Զորակցություն Արմեն Ավետիսյանին

Շարունակում ենք մեր ընթերցողներին տեղեկացնել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի առողջական վիճակի մասին:

Հիշեցնենք, որ ՀԱՄ առաջնորդը մայիսի 4-ից Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում էր մինչեւ երեկ: Բժիշկները հիմա արդեն նրա վիճակը կայուն են գնահատում:

Նրան շարունակում են զորակցել տարբեր երկրներից: Բելգիայի հայերը «Լուսանցք»-ին գրում են. «Արմեն Ավետիսյանը հույս է արտերկրում գտնվող բոլոր այն հայերի համար, ովքեր դեռ ուզում են հայրենիք վերադառնալ, ապրել սեփական տանը: Արմեն Ավետիսյանը մեզ միշտ հույս է ներշնչել, որ քաղաքականությունում հնարավոր է ազնիվ լինել ու այդ քաղաքականությունը ծառայեցնել ի շահ ազգի: Մենք հավատում ենք՝ նա շուտ կկազդուրվի, որովհետեւ նրա հետ են Բելգիայի հայերի բարեմաղթանքները»:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 19 (105), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։