ԷԴԳԱՐ ՀԵԼՀԵԼՅԱՆ`<<ՋԱՎԱԽՔԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ>>

Հ.Ա.Մ.-ի երիտասարդական թեւ հայտարարություններ ու մեկնաբանություններ

Moderator: Supermod

ԷԴԳԱՐ Õ€ÔµÔ¼Õ€ÔµÔ¼Õ…Ô±Õ†`<<Õ‹Ô±ÕŽÔ±Ô½Õ”Ô» Ô»Õ†Õ”Õ

Postby Alenush on Fri Jan 19, 2007 8:51 pm

Ջավախքի ինքնավարության խնդիրը

Խորհրդային միության կազմում Վրացական ՍՍՀ-ն ուներ առանձնա¬հա¬տուկ կարգավիճակ,որը պայմանավորված էր այդ երկրում մի քանի ինքնավարությունների առկայությամբ:Սովետական միության վարչական տարածքի 0,31%-ը կամ 69,7 հազար քկմ տարածք զբաղեցնող այդ փոքրիկ հանրապետությունում գոյություն ունեյին երեք ինքնավարություններ (Ափխազական ինքնավար հանրապետությունը`8,6 հազար քկմ, Աջարական ինքնավար հանրապետությունը 2,9 հազար քկմ և հարավ-օսեթական ինքնավար մարզը 3,9 հազար քկմ ) 15,4 հազար քկմ ընդհանուր մակերեսով,որը կազմում էր վրացական ԽՍՀ-ի վարչական տարածքի 22%-ը:
1921թ դեկտեմբերի 16-ին Վրաստանին միացավ Ափխազական ինքնավար հանրապետությունը, մինչ այդ`1921թ հունիսի 16-ին վրաստանին էր միավորվել Աջարական ինքնավար հանրապետությունը իսկ 1922 թ ապրիլի 20-ին Վրաստանին է միացել Հարավ-օսեթական ինքնավար մարզը:
Այնուհետև, արդեն 1922թ դեկտեմբերին ձևավորվեց ՍՍՀՄ-ը:Վրաստանը,որպես Անդրֆեդերացիան ներկայացնող երեք երկրներից մեկը,մտավ ՍՍՀՄ կազմի մեջ:Այդ պահից սկսած Վրաստանի գոյություն ունեցող սահմանները մնացին անփոփոխ` առ այսօր:
ՍՍՀՄ կազմում կային մի քանի տասնյակ ինքնավար միավորներ`ինքնավար հանրապետություններ. օրինակ Բաշկիրական ԻԽՍՀ-ն , Դաղստանի ԻԽՍՀ-ն,ՈՒդմուրդական ԻԽՍՀ-ն,Չեչենո-ինգուշական և Հյուսիս-օսեթական ԻԽՍՀ-ները և այլք, Ինքնավար մարզեր, օրինակ լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, Հրեական ինքնավար մարզը, Կարաչևո-Չերքեզական ինքնավար մարզը և այլք ու ինքնավար շրջաններ ինչպիսիք էին կորեական ինքնավար շրջանը, Չուկոտկայի ինքնավար շրջանը և այլն:Այս և միյուս բոլոր ինքնավար միավորները առանց բա¬ցառության ձևավորվում էին ազային համախումբ բնակչության և ազային մեծամասնության գործոններով պայմանավորված:Եթե հաշվի առնենք այս հանամանքը ու ԽՍՀՄ <<ազգային՚ քաղաքականությա>>ն տրամաբանությունը, ապա գործնականում Վրացական ԽՍՀ կազմում պետք է ձևավորվեր ևս մեկ`հայկական ինքնավար միավոր:
Փաստացի Ախալքալակի և Բոգդանովկայի (այժմյան Նինոծմինդայի) շրջաններում համախումբ ձևով բնակվում էին 200 հազար հայեր: Տա¬րած¬քային առումով Ախալքալակի շրջանը զբաղեցնում էր 1,233 հա¬զար քկմ, իսկ Բոգդանովկայի շրջանը 1,879 հազար քկմ տարածք: Եվ եթե անգամ հաշվի չառնենք Հայ ազգի բնիկ լինելու հանգամանքը և այն, որ Ջավախքի մյուս շրջաններում (մասնավորապես Ախալցխայում և Ծալկայում) ևս հոծ հայկական բնակչություն էր ապրում, արդեն միայն Ախալքալակի և Բոգդանովկայի շրջանների 200 հազար հայ ազգաբնակչության առկայությունը գործնականում առաջացնում էր նոր ինքնավար միավորի ստեղծման անհրաժեշտություն: Սակայն չնայած այս ամենին Ջավախահայությունը ինքնավարություն չստացավ: Վրաստանը ամբողջ ԽՍՀՄ-ի կազմում դարձավ միակ պետությունը, որտեղ ավելի քան 200 հազար բնիկ բնակչություն ունեցող էթնիկ շրջանը ինքնավարություն չստացավ:Սա պայմանավորված էր երկու կարևոր հանամանքով.նախ և առաջ ԽՍՀՄ իշխանությունները`մասնավորապես ստալինյան <<փափուկ մատիտը>> չափից ավելին էր արել հայրենի Վրաստանի համար` այդ փոքրիկ հանրապետությանը միավորելով և նրա կազմում ձևավորելով երեք ինքնավարություններ:Արդեն չորորդ Հայկական ինքնավարության ստեղծումը Վրացական ԽՍՀ կազմում ի ցույց կդներ հենց Վրաստանի արհեստական լինելը և նրա <<տարածքային ամբողջականության կարկատանները>>երկրորդ ԼՂԻՄ-ին և Նախիջևանի ինքնավար հանրապետությանը զուգահեռ և այն էլ Հայկական ԽՍՀ հյուսիսային սահմանի անմիջական հարևանությամբ ադեն չորորդ հայկական միավորի ձևավորումը ակնհայտ կդարձներ ԽՍՀՄ ղեկավարության` հայկական հողերը մասնատելու քաղաքականությունը:հենց այս օբյեկտիվ պատճառներով և նաև պայմանավորված Ջավախքի ինքնավարությունը պահանջող <<Երրորդ կողմի >> բացակայությամբ`Ախալքալակի և բոգդանովկայի (Ներկայիս Նինոծմինդայի) շրաջանների 90%-ից ավելի կազմող և բացարձակ մեծամասնություն հանդիսացող հայկական բնակչությունը ինքնավարություն չստացավ:
Ինքնավարություն հասնելու հստակ հնարավորություն Ջավախքում (Հասկանալ Ախալքալակի,Ախալցխայի,Նինոծմինդայի շրջանները և Ադիգենի ու Ասպինձայի շրջանների մի մասը) կար նաև 1990-ական թվականների առաջին կեսին,սակայն այս անգամ ևս երրորդ կողմի`Հայաստանի Հանրապետության վճռականության պակասի հետևանքով հարցը լուծում չստացավ:
Հետխորհրդային Վրաստանի պատմության ամբողջ ընթացքում ևս Ջավախահայությունը միշտ ձգտել է քաղաքական ինքնավարության,բայց պայմանավորված վրացական կողմի հակաիրավական պահվածքի հետ, այդ հարցը մինչև օրս էլ լուծում չի ստացել:Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգադելին Երևանում, իր պաշտոնական այցի ժամանակ, միանշանակորեն հայտարարեց.<<Վրաստանում կլինեն միայն երեք ինքնավարություններ`Ափխազիան,Աջարիան և Ցխենվալին>>, որին երկրորդեց ՀՀ-ում Վրաստանի դեսպանը `ասելով,որ Ջավախեթին արդեն ունի մշակութային ինքնավարություն, դրանից ավելին չի լինի, դա հակասում է Վրաստանի ազգային անվտանգությանը: Եվ այս ամենը այն դեպքում, երբ 1992թ հուլիսի 31-ից լինելով ՄԱԿ-ի անդամ,Վրաստանը ստորագրել է ՄԱԿի հիմնարար փասթաթղթերը, որոնց համաձայն Վրաստանը ոչ միայն չպետք է խոչընդոտի այլև <<միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրի>> և <<ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի>> դաշնագրերի 2 հոդվածների 3-րդ կետերը միանշանակորեն նշում են, որ <<Դաշնագրի մասնակից պետությունները պետք է ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին համապատասխան խրախուսեն ինքնորոշման իրավունքի իրականացումը և հարգեն այդ իրավունքը>>: Այս փաստաթուղթը և բազմաթիվ նմանաբովանդակ փաստաթղթեր ստորագրած Վրաստանը խոչընդոտում է Ջավախքի հայ ժողովրդի ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքները իսկ Ջավախքն առ այսօր ինքնավարություն չի ստանում: Եվ այսպես կշարունակվի դեռ այնքան ժամանակ մինչև, որ Ջավախահությունը կգիտակցի, որ ազգային ու քաղաքական իրավունքները չեն մուրում այլ նվաճում են: Իսկ Ջավախահայությունը իր իրավունքները նվաճելու համար ոչ միայն պատճառ ու հնարավորություն այլև իրավունք և իրավական հիմք ունի: <<ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի ուժով բոլոր ժողովուրդներն իրավունք ունեն առանց կողմնակի միջամտության որոշել իրենց քաղաքական կարգավիճակը>> նշված է <<միջազգային իրավունքի սկզբունքների մասին>> հռչակագրի <<Ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքում>>, իսկ նույն սկզբունքի Բ կետի 3րդ մասի համաձայն <<ինքնիշխան և անկախ պետության ստեղծումը,անկախ պետությանն ազատորեն միավորվելը կամ վերամիավորվելը այդ ժողովուրդի (մեր դեպքում Ջավախահայության) ինքնորոշման սկզբունքի իրականացման իրավունքն է>>
Ինչևէ այսօր էլ Ջավախահայությունը պահանջում է ինքնավարություն, պահանջում է անվտանգության, մշակութային, կրթական ազատության երաշխիքներ, ու այս դեպքում պաշտոնական Երևանի ու Թբիլիսիի կողմերից վարվող <<Ջայլամային քաղաքականությունը>> և <<Ցավոտ կողմերը>> չտեսնելու մարտավարությունը,կարծում եմ, այս հարցի լուծման լավագույն տարբերակը չի:Քանզի օգտվելով ստեղծված իրավիճակից, ցանկացած պահի <<բերքը հնձել>> կարող է երրորդ ուժը, որը ցանկալի չի կարող լինել ոչ’ Ջավախքի, ոչ’ Հայաստանի Հանրապետության և ոչ’ էլ առավել ևս Վրաստանի համար:

ԷԴԳԱՐ ՀԵԼՀԵԼՅԱՆ
Alenush
 
Posts: 7
Joined: Wed Jan 10, 2007 12:10 pm

Return to Ոգու պահապաններ

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests

cron