Ամսվա պահոցը. Հուլիս 2021

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց աջակցությունն են հայտնում ս.թ. հուլիսի 28-ին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների հանդիպման որոշմանը՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի․․․ – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)

Անկարան եւ Բաքուն նոր պատերազմի են պատրաստվում ընդդեմ Հայաստանի եւ, ցավոք, մեր դաշնակից համարվող Մոսկվան կրկին ոչ հայանպաստ խաղերի մեջ է, եթե չասեն՝ հակահայ․․․ / Արցախի մեծ մասի զավթումը բացել է արնախում թշնամիների ախորժակը եւ այժմ Հայաստանն է սրանց թիրախը․․․

․․․վերստին այն համոզմունքն է վեր ելնում, որ ռուս-թուրքական հարաբերությունները որքան էլ ռուս-թուրքական հակամարտություն են իրականում, միեւնույնն է սեւ ու սպիտակ թուրքերի միասնության են միաժամանակ՝ ընդդեմ Հայաստանի․․․

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Հայ Արիական Միաբանությունը մշտապես կանգնած է հայկական բանակի կողքին՝ ինչպես պատերազմական, ռազմական տարաբնույթ գործողությունների, այնպես էլ խաղաղ ժամանակներում։ Հայոց Բանակն է Հայի միակ անդավաճան պաշտպանն ու անվտանգության երաշխավորը (Բանակը այլաբանորեն Ազգի Զավակն է, որ կյանքի գնով պաշտպանում է իր Ծնողներին՝ Մայր-Հայաստանին ու Հայր-Ազգին)․․․

Հայ Արիական Միաբանության հետեւորդները 1990-1994թթմասնակցել են ինչպես Արցախյան 1-ին պատերազմին, այնպես էլ  2016թ․ ապրիլյան քառօրյա ռազմա-պաշտպանական մարտերին եւ 2020թ․ 44-օրյա Արցախյան 2-րդ պատերազմին, որ իրականում վերածվեց Հայրենական պատերազմի․․․

Արթնացի՛ր Հայ Ազգ, այլեւս չկան համբերության բաժակներ… եւ մահաբեր է քո լռությունը․․․

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը կոչ են անում իրենց հետեւորդներին՝ շարունակել ամենուր սատարել հայկական զինուժին եւ աջակցել «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների ազգանպաստ բոլոր գործողություններին․․․

* * *

Ս.թ. հուլիսի 28-ին տեղի ունեցավ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների հանդիպում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի վրա հարձակման, դրա հետեւանքով ՀՀ Զինված ուժերի կրած կորուստների, ինչպես նաև սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակի սրման հետ կապված հարցեր։ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, խորը մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հարկ են համարում հայտարարել՝

1 ՀՀ սահմաններին թշնամու շարունակական սադրանքներն ու սանձարձակ վարքագիծը եւ այդ համատեքստում ՀՀ իշխանությունների անգործությունն ու անկարողությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ վերջին ընտրությունները, ցավոք, չեն կարողացել լուծել Հայաստանի առջեւ ծառացած առաջնային անվտանգային խնդիրները եւ մարտահրավերները։

2 Հայաստանյան հասարակությունը պետք է պաշտոնապես տեղեկացված լինի ՀՀ ՊՆ՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ նշված հայ-ադրբեջանական հնարավոր բանակցությունների բովանդակության եւ ընթացքի վերաբերյալ։

3Բաքվի բռնապետը պետք է հստակորեն հասկանա, որ խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքում Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ, համաձայն որի ձեւավորվել է խորհրդարանական ազգային եւ առողջ ընդդիմություն, որը օգտագործելու է իր ունեցած բոլոր հնարավորությունները եւ լծակները՝ թշնամուն միջազգային ասպարեզում սանձելու եւ ՀՀ ազգային ու պետական շահերը սպասարկելու նպատակով։

4 Մեր լիակատար զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին՝ հավաստիացնելով, որ բոլոր միջոցներով սատար ենք կանգնելու մեր բանակի զինվորներին եւ սպաներին՝ թշնամուն արժանի հակահարված հասցնելու գործում։

5 Խորին ցավակցություն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերի զոհված զինվորականների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Ձոն առ Աստղիկ.֊ Արմենուհի Մելքոնյան (Հայ Արիական Միաբանության մամուլի խոսնակ)

Ամեն տարի Վարդավառը՝ Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկին նվիրված տոնը, հայ արիները մեծ շուքով են նշել (նաեւ բոլոր տոները)։ Պատերազմից հետո, սակայն, մենք տոն չենք նշել, չենք նշել՝ շուքի, փառքի, ռազմապարերի, մեծ խնդության իմաստով։ Դա անում է Հայ Արիական Միաբանության Քրմական դասը միայն՝  նպատակային ծիսակարգով։

Չենք կարողանում տոնել՝ հասկանալի պատճառով՝ հայրենիքի մի հատվածի մեծ մասի կորուստ, մարդկանց կորուստ, իրականում դեռ չավարտված պատերազմ… Մեր տղաներից շատերն էլ չկան… եւ մենք այսօր լրջագույն խնդիր ունենք նաեւ նրանց ընտանիքները պահելու։ Լրջագույն եմ ասում, որովհետեւ մեր շարքերում  չկան գործարարներ, հարուստներ… եւ մենք մեր առանձին ընտանիքներով ու բոլորս միասին ապրելու խնդիր ունենք։ Բայց դա հոգ չէ՝ իրավիճակն ավելի հոգեմաշ է…  Շարունակել կարդալ