ՀՈԳԵՎՈՐ-ԿՐՈՆԱՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ `ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստվածաճանաչություն, հավատամք ու կրոնական հարցեր

Moderator: Supermod

ՀՈԳԵՎՈՐ-ԿՐՈՆԱՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԲՆԱ

Postby ARAR on Fri Jan 26, 2007 12:13 am

ՀՈԳԵՎՈՐ-ԿՐՈՆԱՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ

Հսկաների Ցեղը՝ Հայերը, լինելով Մարդ-Աստվածներ, ճանաչելով Համատիեզերական օրինաչափություններն ու իրականությունը, ունեցել են ճշմարիտ պատկերացումներ Արարչի, Աստվածների, նյութի ու ներուժի (էներգիայի), ինչպես նաև՝ մարմնի ու հոգու (Ոգու) փոխադարձ կապի, ամենատարբեր Բնական՝ Տիեզերական երևույթների և այլնի մասին...
Հայերի Գիտական Միտքն ու Իմաստասիրությունը կառուցվել է Համատիեզերական Ճշմարտությունների հիմքի վրա: Այդ Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը պարզաբանվել և տրվել է նաև երկրաբնակ չորս Ցեղերին: Եվ այս Ցեղերը, ճանաչելով Ամենայն Ճշմարտությունը, ունեցել են Արարչի, Աստվածների, Մարդ-Աստվածների (Աստծո Որդիների կամ Ընտրյալների), Ամենայն Արարման և դրա հետ կապված սրբությունների վերաբերյալ իրենց հավատքի ու պաշտամունքի բացատրելի դրսևորումները, որից և ծնվել են Ցեղապաշտությունը, Ծնողապաշտությունը, Հայրենի Հողի, Սրբազան Արարատ Լեռան, ՀայԱրիական Խաչի (Խաչապաշտություն, ինչպես հավասարաթև խաչ, այնպես էլ կեռխաչ-սվաստիկա), Նախնյաց և այլ պաշտամունքներ...
Սակայն, դարերի ընթացքում ցեղապիղծ զանգվածների ձևավորվելուց հետո, աստիճանաբար աղավաղվեցին և խեղաթյուրվեցին Հայերի Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը, իսկ դրանք ուսուցանողները՝ Մարդ-Աստվածները՝ Հայերը, առանձնացվեցին որպես անհատ սրբություններ՝ Աստծո Որդիներ, մարգարեներ, միակ ու անկրկնելի կատարյալներ... Ավելին, հազարամյակներ շարունակ ստեղծվեցին տարբեր իմաստասիրություններ ու գաղափարախոսություններ՝ կրոններ, հավատքներ, պաշտամունքներ և այլն, որտեղ Մարդ-Աստվածներին սկսեցին ոչ միայն հակադրել միմյանց, այլ՝ գրեթե թշնամացնել՝ իբրև «հիմնավորելով» տվյալ կրոնի բացարձակությունը...
Յուրաքանչյուր նորահայտ «մարգարե» Մարդ-Աստվածների՝ Հայերի, Ճշմարիտ Գիտական Մտքի և Ամենայն Ստեղծի Իմաստասիրության արդեն աղավաղված և խեղաթյուրված ներկայացնող նորաստեղծ կրոնական գաղափարախոսությունները սկսեց մեկնաբանել արդեն իր մտքի թռիչքի տրամաբանության հնարավորության սահմաններում, և, այսպես, կրոններն էլ իրենց հերթին մասնատվեցին բազմաթիվ աղանդների: Աղանդավորներն արդեն առանձնացրին ոչ միայն Մարդ-Աստվածներին, այլև՝ նրանց կյանքի տարբեր ժամանակահատվածներն ու գործունեության ոլորտները: Այսպիսով, Հայերի Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը գրեթե ոչնչացվեց, իսկ փոխարենը ստեղծվեցին Մարդ-Աստվածների վերաբերյալ առանձին կրոններ, Տիեզերքների, Երկրագնդի և այլնի արարման ուրույն պատկերացումներ, իսկ աղանդների ի հայտ գալով՝ պաշտելի դարձան նույնիսկ որևէ Մարդ-Աստվածի, Աստծո Որդու անցկացրած կյանքի մի քանի օրերը...
Աղավաղումներն ու խեղաթյուրումները մարդկությանը հեռացրին իրականությունից, իսկ Հայերին (նաև՝ Արիացիներին)՝ իրենց Բնությունից և Էությունից: Սակայն, արդեն անհրաժեշտ է վերջնականապես ըզգալ ու կողմնորոշվել, որ ներկա կրոնների միմյանց հակադրումն անիմաստ է, քանզի ոչ մեկը մյուսի նկատմամբ չի կարող ունենալ որակական առավելություն, ավելին՝ տարածում գտած կրոնների հիմնաղբյուրները ոչ թե հեռու չեն իրարից, այլ սնումը կատարվել է բացարձակապես նույն Ակունքից...
Այն կրոնները, որոնք շատ թե քիչ կառուցվել են Հայ Ցեղի Ճշմարիտ Գիտական Մտքի և Ամենայն Ստեղծի Իմաստասիրության հիմքի վրա, ունեն բացահայտ նմանություններ ու մեկնաբանություններ, և սա թույլ է տալիս գրեթե հստակորեն գծագրել ընդհանուր ճշմարտության, իրականության պատկերը: Այս գծագրման գործընթացը օրինաչափորեն պետք է լինի հատկապես միմյանց դեմ մարտնչող կրոնների համախմբման այն պահը, որից հետո կարելի կլինի հավաքել, ընդհանրացնել և անհրաժեշտաբար վերադառնալ Մարդ-Աստվածների Ճշմարիտ Գիտական Մտքին և Ամենայն Ստեղծի Իմաստասիրությանը, Հայակրոնությանը, որտեղ էլ թաքնված է Արարչի և Ամենայն Արարման գաղտնիքների բացման բանալին՝ Տիեզերական Հավերժական Խորիմաստ Խորհուրդները...
ARAR
 
Posts: 9
Joined: Thu Jan 25, 2007 7:06 pm

Return to Կրոն ու հավատք

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests

cron