը եւ որոշակի նյութական փոխհատուցում տալը, քանզի այլեւս տարածքային (պահանջատիրական) խնդիր չի առաջանա: Այս տրամաբանությամբ՝ եկվոր հայերը Արարատյան լեռնաշխարհում հաստատվելով կոտորել են ուրարտացիներին (արարտացիներին, արարատցիներին (իմա՝ հայերին)), իսկ եկվոր՝ Հայաստան ներխուժած թուրքերն էլ կոտորել են հայերին… Այսպես՝ հայերի եկվորության թեզով մի մեծ խնդիր են լուծում սիոնա-թուրանական ուժերը՝ հայերին զրկելով Հայկական բարձրավանդակի բնիկները լինելու պատմական, բարոյական ու աստվածատուր իրավունքից: Իսկ մեր որոշ «պատմաբաններ» հանուն փողի ու փառքի՝ թուրքից ավելի թուրք եւ ջհուդից ավելի ջհուդ են դարձել:

«Լուսանցք» թիվ 15 (101), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։