Ազգայնականության անհրաժեշտությունը

Հենց այստեղ պետք է փնտրել թարմ ու երրորդ ուժը

Երբ «Լուսանցք»-ն ինձ երկու տարի առաջ առաջարկեց պարբերաբար էջ ունենալ իր թողարկումներում, երկար մտածում էի՝ հերթական թերթից էջ լցնելու հերթական առաջա՞րկ է, թե՞ իրոք մտահոգ են անդրադառնալու արմատական շատ խնդիրների, եւ ոչ միայն անդրադառնալու, այլեւ այդ խնդիրների լուծումներն առաջադրելու: Ինչեւէ, համաձայնեցի՝ վերջնական որոշումս թողնելով իմ եւ թերթի համատեղ աշխատանքի ընթացքին: Բարեբախտաբար, չհիասթափվեցի. արդարացան իմ հույսերը. պարբերականն իրոք ցանկանում էր եւ է մամուլի աշխարհում լցնել դատարկ այն տեղը, որ, ցավոք, առայժմ, այնքան էլ չի հուզում հանրությանը: Այդ բացը ազգայնականությունն է: Ու, վստահաբար, այդ բացը նաեւ միտումնավոր է «ստեղծվել»՝ ազգայնականությունը նմանեցնելով ազգայնամոլությանը, ֆաշիզմին, նացիզմին ու չգիտեմ էլ ինչ իզմ-երին: Մինչդեռ ազգայնականություն եզրույթն այնքան պարզ բացատրություն ունի, եւ դա բազմիցս այնպես հանրամատչելի ներկայացրել է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Ի դեպ, նրա աշխատություններից էլ, հենց նրա իսկ թույլտվությամբ ես բազմիցս օգտվում եմ իմ հոդվածներում:

Ու քանի որ այս օրերին Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբումը եւ «Լուսանցք»-ը անընդհատ հանդես են գալիս քաղաքական դաշտում ազգայնական գործիչ Արմեն Ավետիսյանին զորակցությամբ, որոշեցի այս անգամ էլ օգտվել նրա գրքերից, հարցազրույցներից, մամուլի հրապարակումներից ու մեկ անգամ եւս ներկայացնել՝ ի՞նչ է հայ ազգայնականությունը, ի՞նչ խնդիրներ է այն առաջադրում եւ ի՞նչ նպատակներ է հետապնդում:

ազգային արժեքային համակարգի ինքնապաշտպանական թաղանթն է, ազգային առաքելության իրականացման միակ սնուցիչ ներուժը: Ազգայնականությունը ներքին եւ արտաքին տարաբնույթ հարաբերություններում անփոխարինելի պատվար է՝ ԱԶԳ եւ ՀԱՅՐԵՆԻՔ հասկացությունները հարատեւ կռվի մեջ հավերժորեն պահպանելու առումով: Որպես ոգե(հոգե)-գաղափարական երեւույթ՝ այն իրականացնում է ազգի «աուրա»-ի գործառույթ, որպես կեցական երեւույթ այն առավելապես անքակտելի կապ է անցյալ-ներկա-գալիք սերունդների միջեւ, որպես քաղաքական (հասարակական) երեւույթ՝ այն ազգի ու նրա կերտած պետության օրինաչափ գործունեության գրավական է: Իմաստասիրության մեջ ազգայնականության գործառույթը ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ում ներառվելն է: Ազգայնականությունը մարդկային ու ազգային բնախոսական եզր է, որում պարտադրորեն առկա է բնականություն-բանականություն-բարոյականություն երրորդությունը: Ազգայնականությունը «սիրտ» է՝ ազգային էությունը, մտածողությունը, հավատքը, գաղափարախոսությունը, պատմությունը, մշակույթն ու լեզուն, ինչպեսեւ՝ Հայրենիք-Բնօրրանի հարատեւման գաղափարաբանությունը ներառող ԱԶԳԱՅԻՆ ԿԵՐՊԱՐԻ (հոգեւոր-մարմնական տեսակի) կերտման համակարգի մեջ: Ազգայնականությունը «ուղեղ» է՝ հանուն ազգի եւ հայրենիքի մահով անմահանալու գաղափարի հենքում, քանզի հավերժական պտույտի սկիզբն է՝ առաջին կեռխաչ-թափանիվը: Ազգայնականությունը հզոր «զենք» է՝ օտար ու հայատյաց ամենատարբեր ազդեցություններին դիմագրավելու, ոչնչացնելու կռվում: Ազգայնականությունը ազգին եւ անհատին դեպի արարչականություն (ԱՐԱՐՉԻՆ) տանող հաստատուն արահետ է (Արարչի Հետքը), ուստիև՝ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ անսպառ կենսատու աղբյուրն է……

Յուրաքանչյուր ազգի ազգայնականությունը կատարում է բնական ու բանական, բնազդային համակարգված գործառույթներ՝ լուծելով պաշտպանական ու հարձակողական բազմաբնույթ խնդիրներ: Ազգը Գենն է՝ Ծագումը, Սկիզբը, իսկ Գենի արտահայտչամիջոցը Լեզուն է: Եվ լեզվապահպանությունը, լեզվամտածողությունը եւ նման դաստիարակություն տվող կրթահամակարգը գենետիկական (ծինաբանական) գոյատևման լուրջ հիմնահարց է: Ազգայնականության հարցերի հարցը ազգապահպանությունն է, հայերիս դեպքում՝ դա հայության դիմագիծը, կամքն ու միասնությունը եւ ամբողջական Հայրենիքի (Հայկական լեռնաշխարհի) վրա կերտած ազգային ու իրավական պետության կենսունակությունը պահպանելու խնդրականն է: Մեր առաքելությունը հայապահպանությունն է, ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈւՄԸ ԱՍՏՎԱԾԱՏՈւՐ ՀԱՅՐԵՆԻՔՈւՄ……

Յուրաքանչյուր ազգի ազգայնական գաղափարախոսություն յուրահատուկ է՝ ինքնատիպ: Մենք հենվում ենք մեր ազգի ծագման, զարգացման, հարատեւման ու առաքելության, ինչպես նաեւ՝ Հայաստան-Բնօրրան հասկացությունների վրա: Սրանց վրա է կառուցված եւ՛ Ցեղակրոն ուսմունքը, եւ՛ Հայ-Արիական գաղափարաբանությունը: Հայ Ցեղակրոնը իր մեջ Հայ Ցեղը (Գենը) կրողն է, Հայ Գենի բացարձակությունն ու բացառիկությունը պահպանողն է: ՀայԱրիացին Բնապաշտ է՝ Բնակրոն, և առաջնորդվում է ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի Արարչական Օրենքներով: Բոլոր ազգերի ցեղակրոնները՝ ազգայնականները, կատարում են նույն գործը իրենց ազգերի առաքելության մեջ: Հայ ազգայնականների համար հայրենասիրությունը բավարար պայման չէ, նրանք հայրենապաշտ են՝ տոգորված հայրենատիրական գաղափարներով: Նրանց համար հայության հզորացումը, բարգավաճումը անձնական առաքելության գագաթնակետն է…

Ազգայնականությունը (նացիոնալիզմ) առավելապես ինքնապաշտպանական երեւույթ է, իսկ ազգայնամոլությունը (շովինիզմ)՝ ծավալապաշտական, այլամերժական երեւույթ է ի սկզբանե: Հստակ է, որ սրանք տարբեր հասկացություններ են: Ազգայնականը նման է երեխայի, որն իր մորն ավելի շատ է սիրում, քան այլոց մայրերին, նման է զինվորի, որն իր հայրենիքն ավելի շատ է սիրում, քան ուրիշինը… Բայց նա չի մերժում կամ ատում այլ մայրերի, հայրենիքների գոյությունը: Ազգայնականը համադրելի է համարում ավանդական ազգայինն ու առաքինի, օրինակելի մարդկայինը, որոնց համադրումից էլ ծնվում են համամարդկային արժեքները, համաշխարհային քաղաքակրթությունը: Մինչդեռ ազգայնամոլները սեփական ազգի բարօրությունից զատ մերժում են մյուսների նմանատիպ կենսակերպը, այդպիսով՝ սին գերակայությամբ ստորադասելով ազգերի ինքնատիպ գոյատեւման բնական իրավունքը: Սրանք համահարթեցման (գլոբալիզացիա) կողմնակիցներն են, որոնք փորձում են մարդկությանը զրկել ազգային առանձնահատկություններից, հայրենիքի գաղափարից՝ մարդկանց դարձնելով միադեմ ու անհայրենիք, ծագում եւ առաքելություն չճանաչող… Ազգայնականները համադրման, փոխլրացման (ինտեգրման) կողմնակից են եւ կարեւորում են ազգերի խաղաղ գոյակցությունն ու ինքնատիպությունը, ազգային ավանդույթները, սովորույթները, ազգային մշակույթն ու աստվածատուր ամեն բան: Ազգայնականները կարեւորում են ազգ-պետությունների գոյաձեւը, ամեն ազգ պետք է ունենա իր պետությունը, իհարկե, կառուցված իր պատմական (իմա՝ արարչատուր) հայրենիքի տարածքի վրա: Այլապես խժդժություններն անխուսափելի են, որի ականատեսն ենք այսօր: Հնարավոր չէ մի պետության մեջ գործադրել օրենքներ, որոնք համահունչ լինեն տարբեր ազգերի մտածողությանն ու կացութաձեւին…

Ազգայնականությունը բնական երեւույթ է բնական ազգերի համար, ուստի արտաքնապես բոլոր ազգայնական շարժումներն ունեն որոշակի նմանություն: Նույնն են նրանց մոտ նաեւ ներազգային բազմաբնույթ պատկերացումները ազգայնականության գործունեության եւ գործառութային տեսանկյունից, սակայն, այլ է՝ ազգային գաղափարախոսության, քաղաքականության, հոգեբանության… եւ հատկապես աշխարհահայեցողության ընկալումային պատկերացումների մեջ: Տարբեր են հայկական ցեղակրոնության, հայ-արիական ներազգայնական պատկերացումներն ու աշխարհայացքային իմաստաբանությունը, արարչա(տիեզերա)իմացությունը ճապոնական սինտոյականությունից, չինական դաոսականությունից, հրեական սիոնականությունից, գերմանական նացիստական եւ իտալական ֆաշիստական գաղափարախոսություններից և այլազգի ուրիշ ազգայնական մոտեցումներից՝ ըստ էության, ծագումնաբանության, լեզվամտածողության, պատմության, սրանցից բխող ներազգային արժեքաբանության եւ ազգային առաքելության տեսանկյուններից…

Աշխարհահայացքային պատկերացումները ներքին ինքնապաշտպանական, զարգացման ու հարատեւման հիմնահարցեր են լուծում նաեւ՝ արտաքին համադրելի փոխհարաբերություններ: Այսպես է, իհարկե, բնական ազգերի մոտ, որոնք ունեն արարչական ծագում, բնօրրան-հայրենիք և ազգային արժեքային համակարգ, որոնք նախանձախնդիր են այս ամենի մաքուր-բնական պահպանման մեջ: Բնական ազգերը ԱՐԻ-ԱՐԱՐՈՂ ուժերն են, որոնք չեն ուրանում կամ կեղծում իրենց ծագումը՝ արյունը, լեզուն՝ գենը, բնօրրանը՝ հայրենիքը: Այլ բան է արհեստածին ազգերի պարագայում, սրանք անծագում են ու անհայրենիք, սրանք գենախեղված ու լեզվախեղված մարդատեսակներ են, նրանց (որպես ժողովուրդ կամ ազգ) անվանել են աշխարհագրական կամ պետական կազմավորման անվանումներով, և սրանք ՉԱՐԻ-ԱՎԵՐՈՂ ուժերն են բնության մեջ, քանզի չունեն ոչ անցյալ, եւ ոչ էլ ապագա, ապրում են միայն ներկայով… ուստի առաջնորդվում են օրվա նյութական արժեքներով՝ երկրպագելով ոսկին եւ փողը: Սրանք չունեն առաքինություն եւ առաքելություն, ուստի սնվում են ավերումից եւ խառնարան ու ձուլարան են տանում ամեն աստվածային բան՝ հոգեւոր, թե նյութական, այս խառնաշփոթը ներկայացնելով որպես համամարդկային արժեք, զարգացվածության չափանիշ……Նման մոտեցումը վտանգում է բոլոր բնական ազգերի, առհասարակ մարդկության ու մոլորակի ապագան, եւ այս գերխնդրականում է, որ համախմբվելու են աշխարհի ազգայնականները, բոլոր արարչածին ազգերը…

Ամեն ազգ պետք է ունենա մեկ պետություն, այդ պետության բնույթն էլ պիտի լինի ազգային, մեր դեպքում՝ հայաբնույթ: Հայոց Սահմանադրությունը պիտի հայի անհատական եւ ազգային անձնագիրը լինի, այն պիտի պաշտպանի հայի պատիվն ու արժանապատվությունը, իրավունքները՝ որտեղ էլ հայը գտնվի:

Մի պետության մեջ հնարավոր չէ գործադրել օրենքներ, որոնք համահունչ լինեն տարբեր ազգերի մտածողությանն ու հոգեբանությանը, կացութաձեւին, բարոյա-իրավական պատկերացումներին: Բայց սա չի նշանակում, որ Հայաստանում չեն կարող ապրել այլազգիներ: Իհարկե կարող են, եթե ապրելու ցանկություն ունեն կամ այլ տեղ չունեն բնակվելու…

Սակայն, նրանց համար Հայաստանը պետք է ծննդավայր (եթե այստեղ են ծնվել) կամ պետություն լինի, որի քաղաքացիներն են իրենք: Հայաստանը չի կարող լինել նրանց ՀԱՅՐԵՆԻՔԸ եւ Հայոց Հայրենիքի որևէ հողակտորի վրա չի կարող ստեղծվել այլազգիների ինքնավարություն կամ առավել եւս՝ Հայաստանը համարվի նաեւ նրանց հայրենիքը: Հայրենիքը, ինչպես եւ մայրը՝ մեկն է, եւ այստեղ որեւէ ոտնահարում չկա, ոչ մի սփյուռքահայ որպես հայրենիք չի ճանաչում իր բնակության վայրը, նրա համար եղել է ու կա մեկ ՀԱՅՐԵՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ: Բնության մեջ ամեն տեսակ ապրում է իր երամով, վտառով, ոհմակով, հոտով, պարսով եւ այլն, ու սա բնական է, այստեղ չկա ցեղամոլություն կամ ազգայնամոլություն: Գայլը նապաստակի հետ չի ապրում, նույնիսկ վագրը, առյուծը եւ հովազը միասին չեն ապրում, չնայած բոլորն էլ կատվազգիներ են, կամ երբեք սպիտակ, սեւ ու գորշ արջերը մի տարածքում չեն բնակվում, չնայած միայն գունային տարբերություն ունեն: Մի՞թե կարծում եք՝ սպիտակ արջերը ազգայնամոլ են:

Մենք մեր տեսակի ծագումն ու առաքելությունն ենք երկրպագում, ինչպես այլոք՝ իրենցը, մենք մեր ԱԶԳՆ ու ՀԱՅՐԵՆԻՔԸ բոլորից շատ ենք սիրում, ինչպես երեխան իր մորը, այստեղ չկա՛ ցեղամոլություն:

Բոլոր ազգերը ստեղծում են արժեքներ եւ սրանց համադրումից է առաջանում համաշխարհային քաղաքակրթությունը, այսպես են ձևավորվում համամարդկային արժեքները: Եթե ազգերը դադարեն արարել, ձուլվեն մեկ տեսակի մեջ, կվերանա մարդկային ու ազգային բազմազանությունը, կգորշանա աշխարհը:

Ուստի կրկնում եմ, ամեն ազգ պիտի ունենա մեկ պետություն եւ դա պետք է լինի նրա պատմական տարածքի վրա: Սա է բնական օրենքը, արարչադիր կարգը:

«Լուսանցք», թիվ 20, 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։