ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ <<ԾՆՆԴՈՑ ԱՅԱ>> ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

Կենսագրությունը, անցած ուղին, հոդվածներ ու մեկնաբանություններ

Moderator: Supermod

ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ÔµÔ¼ÕˆÕ’Õ…Ô¹Ô¸ <<Ô¾Õ†Õ

Postby Edgar on Fri Jan 19, 2007 4:02 pm

Արմեն Ավետիսյանի ելույթը
<<Էություն>> Ազգային իմաստության Տաճարի
(<<Էություն>> միաբանության) 10-ամյա հոբելյանը և
Ալեքսանդր Վարպետյանի <<Ծննդոց-Այա >> մենագրության շնորհանդեսի ժամանակ.

Հարգարժան տիկնայք և տիարք.
Հայորդիներ և արորդիներ.
Այսօր պատմական իրադարձություն ենք ապրում և հավատացեք, բոլոր ներկաների համար մեծագւյն պատիվ է այս սրահում գտնվելն ու հայության ճակատագրի ներկա շրջադարձային փուլին մասնակից ու ականատես լինելը…
Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինքի անունից, վստահ եմ, և ինձ թույլ եմ տալիս նաև ձեր բոլորի անունից շնորհավորել Ալեքսանդր (Արորդի) Վարպետյանին <<Էություն>> միաբանության հիմնադիրներին` <<Էություն>> ԱԻՏ-ի 10-ամյա հոբելյանի և <<ՙԾննդոց-Այա>> գրքի շնորհանդեսի կապակցությամբ:
<<Էություն>> ԱԻՏ-ը հիմնադրվել է քաղաքամայր Երևանում, 1990թ., այս նույն օրը` սեպտեմբերի 15-ին, հիմք ունենալով 1980-ական թվականներին սփյուռքում ձևավորված <<Հարատևման Ուխտ>> միությունը (հիմնադիրներ` Ալեքսանդր Վարպետյան (Ֆրանսիա), Մարտիրոս Գավուքչյան (Կանադա), Գարեգին Խանենց (Իրան), և այլք), իսկ հայրենիքում` նույն Ալ. Վարպետյանի, ինչպես նաև` Սուրեն Պետրոսյանի, Նվարդ Քոչարի, Տիգրան Մանսուրյանի, Ալբերտ Նալչաջյանի ու այլոց նախաձեռնությամբ, որոնց միացան Ավետ Տերտերյանը, Արմինե Կալենցը, Թորգոմ Սարայդարյանը (ԱՄ¬Ն) և այլք: Այժմ <<Էություն>> միաբանությունն ունի իր մասնաճյուղերը Երևանում, Կոտայքի մարզում` Աբովյանում, Լոս-Անջելեսում (ԱՄՆ) ու այլուր, և համակիրների անչափ լայն շրջանակ` հայրենիքում ու սփյուռքում, որոնք բազմապատկվում են <<Էություն>> միաբանության գաղափարների սփռման արագությամբ`ծնելով նաև նույնատիպ շարժումներ, հետազոտական կենտրոններ ու մրցակցական շրջանակներ: Դա եղել է նաև <<Էություն>> միաբանության կանխատեսած ռազմավարությունը…:
Իր հիմնադրման օրից,<<Էություն>> ԱԻՏ-ն իրականացրել է բազմաթիվ ռադիո-Հեռուստատեսային հաղորդաշարեր, ազգագրական տոներ` ինչպես Գառնու տաճարում առաջին անգամ արեգակնային Միհր աստծո տոնակատարությունները, որոշակի թեմաներով նկարչական ցուցահանդեսներ, երաժշտական հանդեսներ, բազմաբնույթ բանախոսություններ, հրապարակումներ ամենատարբեր պարբերականներում (հայրենիքում, սփյուռքում) և գիտա-մշակութային միջոցառումներ: 1992թ. լույս տեսավ միաբանության <<Էություն>> հանդեսի նմուշային համարը, որը շարունակություն չունեցավ նյութական միջոցների բացակայության պատճառով: Այդուհանդերձ, իր գաղափարակիցների հանգանակությամբ, <<Էություն>> հրատարակչությունը կանոնավորապես հրատարակել է Ալ. Վարպետյանի <<Ինքնություն>> հատորը (1993թ.), իր ծրագրում չնախատեսված <<Էություն>> ազգային իմաստախոսությունը (1995թ.), <<Արիականք>> ազգային գաղափարախոսությունը (1997թ.), իսկ այսօր հայ իրականությանն է հանձնում Հայոց 12.000-ամյա Ծագումնաբանությանը նվիրված` շուրջ 1000 էջանոց <<Ծննդոց-Այա>> մենագրությունը: Մինչդեռ <<Էություն>> ԱԻՏ-ն իր հիմնադիր նախածրագրում նախատեսել էր անհամեմատ համեստ առաքելություն, իսկ ընդամենը մեկ տասնամյակում լայնորեն գերազանցել է այն, վերջին երկհազարամյակում առաջին անգամ երկնելով ազգային ու խիստ ուրույն, ոգե-գաղափարական ողջ մի համակարգ, հավատացեք, միակը թե հայ, թե համամարդկային արդի իրականության մեջ: <<Էություն>> ԱԻՏ-ը, ըստ էության այլևս լոկ հասարակական կազմակերպություն չէ, այլ ոգե-գաղափարական դպրոց: Այդ առումով, մենք մեզ համարում ենք այդ դպրոցի մասնիկը:
Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինքը (և համանուն կուսակցությունը) արդեն Նժդեհյան Ցեղակրոնությունն ընդունել է որպես իր հավատամքային-գաղափարաբանական ուսմունք, իսկ <<Արիականք>> և <<Էություն>> աշխատությունները հայտարարում է որպես իր ներկազմակերպական գաղափարախոսություն և ազգային համակարգի նախատիպ, առավել ևս, երբ դրանք կատարելապես համահունչ են նժդեհականության հիմնադրույթներին, ու հանդիսանում են դրանց կիրառական ձևակերպումները: Մենք, իհարկե, չենք բացառում հետագայում այս աշխատությունները համարժեքորեն լրացնելու հնարավորությունը:<<Արիականքը>> ազգային, հոգևոր կեցական սկզբունքների, ապագա գիտական հիմնա¬դրույ¬թների ամբողջական համակարգ է (ազգային էախոսություն), ուստի այն կիրառելի է համայն հայության մեջ և կարող է հանդիսանալ ներազգային (պետական) գաղափարախոսություն:<<Էությունը>> տիեզերական օրինաչափությունների վրա հենված ու համամարդկային ամենաարդիական չափանիշներով ազգային նոր աշխարհայացք է: Այն և հոգևոր է, և գիտական, ընդգրկում է այլազան ասպարեզներ` հնագույն դիցաբանություններից և գաղտնագիտություններից մինչև խիստ գիտական ամենավերջին ու ամենատարբեր բացահայտումները` ներառյալ պարահոգեբանական: <<Էություն>>-ն ինքնին նաև որպես ուսմունք, վերաբացահայտում է հայ նախնյաց իմաստությունն ու տիեզերաբանական պատկերացումները, որոնց շուրջ օրինաչափորեն, թե նախախնամությամբ պտտվում են զարգացած ազգերի ու գիտությունների բոլոր որոնումները: Ուստի այն կարող է հանդիսանալ նաև միջազգային գաղափարախոսություն:
Հայաստանի ու սփյուռքի բոլոր ազգային-ազգայնական կազմակերպություններին, մտավորական ու գիտական շրջանակներին, Հայաստանի ու Արցախի իշխանություններին կոչ ենք անում համախմբվել վերոնշյալ համակարգ-գաղափարախոսությունների շուրջ, առավել ևս, որ առ այսօր ձևակերպված գաղափարական բոլոր ուրվածերն արտացոլվում են <<Արիականք-Էություն>> գաղափարախոսական համակարգում (հաճախ էլ մակաբերվում են նշյալ աշխատություններից):
Այսօր <<Ծննդոց-Այան>> նոր որակ է հաղորդելու հայ ազգայնական մտքին և արիականություն-համաարիականություն գաղափարախոսությանը: Իսկ ինչ կարող է մեզ տալ Արիական Հայաստանն իր Ազգային Գաղափարախոսությամբ:
Նախ` ազգային գաղափարախոսության մասին:
Այն ոչ թե պետք է հենվի պատմության մի հատվածի, այն էլ պարտադրանքներով լեցուն մի արարի վրա, այլ, իհարկե, պետք է սնվի անցած պատմության ընթացքում ձեռք բերած ամբողջական իմաստություններով, արժեքային համակարգով, ավանդույթ-սովորություններով` կարևորելով նաև <<բնօրրան>> հասկացությունը:
Մենք Արարչաստեղծ Ազգ ենք, Հայ-Արիական Ցեղի մի մասնիկ, և մեր ազային գաղափարախոսությունը պետք է ներառի նաև մեզ արյունակից եղբայր ազգերի հետ համատեղ գործելու հանգամանքը` անկախ կրո¬նական ուղղվածությունից և պետականություն ունենալ-չունենալու հանգամանքից: Մեզ միացնողը մեր ծագումը, մի արմատից սերված լինելու իրողությունը պետք է լինի: Դա ՀԱՄԱԱՐԻԱԿԱՈՒԹՅՈՒՆՆ է:
Ինչ նոր իրողություններ կստեղծի համաարիական գաղափարախոսությամբ Հայաստանի վերաստեղծումը ընդհանրապես մեր տարածաշրջանի, և մասնավորապես այնտեղ բնակվող արիական ազգերի` հույների, ռուսների (սլավոնների), պարսիկների, քրդերի, օսերի, թաթերի, թալիշների, տաջիկների և այլոց համար: Ամենակարևորը գրեթե որոշիչը այն է, որ ներկայումս մեզ թշնամի ազգերը լիովին կզրկվեն ամենաազդեցիկ խաղաթղթից` քրիստոնեություն-մահմեդականություն հակամարտության շահարկումից: Եվ հատկանշական է, որ սրան կհասնենք ոչ թե մի դիմակը մյուսով փոխարինելով, այլ` մեր իրական, արևափայլ դեմքը վերաբացելով: Սրանից սնվող մեր ազգային գաղափարախոսությունն էլ կհստակեցնի ինչպես մեզ արյունակից արիական ազգերի, այնպես էլ մահմեդական քողի տակ թաքնված, մեր տարածաշրջան ներխուժած անհավատ ու բարբարոս ազգերի հետ փոխհարաբերությունները: Այս իրավիճակը չի կարող չանդրադառնալ հատկապես իրանի, Ռուսաստանի (ազգային), Հունաստանի, ամբողջ Արաբական աշխարհի` ծայրահեղ մահմեդական ուղղվածությամբ, ինչպես նաև մեր տարածաշրջանի հարակից երկրներում ու հյուսիսային Կովկասում բնակվող, այսօր մահմեդական, սակայն, արիական արմատներ ունեցող ազգերի ու ցեղախմբերի թվացյալ կարծրացած մտածելակերպի և հետագա քաղաքականության վրա: Մանավանդ, որ մեր տարածաշրջանի բոլոր ազգերն էլ տարածքային և այլ խնդիրներ ունեն մեր ներկայիս հակառակորդների հետ ու կրոնական-գաղափարախոսական պատի փլուզումն ու արյունակցական մերձեցումը անմիջապես կառաջացնեն այդ խնդիրները համատեղ լուծելու բնական պահանջ: Այստեղ պետք է կարևորել նաև, որ Արիական Հայաստանի գոյությունն անկասկած կարող է խթանիչ հանգամանք լինել աշխարհի շուրջ 200 երկրներում (բոլոր մայրաքաղաքներում) բնակվող, Արիական Արմատներ ունեցող ազգերի ու ժողովուրդների ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱՀԱՅԱՑՔԻ ձևավորման համար: Կստեղծվի մի իրականություն, որը շարունակաբար կբացահայտի մինչ այժմ ջանադրաբար պահվող ու պետական ամենաբարձր մակարդակներում շշուկով խոսվող բոլոր գաղտնազրույցները: Անկասելի ընթացքով պտտվող պատմության անիվին այլևս չհակառակվելու համար անհրաժեշտաբար կստեղծվի մեր տարածաշրջանի, հետագայում` աշխարհի Արիական Ազգերի Դաշինք, ամենահուսալի և ամենազորեղը բոլոր դաշինքներից: Ոչ մի օտար ուժ չի կարող փշրել Ոգեղեն Կապը, և համաարիական գիտակցված դաշինքն է, որ ի զորու է բացելու այն նոր դարաշրջանը, որը կոչվելու է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ: Միայն այսպես կարելի է դիմագրավել այլասերումներից առաջացած, մեր անվստահությունից և օտարացումից օգտվող, ժամանակավորապես տիրապետող խառնածին ու արհեստական ուժերի ավերիչ գործունեությանը:
Շնորհակալություն ուշադրության համար և ավարտելով խոսքս ևս մեկ անգամ շնորհավորում եմ տիար Վարպետյանին ու մեզ բոլորիս այս շնորհանդեսի և բեկումնային` այս օրվա առթիվ:
ՓԱՌՔ ԱԶԳԻՆ:

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինքի
Գերագույն Խորհրդի նախագահ
ք. Երևան, ՀՀ ԳԱԱ մեծ դահլիճ
15.09.2000թ.
Edgar
 
Posts: 50
Joined: Wed Jan 10, 2007 11:53 am

Return to Արմեն Ավետիսյան

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests

cron