Հայ արիները նշեցին Հայ տեսակի Արարման տոնը – …Եվ արյաց նախնիներին ու նախահայրենիքը կոչվեցին Հայ եւ Հայք, եւ Հայկական լեռնաշխարհը եղավ արյաց նախահայրենիքը, որ միայն Հայերիս Հայրենիքն է…

Հայ արիներն իրենց հաստատուն տոների շարքում այսօր հերթական անգամ նշել են Հայ տեսակի Արարման տոնը: Այս տարի այն տեղի ունեցավ Սյունիքի (Մեղրիի շրջանի) այն հատվածում, որտեղ խաչվում են Սյունիքի, Արցախի եւ Վասպուրականի տարածքները:

Տիեզերքի Արարիչը արարել է 7 Աստվածային համակարգեր եւ Մարդկային տեսակներ, որոնցից մեկը Հայկականն է՝ իր Աստվածային ու Մարդկային տեսակով: Եվ հայ արիները փառաբանել են Տիեզերքի Արարչին՝ դեռ Տիեզերածնության Ակունքից Հայ տեսակի Արարման համար: ՀԱՄ քրմերը ծիսական արարողությամբ իրենց նվիրվածությունն են հայտնել Ամենայն Արարողին:

Տիեզերաաշխարհներում Հայ Աստվածների, Հայ Հոգի-Ոգիների եւ Հայ Մարդկանց Արարումը Արարչի Կամքի եւ Սիրո Արգասիք է, եւ հայերը փառաբանելով Տիեզերքի Միակ եւ Իրական Տիրոջը, հավաստել են հավատարիմ մնալ Տիեզերակարգին, Արարչադիր Կանոններին ու Հայ տեսակի Առաքելությանը:

Արի հայերը փառաբանել են Ամենաստեղծ Արարչին՝ նաեւ Հայ Աստվածներ ու Հայկական Տիեզերաաշխարհներ պարգեւելու, Արարչադիր Գենով օծելու համար:

Արարիչը Արարեց Արարածին Արարատում եւ Արիածին Արարածը Արի Մարդն էր՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը:

Եվ արյաց նախնիներին ու նախահայրենիքը կոչեց Հայ եւ Հայք, եւ Հայկական լեռնաշխարհը եղավ արյաց նախահայրենիքը, որ միայն Հայերիս Հայրենիքն է՝ Արարչատուր Բնօրրանը: Եվ այդպես է ցարդ ու միշտ

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

08.11.2013թ. – Երեւան-Սյունիք