Հայեր ենք, հայացածներ ու հայացողներ…

Այսօր մեզանում ոմանք իրենց ծագումը կապում են հայ-արիական նախարմատի հետ, ոմանք էլ՝ հուդա-քրիստոնեական: Այսինքն՝ հայության մի հատված իրեն համարում է հայ-արիների՝ Արիի (Երկրային Աստծու՝ Աստվածամարդու) ԱԶԱՏ ժառանգը եւ պաշտում է Հայ Աստվածներին, իսկ մի հատվածն էլ իրեն համարում է Ադամի ՄԵՂԱՎՈՐ (նրա մեղքերի ժառանգական կրող) ժառանգը եւ պաշտում է Եհովա Աստծուն: Առաջին հատվածն իրեն համարում է հրա-հողածին (Երկնի ու Երկրի երկունքից ծնված՝ Հայ Աստվածների եւ Հայ Մարդկանց ժառանգ), իսկ երկրորդ հատվածը՝ հողածին (Եհովա Աստծո ստեղծած Ադամի եւ Եվայի ժառանգ): Ուստի՝ հրա-հողածինները նախընտրում են ապրել Երկնակարգի (Տիեզերակարգի՝ Մեկ Արարիչ-Աստվածներ-ազգեր (մարդիկ)) հավատամքին հավատարիմ եւ նախընտրում են մեռնելուց հետո այրվել ու ձուլվել բնության 4 տարրերին (հուր-կրակ, հող, ջուր, օդ-քամի), որպեսզի էլի հոգով ազատ լինեն եւ կյանքը շարունակեն տիեզերական «աշխարհներից» մեկում, իսկ հողածիններն ապրում են Երկրակարգի (Մեկ Աստված-Հրեշտակներ-մարդիկ (ազգեր)) հավատամքին հավատարիմ, իրենց նախնու մեղքերն ի ծնե «բեռնած», եւ մեռնելուց հետո նախընտրում են հանձնվել հողին՝ սպասելով Աստծու դատաստանին եւ Քրիստոսի կանչին «մեռյալների աշխարհ»-ից……

Հրա-հողածինները վստահ են, որ մարմնական մահից հետո անցնելու են հոգու (հոգեւոր) կյանքի մի նոր փուլի եւ՝ յուրաքանչյուրն իր հոգե-մտավոր կարողություններին (եւ Երկրում ունեցած վաստակին) համապատասխան «աշխարհում», իսկ դժոխքը կամ դրախտը հայ-արիների համար նրանց հետմահու (հանդերձյալ) որեւէ «աշխարհում» հայտնվելն է՝ գիտակցություն ունեցողների (որտեղ մի նոր կյանք է սկսվում) կամ՝ անգիտակիցների «աշխարհում» (որտեղ չկա հիշողություն եւ նոր կյանքի սկսման որեւէ նախադրյալ)……

Դե, իսկ քրիստոնեական դրախտի (փրկված ու ներված հոգիների) կամ դժոխքի («եռացող կաթսաների» ու պատիժների) «աշխարհների» մասին անիմաստ ենք համարում խոսել՝ այդ հաճույքը թողնելով քրիստոնյա վերլուծաբաններին:

Վերոնշյալ մեկնաբանությունները հաշվի առնելով, մեկնդմիշտ պետք է հստակեցնել, որ ներկայիս հայության մեջ կան հայեր եւ հայացածներ, ավելին՝ պարբերաբար հայացողներ: Հայերը կարողացել են հնարավորինս գենետիկորեն մաքուր պահպանվել (եւ հետեւում են տեսակի պահպանման ու ինքնամաքրման խնդրին), հայացածներն ու հայացողները շարունակում են խառնամուսնություններն ու գենետիկ շեղումների շղթան… Այս իրավիճակն առաջանում է կամա, թե ակամա:

Այսինքն՝

1. Հայերի պարագայում.

ա) Ունենալով տոհմածառ՝ ժառանգներն ամուսնանալիս նախընտրում են մեկ այլ տոհմածառ ունեցող հայի կամ հայուհու:

բ) Ունենալով տոհմածառ՝ ժառանգները բարեբախտաբար ամուսնանում են տոհմածառ չունեցող, բայց գենետիկորեն 3-7 սերունդ (գենի ինքնամաքրման թեմային «Լուսանցք»-ի էջերում անդրադարձել ենք) մաքուր հայի կամ հայուհու հետ:

գ) Չունենալով տոհմածառ՝ վերստին բարեբախտաբար, ժառանգներն ամուսնանում են 3-7 սերունդ մաքուր հայի կամ հայուհու հետ:

2. Հայացածների պարագայում.

ա) Ունենալով տոհմածառ՝ ժառանգներն ամուսնանալիս ոչ բարեբախտորեն նախընտրում են տոհմածառ չունեցող եւ միաժամանակ մինչեւ 3 սերունդ խառնարյուն (անմաքուր) հայի կամ հայուհու:

ա-1) Ունենալով տոհմածառ՝ ժառանգներն ամուսնանալիս ոչ բարեբախտորեն նախընտրում են կյանքը կապել եւ ժառանգներ ունենալ այլազգիից:

բ) Չունենալով տոհմածառ՝ ժառանգներն ամուսնանալիս չեն էլ կարեւորում իրենց կյանքի կեսի 3-7 սերունդ գենետիկորեն մաքուր լինելը (ոմանք՝ նույնիսկ հետամնացություն են համարում) եւ նախընտրում են անտոհմիկ հայի կամ հայուհու:

բ-1) Չունենալով տոհմածառ՝ ժառանգներն ամուսնանալիս չեն էլ կարեւորում իրենց կյանքի կեսի ազգային պատկանելությունը:

Հայացածների շրջանում, երբ գենետիկ ինքնամաքրման գործընթացը կանգ է առնում եւ հակառակ ուղղությամբ է ընթանում՝ վերստին խառնարյունություն է տեղի ունենում:

Այսինքն՝ արդեն հայացած, բայց գենում դեռեւս խառնարյունություն ունեցող ժառանգները կամա, թե ակամա ամուսնանում են մեկ այլ խառնարյունի կամ առավել եւս՝ օտարազգիի հետ, եւ այսպիսով, հայության ներսում առաջացնում են դեռեւս հայացողների հանրույթ:

Հայկական զլմ-ներում հաճախ ենք հանդիպում, որ մարդկությունն Ադամի ժառանգն է եւ, ըստ Բիբլիա-Աստվածաշնչի, նրան հողից (կավից) կերտել է Եհովան: Հետո նա Ադամի կողոսկրից կերտել է Եվային: Իսկ Ադամի ու Եվայի պատմությունն արդեն լավ գիտենք բոլորս, թե ինչպես նրանք վռնդվեցին դրախտից եւ առ այսօր մարդկությունը, չգիտես ինչու, կրում է այդ, այսպես կոչված, «մեղքի» բեռը: Սա մի կողմ թողնենք, թե ինչու՞ է անմեղ մարդը (երեխան) «մեղավոր» ծնվում, բայց մի հարց շատ կասկածներ է հարուցում:

Ըստ Ադամի ու Եվայի ստեղծման տեսության, Աստված երկու մարդ է ստեղծել՝ այր եւ կին, ու նրանց հետագա ժառանգները դարձել են մեր նախնիք: Այսինքն՝ ի սկզբանե մեր նախնիներն արյունապի՞ղծ են եղել, Ադամի ուստրերն ու դուստրերն ե՞ն իրար հետ ընտանիք կազմել ու բազմացել (սկզբում՝ եղբայրը քրոջ հետ, հետո՝ հորեղբոր տղան հորեղբոր աղջկա, եւ այլն)… Սա էլ թողնենք ավելի լավ ժամանակների քննարկմանը, քանզի մենք որպես սրբություն ենք գնահատում մեր արյունն ու գենը:

Իսկ ահա, Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների կամքով ըստեղծվում է նախ՝ հայ-արի ցեղատեսակը՝ ազգը, որի մեծ հայրն ու մեծ մայրը՝ Արին եւ Արփին են, եւ հետո հայ-արիները (տարբեր ամուսնական զույգեր) սկսում են բազմանալ առանց արյունապղծության: Եվ այդպես էլ շարունակվում է մինչ այսօր: Իսկ հուդա-քրիստոնեության մեջ «ադամական» արյունապղծությունն ու սրբաբղծությունը բիբլիական շարունակություն են գտնում:

(Ծննդոց, գլ. ԺԲ) – «Աբրամն իջաւ Եգիպտոս այնտեղ պանդխտութեամբ բնակուելու համար, որովհետեւ սովը սաստիկ էր այն երկրումը: Եւ եղաւ երբ որ նա Եգիպտոսը մտնելու մօտեցաւ, իր կնոջը՝ Սարային ասեց. Ահա գիտեմ, որ դու մի գեղեցիկ տեսքով կին ես: Եւ անպատճառ երբ Եգիպտացիք քեզ տեսնեն, ասելու են՝ Սա նորա կինն է. եւ ինձ կ՛սպանեն, բայց քեզ ողջ կ՛թողնեն. Ասիր թէ դու իմ քոյրն ես. որպէս զի քո պատճառովն ինձ համար լավ լինի, եւ քո պատճառովն իմ անձն ապրի: Եւ եղաւ երբոր Աբրամը Եգիպտոս մտաւ, Եգիպտացիք տեսան այն կինը, որ շատ գեղեցիկ էր: Եւ Փարաւօնի իշխաններն էլ տեսան նորան եւ գովեցին նորան Փարաւօնի առաջին. եւ կինը տարուեցաւ Փարաւօնի տունը: Եւ նա նորա պատճառովը Աբրամին բարիք արավ. եւ նա ոչխարներ եւ արջառներ եւ էգ էշեր եւ ուղտեր ունեցաւ: Եւ Եհովան մեծ հարուածներով պատժեց Փարաւօնին եւ նորա տունը Աբրամի կնոջ Սարայի համար: Եւ Փարաւօնը կանչեց Աբրամին, եւ ասեց. Այս ի՞նչ է որ արիր ինձ. ինչու՞ ինձ չ՛յայտնեցիր, թէ նա քո կինն է: Ինչու՞ համար ասացիր, թէ իմ քոյրն է. եւ ես նորան ինձ համար կին էի առնում. բայց հիմա ահա քո կինը, առ եւ գնա: Եւ Փարաւօնի մարդկանցը պատուիրեց նորա մասին, եւ նորանք ճանապարհ դրին նորան եւ նորա կնոջը եւ նորա բոլոր ստացուածքը»: – Այս դրվագում անբարոյականության եւ սրբապղծության դասական օրինակ կա, իսկ ահա մեկ այլ դրվագում ակնհայտ է արյունապղծումի փաստը…

«Եւ Ղովտը Սեգովրից վեր գնաց եւ սարումը բնակուեց, եւ իր երկու աղջկերքն իր հետ. որովհետեւ վախենում էր Սեգովրումը բնակուելու եւ բնակուեց մի այրում ինքը եւ իր երկու աղջկերքը: Եւ մեծն ասեց պզտիկին. Մեր հայրը ծեր է, եւ երկրիս մէջ մարդ չ՛կայ մեզ մօտ գալու համար ինչպէս ամեն երկրի սովորութիւնն է: Եկ մեր հօրը գինի խմեցնենք, եւ նորա հետ պառկենք, եւ մեր հօրիցը սերունդ յարուցանենք: Եւ այն գիշերը իրանց հօրը գինի խմեցրին, եւ մեծ աղջիկը գնաց եւ իր հօր հետ պառկեց. եւ Ղովտը չիմացաւ նորա պառկելը եւ վեր կենալը: Եւ եղաւ որ միւս օրը մեծ աղջիկը պզտիկին ասեց. Ահա երէկ գիշեր հօրս հետ պառկեցի, այս գիշեր էլ նորան գինի խմեցնենք, եւ դու գնա հետը պառկիր, եւ մեր հօրիցը սերունդ յարուցանենք: Եւ այն գիշերն էլ իրանց հօրը գինի խմեցրին, եւ պզտիկ աղջիկը վեր կացաւ նորա հետ պառկեց, եւ Ղովտը չիմացաւ նորա պառկելը եւ վեր կենալը: Եւ Ղովտի երկու աղջկերքը իրանց հօրիցը յղացան: Եւ մեծը որդի ծնեց եւ անունը Մովաբ դրաւ. նա է Մովաբացիների հայրը մինչեւ այսօր: Եւ պզտիկն էլ որդի ծնեց, եւ նորա անունը Բենամմի դրաւ. սա է Ամմոնի մարդկանց հայրը մինչեւ այսօր»: Այսինքն՝ որեւէ խնդիր չկա, Ադամի ու Եվայի զավակներն իրար հետ են քնել, հիմա էլ Ղովտի դուստրերը հոր հետ են մերձենում: Բայց մի տարօրինակ բան կա այս համեմատականում՝ Ադամը եւ Եվան մեղսագործ են դառնում, երբ փորձում են լուսավորվել՝ ճաշակել իմաստնության պտուղը եւ պատժվում են, բայց նրանց արյունապիղծ զավակները համարվում են մարդկության ժառանգները կամ Ղովտի ու իր դուստրերի անբարո ծնված որդիները դառնում են «Մովաբացիների ու Ամմոնի մարդկանց հայրը մինչեւ այսօր»……

Հաճախ մեզ ասում են, թե ինչպե՞ս եք հիմնավորում հայ-արիների ծագման տեսությունը կամ Հայ Աստվածների գոյությունը: Եվ այս մասին հարցնում են հատկապես նրանք, ովքեր Բիբլիա-Աստվածաշունչը համարում են միակ սուրբ գիրքը (եւ առհասարակ կարդալու գիրքը, որովհետեւ մյուս գրքերը իմաստության պտուղ ուտելու պես մի բան են): Հայերի դարավոր գրքերը վերացրել են հենց այդ հարցնողների բարբարոս նախնիները (Գրիգոր լուսավորիչ կոչեցյալը մեր նման մտածողների նախնի չի կարող լինել, հատկապես, որ ծագումով էլ հայ չէ), բայց գենետիկ հիշողությամբ հայը վերականգնում է իր պատմությունը՝ օգտվելով հին ազգերի պատմություններում պահպանված տեղեկություններից… Իսկ դրանք ավելի հիմնավոր ու հավաստի են, քան՝ հրեաների (նրա՛նց, ո՛չ մեր մարգարեների) կողմից շուրջ 6 դար գրված Բիբլիա-Աստվածաշունչը: Այդ գրքում ո՛չ Աստված է իր կնիքը դրել, ո՛չ էլ Քրիստոսն է մի տող գրել, սակայն, ամեն բան վերագրվում է Աստծուն եւ Քրիստոսին… Ուրեմն, այս ամենն անքննելի է, որովհետեւ այդպես են ուզում հուդա-քրիստոնյաները, իսկ հայոց կամ այլոց պատմությունների հավաստիացումների վրա շարադրված արիա-հեթանոսությունը համարվում է ոչ իրական ու վստահելի: Թե ինչու է հրեան ընտրյալ ազգ, ոչ մի հուդա-քրիստոնեական չի հարցնում կամ կասկածում՝ գրված է իրենց սուրբ գրքում: Իսկ այն, որ Արարատը մարդկության ծագման ու փրկության օրրանն է, ու սա էլ է գրված, միեւնույնն է՝ հայերի ընտրյալությունը կասկածի տեղիք տալիս է……

Հրեաների գրած ամեն բան այլազգի տխմարների համար սրբություն է համարվում, քանզի նրանք կուրորեն հետեւում ու նպաստում են «Աստծո ընտրյալ ժողովրդի» առաքելության իրականացմանը: Վերեւն՝ Աստված, ներքեւում՝ Նրա «ընտրյալ ժողովուրդը», կամ ինչպես հաճախ են դարձվածքի պես ասում՝ «Աստծունը՝ Աստծուն, կեսարինը՝ կեսարին»… Այս մարդկանց ասել, որ հա՛յ եք՝ հայի առաքելությամբ ապրե՛ք, կնշանակի մեծ բանաստեղծ Սեւակի խոսքով ասած՝ սեփական «ճակատը պատին խփել»:

Այսօր մեր տեսությունը հիմնված է մի քանի առանցքների վրա: Նժդեհի ցեղակրոնության՝ ինչը գաղափարա-հավատքային տեսություն է, «Արորդյաց Ուխտ»-ի հանգուցյալ քրմապետ Սլակ Կակոսյանի կազմած «Ուխտագիրք»-ի՝ ինչը դիցաբանական-հավատքային տեսություն է եւ Հայ Արիական Միաբանության համանուն գիրք-աշխատության (ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի աշխատասիրությամբ) վրա: Սրանք միայն փորձ չեն լրացնելու ինչպես պատմական անցյալի բացը, այնպես էլ հավատքային-իմաստասիրական եւ գաղափարա-թաքնագիտական ոլորտների բացերը, այլ՝ արդեն իսկ ապացուցված եւ շարունակականություն ունեցող (նոր տվյալների բացահայտմամբ) աշխատանքներ են: Ուստի՝ հասկանալի է, որ այդ տեսությունները դեռեւս լրացման կարիք ունեն, քանի որ քրիստոնյաների կողմից անխնա ոչնչացված քրմական մատյաններից (եւ այլ պատմական արժեքներից) այլեւս օգտվել հնարավոր չէ եւ միայն օտարների մոտ պահմանված պատմական պատառիկ-փաստաթղթերից, մեր եւ օտարների դիցա-առասպելական պատումներից, հայի գենետիկ հիշողություններից եւ դրանց վրա կառուցված պատմա-տրամաբանական վերլուծություններից (համեմատականներից) են մաս-մաս լրացվում:

Եթե որեւէ մեկը կասի, թե ինչպե՜ս ենք համարձակվում համեմատել ասենք՝ Գարեգին Նժդեհին ու այլոց հրեական մարգարեների՝ ասենք՝ Մաթեւոսի, Հովհաննեսի կամ Ղուկասի հետ, ապա միանշանակ կպնդենք, որ այսօ՛ր արդեն շատերի համար նշյալ հայորդիներն ավելի մարգարեական պատկերացումներ ունեն հայի ու նրա առաքելության մասին, քան՝ նույնիսկ Գրիգորիսը (լուսավորիչ հռչակված խավարիչը), Բարդուղիմեոսն ու Թադեւոսը ունեին… Իսկ մեր նշած հայորդի-արորդիների վերականգնած գործերը դեռ պատմության արդարադատությամբ կմարգարեանան եւ ցեղակրոն-արիադավանությունը կդառնա հայի-արիի կյանքի ուղեցույցը:

Բայց երբ մենք ենք հիմնավորումներ պահանջում, մի պատասխան կա դրան՝ այդպես գրված է «սուրբ գրքում»… Իսկ թե դա ինչ պատմական հիմնավորմամբ է եւ այդ մի քանի դարերի ընթացքում ինչպես է կեղծվել պատմությունը, որ նույնիսկ ժամանակագրական ու թվային (հաշվարկային) սխալներ կան, ոչ մի քրիստոնյայի դա չի հուզում:

Քրիստոսի ժամանակ չի եղել Բիբլիա-Աստվածաշունչը, եւ նա որեւէ գրքով չի առաջնորդվել: Իսկ եթե մեր քրիստոնյա հոտի համար հրեա մարգարեները անքննելի են, ուրեմն… դա միայն իրենց խնդիրն է:

Այս խեղաթյուրումներն այն աստիճանի են հասնում, որ կան մարդիկ, ովքեր պնդում են, թե Ադամը Աստծո հետ Քրիստոսով է խոսել (հետո էլ՝ Նոյը), այսինքն՝ քրիստոնյա է եղել: Մեր մի շարք պատմաբաններ (օր.՝ Միքայել Չամչյանը) պնդում են, որ Ադամը հայերեն է խոսել, բայց որ քրիստոնյա է եղել, ու այդ կրոնն էլ Երկրագնդի ամենահին կրոնն է եղել, ոչ մեկը տեղյակ չէ, բացի այդ հեղինակից… Երեւի Քրիստոսի համար էլ հաճելի անակնկալ կլինի, երբ վերադառնա դժոխք, ներեցեք՝ երկրային կյանք՝ հիվանդներին փրկելու նոր առաքելությամբ… Սա էլ առանձին քննարկման նյութ է, քանզի Հիսուսի գալստյան տարեթվերը բազմիցս փոփոխվել են, ու այդպես էլ «աշխարհի վերջը» չի գալիս ու չի գալիս… Ինչեւէ: Վերոնշյալ տրամաբանությամբ էլ մի խփնված քրիստոնյա հայ ժամանակակից պատմաբան Հայկ նահապետին է քրիստոնյա համարել:

Խոսվում է նաեւ Նժդեհի ցեղակրոն ուսմունքի քրիստոնեական լինելու մասին: Մի քանի մեջբերումներ են արվում Նժդեհից՝ իբր նա քրիստոնյա է, իր ուսմունքն էլ՝ քրիստոնեական: Հատկապես մեջբերվում է հետեւյալը՝ «Սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն… Այս երկուսի ճակատագիրը նույնացած է»: Իսկ ի՞նչ քրիստոնեական բան կա այստեղ: Ո՛չ մի: Հայությունը որպես առանձին միավոր «իր քրիստոնեությամբ», որը սրով ու հրով են պարտադրել, փորձում է ձուլվել բնությանը: Այսինքն՝ հայը եղել եւ մնում է բնապաշտ եւ փորձում է իրեն պարտադրած կրոնն էլ համապատասխանեցնել բնապաշտությանը (իմա՝ ազգային հավատին): Այսպես քրիստոնյա դասը արիական-հեթանոսական շատ տոներ ու ծեսեր «դարձրեց» քրիստոնեական, որ կարողանար հայի հոգում տեղ գտնել, սակայն, առ այսօր պետական հովանավորություն ունենալով էլ այս կրոնը հայերի մեծ մասի մոտ տեղ չունի, հայերը քրիստոնյա չեն, Բիբլիա-Աստվածաշունչ չեն կարդացել (կարդալու միտում չի էլ նկատվում) եւ միայն 1700-ամյա անցյալին տուրք տալով են իրենց քրիստոնյա համարում: Դե՜ պետք է էլի… հատկապես հիմա բարեկի՜րթ ու եվրաքաղաքացի երեւալ:

Ոմանք մոռանում են, որ Նժդեհը հայությունը համախմբելու եւ Սյունիքը պաշտպանելու խնդիր ուներ, եւ պիտի մի քիչ էլ սիրաշահեր հոգեւոր կաղապարված դասին, բայց ի վերջո մեծն հայորդին ասել է (ու սա ցեղակրոնության վերջին, առանցքային ու հաստատուն հիմնասյունն է)՝ «Ցեղակրոնություն. Ցեղիս ճանաչումն է դա,- ճանաչումը մի գերիվերո ուժի, էության. Երկրորդ՝ այդ ուժ-էությունից ծնած լինելուս գիտակցությունն է դա. Ապա՝ այդ ուժ-էությունը ցմահ հավատարիմ մնալուս ուխտն է դա: Փտած են մեր հին զենքերը, եղծված է հին մագաղաթը: Նո՛ր ավետարանի խոսքը պիտի լսենք հիմա՝ ավետարանը Արիության: Վահագնի՛ հետ պիտի խոսենք հիմա՝ Աստվածը հին արիական հայության: Մի նո՛ր սուրբ գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ ավետարանը Արիների…»: Էլ սրանից այն կողմ ի՞նչ ասեր Նժդեհը, որ քրիստոնյա «գառները» հեզանային եւ այլեւս հրաժարվեին արիադավան հային քրիստոնեացնելու սին գաղափարից: Եթե սրան ավելացնենք, որ ցեղակրոնները երդվելիս «հենվում» էին Վահագն Աստծո աջի վրա, ապա… Մեկնաբանություններն ավելորդ են:…

Եթե Բիբլիա-Աստվածաշունը լիներ ցեղակրոն ուսմունքի հենքը, ապա Նժդեհը Քրիստոսին «ցնորապաշտ» չէր կոչի, եւ ցեղակրոններն էլ կերդվեին Եհովայի աջի վրա կամ՝ գոնե Հիսուսի……

Բանից պարզվում է՝ արիադավան-հեթանոս հայերն ավելի «ներողամիտ» են իրենց քրիստոնյա եղբայրների նկատմամբ, մինչդեռ պիտի հակառա՛կը լիներ: Արդեն հանգուցյալ քրմապետ Սլակ Կակոսյանը ժամանակին ասում էր՝ «Այսօրվա հայը կարող է գնալ եկեղեցի՝ մոմ վառել իր նպատակների իրականացման համար, եւ գնալ Գառնիի տաճար՝ փառաբանելու իր Աստվածներին…»: Ո՞ր մի կաթողիկոսը կամ հասարակ տերտերը նման բան կասի իր հեթանոս եղբոր հանդեպ:

Արմեն Ավետիսյանն էլ ժամանակին փորձում էր Քրիստոսին փրկել ներկայիս էկումենիզացված, առավել հրեականացված քրիստոնեությունից՝ «Ի վերջո Քրիստոսն արամերեն է խոսել» հոդվածով: Նա նաեւ առաջարկել է հուդա-քրիստոնեությունը փոխարինել արիա-քրիստոնեությամբ (այսպես նաեւ արիագետ Ալեքսանդր Վարպետյանն է արտահայտվել) եւ հայոց ծագումը, պատմությունը դնել սուրբ գիրք կոչվածի հիմքում……

Բայց սա չի նշանակում, որ հիշյալ հայորդիները քարոզում են քրիստոնեություն, ավելին՝ դավանում են այն… Պարզապես՝ հավատի հողի վրա չբախվելու եւ հետզհետե արմատներին վերադառնալու խնդիր կա: Եվ գնալով սաստկանալու է:

Նրանց համար «Հիսուս Քրիստոս» (հրեական անունը՝ Եշուա) եբրայա-հունական անվանումը նշանակում է Փրկիչ Օծյալ, իսկ դա հայերին՝ Արարատյան լեռնաշխարհի բնիկներին, ծանոթ է դեռ մինչ Քրիստոսի ի հայտ գալը: Արարատը մարդկության արարչության (օծյալության) եւ փրկության մշտական վայրն է, սակայն քրիստոնյա հայերի սուրբ երկիրը Երուսաղեմն է. իսկ ավետյաց երկիրը՝ Իսրայելը (՞՞՞)…

Իսկ Քրիստոսով հոխորտացողները, թե նա «բոլոր պատերազմներում հաղթողն է», գալիս է հավաստելու, որ նա հաստատ հայինը չէ, քանզի քրիստոնեության մուտքից հետո մենք պարտվել ու պարտվել ենք, ցեղասպանվել ու հայրենազուրկ ենք եղել, իսկ չարը միայն շահել է: Մնում է երեւակայել, թե «Աստծու միածին որդին» եւ «իր Հայրը» ովքե՜ր են ու ի՜նչ կապ ունեն հայության հետ……

Ինչ մնում է հեթանոսություն հասկացությանը, ապա դա քրիստոնյաներն են «արարել»: Իրենք ապազգային կրոնի հետեւորդներ դառնալով, մնացյալին ազգային (էթնոս, հեթանոս, ազգ) հավատքի կրողներ են կոչել: Այսինքն՝ հեթանոսություն, որպես այդպիսին, չի եղել, սա շինծու տերմին է: Սակայն, եթե առաջնորդվենք մեզանում արդեն ամրագրված այդ տերմինով, ապա հեթանոսական ժամանակներում մեր որոշ արքաներ (ցավոք, նաեւ Տիգրան Մեծը) հայոց հավատին խառնեցին հունական եւ հուդայական տարրեր: Որպես կին ընդունեցին նաեւ այդ ազգերի իգական սեռի ներկայացուցիչների, ովքեր էլ կամաց-կամաց հայոց հավատը հունահրեացրին… Իսկ Տրդատ արքայի ժամանակներում արդեն հայոց հավատն ապականվել էր հելլենիստական եւ հուդայական Աստվածների պաշտամունքով, վարք ու բարքով: Մեզ՝ հայերիս, մեղադրող քրիստոնյաները կամ այլ հայացածներն ու հայացողները մոռանում են, որ սրբազան պոռնկությունը Հայաստան մտավ հելլենիստական հավատով (հունա-հռոմեականով էլ՝ արվամոլությունն ու լեսբիականությունը), իսկ հինկտակարանյան հրեական պոռնկությունները (Ղովտի եւ իր աղջիկների, Աբրահամի ու Սառային մասին վերեւում նշեցինք) առ այսօր անբաժան են մեզանից շատերի բարոյա-հոգեբանական կերպարից…

Իսկ ահա, մեր Աստղիկ, Անահիտ եւ Նանե Աստվածուհիներն աչքի են ընկնում իրենց սիրո, մայրության եւ ողջախոհության անաղարտ դրսեւորումներով: Աստղիկի ու Վահագնի սիրո մասին կարիք չկա մանրամասնել: Նույնիսկ քրիստոնյաների մտքով չի անցնի երբեւէ, որ Վահագնը կարող է Աստղիկին կնության տալ այլ Աստծո՝ հանուն շահի կամ իր կաշին փրկելու համար… Իսկ հին հայերի մոտ մայրությունը որեէ ձեւով չի կապվել պոռնկության հետ:

Հաճախ հայ-արիներին «քրիստոնեացնում» են՝ նաեւ սոցքարտերի, աղանդավորականների եւ համասեռականների դեմ պայքարը քրիստոնեական առաքելություն համարելով: Հայ-արիները դրանց դեմ պայքարում են, քանզի այդ բոլորը ապազգային եւ հակամարդկային անբնական երեւույթներ են, որոնց դեմ պայքարել են նաեւ մինչքրիստոնեական եւ մինչհեթանոսական ժամանակների հայերը…

Քրիստոնյաները հաճախ են հին Աստվածներին չԱստվածներ կոչում կամ մեռած Աստվածներ: Եթե սա է նրանց հոգեւոր իմաստության մակարդակը, ապա շատ տխուր հեռանկար է սպասվում նրանց, մոտ ապագայում ականատես են լինելու Եհովայի հանկարծակի «մահվանը» եւ Քրիստոսի հարության «ֆիկցիային», քանզի «աշխարհի վերջը» չի լինելու, իսկ քրիստոնեական հավատի վախճանը հաստատապես մոտենում է: Հին Աստվածներն էլ արդեն վերադառնում են մեր հոգիների (հավատի վերականգնման) միջով…

Տարրական գիտելիքներ ունեցողներն անգամ կհասկանան, որ Աստվածները՝ որպես տիեզերական արարածներ, չեն մեռնում, այլ՝ կամ պաշտվում են կամ՝ ոչ… Նրանք կան ու հավերժ են, այլ բան է՝ Երկրում՝ մարդկանց մեջ էլ կապրե՞ն, մեզ հետ մեր կողքին կլինե՞ն, թե՞ կհարատեւեն հեռու՜-հեռացած մեզանից…

Եթե շատ կարճ ամփոփենք սույն նյութը, պիտի նշենք, որ նրանք, ովքեր իրենց հողածին Ադամի կամ քրիստոնեությունը պարտադրելուց հետո խառնածին հայացածների սերունդ են համարում, ապա ազատ կարող են պաշտել Եհովային, իսկ Քրիստոսին էլ Աստծո որդի համարել, նույնիսկ՝ «տիեզերքի արարիչ», եթե այդ տեսարանը հպարտություն է պարգեւում իրենց, դա բացարձակապես իրենց խնդիրն է… բայց նրանք հայի ինքնության, հայերի ծագման եւ հավատի հետ որեւէ կապ չունեն (հրեաների հետ՝ ինչքան ուզես): Նրանք հայկականից այնպես են խրտնում, ինչպես «հավատավոր գառները»՝ գայլերի ոհմակից: Լավագույն դեպքում նրանք հայացածներ են (այն էլ՝ մասամբ), վատագույն դեպքում՝ դեռ հայացողներ… Իսկ այն փորձերը, որ իբր ապացուցեն, թե Նարեկացին, Խորենացին կամ Շիրակացին եւ այլք քրիստոնյաներ էին եւ քրիստոնյա Աստծո գովքն էին անում, ապա շատ հարգելի մեկ այլ օրինակ բերենք, որ Չարենցը, Սեւակը կամ Շիրազն ու այլք էլ կոմումիզմի ու Լենինի գովքն էին անում… բայց հասկանալի է, թե ինչու: Իսկ ովքեր տողատակեր կարդալ չգիտեն կամ համատարած պարտադրանքի «գինը» չեն հասկանում, ապա կամ քրիստոնյա են կամ համայնավար: Առաջինների համար կյանքը 301թ.-ից է սկսվում (լավագույն դեպքում՝ այսպես կոչված 1թ.-ից), երկրորդների համար՝ 1917թ. հոկտեմբերից…

Իսկ հայերն ունեն իրենց Աստվածները, սերել են նրանցից եւ՝ արարչական բնօրրանում, ուստի՝ հրա-հողածին են, պաշտում են հայ նախնյաց (ոչ թե հրեա, կամ պարթեւ ու ասորի), ունեն հայազգի սրբեր ու մարգարեներ (ոչ թե հրեա (հատկապես՝ հինկտակարանյան)) եւ ապրում են Աստվածային սուրբ օրենքներով, հանուն Աստծո եւ մարդկանց հավիտենական ուխտի երկրի՝ Արարատի (Հայաստանի) վերակերտման (ոչ թե «ավետյաց երկիր» Իսրայելի՝ ում հոգեւոր հպատակն էլ հանդիսանում են)…

Արամ Ավետյան

«Լուսանցք», թիվ 16, 18 (104), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։