ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ; ՆԱԽ ՄԻ ԲԱՆ ԱՍԵՄ< ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԳԻՏԱԿԱՆ ԹԵԶԻՍ ՉԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ ; ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՆՈՒՄ Է ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆ;
Ինչքան ինձ հայտնի է այս տեսքով նմանատիպ աշխատություն չի գրվել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: Դրա համար էլ սույն աշխատությունը գրելիս ես գրեթե զրոյից ստեղծեցի ոչ միայն լիովին նոր սկզբունքներ, այլև կառուցեցի նմանատիպ աշխատանք գրելու մեթոդական լրիվ նոր մի համակարգ:
Սույն աշխատությունը գրելիս ես որպես ելակետ ընդունեցի իմ մեթոդը ձևավորած մի շարք սկզբունքներ, որոնցից մեկը ունի այս տեսքը.
3.
ոչինչ չավելացնել և ոչինչ չպակասեցնել: Ես գրել եմ միայն հավաստի փաստեր և պատասխանատու եմ ու ունեմ հիմնավորում իմ գրած ամեն մի տառի համար, իսկ որտեղ կասկածել եմ կամ չեմ ունեցել ճշգրիտ տեղեկատվություն, արել եմ այնպիսի ենթադրություն, որը պատմական, աշխարհագրական, ռազմական, քաղաքական, տրամաբանական, հոգեբանական ու մշակութային տեսանկյունից առավել հավանականն է: Այնուհանդերձ այդ ենթադրությունները ես երբեք չեմ ներկայացրել որպես աներկբայելի ճշմարտություններ:
2 ԴՈՒՔ ԳՐԵԼ ԵՔ< ՈՐ ԻՆՉ ՈՐ ՄԻՋԱԳԵՏՔԻ ՃԱԿ> ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄՈՏ 2184 Թ>ԻՆ; ՄԵԿՆԱԲԱՆԵՔ>>>
ՈՒՐՈՒԿԻ ՃԱԿ. 2109Թ>///????
Խոսքը ակնհայտորեն այս
մոտ 2184 –
Միջագետքի ճ-մ: Շարկալաշիր արքայի գլխավորած Աքքադի բանակը (մոտ 40.000) հաղթեց Սարլագաբի գլխավորությամբ Միջագետքում գտնվող Արատտայի քրմապետության բանակին (մոտ 20.000): Հայերը կորցրին մոտ 12.000 զինվոր, որոնց թվում գերվեց նաև Սարլագաբը, թշնամին` մոտ 7.000 զինվոր:
և այս
2109 –
Ուրուկի ճ-մ: Ութուխենգալի գլխավորած Շումերների բանակը (մոտ 50.000) հաղթեց Տիգրանի գլխավորած Արատտայի քրմապետության բանակին (մոտ 30.000): Հայերը կորցրին մոտ 15.000 զինվոր , որոնց թվում գերվեց ու սպանվեց նաև Տիգրանը, թշնամին` մոտ 10.000 զինվոր: Արդյունքում Արատտայի քրմապետության բանակը վերադարձավ Հայրենիք, քանի որ սրբազան համարվող և ազատարարի առաքելություն իրականացրած երկիրը չցանկացավ դառնալ բռնությամբ տիրող: Հայկական Առաջին համաշխարհային գերիշխանությունը վերջացավ:
ճակատամարտերի մասին է:
1. Այս ճակատամարտի աղբյուրագիտական հիմքը աքքադական սեպագրերից մեկում պահպանված տվյալն է, ըստ որի. "Տարին, երբ Շարկալաշիրը /
հաջորդել է Նարամ-Սինին և իշխել մ.թ.ա. 2200-2176 թթ. - Lion/ Աննունիթում դիցուհու տաճարի և Բաբելոնում Իլաբա աստծո տաճարի հիմքերը դրեց և հաղթեց Գուտիումի արքա Սարլագին /
անվան այլ ձևն է Սարլագաբ: Հայկական Առաջին համաշխարհային գերիշխանության ժամանակ Միջագետքի ընտրովի կառավարիչներից մեկը, որը իշխել է մ.թ.ա. 2190-2184 թթ. - Lion/"
Այսպիսով - աղբյուրագիտական հիմքը հստակ է, իսկ ինչ վերաբերվում է ժամկետին, ապա, հաշվի առնելով Սարլագաբի իշանության տարիները, կարելի է 6 տարվա ճշտությամբ ասել այն: Առավել հավանական է բնականաբար կարծել, որ պարտությունը տեղի է ունեցել այդ ժամկետի հենց վերջում, երբ էլ Սարլագաբը զոհվել կամ պաշտոնանկ է արվել: Այս կապակցությամբ պետք է նշել, որ իմ գրքի ձևավորման սկզբունքներից մեկն էլ հետևյալն էր. "4.
հետևել հստակ ժամանակագրության: Առանց ժամանակագրության չկա պատմություն: Եթե որևէ իրադարձության կատարման ժամանակը ի վիճակի չեմ եղել ճշտել, նրա մոտ դրել եմ "մոտ" տերմինը, որը մեկնաբանությունների տեղիք է թողնում:"
2. Այս ճակատամարտի աղբյուրագիտական հիմքը կրկին հինմիջագետքյան աղբյուրներն են, որոնք հստակորեն մատնանշում են, որ մ.թ.ա. 2109 թ-ին Ուրոկ քաղաքում կամ նրա շրջակայքում Շումերի թագավորությունը վերականգնելու դրոշ պարզած Ութուխեգալի բանակի և "կուտիական" բանակի միջև տեղի է ունեցել բախում, որից հետո Հայկական բանակը, չցանկանալով դառնալ բռնությամբ իշխող, նահանջել է դեպի հյուսիս: Սակայն դժբախտաբար հենց այս իրադարձությունների ժամանակ Միջագետքի վերջին կառավարիչ Տիգրանը գերվում է և սպանվում:
Սա բավականին հայտնի փաստ է և նրա մասին հղումներ կարելի է գտնել նույնիսկ ինտերնետում: Օրինակ`
http://ru.wikipedia.org/wiki/%D0%A3%D1% ... 0%BB%D1%8Chttp://ru.wikipedia.org/wiki/%D0%A2%D0% ... 0%B0%D0%BDԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՅԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԱՐՃ ՁևԱԿԵՐՊԵՔ
Հայերն ապրել են Հայկական լեռնաշխարհում ի սկզբանե` մարդկության գիտակցական պատմության սկզբից: Արդեն առաջին շումերական, իսկ հետագայում` աքքադական աղբյուրները մանրամասն խոսում են հայերի առաջին պետության` Հայկական լեռնաշխարհում ստեղծված Արատտայի քրմապետության մասին, որն իր բնույթով աստվածապետական պետություն էր: Երկրի գլխին էր կանգնած և անսահմանափակ լիազորություններով էր օժտված Մեծ քուրմը, որը, ըստ ավանդության, նշանակվում էր "Տիեզերքի տիրուհու"` Մայր աստվածուհու կողմից: Արատտայի տիրակալը նստում էր ոսկե գահի վրա, ոտքերի տակ ունենալով ոսկե աթոռակ: Նրան կից գոյություն ուներ խորհրդակցական մարմին` Ավագների ժողովը, որի հետ Մեծ քուրմը խորհրդակցում էր կարևոր հարցերով: Բանակը ղեկավարում էր "Գլխավոր շտաբ"-ը, որը շումերական աղբյուրներում կոչվում էր "Արշավանքի տուն": Այն զարդարված էր թանկարժեք քարերով պատված զենքերով: Գոյություն ուներ մշտական և պրոֆեսիոնալ բանակ, որը պատերազմի ժամանակ համալրվում էր աշխարհազորային ուժերով: Պետք է նշել, որ հենց Արատտայի քրմապետությունում ձին առաջին անգամ սկսեցին կիրառել մարտական նպատակներով, որը, սկսած մ.թ.ա. 2200 թ-ից, որոշ ժամանակ հսկայական ռազմական և հոգեբանական առավելություն ապահովեց Հայկական բանակին:
Ավելացնենք նաև, որ հայերը հետագայում իրականացրեցին արիական արշավանքները, որոնք, հսկայական առաջընթաց ապահովվելով նվաճված երկրների համար, դեմոգրաֆիական առումով ծանր հետևանքներ ունեցան Հայաստանի համար:
3ՄԻ ԲԱՆ ԱՎԵԼԱՑՆԵՄ ևՍ>> ԵՍ ՀԱՐԳՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻՆ, ԲԱՅՑ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՈՒՐԻՇԻՆԸ ԻՆՁ ՎԵՐԱԳՐԵԼՈՎ; ԱՐԻԱԿԱՆ ԱԶԳԻՆ ԵՍ ԴԱ ՍԱԶԱԿԱՆ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ;
Համաձայն եմ:
ՀԵՆՑ ԱՌԱՋԻՆ ԷՋՈՒՄ ԿԱ ԻՄ ԳԻՐՔԸ < ՍԵԽՄԵՔ ԴՐԱ ՎՐԱ... ԳՐՔԻ ՆԿԱՐԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԿԱՅՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ; ԱՊԱ ԵՐԲ ԲԱՑՈՒՄ Է ԳՐՔԻ ՄԱՍԻՆ ԱՅՆՏԵՂ ՀԱՅԵՐԵՆՈՎ ԿԱՄ ՌՈՒԸՍԵՐԵՆՈՎ ԳՐԱՎԱԾ Է ՆԵՌԲԵՌՆԵԼ ՍԵՐՎԵՐԻՑ>>
Հիմա կփորձեմ
