Ազգայնականության անհրաժեշտությունը

Հենց այստեղ պետք է փնտրել թարմ ու երրորդ ուժը

Երբ «Լուսանցք»-ն ինձ երկու տարի առաջ առաջարկեց պարբերաբար էջ ունենալ իր թողարկումներում, երկար մտածում էի՝ հերթական թերթից էջ լցնելու հերթական առաջա՞րկ է, թե՞ իրոք մտահոգ են անդրադառնալու արմատական շատ խնդիրների, եւ ոչ միայն անդրադառնալու, այլեւ այդ խնդիրների լուծումներն առաջադրելու: Ինչեւէ, համաձայնեցի՝ վերջնական որոշումս թողնելով իմ եւ թերթի համատեղ աշխատանքի ընթացքին: Բարեբախտաբար, չհիասթափվեցի. արդարացան իմ հույսերը. պարբերականն իրոք ցանկանում էր եւ է մամուլի աշխարհում լցնել դատարկ այն տեղը, որ, ցավոք, առայժմ, այնքան էլ չի հուզում հանրությանը: Այդ բացը ազգայնականությունն է: Ու, վստահաբար, այդ բացը նաեւ միտումնավոր է «ստեղծվել»՝ ազգայնականությունը նմանեցնելով ազգայնամոլությանը, ֆաշիզմին, նացիզմին ու չգիտեմ էլ ինչ իզմ-երին:

Մինչդեռ ազգայնականություն եզրույթն այնքան պարզ բացատրություն ունի, եւ դա բազմիցս այնպես հանրամատչելի ներկայացրել է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Ի դեպ, նրա աշխատություններից էլ, հենց նրա իսկ թույլտվությամբ ես բազմիցս օգտվում եմ իմ հոդվածներում: Ու քանի որ այս օրերին Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբումը եւ «Լուսանցք»-ը անընդհատ հանդես են գալիս քաղաքական դաշտում ազգայնական գործիչ Արմեն Ավետիսյանին զորակցությամբ, որոշեցի այս անգամ էլ օգտվել նրա գրքերից, հարցազրույցներից, մամուլի հրապարակումներից ու մեկ անգամ եւս ներկայացնել՝ ի՞նչ է հայ ազգայնականությունը, ի՞նչ խնդիրներ է այն առաջադրում եւ ի՞նչ նպատակներ է հետապնդում:

Այսպիսով, ըստ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի, ազգայնականությունը ազգային արժեքային համակարգի ինքնապաշտպանական թաղանթն է, ազգային առաքելության իրականացման միակ սնուցիչ ներուժը: Ազգայնականությունը ներքին եւ արտաքին տարաբնույթ հարաբերություններում անփոխարինելի պատվար է՝ ԱԶԳ եւ ՀԱՅՐԵՆԻՔ հասկացությունները հարատեւ կռվի մեջ հավերժորեն պահպանելու առումով: Որպես ոգե(հոգե)-գաղափարական երեւույթ՝ այն իրականացնում է ազգի «աուրա»-ի գործառույթ, որպես կեցական երեւույթ այն առավելապես անքակտելի կապ է անցյալ-ներկա-գալիք սերունդների միջեւ, որպես քաղաքական (հասարակական) երեւույթ՝ այն ազգի ու նրա կերտած պետության օրինաչափ գործունեության գրավական է: Իմաստասիրության մեջ ազգայնականության գործառույթը ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ում ներառվելն է: Ազգայնականությունը մարդկային ու ազգային բնախոսական եզր է, որում պարտադրորեն առկա է բնականություն-բանականություն-բարոյականություն երրորդությունը: Ազգայնականությունը «սիրտ» է՝ ազգային էությունը, մտածողությունը, հավատքը, գաղափարախոսությունը, պատմությունը, մշակույթն ու լեզուն, ինչպեսեւ՝ Հայրենիք-Բնօրրանի հարատեւման գաղափարաբանությունը ներառող ԱԶԳԱՅԻՆ ԿԵՐՊԱՐԻ (հոգեւոր-մարմնական տեսակի) կերտման համակարգի մեջ: Ազգայնականությունը «ուղեղ» է՝ հանուն ազգի եւ հայրենիքի մահով անմահանալու գաղափարի հենքում, քանզի հավերժական պտույտի սկիզբն է՝ առաջին կեռխաչ-թափանիվը: Ազգայնականությունը հզոր «զենք» է՝ օտար ու հայատյաց ամենատարբեր ազդեցություններին դիմագրավելու, ոչնչացնելու կռվում: Ազգայնականությունը ազգին եւ անհատին դեպի արարչականություն (ԱՐԱՐՉԻՆ) տանող հաստատուն արահետ է (Արարչի Հետքը), ուստիև՝ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ անսպառ կենսատու աղբյուրն է……

Յուրաքանչյուր ազգի ազգայնականությունը կատարում է բնական ու բանական, բնազդային համակարգված գործառույթներ՝ լուծելով պաշտպանական ու հարձակողական բազմաբնույթ խնդիրներ: Ազգը Գենն է՝ Ծագումը, Սկիզբը, իսկ Գենի արտահայտչամիջոցը Լեզուն է: Եվ լեզվապահպանությունը, լեզվամտածողությունը եւ նման դաստիարակություն տվող կրթահամակարգը գենետիկական (ծինաբանական) գոյատևման լուրջ հիմնահարց է: Ազգայնականության հարցերի հարցը ազգապահպանությունն է, հայերիս դեպքում՝ դա հայության դիմագիծը, կամքն ու միասնությունը եւ ամբողջական Հայրենիքի (Հայկական լեռնաշխարհի) վրա կերտած ազգային ու իրավական պետության կենսունակությունը պահպանելու խնդրականն է: Մեր առաքելությունը հայապահպանությունն է, ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈւՄԸ ԱՍՏՎԱԾԱՏՈւՐ ՀԱՅՐԵՆԻՔՈւՄ……

Յուրաքանչյուր ազգի ազգայնական գաղափարախոսություն յուրահատուկ է՝ ինքնատիպ: Մենք հենվում ենք մեր ազգի ծագման, զարգացման, հարատեւման ու առաքելության, ինչպես նաեւ՝ Հայաստան-Բնօրրան հասկացությունների վրա: Սրանց վրա է կառուցված եւ՛ Ցեղակրոն ուսմունքը, եւ՛ Հայ-Արիական գաղափարաբանությունը: Հայ Ցեղակրոնը իր մեջ Հայ Ցեղը (Գենը) կրողն է, Հայ Գենի բացարձակությունն ու բացառիկությունը պահպանողն է: ՀայԱրիացին Բնապաշտ է՝ Բնակրոն, և առաջնորդվում է ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի Արարչական Օրենքներով: Բոլոր ազգերի ցեղակրոնները՝ ազգայնականները, կատարում են նույն գործը իրենց ազգերի առաքելության մեջ: Հայ ազգայնականների համար հայրենասիրությունը բավարար պայման չէ, նրանք հայրենապաշտ են՝ տոգորված հայրենատիրական գաղափարներով: Նրանց համար հայության հզորացումը, բարգավաճումը անձնական առաքելության գագաթնակետն է…

Ազգայնականությունը (նացիոնալիզմ) առավելապես ինքնապաշտպանական երեւույթ է, իսկ ազգայնամոլությունը (շովինիզմ)՝ ծավալապաշտական, այլամերժական երեւույթ է ի սկզբանե: Հստակ է, որ սրանք տարբեր հասկացություններ են: Ազգայնականը նման է երեխայի, որն իր մորն ավելի շատ է սիրում, քան այլոց մայրերին, նման է զինվորի, որն իր հայրենիքն ավելի շատ է սիրում, քան ուրիշինը… Բայց նա չի մերժում կամ ատում այլ մայրերի, հայրենիքների գոյությունը: Ազգայնականը համադրելի է համարում ավանդական ազգայինն ու առաքինի, օրինակելի մարդկայինը, որոնց համադրումից էլ ծնվում են համամարդկային արժեքները, համաշխարհային քաղաքակրթությունը: Մինչդեռ ազգայնամոլները սեփական ազգի բարօրությունից զատ մերժում են մյուսների նմանատիպ կենսակերպը, այդպիսով՝ սին գերակայությամբ ստորադասելով ազգերի ինքնատիպ գոյատեւման բնական իրավունքը: Սրանք համահարթեցման (գլոբալիզացիա) կողմնակիցներն են, որոնք փորձում են մարդկությանը զրկել ազգային առանձնահատկություններից, հայրենիքի գաղափարից՝ մարդկանց դարձնելով միադեմ ու անհայրենիք, ծագում եւ առաքելություն չճանաչող… Ազգայնականները համադրման, փոխլրացման (ինտեգրման) կողմնակից են եւ կարեւորում են ազգերի խաղաղ գոյակցությունն ու ինքնատիպությունը, ազգային ավանդույթները, սովորույթները, ազգային մշակույթն ու աստվածատուր ամեն բան: Ազգայնականները կարեւորում են ազգ-պետությունների գոյաձեւը, ամեն ազգ պետք է ունենա իր պետությունը, իհարկե, կառուցված իր պատմական (իմա՝ արարչատուր) հայրենիքի տարածքի վրա: Այլապես խժդժություններն անխուսափելի են, որի ականատեսն ենք այսօր: Հնարավոր չէ մի պետության մեջ գործադրել օրենքներ, որոնք համահունչ լինեն տարբեր ազգերի մտածողությանն ու կացութաձեւին…

Ազգայնականությունը բնական երեւույթ է բնական ազգերի համար, ուստի արտաքնապես բոլոր ազգայնական շարժումներն ունեն որոշակի նմանություն: Նույնն են նրանց մոտ նաեւ ներազգային բազմաբնույթ պատկերացումները ազգայնականության գործունեության եւ գործառութային տեսանկյունից, սակայն, այլ է՝ ազգային գաղափարախոսության, քաղաքականության, հոգեբանության… եւ հատկապես աշխարհահայեցողության ընկալումային պատկերացումների մեջ: Տարբեր են հայկական ցեղակրոնության, հայ-արիական ներազգայնական պատկերացումներն ու աշխարհայացքային իմաստաբանությունը, արարչա(տիեզերա)իմացությունը ճապոնական սինտոյականությունից, չինական դաոսականությունից, հրեական սիոնականությունից, գերմանական նացիստական եւ իտալական ֆաշիստական գաղափարախոսություններից և այլազգի ուրիշ ազգայնական մոտեցումներից՝ ըստ էության, ծագումնաբանության, լեզվամտածողության, պատմության, սրանցից բխող ներազգային արժեքաբանության եւ ազգային առաքելության տեսանկյուններից…

Աշխարհահայացքային պատկերացումները ներքին ինքնապաշտպանական, զարգացման ու հարատեւման հիմնահարցեր են լուծում նաեւ՝ արտաքին համադրելի փոխհարաբերություններ: Այսպես է, իհարկե, բնական ազգերի մոտ, որոնք ունեն արարչական ծագում, բնօրրան-հայրենիք և ազգային արժեքային համակարգ, որոնք նախանձախնդիր են այս ամենի մաքուր-բնական պահպանման մեջ: Բնական ազգերը ԱՐԻ-ԱՐԱՐՈՂ ուժերն են, որոնք չեն ուրանում կամ կեղծում իրենց ծագումը՝ արյունը, լեզուն՝ գենը, բնօրրանը՝ հայրենիքը: Այլ բան է արհեստածին ազգերի պարագայում, սրանք անծագում են ու անհայրենիք, սրանք գենախեղված ու լեզվախեղված մարդատեսակներ են, նրանց (որպես ժողովուրդ կամ ազգ) անվանել են աշխարհագրական կամ պետական կազմավորման անվանումներով, և սրանք ՉԱՐԻ-ԱՎԵՐՈՂ ուժերն են բնության մեջ, քանզի չունեն ոչ անցյալ, եւ ոչ էլ ապագա, ապրում են միայն ներկայով… ուստի առաջնորդվում են օրվա նյութական արժեքներով՝ երկրպագելով ոսկին եւ փողը: Սրանք չունեն առաքինություն եւ առաքելություն, ուստի սնվում են ավերումից եւ խառնարան ու ձուլարան են տանում ամեն աստվածային բան՝ հոգեւոր, թե նյութական, այս խառնաշփոթը ներկայացնելով որպես համամարդկային արժեք, զարգացվածության չափանիշ……Նման մոտեցումը վտանգում է բոլոր բնական ազգերի, առհասարակ մարդկության ու մոլորակի ապագան, եւ այս գերխնդրականում է, որ համախմբվելու են աշխարհի ազգայնականները, բոլոր արարչածին ազգերը…

Ամեն ազգ պետք է ունենա մեկ պետություն, այդ պետության բնույթն էլ պիտի լինի ազգային, մեր դեպքում՝ հայաբնույթ: Հայոց Սահմանադրությունը պիտի հայի անհատական եւ ազգային անձնագիրը լինի, այն պիտի պաշտպանի հայի պատիվն ու արժանապատվությունը, իրավունքները՝ որտեղ էլ հայը գտնվի:

Մի պետության մեջ հնարավոր չէ գործադրել օրենքներ, որոնք համահունչ լինեն տարբեր ազգերի մտածողությանն ու հոգեբանությանը, կացութաձեւին, բարոյա-իրավական պատկերացումներին: Բայց սա չի նշանակում, որ Հայաստանում չեն կարող ապրել այլազգիներ: Իհարկե կարող են, եթե ապրելու ցանկություն ունեն կամ այլ տեղ չունեն բնակվելու…

Սակայն, նրանց համար Հայաստանը պետք է ծննդավայր (եթե այստեղ են ծնվել) կամ պետություն լինի, որի քաղաքացիներն են իրենք: Հայաստանը չի կարող լինել նրանց ՀԱՅՐԵՆԻՔԸ եւ Հայոց Հայրենիքի որևէ հողակտորի վրա չի կարող ստեղծվել այլազգիների ինքնավարություն կամ առավել եւս՝ Հայաստանը համարվի նաեւ նրանց հայրենիքը: Հայրենիքը, ինչպես եւ մայրը՝ մեկն է, եւ այստեղ որեւէ ոտնահարում չկա, ոչ մի սփյուռքահայ որպես հայրենիք չի ճանաչում իր բնակության վայրը, նրա համար եղել է ու կա մեկ ՀԱՅՐԵՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ: Բնության մեջ ամեն տեսակ ապրում է իր երամով, վտառով, ոհմակով, հոտով, պարսով եւ այլն, ու սա բնական է, այստեղ չկա ցեղամոլություն կամ ազգայնամոլություն: Գայլը նապաստակի հետ չի ապրում, նույնիսկ վագրը, առյուծը եւ հովազը միասին չեն ապրում, չնայած բոլորն էլ կատվազգիներ են, կամ երբեք սպիտակ, սեւ ու գորշ արջերը մի տարածքում չեն բնակվում, չնայած միայն գունային տարբերություն ունեն: Մի՞թե կարծում եք՝ սպիտակ արջերը ազգայնամոլ են:

Մենք մեր տեսակի ծագումն ու առաքելությունն ենք երկրպագում, ինչպես այլոք՝ իրենցը, մենք մեր ԱԶԳՆ ու ՀԱՅՐԵՆԻՔԸ բոլորից շատ ենք սիրում, ինչպես երեխան իր մորը, այստեղ չկա՛ ցեղամոլություն:

Բոլոր ազգերը ստեղծում են արժեքներ եւ սրանց համադրումից է առաջանում համաշխարհային քաղաքակրթությունը, այսպես են ձևավորվում համամարդկային արժեքները: Եթե ազգերը դադարեն արարել, ձուլվեն մեկ տեսակի մեջ, կվերանա մարդկային ու ազգային բազմազանությունը, կգորշանա աշխարհը:

Ուստի կրկնում եմ, ամեն ազգ պիտի ունենա մեկ պետություն եւ դա պետք է լինի նրա պատմական տարածքի վրա: Սա է բնական օրենքը, արարչադիր կարգը:

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքերով, հայ ազգայնականները երբեք չեն առաջնորդվում «հակա» գաղափարաբանությամբ. «Մենք առաջնորդվում ենք «ՀԱՆՈւՆ ԱԶԳԻ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ» կարգախոսով, ովքեր մեզ դեմ են, դա է «հակա» տեսակետը: Մենք եսակենտրոն մղում չունենք, որ հակառակված ապրենք»: Ինչ մնում է քրիստոնեությանը, ապա այն հրով ու սրով մտավ Հայաստան, ավերեց մեր տաճարները, մատյանները, հայոց պատմությունը գրեթե հիմնովին ոչնչացրեց եւ հայության մեջ հաստատեց հրեա ազգի ընտրյալության սին գաղափարը: Եհովան՝ չարի աստվածը, դարձավ գերագույն աստված, եւ հայոց ճակատագիրը «հանձնվեց» չար ուժերին: Հայի հոգուց դուրս եկավ հայի էությունը, բնույթը, եւ հայ Աստվածների՝ Վահագնի, Հայկի, Միհրի, Վանատուրի, Անահիտի, Աստղիկի, Ծովինարի… փոխարեն այնտեղ մտան Աբրահամը, Սառան ու Մարիամը, Պողոսն ու Պետրոսը, Բարդուղիմեոսը ու սրանց նմանները, որոնք որեւէ կապ չունեն հայության հետ: Հիսուս Քրիստոս – հայերեն կարտահայտի Օծյալ Փրկիչ իմաստը, որը որեւէ կապ չունի հրեա ազգի հետ, եւ այդ իսկ պատճառով էլ նրան խաչեցին: Հայերին ի վերուստ է հայտնի փրկչության եւ օծյալության գաղափարը, Արարատյան լեռնաշխարհն էլ մարդկության ծագման ու փրկության օրրանն է, եւ քրիստոնեական վարդապետությունը փոխանակ սա քարոզի, սին պատմական դեպքերի վրա հրեական ընտրյալություն է քարոզում: Հին կտակարանը պարզապես ստի, անառակությունների հավաքածու է եւ որեւէ կապ չունի հայի ծագման, բարոյահոգեբանական կերպարի ու նկարագրի հետ: Սա լավ գիտեն նաեւ կղերականները ու ստորաբար լռում են, մինչեւ ե՞րբ: Հիմա էլ էկումենիստական փաստաթուղթ են ստեղծել, որի տակ ստորագրել են քրիստոնեական եկեղեցիները, այդ թվում հայկական, եւ նորից ամրագրել են հրեական ընտրյալության գաղափարը, երեւի մի քանի եկեղեցի այդ մասին մոռացել էին… եւ նորից հիշեցվեց: Հայ ազգայնականը չի կարող նման ձեւակերպումների քարոզիչ ու նման ավերումների պատասխանատու կառույցի անդամ՝ քրիստոնյա լինել: Եթե քրիստոնեությունը հենվի հայկականության վրա, հայը կարող է դառնալ քրիստոնյա, քանզի հայ առաքելական կրոնի ծիսակարգն ու տոնակարգը հիմնականում փոխառված է հեթանոսականից, եւ մնում է հրեական պատմությունն ու սրբերը (աստվածները) վերափոխել հայկականով: Բայց սա էլ փրկություն չէ, լինե՛նք հայակրոն՝ ՀԱՅ ԳԵՆԸ կրող, սա է մեր փրկության գրավականը: Մեզ համար հայ մարդը նախ ՀԱՅ է, ապա նոր կրոնական, կուսակցական կամ մեկ այլ բան: Մենք ՀԱՅԻ հետ շփվում ենք ԱՐՅԱՄԲ՝ ԳԵՆՈՎ: Մնացյալ հարցերը պիտի բխեն դրանից, եւ՛ կրոնները, եւ՛ կուսակցությունները, եւ՛ այլ կառույցները պիտի ծառայեն ՀԱՅԻ ԱՌԱՔԵԼՈւԹՅԱՆԸ, այլապես դրանց գոյությունը վնասաբեր է…

Մի առիթով Արմեն Ավետիսյանին հարցնում են. «Դուք հեթանո՞ս եք»:

«Հեթանոս նշանակում է էթնոս, ազգ,-հետեւում է պատասխանը: Եթե հարցնում եք թե ազգային եմ, իմ ազգի մի մասնիկը, ապա, իհարկե այո՛: Հեթանոսությունը կրոն չէ, հավատամք է, ազգային հավատք, իսկ կրոնը անհատական պաշտամունք է: Երբ ԱՐԻԱԿԱՆ ՀԶՈՐ ՑԵՂԸ մասնատվեց տարբեր ազգերի, առաջացան ազգային հավատքներ, այդ թվում՝ հայկական, եւ այդ մասնատման ու արիական ազգերի հավատքների ձեւավորման ժամանակահատվածը պատմության մեջ ամրագրվեց որպես հեթանոսական: Իսկ մինչ այդ կար արիական հզոր ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ը, եւ հայ-արիականությունը հենվում է այդ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի վրա, որը սահմանում է օրենքներ՝ մարդկայինից մինչեւ տիեզերական, գրավիտացիայի, ձգողականության հարաբերություններից մինչեւ ազգային ու մարդկային: Մեզ հաճախ են որակում որպես «Նոյի ժառանգներ», սակայն, դա բնավ էլ այդպես չէ: Նույնիսկ «Բիբլիա»-ում կան Աստծո որդիներ եւ մարդու որդիներ տարբերակումները, եւ մենք՝ ՀԱՅԵՐՍ, ծնվել ենք ՄԱՐԴԿՈւԹՅԱՆ ՕՐՐԱՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈւՄ, Աստծո որդիներն ենք՝ հ(ու)րածիններ, որոնք էլ Նոյի ժառանգներին՝ հողածիններին, փրկել են Համաշխարհային Ջրհեղեղի ժամանակ…

… ՀՀ-ն այսօր ներսից քանդում են նաեւ աղանդները: Դրանք հիմնականում քրիստոնեական դավանանքից ինչ-որ կերպ շեղված աղանդներ են: Այո՛, սրանք էլ են դավանում նույն «Բիբլիան», խոնարհվում նույն Եհովա աստծուն, միգուցե՝ չաստծուն, այնպես՝ ինչպես եկեղեցական սպասավորները: Սակայն, սրանք դաժան հոգեորսությամբ են զբաղված եւ ավելի համառորեն ու նպատակային են փչացնում մարդկանց հոգիները: Հայ Առաքելական եկեղեցին փոքրիշատե գոնե ազգային որոշակի դրսեւորումներ ունի, որի հետ կարելի է ազգային մի շարք հարցերում հարաբերվել: Իսկ աղանդավորական ամեն մի շարժում դրամական եւ այլ նյութական աջակցություն ստանում է օտար (մութ) ուժերի կողմից եւ ծրագրված հակազգային հատուկ առաքելությամբ է գործում: Սրանք նման են այլ երկրների գործակալների, որոնք ամեն րոպե պատրաստ են հանուն փողի ծախել ազգն ու հայրենիքը, ծնողին ու երեխային, ամեն բան: Սրանց աստվածը փողն է, չնայած, ըստ «Բիբլիա»-ի, հենց ինքը՝ Եհովան, նման բնույթ ունի եւ պարտադրում է ընտրյալ ազգին՝ խաբել, թալանել ու ոչնչացնել մյուսներին: Այս ամենը հենց եհովականության արդյունք է…

… Եթե ազգն ի սկզբանե ծնվել է արարչական տարածքում եւ արարչաբնույթ է, ապա նա հայրաբար է մոտենում մայր-բնօրրանից հեռացած իր բոլոր շառավիղներին եւ այստեղից է, որ ասում են հայն ի բնե աշխարհաքաղաքացի է կամ տիեզերաքաղաքացի, եւ անհրաժեշտ է, որ մի քիչ էլ ազգային-ազգայնական լինի: Հայն արարող է եւ ոչ՝ ավերող, սա մեր էությունն է՝ արարչական բնույթը: Այսօր աշխարհին տիրում են ավերող ուժերը, որոնք «գողացել» են մեր՝ ՀԱՅԵՐԻՍ ԸՆՏՐՅԱԼՈւԹՅՈւՆԸ, աշխարհը կկործանվի, եթե այսպես շարունակվի: Ընտրյալության մասին խոսում են շատերը, բայց որոշակի դիցա-պատմական հիմնավորումներով հիմնականում երեք ազգեր՝ հայերը, հրեաները եւ ճապոնացիները: Եթե վերջին երկուսը իրենք են դա ասում իրենց մասին, ապա հայերի մասին ասում են բոլոր հնագույն ազգերը, նաեւ՝ մեզ թշնամի ազգերը: Մոլորակը մեր բոլորի տունն է, եւ միայն տիրոջ զգացում ունեցող՝ արարված առաջին տեսակը կլինի սրտացավ, կփրկի այն…

Հայ-արիականությանը նոր առաքելություն է վերապահված՝ որպես արարող ուժի: Հայկականությունը մեր ներքին՝ ներազգային քաղաքականությունն է ու կացութաձեւը, իսկ արիականությունը (համաարիականությունը)՝ արտաքին՝ միջազգային-ազգամիջյան: Աշխարհի մայրցամաքների ավելի քան 200 պետություններում կան շուրջ 150 ազգ-ժողովուրդներ, որոնք ունեն արիական ծագում, գենետիկ կապ եւ այս գաղափարախոսությունը կարող է համախմբել արարող մարդկությանը՝ վերականգնելով արիական արարչաբնույթ քաղաքականությունը, քաղաքակրթությունը…

… Ազգային պետություն ունենալու համար ազգայնական իշխանություններ են պետք: Ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող մարդկանցով պիտի ձեւավորվի ազգայնական իշխանությունը: Միայն գաղափարը տվյալ դեպքում կհնչի որպես գեղեցիկ եւ հոգեցունց խոսք պայծառ ապագայի մասին, ուստի գաղափարին զուգահեռ, եթե ոչ ավելի, կարեւորվում է գաղափարակիրը: Ազգայնական իշխանությունը վերանձնական, վերկուսակցական, վերկրոնական, ապադասակարգային ու ազգային կյանքով ապրող մարդկանց համախումբ է լինելու, պատրաստ անձնազոհության վասն ՀԱՅՈՑ ԳԱԼԻՔԻ:

Այս ամենը, ՀԱՄ առաջնորդի հավաստմամբ, ազգայնամոլության հաստատ չի մղի: Մեր հարցմանն ի պատասխան զարմացավ նույնիսկ. «Ի՞նչը պիտի մղի ազգայնամոլության, ասենք, նման մարդկանցով ձեւավորված կառավարությանը, որոնց հիմա կթվարկեմ՝ Գարեգին Նժդեհ – ՀՀ նախագահ, Ալեքսանդր Մանթաշյան – վարչապետ, Մխիթար Գոշ – ԱԺ նախագահ, Անդրանիկ Օզանյան – պաշտպանության նախարար, Հայկ Ասատրյան – անվտանգության նախարար, Դավիթ-Բեկ – ներքին գործերի նախարար, Դավիթ Անհաղթ – Արտաքին գործերի նախարար, Մեսրոպ Մաշտոց – Կրթության եւ երիտասարդության հարցերի նախարար, Անանիա Շիրակացի – գիտության նախարար, Կոմիտաս – մշակույթի նախարար եւ այսպես շարունակ: Այս մարդիկ ոչ միայն հեռու են ազգայնամոլությունից, այլեւ՝ պետության ու ազգի ունեցվածքը շորթելու, փոշիացնելու մտածողությունից, նման մարդկանց համար սեփական տնից ազգի տուն՝ պետություն դուրս գալը, մեկ քայլ է, ազգի տունը նրանց տան շեմին է, եւ ազգայնականները ազգի հոգսերը կրում են սեփական տան հոգսի պես, նույնիսկ ավելին՝ քան սեփականը: Ահա, թե ինչպիսի մարդկանցով պիտի համալրվի Հայաստանի ազգայնական իշխանությունը: Իսկ թշնամիները (ներքին, թե արտաքին), ազգային գաղափարով ապրող գաղափարակիրներին անհանգստացնելուց առաջ, վստահ եմ, շա՜տ երկար պիտի մտածեն……

Ազգայնականությունը բնական կենսակերպ է, ենթակա Արարչադիր Օրենքներին, ուստի այս համակարգի վերադարձն անկասելի է: Գարեգին Նժդեհը դեռ իր ժամանակին մարգարեաբար ասել է, թե «Աշխարհը գնալով ազգայնանում է…»: Սրան նպաստում էր ազգայնական գաղափարների զարգացումը եւ՛ Արեւմուտքում, եւ՛ Արեւելքում, եւ՛ այլուր, հետզհետե ազգերը ձգտում էին ազգային պետությունների կերտման, որի ականատեսն ենք այսօր: Նույնիսկ արհեստածին ազգերն են արդեն խոսում ազգային հայեցակարգերից: Բոլոր տնտեսապես հզոր (նաեւ՝ արեւմտյան ազատական արժեքների մեջ թաղված) երկրներում ազգայնական ուժերը երկրորդ կամ երրորդ քաղաքական ուժն են համարվում արդեն, էլ չենք խոսում ավանդական արժեքներ դավանող երկրների մասին: Իհարկե ազգայնական գաղափարախոսությունները տարբեր ազգերի մոտ դեռեւս տարբեր բնորոշիչներ ունեն՝ կապված կրոնական, տնտեսական, աշխարհաքաղաքական եւ այլ հանգամանքների հետ, սակայն, սա էլ ինքնամաքրման փուլում է, եւ մարդկությունը, ազգերը վերադառնալու են իրենց արարչաստեղծ բնույթին: Սա տիեզերքի պահանջն է, այլապես մարդկությանը նոր «ՋՐՀԵՂԵՂ» է սպասվում կամ էլ մի այլ բնական հոգնա……

… Ազգայնականներն ասել եւ ասում են. համադրելի են ավանդական ազգային եւ առաքինի մարդկային արժեքները: Ամեն ցեղատեսակ, ամեն ազգ իր ուրույն կերպով է հարստացնում համամարդկային «գունապնակը», իր գիտությամբ ու արհեստներով զարգացնում է, ապահովում մարդկության համաչափ ու բնականոն առաջընթացը, նրանց ստեղծած մշակույթներից են ձեւավորվում համաշխարհային մշակութային գանձերը, լեզուների բազմազանությունից են առաջանում արվեստի անզուգական ու մնայուն արժեքները: Եթե ազգերը վերանան, ապա միատարրությամբ կործանվելու է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈւԹՅՈւՆ կոչված համակարգը, քանզի այլեւս զրկվելու է իր սնուցիչ «մարմնից»՝ բազմազան ազգերի «դոնորությունից»: Համաշխարհային քաղաքակրթությունը օրինաչափ զարգացման խնդիր ունի, այլապես հետաճը կործանարար է բոլորի համար, ՄՈԼՈՐԱԿԸ տիեզերական օվկիանոսում լողացող երկրացի ազգերի «նավն» է, եւ սա լրջորեն գիտակցել է պետք: Այսօր չար եւ մութ ուժերը կամա, թե ակամա տանում են խորտակման մեր «նավը»… Ուստի բոլոր ազգերի ազգայնականների պարտականությունն է վերցնել «նավ-մոլորակի» ղեկը (հեռանալ մարդադիր իրավիճակային օրենքներից), եւ այն տանել ԲՆԱՊԱՇՏԱԿԱՆ ընթացքով՝ տիեզերական արարչադիր օրենքներին համաչափ, հեռու փորձարկումներից, փորձություններից ու փորձանքներից……

Արամ Ավետյան

Հ.Գ. – խմբ. կողմից – մեր տեսակետն ու համոզմունքը՝ վերնագրում ու ենթավերնագրում:

«Լուսանցք», թիվ 20, 21 (106, 107), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։