Հայ Ժողովրդի պատմական առաքելությունը

Որքան մեծ էր Հայ Ժողովրդի պատմական առաքելությունը, այնքան ահավոր եղավ նրա ճակատագիրը:
Շրջապատված ոչ-արիական և հակաքրիստոնեական թշնամիներով՝ նրան վիճակվեց մենակության ողբերգությունը, որից սակայն, նա կարողացավ դյուցազնական ստեղծել: Հավետ վտանգված՝ այս ժողովուրդը ցուցահանեց մեծագործումի ոգի…
Որպես արիականության առա-  ջամարտիկ՝ Հայը գործեց ճակատագրի զինվորի կամքով և նվիրումով, իր քաջությունն օծելով սրբությամբ…

Հայկ Ասատրյան

Շարունակել կարդալ

ՀԱԲ-ի հիմնադրման 13-րդ տարեդարձին

ՀԱԲ-ի հիմնադրման 13-րդ տարեդարձին


Փառքն է վկա
Պատեհ ժամը պահանջատեր
Ֆիդայիներ պիտի ծներ,
Եվ հառնեցին քաջ ու քանքար,
Ով մտել էր Ագռավաքար:
Գոռ սավառնեց ազգի ոգին,
Սարսուռ բերեց թուրքի ձագին,
Որ հեղել էր հայի արյուն
Նոր որջ դարձած Սումգայիթում:
Իսկ Երասխում ձագը թուրքի,
Ալլահ ոռնաց. «Ե՛կ, մեզ փրկի»…
Բայց մուլատը՝ մի նոր Հիտլեր,
Մատ թափ տվեց՝ զինաթափե՛լ:
Մեր արքան էլ, դիմակ հագած,
Նազարի պես գահին բազմած,
Դավ-ստերի տուտը բացեց,
Արծիվներիս բույնը քանդեց:
Մինչդեռ ոգին, թե կամենար,
Արքային էլ լավ դաս կտար,
Բայց ո՞նց հայի արյուն հեղեր,
Ինքն էլ ազգին նոր ցա՞վ բերեր:
Եվ նա մնաց խիղճը ազգի,
Ամեն մեկը մի ֆիդայի.
Մարտի դաշտում գտան իրար,
Նորից դարձան ուժ՝ փրկարար:
Արցախում էլ վանկարկեցին՝
Նոր մատաղն ենք մեր հող, ջրին:
Եվ ամենուր հերոսացան,
Տուն դառնալով՝ ինչե՜ր տեսան…
Հաղթանակ էր, ուռա՜, ուռա՜,
Արքան փչեց էլի զուռնա.
«Իմ տղերքը՝ մեր նոր ոգին,
Ազգի բանակ ստեղծեցին…»:
Ե՞րբ կմարի հեքիաթը այդ,
Քարը գլխիդ, ո՜վ անտեր մա՛րդ,
Ո՞վ չգիտե, ո՞վ կժխտի,
Որ ՀԱԲ ոգին՝ ուժը ազգի,
Եղել է, կա ու կմնա,
Նրա փառքը հավերժ վկա…

Իլյա Արցախեցի

Շարունակել կարդալ

Մե՛նք պիտի պահենք…

Մե՛նք պիտի պահենք…

Գիտե՞ք ովքեր ենք և ումից սերված,
Այսօր արթու՞ն ենք, թե՞ թմրած, քնած,
Երբ ցավն է ճչում, դարձած զիլ զանգակ,
Ինչու՞ չենք տեսնում դավը դժնդակ,
Որ վայրի «շուկան» հրեշ է ցնկնել,
Եվ հային տանը խեղել, հոշոտել,
Նա էլ վիրավոր, մոլոր, գլխակախ,
Դեռ հեռանում է՝ թողած սեր, օջախ.
Ու մեր շուրթերին՝ ճիչ հրափրփուր,
Տուն, հավատ թողած՝ գնում ենք ու՞մ դուռ,
Երբ մեր դարավոր իղձը յոթնալույս,
Արդեն երկնում է բռունցքվելու հույս,
Զի մենք ժառանգն ենք Մարդ-Աստվածների,
Տերն ենք Մեծ Հայքի՝ տանը Արարչի,
Մե՛նք պիտի լսենք մեր ցեղի կանչը,
Մե՛նք պիտի պահենք Արևախաչը,
Որ եղե՛լ է, կա՛, պիտի՛ հավերժի,
Արիական շնչով մեզ գիրկը կանչի…

Իլյա Արցախեցի

Շարունակել կարդալ

ՆԺԴԵՀԻ ՈԳԻՆ ԵՎ ՀԱՅ ԱՐԻ ՑԵՂԸ

ՆԺԴԵՀԻ ՈԳԻՆ ԵՎ ՀԱՅ ԱՐԻ ՑԵՂԸ
Դու պատգամեցիր քո մահից հետո
Մասունքը մարմնիդ հանձնել Խուստուփին,
Եվ երախտապարտ որդիքդ Արի
Դա կատարեցին վեհ սարի լանջին:
…Անդրանիկ, Դրո, Արամ Մանուկյան…
Ձեր կամքով ունենք մենք մեր ապագան,
Գարեգին Նժդեհ, հայեր նվիրյալ,
Արին կփրկի սուրբ Մայր Հայաստան:
Վարագ Առաքելյան, Գարեգին, Արցախ,
Նժդեհի որդիք քաջ՝ շուրջ մեկ տասնյակ,
Արի Հայ զարմի զավակներն անվախ
Մասունքդ հանձնեցին Հայ Հողին պապակ:
Մենք՝ Արիներս, քեզ չենք մոռանա,
Անունդ հավերժ մեր մեջ կմնա,
Դեռ մի կաթիլ ենք օվկիանում անծիր,
Բայց կգա օրը՝ կլինենք անթիվ:
Նժդեհի Ոգին է նոր մարմին առել,
Հայ-Արիներով նետվել է մարտի,
Այս կռվին են արդեն միացել
Հայ Ոգիները բոլոր դարերի:
Հայր Աստված Արան է դա ապավինում
Եվ Վահագնը զորեղ ցրում է հողմերը,
Վիշապը շուտով կպարտվի մահճում
Եվ կվերազարթնի մեր հինավուրց Ցեղը…
Շառավիղներն Արի հասել են հեռուներ,
Հնդ-Եվրոպացի ցեղեր են կազմել,
Բայց մոռացան նրանք կաթը մայրական,
Վիշապի կամքով դավաճան դարձան:
Ավա՜ղ, ուրացան Մեծ Բնօրրանը,
Լքեցին Արիին ու դարձան չԱրի,
Ու չար գործերով խոցեցին Հայքը՝
Սուրբ-Արարչական տարածքը Երկրի:
Սակայն զարթնել է ողջ Տիեզերքը,
Ոտքի են ելել Հայ-Արիները՝
Տիեզերական Գարունի լույսից,
Որը վառել է անմահ Նժդեհը…
Արամ Աշխարհակալ (Ավագյան)
Շարունակել կարդալ

Հավերժ է ցե՛ղն իմ ցեղակրոն

«Քաոսում հավիտենական Շարժման» շարքից
«Հավերժ է ցե՛ղն իմ ցեղակրոն»

Աստվածների բնակավա՛յրն է Հայրենիքն իմ՝
Տավրոսի Լեռնե՛րը Հայկական՝
Բարձր Հա՛յքը՝ գագա՛թն աշխարհի, ուր հոսում է
Մոգական Մայր Գետը Եդեմի, որտեղ օծվել եմ ես
հարյուրմիլիոն լուսատարի առաջ՝
Արիացի աստվածների կամքո՛վ, ու թագադրվել
Փղոսկրյա Դղյակում
Հարալի Ոսկեբեր Երկրի:

Կերպարանափոխվել ես Քաոսում Լինելիության,
հղկել Ձի՛րքն իմ Աստվածապարգև,
ադամանդել Իդեանե՛րն իմ Կամապաշտ՝
 Խառնարանում Սրմանց Լեռան,
Նռնաքարե լանջերին որի,
Աստվածնե՛րն են ժամանել Արիացի,
Հրե Գնդերով,
Ծիր-Կաթինի կենտրոնից. ու բերել Երկիր՝
ՀԻԵՐՈԳԼԻՖՆԵ՛ՐՆ ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆ ԿՈՍՄԻԿԱԿԱՆ:

Քաոսում Հավիտենական Շարժման,
հավերժ է Ցե՛ղն իմ Ցեղակրոն, որ կրում է
Հյուլեների մեջ Արյունի Ազնահուր,
Արիական Տիեզերքի
Գենոտի՛պը Ոսկյա:

Կամո Արիացի

Շարունակել կարդալ

Էսսե

Էսսե
Փառաբանում եմ անմահությունը էլիտայի գեղագիտական, էդելվայսներով աստղահուռ
Արիականությունն ինձ համար հոգևոր կատեգորիա է:
Ըստ իս, ինչպես որ գոյություն ունի մետաղների մեջ ազնվագույնը՝ Ոսկին, իսկ քարերի մեջ՝ Ադամանդը, այնպես էլ գենետիկայի աշխարհում՝ ԳԵՆՆ ԱՐԻԱԿԱՆ, որ բովանդակում է ԷՈՒԹՅՈՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԿԱՄՔԻ:
Մնացածը՝ միջակությունն է՝ անթիվ տարատեսակներով…
Արիական է այն, ինչն ազնիվ է ու վեհ, բարեկիրթ ու վայելուչ, պատվավոր ու օրինական:
Արիական է այն, ինչը կրում է Կնիքը Հավերժության:
Արիացի Արվեստագետը ՏԻԵԶԵՐԱՄԵՏ է, բայց ոչ՝ աշխարհաքաղաքացի:
ԱՐԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԵԳՈՐԻԿ ԻՄՊԵՐԱՏԻՎՆ Է ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ:
Կծնվեն ու կկործանվեն ազգեր, քաղաքակրթություններ, համակարգեր աստղային: Տիեզերքում, սակայն, անվախճա’ն է ԳԵՆՈՏԻՊՆ ԱՐԻԱԿԱՆ՝ Հանճարներ արարող:
Փառաբանում եմ Անմահությունը Էլիտայի Գեղագիտական, էդելվայսներով աստղահուռ:

                                                                                    Կամո Արիացի

Շարունակել կարդալ

Հայրենասիրական

Հայրենասիրական

Ազգահավաք է, նոր ազգի հավաք…
Մանուկ Մհերը զարթնել է նիրհից
Եվ հայրածիծաղ հոգով զորացած՝
Հայոց Երկնքից թևածում է ցած
Դեպի մայր երկիր՝ հողը Ավետյաց,
Դեպ Սրտատունը իր հզոր նախնյաց՝
Բերելով իր հետ ժամանակը Հոր՝
Հայոց գալիքը՝ հինավուրց ու նոր…
Ե’վ ղողանջում են սրտերը բոլոր,
Ե’վ մանկանում են դարերն ալևոր,
Արթուն Մհերն է կանչում ամենքին.
Հայահավաք է, նոր ազգի հավաք…

* * *
ՈՒռկանդ վերցրո’ւ, գնա’ այստեղից,
Դու Հայոց ծովից առնելիք չունես,
Հայոց աշխարհը Հային է տրված,
Իսկ դու օտար ես և իրավազուրկ,
Քանզի մաս չունես Հոգու Աշխարհից,
Լույսի աշխարհից տանելիք չունես…
ՈՒռկանդ վերցրո’ւ, գնա’ այստեղից,
Աշխարհի իշխա’ն, խաբող բռնապետ…

* * *
Հողի վրա ես, բայց հողինը չես,
Աշխարհի մեջ ես, աշխարհինը չես,
Ո՞վ ես դու, գիտե՞ս՝ որտեղի՞ց եկար,
Ի՞նչ պիտի անես, ի՞նչ է լինելու…
Հարցերը շատ են, պատասխանը՝ մեկ,
Աշխարհը հարց է, իսկ դու՝ պատասխան,
Դու Հոգի ես՝ Սեր, դու Սիրտ ես, դու՝ Հայր,
Լույսի գավաթ ես, դու իշխող ես՝ Հայ…

* * *
Այս անձնագիրը նոր անձիդ գիրն է,
Կյանքի անցաթուղթ՝ մուտքի և ելքի,
Վկայականն է Հայի ինքնության,
Իրավունքների և իշխանության,
Նրա տարիքի և հասունության,
Նրա ուղղաքայլ աներերության…
Այս նոր անձնագրին շատերն են ձգտում,
Բայց սա քոնն է, Հա’յ, ոչ մեկին չտաս…

Իշխան Բադալյան

Շարունակել կարդալ

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Հայոց լեզու, Հայոց բարբառ,
Արցունքի պես մաքուր ու ջինջ,
Մեսրոպատառ Հայոց լեզու,
Դու ամենից վեհ ու անջինջ:

ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Դարեր եկան ցավ ու դավի,
Դարեր անցան մահ ու ավեր,
Դու խռոված վերքիդ ցավից,
Ելնում էիր դարերն ի վեր:
Ելնում էիր ու քո ճամփին,
Որպես փարոս հուրհրացող,
Քո ծարավն էր սիրո արփին,
Քո երգերը արցունքի ծով:
Ա՜խ, դարերի ոխն ու քենը,
Քո մեջ քանի՜ ջահ են վառել,
Դու ծվատվել, հալվել ես միշտ,
Ապագային աչքդ հառել…
ՈՒ քայլել ես փարված կյանքին,
Անմահ, անվերջ, անհասանելի…
Դու ամենքից խռով, խոցված,
Ոչ ամենին հասկանալի:
Դարեր կգան շենշող ու լի,
Դարեր՝ քեզնից առած թևեր,
Իսկ դու` վստահ ամեն քայլիդ,
Պիտի ելնես դարերն ի վեր:

Դավիդ Սեն-Բալայան

Շարունակել կարդալ

ԱՐԵՎԻՑ ԱՌԱՋ ՄԱՍԻՍՆ Է ԾԱԳՈՒՄ

ԱՐԵՎԻՑ ԱՌԱՋ ՄԱՍԻՍՆ Է ԾԱԳՈՒՄ

Մեծն Արարատյան սրբազան դաշտում,
Որպես լուսասփյուռ փարոս երկնային,
Սիսն ու Մասիսն են երկինք խոյանում՝
Դարավոր ձյունը՝ վեհ գագաթներին:
Տես, վաղնջական հողում Մեր Հայկյան,
Կապույտ երկնքի աստղաբույլ ծովում,
Փարոսը Հայոց, ոգով մոգական,
Թախծոտ աչքերով լուռ մեզ է նայում:
Ո՜վ հրաշք Մասիս, Դու անձեռակերտ,
Սիգապանծ դղյակ հին Աստվածների,
Աստղային կոթող, երկնային գմբեթ,
Դու՝ խորհրդանիշ Հայ դյութազների:
Դու՝ հավերժության լուսաշող պսակ,
Դու՝ փառքի ճամփա ու հավատի ջահ,
Նոյյան Տապանը գագաթիդ ճերմակ,
Գալիքդ է հսկում, մտորում անահ:
Դու՝ կուռ պատվանդան կապույտ երկնքի,
Քո ճանապարհն է աստղային հեռուն,
Մեծն Նահապետ Հայոց լեռների,
Պանդուխտ Հայերիս դու ես տուն բերում:
Դու՝ հուշարձանը հար Բիբլիական,
Դու՝ ուխտավայրը Հայ ասպետների,
Հայկ Նահապետի Թագն հավերժական,
Պահել ես ձյան տակ, քո սուրբ գագաթի:
Դու՝ Տիգրան Մեծի հրեղեն վրան,
Դու՝ փառքի վկան Քաջն Վարդանի,
Դու՝ պաշտամունքը Համայն Հայության,
Սասնա Դավիթը իմ Հայաստանի:
Հայոց Աշխարհի հինավուրց երկրում,
Այգաբացից վաղ արթնացի’ր ու տե’ս՝
Արևից առաջ, Մասի’սն է ծագում…

Դավիթ Սեն Բալայան

Շարունակել կարդալ

ՈՎ ՄԱՍԻՍ ԱՆՀԱՍ

ՈՎ ՄԱՍԻՍ ԱՆՀԱՍ

Անմար հույսերով մի ամբողջ կես կյանք,
Դեպ քեզ եմ ձգտել, ո՜վ Մասիս անհաս,
Խոյեցել երկինք, իմ սեր, իմ բաղձանք,
Որ քեզ ետ բերեմ, տուն վերադառնաս:
Սակայն իմ ուժը շատ քիչ է եղել
ՈՒ թևերս կարճ, որ գրկեմ ես քեզ,
Միայն քո մասին հուշեր են պեղել
ՈՒ մնացել սուրբ գագաթներիտ պես:
Բայց իմ կարոտը ոչ մեկին երբեք
Ես չեմ էլ պատմել, բացի քեզանից,
Երազներիս մեջ խոսել եմ քեզ հետ
ՈՒ տենչանքով լի արթնացել քնից:
Դավիթ Սենն ասաց.
Ո՜վ Մասիս անհաս, դեռ կգամ քեզ մոտ,
Թեթև ամպ դառած կփարվեմ կրծքիդ,
Մեծն Շիրազի վեհ սիրտն էլ կարոտ,
Կյանքիս հետ դնեմ ցավոտ վերքերիդ:

Դավիթ Սեն Բալայան

Շարունակել կարդալ

ՄԵԾՆ ԱՐԱՐԱՏԻՆ

ՄԵԾՆ ԱՐԱՐԱՏԻՆ

Հերիք է նայես թախծոտ աչքերով
ՈՒ տխուր դեմքով ամպերից մենակ,
Մռայլվել էս դու, չես բացում իմ դեմ
Սրտիդ գաղտնիքը դարեր շարունակ:
Քեզ հարց եմ տալիս անմեղ մանկան պես,
Ա՜խ, սիրտդ ի՞նչ է ուզում ինձանից,
Դժգոհ ես, ասես աշխարհի վիշտը
Փարվել է կրծքիդ ու դու չգիտես,
Թե ինչպես բուժես դարերիդ վերքը,
Որ գագաթներիդ հայելին փայլի,
Առաջվա նման դու լույս պարգևես,
Մանկան պես անհոգ դու ցնծաս էլի:
Բայց քիչ էլ, քիչ էլ, պիտի դիմանաս,
Որ բալասանվեմ ես քո վերքերին,
Գալիքով պիտի դու առաջնորդես,
ՈՒ նոր արևներ պարգևես ազգիս:
Ա՜խ, ես էլ քեզ հետ դարեր շարունակ,
տառապանքի վեհ ճամփով եմ քայլել,
ՈՒ հեռվից կարոտ որդու պես անհագ`
Քո վերադարձի ճամփան աղոթել:
Դու, գահերից ես նայում աշխարհին,
Ասա’ ինձ, խնդրեմ, դու ի՞նչ ես տեսնում,
Քեզանից այն կողմ` Սասունը կանգուն,
Մուշը և Վանն են կարոտից սգում…
Անին ավերակ ու Ղարսը դատարկ,
Այնքան անհամար վերքերից հետո,
Կյանքով կլցվի քո Հայքը համակ,
Քո սերն անարատ հայության սրտում:
Ասա ի՞նչ անեմ, իմ հու՜յս  Արարատ,
Կբացես իմ դեմ կուրծքդ լուսաշող,
Որ պատնեշել են չարերն անարդար.
Գալիքս կանցնի քեզանից այն կողմ…

Դավիթ Սեն Բալայան

Շարունակել կարդալ

Եղեռնի հուշարձանի մոտ

«Եղեռնի հուշարձանի մոտ»

Քայլում են լուռ ամբոխները՝
Հոծ շարքերով աննկուն,
Նրանց նրբին քայլքի ձայնը
Ստիս մեջ է դեռ դոփում:

Ամեն մի Հայ թախծոտ աչքով,
Կարոտ սիրով է գնում,
Մեծ Եղեռնի հուշարձանին
Իր ծաղկեփունջը դնում:

Ես էլ թախծոտ ամբոխի մեջ,
Մի նոր երգ եմ մրմնջում,
Այնպես լռին սիրտս վերքոտ
Եղեռնահուշ անրջում

Դավիթ Սեն Բալայան

Շարունակել կարդալ

Թերթում եմ ես ստվար գիրքս

Նվիրում եմ Հայոց Մեծ Եղեռնի  բյուրավոր մազապուրծ տառապյալ որբերին, որոնցից մեկն էլ հայրս էր՝ Սենո Մխիթարի Բալայանը (հորս մանկությունը վեպից)

Թերթում եմ ես ստվար գիրքս՝
Անապաստան որբերիդ,
Ծառս է լինում վերնագիրը,
Քո  մանկության օրերի:

Իմ դեմ կանգնած սուրբ Լեռները,
Լուռ նայում են անցորդին,
Այն կողմ մնաց սարսռաբեր
Կյանքեր հնձող գերանդին…

- Ո՞ւմ էիր պետք Դու այն պահին,
Ո՞վ կլիներ Քեզ սատար,
Ո՞վ իր ձեռքը Քեզ կմեկներ՝
Դառնար որբիդ փրկարար:

Մենակ Դու չես, հազարներ են,
Թափառական անտերունչ,
Որ Քեզ նման որբացել են,
Սիրտը խոցված լուռ ու մունջ:

Որբանոցի պատերի տակ,
Մերկ ու սովից հալածված,
Մեռնում էին խեղճ, անգիտակ,
Բյուր մանուկներ որբացած:

Մխո պապիս Մեղրագետի
Ափի ծառից կախեցին,
Հինգ որդոցը Քոլոսիկի
Մարագներում այրեցին…

Մեծ Հոպոյիս կապկպված
Ո՞ւր են տարել, չգիտեմ,
Անվերադարձ հետքը կորած,
Թե ի՞նչ եղավ, ո՞վ գիտե…

Եվ շատերին շարան-շարան,
 Թե ո՞ւր տարան, չգիտեմ,
Միայն գիտեմ, որ որբացան,
Հորս նման մանուկներ…

Մահվան արնոտ գերանդին էլ,
Որ գործում էր ամենուր,
Ա՜խ, հնձում էր ծեր ու մանուկ,
Հղի կանանց մենավոր…

Դավիթ Սեն Բալայան

Շարունակել կարդալ

Անունները սրբազան…

Անունները սրբազան…

Արիների բանակն ենք մենք պատվական,
Գոռ քայլում ենք Հայաստանով հաղթական,
Ուխտ ենք արել անվախ մնալ, անսասան,
Չմոռանալ ընկածների անունները սրբազան:

Ձյուն ու անձրև մեր ճամփեքը չեն փակի,
Օտար ձեռքը մեր սուրբ հողը չի հերկի.
Ուխտ ենք արել անվախ մնալ, անսասան,
Չմոռանալ ընկածների անունները սրբազան:

Մենք համառ ենք, ոչ մի թիզ հող չենք զիջի,
Ո՞վ կարող է մեր գոռ հոգին ընկճի,
Ուխտ ենք արել անվախ մնալ, անսասան,
Չմոռանալ ընկածների անունները սրբազան:

Մենք հպարտ ենք, հայ ենք ծնվել աշխարհում,
Ունենք երկիր՝ դրախտավայր սիրասուն,
Ուխտ ենք արել անվախ մնալ, անսասան,
Չմոռանալ ընկածների անունները սրբազան:

Ջուլիետա Գյունաշյան
Սամվել Մանուկյան
Իլյա Արցախեցի

Շարունակել կարդալ

Կրակամայր

Կրակամայր

Կրակամայր՝ լույսի տուն, տաճարացող հոգիներ…
մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած
ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել,
ու խիղճը, որ այրվելով՝ բռունցքի մեջ է սեղմած:

Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին
ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…
իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին,
արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին:

Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում,
ու ստվերներն են անցնում փակարներով մեծ հոգու,
ծովյան ձիերն հրաչվի ծաղկատեսիլ հրայրքում
երազներ են հավաքում՝ պատառոտված ու մաքուր:

Կրակամայր ծովեղեն՝ երկնակեցիկ կաթնաթույր…
Օ՜, կրակի քավարան՝ թեր ու կիսատ սրտերի,
ողնախորշից դուրս ելնող կրակներն են թերթ-թերթում
խավարը, որ մեզ սնում… ու ծեփված է պատերին:

Մեհենական բագիններ՝ օջախների ստնտու,
կրակատան պատերից տաք ոսկին են լուռ քերում,
ու ժառանգները տենդոտ դեգերում են՝ կարոտում
դարերի մեջ սփռված ու անամոք վերքերում:

Կենաց ծառի շնորհած պտուղներում են պահվել
սերմերը, որ փնտրեցին հրդեհի մեջ ապաստան.
նրանք մահվան ափի մեջ հանդարտ, անձայն են զոհվել
ու ծաղկելով կյանք տվել խորշերի մեջ հոգու տան:

Մա՛յր հրեղեն, ծաղկա՛ծ քուրմ, արևահե՛ղ թագուհի,
 քո ճիչը դեռ ամպամած ժամանակի բուրգերին
կայծակներ է հավաքում զանգերի մեջ ու գահի
ու ցանում է հավերժի հին անցավոր փառքերին:

Սուրեն Գրիգոր

Շարունակել կարդալ