Ոգու պահապաններ

Կապ «Ոգու պահապաններ»-ի խորհրդի հետ – Երեւան, Ագաթանգեղոսի – 7/241: Հեռախոս՝ 010.52.38.75: E-mail: redaction@hayary.org  Շարունակել կարդալ

Նժդեհյան ցեղակրոնության մերօրյա ոդիսականը

 Արդեն տեւական ժամանակ է, ինչ մեր հանրապետության որոշ զլմ-ներ ցավալիորեն լծվել են Նժդեհի ու նժդեհյան ցեղակրոն գաղափարների պախարակման անհեռանկարային գործին: Սույն խնդրին մի քանի անգամ անդրադարձել ենք, բայց թեման վերստին արդիական է: Դեմ չենք, որ որոշ զլմ-ներ էլ, իրոք, մտահոգ են այս իրավիճակով եւ ահազանգում են, սակայն մատուցման ձեւերն ընդունելի չեն:

Այս գործընթացը նոր թափով ծավալվեց, երբ ՀՀԿ-ն կտրուկ որոշեց դառնալ «գերկուսակցություն», երբ երբեմնի փոքր կուսակցությունը ԱԺ-ում արդեն մեծամասնություն լինելուց բացի, պիտի «նախագահական» կուսակցություն դառնար: Սա «առնետավազքի» մի նոր շարժառիթ էր, որին հետեւեց մականունավոր ու նմանատիպ անձանց զանգվածային հոսքը դեպի ՀՀԿ: Այս մարդկանց զանգվածային «ներխուժումը», հասկանալի պատճառներով, հանրության մեջ տարակուսանք ու վրդովմունք առաջացրեցին, քանզի յուրաքանչյուր «առնետավազք» զազրելի է, իսկ մերպեսների համար այս դեպքում՝ առավել եւս, որովհետեւ այն առնչվում է հայ քաղաքականության ազգայնական ոլորտին:

Շարունակել կարդալ