ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՔԵՐ Է ԲՈՐԲՈՔՈՒՄ

Կենսագրությունը, անցած ուղին, հոդվածներ ու մեկնաբանություններ

Moderator: Supermod

ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒ

Postby Alenush on Fri Jan 19, 2007 11:41 pm

<<Նա քաղաքական կալանավոր է>>, պնդում են արիականները
Երեկ իրենց առաջնորդին պաշտպանելու նպատակով մամուլի ասուլիս էին հրավիրել ՙՀայ արիական միաբանության՚ անդամները: Նրանց միացել էր նաեւ ՙՆժդեհական՚ ցեղակրոն կուսակցության նախագահ Գեւորգ Հովսեփյանը: Ներկայացվեցին մանրամասներ ձերբակալության պատմությունից:Ըստ այդմ, Արմեն Ավետիսյանը կալանվել է առանց փաստաբանի ներկայության, դռնփակ նիստից հետո: Նրան կալանքից ազատելու առայժմ ապարդյուն փորձեր են արվում: Արիականները հայտարարեցին, որ իրենց առաջնորդին <<արգելափակել են ինչպես վերջին ռեցիդիվիստի, որպեսզի նրա դրսում լինելը չխոչընդոտի քննության ընթացքին>>: Միաբանության գերագույն խորհրդի անդանմները հայտարարեցին, որ Արմեն Ավետիսյանը քաղաքական կալանավոր է եւ նրա դեմ հարուցված մեղադրանքն արհեստածին է ու ապօրինի, պայմանավորված ՙիշխանության վերին օղակներում ջհուդա-մասոնական պաշտոնյաների առկայությամբ>>:Նրանք կարծում են, որ ձերբակալությունը կապված էր նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում կազմակերպության անվան հիշատակման հետ: Եվ <<հիմքեր կան ենթադրելու, որ էնտեղից է եկել հրամանը>>՚ Ասուլիսը վարողները ոչ միայն համաձայն չէին մեղադրանքի բովանդակությանը, այլեւ փորձում էին սրբագրել այն նոր երանգներով: <<Արմեն Ավետիսյանը նույն բանը վրացիների, ադրբեջանցիների, թուրքերի մասին էլ է ասել, ինչու նաեւ այդ կտրվածքներով չեն մեղադրում նրան>>:Գեւորգ Հովսեփյանը բացատրելով, որ ՙջհուդա-մասոնականությունը՚ աղանդավորական ուղղություն է եւ հրեաներին չի վերաբերում, գտնում է, որ Ա. Ավետիսյանին պետք է մեղադրել դրա եւ ոչ թե հակասեմականության մեջ: Կազմակերպության ներկայացուցիչներն իրենց առաջնորդին արժանի ըմբոստությամբ վարեցին ասուլիսը: Փոխնախագահն, օրինակ, ասաց, որ Վրաստանում ընդգծված հակահայկական տրամադրություններ են առկա, եւ եթե մեր պետությունը շարունակի միջոցներ չձեռնարկել դրանց դեմ, իրենք նույն կերպ կվարվեն Հայաստանում ապրող վրացիների հետ:Ա. Ավետիսյանին ազատելու համար, իբրեւ կանխավճար, ըստ օրենքի պետք է վճարվի նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը: Կազմակերպության ներկայացուցիչները մտադիր են վճարել: Արմեն Ավետիսյանին ազատ արձակելու համար երաշխիքային ստորագրություններ տալու համար արդեն բանակցություններ են տարվել ընդդիմադիր 2 պատգամավորների հետ, որոնց անունները դարձյալ չհրապարակվեցին:Հայտարարվեց, որ արդեն ստեղծվել են Ա. Ավետիսյանի պաշտպանության խմբեր ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՄՆ-ում: Նպատակը <<Ա. Ավետիսյանի իրավունքների պաշտպանությունն է, չթույլատրել հաշվեհարդարը հայ ազգի նվիրյալ զավակի նկատմամբ>>:Երեկ զանգահարել են ԱՄՆ-ից, եւ պատրաստակամություն հայտնել հենց վաղն իսկ գալ Հայաստան եւ մասնակցել ոչ միայն աջակցության, այլեւ դատավարության ընթացքին:Լիբանանի մեր հայրենակիցներն էլ առաջարկել են հայտնի փաստաբան Գասպար Տերտերյանի ծառայությունը:Մի խոսքով, Արմեն Ավետիսյանի ձերբակալության շուրջ կրքերը բորբոքվում են` կատարվածը ծայրահեղացնելու հստակ միտումներով:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ`27 հունվար 2005
Alenush
 
Posts: 7
Joined: Wed Jan 10, 2007 12:10 pm

Return to Արմեն Ավետիսյան

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests

cron