Թիվ 20 – հ.9 – 2003

 ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 20 – հ.9 – 2003 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ (ԱՀԽ) ԿԱԶՄԱՎՈՐԱԾ ՈՒԺԵՐԻ 1-ԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
ԳԼԽԱՎՈՐ ԶԵԿՈՒՅՑԸ 

«Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, նոր՝ ազգային ուժի անհրաժեշտությունը և անելիքները».

         Հայաստանի անկախացումից ի վեր  մեր  պետությունն ու ազգը օտարի նպատակային հետևողականությամբ և մեր իսկ ծախու հայրենակիցների օժանդակությամբ հայտնվել են խորը համակարգային ճգնաժամի մեջ: Նախկին իշխանությունը, ՀՀՇ-ական, հիմք դրեցին Հայոց պետության ապազգայնացմանն ու թալանչիական սեփականաշնորհմանը: Ազգային գաղափարախոսությունը հռչակվեց «քաղաքական կեղծ կատեգորիա», որը նաև բացահայտ  հրահանգ էր՝ հայությանը հոգեպես ու գաղափարապես կլանելու՝ դիմազրկելու: Հայը Հայաստանում դարձավ վարձու ապրող տեսակ, հանրապետության տնտեսությունը բաժանվեց Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, կապի համակարգը տրվեց Հունաստանին, ջրային տնտեսությունը՝ Իտալիային, և այսպես շարունակ… աղանդավորությունը, անբարոյականությունը, հատկապես՝ միասեռականությունը, դարձան զարգացվածության չափանիշ, հայն իր հայրենիքում դարձավ օտարին ու սեփական դավաճանին սպասարկող անձնակազմի հիմնական տարրը: Ապաշնորհների ջանքերով սփյուռքահայը վերածվեց փողի քսակի և պարզապես զզվեց հայրենիքից ու օտարվեց: Բաժանվեց հայությունը, բաժանվեց Հայաստանը: Եվ միայն մի պատիժ կա ՀՀՇ-ական կառավարիչներին, ազգային արդար դատաստան, որը ազգային իշխանության իրավունքն է ու պարտականությունը:
       Իսկ ի՞նչ է կատարվում այժմ, ձևական կամ պալատական իշխանափոխությունից հետո: Շարունակվում է այն գործը,    ինչն սկսել էին «աշխարհի ստվերային կառավարության» անդամներն ու նրանց հայաստանյան մանկլավիկները, պարզապես փոխվել է մարտավարությունը: Շարունակվում է ապազգայնացման, հայաթափման և հայաստանակործան քաղաքականության իրականացումը, վտանգված է Արցախի ու ազատագրված տարածքների հետագան, չկա ազգային-պետական անվտանգության հայեցակարգ:
        Այն, որ այսօր, համենայնդեպս անկախ երկիր ունենք ու ռազմաճակատում արձանագրել ենք լուրջ հաղթանակներ, դա հայ ազգի ոգեղեն ուժի և նվիրյալ կամավորական շարժման ազատամարտիկների անձնազոհության արդյունք է, ու ոչ մի իշխանավորիկ կամ կազմակերպություն թող չսեփականացնի «անկախություն և ազատամարտ» վեհ գաղափարները:
         Այդ որի՞ զավակն է մաքառել դաժան ու խավարոտ տարիներին անկախության կերտման ճանապարհին, կամ՝ վտանգել ու զոհաբերել կյանքը մարտադաշտում: Այդ որի՞ ընտանիքն է ազգի հետ միասին քաշել ավելի քան 10-ամյա հոգսերն ու տառապանքները, այդ ո՞ր մեկն է սեփական (ո՛չ թալանած) ունեցվածքը նվիրաբերել ու ազգային բարերար դարձել… Արցախյան պատերազմի տարիներին իշխանավոր կոչեցյալների զավակները այստեղ կամ դրսերում կրթվում էին, ակնկալելով, որ իրենք էլ իրենց ապաշնորհ հայրերից հետո պիտի ղեկավարեն ազատամարտիկների զավակներին, որոնք սովի ու ցրտի պայմաններում հայրենիքին շունչ էին տալիս: Երբ ազգը թալանի ու արհեստական խավարի պայմաններում կառչել էր Հայաստան երկրին, վերնախավ կոչեցյալը դղյակներ ու հասարակաց զվարճատներ էր կառուցում ու դիվային խրախճանքի տրվում: Նախկինում էլ, այսօր էլ, Նժդեհի բնորոշմամբ, ազգի տականքն է դեռևս վեր բարձրանում, օտարին ծախվելով, սեփականը մսխելով, տխմարաբար չհասկանալով, որ ազգին դատապարտելով՝ սեփական անձն ու ընտանիքն է դատապարտվում նաև:
        Մեր այս բազմատեր կամ նույնն է թե անտեր երկրում աղանդավորականությունը հոգևոր ոլորտից տեղափոխվել է նաև քաղաքական, բարոյական, մշակույթի, կրթական, լեզվական ու այլ բնագավառներ: Մեզանում հայտնվել են նոր տիպի աղանդավորականներ՝ համասեռականներ, այլասերներ, լեզուն ու արյունը, ազգությունն ու հայրենիքը ուրացողներ և այս կարգի այլ մոլագարներ: Այս ամենը մեզ պարտադրվում է ժողովրդի վստահությանը չարժանացած, ընտրակեղծիքներով իշխանության եկած ու այդպիսով գերտերությունների կամքից կախյալ հին ու նոր իշխանավորների ու նրանց գործունեությունը համակարգող դեսպանատների կողմից: Նույն կարգավիճակում է հայտնվել նաև ընդդիմությունը: Հերթական անարդար ու լկտի ընտրություններից հետո, չկարողանալով նպատակաուղղել ժողովրդի արդար ցասումը, նրանք նույնպես  ապավինեցին գերտերությունների քմահաճույքներին ու դատապարտեցին վեր խոյացող ազգային վերազարթոնքը, նոր հիասթափություն, ընկճում բերելով ժողովրդին: Եվ նման ընդդիմությունը նույնքան վտանգավոր է, որքան անօրինական իշխանությունը: Քանզի առաջինը ելել է ժողովրդի շալակը, իսկ երկրորդը փորձում է ընդամենը զբաղեցնել նույն տեղը, բայց ո՛չ առաջնորդել: Անբարո և անարդար է նման վերաբերմունքը, մեր ժողովուրդն իր կեցվածքով արժանի չէ որ հայտնվի անելանելի թվացող այս վիճակում:
       Ուստի, մենք՝ Ազգային Համաձայնության  Խորհրդարանը ձևավորող հասարակական-քաղաքական, գիտական-մշակութային ուժերս, այս անհեռանկարային պայմաններում հայտարարում ենք հայոց քաղաքական դաշտում նոր՝ ազգային-հայրենասիրական բևեռի ստեղծման մասին, որն ակնկալում է քաղաքական դաշտի վերադասավորում՝ ազգային միասնական նպատակի շուրջ համախմբում, և անհրաժեշտ է, որ ազգային համաձայնության տանող այս քայլը առաջնորդեն նոր քաղաքական դեմքեր, որոնք լինելով թե՛ քաղաքականության մեջ, թե՛ ռազմադաշտում,         
(շարունակությունը` 24-րդ էջում).
(սկիզբը` 1-ին էջում).
հնարավորինս հեռու են մնացել իշխանական և ընդդիմադիր դաշտերի վայրիվերումներից, մեկից մյուսը տեղափոխվելու արատավոր գործելակերպից, և վճռակա՛ն են կազմակերպելու համայն հայության և հայ ազգի բարեկամների համախմբումը մեկ նպատակի շուրջ, այն է՝ Հայաստանի միասնությունն ու հզորացումը, հայության ինքնիշխանությունը, բարգավաճումը՝ ազգային ու համամարդկային առաքինի չափանիշներով շաղախված:
        Այո՛, հայոց քաղաքական դաշտը կտրուկ փոփոխության կարիք է զգում, ժողովուրդը կհավատա միայն չվարկաբեկված, չկեղտոտված, ազգային ոգի և հավատ բերող ուժերի:
    Մենք վճռակա՛ն ենք հայկական էությունն ու բնույթը պաշտպանելու, երկրի տնտեսությունը վերականգնելու, Արցախի ու մեր պատմական հայրենիքի խնդիրները հիմնավորապես կարգավորելու, միջազգային հանրության հետ արժանապատվորեն ապրելու և համամարդկային վեհ հոգևոր-բարոյական արժեքներով աշխարհի ազգերի հետ համահունչ զարգանալու հարցերում:
       Ելնելով վերոնշյալից, Ազգային Համաձայնության Խորհրդարանի հասարակական-քաղաքական ուժերը նախաձեռնել են ազգային նոր շարժում, որի հռչակումը կկայանա Համաժողովում: Վստահ ենք, այս շարժումը կյանքի կկոչի Ազգային Համաձայնության Խորհրդարանի որոշումները և կիրականացնի հայության ու Հայաստանի այլազգի քաղաքացիների համախմբումը՝ Հայաստանը հզորացնելու գաղափարի շուրջ: Ազգային Համաձայնության Խորհրդարանում ընդգրկված են ուժեր, որոնք գաղափարապես և սոցիալ-տնտեսական մոտեցումներում ամբողջացնում են հայոց քաղաքական դաշտը. կան ազգայնականներ, ժողովրդավարներ, ռազմա-հայրենասիրական ուղղության ներկայացուցիչներ, կոմունիստներ, սոցիալիստներ, լիբերալ-ազատականներ, կարող են ընդգրկվել նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
         Ավարտելով խոսքս, Ազգային Համաձայնության Խորհրդարանի բոլոր կառույցների և ուժերի անունից դիմում եմ համայն հայությանը, Հայաստանի բնակչությանը՝ նոր Ազգային Շարժմանը միանալու, ազգային համերաշխության հասնելու, Հայկական Գերնպատակով առաջնորդվելու կոչով:
       Արթնացի՛ր Հա՛յ Մարդ և տե՛ր կանգնիր քո հայրենիքին, ազգային արժեքներին ու ազգային առաքելությանը:

ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ներքաղաքական հիմնախնդիրներ

Հայաստանն ու Հայությունը հայտնվել են համակարգային խոր ճգնաժամի մեջ, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է դրսևորել ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՄՔ, հոգևոր-գաղափարական ու քաղաքական-տնտեսական հայամետ ու հայաստանանպաստ նոր, բայց ավանդաշաղախ մոտեցումներ՝ հիմնվելով մեր բնատուր արարչականության, ազգային առանձնահատկությունների ու հազարամյակներից եկող արժեքային համակարգի (իմա՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի) վրա:
     Ելնելով այս իրողությունից և առկա հրամայականից՝    Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) ակնկալում է Հայաստանի ու Սփյուռքի ազգայնական, ազգային-հայրենասիրական ուժերի համախմբմամբ հասնել Հայոց Պետության հզորացմանն ու Հայ Ազգի բարգավաճմանը՝ իր Բնօրրան-Հայրենիքում:
      …Այսօր հսկայական մի սարդոստայն է հյուսած աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր երկրներում և ազգերի համար, իսկ թունավոր սարդերը՝ որպես բազմաբնույթ աղանդավորներ, թունավորում, ոչնչացնում են կյանքի ձգտող շարժվող ամեն բան: Այդ աղանդները զենքեր են՝ մարդկային հոգիները սպանելու, ցեղատիպերը ոչնչացնելու համար (նման մի զենք էլ «կլոնավորում» կոչեցյալն է), որոնց միջոցով փորձում են մարդկությանը «զոմբիացնել» ու բնազդային մակարդակի հլու արարած դարձնել, այնպիսին, ինչպիսին ընտանի կենդանիներն են, որոնք կծառայեն իրենց՝ առայժմ մարդ կոչեցյալներին…
         Աղանդավորականությունը հոգևոր ոլորտից տեղափոխվել է նաև քաղաքականության, բարոյականության, մշակույթի, կրթական, լեզվական և այլ ոլորտներ: Մեզանում հայտնվել են նոր տիպի աղանդավորներ՝ համասեռականներ, այլասերներ, լեզուն ու արյունը, ազգությունն ու հայրենիքը ուրացողներ և այլք: Այս ամենը մեզ և աշխարհին պարտադրվում է քաղաքակրթության, համաշխարհայնացման (համապարփակեցման, համահարթեցման) անվան տակ, նաև այս կամ այն եվրոպական կամ միջազգային կառույցին անդամակցելու պատրվակով: Հաճախ այս բոլորը պարտադրվում է դրամա-տնտեսական կախվածության, այնուհետև ազգերին ու երկրներին ստորացնելու (նաև ռազմական ճնշումների) միջոցով:
        Ներկայումս մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության շահարկմամբ մարդը «յոթ մղոն»-անոց քայլերով սլանում է անասնականացման ճանապարհով: Սա կոչվում է արևմտյան «գերզարգացած» քաղաքակրթություն: Մարդիկ պատրաստ են մերկ ու սեռափոխված քայլել փողոցով, նույն փողոցում բոլորի առջև անասունի պես սեռական ինքնաբավարարության դրսևորումներ ցուցադրել և հատկապես աներեսի պես տնետուն շրջելով՝ հաճույք են ստանում՝ մարդկանց ահաբեկելով ու հոգեորսությամբ զբաղվելով…
          Իսկ ո՞վ պետք է պաշտպանի այն մարդկանց իրավունքները, ովքեր չեն ցանկանում անասնանալ, ում տարրական իրավունքները տանը, փողոցում, դպրոցում և աշխատավայրում ամեն վայրկյան ոտնահարվում են տգետների ու անբարոյականների կողմից, այդ մարդկանց՝ իրավամբ մարդ մնալու իրավունքներն ո՞վ է պաշտպանելու…
        Եթե որևէ մեկը հիվանդ է, սեռական անբավարարվածությամբ է տառապում կամ սեռափոխության մոլուցք ունի, տեղափոխել է պետք հիվանդանոց. անհրաժեշտ է բուժել, և ոչ թե իրենց բարոյականությամբ առաջնորդվելով՝ ՍՊԻԴ-ով, սիֆիլիսով և նմանատիպ հիվանդներին, նաև՝ հոգեկան, ազատություն տալ, որ բազմանան… Հետո ի՞նչ թե հիվանդ են կամ՝ գիժ, բա դրանց իրավունքնե՞րը… կամ էլ այդ անառակներին մի գյուղ թող հատկացվի, թող լցվեն այնտեղ, թող շնանան, էշանան ինչքան ուզում են, այնքան՝ մինչև զզվեն իրարից, և ոչ թե մեզ զզվացնեն՝ նորմալ բնական մարդկանց կողքին ապրելով: Շոշափվում է նաև պոռնկատներ բացելու, սեռափոխությունը չճնշելու, չարգելելու հարցը…
      Քիչ չեն նաև կանանց ու երեխաների իրավունքներից բարբաջողները, մի աղանդավորներ էլ սրանք են: Կան ընտանեկան ու ազգային, մարդկային ու տիեզերական օրենքներ ու իրավունքներ. կնոջը տղամարդու և երեխաներին ծնողների դեմ հանելը հակաբնական է ու շինծու, ընտանիքները, այնուհետև՝ ազգը պառակտելու թշնամական մոլուցք է: Սա քաղաքական պոռնկություն է…            
      Այո՛, ակնհայտ է, և բազմիցս շեշտվել է, որ Հայության   վրա համառորեն գործադրվում է համակարգված, նպատակային ճնշում, դա տեսանելի է մեր կյանքի ու գործունեության բոլոր ոլորտներում: Ոչնչացվում են ոչ միայն տնտեսությունը, ռազմավարական նշանակության հիմնարկները, այլև` մանկապարտեզը, գիտական-կրթական համակարգը` մինչև իսկ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան, Հայ ընտանիքը, պետական մտածողությունն ու խորհրդանիշները, Հայ անհատի տարրական, բարոյական-հոգեբանական իրավունքները, ազգային հոգևոր-մշակութային արժեքները… Հայ հանրությանն  ամեն կերպ դրդում են չդիմադրել, հաշտվել այս իրողության հետ, և դրան ավելի շատ նպաստում են մեր տականք ու ապաշնորհ պետական, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչները, «ազատ (իրականում` սանձարձակ, քայքայիչ) խոսքի» ձգտող լրատվամիջոցները: Հայկական Դիմադրությունը պատռում է դրանց դիմակը, բացում դժգույն, ծախու-ապազգային դեմքը, վտանգում` գնված աթոռներն ու օտարների կողմից առատաձեռն վճարվող իշխանությունը (այդ թվում և՝ «4-րդ»)…
        Մենք ասում ենք՝ միայն ազգային որակ կրողը կարող է իր տեսակի համար ճշմարիտ առաջնորդ ու նաև պետական այր լինել, և առանց ազգային կենցաղվարության ու վարքի ազգային գաղափարախոսությունը և քաղաքականությունը դեռևս ազգային որակ չեն: Արհեստածին, շինծու ազգային կերպարանքով մեզ հնարավոր չէ անընդհատ խաբել. ամենօրյա անդուլ պայքար է ազգային գործը, նրանում չկան մանրուքներ և անկարևոր գործեր, իսկ եթե ոմանց համար կան, ապա մենք ասում ենք՝ ամենօրյա մանրուքներում անգամ զարգացրու կամքդ և ազգային-բարոյական մտածելակերպդ: Հայրենիքին ու Ազգին ծառայելու պատրվակով կատարվում են ամենաանհավանական ստորություններ ու խարդավանքներ, իսկ Նժդեհն ասում է. «Ծառայի’ր Հայրենիքիդ ամեն ինչով` բացի ստորությամբ»:
        Այսօր Հայաստանի ու Հայության ճակատագրով մտահոգ մարդիկ չեն հասցնում սեփական երկրում ապազգային և հակահայկական մի երևույթին դիմագրավել, երբ առաջանում են նորերը: Սրանով փորձում են հիասթափեցնել, հուսալքել նվիրյալ Հայորդիներին՝ իբր հիմնավորելով «մեր դեմ խաղ չկա» սկզբունքը, սակայն, սրանց այդպես էլ հասու չէ՝ որ քանի դեռ Հայ Գենը կա, կլինի անհաշտ պայքար՝ մինչև հաղթանակ, մինչև ներքին և արտաքին թշնամու իսպառ ու անխնա ոչնչացում, ընդհուպ՝ մարմնական…
         Այն, որ Հայաստանը ղեկավարում են օտարահպատակ հայերը և այլազգիները (նաև՝ հայի ազգանվամբ), ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, ուստի, մեր (ցեղակրոնների)՝ «Հայաստանը` Հայերին» կարգախոսն առավել քան արդիական է, և կոչ է Համայն Հայությանը` վճռականորեն նվիրվելու Հայրենիքին: Մեր պայքարն ամենուր է, ամեն ոլորտում, ամեն Հայի հոգու և օջախի մեջ: Ոչ միայն ամեն օր, այլև` ամեն ժամ, վայրկյան չպիտի դադարի Հայոց պայքարի շունչը, որպեսզի թշնամիները լինեն շնչահեղձ, ոչ՝ մենք: Այո՛, Հայաստանը՝ Հայերին, սակայն, սա չի նշանակում, որ մյուս ազգերը չպիտի ապրեն Հայաստանում, թող ապրեն, եթե ցանկանում են, եթե ապրելու այլ տեղ չունեն, բայց միշտ պիտի հիշեն, որ սա իրենց պետությունն է կամ ծննդավայրը, բայց՝ ոչ երբեք Հայրենիքը: Ուստի որևէ հավասար իրավունք Հայ Տեսակի հետ նրա Բնօրրանում նրանք չեն կարող ունենալ և ոչ մի հարցում. Հայի Տունն իրենն է, իրավունքներն էլ իրենն են, ինչպես յուրաքանչյուր մարդու բնակարանն է իր սեփականությունը, և նա է տնօրինողն ու իրավասուն այնտեղ… 
        Սա է Արարչադիր Օրենքը, իսկ ներկայիս օրենքներն ու սահմանադրությունը օտարահաճ, հայասպան մտքերի, պարտադրանքների արտագրություն-ժողովածուներ են: Ամեն բնական տեսակ իր տարածքն ու կենցաղն ունի, իր մտածելակերպն ու էությունը և այլ կերպ հնարավոր չէ, ուստի յուրաքանչյուր մասնակի շեղումն անգամ վտանգում է Հայկական Պետության գաղափարն ու լինելիությունը:
     Իսկ մեր իրականությունն այլ     է, այլերի համար է…
    Ամեն քայլափոխի յուրովի մի արհեստական խնդիր է դրվում Հայության առջև, բայց, միևնույնն է, մենք պարտավոր ենք չեզոքացնել, ոչնչացնել դրանք: Այսօր աղանդավորների, համասեռականների, պոռնիկների, այլասերների, դավաճանների և նմանատիպների կողքին ունենք գրեթե չերևացող այլ խնդիրներ, որոնց լուծումները պակաս կարևոր չեն: Այդ խնդիրները ազդում են մեր հոգեբանության ու բարոյականության, մեր գիտակցության վրա: Երբ Հայոց ինքնիշխանությունը բնորոշող Հայկական դրոշի կողքին ծածանվում է Հունաստանի դրոշը՝ «Արմենտելի» մեղքով, ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Իսրայելի և այլ երկրների դրոշները՝ ինչ-որ ֆիրմա-հիմնարկների «քսմսվելու» քաղաքականության պատճառով,  պետական ոչ մի այր ծպտուն չի հանում: Երբ ՀՀ ՆԳՆ վիզաների և անձնագրերի վարչությունը օտարերկրացի քաղաքացիների հրավիրման պաշտոնագրերը հաճախ ռուսերեն է լրացնում, ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական պատասխան-փաստաթղթեր է ուղարկում անգլերեն, երբ ՀՀ ազգային ու պետական լեզուն ոտնահարվում է ԶԼՄ-ներում, առողջապահական, կրթական և այլ հիմնարկներում, տնտեսվարողների և այլոց ցուցանակներում, այցեքարտերում, գովազդներում, արտադրանքի փաթեթավորումներում, պիտակներում, ոչ մեկին կարծես թե սա չի հուզում: Երբ հայ մարդը ստորագրում է ոչ հայերեն, դիմում է հայրանվան անհարկի նշումով, երբ հեռախոսի ինքնապատասխանիչ սարքը հայերեն չի «խոսում», և հայն էլ արդեն հայերեն չի խոսում ու մտածում, երբ հայերի սրբությունները պղծվում և արժանապատվությունը ոտնահարվում են թե’ Հայրենիքում, թե’ նրանից դուրս, երբ Հայաստանի շուկայում հայտնվում են թուրքական ու ադրբեջանական անորակ ապրանքներ՝ դրանց ներկայիս երկրների տարածքային ամբողջականությունը քարոզող քարտեզներով, և երբ թուրքը ՆԱՏՕ-ի միջոցով զորավարժություններ է անցկացնում Հայաստանում, իսկ գերտերությունները նվաստացնելով հայկական հարցը` մեզ հաշտեցնում են թուրքերի հետ և փորձում բացել մեր սահմանները…  Մինչև ե՞րբ, ՀԱՅԵ՛Ր:
      Իսկ, ահա, Հայությունը հայրենիքում և սփյուռքում խելահեղ արագությամբ կորցնում է իր ազգային ու բարոյական նկարագիրը՝  գնալով անխուսափելի կործանման: Հայ ազգի դեմ նորից եղեռն է կատարվում:
      Այս եղեռնը շարունակությունն է մեր ազգի կրած նախ- կին եղեռնների: Թշնամու իրականացրած եղեռնը միջազգայնորեն ճանաչել ենք պահանջում, սակայն, Հայաստանում Հայի Ինքնության ոչնչացման, հոգևոր, բարոյական, իրավական ու սոցիալական համատարած եղեռն է իրականացվում պետականորեն… ստորաքարշորեն հաճոյանալով միջազգային (իրականում՝ հակազգային) այս կամ այն կառույցին՝ նվաստանալով և հասնելով ազգադավության: Ներկայումըս ողջ Հայ-Արիական տեսակի դեմ տեղի է ունենում նախահարձակում: Դա համաշխարհային տեղեկատվական պատերազմն է, որը ժամանակ առ ժամանակ վերածվում է «տաք» պատերազմների: Եվ այդ մարդկային, հոգևոր ու նյութական հնարավորություններըն օգտագործելով կատարվում է՝ գաղափարական, բարոյա-հոգեբանական, ժամանակագրական և մեթոդաբանական համակենտրոնացված ղեկավարում, նախանշելով կենտրոնների ընդհանրացված հակամարտությունների ծրագրերի առաջնահերթությունը: Արիական ազգերի՝ որպես նախահարձակման զոհերի, հասարակական գիտակցության մեջ նպատակամղված ներդրվում են իրենց շրջապատող աշխարհի, անցյալի, ներկայի ու ապագայի մասին այնպիսի կեղծ պատկերացումներ, անբարո և ունայն արժեքներ, որոնք թույլ են տալիս նախահարձակին հետագայում ազատ աճպարարություն անել և՛ այդ երկրի կառավարությամբ, և՛ այդ ժողովրդով՝ իրագործելով անհրաժեշտ պաշարների գրավումը՝ գործնականորեն չհանդիպելով ոչ մի դիմադրության, այսինքն՝ առանց զինված ընդհարման:
         Այս անգամ այն իրականացվում է նոր ձևերով՝ մշակված սոցիալ-տնտեսական և գաղափարա-քաղաքական նոր միջոցներով: Ոչնչացվում են Հայկական-Արիական քաղաքակրթությունը, մշակույթը և Հայ Ազգի Ինքնությունն ու Էությունը:
         Եղեռնի պատվիրատուն նույն ուժերն են, որոնք գործում էին նաև առաջ: Դա համաշխարհային ջհուդա-մասոնական և անգլո-ամերիկյան (սաքսոնական) վերհուդայական «գլոբալ ուղղորդ»-ն է՝ իր վաշխառուական տոկոսի համաշխարհային ստրկատիրական համակարգով…
       Այլևս անհնար է հանդուրժել շարունակվող սպիտակ եղեռնի ընթացքը, ժամն է լուրջ ճակատամարտի: Ուստի ճիշտ և արդյունավետ պատերազմելու համար պետք է խորապես ճանաչել թշնամուն:
       Մենք ճանաչում ենք դրանց և արդեն հայտարարել ենք Հայ Արիական Միաբանության՝ այդ ուժերի դեմ բացահայտ հանդես գալու և առճակատման մասին:
      ՀԱՄ-ի նպատակն է՝ ազգային բազմահազարամյա արժեքների պահպանումն ու պաշտպանությունը, Արարչապետության վերածնունդը, ինչպես նաև Հայկական-Արիական կացութաձևի, ազգային ոգու, բարոյականության, հոգեբանության և հավատամքի վերականգնումը:
       Արարչապետությունը չի կարող հիմնվել տարբեր տեսակի իզմերի վրա: Այն պետք է հենվի արարչաիմացության, աշխարհաճանաչողության, Հայկական նահապետականության, արարչապետական ավանդույթների ու Ազգային-Արիական մշակույթի վրա:
      Մենք պայքարելու ենք Արարչապետության, Բնական Ազգերի Երկնային Սրբազան Իշխանության (հիերարխիա)՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի վերականգնելու համար:
    Մենք հավատում ենք, որ լինելով ՀՆԱԳՈՒՅՆ ԱԶԳ,    հաղթել ենք հենց իրեն՝ ամենազոր Ժամանակին: Որպես ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ՝ մենք միշտ եղել ենք կյանքի՝ հանուն լույսի և ընդդեմ խավարի պայքարող առաջապահներ:
       Այնտեղ, ուր կա կա՛մք, կա նաև ճանապարհ: Եթե կա պայքար, կլինի նաև հաղթանակ: Մենք վճռակա՛ն ենք՝ կանխելու ՀԱՅՈՒԹՅԱՆ անկման գործընթացը:
      Այսօր յուրաքանչյուր Հայորդու սրբազան պարտքն է ինքնապաշտպանվելով՝ պաշտպանել ԱԶԳ-ը: Արհեստածին ու խառնածին «ազգեր»-ը ուղղորդված ոչնչացնում են Բնածինն ու Բնականը, որն է՝ ավանդական ազգայինն ու առաքինի համամարդկայինը: Ավերումն է նրանց գոյատևելու կերպը՝ խավարն ընդդեմ լույսի: Մոլորակի կործանումն այլևս դաժան հեքիաթ չէ, այլ՝ դարձել է առօրյա: Սին և ունայն, ապազգային պարտադրվող արժեքները՝ միօրինակությամբ ու արհեստականությամբ, ոչնչացնելու են արարող և անարատ ամեն բան: Բնության մեջ յուրաքանչյուր տեսակ, արարած նախ ինքն է իրեն փրկում, հետո՝ այլոց, իսկ փրկվում են ինքնատիպությամբ, ինքնամաքրմամբ և ոչ՝ կապկելով կամ թութակելով:
         Սթափվի՛ր ՀԱՅՈՒԹՅՈՒՆ, անսա՛ բազմահազարամյա իմաստնությանդ ու գենետիկ հիշողությանդ և ապավինի՛ր Ցեղիդ Ներուժին, ու ԴՈՒ կհաղթե՛ս: 
        Մեր պայքարը բարդ ու դժվարին է լինելու, քանզի Հայոց խորհրդարանի, կառավարության բազմաթիվ պատգամավորներ ու պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, այլ տիպի իշխանավորներ լրացուցիչ վարձատրություն են ստանում օտարից, նաև՝ թշնամի երկրների դեսպանատներից, վայելում են ամենատարբեր աղանդների դրամամիջոցները, իսկ մի քանիսն էլ հասցրել են «քաղաքակրթվել» ու դառնալ անբարոյական կամ համասեռական…
        Իսկ հիսուսյան 21-րդ դարը գրոհում ու ճզմում է այն ազգերին, որոնք չեն կարող կամ պատրաստ չեն դիմակայել նրան: Աշխարհի ներկայիս տերերն օրըստօրե նորանոր ձևեր են դարբնում՝ փոքրաթիվ ազգերին ճնշելու, նրանց բարոյալքելու, այնուհետև ոչնչացնելու (բազմադեմ կամ անդեմ դարձնելու) համար:
       «…ՉՊԵ՛ՏՔ Է ՀԱՆԴՈՒՐԺԵԼ…
       ՉՊԵ՛ՏՔ Է ՀԱՆԴՈՒՐԺԵԼ, որ ժողովրդի հովիվներ կոչվող հոգևորականները նսեմանալով իջնեն մինչև մոմավաճառների մակարդակի, որի հետևանքով այլ կրոններն ու աղանդները առատ հունձք են անում Հայաստանում:
      ՉՊԵ՛ՏՔ Է ՀԱՆԴՈՒՐԺԵԼ, որ մեր մտավորականները, որոնք պետք է լինեն ազգի ջահակիրն ու առաջնորդողը, հանուն, թեկուզ և հանապազորյա հացի, իջնեն մինչև տականքների ու պնակալեզների մակարդակի, իսկ հետո նաև հանուն ճոխ ու շվայտ կյանքի կեղծեն իրականությունը և օտարի երգը երգելով ու հնչյունների տակ պար գալով՝ իրենց եղած կամ չեղած ձիրքն ու շնորհքը թաքցնեն սնամեջ ու կեղծ ձևերի մեջ:
         ՉՊԵ՛ՏՔ Է ՀԱՆԴՈՒՐԺԵԼ, որ մի քանի ստահակ հողածնի, խավարամիտի ու աթոռապաշտ ազգադավի պատճառով բարոյապես կամ մարմնապես ոչնչանան ազգի լավագույն զավակները, վտանգվի՝ Հայոց Պատմական Հայրենիքը:
     ՉՊԵ՛ՏՔ Է ՀԱՆԴՈՒՐԺԵԼ, որ օտարներն ու նրանց հայ հորջորջվող կամակատարները ոտնահարեն Հայոց ավանդույթները, մշակույթը, պատմությունը, լեզուն ու կրթությունը:
       ՉՊԵ՛ՏՔ Է ՀԱՆԴՈՒՐԺԵԼ, որ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մուտք գործեն ապաշնորհներն ու անտաղանդները՝ գրավելով շատ ու շատ շնորհալի երիտասարդների տեղը, վտանգելով Հայության ապագան:
     ՉՊԵ՛ՏՔ Է ՀԱՆԴՈՒՐԺԵԼ, որ այսուհետև հոգեպես նը- վաստ, ծախու, ծույլ ու անճարակ շատ ու շատ մարդիկ տնօրինեն Հայաստանի բախտը՝ ղեկավարեն մեր տնտեսությունը, ազգային-բարոյական ու հոգևոր աշխարհը:
       ՉՊԵ՛ՏՔ Է ՀԱՆԴՈՒՐԺԵԼ, որ կաշառակերություն կոչվող ժանտախտը, որն օրստօրե իր արմատներն է տարածում, խորացնում հասարակության գրեթե բոլոր խավերում՝ ներառյալ մինչև վերջին ոստիկանն ու արդարադատության ամենափոքր ու մեծ պաշտոնյան, այսուհետև շարունակի իր «հաղթարշավը»:
     ՉՊԵ՛ՏՔ Է ՀԱՆԴՈՒՐԺԵԼ, որ անարդարությունից, չքավորությունից, ազատ մտածելու, առանց վախի արտահայտվելու և այլ մարդկային ամենատարրական ազատությունների բացակայության պատճառով տասնյակ հազարավոր հայեր իրենց տունն ու տեղը, իրենց հայրենի բնօրրանը թողնելով հեռանան հայրենի եզերքներից, օտար ափերում փրկություն որոնեն և մխրճվելով դաժան տառապանքների մեջ՝ հանդուրժեն միամիտների և տգետների կողմից իրենց պիտակավորված դավաճանի և լքողի սև անունը:
    ՉՊԵ՛ՏՔ Է ՀԱՆԴՈՒՐԺԵԼ, որ հայաստանյան մի քանի օտարամոլ, ծայրահեղ քծնվող պաշտոնյաների ու սփյուռքի քաղաքական որոշ ուժերի կեղծ ու անմարդկային՝ շինծու օրենքների պատճառով սփյուռքում գտնվող հարյուր հազարավոր հայեր, հուսալքված՝ հայրենիք վերադառնալու երազից, կարոտով, ափսոսանքով ու նաև ընդվզումով դիտեն հայրենիքում կատարվող իրադարձությունները՝ չկարողանալով իրենց նպաստն ու ներդրումն ունենալ իրենց ազգի ու հայրենիքի բարօրության գործում:
    ՉՊԵ՛ՏՔ Է ՀԱՆԴՈՒՐԺԵԼ, որ մեր ազգը կանգնի արհեստական արհավիրքների դեմ հանդիման և նորից ու նորից նրա առջև ծառանա լինել-չլինելու հարցը:
     ՉՊԵ՛ՏՔ Է ՀԱՆԴՈՒՐԺԵԼ, որ բնական աղետները և ողբերգական իրավիճակները որոշ պաշտոնյա, ստահակ փողամոլների համար հարստանալու աղբյուր դառնան:
     ՉՊԵ՛ՏՔ Է ՀԱՆԴՈՒՐԺԵԼ օտարի ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՕՐԵՆՔՆԵՐԸ, նույն այդ համակարգից ու օրենքից պղծված մարդուն, ՉՊԵ՛ՏՔ Է ՀԱՆԴՈՒՐԺԵԼ, որ մեր Ազգը այս էլ որերրորդ անգամ նորից ու նորից կանգնի հոգեկան փլուզման առջև:
          ՉՊԵ՛ՏՔ Է ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՍՊԻՏԱԿ ԵՂԵՌՆԻ ԸՆԹԱՑՔԸ…»   
         Հարկ է ևս մեկ անգամ հնչեցնել.- ՀԱ՛Յ ԱԶԳ, ԵԿԵ՛Լ Է ԺԱՄԸ ՔՈ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼՈՒ, Արևի տակ Հայ Տեսակի գոյատևումն ապահովելու համար:
     Եվ երիցս փա՜ռք Ազգին, նրա նվիրյալներին, և մա՛հ՝ ընդհամենը «յան» վերջածանցով ազգանունը կրող հայ դավաճաններին ու բոլոր թշնամյաց…
       Ահա, թե որտեղ պետք է նպատակամղել ազգայնականության շարժիչ ուժը, դեպի արդար վրեժը, դեպի արդարություն ծնող հզոր ուժը: Այս ճակատում անփոխարինելի են հայ ազգայնական-անիշխանականները: Իսկ Անիշխանականությունը (Անարխիզմ) անհրաժեշտ է ընկալել որպես Բնապաշտություն՝ Բնակրոնություն (հետևելով Ցեղակրոնության մեկնությանը):
      Ներկայիս նյութախեղդ աշխարհը, որն ընդհամենը մի քանի հազարամյակներ է ինչ որդեգրել և առաջնորդվում է «մարդադիր օրենքներ»-ի թելադրանքով, արդեն շտապում է դրանք քաղաքական-գաղափարական համակարգերով ու զինական ճնշիչ գործողություններով աստվածայնացնել, միտումնավոր մոռացության տալով կամ տգիտորեն չիմանալով, որ «Արարչադիր օրենքներ»-ը թղթի վրա գրվելով և ավերիչ, լկտի պարտադրանքներով չեն ամրագրվում, ավելին՝ գործելու է «քաղաքական բումերանգի» պարտադիր հարվածը: Մարդկային այդ անամոթությանը այստեղ էլ, դեռևս, շարունակում է հակադրվել արարչությամբ օժտված, անջնջելի «չգրված օրենքներ»-ի ավանդական հզոր հոգևոր ներկայությունը…
     Երկնային Սրբազան Իշխանության՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի հետևորդները, դարեդար աներկբա հակադրության մեջ են «մարդադիր (իրականում՝ մարդատյաց) օրենքներ»-ի հետևորդների հետ և սրանց կողմից որակվում են բազմապիսի պիտակներով, հատկապես՝ որպես անիշխանականներ՝ անարխիստներ: Սակայն, երբ բաց՝ ճշմարտության աչքերով ենք նայում իրականությանը, ապա նշյալ անիշխանականները չեն ճանաչում արհեստածին ու հակաբնական, հողայնացված մարդկային սահմանափակ ու իրավիճակային օրենսդրությունը և շարունակում են ճանաչել միլիոնավոր տարիներ՝ ի վերուստ ժառանգականորեն-ծինաբանորեն (գենետիկորեն) ամրագրված ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ը՝ Արարչադիր Օրենսդրությունը:
         Մարդկային այս տեսակը, յուրաքանչյուր ազգի մեջ, այդ թվում՝ նաև հայերիս, ազգայնական էությամբ, մտածողությամբ, բարոյականությամբ ու կացութաձևով առաջնորդվող հավաքականությունն է, որն ամեն ազգի մեջ միջուկ-սերուցքի՝ ինքնությունը պահպանողների, ապազգայինին դիմադրողների և ազգային առաքելությունն իրականացնողների դերն է կատարում: Այս հավաքականության ոչնչացումը հանգեցնում է տվյալ ազգի հոգևոր-մարմնական կործանմանը՝ ձուլմանը այլերի հետ:
          Անիշխանականությունը բիրտ ավերիչ ուժի նկատմամբ՝ հատուկ է բոլոր բնածին ազգերին, հատկապես՝ Արարչածին Հայ Ազգին, որի Գենի մեջ դա ամրագրված է ի ծնե ի բնե և Հայության անկործանելիության գրավականն է, իսկ երաշխիքը կհանդիսանա ձևավորված ու կազմակերպված հայ ազգայնականությունը: Հայ ազգայնականների անիշխանական հաստատուն կեցվածքը միայն կչեզոքացնի Հայաստանն ու Հայությանը ոչնչացման դատապարտած՝ արհեստածիններից արտատպված ապազգային ու անբարոյական իրականությունը: Միայն հայ ազգայնական Ոգե-Գաղափարական Շարժումը կվերաբացահայտի ու կընպատակամղի հայի ներքին հզորությունն ու արարչական կարողությունները, որի կառուցած պետությունն ու հասարակարգն էլ կլինի ամենակատարյալը և բնականը:
    Հայկական անիշխանական գաղափարախոսությունը դժվարին, սակայն, պարտադիր ու պատվաբեր ճանապարհ ունի անցնելու և այն, ի դեմս հայ դասական ազգայնականության ներկայացուցիչների՝ վաղուց իր սերմերն է ցանում արդի հայ իրականության մեջ: Մինչ այժմ անիշխանական դրսևորումները երևակվել են անհատական կերպով՝ հայ առաջադեմ ու նվիրյալ մտավորականների, պետական և այլ գործիչների կյանքի ու գործունեության միջոցով: Սրանք են, որ հանդիսացել են Ազգի-Ցեղի ներքին շարժիչ ուժը և Նժդեհի բնորոշմամբ՝ ցեղը (Հայ Գենի բացարձակությունն ու բացառիկությունը) կրել են իրենց մեջ, եղել են ցեղակրոններ:  Իսկ անիշխանականությունը անհրաժեշտ է ընկալել որպես Բնապաշտություն՝ Բնակրոնություն (հետևելով Ցեղակրոնության մեկնությանը):
    Հայ Արիական Միաբանության գաղափարախոսության առանցքը կառուցված է հենց անիշխանական գաղափարների հիմնարար սկզբունքների վրա: ՀայԱրիականությունն ինքըն արդեն իսկ տիեզերաիմաստ երևույթ է, և հակադիր է հողածնային մարդատյաց-մարդակեր բնույթի ցանկացած արժեքի: Ազգայնական, անիշխանական գաղափարաբանությունը հենված է հավիտենարժեք հասկացությունների, ազգային և համատիեզերական համադրելի օրինաչափությունների վրա, ուստի անկասելի է շարունակական ԲՆԱՊԱՇՏԱԿԱՆ ընթացքը և բոլոր ձևախեղումները ժամանակավոր երևույթներ են, խստագույնս պատժելի ՏԻԵԶԵՐՔԻ կողմից…

ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ
ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ

Սահմանումը, ըմբռնումները:
        Յուրաքանչյուր կենսունակ՝ իր առաքելության գիտակցումն ունեցող ազգ, ելնելով սեփական աշխարհըմբռնումից, սահմանում է իր արժեքների համակարգը, նպատակներն ու իղձերը, նախանշում իր հարատեւման ռազմավարությունը, որոնց տեսաբանված ամբողջությունը հանդես է գալիս իբրեւ տվյալ ազգի գաղափարախոսություն: Այն նրա համար դառնում է մի տեսակ Ավետարան, որով նա առաջնորդվում է իր գոյության ընթացքում: Առանց այդ գաղափարախոսության, որեւէ ազգ կենսունակ չէ ազգերի գոյության պայքարում: Առանց դրա, նա դառնում է պատեհապաշտ՝ գործելակերպի մեջ անսկզբունք, նպատակի եւ անելիքի մեջ չկողմնորոշվող, եւ, հաճախ, իբրեւ դեպքերի խաղալիք, դուրս է մնում պատմության ասպարեզից.վկա՛ ազգերի գոյապայքարը: Այդ է ցույց տալիս նաեւ մեր պատմությունը, որի արյունոտ ու արցունքոտ էջերից շատերը արդյունք են սեփական գաղափարախոսության բացակայության եւ օտար արժեքների, ուսմունքների ազդեցության:
        Այդուհանդերձ, Ազգային գաղափարախոսությունը (այսուհետեւ՝ Ա. Գ.) մեկ, ամբողջական փաստաթուղթ չէ, այլ՝ բազմաշերտ: Օրինակ, հրեական գաղափարախոսությունն իր մեջ ներառում է գաղափարական մի շարք համակարգեր՝ Թորա, Թալմուդ, Կաբբալա, Սիոնիզմ եւ այլն, որոնք թեեւ ժամանակների ու շոշափվող հարթությունների առումով տարբեր են, բայց էաբանորեն նույնն են:
        Հայկական գաղափարախոսության մեջ առկա է ե՛ւ Այբուբենը, ե՛ւ Էպոսը, ե՛ւ հայոց Աստվածաճանաչողությո՛ւնը, ե՛ւ Ցեղակրոնությունը, ե՛ւ Տարոնականությունը… եւ ապագայում ստեղծվելիք արժեքավորը, որոնք ունենալով իրենց ուրույն տեղը գաղափարախոսության մեջ՝ ամբողջացնում են այն:
        Մեզանում  հաճախ  է խոսվում  Ա. Գ.-յան՝ կեղծ կամ իրական կատեգորիա լինելու առնչությամբ: Ա. Գ.-ը կեղծ հռչակողները, թերեւս, ելնում են նրանից, թե չի՛ կարող լինել մեկ, միասնական գաղափարախոսություն հայության բոլոր անդամների կամ հատվածների (իմա՝ հայ ժողովրդի) համար: Մենք էլ ենք պնդում, որ չկա՛ համընդհանուր գաղափարախոսություն բոլոր հայ կոչվողների (օրինակ՝ ազգասերի ու ազգադավի, աշխատավորի եւ թալանչիի) համար: Բայց անպայմանորեն կան ընդհանրական գաղափարներ եւ արժեքներ (Հայրենիք, Անկախություն, Լեզու, Մշակույթ եւ այլն) բոլոր այն հայորդիների համար, որոնք շատ թե քիչ պարտավորվածություն են զգում Ազգի եւ Հայրենիքի հանդեպ: Իսկ  Ա. Գ.-ը, մեկ այլ ձեւակերպմամբ, այդ ընդհանրական՝ Ազգի անդամներին իրար հոգեպես կամ գիտակցորեն կապող, շաղկապող գաղափարների ու արժեքների համակարգն է: Թյուրիմացությունը (եթե այն, իհարկե, միտումնավոր չէ) նըրանումն է, որ «Հայ ազգ»-ի մեջ ոմանք ներառում են բոլոր հայանուններին (իրականում նկատի ունենալով հայ ժողովուրդը), իսկ մենք՝ հայ մնալ կամեցողներին, հայորեն ապրել ձգտողներին (այսինքն՝ հայ ազգը):
         Վերոնշյալը, նաեւ, «ազգ» եւ «ժողովուրդ» եզրերը շփոթելու, դրանք չտարբերակելու ակնառու օրինակ է, ինչը պարտադրում է վերացնել այդօրինակ հասկացությունների՝ մեզանում առկա խառնաշփոթը, տալով դրանց սահմանումն ու տարբերակումը:    
        Ե՞րբ է առաջացել Ա.Գ.-ը:
           Մեր կարծիքով, Ա.Գ.-ը՝ իբրեւ ազգային գաղափարների համակարգ, իբրեւ Ազգի առաքելության իմաստաբանություն, գոյություն ունի ի սկզբանե, Ազգի ծնունդի հետ, եւ խնդիրը ո՛չ թե այն ստեղծելը, այլ՝ ճանաչելը, հայտնագործելն է:
        Պատմական ի՞նչ դրսեւորոումներ է ունեցել:
         Ցավոք, մենք չգիտենք, արդյո՞ք եղել է ձեւակերպված գաղափարական համակարգ նախաքրիստոնեական Հայաստանում՝ մեհենական իմաստություններում: Գիտությունն այդ մասին առայժմ բան չի ասում: Իսկ միջնադարյան կամ նորդարյան հայ իմաստասիրական միտքը, բացառությամբ աննշան առկայծումների, կարելի է ասել, այդ բնագավառում մնաց ամուլ: Այս շրջանում մեզանում գաղափարախոսական շատ թե քիչ ամբողջական ազգային համակարգերի գոյության մասին պետք է արտահայտվել մեծ վերապահությամբ: Ավելի ճիշտ կլինի խոսել՝ այդ շրջանում ազգային այս կամ այն գաղափարի բյուրեղացման, դրա իրացումը որպես նպատակ դարձնելու մասին: Որպես այդպիսին առավել ցայտուն էին սեփական ինքության պահպանման (հայ-քրիստոնյայի) եւ դրան միտված՝ «վասն հավատո եւ հայրենյաց» նահատակվելու գաղափարախոսությունը, ինչպես նաեւ՝ օտարի լծից ազատագրվելու եւ սեփական պետություն ունենալու գաղափարախոսությունը: Հասկանալի է, որ այստեղ գաղափարախոսության գոյության մասին խոսելը պայմանական է: 
        Նորագույն ժամանակներում եղան ամբողջական գաղափարական համակարգեր տալու հաջողված փորձեր, որոնց շարքում հատկապես պետք է առանձնացնել Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի եւ այլոց կողմից ձեւակերպված Ցեղակրոնությունը եւ Տարոնականությունը: Ինչեւէ, ամբողջական հայկականության տեսությունը դեռ պիտի վերակերտվի:    
         Ո՞վ է որոշելու այդ գաղափարախոսությունը:
       Ոմանք, տուրք տալով ամբոխավարությանը, պնդում    են, թե ժողովուրդը պետք է որոշի՝ ո՞րն է իր Ա.Գ.-ը, եւ իբրեւ դրա իրականացման միջոց, առաջարկում են հետեւյալը. թող ժողովուրդը ընտրությունների միջոցով նախընտրի այս կամ այն կուսակցության գաղափարախոսությունը, որն էլ նրա համար կդառնա Ա. Գ.: Հարկ  չենք համարում հիմնավորել, թե որքան անլուրջ եւ ամբոխին դուր գալու ձգտում ունի այս մոտեցումը:
          Ազգի մտավոր ընտրանին է մշակողն ու ամբողջացնո-  ղը Ա.Գ.-յան, որն էլ ազգի մնացած անդամների համար դառնում է աշխահընկալման հիմք, կյանքի կողմնորոշիչ: Իսկ մտավոր ընտրանին, անշուշտ, չի որոշվում ընտրությունների ու քվեարկությունների միջոցով, այլ՝ ձեւավորվում է բնական ընտրության ճանապարհով: Ընտրյալներն ի հայտ են գալիս հատկապես պատմության անկյունադարձների ժամանակ, եւ շնորհիվ իրենց մտավոր ու բարոյական կարողականության՝ բնականորեն դառնում տվյալ ազգի մտավորականներ:
      Արդի վիճակը:
         Հայ կյանքում այսօր առկա համակարգային ճգնաժամը, մեր խորին համոզմամբ, հետեւանք է արժեքների սեփական համակարգի չհաստատման, որի արդյունքում՝ հայությունը, համատարած կապկումի պայմաններում, դառնում է անդիմագիծ:  Ա. Գ. վերաբերյալ շուրջ 10-ամյա խոսակցությունները կարծես մտել են փակուղի: Նախորդ իշխանությունների կողմից այն միանշանակորեն մերժվում էր: Ներկա իշխանությունների համար Ա.Գ. խնդիրն օրակարգի հարց չէ :
        Մեր պետությունն առ այսօր չի ասում իր քաղաքացուն, թե ո՞րն է նրա կյանքի իմաստը, ինչո՞ւ ինքը պիտի հա՛յ մնա, ապրի Հայրենիքո՛ւմ, դրա համար մեռնի՛, զոհաբերի՛ հանուն սերունդների, կամ՝ ի՞նչ ասել է՝ լինել լա՛վ քաղաքացի, լա՛վ հայ…
        Սրանք կենսական հարցադրումներ են, որոնց պատասխանները պետք է փնտրել հոգեւոր-բարոյական արժեքների հարթության մեջ: Այդ պատասխաննե՛րն են կանխորոշելու մեր անելիքը, իմաստավորելո՛ւ մեր պատմական ընթացքը:
       Մեզանում դեռ չի գիտակցված, որ  ամեն  մի  բարեփոխում  սկսվում  է  մարդուց՝  նրա հոգեբարոյական կերպարի ձեւավորումից: Քանզի, եթե մարդու՝ իբրեւ հայի եւ Հայաստանի քաղաքացու համար չի սահմանված բարոյական արժեքների համակարգ եւ դրանից բխող վարքի կանոններ, ու այդ ամենը չի հասցված նրա սրտին եւ ուղեղին, անընդհատ պիտի գանգատվենք օրենքների չգոյությունից, դրանց անկատարությունից, տնտեսական ոչ ճիշտ քաղաքականությունից, դատական համակարգից, աշխարհագրական դիրքից, ճակատագրից…, Աստծուց:
        Հայաստանում այսօր չկա՛ որեւէ ազդեցիկ հասարակական ուժ, որի գործունեությունը հիմնվեր Ա.Գ.-ան վրա: Նույնիսկ քաղաքական այն ուժերը, որոնք սովորաբար հանդես են գալիս դրա գոյության եւ պետականորեն անհրաժեշտ լինելու օգտին, այսօր գործի եւ գաղափարի ներդաշնակեցման դժվարին խնդրի առաջ են:
     Հայ եկեղեցին, որ Ա.Գ.-յան ամբողջական կրողի հավակնություններ ուներ, ներկայումս նախընտրել է աշխարհիկ խնդիրների ոլորտը, վտանգելով իր՝ հոգեւոր հաստատության լինելու հանգամանքը:
      Իսկ մտավորականությո՞ւնը: Այսօր Հայաստանում մըտավորականություն՝ որպես ազգային-հոգեւոր դաշտում գործող, իրար ընդհանուր գաղափարով շաղկապված մի համախումբ, ցավոք, չկա՛: Կան անհատ մտավորականներ, որոնք այս կամ այն կերպ փորձում են Ա.Գ.-յան թեման օրակարգի հարց դարձնել:
        Այսպիսով, մեզանում  Ա.Գ.-յան կյանքի կոչումը՝ շուտափույթ լուծման ենթակա չէ: Թվենք պատճառներից մի քանիսը:
     Նա՛խ, Ա.Գ.-յան ամբողջացումը տքնաջան եւ հետեւողական աշխատանք է, մի բան, որը մեր երկրում այսօր հազվադեպ է պատահում: Այն պահանջում է որոշակի կարծրատիպերի հաղթահարում եւ աշխարհայացքային նոր մոտեցումներ, ինչը դժվարություններ է ստեղծում պետական, կուսակցական ու եկեղեցական կաղապարված վերնախավի համար:
     Մյուս կողմից, Ա.Գ.-ը հաստատելիս, պետք է այն գործադրե՛լ: Գաղափարախոսությունն արժեւորվում է, եթե դրա կրողներն ու հավատավորները լծվում են այն իրականացնելուն եւ գործում դրա հռչակած բարոյական արժեքներին ու սկզբունքներին համապատասխան: Հասկանալի է, որ նման ներդաշնակ վիճակ ունենալու համար՝ դեռ պետք է երազել:
* * *
     Ա. Գ.-յան առիթով, հաճախ է արծարծվում «Ազգային գաղափար»  եզրը: Ոմանք այդ եզրի տակ հասկանում են Ազգի գերնպատակ, առաքելություն եւ գաղափարախոսությունը կառուցում դրա շուրջ:
          Մենք ելնում ենք կառուցվածքային հետեւյալ մեկնակետից. նախ հարկ է ունենալ սեփական առաքելության գիտակցմամբ սահմանված՝ ազգային գերնպատակ,* տեսլական (իդեալ), դրանից բխող գաղափարախոսություն (իդեալոգիա) եւ օրվան պատշաճ Ազգային գաղափար (իդեա):
         Անշուշտ, Ա. Գ.-ը նաեւ ազգային գաղափարների համախումբ է, սակայն ազգերի պատմության անկյունադարձային ամեն ժամանակահատված առաջ է մղում մեկ կամ մի քանի գաղափարներ, որոնք, պատմական ընթացքի այդ պահին, իրենց ձգողական ուժով տվյալ ազգի համար դառնում են ոգեշնչման աղբյուր, պայքարի ուղենիշ: Եվ իրենց կենսունակությունը չկորցրած ազգերի մտավոր կամ քաղաքական ընտրանին վճռորոշ պահերին, սեփական կոչումին հավատարիմ, պարտավոր է առաջադրել իր ժամանակի Ազգային գաղափարը: Օրինակ՝ հայության համար անցյալ դարավերջին իբրեւ ազգային գաղափար առաջադրվեց Արեւմտահայոց ազատագրությունը, եւ ա՛յդ գաղափարի շուրջ ձեւավորված ուժերը հանդիսացան առավել ազդեցիկը հայ հասարակական կյանքում: 1988-ի առաջնային գաղափարը Արցախի վերատիրումն էր, ապա՝ Անկախությունը, եւ ա՛յդ գաղափարները շեփորող ուժերը դրսեւորվեցին՝ իբրեւ համեմատաբար կենսունակ քաղաքական դաշտում: Այնուհետեւ հայությունը ունակ չգտնվեց կամ չհասկացավ կարեւորությունը՝ առաջադրելու նոր Ազգային գաղափար, թեեւ, այդպիսին կարող էին լինել՝ ազատագրված հայրենի տարածքների վերաբնակեցումը, հայրենադարձությունը…, եւ բնականաբար, չունեցավ նոր ժամանակներին համապատասխան հասարակական ընտրանի:
       Ո՞րն է այսօրվա Ազգային գաղափարը: Ըստ մեզ, այսօրվա մեր առաջնահերթ գաղափարը Հայոց ազգային գոյությանը սպառնացող՝ հոգեւոր-գաղափարական, քաղաքական, տնտեսական եւ տարաբնույթ ազդեցություններին համահայկականորեն դիմակայելն է՝ Հայկական Դիմադրությունը,  քանզի պատմականորեն ստացվել է այնպես, որ առանց օտար-այլասերիչ ազդեցությունների դեմն առնելու, դրանց ներխուժմանը դիմակայելու, ասել է՝ թե առանց մեր ազգային ամրոցը կառուցելու, մենք անկարող կլինենք կայանալ իբրեւ հայկական պետություն, իբրեւ սեփական արժեքներով հարատեւող ազգ:

       * Մեր գերնպատակ-առաքելությունը մենք հասկանում եւ սահմանում ենք այսպես. սեփական Ոգու զարգացմամբ եւ Հայ Ցեղի հավիտենության ապահովմամբ՝ Բացարձակին ու Հավերժին, որ է՝ Արարչին մերձենալը:
Մուշեղ Լալայան

ԻՆՉԻ ԲԵՐԵՑ ԱՄԲՈԽԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎ ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԱՅՆ…

 Սկսեմ նրանից ինչ է ամբոխային մտածողությունը և ինչից է այն ծնվում, դա մի աշխարհ է, որին խորթ է գնահատելու սկզբունքը, աշխարհ, որը չի սիրում ստեղծել, հետևաբար պահպանել:
       Դա մի աշխարհ է, որը հագեցած է օտարամոլությամբ, ստրկամոլությամբ, ծուլությամբ, էգոիզմով, պացիֆիզմով: Կարճ աշխարհ, ուր թագավորում է անէությունը, և ի վերջո ամբոխային մտածողությունը դա մեր փոքրիկ եսն է, որը թաքնված է մեր ազգի խառնվածքում, որը շատ հաճախ վճռական ժամերին հայտնվում է ավաղ մեր թիկունքում և հենց դա դարձավ պատճառը, որ մենք ավելի շատ ճաշակեցինք խայտառակ պարտություններ, քան հաղթանակներ:
     Ամբոխային մտածողությունը, դա մանր կրքերի աշ-   խարհն է և այն սոսկալի հիվանդությունն է, որը կամ ձեռք է բերվում, կամ լինում է ի ծնե:
        Ցավոք սրտի այսօր մեր հասարակության գիտակցությունը տառապում է այդ գարշելի հիվանդությամբ և դա է պատճառը, որ հայ հասարակության մի մասը չի կարողանում պատվով կրել ՀՀ քաղաքացու տիտղոսը և եթե կրում է, ապա միայն ինքնանպատակ, բայց ոչ ըստ էության, ուր մնաց պատվով կարողանա կրել ամենամեծագույն տիտղոսը պետական գործիչի տիտղոսը:
      Հետևաբար հարց է ծագում, եթե հասարակության գիտակցությունը կաղում է, ապա բնական է, որ մեր պետականության հիմքերը չեն կարող ձևավորվել ազգային քաղացիական հասարակությանը, որը պետության N1 հենարանն է, որով պայմանավորված է հոգևոր արժեքների գոյությունը և նրա պահպանումը:
     Ուրեմն գիտակցելով, որ այս զզվելի հիվանդությունը կարող է գնալով իր արմատները խորացնել մեր հայ հասարակությունը կարող է գնալով իր արմատները խորացնել մեր հայ հասարակության էության մեջ, պետք է վճռական որոշում կայացնել և ձեռնոց նետել ազգովի այդ զզվելի հիվանդությանը, որին միայն մի ձև կա տրորելու, մեր ազգային և պետական ինստիտուտների միջոցով:
        ԵՎ, երբ մենք մեր էության մեջ վերջնականապես արմատախիլ կանենք ամբոխային մտածելակերպը, հենց այդ ժամանակ էլ հայ ազգը կսկսի ճաշակել իր ոսկե դարը…

Գոռ Թամազյան
«Մեկ Ազգ» կուսակցության առաջնորդ

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Ազգային գաղափարախոսության հրամայականը
     Հայաստանյան հասարակության ներդաշնակ ու անխոչընդոտ զարգացման վճռորոշ նախապայմաններից ու առավել ազդեցիկ գործոններից մեկը ազգային գաղափարախոսության բարոյական ներուժի գործադրումն է:
          Հայոց քաղաքական պատմության հետահայաց վերլուծությունը ցույց է տալիս, որ բազում սխալներ ենք կատարել, կորուստներ տվել սեփական գաղափարախոսությամբ չառաջնորդվելու պատճառով: Որպես կանոն, ուրիշինն ենք յուրացրել (հաճախ գերազանցելով բնօրինակը), սակայն թերագնահատել սեփականը, անտեսել ուրույն հայկական գաղափարախոսությունն արարելու և դրանով ուղղորդվելու հրամայականը: Փաստորեն, օտար ուժերի ենք ծառայել, օտարածին ու օտարանպաստ գաղափարներին ենթարկվել:
        Անցյալի իմաստավորումը պիտի օգնի ներկան ըմբռնելու ու ապագայի ձևավորումը ուղղորդելու: Արդ՝ եթե չենք ցանկանում կրկնել նախկին սխալները, պիտի հայոց պետության և հասարակության բովանդակ զարգացումը կառուցենք  ազգային գաղափարախոսության հիմնադրույթների վրա: Կարող ենք վերաձևակերպել մի հին ճշմարտություն, այն է՝ եթե չենք գործադրում մեր ազգային գաղափարախոսությունը, ապա անխուսափելիորեն ուրիշինն ենք գործադրում:
      Ժամանակակից աշխարհին բնորոշ համապարփակեցման միտումները այլընտրանք չեն թողել. կա՛մ կուլ ենք գնում լեզվամշակութային, բարոյահոգեբանական հարաճուն ներխուժմանը, հետևաբար՝ կորցնում ազգային ինքնությունը, կա՛մ ընկալում-ընդունում ենք նոր իրողությունները՝ դրանք բեկելով-զտելով-իմաստավորելով հայոց ազգային գաղափարախոսության ոսպնյակով:
         Արդ՝ ոչ թե պարտվողաբար ենթարկվենք արտաքին ազդեցություններին, ո՛չ էլ փորձենք մեկուսանալ ամբողջացման համաշխարհային գործընթացներից, այլ վստահաբար մերվենք նոր իրողություններին՝ դրանցից մշակութային, տնտեսական և քաղաքական առավելագույն օգուտ քաղենք:
Ազգային գաղափարախոսության էությունը
          Ազգային գաղափարախոսությունը գիտելիքների և արժեքների համակարգ է, որ ամեն ազգի կենսագործունեության ընթացքում գոյանում է, աստիճանաբար կուտակվում, այնուհետև՝ մտավորականների ջանքերով ամփոփվում, ընդհանրացվում, տեսականացվում, և որի շրջանակներում դրսևորվում են տվյալ ազգի առանձնահատկությունները, իմաստավորվում ու մեկնաբանվում են ազգային շահերը, առաջադրվում ազգի նպատակներն ու հիմնավորվում դրանց կենսագործման ուղիները:
     Հասուն, ինքնաճանաչման որոշակի ճանապարհ ան-   ցած, հոգևոր մշակույթի տեր ազգը չի կարող չունենալ իր ուրույն գաղափարախոսությունը: Այլ հարց է, թե որքանով է ունակ ազգի հոգևոր ընտրանին դա ամբողջացնելու ու զարգացնելու, գործադրելու ազգի ռազմավարական նպատակադրումների հիմնավորման մեջ, իսկ պետության ղեկավարները, քաղաքական գործիչները, պաշտոնատարները, իրենց հերթին, ազգանպաստ վճիռներ կայացնելու՝ գաղափարական հիմնադրույթներից ածանցյալ:
      Ե. դարից սկսած՝ հայոց տեսական մտքի մեջ հանդի-   պում են գաղափարական հստակ ձևակերպումներ, ընդ-հանրացման տարբեր մակարդակի ինքնագնահատականներ, ազգամշակութային յուրահատկությունների մեկնաբանումներ, ազգային նպատակադրումների մասին խորհրդածություններ: Իսկ դրանց ամփոփումը Գարեգին Նժդեհի ցեղակրոնությունն է՝ ավարտուն, կուռ, գաղափարական-տեսական կառույցը: Այսինքն՝ ոչ թե նոր միայն պիտի ձևավորվի հայոց ազգային գաղափարախոսությունը, այլ՝ համակարգվի, տարածվի նոր իրողությունների բացատրության վրա, հարստացվի, ինչպես նաև արդյունավետորեն գործադրվի հանրային կյանքի կարգավորման բոլոր ասպարեզներում՝ տնտեսություն, քաղաքականություն, կրթություն, զանգվածային լրատվություն, ընտանիք, աշխատանք, ժամանց, միջանձնային հաղորդակցում, հասարակական կազմակերպությունների գործունեություն և այլն:
   Որպես գաղափարական-գիտական ճանաչողության բարձրագույն մակարդակ՝ ազգային գաղափարախոսությունը հենվում է տարբեր գիտաճյուղերի եզրահանգումների վրա: Ահա թե ինչու այն իսկապես կարող է վերածվել «թյուր իմացության» («կեղծ կատեգորիա»), եթե բխեցվի արտագիտական հանգամանքներից, հանրությանը մատուցվի որպես քարացած դատողությունների հավաքածու: «Գաղափարախոսությունը», առհասարակ, պատկանում է երկակի բնույթ ունեցող հասկացությունների շարքին, գործածվում է նշելու համար թե՛ իրական երևույթը, թե՛ դրա ոչ իրական լինելու հանգամանքը: «Գաղափարախոսություն» ասելով հասկանում են և՛ իրական, գիտական, հիմնավորված գաղափարների ամբողջությունը, և՛ մտացածին, երևութական, պատիր դատողությունները: Այս վերջին ըմբռնմամբ է հիմնականում գաղափարախոսությունը (իդեոլոգիան) մերժվել, համարվել միանգամայն ավելորդ ու անգամ` վնասակար: Շատ տեսաբաններ են հակադրել գիտությունն ու գաղափարախոսությունը` առաջինը համարելով իրողության ճշմարիտ արտացոլում, իսկ երկրորդը` կեղծ: Մինչդեռ հակադրության հիմք չկա, եթե գաղափարախոսությունը ձգտում է խարսխվել տեսական իմացության վրա: Հենց որ գաղափարախոսությունը դադարում է հենվել գիտության վրա, կարող են, իրոք, հայտնվել անհիմն դատողություններ, չապացուցված դրույթներ, իսկ գիտական հիմքից լիովին զուրկ գաղափարախոսությունը իսկապես վերածվում է կեղծ իմացության: Հետևաբար, ոչ թե հարկավոր է կեղծ հռչակել ամեն գաղափարախոսություն, այլ գնահատել  գիտական հիմնավորվածության աստիճանով:
      Մյուս փաստարկն այն է, թե չի կարող լինել ազգային գաղափարախոսություն, քանի որ ազգի ոչ բոլոր անդամներն են դա ընդունում: Սրա հիմքում ազգի միասեռության մասին թյուր պատկերացումն է: Այնինչ, ըստ ցեղակրոնության ըմբռնման, ազգի հավաքականության մեջ կա երեք շերտ` ցեղը (ազգային անաղարտ հատկանիշներ կրողը), ժողովուրդը (օտար ազդեցություններով զգալիորեն խաթարված, ազգային ինքնապահպանման բնազդը մասամբ կորցրած) և տականքը (ապազգային, հակազգային տարրը): Տականքի համար, իհարկե, «կեղծ» է ազգային գաղափարախոսությունը, դիցուք` լեզվակորույս հայը վիճարկում է հայերենի վճռորոշ դերը հայոց ազգային ինքնագիտակցության մեջ կամ ստրկահոգի մեկը հայոց փրկությունը օտար տերերի, «կողմնորոշումների» մեջ է փնտրում:
        Մեթոդաբանական բնույթի կարևոր հարց է ազգային և պետական գաղափարախոսությունների փոխհարաբերությունը: Պետությունը քաղաքական իշխանության ձև է, հանրային կյանքի կառավարման համակարգ: Պետական (ավելի ստույգ՝ «պետության») գաղափարախոսությունը չի կարող փոխարինել ազգայինին, առավել ևս՝ ավելորդ դարձնել: Ինքը՝ պետությունը, դրա ներքին ու արտաքին գործառույթները, իշխանական բուրգի կառուցվածքը, վարչատարածքային կազմակերպումը, հրապարակային իշխանության գործադրման եղանակների արդյունավետությունը և բազում այլ հարցեր պիտի տեսական-աշխարհայացքային մեկնաբանում ու գնահատական ստանան ազգային գաղափարախոսության շրջանակներում: Ասենք, պետականության շուրջ համախմբման գաղափարը կարող է հիմնավորվել ազգային գաղափարախոսության կողմից. պետական գաղափարախոսության շրջանակներում բացառված չեն միջոցի և նպատակի խառնաշփոթը, համազգային շահերի ենթարկումը պետական բյուրոկրատիայի շահերին, «պետականամետության» անվանումով հակազգային և հենց հակապետական գործունեությունը:

Ազգային գաղափարախոսության գործառույթները
        Որպես գիտելիքների և արժեքների համակարգ՝ ազգային գաղափարախոսությունը հանրության ու անհատի կյանքում ունի որոշակի դերակատարումներ՝ գործառույթներ: Դրանք երեք խմբի են՝ տեսական-ճանաչողական, կիրառական և աշխարհայացքային:
        Առաջին գործառույթը երեք դրսևորում ունի` նկարագրություն, բացատրություն և կանխատեսում: Համապատասխանաբար` ամեն մի ազգային գաղափարախոսության մեջ, որպես գիտելիքի ամբողջական համակարգի, հանդիպում է ազգային հատկանիշների նկարագրություն (այսինքն` պատասխան է տրվում «ինչպիսին» հարցին), տրվում է որոշակի բացատրություն («ինչու» հարցի պատասխանը), փորձ է արվում ուրվագծելու ազգի գալիքը: Լինելով իմացության բարձրագույն մակարդակը` ազգային գաղափարախոսությունը ընդհանրացնում է ազգային ինքնաճանաչման պտուղները, տեսականացնում դիտարկումներն ու նկարագրությունները, տարբեր գիտաճյուղերի եզրահանգումները: Ե՛վ նկարագրական նյութը, և՛ հայեցակարգային բացատրությունները ճանաչողական լայն հնարավորություններ են տրամադրում ոչ միայն տվյալ ազգի սերունդներին, այլև օտարազգի հետազոտողներին: Իսկ որքան ճշգրիտ է նկարագրությունը և  հավաստի բացատրությունը, այնքան դյուրին է առաջանցիկ ճանաչողությունը` կանխատեսումը:
     Կիրառական գործառույթներն են` քաղաքական, միավորիչ, կարգավորիչ, դրդապատճառային և լիցքաթափման: Գաղափարախոսության հիմնադրույթները մարմնավորվում են քաղաքական ծրագրերի, վճիռների, շարժումների տեսքով, իշխանության մարմինների, պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների գործունեության մեջ: Տոգորելով ազգի անդամներին միևնույն գաղափարներով, ուժեղացնելով ազգային պատկանելության զգացումը` ազգային գաղափարախոսությունը նպաստում է ազգակիցների համախմբմանը, ներազգային կենտրոնաձիգ միտումներին: Միավորվելով լեզվական, մշակութային, կենցաղավարական և ազգապատկան այլ հատկանիշներով` ազգակիցները տարբերակվում են այլազգիներից, մի հանգամանք, որ առաջնահերթ նշանակություն է ձեռք բերում, երբ տվյալ հանրույթն ապրում է ազգամշակութային տարաբնույթ միջավայրում: Մյուսը կարգավորիչ գործառույթն է. ազգահատուկ բարոյական պատկերացումները, արժեքները, նորմերը, պատվիրանները, իրենց հրահանգողական-չափորոշիչ բնույթով, ուղղակիորեն կամ միջնորդավորված կարգավորում են անհատի ու հանրության կյանքը, ձևավորում որոշակի վարքականոն, ուրույն նիստուկաց, ընտանեվարություն, գործելակերպ և այլն: Գաղափարախոսական նպատակադրումները մղում են ազգակիցներին որոշակի գործողությունների, առաջացնում ոգևորություն ու խանդավառություն, կողմնորոշում դեպի ազգային առաջնահերթ խնդիրների լուծումը: Վերջապես, գաղափարախոսությունը կատարում է յուրատեսակ «լիցքաթափման-մեղմման գործառույթ». սոցիալական ցնցումների, ճգնաժամերի, քաղաքական արմատական փոփոխությունների ընթացքում, տնտեսական բարդությունները հաղթահարելիս, միջանձնային բախումները կարգավորելիս միևնույն ազգին պատկանելու գիտակցումը, համատեղ բախտի ըմբռնումը, ազգովին դիմակայելու դիրքորոշումը նպաստում են փոխադարձ դժգոհությունը պարպելուն, զանազան խավերի միջև լարվածությունը մեղմելուն, խոչընդոտներն ավելի դյուրին և արդյունավետ հաղթահարելուն:
      Աշխարհայացքային գործառույթն ապահովում է ազգի անդամների ինքնագիտակցումի և ինքնության զգացումի ամրապնդումը, նպաստում ազգային արժանապատվության, ինքնահարգանքի և օրինական հպարտության զարգացմանը, ձևավորում ազգային դաստիարակության համակարգի հիմքերը, հնարավոր դարձնում սերունդների հոգևոր, բարոյական և մշակութային ժառանգորդումը: Սեփական և այլ ազգերի մասին համեմատական գիտելիքները հնարավորություն են տալիս ճշտելու ազգի ինքնամատուցման տեսական, աշխարհայացքային, վարքաբանական կողմնորոշիչները, մասնավորապես (կարևոր մանավանդ մեզ` հայերիս համար) խուսափելու ազգային գերարժեքության ու թերարժեքության ծայրահեղություններից, ինքն իրեն և այլազգիներին ընկալելու և գնահատելու սխալներից:

Գաղափարախոսություն և բարոյականություն
     Արդի հայաստանյան հասարակության առանցքային խնդիրը ազգային գաղափարախոսության բարոյական ներուժի գործադրումն է: Նախապես կարևոր է հասկանալ, որ գաղափարախոսության և բարոյականության կապը երկկողմանի է: Գաղափարական ճշմարտությունների գլխավոր չափանիշը դրանց գործադրելիությունն է որպես բարոյական կարգավորիչ. «աշխատո՞ւմ» է գաղափարախոսությունը, գործադրելի՞ է մարդկանց վարքի կարգավորման մեջ, այս կամ այն գաղափարախոսական դրույթը որքանո՞վ է պիտանի իրական կյանքի իրական խնդիրները լուծելուն և այլն: Բարոյականությունը, իր հերթին, կենսունակ է, եթե ունի գաղափարական համապատասխան հիմնավորում, այսինքն՝ բարոյական նորմերի համակարգը ածանցվում է տեսական-աշխարհայացքային դրույթներից՝ իբրև դրանց մասնավորեցում ու գործադրում կենսական զանազան իրադրություններում: Գաղափարապես անհիմն բարոյական համակարգերն անխուսափելիորեն կորցնում են իրենց կարգավորիչ ներուժը, վերածվում լոկ արտաքին, մակերեսային, ձևական-ծիսական վարվելակերպի: Հիշենք մարքսիզմի բարոյազրկումը, երբ քարոզվում էին վեհ ու ոգևորող, սակայն անիրական արժեքներ, այնպես որ իշխող վերնախավին հարկ էր լինում կեղծելու աշխատանքային խանդավառություն, համաժողովրդական սոցիալիստական մրցություն և այլն: Գաղափարախոսության և բարոյականության միջև խզումը կործանարար է ոչ միայն երկուստեք, այլև հանրային կառավարման ամբողջ համակարգի համար:
         Բարոյականությունը, ինչպես և գաղափարախոսությունը վիթխարի նյութական ուժ է, երբ տիրում է մարդկանց մտքերին ու հոգիներին: Բարոյական պատկերացումների և պատվիրանների համակարգը, լինելով հանրային կեցության արտացոլումը, միևնույն ժամանակ, գործուն հակադարձ ազդեցություն ունի այդ կեցության վրա: Դրանով իսկ` բարոյականությունը դառնում է իրական կյանքի աստիճանական փոփոխությունների վճռորոշ գործոններից մեկը: Այլ կերպ ասած` մարդկանց որոշակի հանրույթին բնորոշ պատկերացումները, արժեքները, բարոյական նորմերը, վարքուբարքի կանոնները, ածանցվելով տնտեսական, քաղաքական, հոգևոր, սոցիալական կյանքից, իրենց հերթին, ծառայում են իբրև մարդկանց նպատակադրումների հիմք և գործունեության ծավալման դրդապատճառ: Այս իմաստով է հոգևորը վերածվում նյութական ուժի. չարի ու բարու, արդարի ու անարդարի, պատշաճի ու անհարիրի, իրավունքի և պարտականության մասին պատկերացումները այդկերպ չեն մնում լոկ բարոյական գիտակցության երևույթ, այլ դրսևորվում են անհատի և հասարակության կենսագործունեության բոլոր ասպարեզներում:
         Հատկապես հասարակության անցումային փուլում, երբ խախտվում են անսասան թվացող քաղաքական հաստատությունները, տնտեսական կացութաձևը, կայունացած ապրելակերպն ու գործելակերպը, և հասարակության բոլոր անդամներին համակում է անորոշության ու անվստահության զգացումը, բացառիկ կարևորություն է ձեռք բերում բարոյական առկա համակարգը՝ որպես մարդկանց փոխհարաբերությունների գլխավոր կարգավորիչ: Իհարկե, կարգավորիչ դեր են խաղում հասարակական գիտակցության մյուս ձևերը (արվեստ, կրոն, քաղաքական գիտակցություն, իրավագիտակցություն, փիլիսոփայություն, գիտություն), որոնք, սակայն, իրենց ընդգրկմամբ և հուզական-հոգեբանական ներազդեցության ուժով զգալիորեն զիջում են բարոյականությանը:
         Ավելին, կարելի է ասել, որ թե՛ անցյալում, թե՛  ներկայում բոլոր տեսակի ճգնաժամերը (քաղաքական, տնտեսական, կազմակերպական, դիվանագիտական, ռազմական և այլն) իրենց հիմքում ամենից առաջ բարոյական բնույթի են (թեպետ տեսական միտքը միշտ չէ, որ դա արտացոլում է): Հռոմեական կայսրության կործանումը լինի, թե  ԽՍՀՄ փլուզումը, չեռնոբիլյան պայթյունը, թե բնապահպանական մեկ այլ աղետ, ազգամիջյան արյունալից բախում, թե հազարավոր կյանքեր խլող համաճարակ, միևնույն է, խորազնին հայացքը միշտ կարող է հայտնաբերել դրանց առավել էական` բարոյական պատճառները:
    Բարոյական համակարգի դրական դերակատարման օրինակ է վաղ բուրժուազիայի աշխատանքային բարոյականությունը, երբ վերընթաց ապրող նոր դասակարգը (կազմված նախկին արհեստավորներից, վաշխառուներից, վաճառականներից, այսինքն` աշխատանքային ծագում ունենալով) նախկին իշխող դասակարգից քաղաքական իշխանությունը խլելու հավակնությունը հիմնավորում էր հատկապես աշխատանքային բարոյականության արժեքներն առաջադրելով: «Աշխատանքային բարոյականությունը», «ինքն իրեն ստեղծած մարդու իդեալը» (self-made man), ձեռներեցության ու գործարարության մղող մյուս արժեքները կազմեցին, օրինակ, հայտնի «ամերիկյան երազանք» (The American Dream) քաղաքական հայեցակարգի և քարոզչական ծրագրի բարոյական հիմքը` ապահովելով նոր երկրի տնտեսական զարմանահրաշ առաջընթացը: Եվ պերճախոս է, որ ժամանակակից ամերիկյան տեսաբանները, խոսելով հասարակությանը պատած ցավերի մասին, առավել տագնապում են աշխատանքային բարոյականության կորստից:
        1988-90թթ. հայոց ազգային վերելքը դարձյալ առավելապես բարոյական հիմք ուներ` մի կողմից՝ կայսրության կենտրոնի վարկաբեկիչ, վիրավորական գնահատականները, «ծայրահեղականներ» պիտակավորումը, մյուս կողմից՝ միասնության զգացումը, միևնույն ճակատագրի զգացողությունը և այլն: Համապատասխանաբար, տասնհինգ տարի անց հատկապես բարոյական խոր ճգնաժամը` հիասթափությունը, ժողովրդի և իշխանության փոխադարձ օտարվածությունը և անվստահությունը, ապագայի անորոշությամբ ծնված վախն ու կասկածն են պայմանավորել նաև հանրության քաղաքական, հոգևոր, կազմակերպական, կադրային և ճգնաժամային մյուս իրավիճակները:
         Բարոյականության այս կենսական ներուժի հաշվառումըն է ժամանակակից մշակութային ծավալապաշտության գործուն զենքի` «հոգեբանական պատերազմի» հիմքը: Պատահական չէ, որ մեծ տերությունները արտաքին քաղաքական քարոզչության գլխավոր նպատակն են դարձրել այլ մշակույթի շրջանակներում իրենց ցանկալի բարոյական արժեքներ ներդնելը: Սովորաբար, դա ներկայացվում է որպես ժողովրդավարության զարգացմանը նպաստելուն ուղղված «մարդու իրավունքների» պաշտպանությամբ մտահոգված, նորանկախ (իսկապես աջակցության կարիք զգացող) երկրների ոտքի կանգնելուն պիտանի գործողություն: Իրականում, գերխնդիրը որոշակի բարոյականության սերմանումն է, սեփական կամքը թելադրելը, ցանկալի վարվելակերպ ու մտածելակերպ արմատավորելը, իսկ դրա իրականացումը ամենատարբեր եղանակներն ունի` գիտական  դրամաշնորհների ու կրթաթոշակների տրամադրումից մինչև կառավարման մարմինների խորհրդատվություն և հասարակական կազմակերպություններին ցույց տրվող մեթոդական օգնություն: Երբեմն ակնհայտ է այդօրինակ ներխուժման (եթե իրերն իրենց անուններով կոչենք) տեսական-գաղափարական հիմնավորումը, այն է` առավել զարգացած քաղաքակրթությունը «բարեհոգաբար» սերմանում է իր` իբր ավելի  զարգացած (մարդասիրական, ժողովրդավարական և այլն) արժեքները ցածրակարգ մշակույթների մեջ:

Հայոց ազգային գաղափարախոսության բարոյահոգեբանական բնութագիրը
        Որոշակիացնելով քննարկումը, մինչ առանձին խնդիրներին անդրադառնալը, նկատենք, որ ցեղակրոնությունը բնութագրվում է և՛ որպես աշխարհայացքային-փիլիսոփայական համակարգ, և՛ որպես սոցիալ-փիլիսոփայական հայեցակարգ, և՛ որպես քաղաքական վարդապետություն, և՛ որպես ընդհանուր հանրաբանական տեսություն, և՛ որպես մանկավարժական ծրագիր: Այս բնութագրումները վկայում են ցեղակրոն ուսմունքի ոչ միայն համապարփակ լինելը, այլև ներքին ամբողջականությունն ու բաղադրիչների ներդաշնակությունը, իսկ ամենակարևորը` գաղափարախոսության գործադրելիությունը: Եվ եթե մինչև օրս չեն առանձնացվել ու զարգացվել, հայոց կրթության և դաստիարակության բնագավառում իրենց տեղը չեն գրավել ցեղակրոն փիլիսոփայությունը, քաղաքագիտությունը, հանրաբանությունը, մանկավարժությունը, բարոյագիտությունը, ապա ոչ թե մայր ուսմունքի հիմնադիրներն են մեղավոր, այլ հետնորդները (իմացության կամ համարձակության պակասի հետևանքով):
          Ցեղակրոնությունը պարունակում է բարոյականության բոլոր հարցադրումների հստակ ու սպառիչ պատասխանները` հստակ ու սպառիչ այնքան, որ կարող են ծառայել որպես վարքականոն կենսական տարբեր իրադրություններում գործելու, միաժամանակ, իրենց բուն իսկ լուծման ձևով հիմք չեն տալիս քարանալու և մեռյալ ու չգործող իմաստախոսությունների վերածվելու: Ո՞րն է մարդկային կյանքի իմաստը, ի՞նչ է երջանկությունը, ինչպե՞ս տարբերակել արդար (բարի, պատշաճ, ընդունելի) և անարդար (չար, անհարիր, անընդունելի) արարքը, ի՞նչ փոխհարաբերությունների մեջ են անձի իրավունքներն ու պարտականությունները, անձնական ու ընդհանուր շահերը և այլն: Ցեղակրոնությունը պատասխանում է այս և մյուս հարցերին` կուռ, ամբողջական աշխարհայացքային հիմնավորմամբ և դյուրըմբռնելի ու գործադրելի վարքականոնի տեսքով:
         Էականն այն է, որ ցեղակրոն բարոյականության տեսական լուծումներն ու գործնական ձևակերպումները ներքնապես ուղղված են գործնական կյանքին: Խոսքը միայն ցեղակրոնության դրույթների գործադրելի լինելու մասին չէ, թեև կան, իսկապես, գաղափարախոսություններ և բարոյախոսություններ, որոնք այնքան են կտրված կյանքից, որ չեն էլ կարող գործադրվել (այդքանով էլ հիմնավոր է դրանց հանդեպ բացասական վերաբերմունքը): Բարոյախոսության տեսակներ կան, որ շիտակ արտացոլելով իրողությունը, արձանագրելով փոփոխման ենթակա երևույթները, այնուամենայնիվ, կենսական հիմնախնդիրների լուծումը տեղափոխում են անձի ներաշխարհ, իրական վերափոխումների փոխարեն` առաջարկում անձի հոգեբանության և դիրքորոշման փոփոխություն: Ցեղակրոնությունը չի մերժում, իհարկե, անձի դիրքորոշման կարևորությունը, սակայն որպես բարոյախոսություն (ինչպեսև որպես փիլիսոփայություն, հանրաբանություն, քաղաքագիտություն), սուբյեկտին (անձին և հանրույթին) տրամադրում է գործնական քայլերի, արարման, իրական վերափոխումների, համակում է լավատեսությամբ, հոգևոր ու հուզական լարվածքով:
         Ցեղակրոն բարոյականության այդ գլխավոր առանձնահատկությունը բոլորից լավ բնութագրել են իրենք` ցեղակրոնության հիմնադիրները, խոսելով «ուժական ճշմարտությունից»: Կան, իրոք, գաղափարներ («հաղթանակի հոգևոր զենքեր»), որոնց օգնությամբ անձն ու ազգը զորանում են, և անցյալը դառնում է օրհնանքի առարկա, ներկան` սիրո և խանդավառության, ապագան` օր առաջ կենսագործելու: Կան, սակայն, գաղափարներ («պարտվողականության նախադրյալներ»), որոնց տրվելիս սուբյեկտը անկամ ու անզոր է դառնում, լոկ անիծում է անցյալը, տառապում ներկայից և սարսափում ապագայից (Հայկ Ասատրյան): «Ցե’ղն է մեր ապավենը»` հատու և ազդու բանաձևում է Գարեգին Նժդեհը իր ուսմունքի հիմնադրույթը, որը նաև գլխավոր բարոյախոսական պատգամն է: Դրանից էլ ածանցվում է ցեղակրոնության ամենաստույգ ու սպառիչ բնութագրումը` իբրև «հաղթանակի զորույթ»: Եվ դա կյանքից կտրված, վերացական մի հորդոր չէ, ոչ էլ լոկ նեղանձնական հաղթանակի կամ փրկության ճանապարհ: Ցեղակրոնությունը բացառիկ դերակատարում ունի, ամենից առաջ, «ժողովրդի վերածնունդի, ազգամբողջացման և պետականացման գործում»: Իսկ ցեղին ապավինող, ցեղային մշտական արթնություն հորդորող, ինքնաճանաչմամբ հզորացման ուղղորդող գաղափարախոսության ներուժը լավագույնս ձևակերպված է Նժդեհի մի համեմատության մեջ. «Արթուն է ցեղը – ասել է` ժողովուրդն իր լսողութիւնը տւել է անցեալին, աչքը` ապագային: Դա ասել է` նրա անցեալը մշտակայ է, իսկ ապագան` նախօրօք ապրւած»:
       Անհատական «ես»-ը ագուցելով ընդհանրական «ես»-ին` ցեղին, այս գաղափարախոսությունը հիմք է տալիս թե’ անձնային կյանքի և թե’ հանրային-ազգային-պետական կեցության իմաստավորման համար: Առանց ցեղապրումի, ցեղահաղորդ լինելու` առանձին «ես»-ը կկորչի տիեզերական անիմաստության մեջ, տկար ու հլու զոհ կդառնա ամեն տեսակի մոլար վարդապետությունների: Ցեղաճանաչմամբ` անհատը պարզում է իր խորքային էությունը, այն «կենսաբանական բարոյականը», որն իրեն տրված է ազգային պատկանելության շնորհիվ: Այլ կերպ ասած` անհատը` մասը, իր մեջ կրում է ամբողջին` ցեղային դիմագիծը կազմող բարոյահոգեբանական հատկությունները: Ճանաչելով դրանք` անհատը դառնում է ցեղակրոն` գիտակցում է իր անձնական պատասխանատվությունը ցեղի ճակատագրի համար, նախնիների առջև և գալիք ազգակիցների հանդեպ, տոգորվում է ազգային արժանապատվության ու հպարտության զգացումով, պատրաստ է դառնում հպատակվելու ցեղի կամքին և իր կարողությունների չափով հզորացնելու ցեղի հավաքական ուժը: Իսկ ամբողջը` ցեղը, գոյություն չունի այլ կերպ, քան անհատների մտքի, հոգու և վարքի միջոցով: Մասի և ամբողջի դիալեկտիկայի այսօրինակ ըմբռնումը ցեղակրոնության վճռորոշ առավելությունն է բարոյախոսական այլ համակարգերի հանդեպ: Կարևորն այն է, որ բարոյական հրամայականը այստեղ ոչ թե վերացական քարոզ է կամ մերկ պարտադրանք, այլ բխում է անհատի և հանրույթի ներդաշնակությունից, արտահայտում է նրանց խորքային փոխկապակցվածությունը և փոխպայմանավորվածությունը:
      Վերոշարադրյալի լույսով հասկանալի է, որ ցեղակրոնությունը բացառիկ ներուժ ունի ազգը միավորելու, համախմբելու, միաբանելու: Իհարկե, կան այլ գաղափարախոսություններ, որ ունակ են միավորելու մարդկանց, ինչպես որ կան նաև գաղափարներ, որ պառակտում են նրանց: Եթե, դիցուք, քարոզվում է «ամեն մեկն իր համար» սկզբունքը (Homo homini lupus est` «մարդը մարդուն գայլ է» ծայրահեղ եսականության գաղափարախոսությունից ածանցված), ապա դժվար է ակնկալել միաբանության միտումի ուժեղացում: Որքան էլ հանրությունը փորձի այլ` իրավական-պետական, տնտեսական, կազմակերպական, քաղաքական միջոցառումներով ապահովել կենտրոնաձիգ միտումների գերակայությունը, միևնույն է, անհատապաշտական հոգեբանությունը շարունակ վերարտադրելու է կենտրոնախույս միտումներ, մարդկանց տարանջատող վարքուբարք, եսական գործելակերպ:
      Հայոց հոգեբանության մեջ կան և՛ անհատապաշտա-  կան, և՛ համայնքային  ձգտումներ: Սխալ է, երբ ինքներս մեզ ներկայացնում ենք որպես ծայրահեղ անհատապաշտների ազգ (դրանով իսկ փորձելով մասամբ բացատրել մեր անմիաբանությունը) կամ որպես ծայրահեղ, մոլեգին համայնավարեր (անգամ եթե ինչ-որ չափով այդպիսի հոգեբանություն իրոք ձեռք ենք բերել խորհրդառուսական ապրելակերպի երկար ու ձիգ տասնամյակների ընթացքում): Հայոց դիցաբանությունը, վիպերգությունը, հեքիաթները, առածանին, ավանդապատումը, ինչպես նաև ազգային հոգեբանության ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ երկու դիրքորոշումներն էլ, մտածելակերպն էլ, վարվելակերպն էլ հատուկ են մեզ: Գերխնդիրը դրանք ներդաշնակելն է, այսինքն` անել այնպես, որ ո՛չ անհատը տուժի, կաշկանդվի, զրկվի իր անհատականությունից ու ընտրության ազատությունից` ենթարկվելով հանրույթի անվերապահ պահանջներին, ո՛չ էլ համայնքը վերածվի մրցակցող անհատների ամբոխի` անկազմակերպ ու պառակտված: Այս առումով ցեղակրոնության հույժ արգասավոր գաղափարներից է «ազգայնական անհատապաշտությունը», որը հակադրվում է եսապաշտությանը. վերջինս պառակտում է ազգը, մինչդեռ առաջինը միավորում է, քանի որ ազգի և անհատի նպատակները նույնանում են` «հաւատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը և պաշտպանել իր հաւաքական անձի ազատութիւնը» (Նժդեհ):
      Բացարձակապես ոչ մի հիմք չկա «հայկական ֆաշիզմից» խոսելու, պատմական զուգահեռներ անցկացնելու: Էականն այն է, որ հայոց ազգայնականությունը, թե՛ որպես գաղափարախոսություն և թե՛ որպես գործելակերպ, ի սկզբանե ունեցել է բացառապես ինքնապաշտպանական, ինքնապահպանական բնույթ: Պատճառը ոչ թե ինքնին փոքրաքանակ ազգ լինելն է. ի վերջո, դա հարաբերական բնութագիր է. Հայաստանում առավել փոքրաքանակ ազգեր են ապրում, սակայն նրանց հանդեպ ոչ մի խտրականություն կամ ազգային ճնշում չի գործադրվում: Պատճառն ավելի խորքային է. դա հայ տեսակի էութենական հատկանիշներն են, ամենից առաջ, մեր իսկ հեղինակների ձևակերպմամբ, աշխարհիս երեսին ամենաներողամիտ ցեղը լինելու առաքինությունը (Դերենիկ Դեմիրճյան), այլասիրական ոգու տիպար լինելը (Պարույր Սևակ): Բազում այլազգիներ նույնպես արժեքավորել են հայոց ազգայնականության այդ յուրահատկությունը. «Հայերի հայրենասիրությունը սրված է, երբեմն դա կարող է մոլուցք թվալ, բայց ոչ ոք չի շփոթի ուրիշի մշակույթը ժխտող շովինիզմի հետ և ոչ ոք չի անվանի գավառականություն (Իլյա Էրենբուրգ): Ավելացնենք, որ ծագումնաբանորեն էլ անհիմն են ցեղակրոնությունը ֆաշիզմի տարատեսակ սարքելու փորձերը, քանզի, իրոք, գերազանցորեն հայկական է ցեղակրոնության գաղափարը (Նժդեհ): Վերջապես, հայ ազգայնականները միշտ վրդովվել են ազգային խտրականության դեմ, մերժել «ազգությունը կույր ֆանատիկոսություն դարձնել», մանավանդ, երբ «մի ազգություն յուր մի շամփուր խորովածի համար մորթում է մյուս ազգության եզը» (Միքայել Նալբանդյան):
        Իսկ հիմք ունի՞ արդյոք այն տագնապը, թե ազգային գաղափարախոսության շեշտադրումը իբր հանգեցնում է ինքնամեկուսացման, մյուս ազգերից անտեղի առանձնանալու և նրանց հակադրվելու վտանգի: Վերստին` անհիմն տագնապ է, և ահավասիկ դրա լավագույն պատասխանը, որ հայոց պատմության ու հայոց բնավորության ամենախորազնին վերլուծականի բանաձևումն է. «Մեզ ճակատագրված է քալել ուրիշ ազգերու հետ խառն կամ զուգահեռ, քալել զինակից կամ արորակից» (Դանիել Վարուժան): Եվ եթե այս համեստ ու զգաստ ինքնագնահատականից ավելին է ասվում, ապա ուրիշներն են դա ասում: Այլազգի հետազոտողներն են խոսում «հայերի միջազգային շինարար դերի» մասին, հայոց ազգային այդ հատկանիշի, որն ավելի քան հեռու է ինքնամեկուսանալու հակումից: «Քաղաքացիական և տնտեսական անցքերը քշում էին տեղից տեղ, աշխարհից աշխարհ այս զարմանալի գեղարվեստորեն և գրականորեն օժտված և կրթիչ ցեղը, որն իր հետ սփռում էր արվեստը, գեղարվեստի ճաշակը և դպրության լույսը» (Նիկողայոս Մառ):
    Միավորելով հայորդիներին ազգային նպատակների, մշակութային ժառանգության, ազգահատուկ բարոյական արժեքների շուրջ, դաստիարակելով նրանց ազգային պատասխանատվության ու արժանապատվության ոգով` ազգային գաղափարախոսությունը չի՞ հանգեցնում արդյոք հայերի մեջ գերարժեքության բարդույթի ձևավորմանը, չի՞ խթանում արդյոք ազգային սնապարծությունը: Այս տարակուսանք-մեղադրանքները (որ հնչում են ոչ թե այլազգիների, այլ ապազգայնացած ու հայոց վերազգայնացմանը խոչընդոտող մեր ազգակիցների շուրթերից) դարձյալ ոչ մի հիմք չունեն: Ինքնին հայոց ազգայնականությունը չի կարող հանգեցնել գերարժեքության բարդույթի ձևավորման:  Հայ ոչ մի հեղինակ, առավել ևս ազգայնականության տեսաբան, երբևէ տուրք չի տվել ազգային սնապարծությանը:  «Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում» (Պարույր Սևակ) հակիրճ ձևակերպմանը գումարենք նույն դրույթի ծավալուն սահմանումը. «Թե որ հայու ազգը լավ հատկություններ ունի, ուրիշ ազգեր ալ ունին, թե որ անոնք պակսություններ ունին, հայն այլ ունի» (Ղևոնդ Ալիշան): Հանճարեղորեն սեղմ այս բացատրությունը մի՞թե տեղ է թողնում տարակուսելու, թե ի՛նչ ուղղվածություն ունի հայոց ազգային գաղափարախոսությունը և ինչի՛ն են նպաստում նրա գործառույթները:
      Անտարակույս, չի կարելի ժխտել ազգային սնապարծության` հատկապես կենցաղային դրսևորումները (թեպետ` ավելի վնասակար են մյուս ծայրահեղության` ազգային ինքնանվաստացման դրսևորումները): Պատահական չէ, որ հայոց ճշմարիտ գաղափարախոսները մշտապես խուսափել են ինքնագովությունից, ամեն կերպ սաստել են այն «սուտ ազգասերներին», «խարդախ ազգասերներին», ովքեր ազգին ընտելացնում են լսել ամենայն օր գովասանություն (Միքայել Նալբանդյան), անընդունակ դարձնելով ճշմարիտ, թեկուզ և դառը խոսք լսելու, սթափ, թեկուզ և տհաճ գնահատական ընկալելու: Այնուամենայնիվ, էականն այստեղ այն ճշմարտությունն է, որ մեզանում երբեք ազգային սնապարծությունը չի վերածվել այլազգիների ստորադասման, այլամերժության, այլատյացության. սեփական կարողությունների այդօրինակ գերագնահատումից դարձյալ ինքներս ենք վնասվում, բայց ոչ ուրիշները:
 
Ազգային գաղափարախոսության գործադրման առաջնահերթ խնդիրները

        Ազգային գաղափարախոսության էության և գործառույթների քննարկումը արդեն իսկ ինքնին մեկնաբանական, քարոզչական կարևոր նշանակություն ունի, քանի որ նպաստում է ամենից առաջ մեր ազգակիցների շրջանում ազգային գաղափարախոսության գոյության իրավունքի և գործառության դերի ըմբռնմանը: Ամեն մի հայազգի, ով այս կամ այն չափով տոգորվում է ցեղակրոնության գաղափարներով, առնվազն ազատվում է օտար գաղափարական ազդեցությունից, առավելագույնը` ինքն է դառնում ազգանպաստ գաղափարներ տարածող: Ինչ վերաբերում է տեսաբաններին, ապա նրանց խնդիրը առաջ շարժվելն է, գաղափարախոսության հիմնադրույթների նորովի իմաստավորումը, առավել ամբողջական ու ընդգրկուն դարձնելը, արդի պետական-ազգային պահանջներին առավել համապատասխան գործադրելը: Այստեղ ոչ միայն իմացական, այլև մեթոդաբանական-կազմակերպական բնույթի բազում խնդիրներ կան, որոնց լուծումը պահանջում է մի շարք գիտաճյուղերի ներկայացուցիչների համագործակցություն, մասնավորապես՝ փիլիսոփաների, պատմաբանների, սոցիոլոգների, քաղաքագետների, մանկավարժների, հոգեբանների, ազգագետների և այլն: Եվ այդ համագործակցությունը ոչ թե սոսկ բարի կամք պիտի դիտվի, այլ, կարծում ենք, հայ մտավորականության ազգային-պետական հիմնական դերակատարում: Ուրվագծենք արդի հայաստանյան հասարակության համար ռազմավարական նշանակություն ունեցող տեսական և գործնական բնույթի մի քանի խնդիր:
* * *
      Առավել ընդհանուր բնույթի խնդիրը գաղափարական, հոգևոր, բարոյական խառնաշփոթը հաղթահարելն է: Չնչին բացառություններով` հայ տեսական միտքը կաթվածահար է: Ազգայնական ուղղվածության հատուկենտ հրապարակումները պատրանքային պատնեշ են օտարամուտ գաղափարական հեղեղին հանդիման: Մշակութային, տեղեկատվական, աշխարհայացքային, լեզվական, բարոյահոգեբանական ներխուժումը գրեթե չի գիտակցվում իբրև ազգային ինքնության ամենամեծ սպառնալիք, իսկ հայաստանյան որոշ քաղաքական ուժեր, զանգվածային լրատվության միջոցներ, պաշտոնատարներ անգամ նպաստում են հոգևոր վերագաղութացման այդ ընթացքին: Ճգնաժամի դրսևորումները անհատի ու ազգի կյանքի բոլոր ասպարեզներում են, նկարագրությունը կարելի է շարունակել, սակայն իրողությունը հավաստի ըմբռնելու և գործելու ելակետը ճիշտ ախտորոշումն է: «Հոգևոր ծուլութեամբ պայմանաւորւած մտաւոր մակերեսայնութիւն». զարմանալիորեն պարզ ու դիպուկ այս բառակապակցությամբ է բնորոշել Հայկ Ասատրյանը սփյուռքահայ գաղութի հոգևոր ու մտավոր վիճակը, մի բնորոշում, որ առավել քան կիրառելի է արդի հայաստանյան հանրության կապակցությամբ: Սա կրկնելը բնավ էլ դոգմատիզմի դրսևորում չէ, ո՛չ էլ ցեղակրոնության հիմնադիրներին կուռք դարձնելու մղում. պարզապես իրողությունն է նույնը` հոգևոր, գաղափարական, մշակութային խառնաշփոթը` հար և նման 30-ական թվականների ամերիկահայ կամ բուլղարահայ գաղութին, ազգային ինքնության կորստի վտանգը` ո՛չ պակաս իրական, նույնիսկ` ավելի սպառնալից ու մոտալուտ:
         Իսկ եթե սա գիտակցում ենք, եթե ընդունում ենք ախտորոշումը, ապա պիտի գիտակցենք և ընդունենք նաև հայ մտավորականության գերագույն պարտականությունը՝ ձեռնարկելու մի նոր հոգեվերանորոգչական շարժում, ինչպես որ ժամանակին փորձեցին անել Գարեգին Նժդեհը, Հայկ Ասատրյանը և նրանց համախոհները: Եթե մեզ հաջողվի հաղթահարել այս ճգնաժամը, հաջողվի գցել նոր՝ հայոց Չորրորդ Հանրապետության հիմքը, ապա առաջին քայլերից մեկը (եթե ոչ առաջնագույնը) բարոյահոգեբանական վերածնունդն է լինելու:
       Իրական կյանքի փոփոխություններն սկսվում են մտածելակերպի փոփոխությունից: Գաղափարներն ու պատկերացումներն են որոշում այն քայլերը, որ մենք կատարում ենք թե՛ որպես անհատ, թե՛ որպես ազգ: Ցեղակրոնության հիմնադրույթներից մեկն է հենց դա. «Մենք ենք ստեղծում, կառուցում մեր ճշմարտությունները, ապա՝ դրանք դարձնում մեր գլխին պատուհաս կամ օրհնաբեր նվաճումների միջոց» (Հայկ Ասատրյան):
* * *
     Հայ հասարակությանը ներկայում բնորոշ հիասթափության, հուսալքվածության, ջլատվածության պայմաններում օրհնաբեր ճշմարտություններից, թերևս, կարևորը սեփական բախտի համար պատասխանատվության զգացումի ամրապնդումը պիտի լինի: Հայ ազգայնականության գրեթե բոլոր տեսաբանները ցավով արձանագրել են մեզ բնորոշ բարոյական հատկանիշներից մեկը («առաքինություն»՝ դառը հեգնանքով ասում է Նժդեհը), ժամանակակից հոգեբանության լեզվով ասած, «պատասխանատվության ցրումը», երբ սեփական սխալների համար մենք միայն դրսում, արտաքին հանգամանքների, օտար ուժերի մեջ ենք պատճառը տեսնում: Մինչդեռ ցեղակրոնությունը բարոյական գերագույն արժեք է հռչակում սեփական պատասխանատվության գիտակցումն ու կամովին ստանձնումը: Բողոքենք ինքներս մեզնից, մեր անկազմակերպվածությունից, անհեռատեսությունից, ոչ թե աշխարհագրական միջավայրից, անհաջող հարևաններից, «հայի բախտից» և այլն: Այս է գաղափարական դիրքորոշումը և դա պիտի վերածվի բարոյական վարքագծի՝ թե շարքային քաղաքացու, և թե պետության ղեկավարի համար:Որպես ուղեցույց-կարգախոս կարող ենք ընտրել պարզ, սակայն պարտադրող ճշմարտություն-ձևակերպումներ. «Եթե գանգատ ունի Հայաստանը, թո՛ղ բարձրացնի յուր մեծատունների և հոգևոր իշխանների անփույթության վերա» (Միքայել Նալբանդյան):
* * *
        Այս դիրքորոշումն առնչվում է ավելի ընդհանուր մի խնդրի՝ ազգային ինքնաճանաչմանը: Դա մեզանում նույնացած է ինքնագնահատականի հետ: Փոխանակ ճանաչելու մեզ՝  ազգային առավելություններով ու թերություններով հանդերձ, սահմանափակվում ենք գնահատականով. ահա թե ինչու տուրք ենք տալիս, մի կողմից՝ սնապարծության, ինքնագովության, իսկ մյուս կողմից՝ հենց ինքներս մեզ վարկաբեկում ենք: «Ոսկի միջինը»  սթափ ինքնագնահատականն է, որը կարող է խարսխվել միայն ինքնաճանաչման վրա: Ցեղաճանաչում, որին միայն կարող է հետևել օրինավոր ինքնահարգանքը: Իմանալ ճշմարտությունը սեփական ազգային «ես»-ի վերաբերյալ և մատուցել «ես»-ը ուրիշներին՝ տարբեր խնդիրներ են: Հոյակապ մի լուծում է տվել Ղևոնդ Ալիշանը. «Ազգին պակսությունը պարտկիլ՝ խելացություն է, բայց պակսությունը չճանչնալ՝ մեծ անխելքություն»: Ինքնաճանաչման խնդրի լուծումը, դրան խարսխվող ազգային դաստիարակության համակարգի տեսական, մեթոդաբանական, կազմակերպական հիմքերի ապահովումը հայ փիլիսոփաների, հոգեբանների, ազգագետների, սոցիոլոգների, մանկավարժների, քաղաքագետների ուղղակի պարտականությունն է:

* * *
       Հոգևոր վերածննդի շարժման մեջ լուծում կգտնեն մասնավոր բնույթի  խնդիրները, օրինակ, ազգերի փոխադարձ հարստացման կառավարումը: Ժամանակին «ազգերի ծաղկումը և մերձեցումը» քողարկում էր պետության մակարդակով վերահսկվող ռուսականացման քաղաքականությունը, սակայն բուն երևույթը կա: Ավելին, ազգային պետությունների ինքնուրույն գործելու պայմաններում փոխազդեցությունը անփուսափելի և բնականոն է, լեզուների և մշակույթների փոխներթափանցումը և փոխհարստացումը` անհրաժեշտ ու ցանկալի: Ընդունելով դա` հայ ազգայնականությունը վաղուց է ձևակերպել գործողության հստակ ուղեցույց. «Առնունք օտարներեն գեղեցիկ սովորություններ, բայց առանց պատճառի մերինները չթողունք» (Ղևոնդ Ալիշան): Եվ այժմ, երբ գեղեցիկ սովորությունների ընտրանին մեծացել է, մերը պահպանելու համար հարկավոր է իմանալ ու գնահատել ըստ արժանվույն: Հետևաբար, միավորվել հայկականի շուրջ` չի նշանակում մերժել ուրիշներինը, քարոզել հետամնացություն կամ գավառականություն, կուրորեն կառչել հնին և չտեսնել նորը: «Մերն ուրիշ է», քանի որ, իսկապես, ուրիշինը մերը չէ:
* * *
       Ուրիշինը մերը դարձնելու խնդիրը ևս գաղափարապես լուծված է: Հայ ժողովուրդը միշտ բաց համակարգ է եղել, վերցրել է ուրիշ ազգերից դրական փորձը, յուրացրել, երբեմն` նույնիսկ գերազանցել նախատիպը: Ընդսմին, աշխարհայացքային-մեթոդաբանական դիրքորոշումը հետևյալն է` «ոչ ամենայն աշխատության կերպ, որ գործ է դնում ուրիշ ազգ, կարող է գործ դնել և հայ ազգը, բայց ինչ կերպ որ ամենակարևորագույնն է և անհրաժեշտ հարկավորը, այն կարող է գործ դնել և հայը» (Ղազարոս Աղայան): Օտարի փորձը հարկավոր է վերցնել սեփական առանձնահատկությունների հաշվառումով` այս գիտակցումը հատկապես մեր օրերում է կենսական, երբ բազմացել են թափանցման ուղիները, մատուցման եղանակները, խորհրդատուներն ու փորձագետները:
         Միաժամանակ, տեսական ու գործնական առաջնահերթ խնդիր է սահմանագծի ճշգրտումը: Օտարի դրական ու պիտանի փորձն անպայման հարկավոր է վերցնել սեփական մշակութային հենքի վրա, յուրացնել ուրիշինը՝ սեփականն արարելու ու ամրապնդելու մղումով և նպատակադրումով: Սա՛ է խորհուրդը շիտակ ազգայնականության: Կա սահման, որից անդին օտարինը վերցնելը անթույլատրելի է, վտանգավոր: Ուստի անվարան հարկավոր է ընդունել, թեպետ արտաքուստ հարձակողական թվացող, սակայն իրականում ինքնապահպանման, կարևորագույն հրամայականներից մեկը. «Ես կը սիրեմ շովինիզմը հանդեպ իմ լեզվիս և իմ ինքնուրույնությանս» (Դանիել Վարուժան): Վերցնել ուրիշից այն (և այնքան), ինչը հարստացնում է մեզ համամարդկային փորձով՝ նպաստելով ազգային ինքնության ամրապնդմանը, այլ ոչ՝ թուլացնելով:
* * *
      Այս առումով բացառիկ կարևոր է ազգային գաղափարախոսության աշխարհայացքային գործառույթը: Բանն այն է, որ հայոց ամենամեծ թշնամիներից մեկը` օտարամոլությունը, իր խորքում աշխարհայացքային բնույթի մոլորություն է: Վաղուց է նկատված և շատ ճիշտ է նկատված. «Ազգատյացը կը սիրե օտարին խաբեբա փետուրներովը զարդարվիլ ու անով պարծիլ օտարներուն առջին. ողորմելին չի՛ գիտեր, որ վերջապես անոնք կը փետտվին, ու ինքը կը մնա մերկ ու խայտառակ» (Մկրտիչ Պեշիկթաշլյան): Ինչո՞ւ է, սակայն, այդպես վարվում: Օտարամոլը ունի իր սին ինքնարդարացումը. նա ազգը համարում է սահմանափակ երևույթ, դատողություններ է անում համամարդկայինից, իրեն էլ իրավասու է համարում ազատորեն ընտրելու իր ուզածը:

* * *
      Դժվար չէ հասկանալ, որ Հայաստանում առկա գաղափարախոսական-քաղաքական խառնաշփոթը, մարդու իրավունքների հեղհեղուկ ըմբռնումը և անհորիզոն քարոզը, ժողովրդավարության և ազատականության չմարսված գաղափարները յուրատեսակ ջերմոցային պայմաններ են ստեղծել աշխարհաքաղաքացիական մոլորությունների տարածման համար, մանավանդ դրանք լիարժեք հակահարված էլ չեն ստանում (օրինակ, մարդու իրավունքների դասընթացն արդեն դպրոցական համակարգում է արմատավորվում, մինչդեռ ազգի իրավունքներին վերաբերող ոչ մի հակակշռող առարկա չի դասավանդվում, իսկ դրանց ինչ-որ չափով առնչվող հայոց պատմությունն ու գրականությունը փաստորեն աղքատ բարեկամի կարգավիճակում են):
     Դյուրին է ցույց տալ, որ աշխարհաքաղաքացիությունը խոցելի է հենց իր հիմնադրույթներում: Նախ՝ իրական համամարդկայինը ձևավորվում է ազգային մշակույթների լավագույն արժեքներից: Երկրորդ՝ ստորադասելով իր ազգայինը` աշխարհաքաղաքացին հարում է ոչ թե համամարդկայինին, այլ մեկ ուրիշ ազգի մշակույթին, բարոյականությանը, մտածելակերպին: Այս կանոնը անգերազանցելի է ձևակերպել Նիկոլ Աղբալյանը. «Նա, որ ազգային մշակույթի կրողը չէ, կրողն է այլազգի մշակույթի»: Երրորդ՝ ոչ մի հիմք չկա հակադրելու ազգայինն ու համամարդկայինը: Ընդհակառակը, ազգայինն ու համամարդկայինը միանգամայն համադրելի են ու ներդաշնակ, պայմանով, որ չմոռանանք ազգի ինքնությունը պահպանելու ու հզորացնելու հրամայականը: Եվ որքան պարզ են բացատրում այդ հանգամանքը հայոց մեծերը. «Մերը պիտի չսիրե՞լ, որովհետև պէտք է սիրել և օտարի՞նը: Մի մասը պիտի չսիրե՞լ, որովհետև սիրում ենք ամբողջութի՞ւնը: Անհեթեթութիւն չէ՞ դա: Իսկ եթէ բոլորն էլ, ի դժբախտութիւն աշխարհի, իրենց աշխարհաքաղաքացի յայտարարէին, այսինքն դադարեին իրենց ազգը սիրելուց, իրենց ազգային պարտականութիւնները կատարելուց` կը շահէ՞ր մարդկութիւնը» (Գարեգին Նժդեհ):

* * *
       Բացառիկ կարևոր դերակատարում ունի ազգային գաղափարախոսությունը հայ ժամանակակից հանրության մեջ ակնհայտորեն ուժգնացող անհատապաշտական կենտրոնախույս միտումները մեղմելու և կենտրոնաձիգ` ազգահավաք միտումներն ուժեղացնելու առումով: Աշխատանքի, գործարարության, ձեռներեցության ծավալման եսական-անհատապաշտական շահամիտմանը, որ բնորոշ է արևմտյան և մասնավորապես ամերիկյան մշակույթին, հայոց ազգային գաղափարախոսությունը ունակ է հակադրելու համատեղ, ազգովին աշխատելու և հատկապես այդօրինակ ազգանպաստ շահադրդմամբ աշխատանքն իմաստավորելու դիրքորոշումը: Համատեղ ճակատագրի, կյանքի ու աշխատանքի ըմբռնումը հայ նոր սերունդների գաղափարական, աշխարհայացքային դաստիարակության կենտրոնում պիտի դրվեն: Ուսումնադաստիարակչական ողջ համալիրի այբն ու քեն դա պիտի լինի. «Ազգին համար հարաժամ աշխատինք, եղբարք իմ, հարք իմ և մարք իմ: Ազգի մը հանրության զարգացումեն ու զորացումեն կախումն ունի նույն ազգին անհատից զարգացումն ու զորացումն, և փոխադարձաբար: Աշխատինք եռանդյամբ և հարատևությամբ մեր ազգին համար. մեր ազգին զարգացման համար աշխատինք` զարգացնելով զմեզ և մեր զավակունքն» (Եղիա Տեմիրճիպաշյան):
        Ամեն մի աշխատանքի` փոխադարձաբար ազգանպաստ և անձնանպաստ լինելու հանգամանքն ազգի հավաքականությունը կենտրոնացնող, ազգակիցներին միասնականացնող հզորագույն գործոնն է: Եվ մեզ` հայերիս համար դա ոչ թե դրսից բերված, պատահական կամ անցողիկ հատկանիշ է, այլ արտահայտում է հայոց առավել բնութագրական, խորքային էությունը, հայ տեսակի կենսական կայունության գաղտնիքը` թեկուզ առանձին հայորդիներ դա չգիտակցեն և տուրք տան անհատապաշտական վարքուբարքին, իսկ առանձին մտավորականներ կամա-ակամա դառնան օտար գաղափարներ կրող կամ տարածող: Զարմանալի չէ, որ հայ ազգայնականն է հստակ ձևակերպել անհատի, ազգի և մարդկության համար կատարվող աշխատանքի յուրատեսակ եռմիասնականությունը. «Այսպէս է. ամէն աշխատանք կը կատարուի ազգութեան մը միջոցով և կը նպաստէ ամիջապէս ազգութեան մը զարգացմանը: Մարդկութեան ծառայելու միակ ճամբան ազգութեան մը ծառայելն է, որովհետև ամէն աշխատանք հնարաւոր է միայն ընկերային օրգանիզմի մը միջով» (Լևոն Շանթ):
* * *
     Ազգային գաղափարախոսության բարոյական ներուժի գործադրման և բուն իսկ ազգային գաղափարախոսության գոյության և գործառության կապակցությամբ հաճախադեպ է շրջիկ մի մեղադրանք այն դատողության տեսքով, թե իբր ազգայինի շեշտադրումը անխուսափելիորեն հանգեցնում է ազգայինի և համամարդկայինի հակադրության, ազգի ինքնամեկուսացման, ուստիև վնասում է ազգի զարգացմանը թե՛ մշակութային, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ բարոյական իմաստով: Հենց այս դատողությունն են նախընտրում, ի դեպ, ազգային գաղափարախոսության գոյության իրավունքը վիճարկողները:
       Անտարակույս, եղել են ու այժմ էլ կան գաղափարախոսություններ, բարոյախոսություններ, քաղաքական ուսմունքներ, կրոնական վարդապետություններ, որ ունակ են մեկուսացնելու որևէ ազգ կամ անգամ պետություն ընդհանուր քաղաքակրթությունից: Դա, սակայն, բնավ չի վերաբերում հայոց մտածելակերպին, ուստիև դրա իմաստավորման ու ընդհանրացման բարձրագույն տեսական մակարդակին` գաղափարախոսությանը: Դեռևս մինչև հայոց ազգային գաղափարախոսության բյուրեղացումը նժդեհյան ցեղակրոնության տեսքով` հայ մտածողները մշտապես շեշտադրել են ազգայինի ու համամարդկայինի միասնությունը. դա հայ մարդու մտածելակերպի ու գործելակերպի հիմնաքարն է: Հայ ոչ մի հեղինակ, Մովսես Խորենացուց սկսած, չի գերադասել հայերին մյուսներից, չի քարոզել ազգային սնապարծություն և ավելի շատ խոսել է հայոց թերություններից: Միևնույն ժամանակ հայ շիտակ ազգայնականները զգուշացրել են վերացական մարդասիրության կոչերի, աշխարհաքաղաքացու հոգեբանության ու բարոյականության, ազգային արմատներից կտրվելու վտանգի մասին: Հանճարեղորեն պարզ է ձևակերպել Ղևոնդ Ալիշանը. «Իր ազգը չսիրողը հավիտյան մարդասեր չըլլար»: Ուշագրավ են ու փաստարկային ուժը չկորցրած` նույն ձևակերպումի ընդլայնված տարբերակը և դրա հիմնավորումը. «Մարդասիրությունը ընդհանուր պատվեր է, ազգասիրությունը մասնավոր պատվեր է: Մարդասիրությունը կսորվեցնե զամեն մարդիկ սիրել, վասնզի մեզի նման են, ազգասիրությունը զազգայինները ավելի սիրել կսորվեցնե, վասնզի ավելի նման են մեզի: Ուրեմն մարդասիրությունը ավելի կհաստատե զազգասիրությունը, քան թե կվերցնե»: Հայոց ազգային գաղափարախոսության այդ հիմնադրույթի նժդեհյան ձևակերպումն է. «Պե՛տք է ծառայել մարդկութեան, այո՛, սակայն, դա պիտի տեղի ունենայ մեր ցեղի միջոցաւ` մեր ցեղին ծառայելով»: Երկու տարբեր հեղինակների դատողության նմանությունը, ամեն ինչից զատ, մեկ անգամ ևս վկայում է այն հանգամանքի մասին, որ ցեղակրոնությունը, իրոք, թեպետ անվանումն ու վերջնական բանաձևումն ստացել է Նժդեհի հանճարի միջոցով, սակայն հայ տեսական մտքի դարավոր զարգացման արգասիքն է:

* * *
    Գաղափարախոսական հիմնադրույթները, ներկայաց-   ված հակիրճ, վառ ու ցայտուն ասույթների, վճռակների, պատգամների, խորհուրդների, պատվիրանների ձևով, որպես ազգային պատգամների համակարգ, մեծապես կօժանդակեն բարոյադաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: Դրանք, որպես հայոց մեծերի գաղափարաբարոյական կտակ, նրանց մտածումների բյուրեղացում, լավագույն հիմքն են ամեն հայազգու կյանքի իմաստավորման, ինքնագիտակցության ու վարքականոնի ձևավորման:
         Ահավասիկ մի քանիսը՝
       Դու չպիտ նմանվես այն սերունդներին, որոնք կորչել      են առանց ազգային օգտակարության, ինչպես խոռոչներում ընկած արևի ճառագայթը (Նժդեհ):
        Չէ կարելի միաժամանակ վատ մարդ, բայց և այնպէս լաւ Հայ լինել (Նժդեհ):
       Հայ մը պարտի սիրել իր անձեն վեր իր ազգն (Եղիա Տեմիրճիպաշյան):
           Մարդ միայն իր հայրենիքում կարող է մնալ հարազատ, ազգային (Ավ. Իսահակյան):
          Չըլլանք պարծենկոտ, բայց չմոռանանք մեր պարծանքները (Ղևոնդ Ալիշան):
    Յաղթանակից կեանքի բարոյական կանոն յօրինել, պարտութիւնը ստևծագործաբար ողբերգել և դրանից՝ մեծագործումի նոր ոյժ և խանդ երկնել (Հայկ Ասատրյան):

* * *
     Այդ առումով՝ կարևորագույն հեռահար խնդիրներից է ազգային գաղափարախոսության մուտքը կրթահամակարգ: Պարտադիր է դարձել հանրակրթական ուսուցման ոլորտ ներմուծել մի նոր առարկա՝ «Հայակրթություն» պայմանական անվանումով: Դրա շրջանակներում կարող են հանրամատչելի կերպով շարադրվել ազգային գաղափարախոսության հիմնադրույթները, ներկայացվել դրանցից բխող վարվելակերպի տիպարը հայ մարդու կենսագործունեության տարբեր ասպարեզներում ու տարբեր իրավիճակներում: Բուհերում ազգային գաղափարախոսությունը կարելի է ընդգրկել մի շարք դասընթացներում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, սոցիոլոգիա, բարոյագիտություն և այլն. դա արդեն արվում է, այնպես որ հարկավոր է նաև եղած փորձը ամփոփել, ընդհանրացնել, նպատակ ունենալով, եթե ոչ «Ազգային գաղափարախոսություն» առանձին բուհական դասընթաց ստեղծել, ապա գոնե հիշյալ և այլ առարկաների ծրագրերի մեջ համապատասխան թեմաներ ընդգրկել:
         Ինչպես համոզվում ենք, հայ ազգային գաղափարախոսությունը կուռ և ամբողջական է որպես տեսական-աշխարհայացքային երևույթ, միաժամանակ՝ կարող է լինել գործնական, գործադրելի վարքականոն, անհատի և ազգի կենսագործունեության բոլոր ոլորտների բնականոն գործառության ու ներդաշնակ զարգացումն ապահովող իրական հիմք: «Ցեղային արթնություն». նժդեհյան հանճարեղ այս ձևակերպումի խորհուրդն է դա` ցեղակրոնություն ոչ միայն որպես գիտելիք և աշխարհայացք, այլև որպես ամենօրյա գործելակերպ և ապրելակերպ: Թե՛ անհատի վարքի, թե՛ անհատ – ազգ և թե՛ ազգ – մարդկություն փոխհարաբերությունների քննարկված և քննարկման արժանի այլ խնդիրների համար հայոց ազգային գաղափարախոսությունն առաջարկում է ներդաշնակ լուծումներ: Դրանք կարելի է առանձնացնել և դիտարկել ամեն մի որոշակի իրադրության կապակցությամբ, դրանով իսկ համոզվելով, որ ամեն մի ճշմարիտ գաղափարախոսություն բարոյական հզոր ներուժ ունի և գործադրելի է իրական կյանքի կազմակերպման ու կառավարման բոլոր բնագավառներում, հայաստանյան հասարակության գալիքի ռազմավարական նպատակադրումներում:

Ամփոփում
          Ազգային գաղափարախոսությունը գիտելիքների և արժեքների համակարգ է, որ ամեն ազգի կենսագործունեության ընթացքում գոյանում է, աստիճանաբար կուտակվում, այնուհետև՝ ազգի մտավորականների ջանքերով ամփոփվում, ընդհանրացվում, տեսականացվում, և որի շրջանակներում դրսևորվում են տվյալ ազգի առանձնահատկությունները, իմաստավորվում ու մեկնաբանվում են ազգային շահերը, առաջադրվում ազգի նպատակներն ու հիմնավորվում դրանց կենսագործման ուղիները:
        Հայոց ազգային գաղափարախոսությունը ծնունդ է առել Ե. դարից և իր ամփոփումն է գտել  Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքի մեջ՝ որպես ավարտուն, կուռ, գաղափարական-տեսական կառույց. հայ հոգևոր ընտրանու խնդիրն է համակարգել, հարստացնել ցեղակրոնությունը, տարածել նոր իրողությունների բացատրության վրա, ինչպես նաև արդյունավետորեն գործադրել հանրային կյանքի կարգավորման բոլոր ասպարեզներում՝ տնտեսություն, քաղաքականություն, կրթություն, զանգվածային լրատվություն, ընտանիք, աշխատանք, ժամանց, միջանձնային հաղորդակցում, հասարակական կազմակերպությունների գործունեություն և այլն:
       Ազգային գաղափարախոսությունը հանրության ու անհատի կյանքում ունի որոշակի դերակատարումներ՝ գործառույթներ, որոնք երեք խմբի են՝ տեսական-ճանաչողական, կիրառական և աշխարհայացքային: Ազգային գաղափարախոսության բովանդակ համակարգի պատմականորեն և  տրամաբանորեն առաջին գործառույթը բարոյականության տեսքով ազգի կյանքի կարգավորումն է: Ճշմարիտ ազգային գաղափարախոսությունը, որքան էլ տեսականանա, որքան էլ առանձին հեղինակների հանճարի ուժով առերևույթ կտրվի իր հողեղեն հիմքից ու սլանա զուտ մտակառույցների ոլորտները, միևնույն է, ոչ միայն պահպանում է իր պորտալարը, այլև հենց վերջինիս միջոցով է հաստատվում և ստուգվում, հիմնավորվում և հզորանում` իբրև մարդկանց (ազգակիցների և այլազգիների) միջև բազում ու բազմազան փոխհարաբերությունների կարգավորիչ: Գաղափարախոսության և բարոյականության միջև խզումը կործանարար է ոչ միայն երկուստեք, այլև հանրային ամբողջ համակարգի համար:
     Հայ ազգային գաղափարախոսության՝ ցեղակրոն ուսմունքի բարոյահոգեբանական գլխավոր հատկանիշներն են՝
        ազգապահպան, ինքնապաշտպանական բնույթը, այլատյացության իսպառ մերժումը,
       ազգայինի և համամարդկայինի ներդաշնակումը,
      մասի և ամբողջի դիալեկտիկան՝ անձի և ազգի ներքին փոխկապակցվածությունը, անձնական «ես»-ի կյանքի իմաստավորումը ազգի հավաքական «ես»-ի միջոցով,
       ազգային միաբանության հրամայական վարքականոնը՝  ծայրահեղ անհատապաշտության և ծայրահեղ համայնավարության հաղթահարումը «ոսկի միջինի» ձևակերպմամբ՝ «ազգայնական անհատապաշտության» սերմանմամբ,
     հայոց ազգային հոգեկերտվածքին բնորոշ երկու տարածված ծայրահեղությունների՝ սնապարծության և ինքնանվաստացման հաղթահարումը՝ սթափ, հավասարակշռված  ինքնագնահատականի միջոցով: 
   Արդի հայաստանյան հասարակության զարգացման ռազմավարության առումով  առաջնահերթ են՝
        հանրությանը պատած գաղափարական, հոգևոր, բարոյական խառնաշփոթի հաղթահարումը,
       օտարամուտ գաղափարական հեղեղի դիմակայումը,
        մտավորականության շրջանում հոգևոր ծուլության, վերլուծական մակերեսայնության, հանձնարարականների վերացականության հաղթահարումը,
        ազգային գաղափարախոսության հիմնադրույթների արդիական զարգացումը,
   արմատական շրջադարձը դեպի բարոյական կարգավորման հիմնախնդիրների լուծումը,
       հոգեվերանորոգչական նոր շարժման սկզբնավորումը:
     Ազգային գաղափարախոսության բարոյական ներուժի գործադրման տեսական-մեթոդաբանական և կազմակերպական բնույթի առաջնահերթ խնդիրներն են՝
       ազգայինի ու համամարդկայինի ներդաշնակության ըմբռնումը որպես հայ մարդու մտածելակերպի անկապտելի տարր, գործելակերպի հիմնաքար, ապրելակերպի վարքականոն,
        ազգի և անձի շահերի միասնության հիմնավորումը, դրա գիտակցումը հայ մարդկանց, հատկապես նորելուկ սերունդների շրջանում,
    օտարամոլության և աշխարհաքաղաքացիական մոլորությունների աշխարհայացքային, քաղաքական և բարոյահոգեբանական հիմքերի բացահայտումը,
     ազգահավաք, կենտրոնաձիգ միտումների սատարումը     և կենտրոնախույս միտումների չեզոքացումն ու կանխումը,
   գիտահետազոտական աշխատանքների հայագիտա-    կան ուղղվածության հստակեցում, մասնավորապես հետևյալ գիտաճյուղերում՝ մարդաբանություն, փիլիսոփայություն, պատմագիտություն, հոգեբանության, բարոյագիտություն, համեմատական լեզվաբանություն և այլն,
   «Հայագիտություն» հատուկ քարոզչական ծրագրի հաստատում համապատասխան կառույցների ձևավորմամբ՝ պատասխանատվության հստակեցմամբ ըստ մակարդակների՝  ՀՀ նախագահից մինչև  հանրակրթական դպրոցի տնօրեն,
    Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության հիմնական ուղղությունների, ինչպես նաև ռազմավարական հայեցակարգերի ու ծրագրերի պարտադիր հարաբերակցում ազգային գաղափարախոսության հիմնադրույթներին,
       հոգեվերանորոգչական շարժման նպատակադրումների լույսով՝ Հայ առաքելական եկեղեցու, գանգվածային լրատվության և քարոզչության միջոցների, մշակութային հաստատությունների, կրթադաստիարակչական բնույթի պետական ու հասարակական կազմակերպությունների գործունեության ճշգրտում,
      ազգային գաղափարախոսության և բարոյականության ընդգրկում ուսումնական դասընթացներում, մասնագետների վերապատրաստման ու որակավորման համակարգերում, համապատասխան ծրագրերի ու ձեռնարկների ստեղծում,
        ազգային գաղափարախոսության հիմնադրույթների ներառում դասագրքաստեղծման գլխավոր չափանիշների շարքում,
      ազգային գաղափարախոսության և բարոյականության թեմատիկայով հրատարակչություններին՝ հարկային, վարկային և ֆինանսական այլ արտոնություններ,
   բարոյադաստիարակչական աշխատանքների ամբողջ համալիրի նպատակադրումների վերանայում՝ ըստ ազգային գաղափարախոսության հիմնադրույթների պահանջների,
     հայ մարդու մեջ ազգային ինքնաճանաչմանը խարսխ-   վող սթափ ինքնագնահատականի ու առողջ արժանապատվության ձևավորում, սնապարծության ու ինքնանվաստացման ծայրահեղությունների բացառում,
      հայ մարդու ձևավորման մեջ ցանկալի արժեքների ճշգրտում և դասդասում՝ արժանապատվություն, հայրենասիրություն, արդարամտություն, աշխատասիրություն, պատասխանատվություն և այլն,
        հայակրթության հիմնական կանոնների, պատվիրանների, պատգամների հավաքածուի («Ճշմարտարան») կազմում, հրատարակում և տարածում,
      հայ մարդու ապրելակերպի և գործելակերպի վարքականոնի մշակում ըստ նրա կեցության ու գործունեության տեսակների ու ասպարեզների՝ «հայ պաշտոնյայի բարոյական վարքականոն», «հայ զինվորի բարոյական վարքականոն», «ընտանեվարության հորդորակ», «հայ գործարարի հավատո հանգանակ»,  «կենցաղավարության գանձանակ»  և այլն,
    «հայկական մենեջմենթի» բարոյական սկզբունքների մշակում և մասնավորեցում ըստ ոլորտների՝ արտադրություն, առևտուր, ծառայություններ, պետական կառավարում, կրթություն, ժամանց և այլն:

Վալերի Միրզոյան
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու

Ի՞նչ է ՍՎԱՍՏԻԿԱՆ
(ԿԵՌԽԱՉԸ)

     Սվաստիկա. սանսկրիտերեն ստուգաբանությամբ su և asti, նշանակում է լավ լինել: Արտահայտում է նաև երջանկություն, բարեբախտություն միտքը: Այս երկու կողմից կազմըված խաչը պատկանում է նախապատմական ժամանակներին: Կեռխաչը համարվում է հավերժության խորհրդանշանի նախատիպը՝ աջ և ձախ պտույտներով:
      Հայկական լեռնաշխարհում կեռխաչերը հանդիպում են դեռևս հնագույն ժայռապատկերներում, այնուհետև, լինելով բրոնզեդարյան հիմնական զարդանախշերից, պատկերվել են զանազան առարկաների (կավամաններ, բրոնզե գոտիներ, գնդասեղներ, դաշյուններ և այլն) վրա, հաճախ պատրաստվել մեդալիոնների ձևով (բրոնզից, ծարիրից)՝ որպես առանձին զարդ: Հետագայում ենթարկվելով ձևափոխությունների՝ կեռխաչը ստացել է բարդ ձևեր: Որոշ կեռխաչերի ծայրերը ծռված են մի քանի անգամ, երբեմն հանդիպում են եռաճանկ ու բազմաճանկ կեռխաչեր: Որոշների խաչաձևման մասում պատկերված է սկավառակ կամ շրջանակ (Անիի պարիսպների վրա): Հայաստանում տարածված են հատկապես կեռխաչ, ճանկախաչ, խաչաթև, հավերժության նշան և այլ անվանումներով միոլոր, բազմոլոր խորհրդանշանները:
     Կեռխաչը  խորհրդանշել է նաև՝ արև, կրակ, կայծակ, կյանք, պտղաբերություն և ծննդաբերություն: Հատկապես արևը խորհրդանշող խորհրդանշաններից մեկն է կեռխաչը, որի թևերը ուղիղ անկյունով թեքվում են դեպի աջ կամ ձախ:
       Կեռխաչն իր ձևերով անընդհատ շարժման տպավորություն է թողնում, խորհրդանշելով հենց արևի շարժումը:
       Արևապաշտ հայը արև է պատկերել ժայռերին, զենք ու զրահին, կենցաղային իրերին, զարդերին… Մեր նախնիները արևը պատկերել են շրջանակի, խաչի, կեռխաչի, անիվի, պտտվող ճառագայթների, անգամ կենդանիների (առյուծ, ձի, խոյ) պատկերով: Արևի պաշտամունքը շատ հազարամյակներ ուղեկցել է հայ ազգին. այն մեր հավատալիքների հեքիաթների, ասացվածքների, հանելուկների, երգերի ու պարերի (շուրջպար), անվանումների մեջ է… Արևը հայի համար նաև սրբազան երդում է (նաև` ծնողների արևով երդվելը):
        Կեռխաչի (սվաստիկայի) հետ առնչվող վերլուծությունները նորից հիմնավորելով դրանց հայարիական ծագումը (Հայաստանի ժայռապատկերներում հայտնաբերվել են կեռխաչերի ամենահին օրինակները), հավաստում են, որ Ա. Հիտլերը և նացիստական այլևայլ պարագլուխները իրապես չեն հասկացել կեռխաչի խորհուրդը և իրենց գործելակերպով միայն վարկաբեկել են այն: Սակայն, դա մեզ չի կարող պարտադրել հրաժարվելու Հայոց հազարամյակների պատմությունից, նաև՝ տիեզերական խորիմաստ խորհուրդներից:

«Հայ-Արիներ»-ի Խմբագրություն
      Սվաստիկայի մասին շատ է գրվել, գրվում և երևի թե պիտի շարունակվի գրվել: Մեր նապատակը գրված նյութերի քննարկումը չէ, առավել ևս հակառակվելը, որովհետև ուսումնասիրությունները, հետազոտությունները ճշմարիտ են հավանական լինելու հարթությամբ: Ասենք՝ «Հավերժության» խորհրդանիշ: Հավերժությունն անսահման ժամանակն է և այդ խորհրդանիշը, կամա-ակամա կոնկրետանում է ժամանակի վրա: Մինչդեռ…
         Արիները (հնդիկները մինչև այսօր ասում են Արյաններ, յան վերջավորությամբ ընդգծելով նրանց ծագումը) իրենց հետ Հնդկաստան էին բերել աշխարհաստեղծման իրենց սեփական փիլիսոփայությունը: Չծավալվենք այդ փիլիսոփայությամբ ձեռք բերված գիտությունների և գիտելիքների լայն ու խորը սահմաններում, դա մեզ կհեռացներ մեր նպատակից, ինչը սվաստիկան դիտելն է որպես խորհրդանիշ: Ինչի՞:
        Արյան փիլիսոփաները, ովքեր Սանկհյայի և յոգայի բարձրագույն գիտակներ էին և իրենք էլ յոգի (հայերեն բառ է հոգի) էին, կամ Սանկհյային նվիրված մարդիկ, տիեզերքում տեսել էին և հիմա էլ տեսնողները տեսնում են էներգետիկ երկու հզոր աղբյուր:
        Փուռուշա (նորից հայերեն բառ է. փուռ – ջերմություն + ու շաղկապ + շա, արև, լույս), արական սկզբունքներով, որ գոյություն ունի առանց պատճառի և հետևանքի, տարածության և ժամանակի համար, Պրակրիտի (նորից հայերեն բառ. պրակ հատված + րիտի – կին, իգական իմաստ) իգական սկզբունքով, ստեղծողը նյութական աշխարհի, բայց այն ինչ ստեղծում է Պրակրիտին, բերում է Փուռուշայի մեջ, լիցքավորում է էներգիայով, ապա բաց թողնում դեպի տիեզերական գիտակցություն՝ Մհաթմա (տե՛ս նկ. 1): Փուռուշան իր արական սկզբունքով, ինքը կարող է մտնել Պրակրիտիի մեջ, երբ ցանկանում է բազմապատկվել, կամ որևէ իմացություն նյութականացնել (տե՛ս նկ. 2), ապա նորից բաց թողնել դեպի տիեզերական գիտակցություն՝ Մհաթմա*:
     Նկարելով, քանդակելով, գրելով Արյան փիլիսոփաները ցույց են տվել էներգետիկ այդ հզոր հոսանքների շարժման ուղղությունը, աբստրահելով Փուռուշայի և Պրակրիտի հանգույցները (տե՛ս նկ. 3,4):
      Մտածելակերպի այս տարբերակով լուծվում է Հայկա-  կան ժայռապատկերներում հանդիպող սվաստիկայի ներքևի թևին եղած ելուստի առեղծվածը. դա տիեզերական գիտակցությունն է (տե՛ս նկ. 5):
         Հիմա. Սվաստիկան խորհրդանի՞շ է թե նշագիր: Այս պարագային նշագիրը ավելի է մոտ ճշմարտությանը:
      Կարիք կա՞ արդյոք հիշեցնելու, որ հայկական ժայռապատկերներում հանդիպող սվաստիկաները 2-3 հազարամյակով մեծ են Հնդկաստանում, Եգիպտոսում, Հունաստանում, Պարսկաստանում և այլուր հանդիպող սվաստիկաներից:
       Այսպիսով, հավերժությունը կարող է լինել Փուռուշայի և Պրակրիտիի մի հատկանիշը և միայն:
                                                                              ՄԱՆՈՒ
_____________________________
* Այուրվեդա,  Սանկտ-Պետերբուրգ
1996թ. էջ 7-9.

ՄԵՐ ՕՐԵՐԻ ՄԵԽԱՆԻԿԱՆ

 Իշխանությունների ընթացիկ գործառույթներում լիովին բացակայում է պետության համալիր հայեցեկարգային փաթեթը, գոյություն չունեն ելման դրույթներ:
        Ընդհանուրի, հասարակության, ազգի շահերի գերակայության բարոյական զգացումը ստորադասված է անհատականին ու անհատապաշտությանը: Սա ընդունված է որպես չափանիշ և կանոնացված ու բանաձևված է վերից վար:
      Այսօր ազգային ամբողջական անվտանգությունը միանշանակ ցածր նիշեր պետք է արձանագրի, այն էլ ընդամենը նրա համար, որ մի քանիսն այդպես էլ չկարողացան քաղաքական կամք կամ ամենասովորական մարդկային ցանկություն դրսեւորել՝ հայրենիք ասվածին՝ հայրենիքաբար, տանը՝ տնավարի վերաբերվելով, նաև մտահոգ ու հաղորդակից լինել՝ համապատասխան դիրքորոշման ու գործունեության համար:
        ՈՒ եթե խուսափենք կրավորական նվնվոցից, ապա տեսանելի լուծումների սթափ հստակեցումները շատ են կտրուկ, ու երևի, ճարն ու խերն էլ սա է արդեն:
      Այս պահին հիշեցի վերլուծաբաններից մեկի մտքերից,   և ուղղակի մեջբերում եմ.
       – Այստեղ տղամարդիկ հոխորտում են թշնամու վրա, իսկ նրանց կանայք փողով բոզություն են անում նույն թշնամու երկրում, որ պահեն այդ տղամարդկանց:
       – Այստեղ չգիտեն, որ խլուրդները որքան էլ որ ավագանի ընտրեն իրենց միջից, միևնույն է, ավագանին խլուրդ է լինելու:
        Չգիտեմ ում մոտ սրանք ինչ տպավորություն կառաջացնեն, բայց վիճելի չէ. այսօրվա փաստերը սրանք են, ու այս տիպի օրինաչափությունները, հիմնականում, բնորոշում են մեր հանրության կացությունը:
       Լեզվին տալ պետք չէ անտեղի ու անհիմն պատճառաբանությունների՝ անցումային փուլեր, փոխվող-իզմեր, փակ ու բաց շուկաներ և այլն, բաժինը սպառվել է:
        Ծնկի է եկել, կոտրվել է մեր հասարակությունը, որը մերն է, մենք մեջն ու միասին ենք, անկախ ցանկացած անհատական հնարավորություններից ու կարգավիճակից: Ահա, այս արանքում է մեր պարտությունների տրամաբանությունը:
        Եվ ու՞ր պիտի փախչենք. կա այսօր այն՝ ինչ որ կա:
       Հենց այս պահին էլ կուսակցական գործիչը փորձում է իմաստունի կեցվածքով վերլուծական դատողություններ անել, որոնց խորքում իսպառ բացակայում է ամենատարրական մարդկային խռովքը, անհանգստությունը, ափսոսանքն ու մտահոգությունը:
      Այս փիլիսոփայական մտածողության խորոզային մրցակցությունը կա: Կամաց-կամաց մարգարեանում ենք, գրքեր էլ ենք գրում՝ Նժդեհից մինչև Պլը-Պուղի:
         ՈՒ, ցավոք, ընդամենն է դա, դրսի ղողանջ, ներսից զուրկ ու զատ, հոգին մասնակից չի: ՈՒ եթե այս խորքային անտարբերությունը ինչ-որ կերպ նույնիսկ հասկանալի է քաղաքական որոշակի առումներով, ապա ազգայինի տեսակետից՝ բացարձակ անբարոյականություն է: Այս կուսակցականները իրենց ներսում լուրջ խնդիրներ ունեն: Այս տասնյակ «պատվաստված» կազմակերպություններն ի սկզբանե պետք է վերածվեին ազգային-քաղաքական կառույցների՝ իրոք միտված ազգի ու հանրության խնդիրներին: Սա պիտի լիներ նրանց առաքելությունն ու զորությունը: Եվ հետո, երբ կկայանար պետությունը, ոտքի կկանգներ հասարակությունը, այդ ժամանակ էլ կուսակցություն կխաղայինք: Իսկ սրանք ընդամենը դարձան սրա-նրա ձեռքին խամաճիկներ ու «գցեցին» ազգին ու հասարակությանը:
     Կամ՝ մեր այսօրվա «խոշորացած» ու առջևում «նշանակված» կուսակցություններում. փոխանակ ներսում կանոնավոր գաղափար ու դպրոց մշակելու և հիմնելու, զբաղված են միայն իրենց շարքերը բութ ստահակներով խտացնելով՝ դրանով իսկ լրացուցիչ հոգս դառնալով հասարակության գլխին:
         Իսկ եթե հիմա դարասկզբի մեր հայտնի գործիչները մտնեին իրենց, իբր, գաղափարն ու դրոշը կրող քաղաքական կազմակերպություններ ու փորձեին կադրային «ատեստացիա-ինվենտարիզացիա» անել, ապա քանի՞ մարդ կմնար այդ կազմակերպություններում, «ծնկներ» կգտնվեի՞ն նրանց կողքին կանգնելու՝ իբրև հետնորդ ու ժառանգորդ:
       Անձնական ու կուսակցական հետաքրքրություններն այս կառույցներում ի՞նչ տրամաբանությամբ են հարաբերվում:
      Սա ի՞նչ անհեթեթություն է և ի՞նչն է վկայում:
     Որքա՞ն կարելի է միայն շահի ակնոցով նայել աշխար-  հին:
      Որոշակի ապահովություն, խթան ու միջոցներ մարդուն, միանշանակ, անհրաժեշտ են ցանկացած գործունեության համար, իհարկե, ասված է, չէ՞. «Տեր ինձ փառավորիր, որ քեզ փառավորեմ»: Բայց չափի մեջ, չէ՞: Իսկ այդ չափն արդյո՞ք մարդու արժանապատվության բարոյական զգացումը չի որոշում, սա չի՞ եզրը: Իհարկե, բայց բարոյական տեսակետից միայն, ու՝ ցավոք: Իսկ մենք «փորի» միջոցով ապրում ենք միայն նույն «փորի» համար: Այսինքն՝ ինքներս մեր գլխին փորձանք ենք դառնում:
       Այս ամենի հետեւանքով՝ քաղաքական կազմակերպություններն ու իշխանությունները չկարողացան նվաճել ազգային տարածքներ, հասարակությունը մնաց մեն – մենակ ճակատագրի առջև:
    Ինքնակազմակերպման ու համապատասխան վերարտադրման տեսակետից սա էլ խեղում է:
        Ստացվեց որոշակի անպաշտպան վիճակ, երբ հասարակությունը չկարողացավ… իրենից իրեն պաշտպանող թաղանթ «գործել», ու դրսերում արդեն բազմաթիվ մերժված արժեքներ անարգել ներս բերվեցին ու դրա համար լավ էլ «ծափ ենք տալիս» :
        Հիմա, իբր, նոր իրողություններ կան, փոփոխություններ: Իրականում նույն անհեթեթությունների շարքն ու շարունակությունն են:
      Ընտրությունները մի կողմ, ինքնին արդեն անհնարին է որևէ բան ասելը, սա հայության ծեծերից մեկն էր:
       Բայց, ի վերջո, «մեծամասնություն» ասվածը (որի ձեռքում է իրական իշխանությունը) նախապես ձևելով տեղադրվեց: Եթե դասական էր սա որպես լուծում, ապա միայն իր ձևի մեջ: Ստեղծման, կազմակերպման տեխնոլոգիաները, տեսանելի նպատակաուղղվածությունն ու ներքին բովանդակությունը լավ բան չեն վկայում: Այս տեսակի «միավորումները» դժվար են սոսնձվում. «փնթիությունը» շատ էր, ինչի համար միայն ափսո՜ս…
       Սա՝ մի կողմից:
       Մյուս կողմից էլ՝ ինչպե՞ս, ի՞նչ սկզբունքով պետք է ծավալվի «նորը», ո՞ր ուղով:
      Ոչ մի ռազմավարական լուրջ փաթեթ որևէ ոլորտի կամ ճյուղի՝ չկա: Ավելին՝ նախնական դիրքորոշումներն ու մոտեցումներն էլ հեռու են լրջմիտ լինելուց:
    Բերեմ օրինակը: Այսօրվա իշխանությունների ամենացայտուն ներկայացուցիչներից մեկը լրագրողի այն հարցին, թե՝ ինչպիսին է պատկերացնում այսօրվա դպրոցի շրջանավարտին, պատասխանեց. «Ի՞նչ եք ուզում էդ երեխեքից, կարևորը, որ հետ չմնան հարևան հանրապետությունների իրենց հասակակիցներից և, եթե պետք լինի՝ հայրենիքի համար կյանքը տան, էլի»: Սա էր պատասխանը մեր «հայրենասեր գեներալի»: Ասելու ի՞նչ կա, քավոր ենք, էլի:
      ՈՒ այս «երդմամբ» եկող նոր նախարարը ո՞ր մշակված «կուրսի» իրացմանը պիտի լծվի, նվիրի իր գործունեությունը՝ ինքն էլ չգիտի, բայց գալու է (չգա՝ զոռով կբերեն, խնդիրն ուրիշ է…):
        Այս առումով՝ փորձենք դիտարկել որևէ (ցանկացած) նախարարություն, ճյուղ: Ասենք՝ կրթության:
        Նախ՝ նախարարը քաղաքական պաշտոն է, որը ենթադրում է հստակ քաղաքական պատասխանավություն: Հիմա. դպրոցն արտադրություն է, և շրջանավարտը, որպես «արտադրանք», պետք է նախապես հայտնի, սահմանված չափանիշների, պայմանների բավարարի: Վերջիններս նախապես, որպես նպատակ ունենալով, մշակված կամ ընտրված, պետք է լինեն այն միջոցներն ու կարգերը, որոնք կարող են ու պետք է ապահովեն նշված չափանիշները՝ նպատակը: Սա այդ օղակում քաղաքականություն է, եւ ազգային-ռազմավարական կարևորագույն պատկերացում, տեխնիկական ու տեխնոլոգիական հմտություններ է ներառում սրա մասին ու սրա համար: Սա՝ որպես քաղաքականություն. ուղի կա՞ մշակված, մշակվո՞ւմ է, որտե՞ղ, ու՞մ կողմից, նախարարի՞, նախագահի՞, կաթողիկոսի՞: Առհասարակ կա՞…
       Դե, իհարկե, չկա: Չկան և համապատասխան մոտավոր պատկերացումներ: Բա էլ ո՞ր քաղաքական ուղու համար պետք է պատասխանատու լինի այս մարդ- նախարարը…
       Կամ ինչպե՞ս:
       Ասենք, կա այդ ամենը, ինչը և մշակված ու դրված է նախարարի սեղանին: Հիմա, այդ ի՞նչ պատասխանավտությամբ պետք է տարվի ենթադրաբար ընդունված «կուրսը»:
     Աշխատանքից հերթով ազատելն ապահովվու՞մ է որևէ «կուրսի» անընդհատությունը, ընթացքն ու իրագործումը:
      Ոչ մեկը կա, ոչ՝ մյուսը: Ո՛չ քաղաքականություն, ո՛չ էլ՝ պատասխանատվություն:
    Սովորական բաժակի կամ մոխրամանի արտադրութ-   յունն էլ ի’ր ներքին փիլիսոփայությունն ունի, քաղաքականությունն ու պատասխանատվությունն էլ՝ հետը, այն էլ ինչպիսի: Իհարկե, աշխատանք է, չէ՞:
       Բա կրթության ողջ համակարգը մեկ բաժակի գին չունենա՞…
        Դե, ուրեմն, այս նախարարն ու նախարարությունը էլ ինչի՞ համար են, երբ չկա ոլորտի ազգային-ռազմավարական նախագիծը:
    Այս անորոշ, միայն իրավիճակային լուծումների վրա   հույս դնելով ու զոռով «թարազու» պահելով բան դուրս չի գալիս և չի էլ գա:
       Կան ավանդույթներ, որոշակի հոգևոր առանցքներ, որոնք պարտավոր ենք պահպանել: Չպետք է թույլ տալ որ, շուկան ու դրա համապատասխան հարաբերություններն անարգել մտնեն մեր ծածուկ ու գաղտնի ներքին տարածքները:
        Հայ մարդը երբեք հուղարկավորությունը կիթառով չի անելու: Ինչքան էլ  կապիտալիզմը մեզ մոտ վայրենանա, մեկ է՝ այդ սահմանին մարելու է: Տվյալ դեպքում խոսքը լեզվի, կրթության մշակութային խնդիրները լուծելու մասին է, քանի որ դրանք առաջնային են, մեր անվտանգության առանցքում են:
       Կամ՝ օտար արժեքների սրընթաց հեղեղը, որ անընդհատ ներս է լցվում: Ըստ էության, ոþչ կարողանում ենք խուսափել, ոþչ կարգին ընկալել, և ոþչ էլ՝ մարսել այդ ամբողջը:
      Չմշակվեց որոշակի մշակութային  քաղաքականություն՝ այս ամենը համակարգելու ու համադրելու համար: Միայն եթերից թափվող աղբը հերիք է, մանավանդ, կրտսեր սերունդն ուծացնելու համար:
      Իսկ մշակույթում չափորոշիչներն ավելի խիստ պետք է լինեն: Ազգային ասվածում ինքնության յուրահատուկ հատկանիշները կենտրոնում պետք է «դիրքավորված» լինեն:
     Ի՞նչն էր խանգարում, որ որոշակի, թեկուզ շատ ճկուն շրջանակներ մշակվեին տեղեկատվական ամենազանգվածային խողովակների, այս պարագայում՝ եթերի համար:
      Գոնե չափավոր «դոզավորվեր»:
      Բայց այս դաշտն էլ մյուսների պես հանձնվեց: ՈՒ այս ամենը հիմնականում պայմանավորված է հում, անգրագետ կադրային քաղաքականությամբ:
     Օգնության համար միայն պիտի հիշեցնեմ, որ եթե քարերը հավաքելու ժամանակը կա, նետելունն էլ կգա, չէ՞, իսկ սա դեռ գրանցված վրիպումներ չունի:
        Դե ինչ, այս է մեր օրերի մեխանիկան ու անպտուղ է նույն «ակորդին» երկար մնալը:
        Դրա համար ենթադրենք ու համարենք, որ «մերոնք» արդեն «ապաշխարել» են և աշխատելու ցանկություն ու կամք կա: Է՜հ, այս «ենթադրենքին» էլ փա՜ռք Աստծու, ու այս դեպքում՝ իմ տեսողությամբ հետևյալ խնդիրները լուծելու  հարկը կա.
        Անհրաժեշտ է ստեղծել Ազգային ռազմավարության ինստիտուտ:
    Այստեղ, հիմնականում, կորոշվի «ինչ»-ը ու կմշակվի «ինչպես»-ը: Պետությունը, որպես համակարգ, իր հայեցակարգային, գործառութային, կառուցվածքային, տեխնիկական, տեխնոլոգիական և այլ խնդիրների լուծումները, մշակումները կամ բանալիները պետք է ու կարող է ստանալ այս կառույցից: Իսկ սրա «բաժանմունքներում» կմշակվեն.
       ա) տնտեսության ռազմավարական ուղիները, ամբողջական ազգային – քաղաքական տարբեր ոլորտների համար՝ կրթության, մշակույթի, արդյունաբերության, էներգետիկայի, պաշտպանության, անվտանգության, արտաքին հարաբերությունների և այլն,
      բ) նոր ընտրական համակարգեր,
     գ) պատասխանատվությամբ աշխատող համակարգեր, հայեցակարգեր,
      դ) գաղափար, գաղափարախոսություն, ուղի, նպատակ, դրոշ և այլն:
     Սա պետության միտքն ու լաբորատորիան է և  ինքնին ենթադրելի առաքելությունն ու պիտանիության երաշխավորը:
        2.Թեպետ կառավարման ներկայիս նախագահական համակարգի պայմաններում ազգային գերագույն մարմնի պակասը կա (Մոսկվան գնաց, Եվրոպան չի գալիս, չի էլ գալու ու այդ պատասխանատվությունը չի ստանձնելու): Այս առումով՝ անհրաժեշտ է ստեղծել Ազգային հանձնախումբ՝ Կոմիտե (սրա մասին էլ տարբեր տեսակետներ կան):
      Կարծում եմ՝ էթնո-հոգեբանական առումներով (ու ոչ միայն) մեզ հարազատ է այս լուծումը՝ կառավարման համակարգի կաթվածահար վիճակից դուրս գալու համար (եթե պատկերավոր ասենք՝ այստեղ քրմեր են պետք…):
      Տիրոջ պակասը մեր ինքնագործունեության ու այս ամենաթողության պատճառն է: Դրսի ոչ մի կառույց հոգատարությամբ ու մտահոգությամբ Հայաստանին չի նայելու: Զուտ շահերից հոգատարություն չի ծնվում:
     Սա մի տեսակ դժվար է ընկալվում՝ մանավանդ հավանական թեկնածուների նկատելի պակասի պատճառով, լուրջ անհատականություններ, կարծես, չեն երևում՝ գերագույն պատասխանատվության բեռը վերցնելու համար: Բայց չեմ կարծում, թե սա միանշանակ ճիշտ հանգուցալուծում է: Եթե ազգը կենսունակ է, ուրեմն՝ անհատի այս տեսակը պարտադիր պետք է լինի: Այլ բան, երբ ճանաչելն ու գտնելն է դժվար:
   Միևնույն է, այս խնդիրն արդեն օրակարգում է. ի՞նչ      միտք ունի խուսափելը, եթե հետաձգենք էլ՝ միայն մեր հաշվին պիտի լինի:
        Միևնույն ժամանակ այս երկուսը սկիզբ ու միջոց կլինեն համակարգային փոփոխություններ ձեռնարկելու համար:
       Եթե հրաժարվում ենք համակարգային փոփոխություններ ասվածից (որպես ամբողջական ու համալիր լուծում՝ պետության ու պետական շինարարության առումով), միայն քաղաքական միավորներ շահելու տրամաբանությունից ու միտումից, ուրեմն՝ հարկ է իմանալ, ճանաչել այս ամբողջի ևþ ձևն ու միջոցները, ևþ էությունը՝ հնարավորությունները, իհարկե, նախապես սեղանին ունենալով փաստացի իրողության և  նպատակային «փաթեթները»:
     Ակնհայտ է, որ այս ողջ գործընթացի (համակարգային շինարարության) հաջողությունը պետք է ապահովվի որոշակի նպատակի՝ վերը բերված (փաթեթի) համապատասխան-խոսությամբ: Հիմա՝ այդ խոսությունն ազգային գաղափարախոսությունը կլինի, համամարդկայինը, թե տիեզերականը, իհարկե, խնդիր է, բայց՝ այս պահինը չէ:
       Իսկ, ըստ էության, ի՞նչ են այդ փոփոխությունները: Ավելորդ չե՞նք  բարդացնում իրավիճակը (որի հակումն ունենք), որ հետո հերոսաբար մարտնչենք հաղթահարելու դժվարությունները: Դրանք պարզ, հենց համակարգերի փոփոխություններ են, որոնք կարելի է սկսել նշված երկու արմատական միջոցներով, որպես առաջին ամենաանհրաժեշտության ու որոշիչ, գործնական լուծումներ այդ համատեքստում: Ա’յ սրանից հետո ու սրանով է պայմանավորված պետական ողջ մեքենայի ամբողջական, համակարգային նորոգումը:
         3.Կադրեր ու կադրեր. այս ուղղությամբ ասելու և անելու բան չկա, պակաս են միջամտության հնարավորությունները:
        Իշխանության ներսում սկզբունքներն ու գործառույթներըն այնպիսին են (համակարգ և օրինաչափություններ), որ կանոնավոր անհատը, ունենալով այլ արժեքային չափանիշներ, չի կարող հարմար լինել: Նա կամ պիտի խուճապ ու աղմուկ առաջացնի, կամ լուծվի, կամ էլ չի մարսվի ու դուրս կմղվի:
       Այս խնդիրների լուծման ու դարձի համար «էն» գլխից է, որ համարձակություն ու ցանկություն պիտի լինի:
        Բայց, համենայնդեպս, պետք է ունենալ չափորոշիչներ, կանոններ՝ կադրային որոշումների համար:
        Այս առումով, կարծում եմ, բարոյականության, իմացության, ճանաչողության և նվիրման արժեքային չափանիշների պայմանական այս  միավորը  հարմար կլինի  թեկնածու ընտրելու համար:
       4.Ժամանակն էլ է, ու «Երկուստեք» կարծես պահանջ ել կա ստեղծելու Ազգային հիմնադրամ: Ենթադրելի է, որ դա մեծահարուստ մարդկանցով «սպասարկվող» կառույց պետք է լինի: Պարադոքսը նա է, որ հիմա էլ կան մարդիկ, ովքեր մեկ օրում ունեն կես միլիոն դոլարի մուտք, իսկ կես միլիոն մարդ մեկ դոլարի եկամուտից էլ է զրկված: Կարելի՞ է մտածել, որ այս իրողությունը հայհոյանք ու վիրավորանք է մեծահարուստի արժանապատվությանը, եթե իհարկե, դա կա: Երևի թե կա, բայց՝ Աստված գիտե…
     Որոշակի դրոշ ու գաղափարախոսություն է պետք այս մարդկանց դրսևորումների համար: Նրանք էլ, երևի, շատ մեղք չունեն: Իհարկե, նաև՝ կառույց:
    Այստեղ դրական էներգետիկայով փառք ու ճանաչում    կա, որին պետք է արժանանալ, իսկ այս պարագայում արժանանում են արժանավորները:
    Լուրջ հնարավորություններ ստեղծելու ակնկալիքներ այստեղ կան, միայն թե գաղափարական ու աշխատանքային ճիշտ ձևեր ընտրվեն:
    Մյուս կողմից և միաժամանակ առաջարկվող այս կա- ռույցը և դրա ենթադրելի հնարավոր գործառույթները (ինչու չէ, նաև՝ որոշակի բարոյահոգևոր վերարժևորումների համար) ներքին մեծ ներուժով են օժտված:
       Ներկայիս մեր անիմաստ, հոռի ու եսակենտրոն, անհատապաշտական իրականությունն այսպիսով կմեղմվի ու ազգայինի, ընդհանուր շահի գերակայության սաղմեր ի հայտ կգան:
   Խնդրեմ՝ ընտրախավի բացառիկությանը բնորոշ կա-    ռույց կլինի դա. մարդիկ թող հաստատեն իրենց արժանապատվությունն ու հեղինակությունը:      

          ԱՇՈՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Տեխնիկական գիտությունների թեկնածու

ԿԵԱՆՔԻ ՕՐԷՆՔԸ

Ա
     Մեր դարուն, մասնաւորապէս մեր օրերուն, ոչինչ այն-  քան չէ տկարացնում ազգերի պայքարունակութեան ոգին, որքան այն աղէտալի յոյսը, թէ իրենց ճակատագիրը բարւոքողը սեփական ճիգերը չեն, այլ՝ ինչ որ արտաքին ոյժեր:
      Ճիշտ է, որ մարդկային ցեղը շատ ուշ սկսեց իմաստասիրել, թէ պայքարն է կեանքի օրէնքը, պայքարը որպէս միջոց անհատի եւ ցեղերի ինքնակատարելագործութեան: Նա ուշ ըմբռնեց, թէ ապրել, ասել է՝ յառաջադիմել պայքարի ճամբով, բայց իրապէս նրա կեանքը եղել է անվերջ նպատակադրութիւն եւ ձգտում, իր մօտաւոր կամ հեռակայ նպատակներին հասնելու համար:
         Նա – անհատ թէ հաւաքական մարդը – իր գոյութեան ընթացքում չի ապրել մի վիճակ, որի մէջ իրեն դժգոհ չզգար եւ չձգտէր դէպի աւելի լաւը […]:
       Բաւ<ական չէ միայն նպատակադրել. պէտք է նաեւ> իմաստութեամբ ընտրել կարողանալ դէպի նպատակը տանող ճամբան: Վասնզի որքան բնական ու ճիշտ է այս կամ այն նպատակի ընտրութիւնը, այնքան դժուար է այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ միջոցների անսխալ ընտրութիւնը: Առաջին դէպքում, անհատը թէ հաւաքականութիւնը թելադրւում է իր կարիքներից՝ ունենալու աւելին, քան ունի, լինելու աւելին, քան է:
        Երկրորդ դէպքում՝ նպատակադրողը պէտք է առաջնորդուի իմաստութեամբ – քաղաքական թէ կենցաղական – եթէ չի ուզում իր բովանդակ կեանքը սպառել անվերջ թափառումների ու պրպտումների, փորձերի եւ փորձանքների մէջ:
      Ժողովուրդներ ու անհատներ կան, որոնք Մետերլինգի Կոյրերի պէս, մոլորուած տգիտութեան անտառում, կը շարունակեն խարխափել մթութեան եւ անստուգութեան մէջ, բազում ճամբաների վրայ:
       Մոլորանք ու խարխափում – ահա՛ թէ ե՞րբ է ծնունդ առնում տառապանքը եւ հսկայական սեւ թռչունի պէս իր ցուրտ թեւերը տարածում իրենց նպատակի ճամբին մոլորուած, ճամբից դուրս ընկածների հոգու վրայ: Չեմ ուզում ասել, թէ տառապանքը հետեւանք է ամեն տեսակ պայքարի, որ ենթադրում է նպատակը: Երբե՛ք: Յաջող պայքարի դէպքում՝ մարդկային հոգեկան ոյժերը աճում են յաղթահարուելիք դժուարութեանց համեմատութեամբ: Անսխալ պայքարի ընթացքում մարտնչողի հոգին լցւում է յաղթական ուրախութեամբ՝ զօրեղացնելով աշխարհի հետ կոուի բռնուածի թեւն ու թափը:
       Տառապանքը – յուսոյ եւ ներքին ուրախութեան չգոյութիւնը – հետեւանքն է ընդունայն, անիմաստ պայքարի, պայքար, որի վախճանը չի տեսնւում, որի յաջող ելքին այլեւս չի հաւատում պայքարողը, զուր պայքար, որի ընթացքում գլուխ է բարձրացնում յուսահատութիւնը եւ հարուածում մարտնչողի ոգին: Այո՛, անյուսութիւնը ծնում, իսկ տկա-րութիւնը դիեցնում է, սնուցանում տառապանքը: Ասել է՝ տառապանքը հետեւանք է ո՛չ թէ նպատակադրութեան, նպատակի, որքան էլ մեծ եւ հեռաւոր լինի դա, այլ՝ նպատակի համար ընտրուած սխալ ճանապարհի:
         Ի՞նչն է, սակայն, աղէտալի սխալանքի մատնում անհատին եւ ժողովուրդներին իրենց նպատակներն իրականացնելու միջոցների ընտրութեան գործում: 
       Ըստ իս՝ մարդկային անիմաստութիւնն է:
     Ժողովուրդները տառապել են եւ կը տառապեն իրենց առաջնորդ տարրերի անիմաստութիւնից: Իսկ իմաստուն չեն, ասել է՝ անզօր են եւ դժբաղդ այն բոլոր ժողովուրդները, որոնց գաղափարախօսական եւ վարիչ առաջնորդութիւնը չգիտէ, թէ ի՞նչ է եւ ինչո՞ւմ է կայանում կեանքի օրէնքը:
       Դա, այդ օրէնքը, արտայայտւում է այն անսկիզբ եւ անվախճան պայքարի մէջ, որին վկայ են աշխարհն ու մարդը: Պայքար, որ արդիական բացատրութեամբ կոչում ենք գոյութեան կռիւ:
    Ապրելով՝ մարդկութիւնը անուղղակի կերպով նպաս-    տում է իր թուական աճման, ինչպէս եւ ցեղամիջեան մրցումին՝ գոյութեան կռիւը դարձնելով աւելի ներոյժ եւ բորբոքուն: Այդ  կռիւը ենթադրում է երկու անփոփոխ իրողութիւններ.
     ա) Որ երկիրը սահմանափակ է, իսկ մարդկային ցեղը աճում է եւ աճում – մի պարագայ, որը ստիպում է մարդկութեան՝ իր քանակը յարմարեցնել իր գոյութեան իրական միջոցներին:
      բ) Որ բոլոր պարագաներում էլ, մտաւորապէս թէ ֆիզիքապէս զօրաւորները, աւելի ընդունակ յարմարուելու միջավայրին, զբաղում են աւելի բարւօք դիրք, կացութիւն, չէզոքացնում տկարներին եւ թողնում աւելի կենսունակ սերունդներ:
        Իսկ դա, այլ խօսքերով, ասել է՝ անողոք եւ անվերջանալի կռիւ ուժեղի եւ թոյլի միջեւ, որը միշտ էլ պսակւում է ոյժեղի յաղթանակով եւ թոյլի ոչնչացմամբ: Եւ այդ՝ որպէս բարեշրջութեան օրէնք, եւ այդ՝ յանուն անհատի եւ ցեղերի զարգացման եւ կատարելագործութեան: Այդ է Դարվինի տեսութեան կմախքը:
     Գոյութեան կռուի մասին կան եւ այլ տեսութիւններ, օրինակ՝ կրապոտկինեանը, ըստ որի՝ գոյութեան կռիւը մի փաստական համագործակցութիւն է: Ապրում են այն տարրերը միայն, որոնք զինակցում են միասնական աշխատանքի եւ պայքարի համար, իսկ առանձին մնա-ցածները, թող որ ուժեղ, կորչում են: Ամեն ցեղ ճգնում է յարմարուելու իր շրջապատին՝ գոյութեան կռւում չկորչելու համար, իսկ դա ենթադրում է երկու բան – զինակցութիւն եւ բախում:
        Ինչպէս տեսնում էք, սա էլ Դարվինի պէս շեշտում է գոյութեան, իմա ցեղամիջեան կռուի փաստը, որ պիտի շարունակուի, քանի դեռ մարդը մարդու, ինչպէս եւ ազգը ազգի համար միջոց է եւ ոչ թէ նպատակ: Կայ եւ պիտի մնայ ցեղամիջեան պայքարը: Ի՞նչ է սակայն, նրա նպատակը:
       –  Ժամանակի ընթացքում անկարելի դարձնել կռիւը մարդկային ցեղերի միջեւ, ինչպէս անհատամիջեան կռիւը: Այո՛, պայքար եւ պատերազմ – եւ այդ՝ յանուն ցեղերի կատարելագործութեան, խաղաղութեան ու եղբայրութեան:
        Առանց այդ պայքարին՝ չկայ եւ չի կարող ստեղծուիլ ցեղերի եւ անհատների կատարելութիւն, վտանգի պայքարում կորչելու վախն է ստիպում անհատին եւ ցեղերին՝ զարգացնելու իրենց կարողութիւնները, կատարելագործուելու:
        Ուր չկայ պայքար՝ վտանգ չկայ, իսկ ուր վտանգ չկայ ու գոյութեան կռիւը ոչնչով չի զբաղեցնում մարդկանց, այնտեղ կայ տկարութիւն եւ անկատարելութիւն: «Ուր կան գայլեր, այնտեղ ոչխարներն աւելի նուազ տխմար են»: Բնութիւնը դիտմամբ է դրել պայքարի բնազդը անհատի եւ ցեղերի մէջ, որպէսզի կատարելագործութեան մղէ նրանց: Մրցումը երբեմըն վախի, երբեմն ամօթի, երբեմն մեր դիմացինին գերազանցելու ցանկութեան ձեւերի տակ՝ խթանում է յետ չմնալ, կանգ չառնել, այլ՝ առաջադիմել անվերջ, իսկ դա նպաստում է մեր զարգացման եւ կատարելագործումին:
         Մարդս կարող է եւ տկար լինել, բայց նա չի սիրում տկարութիւնը եւ հարուածում է նրան, երբ սա երեւան է գալիս մարդու պատկերով:
       Եղի՛ր այնպիսին, որ արհամարհելու փոխարէն քեզ յարգել կարողանամ – այսպէս, այս իմաստով պիտի թարգմանել յարձակուողի հոգեբանութիւնը:
       Ահա՛ մի շատ սովորական օրինակ:
        Երբ որ երկու հոգի առաջին անգամ լինելով հանդիպում են կեանքում, նրանք մեծ ուշադրութեամբ սկսում են դիտել ու զննել իրար: Ի՞նչ է նպատակը այդ փոխադարձ զննութեան: Ըստ դարուինիստների՝ դա արւում է իրար տկարութիւնները պարզելու եւ նրանցից օգտուելու նպատակով: Դիտուած է, որ երբ մէկի մօտ տկարութիւն նկատուեց, դիտողը գիտակցօրէն թէ բնազդաբար օգտւում է նրանից, առնուազն  բարոյապէս վնասելով տկարին (առնուազն ծաղրելով տկարութիւնը): Սրան զուգահեռաբար, մարդկային կեանքում նկատում ենք մի այլ երեւոյթ: Ամեն անգամ, երբ որ մէկը մի ուրիշի մէջ գտնում է այն, որ կատարելանման է, անմիջապէս դառնում է յարգալից դէպի դիմացինը, եւ ոչ թէ ստրկականութիւնից մղուած, այլ՝ հիացումից:
        Ընդհակառակը, տրամագծօրէն տարբեր վերաբերմունք ենք ցոյց տալիս թոյլին: Սրա նկատմամբ, ամեն բանից առաջ, մարդս զգում է արհամարանքախառն յուսախաբութիւն: Կ’ուզէիր դիմացինիդ մէջ իդէալ յատկութիւններ գտնել, որ մղուէիր նմանուելու նրան, որ հոգեպէս կաղապարուէիր նրանով, եւ, յանկարծ… տկարութիւն: Ահա՛ արհամարհանքի եւ յաճախ բնազդական թշնամանքի պատճառը:
Բ
        Առաջին հայեացքից անիմաստ է թւում նման վերաբերմունքը: Ինչո՞ւ է քննադատական մարդ արարածի վերաբերմունքը դէպի իր շրջապատը: Ինչո՞ւ հիանալ կամ թէ պարսաւել անպայման: Որովհետեւ մարդը – որպէսզի իրեն զգայ ու տեսնի մի իդէալ միջավայրում – փնտրում է կատարեալը, նա հիանում է գեղեցիկին, վսեմին, զօրեղութեան վրայ, ցանկանալով նրանց յաւերժացնել կեանքում: Իսկ պարսաւում է տկարը, տգեղն ու անկատարեալը, ձգտելով նրանց վերացնել, արտաքսել կեանքից:
        Մարդս աւելի հակամէտ է գրաւուելու, քան թէ քննադատական վերաբերմունք ցոյց տալու: Եւ հենց դրանումն է հոգեւոր մշակոյթի ինչպէս եւ պաշտամունքի գաղտնիքը:
      Այժմ մեր հայեացքը դարձնենք ազգերի կեանքին: Այդ-  տեղ էլ նոյն օրէնքն է գործում: Անհատների պէս, ազգերն էլ հիանում են հզօրներից եւ արժանաւորներից, եւ մղւում արհամարհելու, շահագործելու եւ հարուածելու տկարներին; Ուր կայ տկարութիւն՝ այնտեղ յարձակում եւ հարուած կայ; Գիտենք, թէ ինչպէ՛ս փոքր եւ անզօր ազգերը աճապարում են իւրացնելու լեզուն, գրականութիւնը, սովորութիւնները այն ազգի, որի ձեռքում տուեալ ժամանակամիջոցում գտնւում է առաջնութեան դափնին: Գիտենք նաեւ, թէ ինչպէ՛ս է արհամարհւում լեզուն, անունը, երկիրը տկար եւ անպայքարունակ ժողովրդի: Ուժեղ ժողովուրդը յաճախ ակամայից արհամարհում է  թոյլին: Բայց երբ այդ վերջինն ուժեղացաւ, անգամ միայն բարոյապէս, միայն արժանաւորութեամբ – եւ ոչ անպայման թուապէս – երկու ժողովուրդների միջեւ  ստեղծւում է փոխադարձ յարգանք: Նմանները այլեւս չեն պատերազմում ամեն առթիւ. նրանք կարողանում են հասկացողութեան գալ եւ առանց զինեալ բախումների:
         Եւ հենց այդ է պատճառը, որ ժողովուրդները, քաղաքականապէս ազատագրուելուց առաջ, մարդկութեան արհամարհանքից ազատագրուելու ճիգեր են  կատարում: Ահա՛ այսպէս, ցեղամիջեան պայքարի ճամբով, աստիճանական հոգեւոր հաւասարեցմամբ, ազգերը մի օր – շատ հեռաւոր ապագայում – պիտի իրականացնեն տիեզերական եղբայրութեան իդէալը:
     Արդեօք այսօր հնարաւո՞ր է աշխարհը լցնող «ազգ եւ ազինք»ների համաշխարհային եղբայրութիւնը: Մարդկութիւնը որպէս «մի հօտ, մի հովիւ», որպէս «Ազգերի Դաշնակցութիւն»: Հնարաւո՞ր է դա այսօր, վաղը, մօտիկ ապագայում:
       Ո՛չ, ի հարկէ:
        Թող այդ «ոչ»ը չսարսափեցնէ, այլ՝ զգաստացնէ, խրատէ մեզ: Կայ դարերի փորձը, կայ անցեալը, կայ մարդկային ցեղի պատմութիւնը, որոնք վճռական «ոչ»ով են պատասխանում այդ հարցին: Այդ հարցի պատասխանը փնտռէք եւ կը գտնէք նաեւ Հռոմի պատմութեան մէջ: Համաշխարհային թագաւորութիւնը չի կարող հաստատուել հաւասարապէս չըյարգուած ժողովուրդների վրայ: Հռոմի ճակատագիրը կը բաժանի բոլշեւիկների երազած տիեզերական հասարակապետութիւնը, եթէ նրա մէջ մտնեն նաեւ այնպիսի ժողովուրդներ, որոնք իրենց բարոյա – մտաւոր անչափահասութեան պատճառով պիտի չդիտուին որպէս հաւասարապէս յարգուած եւ հաւասարազօր (հոգեւոր իմաստով) անդամը ամբող-ջութեան: Կան դեռ ժողովուրդներ, որոնք կարող են կոյր աղիքի դերը կատարել մարդկային ցեղի հոգեւոր օրգանիզմում: Այդ է  պատճառը, որ համամարդկային եղբայրութեան երազը շարունակում է մնալ այդպիսին, եւ դա պիտի չիրականանայ, քանի դեռ կան եւ կը մնան հաւասարապէս չյարգուած ժողովուրդներ:

* * *
     Ահա՛ թէ ինչո՞ւմն է մարդկային ցեղի տարբեր խմբերի բաժանման գաղտնիքը:
     Խմբաւորումներ, որոնք գտնւում են մշտատեւ մրցման պրոցեսի մէջ եւ այսպիսով մղում տալիս եւ մղում ստանում՝ դէպի կատարելութիւն եւ հոգեւոր հաւասարեցում, դէպի գալիք համաշխարհային եղբայրացում:
      Այդ մրցումը երբեմն հասնում է իր ամենաբարձր կէտին՝ պատե-րազմի ձեւի տակ, եւ ունի մի հատիկ նպատակ – կենսունակ ազգերը բարձրացնել, հզօրացնել, հաւասարացնել նմանների հետ, իսկ անպայքարունակներին, իսկ կորչելու դատապարտուածներին օր առաջ դուրս շպրտել աշխարհից:
        Որպէս ամփոփում՝ կրկնենք մէկ էլ, թէ ցեղամիջեան պայքարը մեծ եւ անողոք օրէնքն է կեանքի, անփոփոխ օրէնքը անհատի եւ ցեղերի զարգացման եւ կատարելագործման – պայքար, որի նպատակն է՝ թոյլ չտալ մարդկային անհատին եւ հաւաքականութիւններին կանգ առնելու, քարանալու մի որոշ կէտի վրայ, այլ՝ նրանց մտրակել ու մղել առաջ, մինչեւ որ պայքարող կողմերը կը հասնեն մարդկային իդէալի մի վիճակի, երբ այլեւս պայքարն սպանած կը լինի պայքարը, երբ կը դադրի  պատերազմը՝ տեղի տալով կատարելագործուած ազգերի եղբայրութեան եւ համատարած խաղաղութեան առջեւ: 
      Իսկ մինչեւ այդ երանելի օրը՝ պատերազմը պարբերա-  բար կը փոխի իր պատմական տարազները միայն, բայց ոչ եւ էութիւնը:
       Եւ ազգերը կը շարունակեն զինուել ու վերազինուել նորանոր արնոտ բախումների համար:
    Մինչեւ այդ հեռաւոր օրը՝ մարդկութիւնը կը ծաղրէ եւ կ’ընդոտնէ իր ընտրանիի խաղաղասիրական ցնորքները:
Մինչեւ այդ՝ վա~յ պարտուածին…

«Արաքս», 1930թ., թիւ 1, 2
հատված՝ «Գարեգին Նժդեհ – Մեծ Գաղափար (նորահայտ նյութեր)» գրքից. – 2002թ.

ԱՐԻՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ
Մեկից չի լինի, արիներ են պետք,
Չարն էլ է գործում, բարիներ են պետք,
Անկախությունը հեշտ բան չիմանաք,
Այնպես, որ հիմա արիներ են պետք:
Սահեցին անցան այս տարիները,
Չարին զիջեցին մեր բարիները,
Հեղեղի դիմաց դժվար է կանգնել,
Վտիտ առվակ են մեր արիները:
Բայց ուժ կտա այս նոր տարին,
Արդար մտքին ու հանճարին,
Կհեղեղվեն արին, բարին,
Ջրխեղդ կանեն նենգ ու չարին:
Գառնիկ Արսենյան
ԴՈՒՔ ԷԼ ԱՐԹՆԱՑԵՔ
Իմ աստվածնե՜րը… իմ աստվածները
Սովորեցնում էին ինձ հողը սիրել,
Իմաստ որոնել նրա գոյի մեջ,
Ու հողով ապրող բույս ու ծաղկի հետ
Նուրբ ու կիրթ լինել,
Նրանց հետ ապրել,
Նրանց մեջ լինել,
Նրանց իմաստով իմաստավորվել,
Այսինքն լինել
Այս մեծ բնությանն արժանի բեկոր.
Իր տեղն ունենալ այս մոլորակում
Ու նաև տեղով իմաստավորվել
Եվ տեղի համար ուրիշի դուռը
Երբեք չթակել
Չխնդրել, ոչ էլ պահանջել սրով:
Պարզապես այս հին աշխարհի վրա
Իր տեղն ունենալ,
Ի վերուստ տրված այդ իրավունքով:
Նույն իրավունքով պահել պահպանել
Բանականությամբ ու նաև կամքով
Ու եթե պետք է, նաև սուր հանել
Սուրբ հող պահողի սուրբ իրավունքով,
Եվ որովհետև ինձ կրթողները աստվածներ էին.
Նուրբն ու հզորը իմ ժառանգների մեջ էին դնում,
Լոկ նրա համար, երբ իրենք նիրհեն,
Պատահական սերմ չընկնի իմ հողին,
Որ օտարներն այդ հողը չտիրեն
Ու հողով չանեն հող արարողին.
Քարը հող դարձնող կամքը չմեռնի,
Կապույտ արյունը չդառնա կարմիր,
Որ ամեն, ամեն այգաբացի հետ
Նենգության մութը լինի ցանուցիր,
Որ ամեն-ամեն այգաբացի հետ
Մութը գիշերվա մարդուց դուրս ելնի
Ու մաքուր ապրի մարդը լույսի հետ,
Իր օրը ապրի:
Ու այս խորհուրդը մեծ էր ավելի
Քան ծնկի բերել մարդուն մեղքի հետ,
Այն էլ չգործած.
Ո՜վ իմ աստվածներ, արթնացե՛ք նիրհից
Ինձ ծնկի բերած գաղափարն ահա
Փոշով փակել է լույսը աչքերիս,
Գիշեր է բերել աշխարհիս վրա.
Ձեր ինձ նվիրած լույսի պատրանքն է
Միայն մնացել
Ու հավատալու, ձեզ հավատալու
Ինձ տրված կամքն է
Բանականության իր ձևերի մեջ
Միայն ինձ հասել.
Ոտքի եմ կանգնել,
Դուք էլ արթնացե՛ք, -
Արթնացե՛ք իմ մեջ…
ՄԱՆՈՒ՝ Ռոբերտ Մանուկյան
ԻՆՉ ԵՍ ԹՈՂՆԵԼՈՒ
Հզոր էին մեր նախնիներն, ամուր,
Հաց էին քամում երկրից քարակուռ,
Մեջք չէին ծռում օտարի սրին,
Հայրենիք թողին հետո եկողին:

Հզոր էր հույսը նախնյաց հավատի,
Բայց տուրք տվեցին օտարի ստին,
Մեր սուրբ երկիրը չարին կուլ գնաց,
Հետո եկողիս հավատ չմնաց:

Հաց ունենք օրհնած, օրհնա՜նք տվողին,
Մի բուռ հայ են, բայց աշխարհի սրին,
Մեր սուրբ գրքերից, սրով թրատված,
Հույս ենք ավետում հետո եկողին:

Կտրում են հույսը և ճամփան հայի,
Լուռ հարմարվեցինք նեղ կածաններին,
Պանդուխտի սև ցուպ ձեռքներս պարզած,
Ո՞ւր ենք տանելու վաղը եկողին:

Թե նախնիները մեզ թողել են երկիր,
Երկիրն Ավետյաց չդարձնենք մի իր,
Թե դու՛ սփյուռք աշխարհ, թե ես՝ հայորդիս,
Ի՞նչ ենք թողնելու վաղը եկողին:
Թե դու՝ սփյուռքված հայ, թե ես՝ արորդիս,
Ի՞նչ ենք պատմելու վաղը եկողին:

ԽՈՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ
Ասում են Հայաստանը երկիր է անբերրի
Եվ քարերն այստեղ ապառաժ վերք են,
Քարերն այստեղ միայն վերքն ամոքող դեղ են
Եվ վերքը դարերի գտավ սպեղանի:

Ասում են Հայաստանը անորդի մայր է
Ու որդոց կորուստը հեկեկող այր է,
Լոկ մանուկներ են հույսն Հայաստանի,
Մանչուկն էլ Հայոց՝ մի խոհուն այր է:

Ասում են երկիրն իմ կլքվի շուտով, սու՛տ է,
Ասում են պանդուխտ շատ է լինելու,
Քար ու հող, փոշի, ինչպես հեզ մայրեր
Կանչու՜մ են, կանչու՜մ, տու՜ն դարձեք հայե՝ր:

Երբ օրը հոգնած թեքվում է հանգիստ,
Արաքս ու Մասիս մի լուր են տալիս.
Մեր հոգնած երկրից մի բուռ է մնում,
Ետ դառե՛ք հայե՛ր, դառե՛ք դեպի տուն:
Խոսի՛ր Հայաստան, խոսե՛ք հա՛յ քարեր,
Կանչե՛ք ձեր որդոց, տու՛ն դառնան հայեր:

Վարուժ Աղաջանյան
երգիչ-երգահան

* * *
ՇՈՒՏ ՏԱՐ ԻՄ ԽԱԲՐԻԿ
Եկավ գարունը կանաչ սփռելով,
Երկինքը ձգվեց, դարձավ կապուտակ,
Շողացին ծաղիկները գունեղ փնջերով,
Եվ առվակները քչքչացին արագ:

Արևը նորից վառ կարմիր կապեց
Ալեհեր Մասիսի բարձր գագաթին,
Ոսկեգույն փայլուն ճառագայթն ուղղեց,
Տիրաբար զարկեց ձնե ծածկույթին:

Ձյունը կուչ եկավ ու դարձավ ձնհալ,
Իջնելով լեռան լանջերն ի վար,
Առվակներ կազմեց, թափվեց գետը զուլալ,
Եվ Մայր Արաքսը հոսեց էլ վարար:

Հոսեց Արաքսը հողն իր հայրենի,
Որն արթնացել էր ձմռան խոր քնից,
Բերելով իր հետ դայլայլն հավքերի,
Որն ուղարկվել էր կարոտի երկրից:

Ո՝չ, դա ձնհալ չէր, այլ կա՜նչ էր հոգուց,
Որ Սուրբ Մասիսը ուղարկեց ի վար,
Դա մի խաբրիկ էր՝ սրբության սրբոց,
Որ Արաքսի հետ ուղարկեց վարար:

Որ նա կարոտ է, սպասում է միշտ,
Եվ դեռ կանգուն է հույսով իր պայծառ,
Ու չի տապալի նրան ո՜չ մի վիշտ,
Քանզի պատկերն իր՝ հույս է մե՛ծ, համա՛ռ:

Ու Մայր Արաքսը բերեց խաբրիկն այդ,
Եվ Արագածի գագաթին զարկեց,
Հառաչանք ելավ, քամի, որոգայթ,
Եվ լուրը փոքրիկ երկիրը գրկեց:

Սևանա լճում ալիքներ եղան,
Արարատ դաշտում կայծակ հուրհրաց,
Արցախի լեռներում քարեր վեր թռան,
Նախիջևանում հողը մղկտաց:

Շիրակի կսկիծ ցավերը անցան,
Էջմիածնում զանգեր զնգացին,
Լոռվա ձորերի ամպերը փախան,
Եվ Զանգեզուրի ժայռերը թնդացին:

Անիի ավերակներն ըմբոստ շարժվեցին,
Սարդարապատից ոգիներ ելան,
Ջավախքում հորդառատ անձրևներ տեղացին,
Գանձակի խորքից հողմեր դուրս եկան…

Ու Երևանից խաբրիկ մի ահեղ,
Ելավ ու հասավ հոգնած Արաքսին,
Որ տանի սարին, մեր սու՛րբ, փառահե՛ղ,
Որ ապավինի նա մեր մե՛ծ ուժին:

Որ վե՛րջ կտրվի բաժանմանն այս գույժ,
Եվ Արագածի հետ շուրջպար կբռնեն
Ու չի դիմանա երբե՛ք ոչ մի ուժ,
Եթե միասին պինդ ոտքի ելնեն:

Արմեն Ավետիսյան

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։