Զորակցություն Արիացի հայորդուն

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) եւ «Լուսանցք»-ը շարունակում են նամակներ ստանալ՝ ի նշան զորակցության ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին:

Մեզ՝ ՀԱՄ-ին, ՀԱՀ-ին եւ «Լուսանցք»-ին իրենց բարեմաղթանքն են փոխանցում ԱՄՆ-ից, Իրանից, Բելգիայից, Հնդկաստանից, Հունգարիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Թուրքիայից անգամ, Ինդոնեզիայից…, Ջավախքից, Արցախից… հայորդիներ, ովքեր ծանոթ են Արմեն Ավետիսյանի գործունեությանը, ովքեր թեկուզ ինչ-որ չափով համակիր են նրա գաղափարախոսությանը:

Ստամբուլից մի խումբ հայեր քաջառողջություն են մաղթում Արմեն Ավետիսյանին: Նրանց անունից Արսի Ջեոքմագոզեանը գրում է (թարգմանությունը անգլերենից է). «Բազմաթիվ հայի աչքեր են հառած Արմեն Ավետիսյանին: Նա մեր հույսն է, որ երբեւէ կկարողանանք վերատիրել մեր հայրենիքը, մեր չքնաղ ու քնքուշ հայրենիքը միացյալ, որ հիմա տխուր է, փուշ ու տատասկով լեցուն: Կարդացել եմ Արմեն Ավետիսյանի «Հայ ազգայնականի մտքեր» գրքույկը»: Հրաշալի մի մատյան, որ կարող է դառնալ ազգային գաղափարախոսությունը մեր: Արմեն Ավետիսյանի վիդեոները կայքերում տեսել եմ: Այնպես հստակ է խոսում, այնպես հայերեն ու այնպես հավատով, որ մեզ էլ է սնում ու հավատացնում, որ գենը մեր առողջ է ու դեռ հաղթանակներ պիտի տոնի:

Մաղթում ենք հրաշալի հայորդուն, որ շուտ ապաքինվի: Վստահաբար, նրան հենց իր մաքրամաքուր գենն էլ կօգնի: Կուզեմ ասել նաեւ, որ Արմեն Ավետիսյանի հիշատակածս գրքույկը բազմացրել ու տարածելու եմ Ստամբուլի հայերի շրջանում: Փոխանցեք մեր բարեողջույնները նրան ու ջերմությունը Արեւի»:

Հնդկաստանից Արլե Բարսիյանը գրում է. «Ես փառք եմ տալիս իմ աստվածներին, որ պահպանել են Արմեն Ավետիսյանին: Նա ապրում է իրական հայի բնական օրենքներով, որ մեր Տերն է մեզ փոխանցել: Աստվածների ձեռքը նրա գլխից անպակաս է, ու հիմա Զորավորները իրենց Զորությունն են տալիս նրան: Թող հայի տաճարների հավաք ուժը ապաքինի նրան»:

Նամակներից ծաղկաքաղը՝ Անի Մարությանի

«Լուսանցք» թիվ 19 (105), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։