հայ ազգայնականությունը-ի որոնման արդյունքները

(Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի ֆեյսբուքյան նյութեր-2 (Երկրային)) – …Կատվազգիները կենդանական աշխարհի իմ Խորհրդապաշտական արարածներն են – Առյուծը Ազգիս Խորհրդանիշն եմ ընկալում, Վագրը՝ Տոհմիս, Սեւ Հովազը՝ իմ… …հայը, ով հետեւում է ազգային արժեհամակարգին, որպես Բնածին Ազգի ներկայացուցիչ պարտավոր է լինել նվիրյալ եւ զորավոր` հանուն անհատական ԵՍ-ի եւ ազգային ՄԵՆՔ-ի… …հայերիս մեջ արհեստականորեն բուն դրած ինտերնացիոնալիզմը վաղուց է խեղդում բնականորեն մեր մեջ ամրագրված նացիոնալիզմը… …միջազգայինի արմատը ազգայինն է… …Ազգի Ազատությունն ու Հայրենիքի Անկախությունը Արարչադիր Տիեզերագրեր են… – Աստվածահաս են միայն Ազատներն ու Անկախության մեջ ապրողները… …դավաճանությունը լինում է ուղղակի եւ անուղղակի (գիտակցորեն եւ ենթագիտակցորեն)… …հայերիս մեջ արհեստականորեն բուն դրած ինտերնացիոնալիզմը վաղուց է խեղդում բնականորեն մեր մեջ ամրագրված նացիոնալիզմը… Ամենօրյա մանրուքներում անգամ զարգացրու՛ եւ զորացրու՛ կամքդ… / …ունեցի’ր վճիռդ կայացնելու մշտառկա կամք – այլապես քո փոխարեն կվճռե՛ն ուրիշները… … Հայահավաք/Ազգահավաք եւ Հողահավաք/Հայք-Հայաստանի վերականգնում Արարչակնիք եւ Աստվածատուր Հայկական Լեռնաշխարհում… Անհերքեիլի է – Տիեզերքի դեմ խաղ չկա՛… / Եռահամակարգ (Մարմիմ-Միտք-Հոգի համադրությամբ ապրող) Մարդու դեմ եւս խաղ չկա՛… / …միայն մարդու ուղեղն է արարում, քանի որ մշտապես սնվում է Արարիչ-Աստված-Մարդ Տիեզերակապից, ինչն անհասանելի է բոլոր արհեստածին ուղեղների համար՝ մետաղե, փայտե, քարե … ոսկե եւ այլ… …խղճում եմ նրանց. ովքեր չեն պատկերացնում. որ մահից հետո կյանք կա -֊ (ծնունդ-կյանք-մահ…) երկրային անցումից դեպի երկնային հավերժական կյանք… / …իսկ Հսյ Աստվածների հետ շփումը` բոլորովին այլ պայանջներ ունի… …ով գոնե մի անգամ պատերազմի դաշտում փակել է մարտական ընկերոջ մարող կրակե աչքերը՝ հենց այդ ափի մեջ էլ զգացել է Հայոց Հողի Հայոց Արյամբ թաց լինելու Ծանր Բեռը – Արյան Կանչը… / Ճշմարտությունը՝ Սկզբունք է… / …սկզբունքայնությունը մի շփոթեք ծայրահեղականության հետ… Լեզուն Գենի Ձայնը-Խոսքը՝ Արտահայտչամիջոցն է… / Հայերենի պաշտպանությունը` ազգային անվտանգության խնդիր / Օտարի ներդրումը միա՛յն օտարին կծառայի… Արյան արժեքը վերերկրային է – Արարիչը մարդկանց հենց ազգային պատկանելությամբ է արարել, որ պահեն այն ու դրանով պահպանվեն… / Ինչու՞ են փորձում միմյանց խառնել մաքրարյունությունն ու արյունապղծությունը… …գիտունն ու անգետը` ինչպես բարին ու չարը – լույսն ու խավարը – … / … +անսահմանությունից -անսահմանություն սահմանագիծը… …եթե ամեն բան արվում է հանրակրթական համակարգը այսօր վերաբացելու – այն իրականում վերջնականապես փակելու համար … …ասել եւ ասում եմ` հասարակ-ության կարծիքը եղել եւ մնալու է հասարակ` պարզունակ ու ամբոխահաճ… / …եւ ուրեմն` հատուկ-ությունն ընդդեմ հասարակ-ության… …Ժողովրդի – վարումը (ժողովրդավարությունը) մահամերձ է …Ազգի – վարումը (ազգավարությունը) կյանք է մտնում …Ազգիշխանություն է պետք`առանց վերուվարի… Էն որ հետաքրքիր ու հետաքրքրասեր ազգ ենք, կասկած չկա, բայց ամենահետաքրքիրն այն է, որ ցանկացած երկրում փորձում ենք լինել տվյալ ազգի արժեքների կրողն ու … ավելին` առաջատարը, անկախ այն հանգամանքից… …թագավարակի հերթական թագադիր կամ թագակիր բացահայտմամբ` այսուհետ արհեստական դիմակ կկրեն միայն բնական դիմակ չունեցողները…/ …վախկոտը կիսամեռ է` մահվան թուղթը գրպանում… ուստի շատ վտանգավոր է եւ անկանխատեսելի… …դիմակավորվելու-դիմակավորելու եւ դիմակահանելու-դիմակազրկելու քաղաքականության բազմերանգ դիմակահանդեսներ կան… …այո՛, քո օրինակով ես հիմնավորում դավանածդ գաղափարախոսության, հավատի, տեսակետների ու նպատակների համընդհանուր կյանք մտնելու իրավունքը – բայց նախ եւ առաջ… Քաջը վախը հաղթահարողն է`այդպես է նա ան-վախ։ / Տխմարն է առանց վախի`չգիտակցելով մահվան առկայությունը… …ինչպես միշտ ճշմարիտ է Մեծ Հայը` թույլ մարդուն մեղադրելով.- Մեծ Նժդեհինն է նաեւ.- “քծնանք է թույլի սերը” ճշմարտությունը… Վճռական Մենակների Համախմբումը` Անպարտ Միավորում է… / Նժդեհյան Վճռական Մենակի կերպարը բոլոր ժամանակների համար է… Նժդեհյան Խորհուրդն իրական է – կյանք ապրած / ապրելով կյանքից կյանք անցնող… / …Երբ մարտի դաշտում քեզ մենակ ես զգում.- ասում է Նժդեհը.- դու պարզապես ետ նայիր ու կտեսնես. որ քո հետեւից գալիս են մեր բազում ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀՈԳԻՆԵՐԸ… …մահը վախկոտի մշտական ուղեկիցն է – վախկոտին ուղեկցում է ամենուր` սփռելով մահվան հոտը… – եւ մահվան ալիքը` հարակից ամեն բանում  – ամեն ինչում… …ինքնակործանման կնիքն է դրվում, երբ սուտը հաց ու ջրի նման առօրյա է դառնում – անգամ շնչելու օդի պես անհրաժեշտ… / …այո’. այսօրվա Հայաստանում հնարավոր չէ ազնիվ լինել ու լավ ապրել (ճոխության մասին չէ խոսքն այս պահին)… Ամենօրյա մանրուքներում անգամ զարգացրու՛ եւ զորացրու՛ կամքդ…/ – կյանքից դուրս կյանք չկա նույն իրականության մեջ` խաբկանք է. որ հավասարազոր է մահվան` կենդանի-մեռելների աշխարհ են ստեղծում… …թշնամիները ծպտյալ են մտնում քո երկիր՝ ներքին թշնամիների աջակցությամբ (կամ որ նույնն է՝ ծախվածությամբ), եւ հետո են երեւում բացահայտ – պետական գրանցում ստանալով անցնում են քայքայիչ գործունեության… Կրկնվող հուշեր, որ էլ պիտի չկրկնվե՛ն… – Վաղ թե ուշ ամեն ինչ դուրս է գալիս ջրի երես…/ …տասնյակ տարիներ առաջ եւ շարունակ տարբեր արատավոր երեւույթների շարքում (ինչպես համասեռականություն, աղանդավորականություն, գենդերային շարժումներ եւ այլն) քննադատում էի նաեւ մասոնական (տարաբնույթ այլ գաղտնի կառույցների) դավադրության հայաստանյան եւ առհասարակ համաշխարհային վտանգավոր իրավիճակը, ինձ, ինչպես միշտ մեղադրեցին… – (Արմեն Ավետիսյան – Հայ Արիական Միաբանություն)

Կատվազգիները կենդանական աշխարհի իմ Խորհրդապաշտական արարածներն ենԲուն Կատուն՝ Խորհրդավոր, ավելին՝ Ծիսական Արարած է, բայց այս տեսակի առաջին եռյակն ինձ համար կազմում են՝ Առյուծը, Վագրը եւ Հովազը՝ Սեւ Հովազը առավելապես (հին խոսք է` կատուն ընկնելուց անգամ թաթերի վրա է կանգնումմեջքի վրա ընկած չի հայտնվում)…

Առյուծը Ազգիս Խորհրդանիշն եմ ընկալում, Վագրը՝ Տոհմիս, Սեւ Հովազը՝ իմ

- Առյուծի արքայական եւ հպարտ կենտրոնաձիգ կերպարը իմ ազգային տեսլականն է (փրայդնշանակում է հպարտ եւ առյուծների խումբը չի կոչվում հոտ կամ վտառայլ՝ փրայդ՝ հպարտ խումբ):

- Վագրի զորեղ ու անզիջում ինքնաբավ կերպարը իմ տոհմական տեսլականն է:

- Հովազի հանկարծակի-արագընթաց, բայց հաշվենկատ կերպարը իմ անհատական տեսլականն էՍեւ Հովազի դեպքում նաեւ՝ ծիսականերկնա-երկրային գործառույթի տեսլականն եմ ընկալում…   Շարունակել կարդալ

Արիական Անձրեւից հետո միշտ տեղի է ունենում եւ՛ Գենետիկ Զարթոնք եւ՛ հակագեն խավարախլրտում… – Լույսը խավարածինների համար մահաբեր է եւ պետք չէ զարմանալ, երբ հոխորտում են ԱրԷգԱկ-ի, Արիականության-Արարչության դեմ… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Անձրեւից հետո միշտ էլ անձրեւաորդերը դուրս են սողում հողի տակից՝ ԱրԷգԱկ-ի ջերմությամբ լցված որեւէ բան համտեսելու… Այդպես էլ Արիական Անձրեւից հետո են մարդանման հողածին եւ խառնագեն (թե՛ հին, թե՛ նոր) անձրեւաորդերը դուրս սողում իրենց խավարի աշխարհից… բայց քանի որ ԱրԷգԱկ-ի լույսն ու ջերմությունը նրանց հարմար չէ՝ կուրացնում է եւ կիզիչ է, իսկ Արեւալիցք Սնունդն էլ մարսելի չէ նրանց համար… սկսում են խավարապաշտության երգված երգը երգել ու ԱրԷգԱկ-ի վտանգավոր լինելու մասին բարբաջել…

Այո՛, Լույսը խավարածինների համար մահաբեր է եւ պետք չէ զարմանալ, երբ հոխորտում են Արեւապաշտության (Երկրում էլ՝ արեւային իմաստ ունեցող կրակի, Կրակապաշտության) դեմ… Լույսը՝ Խավարի մահն է: Տիեզերական Արարիչ երեւույթը նաեւ Ավերիչ բնույթ ունի նրանց համար, որոնք ապրում են հակաարարչական, հակաաստվածային, հակաբնական, հակազգային, հակամարդկային եւ հակա… կեցակարգով: Դրա համար ԱրԱրիչը սեւ խոռոչներ է ստեղծել…

……………………………..

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=233789697603355&id=100029169784366 – Արիական Անձրեւից հետո միշտ տեղի է ունենում եւ՛ Գենետիկ Զարթոնք եւ՛ հակագեն խավարախլրտում… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=233916780923980&id=100029169784366 – (շարունակություն) – Արիական Անձրեւից հետո միշտ տեղի է ունենում եւ՛ Գենետիկ Զարթոնք եւ՛ հակագեն խավարախլրտում…

……………………………..

http://www.hayary.org/wph/?p=7217Տիեզերական Գարնան Ավետաբեր Կանչը քանի տարի է սկսել է Տիեզերական Ձմռան Մեծ Հալոցքը (Արմեն Ավետիսյան՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Տիեզերական հաշվարկներ – Արեգակնային համակարգի 1 տարին – (12 ամիս) 25.920 երկրային տարի է…

……………………………..

Արիական Անձրեւներ արդեն հաճախակի են տեղալու, քանզի Տիեզերական Ձմռան փուլը թերեւս 2012թ.-ից զիջել է իր տեղը Տիեզերական Գարնանը… եւ Արիական, այն է՝ Արարչական Վերազարթոնքը սկսել է արթնացնել Արիածինների, այն է՝ Արարչածինների Գենը-Ծինը…   Շարունակել կարդալ

Ինչ կարող ես անել, երբ այս աշխարհում դեռ քանակն է որոշողը…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Քանակ, որ բնորոշում է – ամբոխը, ամբոխավարությունը, ամբոխահաճությունը… ամբոխահաչությունը…

Քանակից միայն մի լավ բան կարելի է ստանալ մեր ժամանակներում՝ պեղե՛լ որակ… որից հետս կսկսվի ՀԱՏՈւԿ-ության համախմբումն ընդդեմ ՀԱՍԱՐԱԿ-ության…

Միշտ զարմացել եմ, թե մարդիկ ինչպես են համախմբվում մի անվան շուրջ, որն իր մեկնաբանությամբ արդեն իսկ վիրավորում է… ինչպես կարելի է միավորվել հասարակ, պարզունակ… գրեթե անմեղսունակ ձեւակերպման շուրջ: Տեսնես այդ վիրավորանքը՝ «հասարակություն» կոչվածը, առաջինն ու՞մ մտքով է անցել ստեղծել

Պատասխանը պարզ է դառնում, երբ ոչ այնքան հեռու պատմա-քաղաքական ետքայլ ես անում…

Ազգը. ազգայինը, ազգայնականությունը ոչնչացնելու ճանապարհին այլեւս չէր բավարարում ժողովուրդ եւ ժողովրդավարություն «ստեղծելու» ջանքերը, իսկ ազգամերժության ճանապարհին դրանց լրացնող ամբոխը եւ ամբոխավարությունը հետզհետե նվաստացուցիչ երանգներ էր ձեռք բերել… Եվ ահա, իբր ոչ վիրավորական նոր ձեւակերպումներ ի հայտ եկան՝ հասարակություն եւ հասարակական գործիչ (ըստ բառամեկնության՝ պարզունակ գործիչ)… Բազմազանության համար նաեւ հանրություն եւ հանրային գործիչ «ստեղծեցին», սակայն դա մեծ բան չփոխեց ըստ էության…

Եվ այսօր հասարակական ու հանրային դեմքերը, որոնց մի մասը օտարածին «ակտիվիստ» եզրը նաեւ որդեգրեց, օտարների դրամաշնորհների կաշառատվությամբ շարունակում է փակել ազգայինի եւ ազգայնականության, նաեւ հայրենիքի ու հայենասիրության ճանապարհը… Այստես նաեւ մարդու եւ հակամարդու կռիվը կա…

Ուստի՝ ժամանակն է ներազգային ու միջազգային ՀԱՍԱՐԱԿ-ության դեմ ամբողջ ուժեվ կանգնել ազգային ՀԱՏՈւԿ-ությամբ, որի դեպքում քանակը կամ քաշը կարեւոր չի լինի այլեւս… – www.hayary.org

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Փա՛ռք այն արդարադատությանը, որ վաղն է գալու… / Էս նոր հորջորջվող Հայաստանում նոր բաներ հնարելու, հայտարարելու խիստ կարիք են զգում – Արա բայց էսքա՜ա՜ա՜ն… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Արա բայց էսքա՜ա՜ա՜ն…

Էս նոր հորջորջվող Հայաստանում նոր բաներ հնարելու, հայտարարելու խիստ կարիք են զգում, եթե չասեմ՝ մոլուցք: Երեւի իսկապես հավատում են, որ եթե այդպես անեն, ապա մի բան արած կլինեն գոնե

Բայց այսպե՞ս, մոլագարա-հիվանդագի՞ն… Ինչքան տխմար պիտի լինել, որ  տգետի պես միակ ճշմարիտի հայացքով  արվի կամ ասվի մի բան, որը ապահովելու է ասողի խայտառակ կերպով մեր պատմության աղբանոցում հայտնվելը

«Արցախի մարդիկ», երեւի հետո էլ «Արցախի ազգ» կդառնան արցախահայերը, եթե այս խեղկատակությունը շարունակվի… Ստացվում է, շուտով մենք՝ հայերս, պիտի մտածենք՝ արդյո՞ք արժե ինչ-որ այլազգիների համար կռվել ադրբեջանցիների դեմ… ??? / Այսպիսի մի իրավիճակ կար դեռ ԽՍՀՄ-ում, երբ 1988-ին սկսվեց Արցախյան շարժումը: Ռուսները եւ շատ այլ սովետական ազգերի ներկայացուցիչներ հարցնում էին, թե «ովքե՞ր են ի վերջո այդ ղարաբաղցիները, որ ընկել են հայերի ու ադրբեջանցիների արանքը եւ խառնում են եղբայրական սովետական երկու ազգերին»… Ոմանք էլ զարմանում էին, թե ինչու այդ փոքր ինքնավաչ տարածքի ղարաբաղցիների դեմ հայերն ու ադրբեջանցիները միասին չեն ելնում ու հարցը միանգամից փակում…

Ահա սրան են տանում երեւի նորից նոր հայաստանցիները… գուցե նո՞ր ԽՍՀՄ են ուզում կառուցել կամ մի նման մի այլ բան նոր եղբայրական, ասենք՝ ՍՍՄ՝ Սորոսի ստրուկների միություն…

Պարզապես ապշել կարելի է, եթե ազգային դեմք չունեն, գոնե ազգային պատմությունն էլ չգիտե՞ն… թե՞ միայն ֆլետչերական կամ նման մի այլ դպրոցի գիտելիքներն են հավաստի համարում…   Շարունակել կարդալ

ԵՄ-ն կրկնու՞մ է ԽՍՀՄ անցած ուղին – Կարող է վերափոխվել նաեւ համաշխարհային ուժերի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ՝ ինչը նոր իրողություններ կստեղծի մեր եւ մերձակա տարածաշրջաններում… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Եվրամիության կազմաքանդումը, ըստ համաշխարհային 2 բեւեռների պարբերական փոփոխման տրամաբանության, նույնպես ժամանակի հարց է… ԵՄ-ԵԱՏՄ համաշխարհային նոր բեւեռների ձեւավորումը, կամ՝ ավելի ստույգ՝ թարմացումը անհրաժեշտ է, որպեսզի աշխարհի գաղտնի տերերը կարողանան պահպանել իրենց համաշխարհային տիրապետությունը:

Ժամանակին ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի ձեւավորումները աշխարհը բաժանեցին 2 բեւեռի, որը ռազմավարական մեկ խնդիր էր լուծում՝ ամրապնդել աշխարհի գաղտնի կառավարության դիրքերը, 2 բեւեռների բաժանելով քաղաքական, տնտեսական, մշակութային, բայոհա-հոգեվբանական, կեցակարգային եւ այլ ոլորտները… Եվ աշխարհը բաժանվեց բազմակուսակցական-ժողովրդավարական եւ միակուսակցական-համայնավարական քաղաքական, ազատական(անհատական)-կապիտալիստական եւ պետական-սոցիալիստական տնտեսական, սանձարձակ-մարդակենտրոն եւ պահպանողական-ազգակենտրոն արժեքներին հենված բարոյա-հեգեբանական մասերի, ինչը դրսեւորվեց նաեւ մյուս ոլորտներում, այսպիսով՝ ժողովուրդների եւ պետությունների համար ստեղծելով որեւէ բեւեռում տեղավորվելու հնարավորություն… Եվ այլեւս կապ չուներ ոչ բեւոռում որ երկիրն է տեղավորվում, բոլորն էին հայտնվում էին նիահեծան աշխարհի գաղտնի տերերի հսկողության տակ…

Միայն տասնյակ տարիներ անց, կարծես 1970-ականներին, անհրաժեշտություն առաջացավ համաշխարհային 3-րդ աներեւույթ բեւեռը ձեավորելու համար, երն ստեղծվեց Չմիացող երկրների համաշխարհային միություն: Այն երկրներ, որ չէին միացել ոչ մի բեւեռի, իրականում դուրս չէին մնացել կապիտալիստական կամ սոցիալիստական ճամբարներից, սակայն որոշակի քաղաքական ինքնուրույնություն էին պահպանել… Չմիացող երկրների կառույցում անդամագրվեց անգամ այնպիսի մի երկիր՝ Հարավսլավիան, որ մշտապես ԽՍՀՄ-ի կողմնակիցն էր համաշխարհային զարգացումներում, սական ռազմավարական հարցերում որոշակի ինքնուրույնություն էր պահպանում… Բացի այդ այսպես հնարավոր եղավ մեկտեղել նաեւ ոչ եվրոպական երկրներին, որ ստեղծել էին իրենց աշխարհամասային միավորումները…   Շարունակել կարդալ

Վասն գաղափարակեղծման տվայտանքների հոգեվարքի…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ամեն մի նախընտրական գործընթաց բացահայտում է մի նոր «ազգայնական» սինաբանություն: Առաջ ազգային էին հանդես գալիս եւ բավարարվում այդքանով, երբ խիստ ժողովրդավար երեւալու տարիներն էին: Սակայն այսօր ազգայինը քիչ են համարում (հենց ազգային երեւալու համար) եւ ազգայնական շղարշի տակ են թաքնվում, անգամ ազգափրկիչ են հանդես գալիս…

…Ազգը ունի բնորոշիչներ որ պետք է ոչ միայն թվարկել, այլ՝ ապրել հենց այդ չափանիշներով : Ազգայնականությունը, ինչպես յուրաքանչյուր գաղափարախոսություն (անգամ արհեստածին), նաեւ կենսակերպ  է թելադրում եւ, հետեւելով մարդու կենսագրությանը, կարելի է հասկանալ նրա իրական գաղափարաբանությունը, առհասարակ կենսափիլիսոփայության չափորոշիչները…

…Արդյո՞ք հազարամյակներ ապրած ազգը նոր պիտի խոսեր իր ինքնությունից ու դեռ որոներ այնԻհարկե ո՛չ, սակայն մեր ազգի գենետիկ ծածկագիրն այնքան ապահով է, որ հազարամյակներ անց հայը մնացել է ամենակայուն գենետիկ արարածը եւ ցայսօր ունի ամենամիատարր պետությունը…

Շատերն էլ զարմանում են՝ այդ ինչպե՞ս է, որ կա ազգ, բայց չկա ազգային գաղափարախոսություն (նույնն է թե՝ ինքնություն), կամ եթե կա ազգ, որն ունի պետականություն, ապա ի՞նչ իմաստ կա (վերա)ստեղծելու ազգային գաղափարախոսությունը, քանզի պետական ծրագրերն արդեն ազգային գաղափարներ եւ ծրագրեր են: Այս խնդրին մանրամասն չանդրադառնալու համար նշենք, որ անհարկի խառնում են ազգ եւ ժողովուրդ բնական եզրերը, հայրենիք, պետություն, նույնիսկ իշխանություն հասկացությունները:   Շարունակել կարդալ

Անիշխանությունը (Անիշխանականություն, Անարխիզմ), որպես Բնապաշտություն եւ ոչ՝ Բռնապետություն – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ներկայիս նյութախեղդ աշխարհը, որն ընդհամենը մի քանի հազարամյակներ է ինչ որդեգրել եւ առաջնորդվում է «մարդադիր օրենքներ»- ի թելադրանքով, արդեն շտապում է դրանք հատկապես գաղափարա-քաղաքական, ռազմա-տնտեսական համակարգերով ու բուն զինական (պատերազմի հրահրման) ճնշիչ գործողություններով «աստվածայնացնել», միտումնավոր մոռացության տալով կամ տգիտորեն չիմանալով, որ «Արարչադիր օրենքներ»-ը թղթի վրա գրվելով եւ ավերիչ, անբարո ու լկտի պարտադրանքներով չեն ամրագրվում:

Ավելին՝ պարտադրանքների դեպքում գործելու է «քաղաքական բումերանգի» պարտադիր հարվածը:

Մարդկային վերոնշյալ, հերթական անամոթությանն այստեղ էլ, դեռեւս, շարունակում է հակադրվել արարչական ուժով օժտված, աստվածային աշխարհներով անցած անջնջելի «չգրված օրենքներ»-ի ոչ միայն ավանդական իրավավան, այլեւ մտա-հոգեւոր հզոր ներկայությունը

Երկնային Սրբազան Իշխանության՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի հետեւորդները, դարեդար հակադրության մեջ են «մարդադիր (իրականում՝ մարդատյաց եւ մարդակեր) օրենքներ»-ի հետեւորդների հետ եւ սրանց կողմից որակվում են բազմապիսի պիտակներով, հատկապես՝ որպես անիշխանականներ՝ անարխիստներ:

Սակայն, երբ բաց աչքերով ենք նայում իրականությանը, ապա նշյալ անիշխանականները չեն ճանաչում արհեստածին ու հակաբնական, երկնայինն անտեսած եւ այլեւս հողայնացված՝ զուտ երկրային ու բացառապես մարդկային սահմանափակ ու իրավիճակային օրենսդրությունը եւ շարունակում են ճանաչել միլիոնավոր տարիներ՝ ի վերուստ ծինաբանորեն (գենետիկորեն) ամրագրված ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ը՝ ԱՐԱՐՉԱԴԻՐ ՕՐԵՆՔՆԵՐ-ը Շարունակել կարդալ

Անիշխանության (Անարխիզմ) ձեւակերպումները՝ Էդուարդ Հովհաննիսյանի «Պետություն եւ Իշխանություն» գրքում – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…Երբեք չէի սպասի, որ ժամանակին կարող ենք հետաքրքիր զրուցակիցներ լինել հայտնի դաշնակցական գործիչ, ԽՍՀՄ տարիներին «Ազատություն» ռադիոկայանի հայտնի հաղորդավար Էդուարդ Հովհաննիսյանի հետ: Իհարկե, նա վաղուց է ապրում երկնային կյանքով, սակայն երբեմն էլի հիշում եմ նրա հետ ունեցած գաղափարա-քաղաքական մեր «վերաշխարհական» (ինչպես ինքն էր ասում) բանավեճերը…

Այսպես, անիշխանության հայկական պատկերացումների մասին առաջինը նրանից եմ տեղեկացել, երբ կարդացի Էդուարդ Հովհաննիսյանի «Պետություն եւ Իշխանություն» գիրքը:

Զարմացած էի, երբ նա Հայ Արիական Միաբանությունը համարեց անիշխանական գաղափարներին մոտ ոչ միայն գաղափարաբանական, այլեւ կիրառական-գործնական առումներով… Անգամ ծիծաղեց, թեէ «Այ տղա, նայում եմ այն աշխատությունը, որ Վահանի (որդին է՝ Վահան Հովհաննիսյանը, նույնպես հայտնի դաշնակցական գործիչ, կրկին երջանկահիշատակ) միջոցով փոխանցել ես: Դրա համար եմ այսպես ասում անիշխանականության ու ձեր մասին: Բայց նշեմ, որ եթե անիշխանականները աջակողմյան ուժեր են, ապա դուք աջի վրա ուղղակի խորացել եք, ոնց-որ փողոցի աջ կողմից անցել եք մայթերի վրա ու աջ պատը քերելով գնում եք…»:

Այս համեմատությունը բաժակաճառի էինք վերածել ու հայ արիների հավաքներին խմում էինք որպես զվարճալի, բայց իրականությանը մոտ կենաց:

* * *

Հատվածներ Էդուարդ Հովհաննիսյանի «Պետություն եւ Իշխանություն» գրքից.   Շարունակել կարդալ

Տարեփոխության հոգեբանությունը՝ ըստ Աստղակերպի.- 2018-ի տարվա տանուտերը հայկական Այծեղջյուրն է, ոչ թե չինական Շունը… / Որոշ հիշեցումներ՝ հայ արիականների տարավերջյան գործերից /…

- http://www.hayary.org/wph/?p=6691Տարեփոխության հոգեբանությունը՝ ըստ Աստղակերպի.- 2018-ի տարվա տանուտերը հայկական Այծեղջյուրն է,  ոչ թե չինական Շունը… Օտարի հավատալիքները օտարացնում են նաեւ մեզ… Այլի տարեփոխության հոգեբանությանը գերեվարվելով՝ նսեմացնում ենք մեր հոգեաշխարհը, որի ազդակները նսեմացման են տանում նաեւ մեր միտքն ու մարմինը…

- http://www.hayary.org/wph/?p=6688Հայակրոն հայերը նշեցին կառույցի 24-ամյակը – Հայ Արիական Միաբանությունը շարունակում է ծավալվել Հայաստանում եւ Սփյուռքում…

- http://www.hayary.org/wph/?p=6687Մենք մեր գործը մեր փորձի հետ ենք համադրել – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… – Հայ արիականները նշում են հայ ազգայնական եւ արիադավան կառույցի 24-ամյակը…

- http://www.hayary.org/wph/?p=6380#more-6380 – Ի գիտություն.- Հայ  Արիական Միաբանությունն ընդդիմադիր է եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմադիրներին, եւ՛ եկեղեցուն…- Միակ գաղափարա-քաղաքական,  ռազմա-աշխարհակարգային եւ հոգեւոր-հավատամքային այլընտրանքը(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

- http://www.hayary.org/wph/?p=5397 - Համակարգի փոփոխություն՝ համակարգային փոփոխությամբ – Պիտի վերակազմակերպել Հայաստանի քաղաքական բնագավառը ոտքից գլուխ՝ գաղափարաբանություն հաղորդելով գրեթե միագաղափար բազմակուսակցականությանը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

- http://www.hayary.org/wph/?p=6631Տնտեսական աճը՝ «վերազգային» երեւու՞յթ – ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը՝ վերազգային քաղաքականության հետեւորդ – նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ազգային պետության վախճանի կողմնակից…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Հայ պաշտոնյաների, նրանց բարեկամների բուլղարական բիզնեսն ու անշարժ գույքը…

- http://www.hayary.org/wph/?p=5866Հայոց հավատատեսության ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

- http://www.hayary.org/wph/?p=6347Հայապահպանության նախարարության տեսլականը – Սա իրականում Համահայկական նախարարության ստեղծման փորձ էր լինելու, համահայկական սահմանադրության, բանակի, անվտանգության համակարգի, դրամատան եւ այլ կառույցների ստեղծման խնդիրներ պիտի լուծեր նախարարությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

- http://www.hayary.org/wph/?p=6650Հայ տեսակի արարման տոնը՝ Քարահունջի աստղադիտարանի տարածքում – Ամենայն Ստեղծիին՝ Տիեզերքի Արարչին առանձնահատուկ ծիսակարգով կփառաբանեն՝ Հայ Տեսակն Արարելու եւ Երկիր մոլորակը Մարդկային, կենդանական ու բուսական աշխարհների Օրրանը դարձնելու, ինչպեսեւ՝ այդ Օրրանը ԱրԷգԱկ-նային լույսով ու ջերմությամբ սնելու, Բնազդական-Բանական-Բնախոսական Կենսակերպով պարուրելու եւ պաշտպանելու, ու վերջապես՝ այն օդում, ջրում եւ հողի վրա ու հողի տակ ապրող ամենայն շնչավորաց Բնատուր Կենաց Տունը դարձնելու համար…

Շարունակել կարդալ

Տնտեսական աճը՝ «վերազգային» երեւու՞յթ – ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը՝ վերազգային քաղաքականության հետեւորդ – նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ազգային պետության վախճանի կողմնակից…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Հայ պաշտոնյաների, նրանց բարեկամների բուլղարական բիզնեսն ու անշարժ գույքը…

Իշխող կուսակցության թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական ժամանակահատվածներում առանձնակի նշվում էր, թե կյանքի այն ոլորտներում, որտեղ մարդիկ պիտի զգան փոփոխությունների շունչը, այս անգամ տեսանելի է լինելու: Բոլորն են հասկանում, որ ի վերջո, այսպես կոչված փաստաթղթային բարելավումներն ու պետականորեն գրանցվող տնտեսական աճի տեմպերը ոչ մի ձեւով չեն ազդում ո՛չ քաղաքի, ո՛չ էլ գյուղի բնակչի գրպանի պարունակության աճի եւ տան սեղանի առատության վրա…

Փաստորեն, դրանք ազդում են հիմնականում պաշտոնյաների, գործատեր եւ հարուստ-բարեգործ երեւացողների, պետական կառավարման համակարգին մոտ կանգնած անձանց գրպանի պարունակության վրա: Եվ նրանք 3-4%-ով, անգամ 7%-ի են ձգտում հասցնել… զգում են այդ աճը: Իսկ ով պարզապես քաղաքային կամ գյուղական բնակավայրի աշխատավոր է, նա նույն կարգավիճակում է մնում, լավագույն դեպքում՝ նույն ունեցվածքով, եթե ստիպված չի լինում իր կենցաղի տարրական պայմանները պահպանելու համար ինչ-որ բան վաճառել տան գույքից, իր պահարանի կամ նկուղում նեղ օրվա համար պահած ինչ-որ մի բանից…

Այսինքն՝ գործում է հանրահայտ տեսությունը՝ փողն է փող բերում: Եվ մեր երկրում աճի մենաշնորհը փողի բուրգի շուրջն է պտտվում… Նշանակում է՝ չունեւորը «ճակատագրական» ճանապարհի վրա է հայտնվել եւ այդ ճանապարհը ոչ մի լուսավոր բան չի խոստանում վերոնշյալ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում: Եվ տոկոսների մասին բարձրագոչ հայտարարությունները սկսում են զանգվածաբար նյարդայնացնել մարդկանց:   Շարունակել կարդալ

Հին աշխարհակարգի նոր սպասարկուները – Ալենդալեսականների գործը դժվարանում է (Հրանտ Բագրատյան – Էդուարդ Շարմազանով եւ այլք ու նաեւ «Լուսանցք»-ը)… Ոչինչ չի փոխվել այն աշխարհակարգի կանոններից, որի սկիզբը դրվեց 1945թ.՝ 2-րդ աշխարհամարտի ավարտից հետո – Ընդդեմ ազգի գործելը մրցանակներ է բերում… Եկեղեցուն հիշում են, երբ պարտադրվում է… Մեկի եկեղեցամերժությունը, մյուսի՝ կղերականությունը… Մեգաէկոնոմիկայի «հիմնադիրը» լեզվին է տալիս… Էդուարդ Շարմազանովը հոգնել է քաղաքականությունից եւ ցանկանում է հոգեւոր ոլորտ տեղափոխվել… Հայը՝ ծածկագիր է – Այդպես էլ նաեւ Հայաստանն են Արմենիա ասում՝ Արի Մարդկանց Բնօրրան…

Ոչինչ չի փոխվել այն աշխարհակարգի կանոններից, որի սկիզբը դրվեց 1945թ.՝ 2-րդ աշխարհամարտի ավարտից հետո, երբ հայտնի գաղտնի ուժերը սպառված համարեցին ազգային-ազգայնական Եվրամիությունը: Այսինքն՝ նացիստական ու ֆաշիստական Եվրոպայի եւ նացիոնալ-սոցիալիստական խորհրդային կայսրության առճակատումը աշխարհին կանգնեցրեց նոր վերաբաժանան շեմին… 1945թ. սկիզբ դրվեց հիտլերականությունը մերժող ժողովրդավարական-ազատական Եվրոպական Միության եւ ստալինականությունը մերժող ինտերնացիոնալ-սոցիալիստական Խորհրդային Միության բեւեռացմանը:

Եվ առ այսօր այժմեական է այդ աշխարհակարգը՝ տարբերությամբ, որ Եվրոպական Միություն եւ Խորհրդային Միություն հակամարտող կողմերից մեկին փոխարինեց Ռուսաստանի Դաշնությունը (ԱՊՀ-ի տեսքով)՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, եւ ապա սկիզբ դրվեց Եվրոմիություն-Եվրասիամիություն երկբեւեռ աշխարհակարգին:

Բայց ժողովրդավարական կոչվող արժեհամակարգը արդեն սպառվել է, ինչը երկբեւեռ աշխարհի հիմնասյունն էր, եւ առաջ է եկել նոր աշխարհակարգի տեսլականը: Այն վերստին կարող է ազգային-ազգայնական երանգներ ստանալ ի դեմս ֆրանսիական, գերմանական, իտալական եւ այլ եվրոպական ու ամերիկյան նացիոնալիստական շարժումների: Նման ուղի կարող է ընտրել նաեւ մյուս համաշխարհային բեւեռը՝ ռուսական կամ զուգահեռ սլավոնական ազգայնական շարժումների առաջ քաշմամբ, ինչն արդեն որոշակիորեն կիրառվում է ռուսաստանյան քաղաքական ոլորտում…   Շարունակել կարդալ

Աշխարհն ազգայնանում է – Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտությունը առանցք չունի/Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտության ազգայնացումը/Ազգայնական Եվրոպան՝ Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտության ճանապարհին/Եվրամիության կազմաքանդումը՝ եվրո-ամերիկյան ու ռուսաստանյան ազգայնականության միջոցով…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=5939«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ

http://www.hayary.org/wph/?p=5940«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծինԱրարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ

Եվրամիություն -Եվրասիամիություն հակամարտությունը առանցք չունի

Մի քանի անգամ անդրադարձել եմ Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտությանը եւ այդ կառույցների ներքին խնդիրներին, որոնք ոչ միայն ներկազմակերպական բնույթ ունեն, այլեւ ռազմա-քաղաքական նշանակություն եւ ներդրվում ու վերահսկվում են արտաքին որոշակի ուժերի կողմից: Իսկ այդ ուժերը դեռեւս սնվում են մեկ կենտրոնից:

Եվրասիական Միությունն ի սկզբանե անկայուն կառույց է եւ դժվար թե կայունացման վերջնական ճանապարհ անցնի: Մոսկվան ԱՊՀ-ն ստեղծելուց կարճ ժամանակ անց հասկացավ, որ այն չի կարող փոխարինել ԽՍՀՄ-ին, ինչը թույլ չի տա քաղաքական ու տնտեսական ասպարեզներում մրցակցել Արեւմուտքի հետ, ուստի՝ փորձեց երրորդ ուղղությամբ դա իրականացնել՝ ստեղծելով ՀԱՊԿ-ն: Այսինքն՝ գոնե ՆԱՏՕ-ին հակադրվելով, Ռուսաստանը պիտի փորձեր այդ պայքարը տեղափոխել նաեւ քաղաքական ու տնտեսական ոլորտներ, ինչը թույլ կտար միաբեւեռ աշխարհը կրկին երկփեղկելու եւ սեփական տեսլականները պարտադրելու՝ համաշխարհայնացնելու համար:

Բայց ինչպես ԱՊՀ-ն, այնպես էլ ՀԱՊԿ-ն չկարողացան իրապես հավասարակշռել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, ինչն ավելի ընդգծվեց Կովկասում եւ Արեւելյան Եվրոպայում ընթացող ռազմա-քաղաքական գործողությունների ընթացքում: Կարծում եմ՝ այս իրադարձությունները ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո անցան այլ փուլ եւ ռազմա-քաղաքական պայքարից մտան տնտեսա-քաղաքական պայքարի մեջ:   Շարունակել կարդալ

Կլինե՞ն հայ արիները խորհրդարանում – 23-ամյա հայ ազգայնական կառույցի 2016-ի գործունեությունն ու 2017-ի հետագա քայլերը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Հայ արիականների տոնացույցի դեկտեմբերյան տոնը՝ Հայ Արիական Միաբանության հիմնադրման օրն է՝ 1993թ. դեկտեմբերի 15-ը: Տոնից առաջ հանդիպեցինք ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին, գալիք տարում հայ արիների կառույցի առաջիկա նպատակներին տեղեկանալու համար:

- Շնորհավորում ենք Հայ Արիական Միաբանության 23-ամյակի առթիվ: Որքանո՞վ եք հաջողված համարում այս տարին Ձեր կառույցի գործունեության համար:

– Շնորհակալ եմ, 1-2 օրից կառույցի ներսում կնշվի հերթական տարեդարձը, եւ մենք, որպես երիտասարդ միաբանություն` միաբանների ընտանիք, փորձում ենք մեր բազմահազարամյա ազգային իմաստությամբ գործել՝ հնարավորինս անսխալ՝ դրանով բազմապատկելով մեր օգտակարությունն ազգի ու հայրենիքի բարօրությանն ուղղված: Պահից օգտվելով՝ շնորհավորեմ հայ արիադավան ցեղակրոններին, արդարադատության Միհր Աստծո գալիք տոնի (դեկտեմբերի 26), ինչպեսեւ հունվարի 1-ին՝ մեծն Նժդեհի ծննդյան եւ հունվարի 14-ին՝ Ցեղակրոնի օրվա առիթով:

Իսկ այն նպատակները, որոնք դրված էին ՀԱՄ առջեւ, որպես շուրջ 30 ինքնուրույն գործող միավորումների համախմբում ներկայացնող կառույցի, ավելի քան կիսով չափ իրականացվեց: Միշտ դնում ենք նվազագույն եւ առավելագույն նպատակներ եւ խոսքս առավելագույնի մասին է: Նվազագույնը, այսպես թե այնպես, կատարվում է մեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ:

Ավարտվում է ներկազմակերպական ձեւավորումների հերթական փուլը, շարունակում ենք հայ արիական քրմական դասի ձեւավորման գործընթացը եւ մեր հոգեւոր դպրոցի կառուցման փորձը, ընդարձակել ենք մեր տոնացույցի տոների կատարման ծավալները եւ նշելու վայրերը, խորացրել ենք մեր կապերը Համահայկական ազգայնական ուժի ստեղծմանն ուղղված, որոշակի առաջընթաց կա արձանագրված Համաարիական միջազգային դաշինքի կառուցման առումով, Հայ Ազգայնականների Համախմբման հետ միասին նախաձեռնել ենք Հայաստանի ազգայնական թեւի աշխուժացման ծրագիր, քայլեր ենք նախաձեռնել Հայոց արիադավան (հեթանոսական) հավատի՝ պետական ճանաչմանն ուղղված՝ դրա համար իրավական ու պատմա-քաղաքական լուծումներ առաջարկելով: Հայապահպանությանն ու ազգային կեցակարգի պաշտպանությանն ուղղված բազմոլորտ նպատակներ են առաջադրվել, բանակին եւ ոստիկանությանը ազգային գաղափարների ներքին կիրառման կանոնակարգային առաջարկներ ենք արել, ՀԱՄ արցախյան ազատամարտիկներով ՀՀ-ԼՂՀ միացյալ երկրի պաշտպանությանն ուղղված տարաբնույթ գործողությունների ենք մասնակցել, առաջարկել ենք ազգ-բանակի գաղափարը, Հայաստանյայց առաքելական եկեղեցուն՝ արիադավան-հեթանոսության հետ հաշտեցման եզրեր ենք ներկայացրել ու էլի որոշ բաներ:   Շարունակել կարդալ

«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ…

Հայկական Լեռնաշխարհը՝ Հայերի Արարչական Բնօրրան, Արիական  Քաղաքակրթության Ծննդավայր…

http://www.hayary.org/wph/?p=5924Աշխարհակարգի ապագան եւ հայկական գործոնը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Աշխարհի հերթական վերաբաժանումը կամ նոր աշխարհակարգի հաստատումը բոլոր դեպքերում խաչվում է ինչպես տարածքային, այնպես էլ գաղափարա-քաղաքական ու հոգեւոր-մշակութային առումներով…

http://www.hayary.org/wph/?p=3028Համաշխարհային մութ ուժերի դեմ՝ Համահայկական գաղտնի կառավարություն. - Հայկական համաշխարհային  գաղտնի կառավարության տեսլականըԸնդդեմ խառնածինների ավերիչ աշխարհակարգի

http://www.hayary.org/wph/?p=4111Համաշխարհային ավերիչ մամլիչին կարող է դիմակայել միայն Համաարիական արարիչ բռունցքը – Միջազգային գաղտնի ուժերին՝ համազգային դիմակայություն

http://www.hayary.org/wph/?p=6017#more-6017Աշխարհն ազգայնանում է – Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտությունը առանցք չունի /Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտության ազգայնացումը/Ազգայնական Եվրոպան՝ Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտության ճանապարհին/Եվրամիության կազմաքանդումը՝ եվրո-ամերիկյան ու ռուսաստանյան ազգայնականության միջոցով…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=5684Անհոգի ամեն բան կկործանվի… Հայը կարո՛ղ է ու պիտի՛ փոխի այս պատմության ընթացքը – Համահայկական գաղտնի կառավարության ստեղծումն ընթացքի մեջ է…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=6221Գործել առավել զգոն, բայց ավելի նախաձեռնողական, Երկնքի հաղթանակը հաստատե՛լ Երկրում… Անգամ չգիտակցելով՝ բոլորն անելու են Տիեզերքի Պահանջը…  (աշխարհի վերաբաժանման ճանապարհին թեմայով «Լուսանցք»-ի զրույցը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ)…

http://www.hayary.org/wph/?p=6185Կփակվի՞ազգայնական շղթան – Հաջորդ Եվրամիությունը՝ ազգայնական բնույթի… (Եվրոպան Եվրամիության փոփոխության հարցերը քննարկում են Վաշինգտոնի ու Մոսկվայի հետ – այդ երկրներում ազգայնական դրսեւորումներն աշխուժանում են)… Աշխարհը ազգայնանում է – կրկին պնդում է հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանը …  

http://www.hayary.org/wph/?p=6271Կրկին անտեսվելու կամ շահելու ճանապարհին ենք.- Առաջնորդվենք աշխարհի վերաբաժանման մութ անկյունների բացահայտմամբ – Հայության վիճակը համաշխարհային 1-3 աշխարհամարտերի ժամանակ… Պետք է նաեւ դեմ լինել աշխարհի գաղտնի տերերի ոչ հայամետ ծրագրերին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…   Շարունակել կարդալ

Հայ-ամերիկյան զուգադիպությու՞ն, թե՞ համադրություն – «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնությունը եւ մինչ այդ՝ Համահայկական գաղտնի (համաշխարհային) կառավարության տեսլականը (քննարկում հայ արիակաների առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ)… Հայ-ամերիկյան համագործակցությունը՝ պաշտպանական բնագավառում…

Այս տարվա հոկտեմբերի 27-ին «New York Times»-ում, հաջորդ օրն էլ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում  տպագրվեց Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Կանադայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Ճապոնիայի ու Հայաստանի հանրահայտ 23 հայերի՝ «Գլոբալ հայերի ապագան այսօր է» բաց նամակը, որում արձանագրում է հայկական ազգային մտածողությամբ կազմած հիմնադրոյթների մի փունջ, որը նպատակ ունի համախմբել աշխարհի հայերին՝ ապահովելով հայերի այսօրն ու վաղը՝ ապագան:

Իհարկե, հնարավոր էր նախաձեռնողների թվաքանակը երկրների ներգրավման առումով ավելի մեծացնել, բայց դա ընթացիկ խնդիր է, որ կարող է նաեւ համալրվել, հիմնակետը՝ այսօրվա ապահով ու վաղվա առավել հզոր ու միասնական Հայաստանի կերտմանն է առնչվում, որին կոչ է արվում մասնակցել հայության բոլոր հատվածներին: Այսօրվա խոշորագույն հայկական կազմակերպությունը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Նյու-Յորքում տոնել է իր 110-ամյակը, որի ընթացքում էլ հնչել է այս բաց նամակը: Այնտեղ մասնավորապես ասված է. որ Հայաստանում ու Սփյուռքում ծագած մարտահրավերների դիմակայելու նպատակով «այս հանգրվանը հնարավորություն է տալիս Հայաստանի ապագան վերաձեւել», ու նաեւ մտածել, «թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է մասնակցել վաղվա առավել հզոր Հայաստանի կերտմանը»: Նամակի հեղինակները վստահ են, որ սա ոչ միայն Հայոց Ցեղասպանությունը վերապրելու, վերածնվելու եւ առաջանալու հնարավորություն է մեզ համար, այլեւ՝ աշխարհի հայերով համախմբված գործելու վճռորոշ նպատակ է:

«Առաջ շարժվելով՝ ամբողջ աշխարհի հայությունն առավել հանձնառու պետք է լինի՝ սոցիալական ազդեցության, թե առեւտրային ներդրումների, նորարարությունների, փորձի, թե ակտիվ ներգրավման միջոցով: Երկարաժամկետ հեռանկարում մենք պիտի ձգտենք առնվազն համապատասխանեցնել Հայաստանը այնպիսի չափանիշներին, ինչպիսիք գործում են մեզանից շատերին հյուրընկալած երկրներում»,- նշված է բաց նամակում:   Շարունակել կարդալ